Օրվա լրահոսը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային շրջայց է կատարել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում

Երևան քաղաքի զարգացման 2015 թվականի ծրագրերի շրջանակում մայրաքաղաքում ընթացքի մեջ են նաև մանկապարտեզների նորոգման աշխատանքները: Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի  շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է թիվ 162 մանկապարտեզ, հետևել իրականացվող աշխատանքների ընթացքին: Քաղաքապետին զեկուցվել է, որ ծրագրի շրջանակում առավել հարմարավետ պայմաններ կապահովվեն  շուրջ 200 փոքրիկների համար: Շնորհակալություն հայտնելով երկար սպասված ծրագիրը կյանքի

Տեղի ունեցավ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստը

2015 թվականի հունիսի 12-ին տեղի ունեցավ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվեցին Սահմանադրության նախագծի «Դատախազությունը», «Տեղական ինքնակառավարման մարմինները», «Վերահսկիչ պալատը» և «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը» գլուխների վերաբերյալ Հանձնաժողովի անդամների կողմից ներկայացված նկատառումներն ու առաջարկությունները: ՀՀ արդարադատության նախարարություն

ՄԱԿ-ը մտահոգ է Սիրիայում ստեղծված իրավիճակով

Գլխավոր քարտուղարի Ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդականի, Գլխավոր քարտուղարի Պաշտպանելու պատասխանատվության հարցերով հատուկ խորհրդականի, Փոքրամասնությունների հարցերով հատուկ զեկուցողի և Կրոնի կամ հավատքի ազատության հարցերով հատուկ զեկուցողի հայտարարությունը Սիրիայում ստեղծված իրավիճակի մասին Նյու Յորք, հունիս 12, 2015 թ. – Գլխավոր քարտուղարի Ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդական Ադամա Դիենգը, Գլխավոր քարտուղարի Պաշտպանելու պատասխանատվության հարցերով հատուկ խորհրդական Ջենիֆեր

Հայաստան-Իրան գազամուղը ու երկաթգիծը

2015 թվականի հունիս ամիսը հայ-իրանական հարաբերությունների համար միանշանակ բացասական էր: Անցած ամսվա ընթացքում Իրանի հետ Հայաստանի հարաբերություններում երկու հիմնական առանցքային կետ կար՝ Հայաստան-Իրան գազամուղը և Հայաստան-Իրան երկաթուղու շինարարությունը: Գազամուղի պատմությունը ի սկզբանե տխուր սկսվեց: Գազամուղի կառուցումը պարբերաբար խոչընդոտվում էր ռուսական կողմից, որին՝ որպես Հայաստան գազ ներմուծող միակ երկրի, բնականաբար ձեռնտու չէր Հայաստան համար էներգետիկ այլընտրանքի

Անգլերենից 20 է հավաքել 248 հոգի, գերմաներենից՝ 12, ֆրանսերենից՝ 9

 Իսպաներենից որեւէ դիմորդ 19 եւ 20 միավոր չի ստացել

Պահանջը բավարարել են․ Շանթ Հարությունյանին և Վարդան Վարդանյանին առանձին խուց կտանեն. epress.am

Քրեակատարողական վարչության տեղաբաշխման հանձնաժողովն այսօր բավարարել է քաղբանտարկյալներ Շանթ Հարությունյանի և Վարդան Վարդանյանի՝ առանձին խուց տեղափոխվելու պահանջ֊դիմումը: Այս մասին Epress.am-ին է հայտնել Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պատասխանատու Գոռ Ղլեչյանը։ Այդ պահանջով Շանթ Հարությունյանն արդեն 8 օր հացադուլ էր անում, իսկ Վարդան Վարդանյանը՝ 4 օր։ Մինչ հացադուլ հայտարարելը, նրանք գտնվում էին կիսաբաց ռեժիմային գոտում։ «Վարդաշեն» ՔԿՀ-ում

Ճանաչված բժշկի կնոջ ցուցմունքը դարձավ բուռն քննարկման թեմա (Ֆոտոշարք)

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Հոռոմի խաչմերուկում նոյեմբերի 10-ին տեղի ունեցած ողբերգական վթարի գործով «Կամազ»-ի վարորդ, 45-ամյա Մանվել Վարդանյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը: Հիշեցնենք, որ միմյանց էին բախվել Երևանից Գյումրի վերադարձող «Տրանս ակնթարթ» ընկերության «Գազել 32» մակնիշի ու Մանվել Վարդանյանի վարած «Իմեքս գրուպ» ՍՊԸ հաշվեկշռում գտնվող «Կամազ» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով «Գազելը»

