Օրվա լրահոսը

Բյուջետային կառավարման համակարգը` ֆինանսիստների ուշադրության կենտրոնում

Երևանում մեկնարկել է Պետական ծախսերի կառավարման փոխադարձ ուսուցման և փորձի փոխանակման միության Բյուջետային ընկերակցության լիագումար նիստը

«Կաթողիկոսի անվամբ հաշվեհամարին առկա գումարից մեկ միլիոնն անձեռնմխելի է». Տ. Վահրամ քահանա Մելիքյան

Հայ առաքելական եկեղեցուն պատկանող երեք հաշվեհամար գոյություն ունի: Առաջին հաշվեհամարը բացվել է դեռ Վազգեն Առաջինի կաթողիկոսության շրջանում, որը նրա վախճանից հետո փոխանցվել է Գարեգին Ա կաթողիկոսին, այնուհետև՝ Գարեգին Բ-ին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ամենայն հայոց կաթողիկոսի մամուլի խոսնակ Տ. Վահրամ քահանա Մելիքյանը՝ ընդգծելով, որ դեռևս Վազգեն Վեհափառի օրոք է այդպիսի հաշվեհամար

Ազատ դեմոկրատներ կուսակցությունը դատապարտում է Արտակ Խաչատրյանի նկատմամբ իրականացված բռնությունը

Ազատ դեմոկրատներ կուսակցությունը խստորեն դատապարտում է «Կասեցում» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արտակ Խաչատրյանի առևանգումն ու նրա նկատմամբ իրականացված բռնությունը: Չափազանց մտահոգիչ է այն հանգամանքը, որ վերջին շրջանում ՀՀ քաղաքացիները իրենց հասարակական-քաղաքական գործունեության համար բռնությունների են ենթարկվում: Ցավալիորեն պետք է նշենք, որ ՀՀ քաղաքացին պաշտպանված չէ սեփական երկրում և ակնհայտորեն ոտնահարվում են քաղաքացիների սահմանադրորեն ամրագրված իրավունքները: Նման

188 միլիոն 400 հազար դրամ զբոսաշրջությանն աջակցելու համա՞ր

2000 թվականի համեմատությամբ 24 անգամ ավելացել է զբոսաշրջիկների թիվը

Ռուս զինվորականների ընտանիքները համատարած լքում են Գյումրին

Ավետիսյանների սպանդից հետո Գյումրիում անմիջապես տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայողների, մեծամասամբ սպաների ընտանիքները լքում են Գյումրին: Շատերը այս դեպքից հետո ՌԴ են ճանապարհել իրենց կանանց ու երեխաներին՝ մնալով միայնակ, իհարկե հույս ունենալով, որ իրենք էլ կգնան, արագ կհարթեն Հայաստանից իրենց տեղափոխման հարցը: Այսօր Գյումրու կենտրոնական շուկայի մոտ գտնվող հագուստի խանութներից մեկում

Ո՞վ է առաջինն ասել՝ Ծառուկյա՞նը, թե՞ Արմեն Ռուստամյանը

ԲՀԿ-ականների պատասխանը ՀՅԴ-ին՝ հայերենի բոլոր բառերն ինչ-որ ժամանակ ինչ-որ մեկն օգտագործել է Օրերս ԱԺ-ում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը ոչ իշխանականների խորհրդաժողովում Գագիկ Ծառուկյանի ելույթի հետ կապված հայտարարեց, որ այն, այսպես ասած, «ծաղկաքաղ» է արված ՀՅԴ-ականների ելույթներից: Ըստ նրա՝ «Այն, ինչ հրապարակավ հիմա ասում են, այդ ամենը վաղուց ՀՅԴ-ն հրապարակել է: Կարող եմ ելույթի հետ

«Լեւոն Տեր-Պետրոսյանը տարածքային պահանջատիրության դեմ է խոսել»

