Օրվա լրահոսը

Ավտոմեքենաներ առևանգելու ձախողված փորձեր Կապանում

Մարտի 3-ին, ժամը 11.55-ին, ոստիկանության Կապանի բաժին է ահազանգել 1950 թ. ծնված Յուրիկ Պ.-ն և հայտնել, որ իր «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Կապանի Թումանյան փողոցից առևանգել են: Ոստիկանները պարզել, որ փախցրած ավտոմեքենան նույն փողոցում բախվել է մեկ այլ «ՎԱԶ-2121»-ի, ինչից հետո հանցանք կատարողը դիմել է փախուստի: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ավտոմեքենան առևանգել է

Հայոց ցեղասպանության թեմայով փառատոն Օսլոյում

Այս օրերին Օսլոյում ընթանում է «Red Zone» փառատոնը, որը կազմակերպել է Օսլոյի Եկեղեցական Միջմշակութային Կենտրոնը (Kirkelig Kulturverksted)` Նորվեգիայի ԱԳՆ աջակցությամբ: Փառատոնի այս տարվա թեման Հայոց ցեղասպանությունն է: Փառատոնի շրջանակներում մարտի 3-ին տեղի ունեցավ «Մոռացության 100 տարիներ» անվանումով համերգը, որին մասնակցեցին երգիչ-երաժիշտներ Հայաստանից, Նորվեգիայից, Թուրքիայից, Իրանից: Փոառատոնի ծրագրում մարտի3-ից 8-ը ընդգրկված են Լեհաստանի Վրոցլավ քաղաքի «ԶԱՌ»

Հայազգի քանդակագործ, որ կերտել է անվանիներին

16 տարի առաջ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ամբողջ աշխարհում նշում էր Պուշկինի ծննդյան 200-ամյակը: Այս տոնը աչքաթող չարվեց նաեւ Բրյուսելում եւ մեծ շուքով նշվեց հնագույն Լակեն թաղամասում: 1999 թվականի սեպտեմբերի 30-ին այստեղ կայացավ Ալեքսանդր Պուշկինի բրոնզե արձանի բացումը: Արձանը Ռուսաստանի Դաշնության կողմից նվիրվեց Բրյուսելին: Արձանի հեղինակը Գեորգի Ֆրանգուլյանն է: Մի իրադարձություն էլ եղավ այդ օրը՝ արձանի շրջակա հրապարակն

Կարինե Մինասյան. «Այժմ հայերն առանց որեւէ սահմանափակման կարող են աշխատել ԵՏՄ ամբողջ տարածքում»

«Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանին շահավետ ներմուծման տուրքերը պահպանվել են շարժիչային եւ տրանսպորտային միջոցների, սննդամթերքի, դեղորայքի, նավթամթերքի եւ պարարտանյութերի համար: Ներմուծման մաքսատուրքերից ազատվում են ռազմական նշանակության ապրանքները, ինչպես նաեւ քաղաքացիական ինքնաթիռները եւ ուղղաթիռները»,- այս մասին երեկ Մոսկվայում տեղի ունեցած «ԵՏՄ-ի շրջանակներում Հայաստանի հետ համագործակցության ընդլայնում. առանձնահատկություններ եւ հեռանկարներ» խորագրով կլոր սեղանի ընթացքում ասել է Եվրասիական տնտեսական

«ՌԴ դատախազությունը երկու հաղորդագրություն է ընդգծել իր նամակում»

«Հայ ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Պերմյակովը ենթակա չէ հայ իրավապահ մարմիններին փոխանցվելու, քանի որ նա ՌԴ քաղաքացի է»,- ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի նամակին ՌԴ գլխավոր դատախազության այս պատասխանում «Իրազեկ քաղաքացիների միավորում» հկ համակարգող Դանիել Իոաննիսյանը երկու հաղորդագրություն է տեսնում: «Առաջին, որ իրենք համարում են, թե Հայաստանում գտնվող ռուսական զորամասերը Ռուսաստանի տարածք են, բայց այդպես չէ:

 Հովհաննես Սահակյան. «Եթե ԱԺ հանձնաժողովների նիստերի ժամանակ տեսախցիկները դուրս բերվեն…». «Հայոց աշխարհ»

