Օրվա լրահոսը
Հանցավոր խումբը զենքի գործադրմամբ և բռնություն կիրառելով կատարել է բնակարանային հափշտակություններ
2024 թվականի սկզբներին Ռ.Ս.-ն և Ա.Ղ.-ն ստեղծել են հանցավոր կազմակերպություն, որի կազմում ընդգրկել են ազգությամբ հայ և օտարազգի անձանց: Հանցավոր խմբի անդամները քննությամբ դեռևս չպարզված անձից տեղեկություն ստանալով, որ Արարատի մարզի բնակչին պատկանող տանը հնարավոր է առկա լինի մեծ քանակությամբ գումար, համաձայնության են եկել ապօրինի մուտք գործելով, զենքի գործադրմամբ և բռնություն կիրառելով հափշտակություն կատարելու շուրջ՝
Հայտնաբերվել է գազային և մեկնարկային մեկական ատրճանակ, որսորդական ողորկափող մեկ հրացան, փամփուշտներ
Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները, իրենց սպասարկման տարածքում, համագործակցելով Կոտայքի մարզի պարեկների հետ, մարտի 14-ին իրականացրել են ուժեղացված ծառայություն: Հայտնաբերվել է գազային և մեկնարկային մեկական ատրճանակ, որսորդական ողորկափող մեկ հրացան, տարատեսակ 41 փամփուշտ, մեկ մահակ, նաև` մարիխուանայի նմանվող զանգված: Արձանագրվել է վարչական 50 իրավախախտում, այդ թվում` չամրակապված վարելու 15, վարելիս հեռախոսից օգտվելու 7 և ծախախոտային
Պետության կողմից գերակա ճանաչված բնագիտական մանկավարժության կրթական ծրագրերով 2024-2025 ուսումնական տարում բուհ է ընդունվել 304 ուսանող
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների հետ, որոնք պետության կողմից գերակա ճանաչված մասնագիտություններով ամսական առնվազն 70 հազար դրամ կրթաթոշակ են ստանում: Ծրագիրը մեկնարկել է նախորդ ուսումնական տարվանից. ծրագրի շահառու են ապագա մանկավարժները, որոնք ընտրել են ԲՏՃՄ առարկաների
Գործում չկա ապացույց, որ ձայնագրությունն արհեստական բանականության միջոցով չի գեներացվել. Ռուբեն Վարդազարյան
Չկա ապացույց, փորձաքննություն, որ այդ ձայնագրությունը մոնտաժված չէ: Վստահ եմ, որ այս տեղեկությունը, որ հայտնեցի նախագահող դատավորին չի հետաքրքրում, խոսքս ավելի շատ ուղղված էր վերադաս ատյաններին, մարդու իրավունքների եվրոպական դատարանին»,- իր եզրափակիչ ելույթում ասաց Վարդազարյանը:
Գերմանիայի դեսպանի հետ հանդիպմանը Սիսակ Գաբրիելյանն անդրադարձել է ՀՀ քաղաքացիներին տրամադրվող վիզաների՝ կարճաժամկետ լինելու հանգամանքին, ինչը հերթերի պատճառ է դառնում
«Մշակույթը եւ ժողովրդավարությունն են, որ հայ ժողովրդին եւ Հայաստանը կապում են Եվրամիության հետ: Ցավոք, տնտեսական ոլորտում դեռ մեր ցանկացած համագործակցությունը չունենք»
Սևանա լճի մակարդակը մնացել է անփոփոխ. անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 18 սմ-ով
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը մարտի 10-16-ը (2025թ․) Սևանա լճի մակարդակը 2025 թվականի մարտի 10-16-ն ընկած ժամանակահատվածում մնացել է անփոփոխ և կազմել՝ 1900.37 մ (16.03.25թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 18 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից ցածր է 2 սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի մարտի 10-16-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված
Ահազանգ իրավապահներին. իբրեւ դպրոցի տնօրեն եւ վարչատնտեսական մասի համակարգող՝ իրեն պարգեւատրել է, չի տնտեսել բացակաների չօգտագործած սննդի գումարը
Ըստ նույն աղբյուրի, դպրոցական սննդի ծրագրով հատկացված դրամական միջոցներից սննդի հաշվետվություններում ներառել է սնունդ ստացող աշակերտների ամբողջ թվաքանակը, դպրոցին հատկացված գումարից չի տնտեսվել բացակա երեխաների չօգտագործած սննդի հաշվարկով գումարը, որը միայն 2024 թ. կտրվածքով կազմել է շուրջ 554 000 դրամ:
Քուչակ գյուղի տներից մեկում 95-ամյա կնոջ կիսամոխրացած մարմին է հայտնաբերվել. Shamshyan.com
Shamshyan.com. Այսօր՝ մարտի 17-ին, ժամը 15:30-ի սահմաններում: ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Քուչակ գյուղի տներից մեկում մոխրացած դի կա: Պարզվել է, որ Ապարան խոշորացված համայնքի Քուչակ վարչական բնակավայրի 8-րդ փողոցի 3-րդ տանը՝ հատակին, այրված վիճակում հայտնաբերվել է Արագածոտնի մարզի բնակիչ 95-ամյա Ամալյա Շ.-ի դին: Դեպքի փաստով
Մանուշյանի աճյունը Փարիզի պանթեոն տեղափոխելով՝ ցանկացանք ցույց տալ, որ ֆրանսիացի լինելն առաջին հերթին արժեհամակարգի և եղբայրության դրսևորում է. Ժան-Պյեռ Սակուն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Մանուշյանական շաբաթ» ծրագրի կազմակերպչական աշխատանքներում ներգրավված ֆրանսիացի գործընկերներին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Ողջունելով ներկաներին և շնորհակալություն հայտնելով նախաձեռնության համար՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ շաբաթվա շրջանակում կազմակերպվել են մի շարք միջոցառումների՝ թատերական ներկայացումներ, ֆիլմերի դիտում, ցուցահանդեսներ
Էդգար Ղազարյան. «Ադրբեջանն ասում է, որ խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար շատ շուտ է, կան լրացուցիչ պայմաններ, որ Հայաստանը դեռ պետք է կատարի»
Նիկոլ Փաշինյանն առաջարկեց, որ ստորագրեն, որը համաձայնեցված է, մյուսների շուրջ շարունակեն բանակցել: Ադրբեջանը հակադարձեց, որ այդպիսի բան չի լինելու: Պիտի 17-ին էլ համաձայնվեք: Ու հիմա 17-ին էլ համաձայնվել են: Այսինքն, Ադրբեջանը ոչ թե ինչ-որ զիջման է գնացել, ինչ որ մի կետ հանել, խմբագրել է, այլ սրանք սկզբից, ենթադրենք, որ համաձայնություն չեն տվել, հետո համաձայնվել են բոլոր կետերին, որոնք գրվել են Ադրբեջանի արտգործնախարարությունում: Ո
Մեքենաներից հնչող բարձր երաժշտությունը դժվարացնում է նաև շչակների ձայնը լսելը. աշխատանքային քննարկում ԱԺ-ում
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ մարտի 17-ին խորհրդարանում աշխատանքային քննարկում է կազմակերպվել ««Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետի տեղակալ Արման Չիլինգարյանը եւ
Խաչատուր Սուքիասյանն առաջարկում է Հյուսիս-Հարավ ճանապարհի թունելները վճարովի դարձնել
«Մենք Իտալիայի նման երկիր ենք, մի կետից մյուսը 260 կիլոմետր է, 38 թունել կա, ամեն ինչ արել են, որ մարդը արագ հասնի, իրենց էկոլոգիան էլ փրկեն»
Քեննեթ Ցեն որպես բիս Կոմիտաս կատարեց. կայացավ Լովել Լիբերմանի Ալտ սաքսոֆոնի կոնցերտի համաշխարհային պրեմիերան
Պենդերեցկու անվան ժամանակակից երաժշտության 5-րդ փառատոնի շրջանակում տեղի ունեցավ ամերիկացի կոմպոզիտոր Լովել Լիբերմանի Ալտ սաքսոֆոնի կոնցերտի համաշխարհային պրեմիերան՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և աշխարհում մեծ ճանաչում վայելող սաքսոֆոնահար Քեննեթ Ցեի կատարմամբ։ «2020 թվականին Երուսաղեմում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ու նրա ղեկավար Սերգեյ Սմբատյանի հետ հանդիպելուց հետո շատ ցանկանում էր աշխատել այս հիանալի երաժիշտների հետ։ Եվ
Պենտագոնի արձագանքը Հայաստան զինտեխնիկայի հնարավոր տեղափոխման մասին լուրին
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանում զինտեխնիկայի տեղաշարժերը՝ օպերացիոն անվտանգության նկատառումներից ելնելով
