Օրվա լրահոսը
2000 թվականի ծննդաբերությունից հետո փնտրում է իր երեխային
Տասնհինգ տարի առաջ փետրվարի 16-ին Հայաստանի բուժհիմնարկներից մեկում ծնվեց աղջնակ: Երեխայի ծնունդը գրանցվեց քաղաքացիական ակտերի գրանցման ստորաբաժանումներից մեկում: Տրվեց ծննդյան վկայական: Զրուցակիցս՝ երեխայի մայրն, անչափահաս էր: Եվ օգտվելով նրա անչափահաս լինելու հանգամանքից, բուժհաստատության պաշտոնատար անձինք, խաբելով մորը, հայտնեցին, թե երեխան հիվանդ է, վատառողջ, երեխան չի ապրելու, եւ առանց երեխայի անչափահաս մոր համաձայնության, առանց հոր համաձայնության,
Շիրակի մարզպետին հաջողվեց կասեցնել Գյումրիում նախատեսված բողոքի ավտոերթը
Այսօր Գյումրիում բողոքի ավտոերթ էր տեղի ունենալու, որը Վալերի Պերմյակովին հայկական արդարադատությանը հանձնելու պահանջից զատ, ուղղված էր լինելու Սառնաղբյուրի բնակիչ` 21-ամյա Մնացական Ալեքսանյանին անհապաղ ազատ արձակելուն: Վերջինս Ավետիսյանների սպանդից հետո Գյումրու ռուսական հյուպատոսարանում տեղի ունեցած բախումների պատճառով առաջին ձերբակալվածն էր: Սակայն մինչև գյումրեցի ակտիվիստները նախապատրաստվում էին, առավոտյան շուտ նրանցից մեկին` տնտեսագետ Կարեն Պետրոսյանին իր մոտ
Մայրաքաղաքում շարունակվում են ապօրինի շինությունների հայտնաբերման և արձանագրման աշխատանքները
Նախորդ շաբաթվա ընթացքում Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, ինչպես նաև մայրաքաղաքի վարչական շրջանների համապատասխան բաժինների իրականացրած համատեղ վերահսկողության շնորհիվ մայրաքաղաքում հայտնաբերվել և արձանագրվել է ապօրինի շինարարության 7 դեպք: Քանդման աշխատանքներ են իրականացվել 3 հասցեներում: Հաշվետու ժամանակահատվածում շինարարական հրապարակների համար սահմանված պայմանները չպահպանելու դեպքերի վերաբերյալ 5 արձանագրություն է կազմվել: Երևանի քաղաքապետարան
Հովիկ Աբրահամյանը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
Երկօրյա աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում այսօր մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի առաջին նիստին: Մինչ նիստի օրակարգային հարցերի քննարկումը ելույթով հանդես են եկել Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների կառավարությունների ղեկավարները: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, դիմելով նիստի մասնակիցներին, ընդգծել է, որ Հայաստանը մշտապես կողմնակից է եղել ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը,
Պերմյակովի և Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում տեղի ունեցած սպանությունների կապը
«Այն պատասխանատվության տեսակները, որ կիրառվում են`աշխատանքից հեռացում, նկատողություն, ուղարկել պահեստազոր, կարծում եմ, որ ոչ համարժեք է, քանի որ Հայկազ Բարսեղյանը սպանվել է իր անկողնում. այդ սենյակում յոթ հոգով են մնացել: Փաստորեն`կուրսանտները գալիս են նրա նկատմամբ բռնություն կատարում, որտեղ մյուս վեց հոգին չեն կարողանում ծպտուն հանել»,-այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված «Մարդու իրավունքների պաշտպանությունը զինված ուժերում. 2014-ի գնահատականը»
«Թուրքիան ստեղծում է տպավորություն, որ Հայաստանին ուղղված ձեռքը մնացել է օդում կախված»
Թուրքագետը՝ հայ-թուրքական հարաբերությունների մասին ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, թուրքագետ Վահրամ Տեր-Մաթեւոսյանն «Առավոտի» հետ զրույցում կարծիք հայտնեց, որ անցյալ տարվա ապրիլի 23-ի ուղերձից հետո Թուրքիայի պաշտոնական քաղաքականությունում առկա են ձևի և բովանդակության նորանոր դրսևորումներ։ «Դրանք շարունակական բնույթ են կրում, և յուրաքանչյուր նոր հայտարարություն կամ նախաձեռնություն կառուցվում է նախորդի վրա։ Այսպիսով, արդեն այս պահի դրությամբ
