Օրվա լրահոսը
Գյումրիում ընտանիքի սպանության մեջ կասկածվողը սկսել է ցուցմունք տալ.մանրամասներ. news.am
Հայաստանի իրավապահի համակարգի ներկայացուցիչները այս պահին գտնվում են Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայում, այժմ հարցաքննվում է ընտանիքի վեց անդամների սպանության մեջ կասկածվողը՝ ռուս զինվորական Վալերի Պավելի Պերմյակովը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, ով գլխավորում է ոստիկանապետի հրամանով ստեղծված օպերատիվ խումբը: Պերմյակովը սկսել է ցուցմունք տալ եւ պատմել է, որ դուրս
Տեր-Պետրոսյանի առաքելությունը
Հունվարի 9-ին լրացավ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի 70-ամյակը: Քանի որ խոսքը խոշոր պետական եւ քաղաքական գործչի մասին է, կաշխատեմ զերծ մնալ մի կողմից՝ կույր «ադեպտների» հրճվանքից, մյուս կողմից՝ բազմաթիվ «չուզողների» եւ «նեղացածների» չարախոսությունից: Ինչ էլ ասեն վերջիններս, անուրանալի փաստ է՝ Տեր-Պետրոսյանի օրոք հայերին հաջողվել է ազատագրել պատմական հայրենիքի որոշ մասը՝ մի բան, որը մենք
ՄԽԻԹԱՐԱՆՔ ՀԻՆ ՏՈՄԱՐՈՎ
Ինչպես Ֆիլադելֆիայի լավագույն տներում, մեր տներում նույնպես տոնածառներ դրվեցին:
Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը դժվարանցանելի են
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 13-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, գիշերվա տևական բքից հետո Վարդենյաց լեռնանցքը և Բերդ – Ճամբարակ ճանապարհահատվածը դժվարանցանելի են: Սևանից դեպի Դիլիջանի թունել տանող ճանապարհահատվածում, Սիսիանի տարածաշրջանի Սիսիան-Զանգեր կոչվող հատվածում, Սիսիան – Գորիս – Շուռնուխ – Կապան ավտոճանապարհին, Թալինի տարածաշրջանի Մաստարա – Լանջիկ հատվածում տեղ- տեղ մերկասառույց է:
6 հոգու սպանության մեջ կասկածվողին բռնել են սահմանը հատելիս
Հենց նոր Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը Aravot.am-ին տեղեկացրեց , որ ռուս սահմանապահները բռնել են Վալերի Պերմյակովին սահմանը հատելիս և բանավոր նշում են, որ այդ զինծառայողն է: Նշենք, որ քիչ առաջ լուրեր տարածվեցին այն մասին, որ վերջինիս բռնել են Երազգավորս գյուղից սահմանը հատելիս: Նա փորձել է անցնել Թուրքիա: Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Հարուցվել է քրեական գործ` հակառակորդի կողմից Ոսկեւան գյուղի բնակիչ, 80-ամյա Սերյոժա Սարգսյանի սպանության դեպքի առթիվ
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ կազմակերպված խմբի կողմից ազգային, ռասսայական կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով Տավուշի մարզի Ոսկևան գյուղի բնակիչ, 1935թ. ծնված Սերյոժա Նիկոլի Սարգսյանի սպանության դեպքի առթիվ։ 2015թ. հունվարի 11-ին՝ ժամը 19:20-ին, հաղորդում է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 17:30-ի սահմաններում, Տավուշի մարզի հայ-ադրբեջանական պետական սահմանի
Դավիթ Շահնազարյան. «ՌԴ իշխանությունները պարտավոր են պաշտոնապես ներողություն խնդրել հայ ժողովրդից եւ ՀՀ իշխանություններից»
Հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 6 անձանց դաժան սպանության փաստին անդրադառնալով «Aravot.am»-ի հետ զրույցում ՀՀ ԱԱԾ նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը նախ նշեց, որ ցնցված է այդ վայրագ սպանություններից` ինչպես Հայաստանի ողջ հասարակությանը եւ իր ցավակցությունը հայտնեց Ավետիսյանների ընտանիքի հարազատներին: Դավիթ Շահնազարյանը անմեղության կանխավարկածը չխախտելով` ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ բարբարոս ոճրագործությունը իրականացվել է Գյումրիի Ռուսաստանի
Կրիշտիանու Ռոնալդուն երրորդ անգամ արժանացավ «Ոսկե գնդակին»
Ցյուրիխում կայացավ ՖԻՖԱ-ի գալա երեկոն, որտեղ հայտարարվեցին 2014 թվականի ֆուտբոլային դափնեկիրների անունները: Տարվա լավագույն ֆուտբոլիստի համար սահմանված «Ոսկե գնդակ» մրցանակը, որի համար քվեարկել էին ազգային հավաքականների գլխավոր մարզիչները, ավագները եւ լրագրողներ տարբեր երկրներից, երրորդ անգամ շնորհվեց Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին: Տարվա մարզիչ ճանաչվեց աշխարհի չեմպիոն Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Իոահիմ
