Օրվա լրահոսը
Բացվեց լիբանանահայ լուսանկարիչ Գաբրիել Փանոսյանի նկարների ցուցահանդեսը
Մարտի 3-ին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Երևանի պատմության թանգարանում բացվեց լուսանկարիչ Գաբրիել Փանոսյանի աբստրակտ լուսանկարների ցուցահանդեսը: Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ շնորհակալություն հայտնելով թանգարանի տնօրինությանը՝ հյուրընկալ հարկի ներքո հերթական անգամ Սփյուռքի տաղանդավոր արվեստագետներից մեկին ընդունելու և նրա աշխատանքը ներկայացնելու հնարավորություն ընձեռելու համար: Այնուհետև նախարարն անդրադարձավ լիբանանահայ լուսանկարչի
Գործարարի ներկայացուցիչը հրաժարվեց «Առավոտի» դեմ հայցից
2013թ.հուլիսին «Հայհիդրոէներգոնախագիծ» ընկերության տնօրեն Սենիկ Ջուլհակյանը իր ներկայացուցիչ՝ փաստաբան Գեղամ Այվազյանի միջոցով դիմել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի, «Առավոտ» օրաթերթ-ՍՊ ընկերության՝ հայցվորի պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը վիրավորանքի ձեւով արատավորող արտահայտությունների համար ներողություն խնդրելուն, զրպարտության ձեւով արատավորող տեղեկությունները հերքում պարտավորեցնելու, փոխհատուցում ՝600 000 ՀՀ դրամի
Զարուհի Փոստանջյան. «Ռոբերտ Քոչարյանին այս միջոցո՞վ եք ուզում ուղարկել թոշակի»
Այսօր ԱԺ-ում շարունակվում է «ՀՀ նախագահի վարձատրության, սպասարկման եւ անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին կառավարության ներկայացրած օրինագծի քննարկումը: «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին հարց ուղղեց՝ երկու պաշտոնաթող նախագահներին, որ պատրաստվում եք տալ այդ կենսաթոշակը, ինչ է, այդ մարդիկ կարիքն ունե՞ն դրա: Որքան գիտեմ, նրանք բավականին
Հարություն Բաղդասարյան. «Հայաստանը Պերմյակովի վերաբերյալ որեւէ քրեական գործ չի քննելու»
Հարություն Բաղդասարյանի կարծիքով՝ ՀՀ իրավապահները չեն անդրադառնալու Պերմյակովի՝ սահմանը հատելուն
Արծվիկ Մինասյանը Քոչարյանին ու Տեր Պետրոսյանին առաջարկում է միասին շախմատ խաղալ, սուրճ խմել, որ ագրեսիան նվազի
Ներկայումս ԱԺ-ում քննարկվում է «ՀՀ նախագահի վարձատրության, սպասարկման եւ անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին կառավարության ներկայացրած օրինագիծը: Ինչպես տեղեկացրել ենք, կառավարությունն այդ նախագծով առաջարկում է ՀՀ պաշտոնաթող նախագահի համար սահմանել հատուկ կենսաթոշակ` ՀՀ նախագահի աշխատավարձի 70 տոկոսի չափով: Ըստ կառավարության, որոշ կատեգորիաների պետական պաշտոններ զբաղեցրած անձանց համար սահմանված է կենսաթոշակի հաշվարկման
«Վերադարձրեք երեխային». բողոքի ակցիա դատախազության մոտ (Տեսանյութ)
Դատախազությունից պահանջում են արդար քննություն անցկացնել
Արագածոտնի մարզպետարանի կողմից տեղադրվեց խաչքար
Երկրապահ կամավորների միության վարչության բակում ստեղծված խաչքարերի պուրակում հանրապետության մարզերի, մայրաքաղաք Երեւանի եւ Արցախի կողմից տեղադրվում են խաչքարեր: Մարզպետ Սարգիս Սահակյանի նախաձեռնությամբ մարտի 2-ին խաչքար տեղադրվեց Արագածոտնի մարզի կողմից: Մարզի տարածքի հանքավայրից բերված կարմիր տուֆից պատրաստված խաչքարի վրա պատկերված է թեւավոր խաչ, որը խորհրդանշում է Հայաստանի` քրիստոնեությունը պետական կրոն առաջինը ընդունելու գաղափարը: Ներքեւի հատվածում թեւավոր
Մայրաքաղաքում շարունակվում է անօթևանների սոցիալական աջակցության ծրագիրը
