Օրվա լրահոսը
Ինչպես «բացել» երեխայի ախորժակը
Հաճախ ծնողները երեխայի ախորժակի բացակայությունից անհանգստացած՝ բժշկի մոտ են «վազում»: Նման դեպքերում, ըստ մասնագետների, պետք չէ խուճապի մատնվել եւ երեխային ստիպողաբար կերակրել: Եթե երեխան ամբողջ օրը ջուր է խմել, ինչ- որ թխվածքաբլիթ կամ ցամաք հաց է կերել ու այս սննդակարգով է ապրում օրեր շարունակ, մասնագետներն ասում են, որ գուցե երեխան հոգեբանական խնդիր ունի: Բժիշկները խորհուրդ
Հայաստանը Մարդու իրավունքների խորհրդի 28-րդ նստաշրջանի հաստատմանն է ներկայացնում «Ցեղասպանության կանխարգելման» բանաձևը
Մարտի 3-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Ժնևում հանդիպեց ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նախագահ Յոախիմ Ռյուկկերի հետ։ Զրույցի ընթացքում անդրադարձ արվեց ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում հունվարին կայացած Հայաստանի Համընդհանուր պարբերական դիտարկման զեկույցին նվիրված քննարկմանը և դրա վերաբերյալ ստացված գնահատականներին։ Նախարար Նալբանդյանը Յոախիմ Ռյուկկերին տեղեկացրեց, որ Հայաստանը՝ որպես մարդկության դեմ հանցագործությունների միջազգային հանրության պայքարի կարևոր դերակատար, Մարդու իրավունքների
Վալերի Բուայեի հարցազրույցը. Չենք նահանջի թուրքերի սպառնալիքների առջեւ. news.am
NEWS.am-ը բացառիկ հարցազրույց է վերցրել Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Բուայեից: Այցելելո՞ւ եք Հայաստանի ապրիլի 24-ին՝ մասնակցելու Հայոցցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին: Ես արդեն մի քանի անգամ այցելել եմ Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ՝ կապված ապրիլի 24-ին նախատեսված միջոցառումների հետ: Այս տարի, չնայած Երեւանում ներկա լինելու խնդրանքին, ես որոշեցի մնալ Մարսելում: Մարսելի սենատոր-քաղաքապետ Ժան Կլորդ Գոդենը 2015 թվականը նվիրել է Հայաստանին:
ԲՀԿ պատգամավորը՝ ՀԱԿ առաջնորդի մասին. «Ես անձամբ իրեն գործընկեր չեմ համարում». «Հայկական ժամանակ»
Լեւոն Տեր-Պետրոսյանը իր խոսքում հայտարարել էր, որ ՀԱԿ-ը ընդդիմության դաշտում մենակ է մնացել, եւ կապված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հետ՝ երկամսյա հանրահավաքային դադար են վերցնում։ Այս հայտարարությունների վերաբերյալ երեկ մի քանի հարց ուղղեցինք ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանին. – Պարոն Բաբայան, ինչպե՞ս կգնահատեք Տեր-Պետրոսյանի ելույթը։ – Ցանկություն չունեմ ընդհանրապես մեկնաբանելու։ – Երբվանի՞ց չցանկացաք այլեւս մեկնաբանել
Հայաստանի նախագահների մեքենաները. «Հրապարակ»
ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը երթեւեկում է W221 թափքով զրահապատ Mercedes S-Class-ով, որը վերջին մեկ տարվա ընթացքում կա՛մ մասնավոր վերաոճավորման է ենթարկվել, որ հետ չմնա ներկայացուցչական S-Class-ի դիզայներական միտումներից, կա՛մ ուղղակի մի նոր S-Class են գնել նախագահի համար, քանզի առաջ նրա Mercedes-ը, որքանով որ նկատել էինք, մի փոքր այլ տեսք ուներ։ Ս. Սարգսյանի այդ զրահապատ
Facebook հավելված՝ թույլ պարամետրերով հեռախոսների համար. ItTrend
Միջին և թույլ տեխնիկական տվյալներով սմարթֆոններում Facebook հավելվածը շատ դանդաղ է աշխատում, հատկապես եթե ինտերնետային կապը չի փայլում արագությամբ։ Այն Android-ի համար նախատեսված ամենածանր ծրագրերից մեկն է։ Սակայն կա մի լուծում, որը թույլ կտա օգտվել սոցցանցից առանց խնդիրների։ Խոսքը Facebook Lite հավելվածի մասին է, որի ծավալն ընդամենը 1 ՄԲ է, և այն բավական լավ է աշխատում շատ թույլ ինտերնետի
Արարատ Զուրաբյան. «Բռնաճնշում են՝ թող պայքարեն, ո՞ր մեկին չեն բռնաճնշել». «Հրապարակ»
Բազմաթիվ մարդիկ, այդ թվում ես, եթե ցանկանայինք շատ հարուստ լինել ու չպայքարեինք իշխանության դեմ, հավատացեք, Գագիկ Ծառուկյանից ավելի հարուստ կլինեինք։
