Օրվա լրահոսը
Սիրանուշ Սահակյան. Ռուբեն Վարդանյանը կարևորում է բոլոր միջոցներով խնդրի բարձրաձայնումը, մյուսները ևս ունեն նույն հնարավորությունը. News.am
«Լուրջ չեմ համարում տարբեր տեխնիկական հարցերի քննարկումն ու դավադրապաշտական տեսությունների հորինումը»
«Ավինյանը հատուկ գումարով շինթույլտվություն է տալիս, Արաբկիրում ապօրինի հանքարդյունաբերություն է տեղի ունենում»․ Զարուհի Փոստանջյան
«Ես չգիտեմ՝ այս պահին դուք ինչ եք անում, բայց Երեւանի ամենաբանուկ մասերից մեկում՝ Արաբկիր համայնքի սրտում տեղի է ունենում ապօրինի հանքարդյունաբերություն, ապօրինի շինարարություն, որը վտանգում է երեւանցիների կյանքն ու առողջությունը»,- Երեւանի ավագանու այսօրվա նիստում ասաց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը։
Արտենի-Արագածավան ճանապարհին վթարի հետևանքով 4 քաղաքացի է մահացել
Մարտի 18-ին, ժամը 00:30-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտենի-Արագածավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան զոհեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Opel» և «Nissan» մակնիշների ավտոմեքենաները․ չորս քաղաքացի մահացել է։ Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ
2024-ին կառավարությունը մարզերում տարեցների խնամքի կենտրոնների համար ՀԿ-ներին 170 միլիոն դրամ է տրամադրել
Տարեցների խնամքի կենտրոններ չկան Վայոց Ձորում, Տավուշում եւ Արագածոտնում։ Ինչպես նախարարության պաշտոնյաները բացատրեցին՝ այդ մարզերում չկան հասարակական կազմակերպություններ, որոնք կհավաստագրվեն՝ 5 տարի ժամկետով, կառավարության սահմանած չափանիշներով։
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ Մարտի 18-ի ուշ երեկոյան, 19-22-ին սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։ Մարտի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում` Մարտի 18-ին կեսօրից հետո, 23-ին առանձին շրջաններում, 19-22-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում հատկապես գիշերը ձյան տեսքով, մարտի 19-22-ին՝ առանձին շրջաններում տեղումները կլինեն առատ։ Քամին՝ հարավարևմտյան, 2-5մ/վ: Մարտի 19-ի ցերեկը,
«Թե՞ առաջին դասի տոմսով եք թռել, որը 20 հազար դոլար է, որովհետեւ այնտեղ խավիար, մահճակալ կա, մանիկյուր-պեդիկյուր են անում»
Տիգրան Ավինյանն արձագանքեց․ «Պարոն Զարոկյան, անկեղծ ասած, ինձ երբեւէ մանիկյուր եւ պեդիկյուր չեն արել, ոչ ինքնաթիռում, ոչ առհասարակ»։
«Մայր Հայաստան»-ի նախագիծը, ըստ որի քաղաքային տրանսպորտի ուղեվարձը կմնա 100 դրամ, քննարկվի ավագանու նիստում
Երևանի ավագանու այսօրվա նիստում քննարկվելու է տրանսպորտը չթանկացնելու «Մայր Հայաստանի» նախագիծը։ Այն քաղաքապետարանում ներկայացնելու է «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։ Համաձայն «Մայր Հայաստանի» նախագծի՝ քաղաքային տրանսպորտը մեկ ուղևորափոխադրման համար մնալու է 100 դրամ, շատ օգտվելու դեպքում գինը կլինի 100 դրամից էլ ցածր, իսկ թոշակառուների և հաշմանդամների համար առաջարկվում է քաղաքային տրանսպորտը դարձնել անվճար։ Մասնավորապես առաջարկվում է՝ 1 օրվա համար ֆիզիկական քարտ տոմս կամ օնլայն
Խաղաղության ցանկացած համաձայնագիր պետք է ենթադրի բանտարկյալների ազատ արձակում. Նուբար Աֆեյանի հարցազրույցը CNN-ին