«Երևի ռուսները հիշել են, որ պիտի Ղարաբաղի ժողովրդին պաշտպանեին»․ Ալեն Սիմոնյանը հեգնեց
Ալեն Սիմոնյան․ «Այս համաձայնագրով նաև երրորդ կողմի հարցն է։ Երրորդ կողմ ինչո՞ւ եք միայն ԵՄ դիտորդներին հասկանում, բա ռուսները երրորդ կողմ չե՞ն»։
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 17-ին՝ ժամը 01։25-12։55-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի
«Եթե տենց ուժեղ են ու դուխով, թող պայքարեն իրենց վրա կրակողների դեմ․ ՀՀ-ին պիտի դատի տա՞ն․ դա ասելո՞ւ բան է»․ Ալեն Սիմոնյանը՝ արցախցիներին
Ալեն Սիմոնյանը նաև նշեց․ «Գործ կա, որ ես մտածում էի՝ իրավունք ունեմ դատի տալ, բայց ես ՀՀ-ին դատի պիտի տա՞մ, ես, էս երկրի տղեն լինելով, ՀՀ-ին պիտի դատի տա՞մ։ Իրենք տենց բան են թույլ տալիս իրենց ասե՞լ»։
Շրջանառությունից հանել վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը
ԿԱՐԾԻՔ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ E-draft.am կայքում 27.02.2025թ.-ին Արդարադատության նախարարության կողմից հրապարակվել է «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը (Նախագիծ), Ընդհանուր դիտարկումներ. Նախագծով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել Վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ նաև Օրենսգիրք) 83-րդ հոդվածը, որը ներկայումս սահմանում է,
«Կուզեի, որ երեխաների իրավունքները դիտարկվեն որպես առաջնահերթություն». ՄԻՊ առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով խորհրդի անդամի ելույթը Ժնևում
Մարտի 13-ին Ժնևում ընթացող Մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանի երեխաների իրավունքներին նվիրված ամենամյա քննարկման երկրորդ հատվածում Հայաստանի Հանրապետության երեխաների անունից ելույթով է հանդես եկել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի անդամ Աննա Ազարումյանը։ «Բարև ձեզ, ես ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հասարակական խորհրդի անդամ Աննա Ազարումյանն եմ: Ուրախ
«Հիմա էդ գումարը ծախսում եք, որ ի՞նչ անեք։ ԵԱՏՄ-ում մեր եղած ժամանակահատվածը մեզ ի՞նչ տվեց»․ Խաչատուր Սուքիասյանը՝ Գեւորգ Պապոյանին
40-50 գործարան իր ենթակառուցվածքներով կանգնած են, նույնը Աբովյանի «Սիրիուսը»՝ 120 հազար քառակուսի մետր կանգնած է, տանիքների վրա արդեն ծառ է աճում
Ալեն Սիմոնյանը և Օնդրժեյ Բենեշիկը քննարկել են նաև Բաքվում պահվող հայերի վերադարձին վերաբերող հարցեր
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի ԵՄ գործերի հանձնաժողովի նախագահ Օնդրժեյ Բենեշիկի գլխավորած պատվիրակությանը: Ընդգծելով հայ-չեխական հարաբերությունների դինամիկ զարգացումը՝ զրուցակիցները նշել են, որ նման փոխադարձ այցելությունները կարեւոր են միջխորհրդարանական հարաբերություններին նոր տեմպ հաղորդելու տեսանկյունից: Հայ-չեխական հարաբերություններին վերաբերող հարցերից բացի քննարկումների առանցքում են եղել նաեւ ՀՀ-ԵՄ օրակարգին, Հայաստանի ու Ադրբեջանի
«Ենթադրում են, թող խաչակնքվեն»․ Ալեն Սիմոնյանի հեգնանքը՝ ընդդիմադիրներին
Լրագրողների այն դիտարկմանը՝ փորձը ցույց է տալիս, որ այս իշխանություններն ամեն ինչ զիջում են, և չի բացառվում, որ այս դեպքում էլ զիջումների գնացած լինեն, ՀՀ ԱԺ նախագահն արձագանքեց․ «Էդ ի՞նչ ենք զիջում, որ Ադրբեջանի համար զիջում չէ։ Ցավում եմ, բայց գիտակցված, թե չգիտակցված շատ վատ բան են անում այդ մարդիկ ՀՀ անկախության համար»։
Պատիվ ունեցա հյուրընկալվելու Թրամփի Մար-ա-Լագոյի առանձնատանը՝ իբրեւ ՔՊ արտաքին կապերի պատասխանատու. Նարեկ Մկրտչյան