Բայց երբ տեսախցիկը ներկա է՝ միայն կոշտ բառապաշարն է աշխատում, ամեն մեկն իր հերթին ճգնում է ավելի ընդդիմադիր երեւալ:

Շրջանառության հարկի մասին օրենքն ընդունվեց կոնսենսուսով

Այսօր ԱԺ-ում քվեարկության դրվեց Շրջանառության հարկի մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը: Մինչ քվեարկությունը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն ասաց. «Չփաստաթղթավորված ծավալների համար մարդիկ հայտնվելու են 5 տոկոսանոց ռեժիմում: Մենք չենք կարող կողմ քվեարկել մի նախագծի համար, որը ՓՄՁ-ների որոշ հատվածի համար հարկային դրույքաչափի բարձրացում է նախատեսում»: ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ասաց,

Առաքելություն, որ միավորում է բոլորիս

Մարդը սովորող էակ է: Սա է մարդու գոյաբանական պատկերը` ըստ հին յունական իմաստասիրութեան: Մարդը մարդ է, քանի դեռ սովորում է, եւ դադարում է մարդ լինելուց, երբ նրա մէջ հանգչում են սովորելու կենսական զօրութիւնները: Քրիստոնէական աստուածաբանութիւնը, բացայայտելով մարդու աստուածանմանութեան խորհուրդը, պնդում է, որ մարդը ճանաչում եւ սովորում է նաեւ յաւիտենական կեանքում: Մարդկային կեանքը, ըստ էութեան, կրթութեան

Վահագն Խաչատրյան. տնտեսական խնդիրները գտնվում են ոչ թե տնտեսական դաշտում, այլ քաղաքական. «Չորրորդ իշխանություն»

Երեկ Ազգային ժողովում 68 կողմ, 11 դեմ եւ 23 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունվեց «Շահութահարկի մասին» օրենքում կառավարության փոփոխությունների նախագիծը։ Ըստ այդմ՝ Փոքր եւ միջին ձեռնարկատիրությունների՝ 58.35 մլն դրամի շեմը կբարձրանա մինչեւ 113.4 մլն: Բացի այդ, փաստաթղթավորման բացակայության դեպքում՝ նախկին 3.5 տոկոսի փոխարեն, որ դարձվել էր 1 տոկոս, այժմ ՓՄՁ-ներն ստիպված են լինելու վճարել 5 տոկոս

«Պերմյակով օպերացիայի տակ ահագին լուրջ բաներ կան». իրավապաշտպան

«Հայ ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Պերմյակովը ենթակա չէ հայ իրավապահ մարմիններին փոխանցվելու, քանի որ նա ՌԴ քաղաքացի է»,- ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի նամակին ՌԴ գլխավոր դատախազության այս պատասխանը, ըստ իրավապաշտպան Արթուր Սաքունցի, խոսում է թե գլխավոր դատախազի, թե քննչական կոմիտեի ակնհայտ անգործության մասին՝ Պերմյակովին հայկական կողմին փոխանցելու հարցում: Մեր հարցին, թե իր կարծիքով, ինչու ՌԴ

«Մարտի 1»-ը ժողովրդական տոնացույցի մեջ մտցնելու համար Տեր-Պետրոսյանն ընդամենը մի ճանապարհ ունի. «Հայոց աշխարհ»

Կարծում ենք, Տեր-Պետրոսյանի ելույթի մարտիմեկյան հատվածը պարզապես ժամավաճառություն էր, քաղաքական պայքարի պատրանք ստեղծելու ցանկություն։

Ի՞նչ է պատահել, թող մեր զինանշանն էլ 10-15 էջանոց լինի. «Չորրորդ իշխանություն»

Քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանը գտնում է, որ ՀՀ զինանշանը պետք է փոխել, այսինքն՝ «Սովետական Հայաստանի գերբը փոփոխել եւ այն ընդունել», որովհետեւ ինքն այսօրվա գերբում չի տեսնում «այն ազգին, որը սայլերով քարեր է տարել տաճարներ սարքելու», չի տեսնում «մայրերի ուժը, որ մագաղաթը շալակած բերել են, խորհրդավոր երդիկը, որից ծուխ է դուրս գալիս եւ չի հանգչում»։ «ՉԻ» –

