Օրվա լրահոսը
Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 12-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի Գավառ-Նորատուս հատվածում, Ճամբարակ-Դրախտիկ ավտոճանապարհի Ճամբարակի տարածաշրջանի հատվածում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է: Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:
Շախմատի աշխարհի թիմային առաջնությունը կանցկացվի ապրիլին` Ծաղկաձորում
Միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանն այսօր Հայաստանի տղամարկանց եւ կանանց բարձրագույն խմբի առաջնությունների ընթացքում Aravot. am-ի հետ զրուցելիս տեղեկացրեց, որ շախմատի աշխարհի 2015 թվականի թիմային առաջնությունն անցկացվելու է ապրիլ ամսին` Ծաղկաձորում: «Որ թիմային առաջնությունը կայանալու է Հայաստանում, ՖԻԴՖ-ն վաղուց էր որոշել: Նախապես ժամկետ նշանակված էր մարտ ամիսը: Սակայն հետագայում այն մեկ ամսով հետաձգվեց: Ապրիլին ամբողջ
Հրատարակիչը՝ ԵՏՄ-ին միանալու հետեւանքների մասին. «Խառնաշփոթ է, չգիտենք՝ ինչը ինչով է վերջանալու»
Հրատարակիչները մտահոգված են այն պատճառով, որ Եվրասիական տնտեսական միություն մտնելով՝ Հայաստանը ոչ միայն տնտեսական, այլև մշակութային սահմանափակումների առջև է կանգնելու, քանի որ արգելվելու է մի շարք տպագիր, աուդիովիզուալ և այլ կրիչների վրա տեղեկատվության ներմուծումը, արտահանումը և տարանցումը Եվրասիական տնտեսական միության տարածքից և տարածքով: «Փրինթինֆո» հրատարակչության տնօրենի տեղակալ Աշոտ Մեհրաբյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ բացի վերը
Գալուստ Սահակյանը ցավակցել է Գյումրիում կատարված սոսկալի ողբերգության կապակցությամբ
«Մեծագույն վշտով տեղեկացա Գյումրիում կատարված սոսկալի ողբերգության մասին: Սպանվել է մի ողջ ընտանիք, այդ թվում՝ մանկահասակ երեխա: Գյումրիի բնակիչներ Ավետիսյանների մանուկներից մեկը, որն անգամ մեկ տարեկան դեռ չկա, Աստծո կամքով եւ հրաշքով ողջ է մնացել: Ազգային ժողովը սգում է ընտանիքի կորուստը, աղոթում ողջ մնացած մանկան առողջության ու կյանքի փրկության եւ զոհերի հոգիների հանգստության համար: Զորակցությունս
Մարդու օրգաններ, արյուն եւ նրա բաղադրամասերը չի կարելի արտահանել ԵՏՄ տարածքից եւ ներկրել միության տարածք
ԵՏՄ-ն հրապարակել է՝ ինչ է կարելի, ինչ չի կարելի արտահանել եւ ներկրել
ԱՄՆ-ը և ԵՄ-ը հերքել են Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին լուրերը. АПА
ԱՄՆ-ը և Եվրամիությունը հերքել են լուրերը, թե Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ են սահմանել, այդ մասին «ԱՊԱ»-ին հայտնել են ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի մամուլի խոսնակ Սյուզաննա Քեյֆերը և Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատնից: Դեսպանատնից մեկնաբանել են, որ ԱՄՆ-ի և ԵՄ կողմից ադրբեջանցի 31 գործիչների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. «Ադրբեջանի նկատմամբ ոչ մի պատժամիջոց չի կիրառվել»: Պատժամիջոցների
Շիրակի ոստիկանապետ. բոլոր ճանապարհները հսկվում են (Տեսանյութ)
Ըստ Շիրակի մարզի ոստիկանապետ Վարդան Նադարյանի՝ Շիրակի մարզը հսկողության տակ է, բոլոր ճանապարհները հսկվում են, կասկածյալը փախչելու որեւէ հնարավորություն չունի: Ըստ Շիրակի մարզի դատախազի տեղեկացման, վերջինս զենքը թողել է դեպքի վայրում: Իսկ դիակները հայտնաբերվել են անկողնում: Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
«Շարլի Էբդոն» գալիք համարում ևս կծաղրի Մուհամմեդ մարգարեին. Lenta.ru
