Օրվա լրահոսը

Արթուր Բաղդասարյանը Հովիկ Աբրահամյանի կառավարությանն անվանում է ձախողված, անզոր, անպատասխանատու

«Հայաստանը չունի տնտեսության զարգացման պլանավորում, ապրում է, այսպես ասած այսօրվա օրով: Հայաստանը գտնվում է մի անորոշ վիճակում, երբ կառավարությունն անզոր է որեւէ գործողություն անել՝ երկրի, ժողովրդի վիճակը բարելավելու համար: Վերջին 10 տարում առաջին անգամ ընդունվեց մի բյուջե, որտեղ խոսք անգամ չի գնում աշխատատեղերի մասին: Ամենահետամնաց երկրում էլ կառավարությունը հիմնական խնդիր է դիտարկում տնտեսության զարգացման միջոցով

«Ո´չ Թուրքիայում հանգստին». ինչո՞ւ չհանգստանալ Թուրքիայում (Տեսանյութ)

Aravot.am-ի հարցախույզին մասնակցած քաղաքացիների մի որոշ հատված կարծիք հայտնեց, թե առանձնապես վատ բան չի տեսնում Թուրքիայում հանգստանալու մեջ:

Մարալիկի, Արթիկի և Աշոցքի ավտոճանապարհներին տեղում է ձյուն

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 22-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Մարալիկի, Արթիկի և Աշոցքի ավտոճանապարհներին տեղում է ձյուն: Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ- տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարները ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն

Ինչպիսի՞ տարի էր 2014 թվականը Թուրքիայի համար, և ի՞նչը պիտի մեր ուշադրության կենտրոնում լինի

Թուրքագետ Գևորգ Պետրոսյանի դիտարկմամբ՝ 2014 թվականը Թուրքիայի համար բավականին բարդ տարի էր: Նա այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անցնող տարում տեղի ունեցած հինգ իրադարձություն մատնանշեց, որոնք, ըստ իրեն, կարևոր են հայ-թուրքական հարաբերությունների տեսակետից և պետք է մեր ուշադրության կենտրոնում լինեն: «Կարևոր էր Էրդողանի՝ ապրիլի 24-ի ուղերձը, որը տեղավորվում է Թուրքիայի՝ 2015 թ. պատրաստությունների ծրագրում: Այսինքն՝

Սերժ Սարգսյանի նվերը՝  լավագույն սպորտային քաղաք ճանաչված   Գյումրիին

Այս տարի Գյումրին ճանաչվել է Հայաստանի լավագույն քաղաքային մարզական համայնք: ՀՀ  նախագահ Սերժ Սարգսյանը    հատուկ մրցանակ է հանձնել Գյումրիին՝ տրամադրելով 1,5 միլիոն դրամ, որով Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը համակարգիչներ է գնել 10 մարզադպրոցների համար: Այսօր սպորտդպրոցների տնօրենների հետ հանդիպման ժամանակ քաղաքապետը  հրճվանքով ասաց. «Անցած տարի Գյումրին   լավագույն մշակութային մայրաքաղաքն էր, այս տարի՝ սպորտային քաղաքը: Մենք

Մանվել Ղումաշյան. «1-2 տարուց Հայաստանը կարող է վարել «ե’ւ, ե’ւ»-ի քաղաքականությունը»

Երբ Ռուսաստան-Արեւմուտք լարվածությունը թուլանա

«Զզվել էի կյանքից, ես եմ որոշել»

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ «Սևան» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալ Արտակ Արզումանյանի մահվան դեպքի առթիվ։ 2014թ. դեկտեմբերի 20-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի բնակելի գոտու նախկին դպրոցի կիսաքանդ շինությունում հայտնաբերվել է դատապարտյալ Արտակ Արզումանյանի դին՝ մետաղյա ամրալարից կտորով կախված։ Դեպքի վայրի զննության ժամանակ Արտակ Արզումանյանի բաճկոնի

Հայը եւ հայը Սփյուռքում.Երկու ճանապարհ

Կա՞ արդյոք ավելի ուժեղ և ավելի տանջալի տառապանք, քան փախուստը հարազատ երկրից: Եվրիպիդես   1991 թվականին լինելով ԱՄՆ-ում, հիմնականում՝ Լոս Անջելեսում, ես որոշակի կարծիք կազմեցի տեղի հայկական գաղութի մասին: Ստորև ներկայացնում եմ իմ որոշ դիտարկումներ: Որևէ սփյուռքի, և մասնավորապես հայկական սփյուռքի համար առավել էական տարբերակիչ հանգամանքը և կողմնորոշման հիմնական ցուցիչը կարելի է համարել հայրենիքի նկատմամբ

