Օրվա լրահոսը
Նիկոլայ Բաղդասարյան. «Երկու ամիս ավելի բերդում Վարդանին պահելուց ո՞վ է օգտվելու»
Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանն այն հարցին, թե տուժող կողմը բողոքարկելու մտադրություն ունի, ասաց. «Վարդան Պետրոսյանն իր ճառում ասաց, թե ամեն ինչր արվում է, որպեսզի հնարավորինս ձգձգվի իր կալանքի տակ մնալը: Եթե տուժողները բողոքեցին, ընդունենք, որ Վարդան Պետրոսյանը ընդունենք երկու ամիս էլ ավել մնաց մինչեւ ապրիլ: Օգուտը դրանց ինչումն է: Անկեղծ չեմ հասկանում: Երկու ամիս
Գյումրու ռազմական ոստիկանության նախկին պետը՝ Ավետիսյանների սպանության մասին. «Ավելի շատ հարցեր են առաջ եկել, քան տրվել են պատասխաններ». (Տեսանյութ)
Aravot.am-ը Գյումրու ռազմական ոստիկանության նախկին պետ, ԵԿՄ Շիրակի մարզային կառույցի նախկին պատասխանատու Աշոտ Զաքարյանին հարցրեց, թե ջուր խմելու համար մարդ սպանելը չի՞ համարում արդյոք պրիմիտիվ, անհեթեթ պատճառաբանություն և մի՞թե մի հոգին կարող է միանգամից 7 հոգու սպանել, ընդ որում այնպես, որ շուրջբոլորը ոչ մեկը չիմանա: Ըստ մեր զրուցակցի, քանի դեռ նախաքննությունը չի ավարտվել ու վերջնական
Ռուբեն Մեհրաբյան. «ԵԽԽՎ-ում Հայաստանը քայլ արեց իրեն խաղից դուրս չհանելու համար»
Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով` ԵԽԽՎ-ում Ռուսաստանի ճակատագիրը կանխորոշված էր
Աուշվից-Բիրկենաու նացիստական համակենտրոնացման ճամբարների ազատագրման 70-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Լեհաստանում
Հունվարի 27-ին Լեհաստանի Աուշվից-Բիրկենաու (Օսվենցիմ) պետական թանգարանի և Աուշվիցի միջազգային խորհրդի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Աուշվից-Բիրկենաու նացիստական համակենտրոնացման ճամբարների ազատագրման 70-րդ տարեդարձի միջոցառումը: Միջոցառմանը մասնակցում էին աշխարհի տարբեր երկրներից ժամանած պատվիրակություններ, միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ և 300 փրկվածներ: Մասնավորապես արարողություններին իրենց մասնակցությունն էին բերել Ավստրիայի, Բուլղարիայի, Խորվաթիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Մալթայի, Սլովակիայի, Սլովենիայի, Շվեյցարիայի, Ուկրաինայի նախագահները,
Պաշտպանն ասում է, որ Վարդան Պետրոսյանն ապրիլին տանը կլինի եւ կսկսվի զուգահեռ մեկ այլ գործ
Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը դատավճռի հրապարակումից հետո ասաց, որ համոզված է, որ տուժող կողմը համաձայն չի լինի դատավճռի հետ: Ինչ է պատրաստվում անել պաշտպանական կողմը: Նիկոլայ Բաղդասարյանն այդ հարցին պատասխանեց.«Մենք գիտենք, թե ինչ պիտի անենք: Վաղուց պատրաստված էինք: Դիմել ենք Հատուկ քննչական ծառայությանը, որպեսզի քրեական գործ հարուցեն փաստաթղթեր կեղծելու կամ այլ հանցավոր արարք պարունակող՝
«Human Rights Watch»-ը Հայաստանում մարդու իրավունքների վիճակը բացասական է գնահատել
Հայաստանում մարդու իրավունքների 2014թ. վիճակը «Human Rights Watch» իրավապաշտպանական կազմակերպության ամենամյա զեկույցում բացասական է գնահատված: Մասնավորապես ասվում է, որ Հայաստանի իշխանությունները շարունակում են խոչընդոտել խաղաղ ցույցերի անցկացմանը, կալանավորների նկատմամբ խոշտանգումները և բացասական վերաբերմունքը շարունակում է խնդիր մնալ, դատաքննություններն անարդյունավետ են իրականացվում, նույնիսկ, երբ բաց են, շարունակվում են լրագրողների նկատմամբ ճնշումներն ու բռնությունները: Զեկույցում նշված է,
Հանձնաժողովի անդամները միաձայն ընդունել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 5-րդ նիստը Այսօր՝ հունվարի 29-ին, Կառավարության ընդունելությունների տանը տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 5-րդ նիստը, որը վարեց հանձնաժողովի նախագահ, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը (Նախագահի ելույթն ամբողջությամբ կարող եք տեսնել՝ հետևելով հղմանը. https://www.president.am/hy/press-release/item/2015/01/29/President-Serzh-Sargsyan-participation-100th-anniversary-of-the-Armenian-Genocide-session/): Պետական հանձնաժողովի անդամներից բացի, նիստին ներկա էին տարածաշրջանային