«Ավրորա» միջազգային մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, «Մոդերնա» ընկերության համահիմնադիր եւ նախագահ Նուբար Աֆեյանը հարցազրույց է տվել CNN-ին՝ ընդգծելով, որ խաղաղության ցանկացած համաձայնագիր պետք է ենթադրի բանտարկյալների ազատ արձակում: Ներկայացվում է հարցազրույցի թարգմանությունը որոշ կրճատումներով. CNN-ի մեկնաբան Պաուլա Նյուտոն: Հայաստանն ու Ադրբեջանն ասում են, որ հասել են խաղաղության համաձայնագրի, ինչը վերջ կդնի արդեն մոտ չորս տասնամյակ շարունակվող հակամարտությանը։
Հայաստանի վերամշակողների միությունը հարկվում է նույն կերպ, ինչպես կարագ կամ շաքարավազ ներմուծողները. Վահան Ղարիբյան
Նա անդրադարձավ թափոնների այլ տեսակների՝ անվադողերի, էլեկտրոնային թափոնների, մարտկոցների վերամշակմանը, ընդգծեց, որ դրանցից կարելի է նաեւ տնտեսական օգուտներ քաղել. «Միգուցե որոշ ստվերային եւ կիսաստվերային գործունեությունների օրինականացվելուց հետո ավելացած պետական եկամուտների մասին հնարավոր լինի խոսել»:
Թուրքիան թեև չի առարկում սահմանի բացմանը, բայց սպասում է Հայաստան-Ադրբեջան խաղաղության բանակցությունների արդյունքներին. Սերքան Դեմիրթաշ
Դեմիրթաշը նշում է՝ երկու հարևան երկրների միջև ուղիղ կապի հաստատումը կկամրջի եվրոպական և եվրասիական տնտեսական գոտիները
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆ
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե մարտի 18-ին՝ 08։55-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը
Եվրախորհրդարանի պատգամավորը կոչ է արել չմոռանալ Ալիևի ռեժիմի կողմից ապօրինի ձերբակալված հայերի մասին
Եվրախորհրդարանը կոչ է անում անհապաղ ազատ արձակել նրանց
Ասատուր Վարդանյանը նշանակվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ո Ր Ո Շ Ո Ւ Մ N 213 – Ա ԱՍԱՏՈՒՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆԴԵՐՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով և «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Ասատուր Վարդանյանին ազատել բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից:
«Հարգելի իշխանավորներ, ձեզ խորհուրդ եմ տալիս ընդհանրապես կանաչապատումից չխոսեք, մինչեւ տեսնենք՝ իրավապահ մարմիններն ինչ են անում»
«Մենք ի՞նչ կապ ունենք Բուսաբանական այգու ծառերի ու ծառահատումների հետ», ասաց Տիգրան Ավինյանը։
Երեկոյան ժամերից սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում` թաց ձյան տեսքով
Արևմուտքից ներթափանցող ակտիվ ցիկլոնի գործունեությամբ պայմանավորված՝ այսօր երեկոյան ժամերից, մարտի 19-23-ին հանրապետության գրեթե ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում թաց ձյան, իսկ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով։ Առանձին հատվածներում տեղումները կլինեն հորդառատ և կուղեկցվեն ամպրոպներով։ Մարտի 19-23-ին մի շարք շրջաններում կանխատեսվում է ամսական նորմայի չափ տեղում։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»
Հայաստանի չորս գրոսմայստերներ ընդամենը կես միավոր են կորցրել Եվրոպայի առաջնությունում
Նրանք տարան ութ հաղթանակ, երկու պարտիա ավարտեցին ոչ-ոքի եւ միայն մեկում պարտություն կրեցին:
Ադրբեջանում «լրտեսական գործունեություն» են որակել ՀՀ-ում ԵՄ առաքելության վերջին պարեկությունը
«Ազատություն». Բաքվից Հայաստանում ԵՄ առաքելությանը կրկին մեղադրել են «լրտեսական գործունեություն ծավալելու» մեջ՝ նշելով, թե նման գործունեության նոր ձայնագրություններ են ի հայտ եկել։ Ադրբեջանական Report-ը գրում է՝ իր ձեռքի տակ հայտնված կադրերում երևում է, թե ինչպես է «այսպես կոչված, ԵՄ դիտորդական առաքելությունը շարժվում դեպի Լաչին և Զանգիլան»՝ ընդգծելով՝ «ադրբեջանական կողմն ուշադիր հետևում է առաքելության գործունեությանը»։ Նյութն