Ֆրանսիական «Շարլի Էբդո» երգիծական ամսագիրը, որի գրասենյակի վրա էին հարձակվել մահմեդական ահաբեկիչները ու 12 հոգու կյանք խլել, հաջորդ համարում կրկին կհրապարակի Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարը, այս մասին հայտնել է ամսագրի փաստաբան Ռիշար Մալկան «France info» ռադիոկայանի եթերում, փոխանցում է «Lenta.ru»-ն՝ հղում անելով «RTL»-ին: Մալկան նշել է, որ հունվարի 14-ին, ինչպես Ֆրանսիայի, այնպես էլ ամբողջ աշխարհի կրպակներում
ՀՀ նախագահին, փոխոստիկանապետին հայհոյած ակտիվիստին ծեծելու գործը կփակվի՞
Ակտիվիստ Վաղինակ Շուշանյանին նախորդ տարեվերջին ծեծի ենթարկելու դեպքով հարուցված քրեական գործը դեռ չի բացահայտվել: Հիշեցնենք, որ Վաղինակ Շուշանյանը կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասել էր. «Էնքան բեսպրեդել է տիրում հիմա, որ ազգի հողը պահած, սահմանը պահած ազատամարտիկի վրա են ձեռք բարձրացնում, ու դա անում է ոստիկանության փոխգնդապետ մարդը։ Երանոսյանին էլ եմ հայհոյում, իրա նախագահին
Սեյրան Օհանյան. ներդրվելու է հայեցակարգը` ուղղված ազատությանը որոշումներ ընդունելու հարցում
Հունվարի 12-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ պաշտպանության նախարարի հանդիպում-խորհրդակցությունը Երևանի և Արմավիրի կայազորների զորամասերի ստորաբաժանումների հրամանատարական կազմերի հետ: Հանդիպմանը հրավիրված էին նաև Երևանի քաղաքապետը, մարզպետներ, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ և մի շարք հասարակական կազմակերպությունների ղեկավարներ: Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հետադարձ հայացք է նետել 2014 թվականին՝ գոհունակությամբ նշելով, որ անցած տարին
Օպերլիազորները և վարույթն իրականացնողը անցել են պաշտոնեական լիազորությունները. հարուցվել է քրեական գործ
Քաղաքացի Գայանե Ա.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Քաղաքացի Գայանե Ա.-ն հաղորդում է տվել այն մասին, որ իր բնակարանից կատարված գողության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնի աշխատակիցները ոսկյա իրերի շուկայից հայտնաբերել են իր կողմից
«Երեւանում հանցախումբ կա, ու չունենք ոստիկանություն». Վարդան Հակոբյան
Նախախորհրդարանի անդամների ու քաղաքացիական այլ ակտիվիստների մեքենաների հրդեհման դեպքերով նախորդ տարի հարուցված քրեական գործերը դեռ չեն բացահայտվել: Նախախորհրդարանի անդամ Վարդան Հակոբյանի խոսքով, 6 մեքենայի հրդեհման դեպքերով էլ նորություն չկա. «Ոչ մի տեղեկություն չունենք, թե ինչ-որ բան տեղից շարժվել է, դեպքերը բացահայտված չեն: Ժողովուրդը տեր կանգնեց իր զինվորներին, հանգանակեց գումարներ, որոնք փոխանցվեցին հրդեհված մեքենաների տերերին` վնասները
Բժիշկներն իրենց մասնագիտական պարտքը հերոսաբար են կատարել
Գեղարքունիքի մարզի Ախպրաձոր գյուղի բնակչուհի, Վաղարշապատ քաղաքում ամուսնացած Պայծառ Գասպարյանի երկունքի վաղաժամ ցավերի մասին Վարդենիսի ԲԿ-ի բժիշկներն տեղեկացել են հունվարի 10-ին, երբ սուր շնչառական վարակով երկու երեխայի (4 տարեկան և 8 ամսական) համար նույն համայնք բժշկական օգնության էին շտապում։ Վարդենիսի ԲԿ շտապբուժօգնության բժիշկներ Սուսաննա Մակարյանը և Արթուր Ղազարյանը լեռնային գյուղ են ուղևորվել ՀՀ տարածքային կառավարման
Ավիատոմսեր վաճառող ընկերություններին զգուշացրել են այս անձին տոմս չվաճառել. 168.am
Այսօր առավոտյան Գյումրիում ավիատոմսեր վաճառով ընկերություններին է տրամադրվել հետևյալ լուսանկարը և պահանջել են որևէ տոմս չվաճառել լուսանկարում պատկերված մարդուն: Այդ մասին 168.am-ին հայտնեց ավիատոմսեր վաճառող ընկերություններից մեկի աշխատակցուհին՝ չնշելով իր անունը: Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում
Հայաստանում «խոպանային կիսաարտագաղթը» կնվազի