Զարուհի Փոստանջյանը պահանջում է անհապաղ քրեական գործ հարուցել
ՀՀ գլխավոր դատախազ պարոն Գևորգ Կոստանյանին Պատճենը` ՀՀ մարդու իրավունքների պաշտպան պարոն Կարեն Անդրեասյանին Հաղորդում հանցագործության մասին Գործի նկարագրությունը 2015 թվականի հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի 188 տանը տեղի է ունեցել յոթ անձանց սպանություն, այդ թվում երկու մանկահասակ երեխաների, նրանցից մեկին՝ վեցամսյա Սերյոժա Ավետիսյանին պատճառվել էր ծանր մարմնական վնասվածքներ, որի հետևանքով նա մեկ շաբաթ անց
Երեւանի ոստիկանապետը Պերմյակովին բռնելու հետ կապ չունե՞ր. (Տեսանյութ)
Այն բանից հետո, երբ փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները ՀՀ նախագահի նստավայրի առաջ, ճեղքելով ոստիկանների պատը անցան նախագահականի մայթ, րոպեներ անց, «դեպքի վայր» ժամանեց Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը` իրադրությունն անձամբ վերահսկելու: Իր ենթականերին ցուցումներ տվող Երեւանի ոստիկանապետից լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ ոստիկաններն այդպես օպերատիվ կերպով չկարողացան բռնել Գյումրիում մի ամբողջ ընտանիք ոչնչացրած ռուսական ռազմաբազայի
Վարդան Պետրոսյանի դատավճռի եզրափակիչ մասը
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաղինակ Մկրտչյանի այսօր հրապարակած դատավճռի համաձայն, հինգ տարի ժամկետով ազատազրկման դատապարտվեց դերասան Վարդան Պետրոսյանը: Խափանման միջոց կալանավորումը թողնվեց անփոփոխ, մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: Պատժի սկիզբը հաշվել 2013թ.նոյեմբերի 6-ից: Իրեղեն ապացույցները՝ ցայտապահպանիչները, պլաստմասե բեկորները, սպիտակ գույնի ներկանյութը կոչնչացվեն: «Նիվան» եւ ԲՄՎ ավտոմեքենաները, զննությամբ հայտնաբերված բջջային հեռախոսները կվերադարձվեն տերերին:
Արամ Մանուկյանի նկատմամբ կիրառված բռնության դեպքի գործով նախաքննությունը շարունակվում է. ՀՀ քննչական կոմիտե
Երևան քաղաքի քննչական վարչության վարույթում շարունակվում է ՀՀ ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի նկատմամբ դեկտեմբերի 11-ի երեկոյան կիրառված բռնության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Ստացվել է տուժող Արամ Մանուկյանի նկատմամբ նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը՝ ի լրումն փորձագետի թիվ 2158/հ եզրակացության։ Ըստ փորձագետների՝ Ա.Մանուկյանի ստացած մարմնական վնասվածքները` գլխուղեղի ցնցման, վերին շրթունքի, աջ ակնակապճի վերին և ստորին
«The New York Times»-ը հրապարակել է ԱՄՆ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչի պատասխանը Ադրբեջանի դեսպանի նամակին
Հունվարի 29-ին ամերիկյան հեղինակավոր «The New York Times» պարբերականը հրապարակել է ԱՄՆ-ում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանի պատասխանը ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանի նամակին։ Իր նամակում ԼՂՀ ներկայացուցիչը նշում է, որ Ադրբեջանի դեսպանը, թվում է թե, կոչ է անում ԱՄՆ-ին անտեսել մարդու իրավունքների և ազատությունների դեմ շարունակական արշավն իր երկրում։ Փոխարենը նա առաջարկում է ուշադրությունը
Հուշ-ցերեկույթ՝ նվիրված Հայոց բանակի օրվան
Հայոց բանակի 23-րդ տարեդարձի կապակցությամբ մայրաքաղաքի Գրիգոր Բաղյանի անվան հիմնական դպրոցում տեղի է ունեցել դպրոցի շրջանավարտ, Արցախյան հերոսամարտում նահատակված ազատամարտիկների և 2014 թվականին «Տարվա մարդ» ճանաչված, հետմահու «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով պարգևատրված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի հիշատակին նվիրված միջոցառում: Միջոցառմանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, Նոր