Ուժը կորցրած է ճանաչվել ՄԻԵԴ դատավորի ընտրության մասին ՀՀ նախագահի հրամանագիրը
Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրով ուժը կորցրած է ճանաչվել «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակը հաստատելու մասին» Հանրապետության Նախագահի 2014թ. հոկտեմբերի 13-ի հրամանագիրը: 2014թ. հոկտեմբերին անցկացված մրցույթի արդյունքներով ամենաբարձր հանրագումարային միավորներ էին ստացել Արմեն Հարությունյանը, Արա Ղազարյանը և Վիգեն Քոչարյանը, սակայն սեռերի ներկայացվածության սկզբունքի ապահովման
Սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի փակվել է
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 12-ին` ժամը 22:30-ի դրությամբ, սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի փակվել է: Իրավիճակի փոփոխության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն
Արթուր Բաղդասարյան. «Տեղի ունեցածը մարդկային բարձր արժեքներին հակադրվող եղեռնագործություն է»
«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը ցավակցական խոսք է հղել Գյումրիում կատարված ոճրագործության հետ կապված. «Ցավով տեղեկացա Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասին: Ոճրագործության արդյունքում սպանվել է մի ամբողջ ընտանիք: Տեղի ունեցածը մարդկային բարձր արժեքներին հակադրվող եղեռնագործություն է: Ցավակցում եմ սպանվածների հարազատներին, Գյումրու քաղաքացիներին: Մեղավորները պետք է հնարավորինս արագ հայտնաբերվեն և պատժվեն»:
ՀՀ Նախագահի հրամանագրերը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 23-Ի ՆՀ-136-Ա ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հաշվի առնելով Արդարադատության խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 15-ի «Դատավորների թեկնածությունների ցուցակի լրացման մասին» թիվ ԱԽ-29-Ո-27 որոշումը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 95-րդ հոդվածի 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 114-րդ հոդվածը և 117-րդ
Ազատ Դեմոկրատները դիմում են ՀՀ պատկան մարմիններին գործն առավել թափանցիկությամբ և հանրային բացարձակ հաշվետվողականությամբ վարելու հորդորով
Ազատ Դեմոկրատներ կուսակցությունը խստորեն դատապարտում է Գյումրիում 7 հոգանոց ընտանիքի հանդեպ տեղի ունեցած աննախադեպ ոճրագործությունը: Մեր վրդովմունքն ու մտահոգությունն ենք հայտնում Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի ներկայացուցչի կատարած բարբարոս գործողությունների վերաբերյալ։ Մինչև նախաքննության ավարտը զերծ մնալով քաղաքական գնահատականներ տալուց` դիմում ենք ՀՀ պատկան մարմիններին գործն առավել թափանցիկությամբ և հանրային բացարձակ հաշվետվողականությամբ վարելու հորդորով։ Մեր խորագույն
Նախնական տեղեկություններով՝ Ավետիսյանների սպանությունը տեղի է ունեցել վաղ առավոտյան
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունը վարույթ է ընդունել այսօր՝ հունվարի 12-ին, Գյումրիում տեղի ունեցած 6 անձի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։ Կազմվել է քննչական խումբ, որում ընդգրկվել են ՀԿԳ քննության գլխավոր վարչության եւ Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են ինքնաձիգ, ինքնաձիգից արձակված պարկուճներ, պահունակ՝ փամփուշտներով, ՌԴ
ՀՀ մաքսային ծառայությունը պարզաբանում է` «անգործության» վերաբերյալ հրապարակումներին
Անդրադառնալով տոնական օրերին Հայաստանի Հանրապետության մաքսային ծառայության «անգործության» և մաքսային կարգավորումների հետ կապված «անորոշության» վերաբերյալ ԶԼՄ-ներում առկա տեղեկատվությանը, անհրաժեշտ ենք համարում պարզաբանել հետևյալը. մաքսային մարմնի անգործության մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, քանի որ ՀՀ ֆինանսների նախարարի 27-ը դեկտեմբերի 2014թ.-ի «2015 թվականի հունվարի տոնական օրերին մաքսային ծառայության որոշ ստորաբաժանումներում հերթապահություն սահմանելու և օպերատիվ կառավարման աշխատանքային խումբ