Վերլուծաբան. «ԱՄՆ-ն դեռ հետաքրքրված է շարունակել Հայաստանի հետ հարաբերությունները»

Լիանա Հովհաննիսյանը արկածախնդրություն է համարում Ուկրաինայի համար ԱՄՆ-ի` Ռուսաստանի հետ առճակատման մտնելը

Արթուր Բաղդասարյան. «Սահմանադրական բարեփոխումները հետապնդում են մեկ նպատակ՝ իշխանության վերարտադրություն»

«Մենք պետք է հասկանանք, որ այս սահմանադրական բարեփոխումները հետապնդում են մեկ նպատակ՝ իշխանության վերարտադրություն: Եվ վերարտադրության այն մոդելը, որն առաջարկվում է, մեզ համար ընդունելի չի կարող լինել»,- այսօր մի քանի լրատվամիջոցների հետ զրույցում սահմանադրական բարեփոխումների հետ կապված այսպիսի հայտարարություն արեց ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը: Ըստ նրա, բարեփոխումների անվան տակ քաղաքական իմիտացիա են անում: Սա չի

Անուղեղի մեկն է նա, ով ուզում է վերականգնել ԽՍՀՄ-ը. Նազարբաև. Times kz

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը անհեթեթություն է համարում Եվրասիական տնտեսական միության համեմատությունը Խորհրդային միության հետ, փոխանցում է «Times kz»-ն: «ԵՏՄ-ն այսօր շատ բարձր ռիսկերի է ենթարկվում՝ կապված ճգնաժամերի հետ: Հիմա անկախությունը կորցնելու մասին խոսակցություններ են պտտվում, և որ կրկին ստեղծվում է Խորհրդային միությունը: Դա ամբողջությամբ հիմարություն է: Նա, ով ուզում է Խորհրդային միություն ստեղծել, ընդհանրապես ուղեղ

Հայտարարություն. փախստականների ու ներքին տեղաշարժի ենթարկված անձանց թվաքանակի կամայական ուռճացումը մեկ նպատակ է հետապնդում

Պաշտոնապես հայտարարելով, որ հայ փախստականների հիմնախնդիր գոյություն չունի, Երևանը հանում է տարածքային զիջումների ճանապարհին առկա միակ ծանրակշիռ քաղաքական, հումանիտար ու ֆիզիկական արգելքը:

Գազի եւ շաքարավազի գների բարձրացումը մանիպուլյացիա չէ՞ր

Տնտեսագետ Աշոտ Սալնազարյանը կարծում է, որ գազի գնի, ինչպես նաեւ շաքարավազի գնի բարձրացումը գնային մանիպուլյացիա համարել չի կարելի

Դատապարտյալը կախվել Է

ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, 1974 թվականին ծնված Արտակ Արզումանյանը դեկտեմբերի 20-ին, ժամը 11:00-ի սահմաններում, կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել: Ա. Արզումանյանը թողել է երկտող, որով խնդրել է իր մահվան մեջ ոչ ոքի չմեղադրել: Ա. Արզումանյանը 30.09.08 թվականին ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով դատապարտվել էր 10 տարվա ազատազրկման: Փաստի առթիվ հարուցվել է

Մայրաքաղաքում ամանորյա տոնական օրերին կսահմանվի շուրջօրյա հերթապահություն

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է տոնական օրերին ևս ապահովել «թեժ գծերի» հեռախոսահամարների աշխատանքն ու, ըստ անհրաժեշտության, օպերատիվ արձագանքել բնակչության կողմից բարձրացվող խնդիրներին:

Չնախատեսված վայրերում աղբը թափողների լուսանկարները հրապարակվելու են սոցիալական ցանցերում

Նաև ընդգծվել է, որ Երևանի քաղաքապետարանի կողմից հրապարակվելու են միայն զանցառուների լուսանկարներ` առանց տվյալ անձի անուն, հայրանուն և ազգանուն հրապարակելու:

Շաբոյանը վարչապետին մոլորեցնո՞ւմ է

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին վստահեցրել է, որ իրենց դիտանցումների ժամանակ գնաճի «պիկի» օրը՝ դեկտեմբերի 17-ին, ձուն խանութներում վաճառվել է 68-74 դրամով, իսկ բենզինը՝ 470: Լուսանկարները, որտեղ ձվի եւ բենզինի գները Շաբոյանի նշած գներից բարձր են, արվել են հենց դեկտեմբերի 17-ին եւ 18-ին: Շաբոյանը վարչապետին հավաստիացրել է, թե

Դոլարով գործարք չի կնքվել

Դեկտեմբերի 22-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել: NASDAQ OMX Armenia

ԱՄՆ-ի հետ ընկերանաս՝ Քադաֆիի ճակատագրին կարժանանաս. զգուշացում Լուկաշենկոյին

Ռուսաստանի Պետդումայի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Ալեքսեյ Պուշկովը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին հիշեցրել է Մուամար Քադաֆիի, Սլոբոդան Միլոշևիչի և Սադամ Հուսեյնի ճակատագրերը: Մասնավորապես, Պուշկովը Լուկաշենկոյին զգուշացրել է, որ Լիբիայի, Հարավսլավիայի և Իրաքի առաջնորդների համար ամեն ինչ վատ ավարտվեց, քանի որ նրանք փորձում էին ընկերանալ ԱՄՆ-ի հետ: «ԱՄՆ-ի հետ փորձում էին ընկերանալ Միլոշևիչը, Քադաֆին, Ս. Հուսեյնը:

Արա Զոհրաբյան. «Ամենակարևոր խորհուրդը այն է, որ փաստաբանները չներգրավվեն կոռուպցիոն ռիսկերի մեջ»

ՀՀ փաստաբանական դպրոցի 49 շրջանավարտներ երեկ՝ դեկտեմբերի 21-ին, Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի կողմից ստացել են փաստաբանի գործունեության արտոնագրեր: Տեղի է ունեցել Հայաստանի փաստաբանների պալատի արտագնա խորհրդի նիստ, որտեղ քննարկվել է փաստաբանի հավակնորդներին արտոնագրեր տրամադրելու դիմումների քննարկման հարցը: Խորհուրդը որոշել է բավարարել հավակնորդների դիմումները և տրամադրել նրանց արտոնագրերը պալատի խորհրդի առջև երդում տալուց հետո: Արտոնագրեր

Եվրոպան եւ մենք. «Մեր պատերազմը մարմնի եւ արյան հետ չէ»

Ինչպես են պայծառ գաղափարները չարիք դառնում Եվրոպական արժեքների արմատները փնտրելով՝ մենք սովորաբար նշում ենք Հին Հունաստանում մշակված ժողովրդավարության մոդելը, Հին Հռոմում ստեղծված իրավունքի սկզբունքները, ինչպես նաեւ քրիստոնեությունը: Նույնիսկ ամենածայրահեղական ռուսաստանյան ու ռուսամետ քարոզիչները, որոնք Եվրոպան անվանում են գեյ-րոպա (իբր միասեռականների որջ), իսկ լիբերալներին՝ լիբերաստներ (նույն ակնարկով), նույնիսկ նրանք սերում են այդ արմատներից: Որովհետեւ այդ արժեքներն

Հայաստանից արտագնա աշխատանքի մեկնող երիտասարդների 92%-ը նախընտրում է Ռուսաստանը. РИА Новости

Հայաստանի աշխատանքային երիտասարդ միգրանտների 92%-ը նախընտրում է Ռուսաստան մեկնել, այդպիսին է Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոնի և Երիտասարդության հետազոտությունների ինստիտուտի 2013թ անցկացված հարցախույզի արդյունքը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 1577 հարցվածներից, որոնցից 59%-ը տղամարդիկ են, 41%-ը՝ կանայք, ընդամենը 2%-ն է նախընտրում Եվրոպայում գումար վաստակել, նույն 2% ցուցանիշն է նաև Ուկրաինա մեկնելու հարցում, այլ երկրներ ցանկացողները 4% են:

Իրանում առաջիկայում եւս նախատեսվում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ցուցադրություններ եւ միջոցառումներ

Դեկտեմբերի 22-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հանդիպել է «Իրան-Հայաստան բարեկամության միություն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Սեյյեդ Մոհամմադռեզա Դամավանդիի եւ նրան ուղեկցող անձանց հետ: ԱԺ պաշտոնական կայքէջի համաձայն՝ ողջունելով հյուրերին՝ Վահրամ Բաղդասարյանն անդրադարձել է հայ եւ իրանցի ժողովուրդների դարավոր բարեկամությանն ու ընդգծել միմյանց կապող արժեքներն ու ընդհանրությունները: Նա շնորհակալություն է հայտնել իրանական

