Օրվա լրահոսը
ԱՄՆ պետքարտուղարը տուգանվել է 50 դոլարով. «Ազատություն» ռադիոկայան
Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին տուգանվել է 50 դոլարով՝ Բոստոնի իր տան շեմի ձյունը չմաքրելու համար: Ոստիկանությունից պարզաբանել են, թե տուգանքի որոշումը կայացրած ոստիկանը չի իմացել, որ տվյալ տան սեփականատերը Քերրին է: Անուշ Մարտիրոսյան Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում
«Մենք Կասպից ծովում ավելի շուտ ոտերներս կլվայինք, պարզապես Կասպիցը կեղտոտ է, ոտերներս կկեղտոտվեին»
Ազատամարտիկների արձագանքը «Մենք չէինք գնացել, որ ինչ-որ մեկին բերեին դարձնեին նախագահ, այդ նախագահն էլ իրա ճիպոտն առներ ձեռը, ասեր՝ գյադեք, էս կողմն անցեք, գյադեք, էն կողմն անցեք: Իհարկե, մենք չենք ենթարկվում, գյադեքն իրենք են: Բայց այսօր նույն ազատամարտիկը գոյություն չունի, ոչ հարգանք ունի, ոչ բան: Այս իշխանությունում որեւիցե մեկը չի հարգում ազատամարտիկներին, մենք դառել ենք
Հունվարի 31-ին, փետրվարի 1-ից 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ
Հանրապետության տարածքում՝ Հունվարի 31-ին, փետրվարի 1-ից 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան` 2-5 մ/վրկ: Փետրվարի 2-ից 4-ին հատկապես Լոռիում, Տավուշում և Սյունիքում սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 1-ից 3-ը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով: Երևանում՝ Հունվարի 31-ին, փետրվարի 1-ից 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևանի հունվարի 31-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
Հայաստանում բռնվել են երկու անձ, որոնք կեղծ դրամ են տպել, տարածել
Խորհրդային տարիներին , երբ արցախյան շարժումը նոր էր թափ առել, առաջին անգամ ծանոթացա 60-80- ականների քաղբանտարկյալների բույլի հետ: Մեծ եղավ զարմանքս, երբ ինձ հետ ծանոթացած Էդիկ անունով մեկն այն ժամանակ իրեն քաղբանտարկյալ անվանեց: Էդիկը, հետագայում պարզվեց, որ երկար տարիներ ազատությունից զրկվել է սովետական կեղծ ռուբլի տպելու համար: Իսկ թե ինչու էր իրեն քաղբանտարկյալ անվանում, նա
Հայաստանի և Արցախի արտգործնախարարների հանդիպումը
Հունվարի 30-ին կայացավ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Արցախի Հանրապետության արտգործնախարար Կարեն Միրզոյանի հանդիպումը: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման շուրջ ընթացող բանակցային գործընթացի շուրջ։ Հանդիպմանն անդրադարձ արվեց տարեսկզբից Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ սահմանին և Արցախի հետ շփման գծում հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումներին և դրանց վերաբերյալ միջազգային արձագանքներին։ Նախարարներ Նալբանդյանն ու Միրզոյանը քննարկեցին Հայաստանի և
Կարեն Բեքարյան. «Կարեւոր է, որ մենք հնարավոր բոլոր ուղղություններով ապահովենք ԵՄ-ի հետ համագործակցության ձեւաչափը»
Կարեն Բեքարյանի խոսքերով՝ եվրոպական ուղղության ներքո Հայաստանը անելիքներ ունի
Շանթ Հարությունյանի համար շտապօգնություն են հրավիրել դատարան
