Օրվա լրահոսը
4 միլիոն դրամի փոխարեն բախտագուշակ Վարսիկը 300.000 դրամ փոխանցեց. (Տեսանյութ)
Բախտագուշակ Վարսիկի ընտանիքը այսօր Գավառում դատական նիստի ժամանակ 300.000 դրամ առաջարկեց իրենց նախկին հարսին՝ Հասմիկ Խաչատրյանին՝ որպես առողջական վնասների փոխհատուցում: Հիշեցնենք, որ բախտագուշակի որդին՝ Սարգիս Հակոբյանը ֆիզիկական բռնությունների էր ենթարկել նախկին կնոջը, ինչի համար վերջինս մոտ չորս միլիոն դրամ առողջական ու բարոյական փոխհատուցում էր պահանջել: Հասմիկ Խաչատրյանը վերցրեց առաջարկված գումարը՝ բայց համապատասխան ստորագրությամբ, որ իր
Հարուցվել է քրեական գործ` երիտասարդ աղջկա առեւանգման դեպքի առթիվ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ երիտասարդ աղջկան առեւանգելու դեպքի առթիվ։ 2014թ. դեկտեմբերի 16-ին` ժամը 18։35-ին, Սիսիան քաղաքի բնակիչ Ս.Իսրայելյանը գրավոր հաղորդում է տվել, որ նույն օրը` ժամը 12-ից 13-ն ընկած ժամանակահատվածում, Սյունիքի մարզի Հարժիս գյուղի բնակիչն ամուսնության նպատակով առևանգել է դստերը: Հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով
ԵՏՄ-ն, ռուս-թուրքական հարաբերություններն ու Հայոց ցեղասպանությունը
Արդյոք Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միության անդամ դառնալը չի՞ արգելակի ոչ միայն Հայոց ցեղասպանության ճանաչման, այլև ընդհանրապես պահանջատիրական գործընթացները՝ հաշվի առնելով ռուս-թուրքական հարաբերությունների սերտացումը: Թուրքագետ Գևորգ Պետրոսյանն ասում է, որ ընդհանրապես պատմական տեսանկյունից, Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների խորացումը ոչ այնքան դրական է ազդում Հայաստանի վրա. «Եվ այս տեսակետից, մաս կազմելով այդ միության, կարող ենք ասել, որ Հայաստանը որոշակիորեն
ՀԱԿ. «Երկրի բնակչությանն ու գործարար խավին հասցվել է ծանրագույն հարված, որի ամբողջ պատասխանատվությունն ընկնում է ռեժիմի վրա»
2014թ.-ի նոյեմբերի 20-ից սկիզբ առած և մինչև դեկտեմբերի 18-ը տևած ֆինանսական համակարգի ցնցումները, մասնավորապես` դրամի սրընթաց արժեզրկումը, ևս մեկ անգամ ի ցույց դրեցին Հայաստանի տնտեսության` խորը արմատներ ձգած արատները: Ֆինանսական համակարգում տեղի ունեցած ցնցումները հստակորեն պայմանավորված էին երկարաժամկետ և կարճաժամկետ հետևյալ պատճառներով. Երկարաժամկետ կտրվածքով` Ցնցումների գլխավոր պատճառը ներկրող մենաշնորհային օլիգարխիային սպասարկող տնտեսական համակարգն է, որը
Ծեծել են՝ ասելով. «Էդ դո՞ւ էիր քրֆում նախագահին, այ թուլա, դե կեր»
Ակտիվիստ Վաղինակ Շուշանյանը կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասել էր. «Էնքան բեսպրեդել է տիրում հիմա, որ ազգի հողը պահած, սահմանը պահած ազատամարտիկի վրա են ձեռք բարձրացնում, ու դա անում է ոստիկանության փոխգնդապետ մարդը։ Երանոսյանին էլ եմ հայհոյում, իրա նախագահին էլ, Երանոսյանը թող գա, տեսնեմ՝ ոնց ա ականջներս կտրելու»: Այս խոսքերից հետո հաջորդ օրը երեկոյան
Սիսիանի Լծեն գյուղի բնակչին գնաճը չի մտահոգում. (Տեսանյութ)
