Օրվա լրահոսը
Շիրակի դատախազն ազատ արձակեց սառնաղբյուրցի ձերբակալվածին
Հենց նոր մեզ հայտնի դարձավ, որ Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը ցուցում է տվել ազատ արձակել Սառնաղբյուրի ձերբակալված բնակիչ Մնացական Ալեքսանյանին և խափանման միջոց ընտրել ստորագրություն չհեռանալու մասին: Րաֆֆի Ասլանյանը ցուցում է տվել հսկողություն իրականացնող դատախազին, վերջինս էլ իր հերթին ցուցում է տվել քննիչին: Ցուցումը տրվել է` նկատի ունենալով այն, որ արդեն ապահովվել է անձի
Շարմազանով. «Մեր գործը պետք է լինի ոչ թե խելոք բառեր ասելը, այլ…». «Չորրորդ իշխանություն»
Սեյրան Օհանյանը մեր լավագույն նախարարներից է։
Հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից ՀՀ զինված ուժերի պայմանագրային զինծառայող Շեքսպիր Հակոբյանի սպանության դեպքի առթիվ
Հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից զինծառայող Շեքսպիր Հակոբյանի սպանության դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից ազգային, ռասայական, կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով ՀՀ զինված ուժերի ժամկետային զինծառայող, շարքային Շեքսպիր Մխիթարի Հակոբյանի սպանության դեպքի առթիվ։ 2015 թվականի փետրվարի 5-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, հակառակորդի կողմից, ազգային, ռասայական,
Ռուբեն Հակոբյան. «Անձամբ ես գոհ եմ խորհրդաժողովի արդյունքներից»
«Շատ բացահայտ, ցուցադրաբար անտեսվեց ԱԺ կանոնակարգ օրենքը: Ինչ-որ քաղաքական խաղեր են տեղի ունենում՝ ի հաշիվ ԱԺ-ի հեղինակության: Չեմ ուզում խորանալ, թե որ թեւն էր խաղ խաղում, բայց իրենք անտեսում են, որ կա ի վերջո ԱԺ», – այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց Ժառանգություն խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը՝ նկատի ունենալով Վերահսկիչ պալատի հաշվետվությունը, որը պետք է ներկայացներ
Ծառուկյանի ելույթը «քոփի փասթ» է արվել ՀՅԴ անդամների ելույթներից
Պարզվում է՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ երեկ ոչ իշխանականների խորհրդաժողովում կարդացած ելույթը այսպես ասած «քոփի փասթ» է արված ՀՅԴ անդամների ելույթներից: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հարցին՝ ի՞նչ տպավորություն ունեք այդ խորհրդաժողովից՝ պատասխանեց. «Այն, ինչ հրապարակավ հիմա ասում են, այդ ամենը վաղուց ՀՅԴ-ն հրապարակել է: Կարող եմ ելույթի հետ կապված բառ
Գագիկ Եգանյանը՝ ՌԴ-ից Հայաստան և վերադառնալու մասին.«Իրատես de facto»
ԵԱՏՄ-ին անդամակցությունից հետո գնալով մեծանում է Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնածների և մեկնողների տագնապը իրենց հետագա «ճակատագրի» առնչությամբ։ Իսկ ավելի ստույգ, նրանց հետաքրքրում է ՌԴ-ից Հայաստան և հետ վերադառնալու խնդիրը՝ կապված պատենտների վճարման և ընդհանրապես իրենց հետագա անելիքների հետ։ Ակնհայտորեն վերջիններիս անհանգիստ վիճակի պատճառն օրենքի չիմացությունն է։ Այս բացը փորձեցինք լրացնել ՀՀ միգրացիայի վարչության ղեկավար Գագիկ
Զոհի բարդույթը հաղթահարվեց 80-ականներին