«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը Վերաքննիչ քրեական դատարան է եկել առողջական վատ վիճակով: Նրա պաշտպան Ինեսա Պետրոսյանը հայտարարեց, որ իր պաշտպանյալի գլուխը, մեջքը ցավում է ու առողջական այլ խնդիրներ էլ ունի ու միջնորդեց հետաձգել դատական նիստը: Դատարանը չանդրադարձավ այդ հարցին ու առաջարկեց Ինեսա Պետրոսյանին ներկայացնել իր միջնորդությունը, որի մասին դեռ անցած դատական նիստի ժամանակ էր
Ղարաբաղը չհանձնելու դեպքում Թուրքիան պետք է արտաքսի «100 հազար հայ փախստականներին». «Մեծ միության» առաջնորդ. Kimlik Haber
«Թուրքիայի «Մեծ միություն» մահմեդական աջ ծայրահեղական կուսակցության առաջնորդ Մուսթաֆա Դեսթիջին Ղարաբաղը Ադրբեջանին չհանձնելու դեպքում սպառնացել է արտաքսել «Թուրքիայում բնակվող 100 000 հայ փախստականներին»,- հայտնում է «Կիմլիկ հաբեր»-ը: «Եթե Հայաստանը չվերադարձնի Ադրբեջանից գրաված տարածքները և շարունակի ամբողջ աշխարհում տարածել Հայոց ցեղասպանության անհիմն պնդումները, Թուրքիան պետք է Երևան արտաքսի 100 000 հայ փախստականներին»: Դեսթիջին իր այդ ծրագիրը խոստացել է
Գյումրու ռուսական հյուպատոսարանի դիմաց բախումների փաստով ոչ մեկին դեռ մեղադրանք չի առաջադրվել
Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանն Aravot.am-ին փոխանցեց, որ Գյումրու ռուսական հյուպատոսարանի շենքի մոտակայքում տեղի ունեցած բախումների փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում որևէ դատավարական կարգավիճակ ունեցող անձ դեռևս չկա: Դեռևս վկաներ են հարցաքննվում, վարկածներ են քննարկվում: Ըստ նրա, անխուսափելի էր քրեական գործի հարուցումը, քանի որ կան տուժածներ, ընդ որում, ըստ դատախազի, չպետք է շեշտել միայն
ՀՀ վարչապետն ընդունել է տոնավաճառներում գործունեություն ծավալող տնտեսվարողներին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է կառավարության շենքի առջև բողոքի ակցիա անցկացնող տարբեր տոնավաճառներում գործունեություն ծավալող տնտեսվարողներին: Փոքր և միջին ձեռնարկատիրության ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել վարչապետին ընդունելու, խնդիրները լսելու համար և իրենց դիտարկումները ներկայացրել փետրվարի 1-ից ուժի մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխությունների վերաբերյալ: Վարչապետ Աբրահամյանը նշել է, որ կառավարության նպատակն է, որպեսզի ՓՄՁ-ներն աշխատեն,
Արտակ Զաքարյան. «Երբ քվեարկում ենք կողմ կամ դեմ, չի նշանակում, որ ՀՀ-ՌԴ հարաբերություններում ինչ-որ մի բան փոխվել է»
Օրերս ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ձեռնպահ քվեարկությունը ռուս պատվիրակներին ձայնի իրավունքից զրկելու հարցի քվեարկության ժամանակ տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել: Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀԿ պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, հարցին՝ ԵԽԽՎ-ում մեր պատվիրակության քվեարկությունն արդեն ինքնուրույն, ՌԴ-ից անկախության դրսեւորո՞ւմ է Հայաստանի համար: Նա պատասխանեց. «Երբ որ ՄԱԿ-ում քվեարկում էինք Ղրիմի բանաձեւի վերաբերյալ,
