Օրվա լրահոսը

ԱԺ պատգամավորները դժգոհում են արտահերթի «պրեսսինգից»

Քիչ առաջ մեկնարկեց ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջանը: Մեկ րոպե լռությամբ ՀՀ ԱԺ-ն հարգեց Թիֆլիսում ջրհեղեղի զոհերի հիշատակը: Նշենք, որ շուրջ 30 օրենքի նախագծերից բաղկացած փաթեթը պետք է քննարկվի առաջիկա օրերի նիստերի ժամանակ: Վաղվանից նիստերը մեկնարկելու են ժամը 11.00-ից, անցկացվելու է 1.5 ժամ տևողությամբ չորս նիստ: Կրճատվելու է երկար ընդմիջումը: Քննարկումների այս տեմպը դժգոհություն առաջացրեց պատգամավորների

Նոր մանրամասներ Գյումրիում ռուս զինվորականի սպանությունից (Տեսանյութ) 

Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում սպանված ռուս զինծառայող Իվան Նովիկովը 19 տարեկան է, Կրասնոդարի մարզից է: Նրա դիակը դեռ չեն տեղափոխել: Իրավապահները ոչ մի տեղեկություն չեն տրամադրում, սակայն ըստ նրանց՝ զինծառայողի որովայնը լրիվ բացված վիճակում է: Իվան Նովիկովին սպանել են ծանր մարմնական վնասվածքներ հասցնելով: Իրավապահների հեռախոսային խոսակցություններից որոշակիորեն պարզ է դառնում, որ միջադեպին մասնակցել են

Գալուստ Սահակյանը հրահանգեց անջատել Նիկոլ Փաշինյանի խոսափողը (Տեսանյութ)

ՀՀ ԱԺ-ն քննարկում է ԱԺ արտահերթ նիստի ընթացակարգի և նիստերի անցկացման ռեժիմի հարցը: Այդ ընթացքում վարման կարգով ելույթ ունեցավ ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նա, անդրադառնալով հունիսի 12-ին ՀՀ ԱԺ-ի էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հարցով լսումներին, ասաց. «Կարևոր արդյունքի հանգեցինք, ու ապացուցվեց, որ ՀՀ օրենսդրության տրամաբանությամբ էլեկտրաէներգիայի սակագները բարձրացնելու կարիք չկա»: Գալուստ Սահակյանը միջամտեց, թե օրակարգում

Արտաշես Նազարյան. «Բոլոր մարզաբազաները մինչեւ «Համահայկական խաղերը» ամբողջովին պատրաստ կլինեն»

Մեկուկես ամիս է մնում մինչեւ 6-րդ «Համահայկական համաշխարհային խաղերի» մեկնարկը, որն այս տարի համընկել է Հայոց ցեղասպանության 100-ամյակին եւ ընդգրկման առումով լինելու է աննախադեպ: Ցանկացած մարզական համալիր միջոցառման հաջողություն մեծապես կախված է նրանից, թե մարզակառույցները, որտեղ կայանալու են մրցումները, ինչ վիճակում են հյուրընկալում մասնակիցներին: «Համահայկական խաղերի» կազմկոմիտեում աշխատում է մարզակառույցների հատուկ հանձնաժողով, որը ղեկավարում է

Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարը պատրաստակամություն է հայտնել ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը  հունիսի 15-ին ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային: Ողջունելով հյուրին՝  նախարարը  նշել է, որ Հայաստանը, որպես ԵԽ անդամ երկիր, հետաքրքրված է ԵԽ  կառույցների հետ համագործակցությամբ: Հովհաննես Մանուկյանը բարձր է գնահատել ԵԽ-ի հետ նախարարության  փոխգործակցությունը՝  ընդգծելով   մարդու իրավունքների, դատաիրավական բարեփոխումների, ժողովրդավարության ամրապնդման և մի շարք այլ  կարևոր ոլորտներում 

Գյումրիում ռուս զինծառայողի են սպանել

Գյումրու «Մայր Հայաստանը» հուշահամալիրի տարածքում քիչ առաջ դանակի հարվածներով սպանել են ռուս զինծառայող Իվան Նովիկովին: Այս պահին քննիչը օպերխմբի հետ դեպքի վայրում է, կատարվում է վայրի զննություն: Այլ մանրամասներ հայտնի չեն: Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ  

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչքարի բացում Մարսելում

Հունիսի 13-ին Մարսելի 4-րդ և 5-րդ շրջանների ղեկավարության և Մարսելի հայ համայնքի միասնական ջանքերով, ինչպես նաև Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոսության աջակցությամբ «Սիդի-Բրահիմ» պուրակում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի բացման արարողություն, որին հաջորդեց օրհնության ու օծման կարգ՝ Հայ Առաքելական եկեղեցու քահանաների ձեռամբ։ Միջոցառմանը ներկա էին 4-րդ և 5-րդ շրջանների սենատոր-քաղաքապետ Բրունո Ժիլը, Մարսելում

ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփում է բանկոմատներով քարտից քարտ անվաճար փոխանցումների հերթական ակցիայի արդյունքները

ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփեց իր բանկոմատների միջոցով քարտից քարտ փոխանցումների թվով երկրորդ ակցիայի արդյունքները, որն անց էր կացվում Visa ընկերության հետ համատեղ սույն թվականի ապրիլի 1-ից մայիսի 31-ը: Համաձայն ակցիայի պայմանների` ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր Visa քարտապանները նշված ժամանակահատվածում հնարավորություն ունեին կատարելու 3 անվճար փոխանցում ՎՏԲ-Հայաստան Բանկի ցանկացած Visa քարտից ՎՏԲ-Հայաստան Բանկի կամ ցանկացած տեղական բանկի Visa

Անմոռուկի թերթիկները

Հայերիս համար 2015 թվականը նշանավորվեց Ցեղասպանության 100-րդ տարելիցով Տարելիցն անցավ, բայց արդեն ակնհայտ է, որ մեր վերքը չի սպիանում ու չի սպիանալու: Խորհրդանիշ անմոռուկի գաղափարը տարելիցի համար էր մտահղացված, բայց ակնհայտ է, որ անմոռուկն իր նշանակությունը հետագայում էլ է պահպանելու՝ մնալով ավտոմեքենաների ապակիներին եւ մարդկանց սրտերում: Դա նշանակում է, որ խորհրդանիշը ճիշտ է ընտրված: Այսուհանդերձ,

Երկու հայ է մահացել Թբիլիսի ավերիչ հեղեղի հետևանքով. հայերն այսօր կօգնեն փրկարարներին. tert.am

Երեկ ուշ երեկոյան հայտարարվել է Թբիլիսիի ավերիչ ջրհեղեղի զոհերի պաշտոնական թիվը՝ 14 մարդ, որոնց թվում երկու հայ կին կա՝ Եղիազարովա քույրերը, 15-20-ն էլ համարվում են անհետ կորած: Այս մասին Tert.am-ին հայտնեց Վրաստանի նախկին նախագահի նախկին ազգային հարցերով խորհրդական Վան Բայբուրդը: «Այսօր ժամը 11-ին Սուրբ Էջմիածնին կից գործող «Հայարտանը» պետք է հավաքվեն հայեր, որպեսզի որպես կամավորների

ՀՀ բնապահպանության նախարարության հայտնաբերած խախտումների արդյունքում բյուջե է մուտքագրվել 3.1 մլն.դրամ

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 08–12.06.2015թթ. ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի, տեսչության վարույթին հանձնված գործերի և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 1.99 մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 32 որոշում և հաշվարկվել է 2.3.մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:  Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ     Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության

Մրգերի ազդեցությունը դեմքի մաշկի վրա

Յուրաքանչյուր դեմք ունի իր առանձնահատկությունները եւ դիմակ դնելուց պետք է այդ անպայման հաշվի առնել: Դիմակների համար օգտագործվող մրգերի ընդհանուր ներգործությունը մաշկի վրա այսպիսին է՝ ելակը մաշկը դարձնում է փափուկ եւ առաձգական, ծիրանը հանգստացնում է մաշկը, բանանաը` խոնավացնում, հարթեցնում եւ փափկեցնում: Հապալասը նեղացնում է ծակոտիները եւ բուժում մաշկը, դեղձը հարթեցնում է եւ փափկեցնում, խաղողը խոնավացնում է

«էս ձեւով ծախել իրենց երեխային, ամոթ». Դատապարտված բժիշկը՝ երեխայի ծնողների մասին

2012թ. թվականին դեկտեմբերի 31-ին «Արաբկիր» բժշկական կենտրոն տեղափոխված ու մահացած երկու տարեկան Լիա Միսակյանի գործով Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր որոշեց Լիլիթ Վարդանյանին դատապարտել ազատազրկման երկու, իսկ Զարինե Այվազյանին երկու տարի վեց ամսվա ազատազրկման: Բայց համաներմամբ երկու բժիշկներն էլ ազատ արձակվեցին պատժից: Բժիշկները մեղադրվում էին քրեական օրենսգրքի 130 հոդվածի 2-րդ

Ավարտվել է ոստիկանության Մարտունու բաժնի պետի և նրա տեղակալի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու քրեական գործի նախաքննությունը

Ավարտվել է ոստիկանության Մարտունու բաժնի պետի և նրա տեղակալի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու, թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքով հարուցված քրեական գործի նախաքննությունը Հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ քաղաքացի Նորետա Է.-ի ահազանգի հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել էր, որ ոստիկանության Մարտունու բաժնի առանձին պաշտոնատար անձինք, իրենց սպասարկվող տարածքում բացասական ցուցանիշներ չունենալու անձնական այլ