«Արևմտահայոց ազգային համագումար» կազմակերպության ազգային խորհրդի անդամ, ազգագրագետ Հարություն Մարությանի կարծիքով, ցեղասպանվածի, զոհի բարդույթը Հայաստանում հաղթահարվեց 80-ականներին: «Հաղթահարվեց ղարաբաղյան շարժման տարիներին եւ հաղթահարումը ամրապնդվեց արցախյան հաղթանակներով: Տասնամյակներ շարունակ ապրիլի մասին խոսելով՝ շեշտադրում ենք ցեղասպանության զոհերի հիշատակման օրը, լսողների մոտ ձեւավորվում է զոհի կարծրատիպը ու ընկալվում է որպես կորուստների հիշատակի օր: Ցանկանում եմ շեշտադրել, որ ցեղասպանության
ԲՀԿ խորհրդաժողովն այնքան էլ չստացվեց. «Ժողովուրդ»
Անցած տարվա վերջին, երբ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց հունվարին ընդլայնված խորհրդաժողով հրավիրելու մասին, այդ քայլն ընկալվեց որպես քաղաքական դաշտի օրակարգը թելադրողի դերակատարությունը ստանձնելու գործընթացի սկիզբ։ Ուստի ենթադրվում էր, որ տարբեր ուժերի մասնակցությամբ կայանալիք խորհրդաժողովը լուրջ քաղաքական միջոցառում է լինելու, որն էլ կանխորոշելու է Հայաստանի քաղաքական դաշտում հնարավոր հետագա զարգացումները։ Սակայն երեկ տեղի ունեցավ շարքային քաղաքական միջոցառում։
Սամվել Ֆարմանյան. «Ապրիլքսանչորսյան խորհուրդը մի հանգեցրեք ներքաղաքական խնդիրներին». «Իրատես de facto»
«Ինչպե՞ս կարելի է Ապրիլի 24-ը, որը ենթադրաբար ողջ հայության միասնության խորհուրդն ունի, դարձնել ժողովրդի պառակտման առարկա։ Ռեժիմի դեմ բոլոր պայքարել ցանկացողները դա կարող են անել և պետք է անեն ՀՀ տարածքում։ ԼՂՀ-ն ի՞նչ կապ ունի 100-րդ տարելիցն առանց ռեժիմի դիմավորելու հետ։ Սա անբարոյականություն է»,- ԱԺ այս քառօրյայի ընթացքում անդրադառնալով Բերձորի դեպքերին՝ հայտարարեց ՀՀԿ խմբակցության անդամ
Նախագահի հրամանագրով Արմեն Ղահրամանյանը նշանակվել է Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով գեներալ-մայոր Արմեն Ղահրամանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ. «Ողջ գիշեր աչք չենք փակել»
Վանիկ Ղուկասյանը մահացել է հիվանդանոցի ճանապարհին
«Ցեղասպանության կրակի վրա ձեռքեր տաքացնողներին պետք է դատապարտել»
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արագած Ախոյանը Ցեղասպանության 100 ամյակի նախաշեմին այսօր ասուլիսի սկզբում նախ հայտարարություն արեց՝ կոչ անելով զոհի կարգավիճակից դուրս գալ, դառնալ պահանջատեր: Ըստ նրա, ապրիլի 24-ը պետք է լինի ոչ միայն ցեղասպանության զոհերի հիշատակման օր, այլեւ նշվի որպես հերոսամարտի նահատակների հիշատակի օր: «Ահա մենք, ամեն օր, ամեն ժամ, ամեն վայրկյան դեմ առ դեմ
Պերմյակովին Հայաստանին չփոխանցելը Հայաստանի քաղաքացիների նկատմամբ ահաբեկչության շարունակություն է. «Ժամանակ»
Երեկ ռուսական ԶԼՄ-ները տեղեկացրել էին, որ Գյումրիում 7-հոգանոց ընտանիքի սպանության մեջ մեղադրվող, ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը մինչ Հայաստան տեղափոխվելը Չիտայում առավել քան մեկ ամիս բուժում է անցել զինվորական հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքում, որ նա տառապում է օլիգոֆրենիայով: «Ես բոլորովին չեմ բացառում, որ Պերմյակովը հոգեկան խնդիրներ ունենա, ու եթե հանկարծ նման բան հաստատվի, իհարկե, բոլորովին
Հանկարծ ողջ մեդիան միաձայն աղաղակում է, թե Պերմյակովը տառապում էր հոգեկան հիվանդությամբ. «Ժողովուրդ»