Ինչո՞ւ է Երվանդ Զախարյանը փակել ընդերքի մասին տվյալները
Համահայկական բնապահպանական ճակատը (ՀԲՃ) պաշտոնական գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին, որով պահանջել էր տեղադրել նախարարության պաշտոնական կայքում կամ տրամադրել մեզ ընդերքօգտագործման ոլորտին առնչվող որոշ տեղեկություններ: Մասնավորապես մեզ հետաքրքրում էր Հայաստանի հիմնական մետաղական հանքավայրերից 2002-2014թթ. ընթացքում արդյունահանված հանքաքարի, մետաղների և ուղեկից բաղադրիչների մարված պաշարների ծավալները տարեկան կտրվածքով, ինչպես նաև
Էդվարդ Նալբանդյան. Միջազգային հանրության բոլոր անդամները պետք է միասնական լինեն` ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու ջանքերում
Մարտի 3-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ ունեցավ Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդի 28-րդ նստաշրջանին։ Իր խոսքում Էդվարդ Նալբանդյանը նշեց. «Որպես Հայաստանի արտաքին գործերի նախարար` ինձ համար առանձնահատուկ կարևորություն է ներկայացնում Մարդու իրավունքների խորհրդում այսօր ելույթ ունենալը, քանզի այս տարի ողջ աշխարհում ոգեկոչվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը»։ «Վերջին տարիներին Մարդու իրավունքների խորհուրդը ընդլայնել է
ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՁԱԿ
Էս պետությունը դատավորներին շատ է վճարում, պաշտոնյաներին շատ է վճարում, որպեսզի խնայված միջոցներով ուսուցչին, բժշկին ու բոլորին քիչ վճարի:
Պրո-ակտիվ մարդկանց ժամանակը
Հայտնի լրագրող եւ հասարակական գործիչ Տիգրան Հակոբյանը «Ա1+»-ում ինձ տված հարցազրույցում այն միտքն արտահայտեց, որ Հայաստանում որպես ընդդիմություն ընկալվում է միայն նա, ով պահանջում է նախագահի անհապաղ հրաժարականը եւ արտահերթ ընտրություններ: Եթե որեւէ քաղաքական ուժ ունենա իր տեսլականը, ասենք՝ կրթության բնագավառում (որն իմ զրուցակիցը հատուկ էր կարեւորել) եւ պայքարի այդ ոլորտի բարեփոխման համար, դա ընդդիմություն
Հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 4-ին` ժամը 09:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն
Գաբրիել Սարգսյանը շարունակում է մնալ առաջատարների խմբում
Երուսաղեմում շարունակվող շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնության յոթերորդ տուրում Հայաստանի ներկայացուցիչ Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի արեց լեհ Մատեուշ Բարտելի հետ եւ 5,5 միավորով շարունակում է ընթանալ մրցաշարային աղյուսակը գլխավորողների խմբում, որտեղ են արդեն ինը շախմատիստներ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան որոշել է չմեկնել Բաքու
Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանն այսօր Aravot.am-ին տեղեկացրեց, որ ըմբշամարտի ֆեդերացիան որոշում է կայացրել չմասնակցել ամռանը Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերին: «Այդ որոշման մասին մոտ օրերս կհրապարակվի: Պաշտոնական նամակ էլ է պատրաստվում միջազգային ֆեդերացիա ուղարկելու համար, որտեղ նշվելու է, թե մենք նպատակահարմար չենք համարում մեր մասնակցությունը: Դա ունի մի շարք հիմնավորված պատճառներ:
Սամվել Ալեքսանյանը Մարտի 8-ի առթիվ թանկարժեք նվեր է գնել ՀԱԿ-ի պատգամավորի համար. 1in.am
Ազգային ժողովի նիստերի դահլիճին կից սրահում փետրվարի 23¬-ին բացվել է ժամանակակից նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես: «Անտիկյան» ցուցասրահը ներկայացրել է 25 արվեստագետների՝ Լևոն Ազատյանի, Սամվել Չիբուխչյանի, Թենի Վարդանյանի, Սարգիս Համալբաշյանի, Նորա Բադալյանի, Արևիկ Արևշատյանի, Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանի, Սերյոժա Վարդանյանի և այլոց կտավներ: Ցուցահանդեսը, սակայն, պատգամավորների շրջանում մեծ հետաքրքրություն չի առաջացրել: Այսօր, սակայն, արձանագրվեց հետաքրքիր դեպք. վաճառվեց մի կտավ:
«Դա պարզապես պայքար էր իշխանության համար». ՊՆ նախկին փոխնախարարը ԲՀԿ-ի մասին
«Ասում եք՝ Հայաստանում ընդդիմությունը փոշիացավ: Բայց այդ ընդդիմությունը գաղափարական հիմքեր չուներ, իսկ եթե քաղաքական պայքարը չունի գաղափարական հիմքեր, այդ պայքարը քաղաքական համարել չի կարելի: Դա պարզապես պայքար էր իշխանության համար»,- այս կարծիքին է Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը: Նա չհամաձայնեց շրջանառվող այն տեսակետի հետ, թե Սերժ Սարգսյանը մեկ գիշերվա մեջ փոշիացրեց ընդդիմությանը.«Լավ, նախագահը խոսեց Ծառուկյանի
Լեւոն Ջուլֆալակյան. «Կյանքում ինչ մասնագիտություն էլ ընտրեք, ձգտեք հասնել բարձունքների»
Օրերս ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը մի քանի ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ նախարարությունը սկսել է կարեւորել ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի քարոզչությունն ազգաբնակչության շրջանում, ինչի նպատակով մշակվել են ծրագրեր, որոնք մոտ ժամանակներս կյանքի կկոչվեն: Դրանցից մեկը Հայաստանի մարզական աստղերի, անվանի մարզիչների եւ մարզական գործիչների հանդիպումներն են հանրակրթական դպրոցների աշակերտների հետ:
Պռոշյան գյուղի կրակոցների գործով երկրորդ վարկածը՝ ապտակի շարժառիթն է
Aravot.am-ի տեղեկություններով, Պռոշյան գյուղում այսօր հնչած կրակոցների հետ կապված տուժողի՝ 1982թ. ծնված Արման Թադեւոսյանի վիճակը ծանր է, նա գտնվում է «Արմենիա» բժշկական կենտրոնում: Մենք տեղեկացրել էինք, որ վարկածներից մեկի համաձայն, ավտոմեքենան արագ վարելու հարցի շուրջ տուժողը վիճաբանել էր դեռեւս իրավապահների կողմից չվնասազերծված անձի հետ: Շրջանառության մեջ դրված երկրորդ վարկածի համաձայն, տուժող ծանրամարտիկի վրա կրակել են
Դատաբժշկական թեմայով ատենախոսության պաշտպանություն՝ առանց դատական բժշկի՞
Այս տարվա փետրվարի 17-ի դրությամբ Բարձրագույն որակավորման հանձնաժողովը (ԲՈՀ) բեկանել կամ մասնագիտական խորհուրդներ կրկնական քննարկման է վերադարձել 26 աշխատանք, ցուցակն էլ առկա է ԲՈՀ-ի կայքում աշխատանքներից 3-ը՝ բժշկության ոլորտից է, մեկն էլ՝ դոկտորական աշխատանք է: Ինչ վերաբերում է դոկտորականներին, հիշեցնենք, որ Aravot.am-ն անդրադարձել էր Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի դատական բժշկության ամբիոնի դասախոս, ՀՀ առողջապահության նախարարության
Դաշնակցականները հանդիպել են ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեային
Այսօր՝ մարտի 3-ին, ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը և ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը հանդիպեցին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեային և խորհրդական, քաղաքական, տնտեսական բաժնի ղեկավար Դիրկ Լորենցին։ ՀՅԴ ներկայացուցիչները փոխանցեցին Հայաստանում ընթացող քաղաքական, սոցիալական ու տնտեսական գործընթացների առնչությամբ իրենց մոտեցումները, ինչպես նաև ներկայացրին երկրի ներքաղաքական զարգացումների
Շավարշ Քոչարյան. «Մարդիկ կան, որոնք ամեն բառի տակ «Ծովից ծով» են փնտրում»
ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի հարցազրույցը «Ժամը» լրատվական ծրագրին Լիլիթ Դավթյան – Դիվանագետի օրվա առիթով այսօր հյուրընկալել ենք փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանին: Բարի երեկո: Շնորհավորում ենք Ձեզ մասնագիտական տոնի առիթով: Շավարշ Քոչարյան – Բարի երեկո: Շնորհակալություն: Արտակ Հերիքյան – 1992թ., երբ Հայաստանն անդամակցում էր ՄԱԿ-ին, մենք դեռ դիվանագիտական փորձ, ավանդույթներ չունեինք, պետականազուրկ ազգը, բնական է, որ
Բորիս Նեմցովի սպանության առեղծվածներն՝ ըստ քաղաքագետի