Մինչեւ գարուն 5 գյուղերում խաղողի այգիներ են հիմնահատակ քանդվելու
Արարատյան դաշտավայրում մոտ 9 հեկտար խաղողի այգիներ պետք է հիմնահատակ ոչնչացվեն, արմատախիլ արվեն, եւ առնվազն 3 տարի այս այգիներին մատով չպիտի դիպչեն: Արմավիրի մարզի 5 համայնքների խաղողի այգիներում հայտնաբերվել է ֆիլոքսերա վնասատուն. սա խաղողի արմատներում ապրող մի վարակակիր է, որը շատ մեծ արագությամբ վնասում է բերքն ու կրկին մեծ արագությամբ տարածվում այլ այգիներ: Այս անգամ
Արտակ Զաքարյան. «Ադրբեջանը պետք է ստանա քաղաքական ապտակներ, ճնշումներ եւ մեկուսացում»
ԵԱՀԿ Մինսկի խումբը Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո հայտարարություն տարածեց, եւ կարծիքներ են հնչում, որ Մինսկի խմբի քաղաքականությունը փոխվել է, ավելի հասցեական է դարձել, համաձա՞յն եք դրա հետ: Այսօր լրագրողների հետ զրույցում այս հարցին ՀՀԿ պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը պատասխանեց. «Ելնելով տարածաշրջանում աճող լարվածությունից, Մինսկի խմբի միջնորդական առաքելությունը հաջողելու
Եռյակը Գյումրու դեպքով փակ լսումներ է պահանջում (Տեսանյութ)
Նաեւ`արտահերթ նիստ կհրավիրեն`շրջանառության հարկի կասեցման հարցով
«Մարզահամերգային համալիրը եւ այլ պետական ոչ առեւտրային կառույցներ ի վերջո հանձնվելու են Հայաստանի Հանրապետությանը»
Պետական գույքի կառավարման վարչությունն ամփոփեց նախորդ տարին
Առեւտրականները վարչապետի մոտից դուրս եկան` հույս ունենալով, որ օրենքը կվերանայվի (Տեսանյութ)
Վարչապետին դժգոհեցին, որ խոշորները փաստաթուղթ չեն տալիս
«Թուրքիան համարժեք քայլեր կանի, եթե իր մեղքը հաստատվի հայերի սպանությունների մեջ». Էրդողան. Hurriyet
Թուրքիային ցեղասպանություն իրագործելու մեջ մեղադրելն առանց դատավարության հանցանքի մեջ դատապարտելու ձև է, հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, բայց նշել, որ Անկարան պատրաստ է «վճարել իր սխալների համար», եթե «անկախ պատմաբանների խորհուրդը» եզրակացություն տա, որ «1915թ. դեպքերի» մեջ Թուրքիայի մեղավորությունը կա: Փոխանցում է «Հուրիեթ»-ը: «Մենք պարտավոր չենք ընդունել, որ, այսպես կոչված, Հայոց ցեղասպանությունը կազմակերպված
«Պերմյակովը պետք է իր պատիժը ստանա ՀՀ տարածքում». Արտակ Զաքարյան
Այսօր լրագրողների հետ զրույցում Aravot.am-ի հարցին՝ Դուք անձամբ կո՞ղմ եք, որ Պերմյակովին հանձնեն հայկական կողմին, թե՞ Դուք էլ եք գտնում, որ ռուսները նրան ավելի խիստ կպատժեն՝ ՀՀԿ պատգամավոր Արտակ Զաքարյանը պատասխանեց. «Դա ՀՀ իրավական համակարգի խնդիրը պետք է լինի, բայց իրականացվի ՌԴ իրավապահների հետ համագործակցությամբ: Շատ խնդիրներ կան, որոնց պատասխանն ավելի արդյունավետ կլինի ստանալ, եթե
Մեր երկիրը, տնտեսությունը պետք է պատրաստ լինեն յուրաքանչյուր սցենարի
