Օրվա լրահոսը
Ցուցարարներից մի քանի հոգի բարձրացան վարչապետի մոտ
Քիչ առաջ ցուցարարների մոտ իջավ կառավարության նամակների բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը, որը վարչապետի մոտ հրավիրեց մոտ 15 ցուցարարի՝ բանակցելու համար օրենքի դրույթների շուրջ: Ցուցարարները որոշեցին, որ ամեն ոլորտից մի ցուցարար պետք է բարձրանա: Նրանք հիմա վարչապետի մոտ են: Մանրամասներն՝ ավելի ուշ: Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Աշխարհը ՀՀ նախագահի այս` իր լուր իրեն ուղղված հայտարարությանը դեռ չի արձագանքել. «Ազգ»
Ո՞ւմ է ուղղված իրականում Հայաստանի նախագահի այս հայտարարությունը կոնկրետ: Նախ և առաջ` Ադրբեջանին, իհարկե: Ընդ որում,պատահական չէ, որ նախագահը` սահմանային լարվածության վերաբերյալ իր այս հայտարարությունն արեց ոչ թե անմիջապես, այլ, տպավորություն կա, սպասելով Ադրբեջանի կողմից իր զոհերի առկայությունն ընդունելուն: Հենց այս համատեքստում նախագահ Սարգսյանի հայտարարությունը ադրբեջանցի հասարակության մտածող, թող որ փոքրաթիվ մասին, կարող է ստիպել
ԵԱՀԿ Մինսկի խմբին նետված մարտահրավերն ակնհայտ է. «Հայոց աշխարհ»
Հունվարի 27-ից հետո մեր փորձագիտական հանրությանը համակած միանգամայն հասկանալի գոհունակությունը, որն իրավացիորեն մատնանշել է համանախագահների հայտարարության մեջ Ադրբեջանին ուղղված կոչի սկզբունքային տարբերությունը Հայաստանին ուղղված հորդորից, իրականում շուտով կարող է վերածվել խորին դժգոհության։ Ողջ խնդիրն այն է, որ եթե մինչեւ Հայաստանի արտգործնախարար Է. Նալբանդյանի հետ համանախագահների հանդիպումը հայկական կողմը չկարողանա գործի դնել իր դիվանագիտական միջոցները՝ ապացուցելու
Սուրբ Սարգիս զորավարն ու Ուշիի վանքը
Սուրբ Սարգիս զորավարի տոնը հայ ժողովրդի ամենասիրված տոներից է: Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի տնօրինությամբ քրիստոնեության համար նահատակված Սարգիս զորավարի տոնն այլեւս հռչակվել է նաեւ երիտասարդների օրհնության օր: Այդ օրը եկեղեցիներում մատուցվում է սուրբ պատարագ եւ կատարվում երիտասարդների օրհնության կարգը: Երիտասարդներին բաժանվում են տոնի մասին պատմող գունազարդ բացիկներ: Տոնին բնորոշ սովորույթներից է՝ փոխինդով մատուցարանը դնել
Հասան նստացույցին
Կառավարության շենքի դիմաց առեւտրականները նստացույց են անում: Ցուցարարներից Արտակ Խաչատրյանը հայտարարեց, որ ինքը մենակ նստացույց է անելու, որից հետո մյուս ցուցարարները միացան նրան եւ նստեցին կառավարության շենքի դիմաց: Այս պահին նրանք «Վարչապետ, վարչապետ» գոչելով պահանջում են վարչապետին: Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Արամ Սաթյան. «Կցանկանայի, որ բեմադրվեր «Մուսա լեռան 40 օրը» օպերան». «Իրատես de facto»
Կներկայացվի Վյաչեսլավ Արտյոմովի «Ռեքվիեմը», որն առնչվում է ցեղասպանությանը։
Լիլիթ Մկրտչյանը տարել է երկու հաղթանակ եւ կրել մեկ պարտություն