Հատկապես Պուտինի՝ երեքօրյա ուշացումով կատարված հեռախոսազանգից հետո, երբ ռուսական ԶԼՄ-ներին թույլատրվեց լուսաբանել Գյումրիի ողբերգությունը, Պերմյակովի կենսագրությունն օրեր շարունակ ռուսական մեդիայի ուշադրության կենտրոնում էր։ Նրա մասին պատրաստվեցին բազմաթիվ ռեպորտաժներ, որոնցում Պերմյակովի ընկերները, հարազատներն ու հայրը պատմում էին, թե որքան բարի տղա էր Վալերան, որքան ամաչկոտ։ Պերմյակովի հայրն անգամ ասում էր, որ կրտսեր որդին այն աստիճան երկչոտ
Փակ շուկայի ռուսատառ ցուցանակը կհանեն. «Հայկական ժամանակ»
«Պրոսպեկտ» սրճարանը շահագործող «Ա.Վ.Ս.» ընկերության նկատմամբ վարույթ է հարուցվել եւ վերջինս տուգանվել է։
Ապօրինի պահվող հրազենից կրակոց արձակելու եղանակով սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ընդունվել է վարույթ
2014 թ.-ի մարտի 22-ին Գեղարքունիքի մարզի Ծովակ համայնքի բնակիչ Ջիվան Հ.-ն ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Վարդենիսի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 19:00-ի սահմաններում, համագյուղացիներ Արմեն Ա.-ն, Ռուբեն Դ.-ն, Աբգար Հ.-ն, Դավիթ Բ.-ն և Մխիթար Հ.-ն հարձակվել են իրենց համայնքում տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարող որդու՝ Վարուժան Հ.-ի վրա, նախապես իրենց
Apple-ը մշակում է որոնողական համակարգ, Android-հավելված ու հեռուստատեսություն. ItTrend
Ամերիկյան լրատվամիջոցները շատ ակտիվորեն գրում են Apple ընկերության մոտակա պլանների մասին։ Ամենաշատը քննարկվում է սեփական որոնողական համակարգ ստեղծելու լուրը։ Cult of Mac կայքը գրում է այս մասին՝ հիմնվելով ընկերության աշխատանքի հայտարարություններից մեկի վրա․ Apple-ն այս պահին փնտրում է Apple Search անունով ծրագրի ղեկավար։ Հաջորդ ամենաքննարկվող նորությունն Apple-ի սեփական երաժշտական ծառայություն թողարկելն է, որ կկոչվի Beats։ 9to5mac.com-ը գրում
ԵԽԽՎ 22 պատվիրակներ Հայաստանին կոչ են անում զերծ մնալ ատելության ու խտրականության խթանումից
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) 22 պատվիրակներ, ի դեմս բելգիացի պատվիրակ Պետրա դե Սուտերի, հունվարի 28-ին տարածել են հայտարարություն, որտեղ անդրադարձել են «Իրավունք» թերթի դեմ 16 քաղաքացիների գործին` նշելով, որ Հայաստանի իշխանություններն անպատիժ են թողել ատելության ու խտրականության նման խթանումը: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «2014 թվականի մայիսի 17-ին «Իրավունք» թերթն իր կայքում հրապարակել է
Կիեւյան կամրջից ցած նետված աղջկա կյանքին վտանգ չի սպառնում. «Հայկական ժամանակ»
Հունվարի 29-ին Երեւանի Կիեւյան կամրջից ցած նետված եւ հրաշքով կենդանի մնացած 15-ամյա աղջիկը դեռեւս վերակենդանացման բաժանմունքում է։ Այս մասին հայտնեցին «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնից։ Կենտրոնի անզգայացման եւ վերակենդանացման բաժանմունքի ղեկավար, դոցենտ Արա Ղազարյանի խոսքով, աղջկա կյանքին վտանգ չի սպառնում, վիճակը կայուն է, բայց ստացած վնասվածքը՝ թոքերի սալջարդը, թողել է լուրջ հետեւանքներ, կան բարդացումներ, բորբոքումներ, որի
Սպանություն Փարաքարում
Փետրվարի 5-ին, ժամը 22.45-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Փարաքար գյուղի Բաղրամյան փողոցում սպանություն է տեղի ունեցել: Մեկնած օպերատիվ խումբը Փարաքար գյուղի Բաղրամյան փողոցի տներից մեկի ննջասենյակում հայտնաբերել է տանտիրուհու՝ 1964 թ. ծնված Անահիտ Զաքևոսյանի դիակը` կտրող-ծակող գործիքից ստացած բազմաթիվ վնասվածքների հետքերով: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