«Մոդուս վիվենդի» կենտրոնի հիմնադիր Արա Պապյանը պնդում է, որ  «Ցեղասպանության 100-րդ տարելիցի հռչակագրի» որոշ դրույթների վերաբերյալ 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի դիտողությունները ընդդեմ տարածքային պահանջատիրության նպատակով են հրապարակվել: «Նպատակը մեկն էր՝ հանդես գալ տարածքային պահանջատիրության դեմ, որովհետեւ իր հիմնական միտքը դա էր: Իր ամբողջ ասածը դա էր՝ չի կարելի նման բան անել: Մնացած դիտողությունները գեղեցիկ փաթեթավորումն

Գիշերն Աչաջրում խուզարկություններ են կատարվել

Հարուցված է 2 քրեական գործ

«Ընդդիմությունը հասարակության թիկունքում չի թաքնվում»

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի կարծիքով՝ Հայաստանում ներիշխանական ճգնաժամ չի կարող լինել, քանզի որոշում կայացնողը միայն Սերժ Սարգսյանն է: – Վերջին շրջանում ծեծը նորից դարձել է հայաստանյան քաղաքական մշակույթի տարրերից մեկը: Մի բան, որ լավ հայտնի էր Ռոբերտ Քոչարյանի իշխանավարության տարիներին: Սա ձեզ որեւէ բան հուշո՞ւմ է: – Իհարկե՝ հուշում է այն, որ իշխանությունն այս

IndieGoGo-ում միջոցներ են հավաքվում՝ «Գահերի խաղը» հայերեն թարգմանելու համար. ItTrend

IndieGoGo համաֆինանսավորման կայքում միջոցներ են հավաքվում Ջորջ Ռ. Ռ. Մարտինի «Երգ սառցի և հրո» վիպաշարի առաջին հատորը՝ «Գահերի խաղը» հայերեն թարգմանելու համար։ Արշավը մեկնարկել է փետրվարի 9-ին, և դեռ 59 օր շարունակ ցանկացողները կարող են օգնել նախաձեռնությանը։ Այս պահի դրությամբ հավաքվել է անհրաժեշտ 2500 դոլարից 170-ը։ «Մենք ուզում ենք գիրքը կարդալ հայերեն: Ուզում ենք, որ մեր հայրենակիցներն

Ի՞նչ է ստանում Հայաստանը Ռուսաստանի հետ տնտեսական կապից

Հայաստանի մասնակցությունը Եվրասիական տնտեսական միությունը հիմնավորված է տնտեսական հաշվարկներով. Եվրասիական բանկի կանխատեսումներով՝ Հայաստանի համախառն ներքին արդյունքը 4%-ով կաճի: Իսկ եվրոպացի տնտեսագետները կարծում են, որ այդ թիվը 2-3% կլինի:  «Էկոնոմիկա սեգոդնյա» կայքի հեղինակ Օլգա Պարամանովան իր դիտարկումներն է ներկայացրել, թե ինչ օգուտներ է ստանում Հայաստանը՝ մուտք գործելով Եվրասիական տնտեսական միություն: Հայաստանի արտադրության մուտքը եվրասիական շուկա, ըստ

Արցախում գողական օրենքների մասին մեկ էլ Ադրբեջանն է խոսել. Սեֆիլյանի հայտարարությանն է անդրադառնում Դավիթ Բաբայանը

Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանն Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով «Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարության համակարգող Ժիրայր Սեֆիլյանի այսօրվա ասուլիսին հնչեցրած հայտարարությանն` ասաց, որ Սեֆիլյանը միգուցե սխալ է հասկացել, միգուցե միտումնավոր է բաներ է անում: Խոսքը մասնավորապես վերաբերում է այն հայտարարությանը, ըստ որի, Սեֆիլյանը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպման մանրամասներ ներկայացնելիս, ասել է. «Բակո Սահակյանն այդ