Փետրվարի 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ
Հանրապետության տարածքում՝ Փետրվարի 7-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 8-11-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, առանձին վայրերում ամպրոպ: Քամին` հարավ-արևմտյան 2-5մ/վրկ, փետրվարի 8-ին, 9-ին սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 8-ի գիշերը կբարձրանա 8-10, ցերեկը կնվազի 3-4 աստիճանով: Երևանում՝ Փետրվարի 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 8-11-ին
Հաջորդ դատին Նարինեն կհրապարակի երեխայի իսկական հոր անունը (Տեսանյութ)
Արդյոք Ադյա՞նն է երեխայի հայրը, թե` ոչ. կպարզվի մոտ ապագայում
Արծրուն Հովհաննիսյան. «Եթե մեկ օր պարտվենք, մենք ոչ թե զոհ կունենանք, այլ դիրքեր կկորցնենք»
«Այս պահին սահմանին կա դանդաղ պատերազմ»,-այսօր «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով սահմանային լարվածությանը, այսպես արտահայտվեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նա շեշտեց. «Եթե մեկ օր պարտվենք, մենք ոչ թե զոհ կունենանք, այլ դիրքեր կկորցնենք: Եթե ամեն օր իրենց խախտումներին և ոտնձգություններին պատասխան չտանք, ապա կսկսենք պարտություններ կրել պատերազմում»: Պարոն Հովհաննիսյանը նշեց, որ ամեն
8-րդ գումարման Եվրոպական խորհրդարանում վերահայտարարվեց Հայաստանի հետ բարեկամության խումբը
Փետրվարի 4-ին Եվրոպական խորհրդարանում տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում, որի ընթացքում պաշտոնապես հայտարարվեց Եվրոպական խորհրդարան – Հայաստան բարեկամության խմբի վերստեղծման մասին: Միջոցառմանը ներկա էին Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ, քաղաքական տարբեր խմբերի և Խորհրդարանի ստորաբաժանումների ներկայացուցիչներ, դիվանագետներ, Բելգիայում գործող հայկական հասարակական-քաղաքական կառույցների անդամներ: Ողջույնի խոսքով հանդես եկան բարեկամության խմբի նախագահ, Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամ Էլենի Տեոխարուսը, ԵՄ-ում ՀՀ
Սեյրան Ավագյանն իրավասո՞ւ էր Իշխան Զաքարյանի դղյակների մասին խոսելու
Ընդդիմության «արտիստիզմը» եւ իշխանության «անտրամաբանական» կեցվածքը Վերահսկիչ պալատի 2013 թվականի հաշվետվությունը, որը դեռ անցած նստաշրջանում պետք է քննարկված եւ ի գիտություն ընդունված լիներ խորհրդարանում, երեկ դարձավ ընդդիմադիր պատգամավորների կրքերի բորբոքման առիթ: Պատճառն այն էր, որ հաշվետվությունը ներկայացնում էր ոչ թե ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը, ինչպես կարգն է սահմանում, այլ ՎՊ խորհրդի անդամ Սեյրան Ավագյանը: ՀԱԿ
Ստորագրվել է ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման համաձայնագիր
Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում փետրվարի 5-ին ստորագրվել է ՀՀ տարածքում ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման համար ՀՀ կառավարությանը վարկ տրամադրելու մասին համաձայնագիր: Հայկական կողմից համաձայնագիրը ստորագրել է ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի առաջին տեղակալ Սուրեն Կարայանը, ռուսական կողմից՝ ՌԴ ֆինանսների փոխնախարար Սերգեյ Ստորչակը: ՀՀ կառավարություն
Քննարկվեցին «Հայոց ցեղասպանություն» թեմայով անվանակարգերում ներկայացված հայտերը