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը բարեկարգվել է

ՀՀ ԱՆ Վ.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն աշխատանքային այցի շրջանակում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ծանոթացավ կենտրոնում իրականացվող բարեփոխումներին: Մասնավորապես` վերանորոգվել  և այցելուներին նորովի է ներկայանում առաջին հարկում տեղակայված ընդունարանը, որտեղ կատարվում է հիվանդների հերթագրումը: Ընդարձակ սրահներում էլեկտրոնային եղանակով կատարվում է հերթագրում, ամբուլատոր քարտերի բացում, ձևակերպվում է հիվանդության պատմագիրը: Այս նորարարությունը, Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն

«Ոչ թալանին» նախաձեռնությունը Սարյան փողոց չի գնա. «Ա1+»

«Ոչ թալանին» նախաձեռնությունը հունիսի 18-ին՝ ժամը 18.00-ին, Բրազիլիայի հրապարակից պատրաստվում է ավտոերթ անցկացնել՝ ընդդեմ հոսանքի թանկացման։ «Դա կլինի մեծ ավտոերթ, ինչքան միացողներ լինեն, ավելի լավ։ Եվ լավ իրազեկման ձեւ կլինի, եւ բողոքի ակցիայի տարբերակ»,- հայտնեց նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը։ Վաղը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշելու է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հայտ է

«ՀԷՑ»-ում տեղի ունեցածի առթիվ պետք է հարուցվի քրեական գործ

Տեղեկացնում ենք, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Տ. Ուրիխանյանը «Հայաստանի Էլեկտրական Ցանցեր» ՓԲԸ-ում տեղի ունեցած գողության ու չարաշահումների վերաբերյալ տարածված տեղեկությունների առթիվ պաշտոնական հարցում էր ուղղել ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ե. Զախարյանին՝ պահանջելով ստանալ «ՀԷՑ»-ից մի շարք կոնկրետ տվյալներ, որոնց հրապարակումը կապացուցեր գողության և չարաշահումների հանգամանքը: Այսօր ստացվել է նախարարի պատասխանը, որում ասվում է,

Սյունեցի պատգամավորը ԱԺ-ում պնդում է, որ «Դյութի ֆրիներից» մեր քաղաքացիները չեն կարողանում խմորեղեն գնել

Նախարարը հակադարձեց, որ այսքան ժամանակ չի տեսել, որ Դյութի ֆրիից որեւէ մեկը խմորեղեն առնի՝ սնվելու համար:

«Ստեղծագործող մարդը չի կարող լինել ուսուցիչ, որովհետև նա սիրում է սովորել». Ռուբեն Բաբայան

Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը կարծում է, որ կոնցեպտուալ սխալի պատճառով այսօր թատերագիտությունը մեզ մոտ երկրորդական, սպասարկողի մակարդակում է: «Այդ կոնցեպտուալ սխալը, երևի թե, առաջին հերթին ստեղծագործողներից է գալիս: Նրանցից, որոնք ուզում են թատերագիտությունը որպես իրենց սպասարկող ոլորտ տեսնել: Այդպես մոտենալ թատերագիտությանը նույն բանն է, ինչ դրամատուրգը մոտենա ռեժիսուրային որպես իրեն սպասարկող

Արտաշես Գեղամյանը հիշեց ուսանողական տարիները (Տեսանյութ) 

Կայացավ «Նրա հետ նույնիսկ հետախուզության» հուշ-գրքույկի շնորհանդեսը:

Գագիկ Ջհանգիրյանը՝ Մովսես Հակոբյանի նշանակման առիթով. «Մեր նույն ստորաբաժանումներն են»

ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Մովսես Հակոբյանի՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ նշանակմանը: Հարցին՝ որքանո՞վ էր նպատակահարմար Մովսես Հակոբյանի նշանակումը, պարոն Ջհանգիրյանը պատասխանեց. «Բայց հաշվի առեք, որ հակառակն էլ է տեղի ունեցել»: Այնուհետև նկատեց. «Բոլորը նույն մեր զինված ուժերի ստորաբաժանումներն են: Ուղղակի այնտեղ կոչվում է դա

