Օրվա լրահոսը

Դինքի սպանության գործով կասկածյալ է դիտվում Տրապիզոնի նախկին ոստիկանապետը. ermenihaber.am

Պոլսահայ ականավոր գործիչ, «Ակոս» թերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով վերսկսված դատավարությունն ընթանում է անսպասելի զարգացումներով: Այս մասին հայտնող թուրքական «Քամութուրք» լրատվակայքը տեղեկացնում է, Ստամբուլի հանրապետական գլխավոր դատախազության ահաբեկչության և կազմակերպված հանցագործությունների բաժնի դատախազ Գյոքալփ Քյոքչուի իրականացրած վարույթում որպես կասկածյալ ներգրավվել է Տրապիզոնի նախկին ոստիկանապետ Ռեշաթ Ալթայը: Ստամբուլի արդարադատության պալատ հրավիրված Ալթայն ավելի քան 3

Գագիկ Հարությունյան. «Դժվար թե թուրքական պատվիրակությունը ժամանի Հայաստան»

Գագիկ Հարությունյանը համարում է, որ անգամ, եթե թուրքական պատվիրակությունը Հայաստան գա, դա շատ բան չի տա հայկական կողմին

Րաֆֆի Մխչյան. «Ինձ մոտ այն տպավորությունն է,  որ 1993 թիվն է հետ գալիս»

«Կենտրոնական բանկը նախատոնական կատակ արեց»,-այսօր «Ուրբաթ» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով դոլար-դրամ փոխարժեքային տատանումներին, այսպիսի կարծիք հայտնեց Հայաստանի արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչյանը: Հարցին` այժմ, երբ անդամակցել ենք ԵՏՄ-ին`Հայաստանին ի՞նչ է սպասվում, պարոն Մխչյանը պատասխանեց. «Ամենասարսափելին այն է, որ  այդ ամենը մթության մեջ է…շատերն ասում են, թե  ԵՏՄ-ում մենք կարող ենք մրցունակ լինել մեր գինիով,

Մի շարք ավտոճանապարհների տեղում է ձյուն

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ  դեկտեմբերի 23-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Եղեգնաձորի, Վայքի, Ջերմուկի, Գորիսի, Մեղրու ավտոճանապարհներին տեղում է ձյուն: Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի 

Արա Զոհրաբյան.«Մենք զինված ստորաբաժանումներ չունենք»

Փաստաբանների պալատն ունի «հաստիքային» ընթերականների մասին բացառիկ էջ

Խոսրով Հարությունյանը` Պուտինի` ՀՀ-ն չհիշատակելու մասին. «Մենք` հայերս, ձվի մեջ մազ ման գալու մեծ վարպետներ ենք»

«Պուտինն անդրադարձավ իր ամենացավոտ հարցերին: ՀՀ-ի հետ փոխհարաբերությունները Ռուսաստանի համար ոչ ցավոտ են, ոչ էլ մտահոգիչ: Դրա համար էլ դրանց չանդրադարձավ»,- Aravot.am-ի հարցին` մի՞թե կարելի էր մոռանալ ռազմավարական գործընկերոջը, քանի որ իր ասուլիսում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անգամ չհիշատակեց ՀՀ-ում գտնվող ռազմաբազան,  «Դիալոգ» ակումբում լրագրողների հետ  հանդիպմանն այսպես արձագանքեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը: Այն

ԵՀՄՖ-ի նախագահի արձագանքը ՀՀ ԱԱԾ-ի ղեկավար Գորիկ Հակոբյանի հայտարարությանը

Ի պատասխան երկրի ճակատագրով անհանգստացած հանրության գործողությունների՝ վերջերս սկսվեցին ահաբեկչական ակտեր, որի շուրջ հնչած հայտարարություններից լիովին պարզ դարձավ, որ այն իրականացվում է գործող իշխանությունների կողմից: Ի շարունակություն և հաստատումն ասվածի, այսօր հանկարծ հնչում է ՀՀ ԱԱԾ-ի ղեկավար Գորիկ Հակոբյանի սպառնալիքը, պարուրված նկատելի շղարշով և , երևի դիտմամբ՝ վատ քողարկված տեսքով: Հայաստանում ընթացող անօրինականությունների օբյեկտիվ գնահատականը

«Զվարթնոց» օդանավակայանում հարկադիր վայրէջք կատարած օդանավերից մեկի ադրբեջանցի 4 ուղեւորներ հրաժարվել են դուրս գալ օդանավից