Կալիֆորնիայում անօրինական փախստականները կարող են ստանալ վարորդական իրավունք. «Ամերիկայի Ձայն»
Վարորդական իրավունք ստանալու դիմումներ են ներկայացրել արդեն տասնյակ հազարավոր մարդիկ։ Կալիֆորնիան դարձավ ԱՄՆ-ի երկրորդ նահանգը, որտեղ առանց օրինական փաստաթղթերի բնակություն հաստատած մարդիկ կարող են ստանալ վարորդական իրավունք, այսինքն՝ որևէ տեղ չգրանցված անձինք կարող են ստանալ օրինական առաջին փաստաթուղթը։ Սպասվում է, որ այստեղ այդ փաստաթուղթը ստանալու համար կդիմեն միլիոնավոր անօրինական փախստականներ։ Նրանք ուրախ են, որ ի
ՌԴ ԱԳՆ. «Հայ ժողովրդի հետ մենք ցնցված ենք Գյումրիի խաղաղ ընտանիքի դեմ սարսափելի հանցագործությամբ»
Ռուսաստանի պատկան մարմինները Հայաստանի իշխանություններին ամեն տեսակի անհրաժեշտ աջակցություն են ցուցաբերում, որպեսզի այդ ողբերգության մեղավորները ամենախիստ պատասխանատվության ենթարկվեն, ասված է Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրությունում՝ կապված Գյումրիում 6 հոգուց բաղկացած ընտանիքի անդամների սպանության հետ: «Հայ ժողովրդի հետ մենք ցնցված ենք Գյումրի քաղաքի խաղաղ ընտանիքի դեմ սարսափելի հանցագործությամբ: Մեր անկեղծ ցավակցություններն ենք հայտնում զոհերի հարազատներին ու մտերիմներին: Ծանր
Հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել զինծառայող
Հունվարի 12-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1992թ. ծնված Միսակ Արմենի Հակոբյանը: Միջադեպի մանրամասները ճշտվում են: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն
Ադրբեջանը հարձակումներն իրականացնում է Թուրքիայի հետ. ՊՆ նախկին փոխնախարար
«Մինչեւ այսօր ամբողջ հասարակությունը պահանջում էր պատժել հակառակորդին եւ թույլ չտալ, որ շարունակի մեր զինվորների կյանքին սպառնալ: Հիմա նախարարը տվել է համապատասխան հրաման ու շատ տեղին ու ճիշտ»,- ասաց ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը՝ անդրադառնալով սահմանների անվտանգության մակարդակի բարձրացման վերաբերյալ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանի այսօրվա հրամանին: Նախարարի հրամանը նախահարձակ լինելու վերաբերյալ արդյո՞ք չի սրի իրավիճակը
Ռուս զինվորականը նորածին երեխային սվին-դանակով կտրատել էր. (Տեսանյութ)
Ինչպես տեղեկացրել ենք, Գյումրու Մյասնիկյան 188 հասցեի տանն ապրող Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքից փրկվել է ընդամենը 6-7 ամսական Սերյոժան, որը կրում է պապիկի անունը: Տան մյուս անդամներին՝ երեխայի տատիկին ու պապիկին՝ Սերյոժա ու Հասմիկ Ավետիսյաններին, հորն ու մորը՝ Արմեն ու Աիդա Ավետիսյաններին, քրոջը՝ Հասմիկին ու հորաքրոջը՝ Արաքսյա Պողոսյանին գիշերվա կեսին անկողինների մեջ հրազենով կրակել էր, ենթադրաբար, 102-րդ
«Արտահանումը Ռուսաստան դառնում է ավելի դժվար»
Մեր ապրանքները ռուսական շուկայում, ըստ Դանիել Իոանիսյանի, դառնում են պակաս մրցունակ
Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Լավրովի հետ՝ Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ
Հունվարի 12-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, որի ընթացքում քննարկվել է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանությունը։ Զրուցակիցները կարևորել են տվյալ գործով Հայաստանի և Ռուսաստանի իրավասու մարմինների համագործակցությունը։ Սերգեյ Լավրովը խնդրել է ցավակցություններ փոխանցել ոճրագործության զոհերի հարազատներին և վստահեցրել, որ ռուսաստանյան կողմը անհրաժեշտ աջակցություն կցուցաբերի հանցագործության շուտափույթ բացահայտման հարցում։
Լևոն Բարսեղյան. «Հոգեգարը կարող է թաքնվել է քաղաքում, կամ անցել Վրաստան»