Մինչդեռ Կապանում եւ Սյունիքի մարզի մյուս քաղաքներում բնակիչները մտահոգված են առաջին անհրաժեշտության ապրանքների գների թանկացումներից եւ մտադիր են Նոր տարին դիմավորել հասարակ սեղանի շուրջ, ապա գյուղի բնակիչները վստահեցնում են, որ ո’չ թանկացումները, ո’չ էժանացումները գյուղական բնակավայրերում չեն զգում: Սիսիանի տարածաշրջանի հեռավոր Լծեն գյուղի բնակիչներից մեկը մեզ հետ ունեցած զրույցում անկեղծացավ, որ իրեն ընդհանրապես չի հուզում
Բախտագուշակ Վարսիկին օգնող պաշտոնյան Ռոբերտ Քոչարյանի թիմից էր (տեսանյութ)
Բախտագուշակ Վարսիկի նախկին հարսը՝ Հասմիկ Խաչատրյանը, պնդում է, որ իրեն խոշտանգումների ու հոգական տառապանքի հասցրած նախկին ամուսնուն պատժից ազատելու Գավառի դատարանի այսօրվա որոշման հետեւում բարձրաստիճան պաշտոնյաներ են կանգնած: Հիշեցնենք, որ 1,5 տարվա ազատազրկման դատապարտումից նրա նախկին ամուսինը՝ Սարգիս Հակոբյանը համաներմամբ ազատվեց: Հասմիկ Խաչատրյանը Aravot.am-ի հետ զրույցում պատմեց, որ նախկին սկեսրոջ ծառայություններից տարբեր պաշտոնյաներ են օգտվում:
Հայաստանի պատվիրակությունը մասնակցեց ՀԱՊԿ կանոնադրական մարմինների նիստերին
Դեկտեմբերի 22-ին Մոսկվայում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մասնակցեցին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի եւ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին։ ԱԱԽ-ն ներկայացնում էր Անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Արամ Թանանյանը։ Նախարարներն անդրադարձան Հավաքական անվտանգության խորհրդի 2013թ. դեկտեմբերյան նստաշրջանի որոշումների կատարման ընթացքին։ Նիստին հավանություն տրվեցին դեկտեմբերի 23-ին
Կարեն Ավագյան. «Չգիտեմ՝ իրենք հայրենասիրությունը ոնց են հասկանում»
«Չեմ հանգստացել և չեմ էլ պատրաստվում հանգստանալ Թուրքիայում»,-Aravot.am-ի հարցին՝ հանգստացե՞լ է Թուրքիայում, այսպիսի կարծիք հայտնեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը: Նա եկել էր մասնակցելու «Ոչ Թուրքիայում հանգստին» ակցիային: Մեզ հետ զրույցում Կարեն Ավագյանը շեշտեց, թե ցանկանում են, որ նման և ընդհանրապես Հայոց ցեղասպանության հարյուրամյակին նվիրված միջոցառումներին անմասն չմնան նաև երիտասարդական կազմակերպությունները: Այս առիթով ՀՀԿ-ական պատգամավորը
Սամվել Բալասանյանի ամանորյա մաղթանքը. «Աստված տա, դրամ-դոլար հարաբերությունը գոնե էս մակարդակին պահենք»
Այսօր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, հանդիպելով լրագրողներին, շնորհավորելով նրանց գալիք տարին ու շնորհակալություն հայտնելով նորմալ համագործակցության համար, տեղեկացրեց, որ Գյումրին սեփական եկամուտների հավաքագրումը կատարել է 100 տոկոսից ավելի: Ըստ քաղաքապետի, մեծ թվով ավտոմեքենաներ են ներկրել Գյումրի, որի շնորհիվ էլ Գյումրու քաղաքապետարանը կարողացել է սեփական եկամուտների հաշվին ևս երկու փողոց կահավորել: Գյումրու քաղաքապետի հավաստմամբ, մյուս փողոցների
Հովհաննես Մանուկյանը՝ թմրամիջոցների գործով անցնող Յուրի Վարդանյանի որդու վաղաժամ ազատման մասին
Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հարցին, թե քրեակատարողական հիմնարկներում գերծանրաբեռնվածության խնդիրը ե՞րբ է լուծվելու՝ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը պատասխանեց. «2015-ին, եթե մեր ծրագրով շարժվենք եւ կարողանանք Արմավիրի քրեակատարողականի շինարարությունը մինչեւ տարեվերջ ավարտել, 1200 տեղ կկարողանանք ունենալ եւ դատապարտյալներ տեղափոխել: Մենք ունենք մոտ 4000 մարդ քրեակատարողական հիմնարկներում, եթե կարողանանք 1200 մարդ տեղափոխել այնտեղ, դա նշանակում է, որ
Ի՞նչ սպասել Թուրքիայից 2015 թվականին. թուրքագետների դիտարկումները
«Քանի որ Թուրքիան այսօր սկզբունքորեն չի ուղղվում դեպի Եվրոպա, Եվրամիությունը (ԵՄ) նրա վրա ազդելու լծակներ այնքան էլ չունի: Թուրքիային ավելի շատ կարող է ճնշել ԱՄՆ-ը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Արտակ Շաքարյանը՝ պատասխանելով հարցին, թե որքանով է հնարավոր, որ Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների խորացման համատեքստում, ԵՄ-ը Ցեղասպանությունը որպես ճնշման լծակ օգտագործի Թուրքիայի դեմ: «Մեր մեծ
Հայ Ազգային Կոնգրեսը դատապարտում է ԱԱԾ ղեկավար Գորիկ Հակոբյանի հայտարարությունը
Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանի վերջին հայտարարությունները՝ Հայաստանում, իբր, սահմանադրական կարգին սպառնացող վտանգի մասին, ըստ էության, այլ բան չեն, քան հասարակությանն ահաբեկելու դատապարտելի փորձ։ Երկրի սահմանադրական կարգին վտանգ սպառնալու դեպքում իշխանությունները կամ նրա հատուկ ծառայությունները այդ մասին հայտարարում են՝ որոշակի նշելով համապատասխան ուժի կամ ուժերի անունները, որոնք նման գործողություններ կամ կոչեր են արել,
Ըստ Արթուր Բաղդասարյանի, Սերժ Սարգսյանը թիմ չունի՝ ԵՏՄ-ում լուրջ բանակցություններ վարելու համար
«Ո՞ւմ համար պարզ չէ, որ ԵՏՄ-ն նախագահական ակումբ է: Ասում են՝ փոխենք ՀՀ Սահմանադրությունը, ես էլ ասում եմ, ԵՏՄ-ում կա Պուտին, Նազարբաեւ, Լուկաշենկո: ՀՀ-ում լինում է մի նախագահ, որն իրենից ոչինչ չի ներկայացնում: Լիազորություն չունեցող նախագահին ո՞վ է բանի տեղ դնելու, նրանք առնվազն մի քանի տարի դեռ իշխելու են»,- այսօր հրավիրած ասուլիսում այսպիսի կարծիք հայտնեց
Կոթեցի ազատամարտիկը ծառայությունից ազատ ժամանակ չեմպիոն է կերտում
Բաղիշը քառորդ դար հայրենիքի սահմաններում է
«Նոր հնարավորությունները նաև նոր մարտահրավերներ են». Սերժ Սարգսյանը` ԵՏՄ-ի հնարավորությունների մասին
Նախագահի անունից տոնական ընդունելություն է կազմակերպվել Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների համար Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Հանրապետության Նախագահի անունից այսօր Նախագահի նստավայրում ընդունելություն է կազմակերպվել Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների համար: Սերժ Սարգսյանը շնորհավորել է գործարարներին գալիք տոների առթիվ, բարեմաղթանքներ հղել նրանց, 2015 թվականին մաղթել հաջողություններ տնտեսական գործունեության մեջ և անձնական կյանքում, ընդգծելով, որ գործարարների
Մանվել Ղումաշյան. «Այսօր Պուտինի հոգեբանական իրավիճակը լուրջ է»
Այն, որ Պուտինը Հայաստանում գտնվող ռազմաբազան չնշեց, Մանվել Ղումաշյանը պատահականություն է համարում
Արթուր Բաղդասարյան. «Ես կաջակցեմ Գագիկ Ծառուկյանին, Գագիկ Ծառուկյանը կաջակցի Արթուր Բաղդասարյանին»
