Օրվա լրահոսը

Արդյո՞ք դրամ-դոլար խաղում իշխանական վերնախավը լրացուցիչ գումարներ չաշխատեց. «Իրատես de facto»

Վերջին մեկ շաբաթում դրամ-դոլար խաղը ոչ միայն խուճապ առաջացրեց հասարակության մեջ, այլև, տարբեր ենթադրությունների տեղիք տվեց։ Ինչ խոսք, որ դրամ-դոլար տատանումը ուներ և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներ, սակայն այսօր ամենաթեժ քննարկվող հարցը, որը մտատանջում և բարձրացվում է հասարակության տարբեր շերտերում, մեկն է՝ արդյո՞ք դրամ-դոլար խաղում իշխանական վերնախավը ԿԲ նախագահի օգնությամբ լրացուցիչ գումարներ չաշխատեց: ԲԱԳՐԱՏ ԱՍԱՏՐՅԱՆ

Արտակ Դավթյանը հորդորում է լրագրողին ներողություն խնդրել՝ Լեւոն Երանոսյանի մասին սխալ արտահայտության համար

Այսօր «Տեսակետ» ակումբում ՀՀԿ պատգամավոր Արտակ Դավթյանն անդրադարձավ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի վրա հարձակման միջադեպին եւ դրա հետ կապված գեներալ Սեյրան Սարոյանի հայտնի ելույթին: Հարցին, որ փաստորեն քաղաքական մեծամասնությունն ընդունո՞ւմ է հայհոյանքի համար մարդուն ծեծելը՝ նա պատասխանեց. «Հայոց լեզուն լավ հնչում եւ արտաբերվում է Արամ Մանուկյանի շուրթերից, եւ եթե դու քննադատում ես, այդ քննադատությունն

«Հայաստանից Ռուսաստան դոլարի մեծ արտահոսք տեղի ունեցավ». «Իրատես de facto»

Փոխարժեքի տատանման օրերին հայրենի  կառավարությունը մշտապես ընդգծում էր, որ իրավիճակից օգտվում են սպեկուլյանտները, որոնց պետք է պատժել: «Իրատես de facto»-ի հետ զրույցում տնտեսագետ Թաթուլ Մկրտչյանը նշեց, որ այդքան էլ  հեշտ չէ նրանց պատժելը, քանի որ իրավական հիմնավորումներ գտնելը բավականին բարդ է՝ միաժամանակ հավելելով, որ սպեկուլյացիոն «մտածողությունը» Հայաստանի բիզնեսմենների  համար մշտական գործելաոճ է դարձել: – Փոխարժեքի

Հայհոյել է իջեւանցիների հասցեին, ինքնաձիգով կրակել ռեստորանի բարին եւ առաստաղին

2 վանաձորցիներին սպառնում է 4-7 տարի ազատազրկում

Լուկաշենկոն ու Նազարբաեւը «ափերից» կհանեն Պուտինին

Այսօր Մոսկվայում ծրագրված է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստը, ինչպես նաեւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության՝ ՀԱՊԿ խորհրդի նստաշրջանը, որին մասնակցելու նպատակով երեկ երեկոյան աշխատանքային այցով Մոսկվա է մեկնել նաեւ Սերժ Սարգսյանը: ԵՏՄ-ի բարձրագույն խորհրդի նիստին հետեւելու է անդամ երկրների ղեկավարների մամլո ասուլիսը: Մինչ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փորձում է Եվրասիական տնտեսական միության գործունեության մեկնարկը

«Մի եղեք իդիոտիս, պարոնայք, ու մի խանգարեք ուրիշներին՝ չլինել իդիոտիս». «168 ժամ»

Մի քանի օրից տարին կավարտվի, ու 2014 թվականը բոլորիս հուշերում յուրովի կպահպանվի։ Խոստումնալից տարի շատերն են ակնկալում, իսկ անցնող տարվանից ոչ բոլորը գոհ մնացին։ Բայց մինչ 2014-ին հրաժեշտ տալը, փորձենք ամփոփել տարին։ Անցնող 2014-ն ամփոփեցինք ու Նոր տարվա սպասումների մասին զրուցեցինք «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի հետ։ – 2015-ին ինչպե՞ս ենք սպասում, լա՞վ ենք տրամադրված։

Օդանավակայանում դիմավորեցին ոստիկանները

Ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ դեկտեմբերի 22-ին, ժամը 21.00-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով Երևան ժամանելուց հետո բերման է ենթարկվել 1975 թ. ծնված Սուրեն Ջ.-ն, որը 1997 թ. հուլիսի 16-ից ոստիկանության Գյումրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի /դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը/ 1-ին մասի մեղադրանքով: ՀՀ ոստիկանություն