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքում շարունակվում է անօթևանների հավաքագրման, ժամանակավոր կացարանում տեղավորման և նրանց սոցիալական աջակցության ցուցաբերման գործընթացը։ Քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության և վարչական շրջանների համատեղ աշխատանքի արդյունքում, ընդհանրական տվյալներով, 2015թ. հունվար-փետրվար ամիսների ընթացքում սոցիալական աջակցություն է ցուցաբերվել թվով 21 անօթևանի: Նրանցից 14-ը, այդ թվում՝ քրեակատարողական հիմնարկից ազատ արձակված մեկ անձ, տեղափոխվել են անօթևանների
Աբրահամ Մանուկյանը փորձում է հրաժարվել ասած խոսքերից
«Աբրահամ Մանուկյանը չի արել նման արտահայտություն, նա ունի հարգալից վերաբերմունք Նաիրա Զոհրաբյանի նկատմամբ, գործակցային ու գործընկերական հարաբերությունների մեջ է նրա հետ, իսկ համապատասխան լրատվամիջոցը, հավանաբար խեղաթյուրել է նրա խոսքերը»,- քիչ առաջ Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ դեռևս խոսնակ Տիգրան Ուրիխանյանը: Տիգրան Ուրիխանյանն ասաց, որ Աբրահամ Մանուկյանն այդ ամենն իրեն հայտնել է հեռախոսազրույցում: Հիշեցնենք, News.am-ին տված
Google-ը կդառնա բջջային կապի օպերատոր. ItTrend
Google ընկերությունը կդառնա բջջային կապի օպերատոր։ Խոսքը գնում է ոչ միայն ինտերնետ կապի մատակարարման, այլև Wi-Fi-ի միջոցով վիրտուալ օպերատոր դառնալու մասին։ Financial Times-ը գրում է, որ MWC 2015 ցուցահանդեսին Google-ի ղեկավարներից Սունդար Պիչային իր ելույթում նշել է, որ Google-y չունի սեփական ենթակառուցվածք, այդ իսկ պատճառով կաշխատի որպես վիրտուալ օպերատոր։ Ընկերությունը կհամագործակցի Sprint ու T-Mobile օպերատորների
Միջազգային ճանապարհային փոխադրումների տարածաշրջանային մաքսատուն. ԵՏՄ անդամակցության շրջանակում` նոր ընթացակարգերին համընթաց
Հայաստանի` ԵՏՄ-ին միանալու կապակցությամբ նոր ընթացակարգեր են գործում նաև Ֆինանսների նախարարության միջազգային ճանապարհային փոխադրումների տարածաշրջանային մաքսատանը: Փոփոխություններով զգալի պարզեցվել են ներմուծման և արտահանման ընթացակարգերը. «ԵՏՄ անդամակցության շրջանակում ներմուծումների ժամանակ մաքսային ձևակերպումներ և վճարումներ չեն կատարվում: Այսինքն, տնտեսվարողները միաժամանակ ազատվել են մաքսավճարից, մաքսատուրքից, ինչպես նաև մաքսային պահեստների պահպանման վճարներից»,-նշել է Միջազգային ճանապարհային փոխադրումների տարածաշրջանային մաքսատան պետ
Մխիթար Գոշի մեդալի հանձնում Լոս Անջելեսում
Մարտի 2-ին Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Սերգեյ Սարկիսովն ընդունեց Կալիֆորնիայի ներկայացուցիչների պալատի անդամ Մայք Գաթոնին: Սերգեյ Սարկիսովը նահանգային կոնգրեսականին հանձնեց ՀՀ Նախագահի կողմից շնորհված Մխիթար Գոշի մեդալը: «Այս մեդալն ընդունեք` իբրև երախտագիտություն` հանուն Հայաստանի, Արցախի և հայ համայնքի Ձեր կատարած անձնվեր գործի: Մենք գնահատում ենք Ձեր աջակցությունը հայ ժողովրդին, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հարցում»,
Գլխավոր դատախազի դեմ բողոքը քննվեց առանց բողոքող կողմի
Պաշտպան Հարություն Բաղդասարյանը դատարան ներկայացավ ուշացած
Քաղաքապետարանի անվճար ակցիայից օգտվելու` ամենաշատը աչքի վիրահատությունների համար են դիմում (Տեսանյութ)
Մարտի 8-ից ապրիլի 7-ը կանայք կարող են անվճար բուժօգնություն ստանալ
ՍԴ-ն սահմանադրությանը հակասող է ճանաչել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 154-րդ հոդվածի 4-րդ մասը