Այսօր հրավիրած ասուլիսում ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն ասաց, որ Հայաստանում էլ կան խոշոր ֆինանսական ռեսուրսների տիրապետող քաղաքական գործիչներ, ինչպես Իվանիշվիլին: Հարցին՝ ԲՀԿ-ն Գագիկ Ծառուկյանին ներկայացնում է որպես Հայաստանի Իվանիշվիլի, արդյո՞ք ՕԵԿ-ը պատրաստ է աջակցելու Գագիկ Ծառուկյանին՝ դառնալու Հայաստանի Իվանիշվիլի` նա պատասխանեց. «Գագիկ Ծառուկյանն արտահայտել է իր մոտեցումը, որ նա իսկապես ուզում է ՀՀ-ում իրականացնել փոփոխություններ,
Արթուր Բաղդասարյան. «Ինքս ինձ հարց եմ տալիս՝ ինչո՞ւ դուրս եկա իշխանությունից, նստած էի գնացքի առաջին վագոնում»
«Քաղաքական գործընթացը ընտրությունների արդյունքում ձեւավորվող իշխանության մի գործընթաց է: 2008-ի ընտրություններում ես հավաքել եմ գրեթե այնքան քվե, ինչքան հավաքել է Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ երկրապահների եւ իրեն աջակցող 20 կուսակցությունների հետ միասին: Ես 1 տոկոս պակաս ձայն եմ հավաքել ընդամենը, երբ ինձանից գողացվել է, 430 ընտրական տեղամասում Արթուր Բաղդասարյանը ստացել է 0 ձայն»,- այսօր հրավիրած ասուլիսում ՕԵԿ
Ցանցացատկը (բատուտ) վերադառնում է
Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում անցկացվեց ցանցացատկի (բատուտ) հանրապետական առաջին մրցաշարը, որին մասնակցեցին 6-8 տարեկան երեխաները: Հայաստանի ցանցացատկի ֆեդերացիայի հիմնադիր նախագահ, Գինեսի գրքի երեք ռեկորդների հեղինակ Դավիթ Ֆահրադյանը Aravot.am-ին ասաց, որ այս մարզաձեւը Հայաստանում բավականին ակտիվ է եղել մինչեւ 80-ական թվականները, բայց դրանից հետո ինչ-ինչ պատճառներով դուրս է մնացել մարզական աշխարհից: «Մենք էլ 2011 թվականին հիմնեցինք ցանցացատկի
Արթուր Բաղդասարյանը Հովիկ Աբրահամյանի կառավարությանն անվանում է ձախողված, անզոր, անպատասխանատու
«Հայաստանը չունի տնտեսության զարգացման պլանավորում, ապրում է, այսպես ասած այսօրվա օրով: Հայաստանը գտնվում է մի անորոշ վիճակում, երբ կառավարությունն անզոր է որեւէ գործողություն անել՝ երկրի, ժողովրդի վիճակը բարելավելու համար: Վերջին 10 տարում առաջին անգամ ընդունվեց մի բյուջե, որտեղ խոսք անգամ չի գնում աշխատատեղերի մասին: Ամենահետամնաց երկրում էլ կառավարությունը հիմնական խնդիր է դիտարկում տնտեսության զարգացման միջոցով
«Ո´չ Թուրքիայում հանգստին». ինչո՞ւ չհանգստանալ Թուրքիայում (Տեսանյութ)
Aravot.am-ի հարցախույզին մասնակցած քաղաքացիների մի որոշ հատված կարծիք հայտնեց, թե առանձնապես վատ բան չի տեսնում Թուրքիայում հանգստանալու մեջ:
Մարալիկի, Արթիկի և Աշոցքի ավտոճանապարհներին տեղում է ձյուն
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 22-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Մարալիկի, Արթիկի և Աշոցքի ավտոճանապարհներին տեղում է ձյուն: Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ- տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարները ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն
Ինչպիսի՞ տարի էր 2014 թվականը Թուրքիայի համար, և ի՞նչը պիտի մեր ուշադրության կենտրոնում լինի