Ռուբեն Մելքոնյան. «Էթյեն Մահչուպյանի համար խորթ է ընկալել, թե որն է ապրիլի 24-ի խորհուրդը»
Ռուբեն Մելքոնյանի կարծիքով` Էթյեն Մեհչուպյանը հարցին մոտենում է թուրքական տեսանկյունից
Հայոց բանակի տոն Գյումրիում` առանց տոնական տրամադրության ու ռուս բարձրաստիճան զինվորականների. (Տեսանյութ, ֆոտոշարք)
Այսօր Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում նշվեց Հայոց բանակի կազմավորման 23-րդ ամյակը: Առաջին իսկ պահից նկատելի էր, որ մասնակիցները չափից ավելի անտրամադիր են, տոնը սկսվեց Ավետիսյանների սպանդի ենթարկված ընտանիքի անդամների հիշատակը հարգելով: Ի տարբերություն անցած տարիների, երբ մեր բանակի տոնին պարտադիր ներկա էին գտնվում ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարությունը, բարձրաստիճան սպաները, հետաքրքիր ելույթներ էին ունենում,
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պետք է հավասարակշռություն հաստատի խոսքի ազատության և ատելության խոսքի միջև
Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (FIDH), միջամտելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատում ներկայացված «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործին, կոչ է անում հավասարակշռություն հաստատել խոսքի ազատության և ատելության խոսքի միջև: Փարիզ-Ստրասբուրգ, հունվարի 28-ը, 2015թ.: Այն պարագայում, երբ միջազգային համատեքստում խոսքի ազատությունը զգալիորեն վտանգի է ենթարկվում, «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործը Մարդու իրավունքների եվրոպական դատարանին խոսքի ազատության և ատելության
ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել
Հունվարի 29-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել: NASDAQ OMX Armenia
Ֆեյսբուքում երկու կես եղած մարդ է «շրջում»
Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը կոչ է անում չբացել հղումը
Վլադիմիր Գասպարյան. «Արամ Մանուկյանը ոստիկանության ակունքն է» (Տեսանյութ)
Նշվեց Արամ Մանուկյանի մահվան 96-րդ տարելիցը Այսօր պետական եւ ազգային գործիչ, Հայաստանի Առաջին Հանրապետության ներքին գործերի առաջին նախարար Արամ Մանուկյանի մահվան 96-րդ տարելիցն է: Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի գլխավորությամբ՝ կոլեգիայի անդամներ, բարձրաստիճան սպաներ, հյուրեր իրենց երախտիքի տուրքը մատուցեցին դեռեւս կենդանության օրոք լեգենդ դարձած գործչի հիշատակին: Ծաղկեպսակ եւ ծաղիկներ դրվեցին Արամ Մանուկյանի կիսանդրուն, մարդ առասպելի, ում
Վարդան Պետրոսյանն ազատազրկվեց 5 տարով
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաղինակ Մկրտչյանը հրապարակեց Վարդան Պետրոսյանի դատավճռի եզրափակիչ մասը: Նա դատապարտվեց 5 տարի ազատազրկման եւ զրկվեց 2 տարով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից: Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Ես հստակ ասում եմ, որ միայն Պերմյակովը չի կատարել այդ հանցագործությունը»
Պնդում է իրավապաշտպան Արթուր Սաքունցը «Մի խղճուկ, չեմ ամաչի այս բառն ասել՝ վիժվածք, տականք, ստահակ, ոչնչություն»՝ գյումրեցի ընտանիքի յոթ անդամներին սպանելու մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին այդ բառերով փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի բնութագրելը, իրավապաշտպան Արթուր Սաքունցի համոզմամբ, ճիշտ չէր: «Պաշտոնատար անձի կողմից հանցագործության մեջ մեղադրյալ ներգրավված անձի նկատմամբ նման որակումները արարքի գնահատողական մոտեցում են, պաշտոնատար անձը չպետք
Վանաձորի ավագանու ուղերձի նախագիծը ներկայացվեց
Ինչպես արդեն տեղեկացրել ենք 2015 թ. հունվարի 26-ին տեղի է ունեցել Վանաձոր քաղաքի ավագանու արտահերթ նիստ, որի ընթացքում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը, տեղեկացրել է, որ Գյումրիում 2015 թ. հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանության մեջ մեղադրվող Վ. Պերմյակովին ՀՀ իրավապահներին հանձնելու պահանջով ՌԴ գլխավոր դատախազին դիմելու կոչով ստորագրահավաք է տեղի ունեցել: Ստորագրահավաքն ուղղված