Մարտի 3-ին սահմանադրական դատարանը, գրավոր ընթացակարգով, քննության առավ քաղաքացիներ Արա Սարգսյանի, Դվին Իսանյանսի, Ռուդոլֆ Հովակիմյանի, Մագդա Եղիազարյանի, Արամ Սարգսյանի, Խաչատուր Մարոզյանի դիմումների հիման վրա` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 154-րդ հոդվածի 4-րդ մասի, 158-րդ հոդվածի 5-րդ մասի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործը: Ելնելով գործի քննության արդյունքներից, ՀՀ սահմանադրական դատարանը որոշեց. 1. ՀՀ վարչական դատավարության
Արամ Հարությունյան. «Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը նահանջ էր երգով»
«Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը նահանջ էր երգով»,- անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի` մարտի 1-ին հնչեցրած ելույթին, այսպիսի կարծիք հայտնեց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը: Ըստ նրա` դրոշը վերցնող չեղավ, այնինչ հենց ՀԱԿ-ը մեծ հնարավորություն ուներ այդ դրոշը վերցնելու: Դառնալով Լևոն Տեր-Պետրոսյանին` ասաց. «Հիմա ինքը մարտի 1-ի հանրահավաքում կծաղրի մյուս ընդդիմադիրներին, թե` ոչ, դա արդեն
Նախկին ԲՀԿ-ականը սպառնացել է ծեծել «Ա1+»-ի թղթակցին (տեսանյութ). a1plus.am
«Ա1+»-ի թղթակից Մհեր Արշակյանը ԲՀԿ-ից դուրս եկած պատգամավոր Կարո Կարապետյանին՝ Յուվեցի Կարոյին, այսօր ԱԺ-ում փորձել է հարց ուղղել, թե արդյոք նա հանդիպել է Գագիկ Ծառուկյանին խմբակցությունից դուրս գալուց հետո։ Կարո Կարապետյանը նախ ասել է, թե ճնշում ունի և խորհուրդ է տվել հեռու մնալ իրենից։ Սակայն, երբ թղթակիցը կրկնել է հարցը, պատգամավորը բղավել է. «Արա՛, քեզ
ՀՀ պաշտպանության նախարարը այցելել է ռազմարդյունաբերական ձեռնարկություն
Սեյրան Օհանյանը եղել է նաև ԶՈւ հակահամաճարակային անվտանգության ծառայությունում:
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն անմոռուկներ բաժանեց ԵԺԿ նիստի մասնակիցներին (Տեսանյութ)
Եվրոպական ժողովրդական կուսակցությունն (ԵԺԿ) ընդունեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձև: Քվեարկությունից առաջ Արմեն Աշոտյանը Ցեղասպանության 100-ամյակի խորհրդանիշ՝ անմոռուկ ծաղկի տեսքով կրծքանշաններ նվիրեց եվրոպացի պատվիրակներին: ԿԳ նախարարի մամուլի քարտուղար Զոհրաբ ԵԳԱՆՅԱՆ
Genealogy- Ավստրալիա աշխարհամասից Մերի -Ջին Օ’Դոհերթի Վասմաթզյանն է
«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթում Հայաստանը կներկայանա Genealogy խմբով: Խմբի 6 մասնակիցներից հինգերորդը օպերային երգչուհի Մերի – Ջին Օ’Դոհերթի Վասմաթզյան է. նա ներկայացնում է Ավստրալիա աշխարհամասը: Մերի – Ջինի ապշեցնող եւ բյուրեղի պես մաքուր սոպրանոն լցրել է բազմաթիվ հայտնի օպերային դահլիճներ: Նա հպարտորեն խոստովանում է, որ հայկական արմատներ ունի եւ մոր նվիրվածության արդյունքում ծանոթացել է հայկական
ETIHAD ավիաընկերությունը հարգանքի տուրք է մատուցում գործընկերներին՝ ճանապարհորդական գործակալությունների մրցանակաբաշխությանը
Etihad ավիաընկերությունը՝ ԱՄԷ ազգային փոխադրողը, իր հարգանքի տուրքն է մատուցել Հայաստանի առաջատար ճանապարհորդական գործակալություններին` Երևանում կազմակերպված հատուկ մրցանակաբաշխության ընթացքում: Միջոցառմանը, որին մասնակցեցին ճանապարհորդության ոլորտի ավելի քան 40 առաջատար հայաստանյան կազմակերպություններ, ավիաընկերությունը «Ոսկե մրցանակ» շնորհեց Levon Travel, United Travel, Geographic Travel Club, Globe Travel and Aeroex գործակալություններին: «Արծաթե մրցանակ» շնարհվեց Elitar Travel, Avant Tour, Saberatour Sevan,
Էդվարդ Նալբանդյան. «Բաքուն ևս մեկ անգամ ի ցույց է դնում իր արհամարհանքը միջնորդների առաջարկությունների նկատմամբ»
ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանը Aravot.am կայքի հարցին