Թուրքագետ Գևորգ Պետրոսյանի դիտարկմամբ՝ 2014 թվականը Թուրքիայի համար բավականին բարդ տարի էր: Նա այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անցնող տարում տեղի ունեցած հինգ իրադարձություն մատնանշեց, որոնք, ըստ իրեն, կարևոր են հայ-թուրքական հարաբերությունների տեսակետից և պետք է մեր ուշադրության կենտրոնում լինեն: «Կարևոր էր Էրդողանի՝ ապրիլի 24-ի ուղերձը, որը տեղավորվում է Թուրքիայի՝ 2015 թ. պատրաստությունների ծրագրում: Այսինքն՝
Սերժ Սարգսյանի նվերը՝ լավագույն սպորտային քաղաք ճանաչված Գյումրիին
Այս տարի Գյումրին ճանաչվել է Հայաստանի լավագույն քաղաքային մարզական համայնք: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հատուկ մրցանակ է հանձնել Գյումրիին՝ տրամադրելով 1,5 միլիոն դրամ, որով Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը համակարգիչներ է գնել 10 մարզադպրոցների համար: Այսօր սպորտդպրոցների տնօրենների հետ հանդիպման ժամանակ քաղաքապետը հրճվանքով ասաց. «Անցած տարի Գյումրին լավագույն մշակութային մայրաքաղաքն էր, այս տարի՝ սպորտային քաղաքը: Մենք
Մանվել Ղումաշյան. «1-2 տարուց Հայաստանը կարող է վարել «ե’ւ, ե’ւ»-ի քաղաքականությունը»
Երբ Ռուսաստան-Արեւմուտք լարվածությունը թուլանա
«Զզվել էի կյանքից, ես եմ որոշել»
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ «Սևան» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալ Արտակ Արզումանյանի մահվան դեպքի առթիվ։ 2014թ. դեկտեմբերի 20-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի բնակելի գոտու նախկին դպրոցի կիսաքանդ շինությունում հայտնաբերվել է դատապարտյալ Արտակ Արզումանյանի դին՝ մետաղյա ամրալարից կտորով կախված։ Դեպքի վայրի զննության ժամանակ Արտակ Արզումանյանի բաճկոնի
Հայը եւ հայը Սփյուռքում.Երկու ճանապարհ
Կա՞ արդյոք ավելի ուժեղ և ավելի տանջալի տառապանք, քան փախուստը հարազատ երկրից: Եվրիպիդես 1991 թվականին լինելով ԱՄՆ-ում, հիմնականում՝ Լոս Անջելեսում, ես որոշակի կարծիք կազմեցի տեղի հայկական գաղութի մասին: Ստորև ներկայացնում եմ իմ որոշ դիտարկումներ: Որևէ սփյուռքի, և մասնավորապես հայկական սփյուռքի համար առավել էական տարբերակիչ հանգամանքը և կողմնորոշման հիմնական ցուցիչը կարելի է համարել հայրենիքի նկատմամբ
Վերլուծաբան. «ԱՄՆ-ն դեռ հետաքրքրված է շարունակել Հայաստանի հետ հարաբերությունները»
Լիանա Հովհաննիսյանը արկածախնդրություն է համարում Ուկրաինայի համար ԱՄՆ-ի` Ռուսաստանի հետ առճակատման մտնելը
Արթուր Բաղդասարյան. «Սահմանադրական բարեփոխումները հետապնդում են մեկ նպատակ՝ իշխանության վերարտադրություն»
«Մենք պետք է հասկանանք, որ այս սահմանադրական բարեփոխումները հետապնդում են մեկ նպատակ՝ իշխանության վերարտադրություն: Եվ վերարտադրության այն մոդելը, որն առաջարկվում է, մեզ համար ընդունելի չի կարող լինել»,- այսօր մի քանի լրատվամիջոցների հետ զրույցում սահմանադրական բարեփոխումների հետ կապված այսպիսի հայտարարություն արեց ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը: Ըստ նրա, բարեփոխումների անվան տակ քաղաքական իմիտացիա են անում: Սա չի


















