Վրաստանից  հայտնում են, որ իրենք լրացուցիչ օգնության կարիք չունեն

Հունիսի 15-ի ժամը 10.0-ի դրությամբ կան 12 զոհ, 30 տուժած և 16 անհայտ կորած: Այս պահի դրությամբ` Վրաստանի մեր գործընկերները հայտնում են, որ իրենք լրացուցիչ օգնության կարիք չունեն: ՀՀ ԱԻՆ

ՀԷՑ-ը գաղտնի է պահում

Ինչպես հայտնի է, հունիսի 17-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը քննարկելու է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման Հայաստանի Էլեկտրական Ցանցերի հայտը: Այդ հայտը հիմնավորվում է այն պնդմամբ, որ ներկա սակագնով ՀԷՑ-ը չի կարողանում հոգալ իր՝ հոսանքի բաշխման հետ կապված ծախսերը: Այսինքն՝ ՀԾԿՀ-ն պետք  է քննարկի, թե որքանո՞վ են ՀԷՑ-ի ծախսերն հիմնավոր: Սակայն, ինչպես պարզվեց «Իրազեկ Քաղաքացիների Միավորման»-ը ՀԷՑ-ից

Թարմացնող, հանգստացնող եւ մաշկը հարթեցնող դիմակներ

Վիտամինային դիմակը հրաշալի կերպով խոնավացնում է դեմքի մաշկը, հարթեցնում կնճիռները եւ կանխում դրանց առաջացումը։ Մեկ լիքը գդալ պաստերիզացված կաթնաշոռին խառնեք մի քանի գդալ կիտրոնահյութ կամ մանր կտրտած նարինջ։ Հաղարջից պատրաստված դիմակը նեղացնում է ծակոտիները եւ գլխավորապես խորհուրդ է տրվում ճարպոտ մաշկի դեպքում։ Ճզմեք մի քանի հատ սեւ եւ սպիտակ հաղարջ, հյութին խառնեք 1 գդալ կարտոֆիլի

Առաջին գրքի շնորհանդեսի համար Ռուսաստանից եկել էր հայրենի Կողբ

Կայացավ «Սիրերգեր» գրքի շնորհանդեսը

Հայաստանը Բաքվի եվրոպական խաղերի թիմային հաշվարկում 14-րդ տեղում է

Բաքվում ընթացող Եվրոպական 1-ին խաղերին մասնակցող 50 երկրներից մեդալ նվաճել է 26-ը: Հայաստանի օլիմպիական հավաքականը, որ առայժմ մասնակցել է միայն հունահռոմեական ըմբշամարտի մրցաշարին, շնորհիվ 66 կգ քաշային Միհրան Հարությունյանի (նկարում), իր հաշվարկում գրանցել է մեկ արծաթե մեդալ եւ ընդհանուր թիմային հաշվարկում զբաղեցնում է 14-րդ հորիզոնականը: Մեր մարզիկները դեռ պայքարը չեն սկսել բռնցքամարտում, հրաձգությունում, ազատ ոճի

Նույն տարածքում բռնկվել էր ավելի մեծ չափերով հրդեհ

Վառվող փշերի կրակի սյունը հասնում էր մի քանի մետրի, իսկ ծուխը խեղդում էր հրդեհաշիջման մասնակիցներին:

Գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը Բաքվում մեր յուրաքանչյուր բռնցքամարտիկից մեդալի ակնկալիք ունի

Բաքվում այսօր կանցկացվի բռնցքամարտի վիճակահանությունը: Հայաստանի հավաքականը Բաքվում է եւ տեղում շարունակում է նախապատրաստվել վաղը մեկնարկող մրցաշարին: Գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը հավաքական ընդգրկել է 49 կգ քաշային Արտյոմ Ալեքսանյանին, 52 կգ՝ Նարեկ Աբգարյանին, 56 կգ՝ Արամ Ավագյանին, 60 կգ՝ Սամվել Բարսեղյանին, 64 կգ՝ Հովհաննես Բաչկովին եւ 81 կգ՝ Նիկոլ Արությունովին: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը

«Կինոտավր» գլխավոր մրցանակը ստացել է հայազգի կինոռեժիսոր Աննա Մելիքյանի ֆիլմը

Աննա Մելիքյանը ծնվել է Բաքվում: 1988թ. իրադարձությունների ընթացքում 12 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան, 5 տարի անց՝ Մոսկվա:

Հայաստանի ազատ ոճային ըմբիշներն այսօր կժամանեն Բաքու

Հայաստանի ազգային հավաքականը մեկնում է Թբիլիսի, որտեղից այսօր կժամանի Բաքու: Գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը թիմում ընդգրկել է վեց քաշային կարգերի մեր ներկայիս ուժեղագույն ըմբիշներին: Նրանք են. 57 կգ՝ Գարիկ Բարսեղյան, 61՝ Վոլոդյա Ֆրանգուլյան, 65՝ Դավիթ Սաֆարյան, 74՝ Գրիգոր Գրիգորյան, 86՝ Մուսա Մուրթազալիեւ, 125՝ Լեւան Բերիանիձե: Եվրոպական 1-ին խաղերում ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարը տեւելու է երկու

Իջեւանում մուրճ ու մանգաղի փոխարեն՝ հայկական գերբի պատկերը

Իջեւանը՝ ինչպես Հոլիվուդ Խորհրդային տարիներին  Իջեւան քաղաքի դիմացի  բարձունքում հառնում էր մուրճ ու մանգաղի պատկերը: Հայաստանի անկախացումից հետո խորհրդային այդ խորհրդանիշները հեռացվեցին: Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը մտահղացել է նույն տեղում  հավերժացնել Իջեւան անունը եւ  ՀՀ  գերբի պատկերը: Այդ  պատկերները տեսանելի են Տավուշի մարզկենտրոնից:   Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Գալուստ Սահակյան. «Մենք մշտապես կանգնած ենք Ձեր կողքին, հարգելի պարոն Ուսուպաշվիլի»

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլիին «Հարգելի պարոն Ուսուպաշվիլի, Ընդունեք իմ խորին ցավակցությունը Թբիլիսիում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղի հետեւանքով մարդկային զոհերի կապակցությամբ: Կիսելով Ձեր վիշտը` մաղթում եմ զոհվածների ընտանիքներին եւ եղբայրական վրաց ժողովրդին տոկունություն եւ ոգու արիություն: Մենք մշտապես կանգնած ենք Ձեր կողքին, հարգելի պարոն Ուսուպաշվիլի»,- ասված

Շահեն Հարությունյանի մայր. «Որդուս անմարդկային չարչարանքների են ենթարկել»

Շահեն Հարությունյանի մայրը՝ Ռուզաննա Բադալյանը, Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երեկվա ակցիայից հետո որոշեցի գեթ մեկ անգամ անհամեստ լինել։ Ես հպարտ եմ Շահենովս։ Չեմ ասի, թե իդեալական մարդու կերպար է, բայց նրա մեջ կայացել է ամենակարևորը՝ նպատակասլաց, սկզբունքային, արժանապատիվ, խիզախ, անկոտրում, հայրենասեր քաղաքացին։ Մեկ անգամ (նոյեմբերի 5-ին) ոստիկանությունում հայտնվելուց և դաժան ծեծի ենթարկվելուց հետո շատ

Միհրան Հարությունյանը Բաքվում նվաճեց արծաթե մեդալ

Բաքվում Եվրոպական մարզական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի եզրափակիչ մրցաշարում Միհրան Հարությունյանը Արտյոմ Սուրկովի հետ պայքարում պարտվեց 2:0 հաշվով և նվաճեց արծաթե մեդալ:

«Չի՞ վախենում, որ այդ խոսքերի համար պատասխան է տալու». Արձագանքում է Սյունիքի մարզպետի խորհրդականին

Սդղի Գյոլում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ ծեծկռտուքից աչքի տեսողությունը կորցրած Հարութ Զաքարյանին Մոսկվայի բժիշկները դեռ ոչ մի դրական առաջընթաց չեն խոստանում: Զաքարյան եղբայրների մայրը՝ Անահիտ Գալստյանը (լուսանկարում), Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով մարզպետի խորհրդական Վոլոդյա Հովհաննիսյանի պնդումներին, թե «Նա ոչ մի ծանր վիճակում էլ չէ, տեսողությունն էլ չի կորցրել: Այդ բոլոր լուրերը

Այրվել է ավտոմեքենա

Հունիսի 14-ին, ժամը 15.08-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Սբ. Գայանե եկեղեցու մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.16-ին, մարվել` 15.18-ին: Այրվել է «Վոլկսվագեն» մակնիշի 35 ՏՏ 286 պ/հ (վարորդ` Գ. Պ.) ավտոմեքենան` ամբողջությամբ: ՀՀ ԱԻՆ

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիին՝ Թբիլիսիում նախորդ գիշեր տեղի ունեցած հեղեղումների հետևանքով մարդկային զոհերի, անհետ կորածների և ավերածությունների կապակցությամբ: Հանրապետության Նախագահն իր անկեղծ զորակցությունն է հայտնել Նախագահ Մարգվելաշվիլիին և բարեկամ Վրաստանի ժողովրդին՝ սփոփանքի խոսքեր հղելով տուժածների և զոհվածների հարազատներին ու ընտանիքներին: ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930