«Հայաստանի ժամանակավոր, սեզոնային միգրացիայի վրա ազդեցություն անշուշտ ունի ՌԴ տնտեսական կազմալուծումը»,-Aravot.am-ի հարցին՝ Ռուսաստանում միգրացիոն օրենսդրության խստացումներն ինչպե՞ս կարող են անդրադառնալ Հայաստանից միգրացիայի վրա, այսպես պատասխանեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը: Նշենք, որ համաձայն խստացումների` Ռուսաստան մուտք գործելու արգելք է սահմանվում այն օտարերկրացիների նկատմամբ, որոնք կխախտեն օրինական կեցության ժամկետը։ Մասնավորապես նրանք, ովքեր Ռուսաստանում կմնան սահմանված ժամկետից 120 օր
ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել
Հունվարի 12-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել: NASDAQ OMX Armenia
Գրիգոր Սաղյան. «Ընտրությունների արդյունքում ընտրվածներին պետք է խորհուրդներ տալ»
Ըստ «Ինտերնետ հանրություն» հ/կ-ի փոխնախագահի, լոկալ ինտերնետի կառավարման համաժողովը շատ հարցերի պատասխան կտա
ՀՀ ոստիկանություն. Գյումրիում աշխատում են ոստիկանության տարբեր ծառայությունների բարձրաստիճան սպաներից ձևավորված օպերատիվ խմբեր
Հունվարի 12-ին, ժամը 12.30-ին շտապ բուժօգնության կայանից ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 188 տանը կան հրազենային վնասվածքից մահացածներ: Ըստ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջի՝ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ անհայտ անձը ինքնաձիգից արձակած կրակոցներով սպանել է նշված տան բնակիչներ՝ 1961 թ. ծնված Սերյոժա Ավետիսյանին, 1959 թ. ծնված Հասմիկ
Նախագահը Գյումրիում տեղի ունեցած հանցագործության կապակցությամբ խորհրդակցություն է անցկացրել
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Գյումրիում տեղի ունեցած սահմռկեցուցիչ հանցագործության կապակցությամբ հրատապ սելեկտորային խորհրդակցություն է անցկացրել իրավապահ մարմինների ղեկավարների հետ, որի ընթացքում շեշտվել է ամենակարճ ժամկետում դրա մանրամասները պարզելու, մեղավորներին հայտնաբերելու և օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկելու կարևորությունը: Հայաստանում տեղակայված ռուսական զինվորական բազայի հրամանատարությունը լիարժեքորեն համագործակցում է Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների հետ և գործուն օժանդակություն ցուցաբերում
Ուշադրություն, հետախուզվում է
Սպանություն կատարելու կասկածանքով հետախուզվում է ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը: Ոստիկանությունը հայցում է քաղաքացիների ուշադրությունը և աջակցությունը: Լուսանկարում պատկերված անձին տեսնելու դեպքում խնդրում ենք անմիջապես զանգահարել 1-02 հեռախոսահամարով կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին: ՀՀ ոստիկանություն
Դատապարտյալի մահվան լուրը հաստատվեց
Արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում օրեր առաջ մահացել էր 4 տարի 7 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտված Վահե Հովնանյանը: Aravot.am-ի լուրը հաստատեց ԱՆ ՔԿՀ մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանը, որը հավելեց նաեւ, թե հունվարի 7-ին դատապարտյալի մահվան կապակցությամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախնական տեղեկություններով 1959թ. ծնված դատապարտյալը մահացել է սրտի ինֆարկտից: Նշենք, որ դատապարտյալն ազատազրկվել է
Կամ ՀԱԿ-ն է իրենց միամիտի տեղ դնում, կամ սա մի խաղ է, որը ձեռնտու է դարձել բոլորին». Ստյոպա Սաֆարյան