Շախմատի Հայաստանի կանանց ազգային հավաքականի անդամ միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը «The 15 Tradewise Gibraltar Chess Festival»-ի վարպետների խմբում խաղացված երեք տուրերում տարել է երկու հաղթանակ, կրել մեկ պարտություն եւ 2,0 միավորով ընթանում է 78-րդ տեղում: Նա մեկ միավոր պակաս է վաստակել հարյուր տոկոսանոց արդյունք ցույց տված 13 առաջատարներից: Այսօր հայաստանցի շախմատիստը սեւերով հանդիպելու է Բուլղարիայի
Զեկույցների դարաշրջանը Հայաստանում ավարտված է. «Չորրորդ իշխանություն»
ՀՀ իշխանության ներկայացուցիչները բացարձակ թքած ունեն, թե այսուհետ արեւմտյան կազմակերպությունները ինչպիսի գնահատականներով կարտահայտվեն իրենց եւ իրենց կառավարման որակի մասին։
Ալեքսանդր Արզումանյան. «ԵՏՄ անդամ եք, թող Աէրոֆլոտը չվերթներն իրականացնի, ի՞նչ անենք»
Այսօր արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվեցին «տիեզերական» թեմաներ՝ տիեզերական տարածությունների, լուսնի, երկնային մարմինների եւ այլնի հետ կապված: Այս պահին հանձնաժողովում քննարկվում է 2014 թվականի հունիսի 11-ին Վիեննայում ստորագրված «ՀՀ կառավարության եւ Ավստրիայի Հանրապետության դաշնային կառավարության միջեւ օդային տրանսպորտի մասին» համաձայնագիրը: Հիմնական զեկուցող՝ էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ Ավետիսյանն ասաց, որ այդ համաձայնագիրը պետք է վավերացնեն՝ բաց երկնքի
Հովիկ Աբրահամյանի պահանջով՝ կհանդիպեն կառավարության առաջ բողոքի ակցիա անող տնտեսվարողներին
Հովիկ Աբրահամյան. «կառավարությունը տնտեսվարողների հետ ինչ պայմանավորվել է՝ կատարել է»:
Ցուցարարները կառավարությանը՝ «Չենք վճարելու հարկերը, կպնելու ենք ձեր գրպանին»
Կառավարության շենքի դիմաց հավաքված բողոքի ցույց անող առեւտրականները հայտարարեցին, որ այսօրվանից մինչեւ փետրվարի 2-ը սկսում են իրենց ԱՁ-ների գործունեությունը դադարեցնելու նպատակով դիմումներ գրելու գործընթացը եւ նշեցին, որ փաթեթը հրապարակայնորեն ներկայացնելու են կառավարությանը: «Թքած ունենք օրենքի վրա, մենք պետք է ցույց տանք կառավարությանը, որ չենք ընկրկելու, չենք վճարելու հարկերը եւ սրանով ինքներս կպնելու ենք ձեր գրպանին»:
«ՀՅԴ-ն իշխանության շահերն է սպասարկում». ինչու են դուրս գալիս ՀՅԴ-ից. «Ա1+» (տեսանյութ)
22 տարվա ՀՅԴ- ական Արմեն Լամբարյանը դուրս է եկել կուսակցության շարքերից։ «Տարի ու կես է մտորումների մեջ եմ՝ դուրս գամ չգամ,միգուցե մի բան փոխվի,վերջում տեսանք, որ ոչ մի բան չի փոխվում»,- «Ա1+»-ին ասաց նա։ Արմեն Լամբարյանի համար ընդունելի չէ այն ուղին, որն այս պահին ընտրել է ՀՅԴ-ն. «Իշխանության շահերն է սպասարկում»։ Արմեն Լամբարյանը միակը չէ,
Երկու անգամ «տարած ետ բերած» նախագիծն ընդունվեց
Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը 4 «կողմ», մեկ «դեմ» եւ մեկ «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ ԱԺ լիագումար եւ քառօրյա նիստերի օրակարգ ընդգրկեց ՀՀ կառավարության ներկայացրած «Անձնական տվյալների պաշպանության մասին» վիճահարույց նախագիծը: Օրենքը կարգավորում է պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների, պետական կամ համայնքային հիմնարկների կամ կազմակերպությունների, իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից անձնական տվյալները մշակելու, դրանց