Դուք դեռ չե՞ք մահացել: Դա ձեր խնդիրն է… «168 ժամ»

ԽՍՀՄ խնայբանկում իրենց ավանդները վստահած տարեցներից շատերը վաղուց ավանդել են իրենց հոգիները՝ այդպես էլ չիմանալով, որ իրենց ավանդները մի օր վերադարձվելու են։ Նրանք, ովքեր ողջ են մնացել, այնպես չէ, որ այդ մտքից խանդավառված են, քանի որ տարիքի բերումով այնքան էլ լավ չեն պատկերացնում իրականությունը։ Բանն այն է, որ ըստ «ՀՀ 2014 թ. պետական բյուջեի մասին

ՀՀ բնապահպանության նախարարության իրականացրած ստուգումների, շրջայցերի ընթացքում բացահայտվել և հաշվարկվել է 62.52 մլն.դր շրջակա միջավայրին հասցված վնաս

ՀՀ բնապահպանության նախարարության՝ 15-20.12.2014թ. ժամանակահատվածում իրականացրած միջոցառումների և Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 1.95 մլն.դր.  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 26 որոշում և հաշվարկվել է 62.52  մլն.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Մասնավորապես՝ Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված  ապօրինի ծառահատման  գործերի քննության արդյունքում 12 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 600.0

Ե՞րբ կվերսկսվի համաժողովրդական շարժումը. «Հրապարակ»

Կարելի՞ է ասել, որ ոչ իշխանական եռյակը փոխել է մարտավարությունը, եւ ընդդիմադիրներն իշխանության դեմ պայքարի շրջանակներում ապագայում նոր հյուրանոցներ ու ռեստորաններ կբացեն։ «Նախ, պարոն Ծառուկյանի ներդրումներով հյուրանոցի բացումը ողջունելի է»,- հարցին ի պատասխան ասաց եռյակի անդամ՝ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ բացատրելով. «Որովհետեւ այդտեղ ոչ միայն պարոն Ծառուկյանի ներդրումը կա, այլեւ արտասահմանից ներդրումներ։ Երկրորդ՝ ցանկացած

Գագիկ Ծառուկյանը հրավիրելու է խորհրդաժողով

2015 թվականի հունվարի 20-ին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հրավիրելու է ոչ իշխանական քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների և շարժումների խորհրդաժողով: Քննարկվելու է երկրում ստեղծված քաղաքական, տնտեսական բարդ վիճակը: Սա խորհրդակցական բնույթի միջոցառում է, որի նպատակն է՝ վերլուծել, ամփոփել արդեն իսկ կատարված ծավալուն աշխատանքը, քննարկել հետագա անելիքներն ու քայլերը: Մեզ համար կարևոր են քաղաքական և

Ժողովրդին մնում է հայհոյել. «Հրապարակ»

ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանի ծրագրային ելույթն ԱԱԾ աշխատողի մասնագիտական տոնին բավական էր հասկանալու համար, որ իրավապահները հակված են կամ առաջադրանք ունեն հովանավորելու ծեծող բրիգադները։ Ասելով, որ ԱԱԾ-ն «վճռականորեն կանխելու է» սահմանադրական կարգի խախտմանն ուղղված հակաօրինական ցանկացած դրսեւորում, Գորիկ Հակոբյանը ոչ թե Երեւանում օրը ցերեկով տեղի ունեցող ահաբեկչությունները նկատի ուներ, այլ հենց «քֆուրը»։ «Մերօրյա որոշ գործիչներ

«Սեքյուրիթի Դրիմ»-ը ՀՀ վարորդներից օրական  17 մլն դրամ է գանձում. «Ժողովուրդ»

ՀՀ ոստիկանությունից տրամադրված տվյալների համաձայն՝ այս տարվա դեկտեմբերի 1-ի դրությամբ տեսախցիկների եւ արագաչափերի կողմից արձանագրված ճանապարհատրանսպորտային երթեւեկության կանոնների խախտման վերաբերյալ կայացվել է մեկ միլիոն 128 հազար 955 որոշում, որոնց վերաբերյալ ծանուցումները ուղարկվել են համապատասխան վարորդներին։ Այսինքն՝ տեսանկարահանող սարքերը եւ արագաչափերն օրական նվազագույնը 3 հազար 380 խախտում են արձանագրել։ Այսինքն՝ «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ը ՀՀ քաղաքացիներից օրական

Մայրաքաղաքի  վարչական շրջաններում ողջ գիշերվա ընթացքում իրականացվել են ձյան մաքրման աշխատանքներ