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Վարչապետի նախաձեռնությամբ մեկ անգամ ևս քննարկվել է «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխությունը, որը հարուցել է տնտեսվարող սուբյեկտների մի մասի դժգոհությունը (առանձին): Կառավարությունն հաստատել է նիստի օրակարգը և ձեռնամուխ եղել հարցերի քննարկմանը: ՀՀ տնտեսության վրա համաշխարհային տնտեսության վերջին ժամանակաշրջանի զարգացումների բացասական
ԵԽԽՎ-ն ավարտեց աշխատանքները. որոշ անդամ երկրներից պահանջվում է «ԶԼՄ նույնականացման քարտ»
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն այսօր ավարտեց ձմեռային նստաշրջանը: Մի շարք հարցերի շարքում ԵԽԽՎ ուշադրության կենտրոնում էին լրագրողների անվտանգության ապահովման հարցերը: Մասնավորապես վստահեցնելով, որ «ժողովրդավարությունը և մարդու իրավունքների պաշտպանությունը կախված է մամուլի ազատության մակարդակից»` Վեհաժողովը մի շարք քայլեր է առաջադրում, որոնց իրականացման շնորհիվ հնարավոր կլինի ապահովել լրագրողների անվտանգությունը: Խորվաթ պատգամավոր Գվոզդեն Ֆլեգոյի զեկույցի հիման վրա ԵԽԽՎ-ն
100 Ամեակ. Կարեւորը Սուգը Մեր Մարմնէն Դուրս Հանենք. karabakh-open.info
2015 Տարին (որ կը համընկնի հայոց ցեղասպանութեան յիշատակումի 100-րդ տարելիցին) մեծ ակնկալիքներով պիտի չմտնել: Ճիշդ է, որ շատ իւրայատուկ տարի մը կոչուելու պատեհ առիթը պիտի ունենար այս տարին , բայց մինչեւ այս պահը բոլոր տուեալները հակառակը ցոյց կու տան: Մենք այնքան մեծցուցինք այս տարուան իմաստը, որ հիմա յառաջիկայ 25 Ապրիլին մեծ հիսաթափութիւններու գիրկը պիտի նետուինք:
Տուլայի բժիշկները մինչեւ փետրվարի 5-ը կարող են սպասել
Անհրաժեշտ է 6000 դոլար 5 երեխայի առողջական վիճակը բարելավելու համար Տիգրան Գեւորգյանը, Էմին Թորոսյանը, Հենրի Շահինյանը, Էդմոնդ Ադամյանը, Մարիամ Պարոնյանը Հայաստանում ապրող փոքրիկներ են, նրանց ընտանիքներին միավորում է ցանկությունը՝ վերականգնել իրենց երեխայի առողջությունը, բարելավել նրանց ֆիզիկական, առողջական վիճակը: Այս երեխաների մոտ ախտորոշվել է մանկական ուղեղային կաթված հիվանդությունը: Ծնողները երեխաների ծննդյան առաջին օրերից խնամում եւ հետեւում
Կարեն Բեքարյան. «Մադրիդյան սկզբունքները դադարում են իրական կյանքի հետ առնչություն ունենալ»
Կարեն Բեքարյանը սպասելիքներ չունի 2015 թվականին բանակցային գործընթացից
ԱԻՄ-ը՝ ավտոերթը սահմանափակելու փորձերի մասին
ԱԻՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆԸ Արցախում յունուարի 31-ին կայանալիք ավտոերթի առիթով Ողջունելով ստեղծուած անմխիթար վիճակը փոխելուն ուղղուած իւրաքանչիւր ժողովրդավարական գործողութիւն, մասնավորապէս՝ Հիմնադիր խորհրդարանի յունուարի 31-ի ավտոերթը, ԱԻՄ-ն իր մտահոգութիւնն է յայտնում Արցախում կայանալիք այդ ավտոերթի առիթով սկսուած սադրիչ հակաքարոզչութեան կապակցութեամբ եւ կոչ է անում Արցախի պատկան մարմիններին անել ամեն ինչ Արցախի ժողովրդավարկանութեանն անհարիր դրսեւորումները կանխելու եւ
Այդ դատավորը ես չեմ