Դեկտեմբերի 20-ից 21-ի լույս գիշերը եւ դեկտեմբերի 21-ից 22-ի լույս գիշերը Վրաստանի մայրաքաղաքում խիտ մառախուղի պատճառով «Ուկրաինական միջազգային ավիաուղիներ» ընկերությանը պատկանող երկու օդանավեր հարկադիր վայրէջք են կատարել Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում: Երկու օդանավերում էլ եղել են ադրբեջանցի ուղեւորներ. 1-ինում` 24 հոգի, 2-րդում` 13: Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Երկու

Պատմվածք. «Համլետի հոր ուռագանը»

– Թե Արեգիկն Արեգնազան լիներ՝ ինքն էլ այսպիսի կոշիկ կունենար, – ասաց Արեգիկը:

Քլունիի կինը Հայոց ցեղասպանությունը ժխտած Փերինչեքի գործում Հայաստանը կներկայացնի ՄԻԵԴ-ում

Հոլիվուդյան հայտնի դերասան Ջորջ Քլունիի կինը՝ Ամալ Քլունին, հաջորդ ամիս Հայաստանը կներկայացնի Եվրոպայի մարդու իրավունքների դատարանում, հայտնում է «Հորիզոն Ուիքլին»: Ամալ Ռամզի Ալամուդինը Հայաստանը ներկայացնող փաստաբանն է լինելու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի գործում, որը լսվելու է ՄԻԵԴ-ի Մեծ պալատում հունվարի 28-ին: Թուրք քաղաքական գործիչ Դողու Փերինչեքը Շվեյցարիայում հայտարարել էր, որ Հայոց ցեղասպանությունը «միջազգային հանրության տարածած կեղծիքներն

Խոսով Հարությունյան. «Թող տպավորություն չստեղծվի, թե ԵՏՄ-ն լուծելու է մեր բոլոր դարդերն ու ցավերը»

« 2014-ը ուկրաինիզացիայից խուսափելու հաջող տարի էր »,-այսօր «Դիալոգ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը: Նա կարևորեց նաև կառավարության համակարգում կատարված փոփոխությունները: Պարոն Հարությունյանը բարձրացրեց արտագաղթի, աղքատության հաղթահարման ու աշխատատեղերի ստեղծման հարցը: Պատգամավորը կարևորեց նաև սահմանամերձ գոտիներում բիզնես կազմակերպելու լայն հնարավորություն ստեղծելն ու նկատեց. «Տնտեսական զարգացումը չի կարող ձևավորվել միայն

Ներկրող օլիգարխները թույլ կտա՞ն, որ տեղական արտադրությունը զարգանա (Տեսանյութ) 

Տրանսֆերտները մեծ դժվարությամբ գալիս են Հայաստան, բայց շատ հեշտությամբ՝ դուրս գալիս

«Ֆինանսական բուրգի» գործում «ներքաշվեց» Վանո Սիրադեղյանը (Տեսանյութ) 

Դատախազ Երիցյանը շարունակեց՝ Վանոյին թողեցինք, Վանոյից պրծանք, տպավորություն եք ուզում ստեղծել, եթե ոչ՝ ապա տվեք անուններ:

Հայտարարություն. Գորիկ Հակոբյանի ելույթի իրական նպատակը ապօրինի բռնություններ կիրառելու համար հող նախապատրաստելու փորձ և սադրանք է

«100-ամյակը առանց ռեժիմի» շարժման հայտարարությունը ՀՀ ԿԱ ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցնող Գ. Հակոբյանի հակասահմանադրական և սադրիչ ելույթի վերաբերյալ Խորհրդային տխրահռչակ չեկայի ստեղծման օրը նշվող ՀՀ ԿԱ Ազգային անվտանգության ծառայության օրվան նվիրված իր ելույթում այդ ծառայության տնօրենի պաշտոնը զբաղեցնող Գ. Հակոբյանը նշել է, որ մերօրյա որոշ գործիչներ փորձում են հանրության մի մասը կրկին ներքաշել արկածախնդրության հորձանուտ,

Երևանի տարբեր շուկաներում իրացվել է սատկած խոզի միս. pastinfo.am

Երևանի Նոր Նորքի և Մալաթիայի շուկաների մսի վաճառակետերում իրացվել է մեծ քանակությամբ սատկած խոզի միս։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Նուբարաշենի հոգեբուժարանի հարևանությամբ գործող խոզաբուծական տնտեսությունից Լևոն Պետրոսյանը ձեռք է բերել խոզի՝ ավելի քան 5 տասնյակ ջանդակ, որոնցից մեծամասնությունը, պարզվում է, եղել է սատկած կենդանու և օգտագործման համար ոչ պիտանի միս։ Ավելին՝ մսի մի մասն արդեն իրացվել է

Գառնիկ Մարգարյան. «Ժողովուրդը պատրաստ է ընդվզման, դա անելու է «Հայաստան» ժողովրդական շարժումը»