Եթե իշխանությունը Ադրբեջանի դեմ միջպետական գանգատներից հրաժարվի, հազարավոր մարդիկ, այդ թվում` մենք, դատի ենք տալու իշխանություններին. Գեղամ Ստեփանյան. «Հրապարակ»
Արցախցիների անունից մաքսիմում 500-600 գործ կա, սակայն թիվը հազարի չի հասնում
«Խոշոր թերակատարումներ չունենք, մեր նախընտրական խոստումների ծրագրով ունենք ծրագրեր, որոնցից առհասարակ հրաժարվել ենք»․ Ավինյան
«Դուք շատ գեղեցիկ ներկայացրեցիք կատարված ծրագրերը, կա՞ն ծրագրեր, որոնք չեն կատարվել կամ թերի են կատարվել»։
Անկարայից Բաքվի պահանջների իրագործումն են կարևորում՝ «հայ-թուրքական կարգավորմանը նոր թափ հաղորդելու համար»
«Ազատություն». «Հայաստանի համար կարևոր կլինի փոխել որոշ օրենքներ կամ սահմանադրական հոդվածներ, որոնք ուղղված են Ադրբեջանի դեմ։ Ժամանակն է լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը, նրանք այլևս անելիք չունեն, նրանք չեն նպաստել խնդրի լուծմանը։ Երբ սրանք տեղի ունենան, Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացը նոր թափ կստանա», – ասել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը: Նյութն
Ենթադրենք, 100 տարի առաջ առաջին հանրապետության ղեկավարները սխալներ են գործել, դա հիմք տալի՞ս է անկախ Հայաստանի իշխանությանը՝ 2018-20 թթ․ կրկնել այդ սխալներ. Խաչատուր Ստեփանյան. «Հրապարակ»
Ըստ պատմաբանի՝ իշխանությունը գործի է դնում մանիպուլյացիոն մարտավարություն, եթե նախկինում եղել են սխալներ, դա չի նշանակում, որ պիտի կրկնվեն` հակառակը․ «Խելոք, ուշիմ ղեկավարը դասեր է քաղում նախորդների սխալներից եւ փորձում է չկրկնել այն։ Այսօր այնպիսի սխալներ են արվում, որ վերջին 100 տարվա ընթացքում մեր ժողովուրդը եւ պետությունը չի գործել»։
Հայցերից փոխադարձ հրաժարումը փաստացի գերեզմանաքար է դնում Արցախի ժողովրդի՝ իր հայրենիք վերադառնալու գործընթացի վրա. Մենուա Սողոմոնյան. «Փաստ»
Օրերս հայտարարվեց, որ «Խաղաղության պայմանագրի» բոլոր կետերը համաձայնեցված են: Հայաստանի իշխանությունն առաջարկեց Ադրբեջանին՝ հետագա քննարկումների մասին պայմանավորվածություն ձեռք բերել: Ադրբեջանը չի շտապում ստորագրել այդ փաստաթուղթը, հակառակը՝ շարունակում է իր պահանջների շղթան: Միջազգայնագետ, «ՀայաՔվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանն ասում է՝ այդ փաստաթուղթը հրապարակային չէ, տեքստին ծանոթ չենք, դրա համար շատ կոնկրետ դիտարկումներ չենք կարող անել: «Բայց
ՀՀ բանակը հրադադարի ռեժիմի խախտման պատճառ կամ հրահանգ չունի. ՀՀ վարչապետի աշխատակազմի հայտարարությունը
Արձանագրում ենք, որ այս պահի դրությամբ Ադրբեջանի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետությանը չի փոխանցվել ՀՀ բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման ոչ մի փաստական տվյալ կամ հիմնավորում։
Այն կարող է ավելի բարդացնել Երեւանի վիճակը: Զորավարժություններ պետք է անել նրանց հետ, ովքեր կարողանում են հաղթել. Ստանիսլավ Տարասով.«Հրապարակ»
Ռուսական RT լրատվական գործակալությունը (Ռաշա թուդեյ) նախօրեին տեղեկություն հրապարակեց այն մասին, որ ԱՄՆ բանակի լոգիստիկ հրամանատարությունը նախատեսում է Գերմանիայի «Դյուլմեն» ռազմաբազայից զինտեխնիկա եւ տարբեր նշանակության սարքավորումներ տեղափոխել Հայաստանի «Զառ» զորավարժարան՝ հայ-ամերիկյան հավանական զորավարժությունների համար։ Ռուսական ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկության վերաբերյալ «Հրապարակ»-ը մի քանի հարց է ուղղել ռուս վերլուծաբան Ստանիսլավ Տարասովին: «Նախ, այդ տեղեկությունը պետք է հաստատվի,