Մարկ Գրիգորյան. Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը ավելի մեծ հաջողությունների է հասել

Մարկ Գրիգորյանի գնահատմամբ՝ թուրքական հեռուստաընկերությունները բարձր մակարդակով են լուսաբանել խորհրդարանական ընտրությունների արդյունքները

ԵԱՀԿ-ն նախապատրաստում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպումը. Azernews

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հավատում է, որ հայ-ադրբեջանական Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ամբողջական լուծում կստանա: Նա նշել է, որ որպես միջնորդներ իրենք ջանք չեն խնայում, որ դա շուտ լինի: Այս մասին հաղորդում է «Azernews»-ը: Ուորլիքը նաեւ հավելել է, որ շատ բաներ, այնուամենայնիվ, կախված են երկու երկրների ղեկավարների եւ երկու կողմի քաղաքական կամքից: ԵԱՀԿ

Քրեակատարողական հիմնարկի ծառայողները բռնություն են կիրառել քաղաքացու նկատմամբ և պաշտոնեական կեղծիք կատարել. հարուցվել է քրեական գործ

ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող դատապարտյալ Հովհաննես Չ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2013 թվականի հունվարի 4-ին՝ գիշերային ժամի, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի հարակից տարածքում գտնվելու ժամանակ իրեն են մոտեցել հիմնարկի մի քանի աշխատակիցներ, ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցնելով մարմնի տարբեր մասերին, ստիպողաբար մտցրել են հիմնարկ: Քրեակատարողական հիմնարկում հատուկ ծառայություն

ԱԺ չհրկիզվող պահարաններում «պոլի շորեր» են

Խորհրդարանի միջանցքներից մեկում տեղադրված այս չհրկիզվող պահարանը, ըստ երեւույթին, շատերի ուշադրությունն է գրավել: Պահարանի վրա գողերի համար գրություն են թողել՝ «Մեջը բան չկա, պոլի շորը չգողանաք»: Այսինքն՝ խորհրդարանից գողերին նախապես զգուշացնում են, որ իզուր մի՛ չարչարվեք, ոչ Գալուստ Սահակյանը, ոչ էլ մյուս պատգամավորները իրենց փողերը հաստատ սրա մեջ չեն պահում: Մյուս կողմից էլ՝ տարօրինակ է

ՀՀԿ-ական պատգամավոր. «6.93 դրամը լրացուցիչ 15%-ի բեռ է»

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով էլեկտրաէներգիայի թանկացմանը՝ նշեց, թե չի ուզում պաշտպանել ՀԷՑ-ին: Այնուհետև մանրամասնեց. «Երկու ճիշտ է լինում՝ թանկ էլեկտրաէներգիա են վաճառել ՀԷՑ-ին, ՀԷՑ-ը հայտնվել է պարտքերի մեջ և ինքը պարտքեր է կուտակել արտադրող ձեռնարկություններին: Խնդիրը մեկն է՝ կամ էլեկտրաէներգիա արտադրող ձեռնարկություններին պարտքերը չեն տալու և

Քոքոբելյան. «Ունենք այն, որ այսօր Աբու Դաբիի չվերթն է հանվում եւ Չեխական ավիաուղիները դադարեցրեց իր չվերթները»

Խաչատուր Քոքոբելյանը պնդում է, որ բաց երկնքի քաղաքականությունը դե ֆակտո իրականություն չդարձավ:

 «Հայոց լեզուն՝ եղեռնազարկ» գիտաժողով լեզվի ինստիտուտում

ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում հունիսի 16-ին տեղի ունեցավ          «Հայոց լեզուն՝ եղեռնազարկ» խորագրով գիտաժողով, որին մասնակցում էին ինչպես ակադեմիական, այնպես էլ բուհական համակարգի ներկայացուցիչներ: Զեկուցողներն անդրադարձան թե՛ գրական արևմտահայերենին, թե՛ բարբառային հայերենին եղեռնի պատճառած կորուստներին ու վնասներին, ներկայացրին կորստի մատնված մի շարք բարբառների (Ակնի, Նիկոմեդիայի, Եվդոկիայի, Ռոդոսթոյի) լեզվական հետաքրքրական իրողություններ: Անդրադարձ եղավ նաև Պոլսում արևմտահայերենի