Արամ Կարապետյան. «6 ամսական երեխա է սվինահարվել, իսկ մարդիկ քաղաքական ենթատեքստն են տեսնում». «Իրատես de facto»
Ու ցանկացած խնդիր դիտարկվում է այդ պրիզմայով։
Նազիկ Ավդալյանը սկսել է մարզվել
Ծանրամարտի Հայաստանի միակ կին աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը սկսել է թեթեւ մարզվել: Այժմ նա կանանց ազգային հավաքականի հետ գտնվում է ծաղկաձորյան հավաքում եւ գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանի ղեկավարությամբ թեթեւ մարզումներ է անցկացնում: Նազիկ Ավդալյանը հինգ տարի առաջ ավտովթարում վնասել էր ողնաշարը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Ծանրամարտի Հայաստանի կանանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանի հետ հարցազրույցը կարդացեք
ՀՅԴ-ի վիճակն առավել քան բարդ է լինելու. «Ժողովուրդ»
Այն, որ ՀՅԴ-ն կարող է կոալիցիա կազմել իշխող ՀՀԿ-ի հետ, քաղաքական շրջանակներում վաղուց է քննարկվում։ Սակայն նոր կոալիցիայի մասին այդպես էլ պաշտոնապես չի հայտարարվում։ Դաշնակցականների շրջանում առկա հակասությունների հրապարակայնացվելուց հետո այլեւս հասկանալի է դառնում, թե նոր կոալիցիայի կազմելն ինչու է անընդհատ ձգձգվում։ ՀՅԴ-ի շարքերում հետագա պառակտում թույլ չտալու համար ՀՅԴ-ն եւ ՀՀԿ-ն, թերեւս, կշարունակեն ներքին
Մեկ տարի առաջ Ջերմուկում կատարված գողություն հետքերով
Հունվարի 28-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Ջերմուկի բաժնի ծառայողները, օպերատիվ միջոցառումներ իրականացնելիս, բնակարանից գումար գողանալու կասկածանքով, բերման են ենթարկել 1986 թ. ծնված Նարեկ Գ.-ին: Ոստիկանների կասկածները զուր չէին: Պարզվել է, որ նա մեկ տարի առաջ՝ 2014 թ. հունվար-փետրվար ամիսներին, 2 անգամ ապօրինի մուտք է գործել 1946 թ ծնված Կլավդիա Ն.-ի բնակարան և յուրաքանչյուր անգամ գողացել 100
«Կամ ներկայացեք եւ բացատրություն տվեք, կամ կասեցրեք օրենքը»,- պնդում են առեւտրականները
Երեկ «Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ բողոքի ակցիայի արդյունքում կառավարությունից պատասխան չստանալուց հետո, այսօր վաղ առավոտից առեւտրականները կրկին կառավարության շենքի դիմաց են: Նրանք ասում են, որ վիրավորված են, պահանջում են վարչապետին դուրս գալ՝ «Հովիկ, դուրս արի» գոչելով: Ասում են, որ եթե վարչապետը չի կասեցնում օրենքը, ապա թող դուրս գա իր տաք սենյակից: «Մենք ավելի լավ
Կարեն Կարապետյան. «Լիովին համաձայն եմ փոքր ու միջին ձեռներեցների պահանջին»
«Շրջանառության հարկի մասին» չարաբաստիկ օրենքը կարծես պատուհաս է դարձել ոչ միայն փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների, այլև կառավարության համար: Անսխալական մարդիկ չեն լինում, կարևորը ժամանակին սխալը շտկելու ունակությունն է: Այնինչ, օրենքի հեղինակների կողմից կատարված սխալն ընդունելու քաջության բացակայության արդյունքում հազարավոր մարդիկ չեն գտնում իրենց հարցի լուծման այլ ճանապարհ, քան փողոց դուրս գալն է: Փաստը մնում