Aravot.am-ի հետ զրույցում քաղաքագետ Գագիկ Համբարյանը կարծիք հայտնեց, որ ռուս ընդդիմադիր գործչի սպանությունը դժվար թե Վլադիմիր Պուտինը պատվիրած լիներ: Ըստ նրա, Վլադիմիր Պուտինը այնքան հիմար քաղաքական գործիչ չէ, որ բազմաթիվ խնդիրներ ունենալով թե՛ երկրի ներսում, եւ թե՛ երկրից դուրս, ձեռնարկեր Նեմցովի սպանությունը: Ըստ նրա, Պուտինը եթե ուզեր հաշվեհարդար տեսնել Նեմցովի հետ, կվարվեր այնպես, ինչպես իր
Հայաստան-ՆԱՏՕ ԱԳԳԾ իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի և ՆԱՏՕ-ի պատվիրակության համատեղ նիստ ԱԳՆ-ում
Մարտի 2-ից 6-ը Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) և Պլանավորման ու վերանայման գործընթացի (ՊՎԳ) 2014թ. փաստաթղթերի գնահատման նպատակով Հայաստանում է գտնվում ՆԱՏՕ-ի պատվիրակությունը: Այցի շրջանակներում մարտի 3-ին տեղի ունեցավ Հայաստան-ՆԱՏՕ Անհատական Գործընկերության Գործողությունների Ծրագրի իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի և ՆԱՏՕ-ի պատվիրակության համատեղ նիստը: Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը և
Արշակ Զաքարյան. Խոջալուի դեպքերի համար ադրբեջանցիներից ներողություն խնդրողները վտարանդիներ են
Արշակ Զաքարյանը Խոջալուի համար ներողություն խնդրելը զրպարտություն է համարում
Խարդախները սովորել են գողություն անել Apple Pay վճարային համակարգի միջոցով
ԱՄՆ-ում խարդախներն օգտագործում են Apple Pay վճարային համակարգը թանկարժեք իրեր գողանալու համար։ Guardian-ը գրում է, որ խոսքը չի գնում Apple Pay համակարգի անվտանգությունը շրջանցելու մասին։ Փոխարենը խարդախներն օգտագործում են արդեն գողացված անձնական տվյալներ, որից հետո կցում են դրանք իրենց սմարթֆոնին ու սկսում գնումներ կատարել։ Հանցագործները հիմնականում այս ճանապարհով գնումներ են կատարում օնլայն խանութներից, այնուհետև վերավաճառում
Սննդային թունավորում չի հայտնաբերվել
2015թ. մարտի 2-ին հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժին հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ Մարտունու բժշկական կենտրոն են տեղափոխվել Ծովասար համայնքի 4 բնակիչներ: ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի Գեղարքունիքի մարզային կենտրոնի աշխատակիցները, փաստը հայտնի դառնալուց անմիջապես հետո, պարզել են պատահարի հանգամանքները: Ըստ այդմ՝ նշված հիվանդների մոտ սննդային թունավորում չի ախտորոշվել: Նրանք համապատասխան
Դատարանը մերժեց Զարուհի Փոստանջյանի բողոքն ընդդեմ գլխավոր դատախազի
Բողոքող կողմը խոստանում է գլխավոր դատախազին Վերաքննիչ դատարան տանել
Ռուստամ Գասպարյան. «Եվ Ծառուկյանը, եւ Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ պատրաստ չեն պայքարի». Ա1+
ԲՀԿ-ական Ռուստամ Գասպարյանը, որը ոչ պաշտոնական տեղեկություններով արդեն լքել է կուսակցությունը, հիասթափված է քաղաքական զարգացումներից. «Ճիշտն ասած, ավելին էինք սպասում»,- ասում է Ռուստամ Գասպարյանը։ Ըստ ԲՀԿ-ական պատգամավորի, արյունահեղության մասին կուսակցությունը պատկերացում չուներ, երբ համազգային շարժում էր ծավալում. «Չէինք պատկերացնում, որ ամեն ինչի կգնար իշխանությունը եղածը պահելու համար»։ Ինքը չգիտի, թե իշխանությունն ինչ է ասել Ծառուկյանին,
Կոնդեցիների շենքի շինարարությունը կտևի մեկուկես տարի
ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի հերթական հանդիպումը Երևանի Կոնդ թաղամասի բնակիչների ներկայացուցիչների հետ տեղի է ունեցել «Դվին» հյուրանոցի հարևանությամբ գտնվող կոնդեցիների համար նախատեսված կիսակառույցի տարածքում, նպատակ ունենալով փաստել տարիներ առաջ առկախված շինարարության մոտակա մեկնարկի մասին: Հանդիպման ընթացքում Ն. Սարգսյանը կոնդեցիներին ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից իրականացված և իրականացվելիք քայլերի հերթականությունը՝ այն է՝ շինարարական կազմակերպության ընտրության


















