Հիմնադիր խորհրդարանը քաղաքացիական բանակ է ձեւավորում

Ժիրայր Սեֆիլյանի կոչը. Ձևավորվում է Քաղաքացիական բանակ: Այն ժողովրդին համախմբող և քաղաքացիական անհնազանդության խաղաղ գործողություններով ռեժիմին հեռացնող կազմակերպական ուժ է։ Քաղաքացիական բանակը զինված կառույց չէ: Կոչ եմ անում երկրին տեր կանգնելու վճռականություն ունեցող երիտասարդներին, ինչպես նաև իրենց հոգին չվաճառած ազատամարտիկներին այցելել մեր գրասենյակներ, կապվել մեզ հետ համացանցով ևգրանցվել որպես Քաղաքացիական բանակի անդամ:

Գարնանն արյան ճնշման խնդրից կազատեն սոճու տերեւները

Եղանակային փոփոխությունների հետեւանքով արյան ճնշման տատանումներ շատերի մոտ է լինում. ոմանց մոտ կտրուկ բարձրանում է, ոմանց մոտ էլ՝ իջնում: Ժողովրդական բժշկությունն առաջարկում է անոթային համակարգի բուժում, որից հետո արյան ճնշման խնդիրներ ունեցողները կարող են ազատվել դրանից: Արյունատար համակարգը օրգանիզմին ապահովում է թթվածնով եւ օգտակար նյութերով եւ եթե այն առողջ չէ, օրգանիզմը համապատասխան նյութեր չի ստանում.

Վահան Բաբայան. «Ես ուղղակի անկեղծ պատասխանել եմ»

«Իր մարտավարությունը մշակելուց հետո, ԲՀԿ-ն հանդես կգա հանրության առջեւ եւ կշարունակի իր քաղաքական գիծը»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանը` հավելելով, նաեւ, որ ԲՀԿ-ում շատ բան չի փոխվել. «Մենք ոնց խոսում էինք, ոնց ակտիվ էինք, ոնց պահանջատեր էինք` նույն կերպ շարունակելու ենք պայքարը: Այդ առումով ոչինչի չի փոխվել»: «Հայկական ժամանակ» թերթին տված հարցազրույցում,

Էդուարդ Շարմազանով. «Ինչքան ինստիտուցիոնալ լինի ընդդիմությունը, այնքան աննպատակ ցնցումները քիչ կլինեն».  «Ժողովուրդ»

Քաղաքական համակարգն ունի երկու ոտք՝դա իշխանությունն է եւ ընդդիմությունն է, եթե մի ոտքդ ցավում է կամ կաղ է, մյուս ոտքդ ինչքան ուզում է՝ առողջ լինի, մարմինը չի կարող ամբողջությամբ առաջ տանել։

Լեւոն Ջուլֆալակյան. «Իլհամ Ալիեւը նախապես էր լքել դահլիճը»

Երեկ Դավիթաշեն համայնքի թիվ 200 ավագ դպրոցում հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանին հարցրին, թե ո՞րն է իր կյանքի ամենահիշարժան հաղթանակը, որին օլիմպիական խաղերի չեմպիոնը պատասխանեց. «Յուրաքանչյուր հաղթանակ էլ հիշարժան է, որովհետեւ այն ձեռք ես բերում սեփական քրտինքով, պայքարում: Բայց ուզում եմ պատմել մի դրվագ Լոնդոնի օլիմպիական խաղերից, երբ Արսեն Ջուլֆալակյանը պետք

Ինչպես նվիրել գեղեցիկ ծաղկեփունջ

Գարունն ու կանանց միամսյակը՝ մայրության եւ գեղեցկության տոնը լավ շրջան է ծաղիկ նվիրելու համար, հատկապես, որ ձմռան սառնությունից հետո գարնանը զանազան բնական ծաղիկների ընտրությունը մեծանում է: Ինչպես ցանկացած նվեր, ծաղիկները նվիրելիս նույնպես պետք է ճիշտ ընտրել: Եթե ծաղիկ եք ուզում նվիրել ձեզ ծանոթ կնոջը, ապա լավ կլինի հաշվի առնեք նրա նախասիրությունները: Յուրաքանչյուր գույնի ծաղիկ ունի