«Գյումրիում այս պահին ոչ թե խուճապ կա, այլ զայրույթ ու ջղայնություն բարդակի հետ կապված»,-Aravot.am-ի հարցին ի՞նչ տրամադրություններ են տիրում Գյումրիում, այսպես պատասխանեց Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը: Որոշ անձինք սոցցանցերում գրառումներ են կատարում, որ Գյումրիում բնակվող իրենց ծանոթների փոխանցմամբ` հունվարի 2-ի դրությամբ Գյումրիում ռուսական ռազմաբազայի ներկայացուցիչները դարձել էին տեր ու տիրական, «հաբռգած» էին նաև
«Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին». Հայաստանում ՌԴ դեսպանատուն
Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել, որում նշված է. «Ցնցված ենք Գյումրիում տեղի ունեցած սարսափելի ողբերգությունից: Սգում ենք հայ ժողովրդի հետ միասին: Ցավակցում ենք զոհվածների հարազատներին եւ մտերիմներին: Այդ սարսափելի հանցագործությունն իրագործողները պետք է կրեն ամենախիստ պատիժը: Այս պահին ՀՀ եւ ՌԴ իրավասու մարմիններն իրականացնում են համապատասխան քննչական միջոցառումներ, համակարգում իրենց
Ոճրագործը իր զենքն ու զինվորական համազգեստը թողել է սպանության վայրում. մանրամասնում է ՀՀ փոխոստիկանապետը. (Տեսանյութ)
ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը քիչ առաջ մամուլի ասուլիս հրավիրեց՝ ներկայացնելով որոշակի մանրամասներ Գյումրու Մյասնիկյան 188 տանը բնակվող Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանությունից: Վերջինս ասաց, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ստեղծվել է օպերատիվ խումբ, որը գլխավորելու է հենց ինքը՝ Հունան Պողոսյանը: Վերջինիս տեղեկացմամբ, ակտիվ հետախուզական-որոնողական աշխատանքներ են կատարում հանցագործության մեջ կասկածվող անձնավորությանը հայտնաբերելու ուղղությամբ: Փոխոստիկանապետի ասելով,
Սամվել Բալասանյան. «Մեղավորները, անշուշտ, ստանալու են արժանի պատիժ»
Այսօր` հունավարի 12-ին, Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքը, հիրավի, ցնցեց ամբողջ քաղաքը: Գյումրեցի մի ողջ ընտանիքի սարսափելի կորուստը մեր ընդհանուր վիշտն է: Գիտակցելով խորը ցավը և սարսափելի հետևանքները` ցավակցություն եմ հայտնում մահացածների ընտանիքներին ու հարազատներին` մաղթելով ոգու արիություն և համբերություն, իսկ անմեղ փոքրիկին` շուտափույթ ապաքինում: Գյումրու քաղաքապետարանի և անձամբ իմ անունից զորակցություն եմ հայտնում և կոչ
Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդին
2015թ. հունվարի 12-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, գնդապետ Անդրեյ Բերյոզկինին: Կողմերը մտահոգություն հայտնեցին Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ, ինչի հետևանքով զոհ դարձավ Ավետիսյանների ընտանիքի վեց անդամ, ինչպես նաև փոխադարձ պատրաստակամություն հայտնեցին դեպքի շուտափույթ, օբյեկտիվ և անկողմնակալ քննության անցկացման վերաբերյալ: Հանդիպման ընթացքում
Իվան Վոլինկին. «Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի ղեկավարությունը լիովին համագործակցում է ՀՀ իրավապահների հետ»
Հունվարի 12-ին ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Իվան Վոլինկինին: Հանդիպմանը երկուստեք խորը մտահոգություն հայտնվեց` հունվարի 12-ին Գյումրիում կատարված Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանության կապակցությամբ: Ռուսաստանի դեսպանը դեպքի առնչությամբ հայտնեց իր ցավակցությունը և նշեց, որ ռուսաստանյան կողմը շահագրգռված է դեպքի մանրամասների շուտափույթ բացահայտմամբ և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում: Նա ընդգծեց, որ
Իսրայելը չպետք է երկակի ստանդարտներով շարժվի. Սերժ Թանկյանը՝ Ադրբեջանում Իսրայելի դեսպանին
Ամերիկահայ ռոք երգիչ Սերժ Թանկյանը մեկնաբանել է Ադրբեջանում Իսրայելի դեսպան Ռաֆայել Հարփազի խոսքերը, որ Իսրայելը մտադիր չէ ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Հիանալի օրինակ, թե ինչպես են իշխանությունները ցեղասպանությունը կամ պարզապես դրա ճանաչումն առանց ամոթի օգտագործում քաղաքական նպատակներով», – գրել է Թանկյանը, – «Բոլոր երկրների մեջ Իսրայելը պետք է վերջինը լինի, որը երկակի ստանդարտներով կշարժվի»: Հարփազն, անդրադառնալով


















