Փետրվարի 6-ին ՀՀ Նախագահի գործընկեր կազմակերպության` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհների ծրագրերի մրցութային հանձնաժողովի նիստում քննարկվեցին «Հայոց ցեղասպանություն» թեմայով անվանակարգերի համար դիմած հասարակական կազմակերպությունների հայտերը։ Հանձնաժողովի անդամները, քննարկելով ծրագրերը, ընդգծեցին, որ դրանք պետք է համապատասխանեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի ոգուն։ Հայտերի ընտրության հարցում հաշվի են առնվելու, թե ինչ թիրախային խմբի հետ են
Կրճատվեցին Նաիրիտ Գործարան ՓԲԸ 1700 աշխատակիցներ
Այսօր` 2015թ. փետրվարի 6-ին, կրճատվեցին Նաիրիտ Գործարան ՓԲԸ 1700 աշխատակիցներ: Կրճատվեցին ընկերության հազվագյուտ, բարձր որակավորում ունեցող մասնագետներ, ովքեր տարիներ շարունակ իրենց անուրանալի ներդրումն են ունեցել գործարանի արտադրական գործընթացում: Ընկերության արհմիությունն իր խորին երախտագիտությունն է հայտնում աշխատանքից ազատված աշխատակիցներին և լիահույս է, որ գործարանն, այնուամենայնիվ, վերագործարկվելու է և բոլոր մասնագետները կրկին վերադառնալու են աշխատանքի: Ինչ վերաբերում
ՀՀԿ գործադիր մարմնի նիստում սահմանադրական բարեփոխումների մասին հստակեցումնե՞ր են լինելու
«Ոնց էր երևում Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը. ոչ մի քաղաքական ուղերձ խորհրդաժողովը չէր պարունակում։ Իսկ դեմքերի ու մասնակիցների առումով կատարյալ սնանկություն էր»,-Aravot.am-ի հարցին`ինչպե՞ս կգնահատի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հրավիրած ոչ իշխանական ուժերի խորհրդաժողովը, այսպես պատասխանեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը: ՀՀԿ-ական պատգամավորը խորհրդաժողովին նոր, հետաքրքիր բան` ո՛չ դեմքերի, ո՛չ ելույթների և ասելիքների առումով չի տեսել, այլ
Պուտինը, Մերկելը և Օլանդը Կրեմլում կքննարկեն Ուկրաինայի հակամարտության հրատապ կարգավորման հարցը. ТАСС
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 6-ին Կրեմլում կհյուրընկալի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին՝ քննարկելու Ուկրաինայի հակամարտությունը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը: «Մենք պատրաստ ենք կառուցողական խոսակցություն վարել, որպեսզի հասնենք այս կամ այն պայմանավորվածություններին, որոնք կօգնեն ընդհանուր կայունության հաստատման, Կիևի և Դոնբասի պաշտոնական անձանց միջև ուղիղ կապ ստեղծելու գործերին, որպեսզի նրանք կոնտակտային խմբի հետ
Սառնաղբյուրցի ազատամարտիկն արտասվեց` ձերբակալված որդուն ազատ տեսնելով (Տեսանյութ)
Այսօր Ախուրյանի ոստիկանության շենքի դիմաց աննկարագրելի ուրախություն էր, սառնաղբյուրցի ձերբակալված երիտասարդի ազատ արձակմանը սպասող լրագրողների ու ակտիվիստների տրամադրությունը անչափ բարձր էր: Գյումրու ռուսական հյուպատոսարանի մոտ տեղի ունեցած բախումների հետևանքով ձերբակալված Մնացական Ալեքսանյանը, դուրս գալով ոստիկանության շենքից, գրկախառնվեց հորը ու լրագրողներին խնդրեց թույլ տալ իրեն արագ հեռանալ, քանի որ տանը սպասում է հիվանդ մայրը: Նա խնդրեց
Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնը կմեկնարկի փետրվարի 14-ին
6 փետրվարի, 2015թ, Երևան. Beeline–ը, Բրիտանական խորհուրդը և Երևանում Բրիտանական դեսպանատունը հայտարարում են Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնի մեկնարկի մասին։ Փառատոնն այս տարի նվիրվում է սիրո տարածման ու պահպանման գաղափարին: Փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա փետրվարի 14-ին ժամը 16.30-ին Մոսկվա կինոթատրոնում` Օսկարի «Լավագույն ֆիլմ» անվանակարգում առաջադրված «Նմանակման խաղ» ֆիլմով: «Beeline–ը ողջունում և կարևորում է այն