Բախտագուշակ Վարսիկի որդին ազատվեց պատժի կրումից

Բախտագուշակ Վարսիկի որդին՝ Սարգիս Հակոբյանը,  Գավառի դատարանի որոշմամբ, նախկին կնոջը՝ Հասմիկ Խաչատրյանին խոշտանգելու համար  ազատազրկման դատապարտվեց Քրեական օրենսգրքի 119 –րդ հոդվածի 1-ին մասով: Նա մեկ տարի վեց ամսվա ազատազրկման դատապարտվեց, բայց համաներմամբ ազատվեց նաեւ այդ պատժից: Հասմիկ Խաչատրյանի քաղաքացիական հայցը մերժվեց՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ: Հասմիկ Խաչատրյանը պահանջել էր՝ առողջական վնասի փոխհատուցում մեկ միլիոն դրամ, իսկ

Ռոբերտ Ռեւազյան. «ՔԿՀ-ներում ամենանվաստացուցիչ համարվող աշխատանքները դրված են միասեռականների վրա»

Ըստ Ռոբերտ Ռեւազյանի` 2013 թվականի ընթացքում բռնությունների ենթարկման շատ քիչ դեպքեր են բացահայտվել

ԱՄՆ դեսպանությունը՝ 10 տարի վավերականությամբ տուրիստական ու գործնական վիզաների մասին

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը տեղեկացնում է, որ 10 տարի վավերականությամբ տուրիստական ու գործնական վիզաների թողարկումը հնարավոր կլինի սկսել նախատեսվածից ավելի վաղ: Դեսպանությունը նախապես հայտնել էր, որ նոր փոխադարձ պայմանավորվածության հիման վրա դրանց թողարկումը հնարավոր կլինի սկսել 2015թ. հունվարի 1-ից, սակայն արդեն իսկ այսօրվանից՝ 2014թ. դեկտեմբերի 22-ից, դեսպանությունը սկսում է այդ գործընթացը: B տեսակի ոչ ներգաղթային վիզայի

«Երեխայիս գողացել են»

Պնդում է մայրը Երեւանի բնակիչ 35-ամյա Ն. Ն.-ի երեխային ծնվելուց 3 օր հետո՝ ծննդատնից դուրս գրվելուց րոպեներ անց, գողացել են: «Առավոտի» հետ զրույցում Ն. Ն.-ն պատմում է, որ իր ծանոթները չարաշահելով իր վստահությունն ու միայնակ լինելը՝ խաբեությամբ երեխային մորից բաժանել են եւ տարել անհայտ ուղղությամբ: Անցյալ տարի հուլիսի 12-ին Ն. Ն.-ն ծննդաբերել է «Դավիթ Անհաղթ»

Միջադեպ՝դատական կարգադրիչների գործով (Տեսանյութ) 

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան էին այսօր ներկայացել դատական դեպարտամենտի 13 աշխատակիցների գործով 3 վկաներ: Այսօր դատակոչված վկաներից Էլյա Դավթյանի մոր՝ Գայանե Ստեփանյանի ցուցմունքից հետո միջադեպ տեղի ունեցավ դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ Գեղամ Գրիգորյանի եւ դատական դեպարտամենտի պետի երկրորդ տեղակալ Գագիկ Խաչատրյանի միջեւ: Էլյա Դավթյանի մայրը իր ցուցմունքում ասաց, որ աղջկա՝

Ռիչարդ Չառնեցկին նշեց, որ դավանած համարժեք գաղափարների շնորհիվ Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքն ու ԲՀԿ-ն բազմաթիվ նոր նվաճումներ կունենան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունեց Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ, «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի անդամ Ռիչարդ Չառնեցկիին: Ըստ ԲՀԿ պաշտոնական կայքէջի՝ հանդիպման ընթացքում քննարկված հարցերի շրջանակը լայն էր և, մասնավորապես, վերաբերում էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ու Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի միջև գործակցության ամրապնդմանը, Հայաստան-Եվրոպական Միություն երկխոսության և երկկողմ հարաբերությունների խորացմանը, ուշադրության առանցքում էր նաև

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031