Նավասարդ սրբազանը Դավիթ Գասպարյանի գիրքը սքանչելի որակեց (Տեսանյութ) 

Կայացավ Դավիթ Գասպարյանի «Ոսկե Շղթա. Հայ քնարերգության ընտրանի» գրքի շնորհանդեսը

Հխ-ն կոչ է անում ժողովրդին մասնակցել հունիսի 19-ի բողոքի երթին

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը կոչ է անում ժողովրդին  մասնակցել հունիսի 19-ին Ազատության հրապարակից էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ մեկնարկող բողոքի 2-րդ երթին , ողջունում է քաղաքացիական պայքարի նախաձեռնության անդամների հաստատակամությունը այս պայքարում և վստահեցնում, որ միայն պայքարի իրական նպատակը ՀԷՑ-ի և ռազմավարական այլ կարևորագույն նշանակությամբ օժտված օբյեկտների ազգայնացումը դարձնելով կարելի է հասնել հաղթանակի: Ժողովուրդն է տերը Հայաստանի,

«Դե յուրե սնանկ է, դե ֆակտո՝ միլիարդատեր». Նաիրա Զոհրաբյանը՝ Բաղդասարովի գրպանած գումարների մասին

Նաիրա Զոհրաբյանը պնդում է, որ Հայաստանում ավիատոմսերը ամենաթանկն են աշխարհում

Իսակովի պողոտայում հայտնաբերել են շահմար տեսակի օձ

Հունիսի 16-ին, ժամը 09.15-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայի թիվ 10/25 հասցեում գտնվող «Ինտերստանոկ» գիտաարտադրական ձեռնարկության բակում օձ է նկատվել, որն անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները քարի տակ հայտնաբերել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: ՏԿԱԻՆ հաղորդագրություն

Լեւոն Արոնյանն այսօր մեկնարկում է «Norway Chess» գերմրցաշարում

Այսօր Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում մեկնարկում է շախմատի «Norway Chess» 3-րդ միջազգային գերմրցաշարը, որին մասնակցում են աշխարհի 10 ուժեղագույն գրոսմայստերներ՝ Մագնուս Կարլսենը, Ֆաբիանո Կարուանան, Վիշվանաթան Անանդը, Հիկարու Նակամուրան, Վեսելին Տոպալովը, Ալեքսանդր Գրիշչուկը, Լեւոն Արոնյանը, Անիշ Գիրին, Մաքսիմ Վաշյե-Լագրավը եւ Իոն-Լյուդվիգ Համերը: Առաջին տուրում Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը սեւերով խաղում է Վաշյե-Լագրավի հետ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը՝

«Մեր նախագահը վեց ամիս է՝ զբաղված է». Սերժ Սարգսյանը չի պատասխանել ռուս ճարտարապետների նամակին

Այսօր մի խումբ ճարտարապետներ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կլոր ուղևորային համալիրի վերաբերյալ կոնցեսիոների կողմից ներկայացված նոր տարբերակն էին քննարկում ՀՀ Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովի նիստում: Կոնցեսիոները առաջարկել է հին շենքը ընդգրկել որպես ընդհանուր օդանավակայանի բաղկացուցիչ մաս: Ճարտարապետ Լեւոն Իգիթյանն ասաց՝ քննարկումն անիմաստ է. «Երեք կողմ կա՝ հին շենքի հեղինակներն են, նոր կոնցեսիոները, երրորդը՝ մենք են այս երկրի

Համաշխարհային բանկը գտնում է, որ մենաշնորհը չէ պատճառը, որ ՀԷՑ-ը վատ կառավարում է իրականացնում (Տեսանյութ)

Տնային տնտեսությունների բյուջեի 10 %-ը գնում է հոսանքի վարձերին

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հունիսի 17-18-ի երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ

Մովսես Հակոբյանի նշանակման արտաքին մարտահրավերները

«Որոշումը կայացրել է ՀՀ նախագահը՝ որպես գերագույն գլխավոր հրամանատար: Այսօրվա մեր զինված ուժերի կառավարման արդյունավետության տեսանկյունից բավականին արդյունավետ որոշում էր»,- հարցին՝ արդյոք արդարացվա՞ծ էր Մովսես Հակոբյանին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ նշանակումը, այսպես պատասխանեց ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը: Aravot.am-ի դիտարկմանը՝ մի կողմից հայտարարում ենք, թե

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930