Առաջարկվում է շրջանառության հարկի այլընտրանքային տարբերակ
«Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ անելով՝ ՀՀ կառավարությունն ի սկզբանե հայտարարում է, թե լավություն է անում փոքր ու միջին ձեռներեցներին (ՓՄՁ), եւ սա պայքար է ստվերի դեմ: Եթե կառավարությունը լավություն է անում, ապա հարց է առաջանում՝ այս օրենքի տակ ընկնող ձեռներեցներն ուրեմն անշնորհակա՞լ են, որ մի քանի հազար առեւտրականներով կառավարության որոշման դեմ տեւական ժամանակ է՝
«Քոչարյանական 10 տարիները եղել են կորստի տարիներ»
Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը մատնանշում է Ռոբերտ Քոչարյանի օրոք բացթողումները «Հիշո՞ւմ եք՝ մենք ունեինք մի հատ նախագահ, որի ժամանակ Հայաստանը ճանաչվեց ագրեսոր երկիր»,- «Առավոտի» հետ զրույցում պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը այսպես ներկայացրեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիները: Լեւոն Տեր-Պետրոսյանի համախոհները եւ ՀՀԿ ներկայացուցիչները մեղադրում են Ռոբերտ Քոչարյանին, որ Լեռնային Ղարաբաղը դուրս թողեց
Բալեյի զինկոմը պնդում է, որ Պերմյակովը առողջ էր. azatutyun.am
Բալեյ քաղաքի (որտեղից զինծառայության է զորակոչվել Վալերի Պերմյակովը) զինվորական կոմիսար Ալեքսանդր Լոգինովսկին «Ազատության» հետ հեռախոսազրույցում հերքեց ռուսաստանյան լրատվամիջոցների տարածածտեղեկությունը, թե մինչև զինծառայության անցնելը Պերմյակովը բուժվել է հոգեբուժարանում՝ օլիգոֆրենիա (սակավամտություն) ախտորոշումով: «Ազատության» հարցին, թե արդյոք տարածված տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, Լոգինովսկին պատասխանեց․ – «Իհարկե, չի համապատասխանում: Նա առողջ էր, և նրա առողջությանը վերաբերող բոլոր փաստաթղթերը կարգին էին»: Զինկոմիսարը
Երկարատեւ ընդմիջումից հետո՝ դոլար վաճառեցին
Փետրվարի 6-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 1,300,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 479.49 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 479.9 դրամ: NASDAQ OMX Armenia
Ողջունում ենք լարվածությունը նվազեցնելու՝ Էդվարդ Նալբանդյանի նվիրվածությունը. Ուորլիք
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը դրական է գնահատել Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի և միջնորդ խմբի համանախագահների հետ փետրվարի 5-ին կայացած հանդիպումը: «Մյունխենի անվտանգության համաժողովին Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ Հայաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպումը լավ էր», – գրել է դիվանագետը Թվիթերում և ողջունել է հակամարտությանն առնչվող լարվածությունը նվազեցնելու գործում Նալբանդյանի նվիրվածությունը: Էդվարդ
Այսպես կոչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը
ՀՀ ներկա եւ նախկին պետական թերեւս բոլոր պաշտոնյաները ջանք ու եռանդ չեն խնայում մեզ` հայերիս ցույց տալու համար, որ իբր Ղարաբաղը «ճշտով» հանրաքվե անցկացրած եւ կայացած անկախ պետություն է: Ավելին` այս գաղափարին ընդդիմացողին նրանք կվերագրեն անգրագիտություն, խառնակչություն, էլի լիքը բաներ եւ դա կլինի նրանց փաստարկն իրենց «ճիշտ» լինելու մեջ: 1.Ումի՞ց անկախացավ Ղարաբաղը 1991թ. սեպտեմբերի 2-ին: Եթե Ադրբեջանից,
«Խեղկատակություն է». Բերձորի դեպքերի մասով ծառայողական քննության մասին