«Հակակոռուպցիոն» կենտրոնի եւ «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանն այսօր «Նոյյան տապան» ակումբում խոսելով դրամի արժեզրկման մասին՝ ասաց, որ իրական պատճառներից չեն խոսում. «Հայաստանի տնտեսությունը փլուզվել է եւ գաղութացվել է, բերել է մի ռեժիմ, որը թույլ է տալիս իրենց բոլոր գործարքներն իրականացնել: Ինչո՞ւ չենք ասում, որ Հայաստանը չունի պետական բանկ: Դրամի վրա գրված է՝

Սուրիկ Խաչատրյանի օգնական Զարզանդի գործով անակնկալներ են սպասվում

Վերաքննիչ դատարանը մերժեց փաստաբան Հայկ Ալումյանի բողոքը՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի խորհրդական Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ համաներման հիմքով քրեական հետապնդում չիրականացնելու որոշումը վերացնելու պահանջով: Նախագահող դատավոր Համբարձումյանը հրապարակեց մերժման որոշումը՝ առաջին ատյանի դատարանի որոշումը թողնելով ուժի մեջ: Հիշեցնենք, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպի ժամանակ թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանի և Տիգրան Խաչատրյանի

Գագիկ Հարությունյան. «Թվում է՝ Հայաստանում գտել են բանաձեւը, թե ինչպես շփվել Եվրամիության հետ»

Գագիկ Հարությունյանի կարծիքով՝ չնայած այն հանգամանքին, որ Հայաստանն անդամակցել է ԵՏՄ-ին՝ Հայաստանի բաժնետոմսերը եվրոպացիների աչքերում ավելացել են

Տնտեսավարողները դեռ չեն շտապում էժանացնել իրենց արտադրած կամ ներկրած ապրանքները. «Հայոց աշխարհ»

Այսօր խանութներում սպառողներին առաջարկվող մթերքներն ավելի թանկ գներով են վաճառվում, քան երկու-երեք ամիս առաջ: Ճիշտ է, որոշակի գնանկում եղել է, սակայն նախկին գներն այլեւս չեն գործում:

ԱԱԾ տնօրենը որոշել է «աչք վախեցնել». «Չորրորդ իշխանություն»

ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանի ԱԱԾ աշխատակցի օրվա առթիվ ելույթը բուռն արձագանք է գտել քաղաքական դաշտում՝ արժանանալով ընդդիմադիր գործիչների քննադատությանը։ Հիշեցնենք, որ ԱԱԾ տնօրենը «մի շարք գործիչների» կոչ է արել զերծ մնալ ապստամբությունների, իշխանություններին ուժով հեռացնելու անպատասխանատու կոչերից. «Մերօրյա որոշ գործիչներ փորձում են հանրության մի մասը կրկին ներքաշել արկածախնդրության հորձանուտ, հնչեցնում են ապստամբությունների, իշխանություններին ուժով տապալելու

Գագիկ Մակարյան. «Դրամի փոխարժեքի կարգավորումը ժամանակավոր բնույթ ունի»

Գագիկ Մակարյանի կանխատեսմամբ՝ 1 դոլարի դիմաց դրամը այլեւս չի լինի 410 դրամ

Սարսափահար եղած 25 ադրբեջանցիներով օդանավը վայրէջք է կատարել Երևանում. armlur.am

Ուկրաինական ավիաընկերություններին պատկանող օդանավը, որը կատարում էր Կիև-Թբիլիսի չվերթը, 25 ադրբեջանցիներով արտակարգ վայրէջք է կատարել Երևանում: Այս մասին Diaspora TV-ին տված հարցազրույցի ժամանակ պատմել է այդ չվերթի ուղևորներից մեկը` Սաֆարալի Բաբաևը: Ըստ Բաբաևի` օդանավում գտնված ադրբեջանցիները վախեցել են Հայաստանում վայրէջք կատարելուց ու խնդրել են օդաչուին Գանձակում (նրանք քաղաքը Գյանջա են անվանում) վայրէջք կատարել, սակայն ուկրաինացի

Գագիկ Մակարյան. «Կառավարությունը 2015 թվականին իր տնտեսական թիմը պետք է վերանայի»

Ըստ Գագիկ Մակարյանի՝ աղքատության եւ գործազրկության մակարդակը հաջորդ տարի կբարձրանա

Գյուղատնտեսական կենդանիների մորթն իրականացվում է ամանորյա նախատոնական առևտրի կապակցությամբ