Գյումրիի ոճիրից հետո Մոսկվան Հայաստանի սպառած գազի պարտքը պատրաստ կլինի ռուբլով ընդունել. «Առաջին լրատվական»
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է միջազգայնագետ, «Էխո Մոսկվի» ռադիոկայանի սյունակագիր Արկադի Դուբնովը: – Պարոն Դուբնով, Եվրամիությունը երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, բացի այդ՝ առաջիկայում սպասվում է պատժամիջոցների նոր փաթեթ: Ի՞նչ եք կարծում՝ Ռուսաստանի տնտեսության այսպիսի ճգնաժամային պայմաններում ինտեգրացիոն նախագծերը կարո՞ղ են աշխատել: Խոսքս Եվրասիական տնտեսական միության մասին է, հնարավո՞ր է առժամանակ կասեցվի դրա գործունեությունը: – Նախ և առաջ
Արմեն Սարգսյան. «Իշխանափոխության են ուզում գնալ, բայց դաշնակցության դեմ են ուղղում սրերը». «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ը երեկ զրուցել է ԼՂՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանի հետ՝ պարզելու համար, թե ինչո՞ւ են Արցախի ՀՅԴ-ականները դժգոհ դաշնակցության վարած քաղաքականությունից։ – Պարոն Սարգսյան, Արցախի ՀՅԴ «Արթուր Մկրտչյան» կոմիտեի անդամները լքել են կուսակցության շարքերը, ի՞նչ է կատարվում, ինչո՞ւ են ՀՅԴ-ականները դժգոհ։ – Հեռացողների, հրապարակված մարդկանց մի մասը կյանքում ընդհանրապես դաշնակցականներ չեն եղել, հեռացողներից
Ի՞նչ են անում 102-րդ ռազմաբազային ռազմատեխնիկան ու զինծառայողները Գյումրու «Մուշ» թաղամասում. «Ասպարեզ»
Հունվար 29-ին Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողներն ու ռազմատեխնիկան Գյումրու 8-րդ ռուսական թաղամասի ու Մուշ-2 թաղամասի միջնամասում տեղկայանված բաց դաշտում են կուտակված եղել: Կան տեղեկություններ, որ նմանատիպ կուտակումներ են եղել նաեւ նախորդող մի քանի օրերին: Արդյո՞ք հիշյալ տարածքը ռազմաբազայի իրավասության ներքո է, որ ցանկացած պահի կարող են ռազմատեխնիկա հանել եւ արդյո՞ք ռազմաբազայի հրամանատարությունը թույլտվություն
«Ես նույնպես ասում եմ Հայոց ցեղասպանություն». Թոմ դը Վաալ. «Ամերիկայի Ձայն»
«Ամերիկայի Ձայն» . Վաշինիգտոնի Քարնեգիի հաստատությունում անցկացվեց հաստատության ավագ վերլուծաբան Թոմ դը Վաալի 4րդ գիրքը։ «Հայերն ու թուրքերը Ցեղասպանության ստվերում» վերնագրով այս գիրքը ոչ թե պատմական ակնարկ է, այլ պատմում է, թե ինչպես են այդ իրադարձություններն իրենց ազդեցությունը գործում հայերի ու թուրքերի վրա։
Ս. Օհանյանը՝ նախագահի թեկնածու. «Հայկական ժամանակ»
Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը հունվարի 27-ի իր համառոտ վերլուծականում կարծիք է հայտնել, որ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նախապատրաստվում է դառնալ Հայաստանի նախագահի թեկնածու։ «Սա միանշանակ պնդում չէ, բայց արդար կլինի ասել, որ պաշտպանության նախարարի այսօրվա ասուլիսը շատ տպավորիչ էր, բայց խոսքը վերաբերում է ոչ միայն մամուլի ասուլիսին, այլ այն փաստին, որ
Հռչակագիր` առանց մեսիջի. «Ժամանակ»