«Դա խեղկատակություն է, նման դեպքերում ծառայողական քննություն չեն իրականացնում, նման դեպքերում քրեական գործ են հարուցում, որովհետեւ բազմաթիվ էպիզոդներով հանցագործություն է տեղի ունեցել, այն էլ՝ կազմակերպված: Դա կապիկություն է»,- «Առավոտի» հետ զրույցում այսպես արձագանքեց «Հիմնադիր խորհրդարանի» նախագահի տեղակալ Վարուժան Ավետիսյանը Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հանձնարարած՝ հունվարի 31-ին Բերձորում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ծառայողական քննություն իրականացնելու
«Ինտերգեմ տեխնոլոգիա» ՍՊԸ-ի տնօրենին նախնական կալանքի տակ են պահում օրենքի խախտմամբ». իրավապաշտպան
«Ինտերգեմ տեխնոլոգիա» ՍՊԸ-ի տնօրեն Արեն Ծերունյանին, որի դեմ դատական հայց են ներկայացրել «Ինգոարմենիա» եւ «Ռեսո» ապահովագրական ընկերությունները, նախնական կալանքի տակ են պահում օրենքի խախտմամբ: Այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում, ներկայացնելով գործի մանրամասները, ասաց «Ինտերգեմ տեխնոլոգիա» ՍՊԸ-ի տնօրեն Արեն Ծերունյանի շահերի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Գագիկ Պապոյանը: Փաստաբանը ներկայացրեց, որ «Ինտերգեմ տեխնոլոգիա» ՍՊԸ-ի տնօրեն Արեն Ծերունյանը
Նռնակը սարքել եմ, որ կնոջս հանցանքի վայրում բռնեմ ու տրաքացնեմ (տեսանյութ)
Փետրվարի 6-ին, ժամը 12.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է ահազանգել մի քաղաքացուհի և հայտնել, որ Նոր Նորքի 9-րդ զանգվածի 17-րդ շենքի բնակարաններից մեկում վիճաբանություն է տեղի ունենում, և հնարավոր է, սպանություն է կատարվել: Անմիջապես նշված հասցե մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 1969 թ.
Հայցվորը չի ապացուցել, թե նշված վնասներն առաջացել են նախկին ավտովթարի պատճառով
Ավտոապահովագրական ընկերությունն ընդդեմ երկուսի Արագածոտնի մարզում ավարտված դատական վեճը հանգրվանել է Երեւանում, դատական երկրորդ ատյանում: «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միությունը հայցով դիմել էր դատարան՝ Գաբրիել Մելիքյանի, Տիգրան Առաքելյանի դեմ` գումարի բռնագանձման պահանջի մասին: «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միությունը 2013 թվականի սեպտեմբերի 9-ից խնդրել էր Գաբրիել Մելիքյանից և Տիգրան Առաքելյանից համապարտության կարգով հօգուտ բյուրոյի
ՍԴՀԿ ատենապետ. «Բարեկամիս բարեկամը իմ թշնամին է հասկացության վրա հիմնված դաշինքը ձախողության է մատնվելու»
«Բարեկամիս բարեկամը իմ թշնամին է հասկացության վրա հիմնված դաշինքը ձախողության է մատնվելու»,-Aravot.am-ի հարցին՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հրավիրած ոչ իշխանական ուժերի խորհրդաժողովին մասնակցության հրավեր ստացե՞լ են և եռյակի ուժերի հետ համագործակցության եզրեր տեսնում են, այսպես պատասխանեց Ս. Դ. Հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) Կենտրոնական վարչության ատենապետ Հակոբ Տիգրանյանը: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, կուսակցության կենտրոնը Սփյուռքից տեղափոխվել է
Գագիկ Ծառուկյանի անցած ճանապարհն ու Պարույր Հայրիկյանի վստահությունը
«Ես որեւէ քաղաքական ուժի կամ անհատի գործունեությունը գնահատում եմ այսպես՝ քո խոսքերը, քո վստահությունը ստուգվում է քո անցած ճանապարհով: Երբ այդ ճանապարհի տեսանկյունից եմ նայում, անընդմեջ այս իշխանությունների հետ եղած որեւէ քաղաքական ուժից. ԲՀԿ կլինի, ՀՅԴ, ՕԵԿ, որեւէ բան սպասելուց առաջ ես մի փոքր գործ պիտի տեսնեմ»,- այսպես արձագանքեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, երեկ կայացած


















