Դեկտեմբերի 22–ի երեկոյան մայրաքաղաքում  ձյան տեսքով տեղումներով պայմանավորված` վարչական շրջանների սանմաքրման ձեռնարկությունները Ավանում, Արաբկիրում, Նոր Նորքում ու Քանաքեռ-Զեյթունում ողջ գիշերվա ընթացքում իրականացրել են  գլխավոր ու երկրորդական փողոցների, մայթերի ու բակային տարածքների ձնամաքրման աշխատանքները: Օգտագործվել է համապատասխան քանակի տեխնիկական աղ ու շլաքային ավազ: Մյուս վարչական շրջաններում տեխնիկական ու մարդկային ռեսուրսները պատրաստ են եղել ցանկացած պահի դուրս

Արմեն Երիցյան. «Ով որ ինձ խանգարելու է,  ինքն էլ ինձ օգնելու է». «Ժողովուրդ»

ՀՀ արտակարգ իրավիճակների եւ տարածքային կառավարման նախարար Արմեն Երիցյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ 2014 թվականին ՕԵԿ-ից դուրս գալը եւ ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանի հետ համագործակցությունը դադարեցնելը բնականոն երեւույթ էր, որը տեղի ունեցավ։ Այնուամենայնիվ, ըստ Երիցյանի, անձնական մակարդակով շփումների դադարեցումը ոչ ցանկալի երեւույթ էր։ – Տեսակետ կա, որ Դուք լինելով ոստիկան՝այդ հոգեբանությամբ եք աշխատում ու

Չկա բողոք, չկա քրեական գործ. «Հայկական ժամանակ»

Չորս դիմակավորված անձանց կողմից դեկտեմբերի 10-ին ազատամարտիկ Սուրեն Սարգսյանին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ քրեական գործ չի հարուցվել։

Արգելանք՝ բեղմնավորված սաղմի վրա. «Ա1+»  (տեսանյութ)

Նախադեպը չունեցող վեճ. դատարանը արգելանք է դրել բեղմնավորած սաղմի վրա։ «Վիտրոմեդ» վերարտադրողական առողջության կենտրոնի լաբորատորիայում բեղմնավորված սաղմը մայրության բերկրանք պետք է պարգեւի Նինա Կուցանյանին։ Դատական արգելքը փոխնակ մոր միջոցով իրականացվելիք նրա երազանքը անկատար է դարձնում։ Կինը դիմել է դատարան՝ հանելու արգելանքը: Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Շուտով քաղաքական սպանությունների նոր ալիքի ականատես կդառնա՞նք. «Հայկական ժամանակ»

Ներքաղաքական կյանքի նոր փուլ ենք թեւակոխում, եւ իշխանությունը գործի է դրել բռնության մեքենան։ Ընդ որում` ծեծերը, ոստիկանության զորքերի հրամանատար Լեւոն Երանոսյանի եւ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանի հայտարարությունները համադրելով՝ կարող ենք եզրակացնել, որ բռնությունների մեքենան պատրաստության վիճակի է բերված ամբողջ ճակատով. կրիմինալ, օլիգարխներ, իրավապահ մարմիններ։ Իսկ թե ինչո՞ւ է նման գործողության համար ընտրվել հենց այս ժամանակաշրջանը՝

Հայաստանի ավելորդությունը ՀԱՊԿ-ում. «Ժամանակ»

Մոսկվայում երեկ տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ պետությունների արտգործնախարարների, պաշտպանության նախարարների և ԱԱԽ քարտուղարների հավաքը, որի ընթացքում քննարկվող խնդիրներից է եղել նաև ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին քաղաքականությունների համադրումը: Հայաստանի մասով այս կետն, անշուշտ, վաղուց է, այսպես ասած, «մրցակցությունից» դուրս, քանի որ Հայաստանն իր արտաքին քաղաքականությունը վաղուց ի վեր համադրում է ՌԴ արտաքին քաղաքականությանը, կամ մեղմ

«Լևոն Հայրապետյան. կալանված ազատություն» ֆիլմի պրեմիերան (տեսանյութ)

Նախօրեին Մոսկվայում տեղի է ունեցել տնային կալանքի տակ գտնվող Լևոն Հայրապետյանի մասին պատմող «Կալանված ազատություն» վավերագրական ֆիլմի պրեմիերան: Հանդիսատեսին է ներկայացվում Հայրապետյանի կյանքն ու աշխարհայացքը, ինչպես նաև լույս է սփռվում նրա հետ կապված քրեական գործի մի շարք հանգամանքների վրա: Ֆիլմում բարերարի մասին իրենց վերաբերմունքն են արտահայտում ռուսաստանյան քաղաքական և մշակութային վերնախավի ներկայացուցիչները, այդ թվում՝ ՌԴ