Եռաբլուրից ծաղիկներ գողացածները բանտից ազատ են արձակվել. «Ժողովուրդ»
Քիչ առաջ քննչական կոմիտեից ArmLur.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ Եռաբլուրից ծաղիկներ գողանալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթը կարճվել է՝ Քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի՝ ծնողների հետ հաշտության հիմքով: Կալանավորվածները Արմավիր բանտից ազատ են արձակվել: Հիշեցնենք, որ հունվարի 6-ին ահազանգ էր եղել, որ Եռաբլուրից գողանում են պատերազմում զոհված զինծառայողների շիրիմներին դրված ծաղիկները։ Քնար Մանուկյան Հոդվածն ամբողջությամբ՝
Լռել և սպասել, թե ինչպես են ոստիկանները ոչնչացնելու խոշտանգման հետքերն ու ապացույցները, իսկ քննչական կոմիտեն նախաձեռնելու ձևական վարույթ, չի կարելի. Ռոման Երիցյան
Արցախի դրոշը գրպանում երիտասարդի մասնակցությամբ այսօրվա տարածված տեսանյութը Տիգրանի դեպքի հետ որևէ առնչություն չունի։ Նշված դեպքն այլ է և տեսանկարահանված լրիվ այլ վայրում
Տաթեւիկ Գասպարյանը Թուրքիայի խորհրդարանական պատվիրակության հետ Մեքսիկայում քննարկել է խորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունները
Մեքսիկայում ընթացող Միջխորհրդարանական միության կին խորհրդարանականների առաջին գլոբալ համաժողովի շրջանակում ԱԺ պատգամավոր Տաթեւիկ Գասպարյանը մարտի 14-ին հանդիպել է Թուրքիայի խորհրդարանական պատվիրակության ղեկավար ի եւ պատվիրակության անդամ Մեվլութ Կարակայայի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարբեր ձեւաչափերում խորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունները, տարածաշրջանային խնդիրները, ինչպես նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող այլ հարցեր: ԱԺ
Բնական գազի մատակարարումը Հայաստան ժամանակավորապես կդադարեցվի. «Գազպրոմ Արմենիա»
«Հյուսիսային Կովկաս — Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարի «Ղազախ — Սագուրամո» (DN 1000) հատվածում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով մարտի 18-ին` ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը: Նշված ժամանակահատվածում հանրապետության սպառողների անխափան և հուսալի գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների և ԻԻՀ-ից մատակարարվող բնական գազի լրացուցիչ ծավալների հաշվին: Գազպրոմ Արմենիա
Գևորգ Քոչարյանը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ո Ր Ո Շ Ո Ւ Մ N 215 – Ա ԳԵՎՈՐԳ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գևորգ Քոչարյանին նշանակել արդարադատության նախարարի տեղակալ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ Երևան
Շնորհակալություն «Ազատությանը»
Երբ որեւէ լրատվամիջոցում՝ լինի այն թեկուզ ծայրահեղ իշխանամետ կամ երդվյալ ընդդիմադիր, խնդիր է առաջանում, դա ինձ ցավ է պատճառում: Ես կարծում եմ, ավելի լավ է՝ գործընկերներս աշխատեն՝ թեկուզ ինձ համար էթիկապես անընդունելի ձեւերով, քան չաշխատեն ընդհանրապես: Ի վերջո, ամեն մի լրատվամիջոց մի երանգ է ավելացնում ընդհանուր ներկապնակում, իսկ մտածող (ոչ քառակուսի) մարդու համար կարեւոր է


















