Հայ միգրանտների խնդրով Մոսկվայում է ՏԿԱԻՆ միգրացիոն ծառայության պետը 

2015 թ. հունվարի  2-ից   Հայաստանի  Հանրապետության համար  ուժի մեջ  է մտել Եվրասիական տնտեսա­կան միության մասին պայմանագիրը: Պայմանագրով անդամ պետություններում կողմերի աշխատանքային միգրանտների համար սահմանվել  են  էապես դյուրացված  պայմաններ:  Հայաստանից  աշխատանքային  միգրանտների գերակշիռ մասը` 96%-ը ուղղվում  Է  դեպի  Ռուսաստանի Դաշնություն,  հետևաբար այդ երկրի միգրացիոն օրենսդրության  փոփոխություններն  անմիջապես  ազդում  են  մեր  քաղաքացի աշխատանքային  միգրանտների  վրա: Մյուս  կողմից

Դպրոցի մարզական տնօրենը մեղադրվում է մանկապղծության եւ կենդանապղծության մեջ

Կասկածյալ Ուլյամ Էդվարդ Էդվարսոնը, ում որտեղացի լինելու մասին ոչինչ չի ասվում, դպրոցում համատեղել է ուսուցչի, մարզական տնօրենի եւ ֆուտբոլային թիմի մարզչի պաշտոնները: Նրա համակարգչում ոստիկանությունը վարկաբեկող տեսանյութեր է հայտնաբերել երեխաների ու կենդանիների հետ ու արդեն մեղադրանք է ներկայացրել համապատասխան հոդվածներով: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը` eurosport.ru-ի

Ուղիղ միացում. «Դեմ առ դեմ»` Գուրգեն Եղիազարյան եւ Ռուբեն Մեհրաբյան

«Դեմ առ դեմ» հաղորդաշարի հերթական թողարկումը՝ զրույց քաղաքագետ, հրապարակախոս Գուրգեն Եղիազարյանի եւ փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի հետ: Թեման՝ ռուս-ամերիկյան հարաբերությունների սրումը Ուկրաինայի հարցի շուրջ: Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը:

«Անիմաստ է վախի մթնոլորտ ստեղծելը»

Քաղտեխնոլոգը կարծում է, որ քաղաքական ակտիվիստների նկատմամբ կիրառվող բռնությունները ոչ մի տեղ չեն տանում Նախորդ տարվա վերջերին եւ այս տարվա սկզբին Հայաստանում քաղաքական գործիչների եւ ակտիվիստների նկատմամբ բռնության դեպքերը շատացել են: Ո՞ւմ կողմից են դրանք ծրագրված, ի՞նչ նպատակ են հետապնդում եւ ինչպիսի՞ հետեւանքների ականատես կլինենք առաջիկայում. այս հարցերի շուրջ «Առավոտը» զրուցել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի

Նոր բնակարան` Բալյանների բազմազավակ ընտանիքին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նոր բնակարանի բանալիներ է հանձնել Երևանի բնակիչ Հայկ Բալյանի բազմազավակ ընտանիքին: Հինգ անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքը, որը վերջին տարիներին ակտիվորեն մասնակցում է ՀՀ նախագահի մրցանակի համար անցկացվող «Լավագույն մարզական ընտանիք» հանրապետական մրցույթին և 2013 թվականին էլ արժանացել է «Լավագույն մարզական ընտանիք» վկայագրին, երկար տարիներ սպասել է բնակարանի։ Քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջարկով

480 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Փետրվարի 11-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 750,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 480 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 480 դրամ:   NASDAQ OMX Armenia

Աշոտյանը՝ Թոքմաջյանին. Արձանագրվել են ընթացակարգային խախտումներ

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր գրություն է ուղարկել “Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան” հիմնադրամի կառավարիչ-ռեկտորի ժ/պ Հ. Թոքմաջյանին, որում, մասնավորապես, նշվում է, որ ս/թ փետրվարի 9-ի ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով ձևավորված հանձնաժողովի` հիմնադրամում իրականացրած  ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 2015 թվականի հունվարի 21-ին “Հավանականությունների տեսություն և վիճակագրություն” առարկայից նշանակված և անցկացված