Վերջին օրերին որոշ զանգվածային լրատվության միջոցներ մտահոգություն են հայտնում գյուղատնտեսական կենդանիների մորթի ծավալների ավելացման ուղղությամբ: Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ մտահոգության անհրաժեշտություն չկա, քանի որ գյուղատնտեսական կենդանիների մորթն իրականացվում է ամանորյա նախատոնական առևտրի կապակցությամբ` ազգաբնակչությանը թարմ միս և մսամթերք ապահովելու նպատակով: Հարկ է նշել, որ յուրաքանչյուր տարի մսի իրացման ամենամեծ ծավալներն արձանագրվում են

Վիզուալ կայունություն. «Չորրորդ իշխանություն»

«Էջմիածնում մենք անձամբ վիզ ենք դրել, որ ըսկի հացը տասը դրամ չթանկանա», հայտարարել է գեներալ Մանվել Գրիգորյանը։ «ՉԻ» – Փաստորեն Էջմիածնում լայն սպառման ապրանքների մանրածախ գներն ու մակրոտնտեսական ցուցանիշները մեծապես պայմանավորված են գեներալ Մանվելի վզով, ավելի ճիշտ՝ վիզ դնելու կամքով։ Վիզը դնում է՝ հացը չի թանկանում, վիզը վերցնում է՝ հացը թանկանում է։ Այստեղ երկու տարբերակ

Քննարկվում է Զարզանդ Նիկողոսյանին համաներմամբ պատժից ազատելու վերանայման հարցը

Վերաքննիչ դատարանում այսօր սկսվեց Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանի բողոքի քննությունը՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի խորհրդական Զարզանդ Նիկողոսյանի (լուսանկարում) նկատմամբ համաներման հիմքով քրեական հետապնդում չիրականացնելու որոշումը վերացնելու պահանջով: Հիշեցնենք, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպի ժամանակ թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանի և Տիգրան Խաչատրյանի արարքներում ինքնապաշտպանության հետևանքով նրանց քրեական պատասխանատվությունից ազատելու որոշումը ՀՀ

Արդյո՞ք դրամ-դոլար խաղում իշխանական վերնախավը լրացուցիչ գումարներ չաշխատեց. «Իրատես de facto»

Վերջին մեկ շաբաթում դրամ-դոլար խաղը ոչ միայն խուճապ առաջացրեց հասարակության մեջ, այլև, տարբեր ենթադրությունների տեղիք տվեց։ Ինչ խոսք, որ դրամ-դոլար տատանումը ուներ և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներ, սակայն այսօր ամենաթեժ քննարկվող հարցը, որը մտատանջում և բարձրացվում է հասարակության տարբեր շերտերում, մեկն է՝ արդյո՞ք դրամ-դոլար խաղում իշխանական վերնախավը ԿԲ նախագահի օգնությամբ լրացուցիչ գումարներ չաշխատեց: ԲԱԳՐԱՏ ԱՍԱՏՐՅԱՆ

Արտակ Դավթյանը հորդորում է լրագրողին ներողություն խնդրել՝ Լեւոն Երանոսյանի մասին սխալ արտահայտության համար

Այսօր «Տեսակետ» ակումբում ՀՀԿ պատգամավոր Արտակ Դավթյանն անդրադարձավ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի վրա հարձակման միջադեպին եւ դրա հետ կապված գեներալ Սեյրան Սարոյանի հայտնի ելույթին: Հարցին, որ փաստորեն քաղաքական մեծամասնությունն ընդունո՞ւմ է հայհոյանքի համար մարդուն ծեծելը՝ նա պատասխանեց. «Հայոց լեզուն լավ հնչում եւ արտաբերվում է Արամ Մանուկյանի շուրթերից, եւ եթե դու քննադատում ես, այդ քննադատությունն

«Հայաստանից Ռուսաստան դոլարի մեծ արտահոսք տեղի ունեցավ». «Իրատես de facto»

Փոխարժեքի տատանման օրերին հայրենի  կառավարությունը մշտապես ընդգծում էր, որ իրավիճակից օգտվում են սպեկուլյանտները, որոնց պետք է պատժել: «Իրատես de facto»-ի հետ զրույցում տնտեսագետ Թաթուլ Մկրտչյանը նշեց, որ այդքան էլ  հեշտ չէ նրանց պատժելը, քանի որ իրավական հիմնավորումներ գտնելը բավականին բարդ է՝ միաժամանակ հավելելով, որ սպեկուլյացիոն «մտածողությունը» Հայաստանի բիզնեսմենների  համար մշտական գործելաոճ է դարձել: – Փոխարժեքի

Հայհոյել է իջեւանցիների հասցեին, ինքնաձիգով կրակել ռեստորանի բարին եւ առաստաղին

2 վանաձորցիներին սպառնում է 4-7 տարի ազատազրկում

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031