Ռուստամ Գասպարյանն էլ լքեց ԲՀԿ-ն
«Երեք օր առաջ ես զրուցել էի Ռուստամ Գասպարյանի հետ, այդ ժամանակ նա իր՝ նման մտադրության մասին ոչինչ չասաց»,- ասաց տիկին Զոհրաբյանը՝ առայժմ զերծ մնալով մեկնաբանություններից:
Կառավարությունը կփոխհատուցի պետական բուհերի 646 ուսանողի ուսման վարձը
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նիստերի դահլիճում ամփոփվել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած կրթաթոշակի մրցույթի արդյունքները: Այս տարի ուսման վարձի փոխհատուցում է ստացել 646 ուսանող: Որոշ ուսանողների կրթաթոշակի հավաստագիրը հանձնել է անձամբ վարչապետը: Շնորհավորելով ուսանողներին կրթաթոշակ ստանալու առթիվ՝ կառավարության ղեկավարը նշել է, որ բոլոր ժամանակներում կրթությունը կարևոր տեղ ու
Տիգրան Սարգսյանի դստեր եւ խնամու ներկայացուցչի պատասխանը
Բողոքի դեմ բերված պատասխանի համաձայն, կասեցման միջնորդությունը հիմնավոր չէր, ենթակա էր մերժման, քանի որ «Առավոտին» հարցազրույց տված Դավթյանն ու Խաչատրյանը տվյալ հոդվածի հրապարակման պահին արդեն իսկ պետք է ունենային տեղեկատվություն հրապարակելու համար անհրաժեշտ եւ բավարար փաստական հիմքեր, ոչ թե «ապացույցներ հավաքեին հետագայում»: Վերաքննիչ դատարանի վարույթում է գտնվում նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի դստեր՝ Նարինե Սարգսյանի եւ
Մեր դռան շունը
Կոռուպցիան չարիք է` նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում այս էլ որերորդ անգամ հայտարարում է հայրենի իշխանությունը, եւ համապատասխան հանձնաժողովի ստեղծումը դառնում է ընդամենը տեխնիկայի խնդիր: Չի ուշանում նաեւ Եվրոպայից եկող ֆինանսական օգնությունը՝ թեպետ զարգացող մեր երկրում հաճախ կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված նյութական աջակցությունն անգամ կարող է դառնալ կոռուպցիայի թիրախ: Կամ՝ օբյեկտ: Ուրեմն` հերթական հակակոռուպցիոն խորհուրդը` իր
Մարգարիտ Եսայանը ձնծաղիկներ էր բաժանում
Այսօր ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը խորհրդարանում կին պատգամավորներին եւ լրագրողներին ձնծաղիկներ էր նվիրում: Բոլորի զարմանքին ի պատասխան՝ տիկին Եսայանը ժպիտով հակադարձում էր, որ գարունը գեղեցիկ է եւ պետք է գեղեցիկ տրվի գարնան մեկնարկը: Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ռուբեն Հակոբյան. «Բոմժանոց ենք»
«Այն, որ այս փոփոխություններով այս նախագիծն ավելի շահեկան է, քան նախորդը, պարզ է: Այն, որ կառավարությունն ուզում է նաեւ պայքարել ստվերի դեմ, դա էլ է զգացվում, բայց մոտավորապես են ուզում պայքարել ստվերի դեմ: Սկզբունքորեն չի պայքարում»,- այսօր ԱԺ-ում Շրջանառության հարկի մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց «Ժառանգություն» խմբակցության
Նաիրիտցիները վրդովված են. «Կառավարությունը մեզ ստիպում է, որ օրենքից դուրս քայլեր անենք» (Տեսանյութ)
Նաիրիտցիները մարտի 16-ից անցնելու են նստացույցի
Պերմյակովին չեն հանձնի ՀՀ իրավապահներին. ՌԴ դատախազությունից պատասխանել են Զ. Փոստանջյանի պահանջագրին
Ի պատասխան ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կողմից Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին (պատճենը` Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Յուրի Չայկային) հասցեագրված նամակ-պահանջագրի` այսօր ՌԴ գլխավոր դատախազությունից ստացվել է պատասխան (տես լուսանկարը): ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության լրատվական ծառայություն


















