Վերջին ժամանակներս իմ որոշ ընկերներից շնորհավորանքներ եմ ստանում Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատավոր նշանակվելու առիթով: Շնորհավորանքների համար շնորհակալություն, սակայն իմ ընկերներին պարտավոր եմ հայտնել, որ այդ Մնացական Հարությունյան դատավորը ես չեմ: Իմ ընկերներից շատերը դրան չեն հավատում, ասելով՝ այս երեք տարում դու ավելի շատ դատարաններում ես լինում, քան քո տանը, կեղծ համեստություն մի արա, դու
2014 թ. պետական գույքի մասնավորեցումից, օտարումից և վարձակալությունից գոյացել է 2 մլրդ 183 մլն 381 հազար դրամ
2014 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը շարունակել է իրականացնել պետական գույքի կառավարման, մասնավորեցման և պետական մասնակցությամբ ընկերությունների գործունեության կարգավորման և լուծարման բնագավառներում` Հայաստանի Հանրապետության կառավարության որդեգրած քաղաքականությունը: ՀՀ ԱԺ կողմից 2014 թվականի նոյեմբերի 20-ին ընդունվել է «Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենքը: · 2014թ. ընթացքում պետական գույքի մասնավորեցումից ստացված միջոցները
Երևանի Կենտրոնն ավելի կարիք ունի հերթական հասարակական օբյեկտի, թե՞ կանաչ տարածքների, դե հերիք է էլի
Երևանի Կենտրոնի Թումանյան Կողբացի փողոցի բնակիչներն ահազանգել են Կողբացի 50/2 հասցեում «Վահագ Դավթյան» ընկերության կողմից իրականացվող շինարարության մասին: Նրանք և երևանցիներն ընդհանրապես իրավացիորեն բողոքում են Երևանի փոքր կենտրոնի այդ մի փոքրիկ կանաչ տարածքը զավթելու և շինհրապարակ դարձնելու մասին: ՀՀ քաղաքաշինության նախարարը և Դուք բազմիցս հայտարարել եք, որ Երևանը կարիք ունի ավելացնել իր կանաչ տարածքները, որի
Ալեքսանդր Արզումանյան. «ԵՏՄ-ում արաղ ենք խմելու, Թեւա՛ն»
Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկվեց 2001-ի ապրիլի 3-ին Փարիզում ստորագրված «Խաղողի եւ գինու միջազգային կազմակերպություն հիմնադրելու մասին» համաձայնագիրը: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը հիմնական զեկուցող գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյանից հետաքրքրվեց՝ ԵՏՄ անդամակցությունը չի՞ խանգարելու գինու արտադրությանը, դուռ բացելո՞ւ է, թե՞ չի բացելու: Նա հիշեցրեց, որ գինու խցանները, պիտակները ներմուծվում են Եվրոպայից եւ ոչ թե
Ոստիկանության աշխատակիցն ու քաղաքացին կալանավորվել են
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ավագ ոստիկան Էդուարդ Ա.-ի և քաղաքացի Օնիկ Մ.-ի կողմից ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով հարուցված քրեական գործը: Նախաքննությամբ պարզվել է, որ ոստիկանության աշխատակից Էդուարդ Ա.-ն և քաղաքացի Օնիկ Մ.-ն իրենց
Զինվոր վարորդն իրեն մեղավոր էր ճանաչել
ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2014թ. հոկտեմբերի 23-ի դատավճռի դեմ բերվել է բողոք: Վերաքննիչ դատարանը, դատավոր Արարատ Պետրոսյանի նախագահությամբ, կքննի Յուրիկ Բաբայանի գործով բողոքը: Առաջին ատյանի դատարանն արագացված ընթացակարգով քննել է այս քրեական գործը: Ամբաստանյալը միջնակարգ կրթությամբ է, ծառայում է ՀՀ ՊՆ զորամասերից մեկում՝ որպես 2-րդ գումարտակի կապի դասակի վարորդ: Ըստ գործի


















