Երեկ Երևանում, Ծիծեռնակաբերդում` Եղեռնի զոհերի հուշահամալիրում հրապարակվել է Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի համահայկական հռչակագիրը: Այն հրապարակվել է Հայաստանի, այսպես ասած, իշխանական ողջ վերնախավի ներկայությամբ: Ներկա են եղել նաև բազմաթիվ այլ գործիչներ, հյուրեր սփյուռքից, հարյուրերորդ տարելիցի պետական հանձնաժողովի անդամներ: Հռչակագիրն, ըստ էության, պարունակում է հայտնի բովանդակություն, որին այս կամ այն կերպ մենք, նաև մեր նախորդ սերունդները Հայաստանում
SWIFT-ի ու ՌԴ-ի արանքում. «Հայկական ժամանակ»
Մեծ է հավանականությունը, որ Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ ծայր առած հակամարտությունը էլ ավելի խորանա։ Միգուցե Ռուսաստանի համար Հայաստանի պես փոքր շուկայի հետ առանց SWIFT-ի հարաբերվելը այնքան էլ մեծ կորուստ չէ, սակայն Հայաստանի համար դա, մեղմ ասած, էական է։ Ի՞նչ կարծիքի են ՀՀ կենտրոնական բանկում, ի՞նչ ազդեցություն կունենա ՌԴ բանկերին SWIFT-ից անջատելը մեր բանկային համակարգի գործունեության
Google-ը թույլ կտա գումար ուղարկել Gmail-ի միջոցով. ItTrend (տեսանյութ)
Google ընկերությունը նոր ֆունկցիա է ներդրել Gmail փոստային ծառայությունում, որը հասանելի է արդեն ԱՄՆ սահմաններից դուրս։ Խոսքն էլ-փոստով գումար ուղարկելու մասին է։ Անհրաժեշտ է միայն նամակին «կցել» գումարն ու սեղմել ուղարկելու կոճակը։ Այս պահին ֆունկցիան հասանելի է Մեծ Բրիտանիայում։ Գումարային փոխանցումը կիրականացվի այն դեպքում, եթե օգտագործողի բանկային հաշիվը կցված է Google Wallet ծառայությանը։ Իսկ եթե փոխանցումը կատարվի
Վահան Բադասյան. «Կուսակցության վերնախավը դարձել է հակադաշնակցական». «Հրապարակ»
Տեղեկություններ կան, որ Արցախի «ընկերների» ընդվզումը կազմակերպել է Դաշնակցության շարքերից հեռացված, Արցախի ԱԺ պատգամավոր Վահան Բադասյանը, ի դեպ, հեռացողների ցանկում երկուսը հենց Բադասյան ազգանունն են կրում։ Պարոն Բադասյանը չհերքեց, որ այդ մարդկանց շարքերում կան նաեւ իր հարազատները, բայց հերքեց, թե ընդվզումն ինքն է կազմակերպում, ավելին՝ վստահեցրեց, թե մի քանիսին ինքն անձամբ է հորդորել մի քիչ
Մնում է համակարգված ծրագրով եւ համադրված ճիգերով կյանք տանք այդ քաղաքականությանը
ՀՅԴ Բյուրոյի ներկայյացուցիչ Հրանտ Մարգարյանի ելույթը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 5-րդ նիստում Մեծարգո նախագահներ Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների, Վեհափառ հայրապետներ, հոգեւոր հայրեր, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ Մենք դրական ենք գնահատում պատրաստված հռչակագիրը եւ մեր համաձայնությունն ենք տալիս նրա բովանդակությանը: Ինչպես հանձնաժողովի նախորդ նիստին ասել էինք՝ հաշվի առնելով ժողովի պատկառելի ներկայացվածությունը,
Սեյրան Օհանյան. «Խորհուրդ կտայի ձեռքերը հեռու պահեն ազատամարտիկներից ». «Հրապարակ»
Ինչ վերաբերում է ազատամարտիկների, մեր մարտական ընկերների հետ հարաբերություններին, մեր կապը մշտական է բոլորի հետ՝ լինի դիմություն թե ընդդիմություն։


















