Ավետիք Իշխանյան. «Ոստիկանապետը մեծ-մեծ խոսում է բարեփոխումների մասին»

«Ցավոք, ՀՀ իշխանությունները պատշաճ կամք չեն դրսևորել այդ խնդիրերի լուծման ուղղությամբ»,-այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկման ժամանակ վկայակոչելով այն, որ ՀՀ-ն չի կատարել Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի կետերի իրագործման երեք հանձնարարականները, այսպիսի կարծիք հայտնեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: Նա որպես օրինակ հիշեցրեց այն, որ ՀՔԾ-ն մերժել է իրենց առաջարկը, թե անհրաժեշտ

«Գառնի» տաճարի պատին գրառում կատարած ՌԴ քաղաքացու դեմ քաղ. հայց է ներկայացվել

«Պատմամշակութային  արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը` հանցագործությամբ պատճառված  վնասը  բռնագանձելու  պահանջի  մասին  հայցադիմում է ներկայացրել  ՀՀ  քննչական  կոմիտեի  մարզային  վարչության  Աբովյանի բաժին: ՌԴ քաղաքացի Մաքիսմ  Նիկիտենկոն  2014 թ. սեպտեմբերի 26-ին  նախապես իր հետ վերցրած կարմիր գույնի ներկանյութով դիտավորությամբ գրառում էր կատարել հանրապետական նշանակություն /պետ. ցուցիչ` 6.21.4. 2/ հանդիսացող «Գառնի» տաճարի հարավային պատին, որի

Ռուսներին հազիվ են պահում, որ լավաշի թոնիրը չընկնեն

Զբոսաշրջային շատ ընկերություններ անտեսում են հայկական խոհանոցը եւ Հայաստան բերած զբոսաշրջիկներին, մասնավորապես՝ օտարերկրացիներին կերակրում են, այսպես ասած, խառը ուտեստներով, ինչ պատահի, ինչը մատչելի գնով կառաջարկվի: «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» հասարակական կազմակերպության (հ/կ) նախագահ Սեդրակ Մամուլյանը երեկ հայտարարել է, որ շատ տուր-օպերատորներ գերադասում են զբոսաշրջիկներին տանել մի 2000 դրամանոց բուղաչա ու խինկալի ուտելու տեղեր,

Վերին Կարմիրաղբյուրի գյուղապետ. «6 ամսում Վլադիվոստոկի կեսը կարելի էր մեր մոտ բերել»

Կ. Չոբանյանի վկայությամբ՝ ինքը ճամփա փակելու հետ կապ չունի

Ընտրական հանձնաժողովը հաստատել է նախագահի չորս թեկնածու

Մայիսի 29-ին Ցյուրիխում կայանալու է Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային միության նախագահի ընտրություն: ՖԻՖԱ-ի ընտրական հանձնաժողովը հաստատել է չորս թեկնածուի անուն: Նրանք են. գործող նախագահ Զեպ Բլաթերը, որը կազմակերպությունը ղեկավարում է 1989 թվականից, 2001 թվականի աշխարհի լավագույն ֆուտբոլիստ, պորտուգալացի Լուիշ Ֆիգուն, ՖԻՖԱ-ի փոխնախագահ, Հորդանանի արքայազն  Ալի բին Ալ-Հուսեյնը եւ Նիդերլանդների արքայական ֆուտբոլային ասոցիացիայի նախագահ Վան Պրաագը: Մինչ