«ԵՏՄ մտնելով չի լուծվել տրանզիտ մաքսային ձեւակերպումների խնդիրը: Չափազանց մեծ անորոշություններ կան ՀՀ տնտեսության համար: Ըստ էության, այդ միությունը ընդհանուր սահմանի բացակայության պայմաններում ոչ մի դրական բան չունի տալու ՀՀ տնտեսությանը: Այդ միությանը ՀՀ անդամակցությունը չի բարձրացրել ՀՀ անվտանգությունը ռազմաքաղաքական եւ այլ առումներով: Սպասումները ԵՏՄ-ից նույնքան մեծ անորոշություններ են պարունակում, որքան ունեինք, 2014-ին: Այն խնդիրները,
Բաքուն պնդում է, որ «իր տարածքներում» կարող է օգտագործել ցանկացած տեխնիկա
Ադրբեջանի զինված ուժերը օգտագործել են և այսուհետ էլ կօգտագործեն ցանկացած սարք ու միջոց՝ օկուպանտների շարժին հետևելու համար, ըստ APA գործակալության՝ հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը: Ավելի վաղ հայկական կողմը տեղեկացրել էր, որ այս գիշեր շփման գծում հրադադարի խախտումներն ավելացել են, ադրբեջանական կողմը գործի է դրել նաև անօդաչու սարքեր: Հեղինե Բունիաթյան Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում
Կասկածյալ մարդասպանը Գյումրիի կամրջի մո՞տ է (Ֆոտոշարք)
Ռուս զինվորականին տեսել են նախկին 50-ամյակի կամրջի տներից մեկի կտուրին: Ամբողջ քաղաքով այս պահին փնտրում են նրան՝ ռուս զինվորականների հետ միասին: Արտակարգ իրավիճակ է Գյումրիում, բոլոր դպրոցների, վարսավիրանոցների դռները ոստիկանությունը փակել է: Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
#JeSuisCharlie-ն դարձել է Թվիթթերի պատմության ամենաշատ օգտագործված հեշթեգերից մեկը
Հունվարի 7-ին Փարիզում գտնվող Շառլի Էբդո երգիծական շաբաթաթերթի վրա ահաբեկիչների հարձակումից տաս ժամ հետո #JeSuisCharlie (Ես Շառլին եմ) հեշթեգը թվիթթերում յուրաքանչյուր մեկ ժամվա ընթացքում օգտագործվել է մոտ 6000 անգամ: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը: Այսպիսով, ինչպես նշում է պարբերականը, արտահայտությունը արդեն օգտագործվել է մոտ 5 միլիոնից ավելի անգամ: Իրենց գրառումներում օգտագործելով #JeSuisCharlie նշումը, օգտատերերը
Քրիստոսի Անվանակոչության տոն
Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Ծննդից ութ օր հետո՝ հունվարի 13-ին, Հայ Եկեղեցին նշում է Նրա անվանակոչության տոնը: Ըստ հրեական օրենքի` ծննդյան 8-րդ օրը Հիսուս, ինչպես նորածին ամեն մի արու զավակ, թլփատվեց և անվանակոչվեց: Այդ մասին վկայում է ս. Ղուկաս Ավետարանիչը. «Եվ երբ ութ օրերը լրացան, և նա թլփատվեց, նրա անունը Հիսուս դրվեց, ինչպես հրեշտակի կողմից կոչվել
Հայ խաղաղապահների հերթական ստորաբաժանումը մեկնել է Աֆղանստան
Այստեղ հայկական ստորաբաժանումը գերմանական զորախմբի կազմում կպաշտպանի Մազարի-Շարիֆի օդանավակայանը և աջակցման ուժերի ռազմակայանը:
Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը բացվել է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 12-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Տավուշի ճանապարհաշինական ընկերության աշխատակիցների կողմից կատարված մեծածավալ աշխատանքների շնորհիվ Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը բացվել է: Այն երթևեկելի է տրանսպորտային բոլոր միջոցների համար: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն
«Ում է պետք այդ էժան շանտաժը, որ Հայաստանը պետք է դուրս գա ԼՂՀ բանակցային գործընթացից». Ստյոպա Սաֆարյան
Շատ է խոսվում ԼՂՀ բանակցային գործընթացից Հայաստանի դուրս գալու մասին: Ընդ որում, այդ մասին լուրեր են տարածում նաեւ իշխանական կողմի ներկայացուցիչները: Այս մասին հարցին այսօր «Հայացք» ակումբում Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանն այսպես արձագանքեց. «Շատ տարօրինակ հայտարարություններ են անում: Տարիներ առաջ կային քաղաքական գործիչներ եւ մարդիկ, որոնք ասում էին,


















