«ԵՏՄ մտնելով, արտահանողների վրա մեծ տարիֆներ դրվեցին»
Փոխարժեքի փոփոխությունից հայկական շուկան ռուս արտադրողների համար դարձավ մատչելի
ՌԴ մասնագետների այցի նպատակն է այցելություններ կազմակերպել հայկական կազմակերպություններ
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության անասնաբուժական եւ բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության պատվիրակության ղեկավար Նիկոլայ Մակիեվսկիին: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանը և ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը: Հանդիպմանը քննարկվել են սննդամթերքի անվտանգության ապահովման, կազմակերպություններում անասնաբուժական
Վարդան Այվազյանը Հրանտ Բագրատյանին՝ «Ձրի բան միշիլովկայում ա լինում մենակ» (Տեսանյութ)
Այսօր, երբ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում էր ՀՀ ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «ՀԾԿՀ մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, զավեշտալի իրավիճակ ստեղծվեց: Քննարկմանը ներկա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը նշեց, որ Հրանտ Բագրատյանի ներկայացրած առաջարկներից երկուսը կարգավորված են: Հրանտ Բագրատյանն էլ պահանջեց, որ կարգավորումը
Փարիզում Ֆրանսիայի նախագահի մասնակցությամբ մեկնարկեց Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների ծրագիրը
Հունվարի 28-ին Փարիզում տեղի ունեցավ Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) ամենամյա հանդիսավոր ընթրիքը, որն առաջին անգամ անցկացվեց Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի մասնակցությամբ: Նախագահին ուղեկցում էին Ֆրանսիայի կառավարության անդամներ` Եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրը և Նախկին ռազմիկների և հիշատակի պետքարտուղար Ժան-Մարկ Տոդեսկինին, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն: Հրավիրյալների շարքում էին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը, Շվեյցարիայում ՀՀ
«1915» հոգեբանական թրիլլերը շուտով հանրությանը կներկայացվի
Հունվար 28, Լոս Անջելես – Այսօր «Bloodvine Media» և «Strongman» ընկերությունները հայտարարեցին իրենց համատեղ համագործակցության՝ սպասվող «1915» ֆիլմի մասին: Ֆիլմը հոգեբանական թրիլլեր է, որը պատմում է ժամանակակից պատմության ամենասարսափելի դեպքերից մեկի մասին: «1915»-ը համահեղինակներ-ռեժիսորներ Կարին Հովհաննիսյանի և Ալեք Մուհիբյանի դեբյուտային գեղարվեստական ֆիլմն է: Պրոդյուսեր Թերրի Լեոնարդի («Քանի դեռ ես չեմ վերացել», «Ցուրտը գալիս է գիշերը»,
Արման Բաբլոյանն ազատվել է նախարարի տեղակալի պաշտոնից
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Արման Բաբլոյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Ո՞րն է Հայաստանի «ԵՏՄ-ական» անվտանգությունը
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Հայաստանում ռուսական ռազմաբազայի պայմանների վերանայման հիմք չի տեսնում – Անցած մեկ տարվա ընթացքում, երբ քննարկվում էր Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության հարցը, իշխող դասի ներկայացուցիչները իբրեւ առաջնային նախապայման մատնանշում էին Հայաստանի անվտանգությունը: Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո մեր հարեւան Ադրբեջանն իրեն առավել սանձարձակ սկսեց պահել: Իսկ ռազմավարական գործընկեր ՌԴ-ի գործողությունները, մասնավորաբար,
Նաիրա Կարապետյան. «Բավականին մտահոգում է լրագրողների ազատության և զանգվածային լրատվության մակարդակի անկումը»
Նաիրա Կարապետյանի ելույթը ԵԽԽՎ-ում` խոսքի ազատության մասին` Թուրքիայում և Ադրբեջանում:


















