ՊՆ-ն դեմ չէ, որ Գեորգի Խաչատուրովը բանակից ազատվի

Վաղը` կառավարության նիստում սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը կդիմի վարչապետին` Գեորգի Խաչատուրովին պարտադիր զինվորական ծառայությունից ժամանակավոր ազատելու հարցով : Այս մասին տեղեկանում ենք կառավարության նիստի օրակարգից: Խաչատուրովին մինչեւ 2017 թվականը տարկետում տալու համար պաշտպանության նախարարությունը որեւէ առարկություն չի ներկայացրել կառավարությանը: ՊՆ դեմ չէ, որ Հայաստանի բիաթլոնի ազգային հավաքական թիմի կազմում հանդես եկող Գեորգի Վլադիմիրի

Տիգրան Սիմոնյանի հարազատները նրա մահվան մասին իմացել են լրատվամիջոցներից

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակիցները քիչ առաջ այցելեցին երեկ՝ 2015թ. փետրվարի 10-ին մարտական հենակետում մահացած լեյտենանտ Տիգրան Սիմոնյանի հարազատներին: Տիգրան Սիմոնյանը Վանաձոր քաղաքից էր: Ինչպես հարազատներն են հայտնել՝ Տիգրանն ավարտել էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտն ու անցել ծառայության: Արդեն մոտ երկու տարի ծառայում էր Լեռնային Ղարաբաղի ԼՂ Եղնիկներ զորամասում և ըստ հարազատների՝ սիրով էր կատարում

ՀՀ-ն չի կատարել միջազգային որոշ պարտավորություններ

«Հայաստանը չի կատարել երեք առաջնային հանձնարարականները` տրված ՀՀ կառավարությանը կապված Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի կետերի իրագործման հետ»,-այսօր «Մեդիա կենտրոնում» «ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկում-Հայաստան 2015. արդյունքներ և գնահատականներ» թեմայով քննարկման ժամանակ այսպիսի մտահոգություն հայտնեց Քաղաքացիական և քաղաքական իրավունքների կենտրոնի արտաքին հարաբերությունների ղեկավար Վինսենտ Պլոտոն: Մանրամասնելով` նա նշեց, թե որոնք էին այդ առաջնային հանձնարարականները.

Պետությունը չի պաշտպանում հանուն գերակա շահի իրենց տներից զրկված քաղաքացիներին

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) մոտ 10 որոշում է կայացրել, որոնցով ճանաչել է Երեւանի կենտրոնում «գերակա հանրային շահ» ճանաչված տարածքի սեփականատերերի իրավունքների խախտումները, սակայն դա դեռեւս չի առաջացրել համակարգային փոփոխություններ: Այս մասին փաստում է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների խումբը: Ուսումնասիրելով մեր երկրում սոցիալական, տնտեսական եւ մշակութային իրավունքների վիճակը՝ խումբը զեկույց է պատրաստել: Չնայած ՄԻԵԴ-ի որոշումներին՝ մեկ

Լևոն Հայրապետյանը տնային կալանքի տակ կմնա ևս առնվազն երկու ամիս. «Ազատություն» ռադիոկայան

Մոսկվայի քաղաքային դատարանի այսօրվա որոշման համաձայն՝ հայազգի գործարար Լևոն Հայրապետյանը կշարունակի տնային կալանքի տակ մնալ առնվազն մինչև ապրիլի 15-ը: Ինչպես հայտնում է ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությունը, դատավորը մերժել է Հայրապետյանի փաստաբանի բողոքը, որը խնդրում էր ազատ արձակել իր պաշտպանյալին՝ վկայակոչելով նրա առողջական վատ վիճակը․ գործարարը տառապում է մի շարք ծանր հիվանդություններով և կանոնավոր բուժման կարիք

Փետրվարի 14-15-ին սպասվում է փոփոխական ամպամածություն

Հանրապետության տարածքում՝ Փետրվարի 12-13-ին շրջանների մեծ մասում, 14-15-ին արևելյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 12-ին առանձին վայրերում՝ զգալի, 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան` 2-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 5-6 աստիճանով: Երևանում՝ Փետրվարի 12-13-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 14-15-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է, 16-ին սպասվում է

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031