Երեմ Սարգսյանը՝ Պերմյակովին Ռոստովում դատելու մասին. «Հայկական ժամանակ»

Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստովի զինվորական դատարանի նախագահ Միխայիլ Պտիցինը փետրվարի 27-ին հայտարարել է, թե մոտ ապագայում դատարանը մի շարք աղմկահարույց գործեր է լսելու, որոնց թվում՝ Հայաստանի Գյումրի քաղաքում գտնվող ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի գործը։ Իր խոսքում Միխայիլ Պտիցինը նշել էր. «Տվյալ պահին Պերմյակովը Գյումրիում հոգեբանականահոգեբուժական փորձաքննություն է անցնում։ Դեռեւս վերջնականապես որոշված չէ, թե

Ի վերջո, երբ պետք է արձագանքի ՀԱՊԿ-ը սահմանային լարվածությանը. «Ժողովուրդ»

Վահրամ Բաղդասարյանն ասել է, թե հարցը քննարկման փուլում է. «Ինձ թվում է, որ շարունակականության դեպքում ՀԱՊԿ-ը կարձագանքի դրան:

Բերձորի դեպքերով նշանակված ծառայողական քննությունն ավարտվել է

Ի գիտություն տեղեկացնում ենք, որ 2015 թվականի հունվարի 31-ին «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում իրազեկման ավտոերթի անցկացման ժամանակ հասարակական կարգի պահպանությանը ներգրավված ոստիկանության ծառայողների կողմից կատարված կարգապահական կոպիտ խախտումների վերաբերյալ ծառայողական քննությունն ավարտվել է: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 5-ի N 515-Ն որոշմամբ սահմանված աշխատակարգի համաձայն` կարգապահական կոպիտ խախտումների առիթով

Ինչպես «բացել» երեխայի ախորժակը

Հաճախ ծնողները երեխայի ախորժակի բացակայությունից անհանգստացած՝ բժշկի մոտ են «վազում»: Նման դեպքերում, ըստ մասնագետների, պետք չէ խուճապի մատնվել եւ երեխային ստիպողաբար կերակրել: Եթե երեխան ամբողջ օրը ջուր է խմել, ինչ- որ թխվածքաբլիթ կամ ցամաք հաց է կերել ու այս սննդակարգով է ապրում օրեր շարունակ, մասնագետներն ասում են, որ գուցե երեխան հոգեբանական խնդիր ունի: Բժիշկները խորհուրդ

Հայաստանը Մարդու իրավունքների խորհրդի 28-րդ նստաշրջանի հաստատմանն է ներկայացնում «Ցեղասպանության կանխարգելման» բանաձևը

Մարտի 3-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Ժնևում հանդիպեց ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նախագահ Յոախիմ Ռյուկկերի հետ։ Զրույցի ընթացքում անդրադարձ արվեց ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում հունվարին կայացած Հայաստանի Համընդհանուր պարբերական դիտարկման զեկույցին նվիրված քննարկմանը և դրա վերաբերյալ ստացված գնահատականներին։ Նախարար Նալբանդյանը Յոախիմ Ռյուկկերին տեղեկացրեց, որ Հայաստանը՝ որպես մարդկության դեմ հանցագործությունների միջազգային հանրության պայքարի կարևոր դերակատար, Մարդու իրավունքների

Վալերի Բուայեի հարցազրույցը. Չենք նահանջի թուրքերի սպառնալիքների առջեւ. news.am

NEWS.am-ը բացառիկ հարցազրույց է վերցրել Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Բուայեից: Այցելելո՞ւ եք Հայաստանի  ապրիլի 24-ին՝ մասնակցելու Հայոցցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին: Ես արդեն մի քանի անգամ այցելել եմ Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ՝ կապված ապրիլի 24-ին նախատեսված միջոցառումների հետ: Այս տարի, չնայած Երեւանում ներկա լինելու խնդրանքին, ես որոշեցի մնալ Մարսելում: Մարսելի սենատոր-քաղաքապետ Ժան Կլորդ Գոդենը 2015 թվականը նվիրել է Հայաստանին:

ԲՀԿ պատգամավորը՝ ՀԱԿ առաջնորդի մասին. «Ես անձամբ իրեն գործընկեր չեմ համարում». «Հայկական ժամանակ»

Լեւոն Տեր-Պետրոսյանը իր խոսքում հայտարարել էր, որ ՀԱԿ-ը ընդդիմության դաշտում մենակ է մնացել, եւ կապված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հետ՝ երկամսյա հանրահավաքային դադար են վերցնում։ Այս հայտարարությունների վերաբերյալ երեկ մի քանի հարց ուղղեցինք ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանին. – Պարոն Բաբայան, ինչպե՞ս կգնահատեք Տեր-Պետրոսյանի ելույթը։ – Ցանկություն չունեմ ընդհանրապես մեկնաբանելու։ – Երբվանի՞ց չցանկացաք այլեւս մեկնաբանել

Հայաստանի նախագահների մեքենաները. «Հրապարակ»

ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը երթեւեկում է W221 թափքով զրահապատ Mercedes S-Class-ով, որը վերջին մեկ տարվա ընթացքում կա՛մ մասնավոր վերաոճավորման է ենթարկվել, որ հետ չմնա ներկայացուցչական S-Class-ի դիզայներական միտումներից, կա՛մ ուղղակի մի նոր S-Class են գնել նախագահի համար, քանզի առաջ նրա Mercedes-ը, որքանով որ նկատել էինք, մի փոքր այլ տեսք ուներ։ Ս. Սարգսյանի այդ զրահապատ

Facebook հավելված՝ թույլ պարամետրերով հեռախոսների համար. ItTrend

Միջին և թույլ տեխնիկական տվյալներով սմարթֆոններում Facebook հավելվածը շատ դանդաղ է աշխատում, հատկապես եթե ինտերնետային կապը չի փայլում արագությամբ։ Այն Android-ի համար նախատեսված ամենածանր ծրագրերից մեկն է։ Սակայն կա մի լուծում, որը թույլ կտա օգտվել սոցցանցից առանց խնդիրների։ Խոսքը Facebook Lite հավելվածի մասին է, որի ծավալն ընդամենը 1 ՄԲ է, և այն բավական լավ է աշխատում շատ թույլ ինտերնետի

Արարատ Զուրաբյան. «Բռնաճնշում են՝ թող պայքարեն, ո՞ր մեկին չեն բռնաճնշել». «Հրապարակ»

Բազմաթիվ մարդիկ, այդ թվում ես, եթե ցանկանայինք շատ հարուստ լինել ու չպայքարեինք իշխանության դեմ, հավատացեք, Գագիկ Ծառուկյանից ավելի հարուստ կլինեինք։

Ինչո՞ւ է Երվանդ Զախարյանը փակել ընդերքի մասին տվյալները

Համահայկական բնապահպանական ճակատը (ՀԲՃ) պաշտոնական գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին, որով պահանջել էր տեղադրել նախարարության պաշտոնական կայքում կամ տրամադրել մեզ ընդերքօգտագործման ոլորտին առնչվող որոշ տեղեկություններ: Մասնավորապես մեզ հետաքրքրում էր Հայաստանի հիմնական մետաղական հանքավայրերից 2002-2014թթ. ընթացքում արդյունահանված հանքաքարի, մետաղների և ուղեկից բաղադրիչների մարված պաշարների ծավալները տարեկան կտրվածքով, ինչպես նաև

Էդվարդ Նալբանդյան. Միջազգային հանրության բոլոր անդամները պետք է միասնական լինեն` ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու ջանքերում

Մարտի 3-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ ունեցավ Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդի 28-րդ նստաշրջանին։ Իր խոսքում Էդվարդ Նալբանդյանը նշեց. «Որպես Հայաստանի արտաքին գործերի նախարար` ինձ համար առանձնահատուկ կարևորություն է ներկայացնում Մարդու իրավունքների խորհրդում այսօր ելույթ ունենալը, քանզի այս տարի ողջ աշխարհում ոգեկոչվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը»։ «Վերջին տարիներին Մարդու իրավունքների խորհուրդը ընդլայնել է

Լրահոս
Գիշերային զանգ

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930