Ճգնաժամի առավելությունը

Ռուսաստանցի հայտնի գործարար Միխայիլ Խոդորկովսկին վերջերս, ինձ թվում է, միանգամայն արդարացիորեն նկատել է, որ ռուսաստանյան տնտեսության խնդիրները պայմանավորված են ոչ այնքան արեւմտյան պատժամիջոցներով եւ նավթի գներով, որքան իր երկրի հասարակության մեջ տիրող անվստահությամբ: Մարդիկ, ըստ Խոդորկովսկու, կարող են հրապարակավ ողջունել Պուտինի իմաստուն ներքին եւ արտաքին քաղաքականությունը, իսկ հետո վազել փոխանակման կետեր եւ դոլարներ գնել: Իսկ

ԱՍԵԿՈՍԵ

Մեծարում են նրան, ումից ակնկալիք ունեն: ՄԱՔՍԻՄ ԳՈՐԿԻ

Հայը եւ հայը Հայաստանում

Մի ռուսը՝ հարբեցող, երկուսը՝ կռիվ, երեքը՝ օղու հերթ: Մի հրեան՝ վաճառասեղան, երկուսը՝ շախմատային տուրնիր, երեքը՝ ՍՍՀՄ պետական սիմֆոնիկ նվագախումբ: Մի հայը՝ հայ, երկուսը՝ վեճ, երեք հայ իրար հետ չի լինում: Անեկդոտ   Համարյա թե «մի թասը լավ է, երկուսը՝ բավ է, երեքը ցավ է»: ՍՍՀՄ-ում բազում անեկդոտներ կային տարբեր ազգերի՝ մի որևէ երևույթի հետ կապված

Մի շարք ավտոճանապարհների տեղում է ձյուն

Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ- տեղ մերկասառույց է:

«Բախտագուշակի որդուն ծանր պատիժ էր հասնում». կանանց իրավունքների պաշտպան. (Տեսանյութ)

Բախտագուշակ Վարսիկի խոշտանգված հարսի իրավունքներով զբաղվող Կանանց ռեսուրսային կենտրոնի ղեկավար Լարա Ահարոնյանի համոզմամբ, բավականին շատ հիմքեր կային բախտագուշակի որդուն ծանր պատժի ենթարկելու համար: Հիշեցնենք, որ բախտագուշակի նախկին հարսին խոշտանգելու գործով Գավառի դատարանն այսօր որոշեց բախտագուշակի որդուն՝ մեղադրյալ Սարգիս Հակոբյանին,  ազատել պատիժը կրելուց: «Ակնկալիքս այն էր, որ արդար ձեւով բռնարարը ստանար իր պատիժը, որ հստակ պատգամ

«Գեղամյանը այնպիսի թափ է հավաքել, որ հիմա նրա հետ են մրցակցում`թե ո՞վ` էլ ավելի ու ոնց հաճոյանա»

Պատգամավորների` Պուտինից մեդալ ստանալու մասին կարծիք է հայտնում Հրանուշ Խառատյանը

Տարոն Մարգարյանը միացրել է մայրաքաղաքի տոնական լույսերը. (Ֆոտոշարք)

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը որդու՝ փոքրիկ Մուշեղի հետ միասին Հանրապետության հրապարակում հանդիսավորությամբ միացրել է 32 հազար լուսադիոդային սարքերով ու շուրջ 2600 խաղալիքներով զարդարված հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը, որով էլ տրվել է մայրաքաղաքում ամանորյա տոնական միջոցառումների մեկնարկը:  Տոնին մասնակից փոքրիկների խնդրանքով և ուղեկցությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ մոտեցել է մայր եղևնուն և օգնել նրանց կախելու գլխավոր

Ջազն ու ռոքը՝ թառով. կայացավ ֆոլկ ֆյուժն խմբի ձայնասկավառակի շնորհանդեսը

«Miqayel Voskanyan and Friends»  ֆոլկ ֆյուժն երաժշտական ոճում հանդես եկող խումբն արդեն երեք տարի է, ինչ  փոփ, ռոք, ջազ, բլյուզ ոճերը համեմում է հայկական ժողովրդական գործիքով՝ թառով: Այսօր արտ սրճարաններից մեկում խումբը ներկայացրեց  «Folk Fusion by Miqayel Voskanyan and Friends band» դեբյուտային  ալբոմի համերգ-շնորհանդեսը: Ձայներիզում ընդգրկում է 10 ստեղծագործություն, որոնք էթնիկ հիմքով տարբեր ժանրերի միախառնություն

Ռուբեն Ասատրյան. «Պյոտր Ասատուրովիչը երբեք չի չարանում»

Ըստ կոնսերվատորիայի դեկանի, Պետրոս Հայկազյանը ոչ միայն մանկավարժ-գիտնական է, այլեւ հոյակապ անձնավորություն

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031