Մարդկանց ոչ մեծ խմբի համար լուրջ «փիառ» ապահովեցին. «Հրապարակ»
Այն խմբի համար, որոնք վերջին տարիների գործունեության արդյունքում կողմնակիցների հոծ բանակ չէին կարողացել ձեռք բերել։
ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել
Փետրվարի 5-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել: NASDAQ OMX Armenia
Տպագրվում են մարզում ստեղծագործող երիտասարդների գործերը
Փետրվարի 5-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) Վայոց ձորի մարզային կենտրոնը հյուրընկալել էր մարզի անվանի և երիտասարդ ստեղծագործողներին: Բոլորը հավաքվել էին՝ նշելու «Մի կտոր ինձնից» գրքի շնորհանդեսը: Նշենք, որ գիրքը հրատարակվել է ՀԵՀ Վայոց ձորի մարզային կենտրոնի կողմից իրականացված «Երիտասարդ ստեղծագործողներ» ծրագրի շրջանակներում: Ծրագրի աշխատակազմը շրջել է մարզի ավելի քան 40 համայնքներով և հանդիպումներ ունեցել մարզի
Իսկ գործող վարչապետի մասին՝ քար լռություն. «Հրապարակ»
Ծառուկյանից բոլորը սպասում էին նոր բան, այնպիսի մի բան, որը չէր ասվել նախկինում՝ ժամկետ ու հստակություն մատնանշող մի ուղերձ։ Բայց ստացվեց այնպես, ինչպես միշտ։ Գագիկ Ծառուկյանը խոսեց ամեն ինչի մասին՝ հիասթափության, անտարբերության, արտագաղթի, սոցիալ-տնտեսական ծանր վիճակի, ֆինանսական խնդիրների, կուտակայինի, դրամի արժեզրկման, քաղաքական մենաշնորհի ու այդ ամենի հիմնական մեղավորների՝ գործող իշխանությունների մասին։ Խոսեց նաեւ ժողովրդի պահանջի,
Երեք տարբերակ
«Իմ խորին համոզմամբ՝ մեր երկրում չի կարող լինել եւ չպետք է լինի ներքին թշնամանք եւ ներքին ատելություն: Ինչպես այս դահլիճում, այնպես էլ իշխանության մեջ կան գրագետ, պարկեշտ մարդիկ եւ շրջանակներ, որոնք, անշուշտ, պետք է ունենան իրենց դերակատարումը Հայաստանի զարգացման գործում: Եվ ես վստահ եմ, որ մեր խորհրդաժողովում, իսկապես, տեղ չի ունենա թշնամանքի եւ անձնական վիրավորանքների
Դեսպանը նշեց, որ Ֆրանսիան ընդունել է ցեղասպանությունից հրաշքով փրկված բազմաթիվ հայերի
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին: Հանդիպմանը մասնակցում էր նաև դեսպանի տեղակալ Նիկոլա Ֆայը: Զրույցի ընթացքում դեսպանը նշեց, որ Ֆրանսիան ընդունել է ցեղասպանությունից հրաշքով փրկված բազմաթիվ հայերի, և այսօր 500 000-անոց հայկական համայնքի ներկայացուցիչները գործունյա են, շատ լավ կազմակերպված և լիովին ինտեգրված ֆրանսիական իրականությանը: Նա փաստեց, որ
Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին
Փետրվարի 5-ին աշխատանքային այցելությամբ Մյունխենում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի, Պիեռ Անդրյոյի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Հանդիպմանը շարունակվեցին քննարկումները` ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Հայաստանի արտգործնախարարը միջնորդների ուշադրությունը հրավիրեց Հայաստանի հետ սահմանին և Արցախի հետ շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումների
Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 6-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետությունում առանց տեղումների եղանակ է: Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն


















