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի ֆեյսբուքյան գրառումը Իբրեւ ՔՊ արտաքին կապերի պատասխանատու՝ պատիվ ունեցա հյուրընկալվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Մար-ա-Լագոյի առանձնատանը՝ նախագահի երկարամյա բարեկամներ Քիթ Շիլլերի եւ Ջորջ Սորիալի հրավերով։ Հաճելի զրույց ունեցա նաեւ հայտնի ամերիկացի ձեռնարկատեր եւ հրեական համայնքային առաջնորդ Յեհուդա Կապլունի հետ, որը նախագահ Թրամփի հետ նախաձեռնել է բազմաթիվ քաղաքական եւ
«Նիկոլ Փաշինյանին պետք է թղթի մի կտոր, որի վրա ուղղակի խաղաղություն բառը լինի»․ Արթուր Խաչատրյան
Ըստ Արթուր Խաչատրյանի՝ խաղաղության համաձայնագիրը խայտառակ թուղթ է․ «Ադրբեջանի բոլոր պահանջները մեջն են, ՀՀ-ի որևէ խնդրանք, պաղատանք հաշվի առնված չէ»։
ԵԱՀԿ ԽՎ-ն պատրաստ է աջակցելու նախաձեռնություններին, որոնք նպաստում են տևական հաշտեցմանը Հարավային Կովկասում. Լուիս Գրասա
ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Լուիս Գրասան (Պորտուգալիա) ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի վերջնականացումը՝ գնահատելով կողմերի՝ երկխոսության և հաշտեցման պատրաստակամությունը: Գրասան Հայաստանին ու Ադրբեջանին խրախուսում է պահպանել այս թափը և շարունակել կառուցողական ու անկեղծ կերպով աշխատել խաղաղ ու համագործակցային ապագայի ուղղությամբ: «Այս առաջընթացը կարևոր քայլ է տարածաշրջանում կայունության և
«Որքան էլ փորձի Փաշինյանը ժողովրդին մոլորեցնել՝ Ալիևի հետ եկել են ջենթլմենական համաձայնության, սուտ է»․ Արթուր Խաչատրյան
Ըստ Արթուր Խաչատրյանի՝ Ադրբեջանը բացարձակ որևէ մտադրություն չունի խաղաղության համաձայնագիր կնքելու, ՀՀ-ի հետ խաղաղություն հաստատելու։
4-րդ դասարանցիների մաթեմատիկայի իմացությունը բարելավվել է. ուսուցիչների համաժողովում քննարկվել են մասնագիտական հարցեր
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է մաթեմատիկայի ուսուցիչների համաժողովին, որը կազմակերպել էր «Քառակուսի» կրթական հիմնադրամը: Երկօրյա համաժողովի ընթացքում անդրադարձ է կատարվել մաթեմատիկայի դասագրքերի հայեցակարգին, կարողունակությունների զարգացման ինտերակտիվ մեթոդներին, արհեստական բանականության միջոցով ուսուցմանը, մաթեմատիկական և գիտատեխնիկական կարողունակությունների ձևավորմանը և այլ թեմաների: Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը լայնածավալ
«Վրաստանի զբոսաշրջիկը մտնում է Հայաստան, մաքսակետից դուրս է գալիս եւ մեր պարեկը նրան տուգանում է» ․ Շիրակ Թորոսյան
Նրա կարծիքով, այդ զբոսաշրջիկը երկրորդ անգամ Հայաստան չի գա եւ իր շրջապատում բոլորին կտրամադրի Հայաստան գալու դեմ։ Սա խնդիր է․ «Ես հասկանում եմ, որ մեր երկրում մեր օրենքներն են գործում, բայց ես հիշում եմ, որ երբ Վրաստանում արգելված էր մգեցված ապակիներով երթեւեկությունը, Հայաստանում՝ ոչ, Վրաստանում հայաստանցի զբոսաշրջիկների համար բացառություն էին անում եւ նրանք իրենց հանգստի ողջ ժամանակահատվածում հանգիստ երթեւեկում էին Վրաստանում»։
Նվազագույնը, որ պետք է անենք մեր հայրենիքի համար այս բարդագույն իրավիճակում, ուղղակի չլռելն է․ Իրինա Բարսեղյան-Կրպեյան. «Ապառաժ»
Նա գործեց աննախադեպ հերոսություն, երբ ընդամենը 26 տարեկան էր։
«Ուլտիմատումներ ներկայացնելը նշանակում է բանակցությունները փակուղի մտցնել»․ Ալեն Սիմոնյանը՝ գերիների մասին
Հարցին՝ Ադրբեջանը ՀՀ-ի դեմ միջազգային դատարան ներկայացված հայցերը հետ կանչելո՞ւ է, Ալեն Սիմոնյանը վստահեցրեց․ «Բա ինչ պիտի անեն»։


















































