Օրվա լրահոսը
ՀՀ պաշտպանության նախարարությունը վերահաստատում է՝ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը հիմնավորող փաստերը՝ դրանք Հայաստանին փոխանցելու պարագայում
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 17-ի ժամը 22։15-ից մինչև մարտի 18-ի 00։20-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։
Եղե՞լ է նախկինում այսպիսի բան, որ երկրի ղեկավարի ծնողի անունով մրցաշար կազմակերպվի Հայաստանում. ՀՖՖ նախկին նախագահի մեկնաբանությունը. «Ժողովուրդ»
«Ես Նիկոլ Փաշինյանի հորը ճանաչում եմ, մի քանի անգամ հանդիպել եմ իր հետ, այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը պաշտոն չուներ, պարկեշտ, համեստ մարդ էր: Ինձ թվում է՝ այս ամենը իր սրտով չէր լինի, դրանից ինքը չէր ուրախանա: Դժվար թե նա դրվատանքի խոսք ասեր այդ միջոցառմանը»,- ասաց Սուրեն Աբրահամյանը։
«Բա խի մի բան չեք անում» ասողների մի շատ զգալի մասը գերադասում է մնալ իր «կոմֆորտ զոնայում», կամ ընդհանրապես տնից դուրս չի գալիս. «Փաստ»
Հարցն այն է, որ հանրության մի որոշակի մասը, հատկապես պարբերաբար ամենքին մեղադրողների մեծ մասը… «քաղաքականությամբ» չի զբաղվում: Ու այստեղ արդեն հարց է ծագում, թե այդ դեպքում ո՞ւմ համար են կուսակցությունների հայտարարությունները, շարքերի՞, լրահոսի՞, թե՞ վիճակագրության կամ ապագայի վավերագիրների:
Խաղաղության պայմանագիր․ Արցախի իրավական հանձնում
«Այսպես կոչված խաղաղության պայմանագիրը, այլ բան չէ, քան Արցախի հանձնումը իրավական առումով փաստաթղթավորելը»,- այս մասին «Ապառաժ»-ի հետ զրույցում նշել է ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Արա Պուլուզյանը։ «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տեղի ունեցած ավելի քան երեսուն տարվա հակամարտության պատճառն Արցախն է եւ նրա հանդեպ Ադրբեջանի նկրտումները։ Արցախի հայաթափումից հետո, երբ Ադրբեջանի կողմից թելադրված խաղաղության պայմանագրի ստորագրման
Շվեդիայի և Դանիայի հայերը կոչ են անում Դանիայի կառավարությանը ապահովել հայ գերիների ազատ արձակումը
Շվեդիայի և Դանիայի հայերը կոչ են անում Դանիայի կառավարությանը ապահովել հայ գերիների ազատ արձակումը: Ցույցի մասնակիցները դանիական կառավարությանը ներկայացրեցին հետեւյալ պահանջները՝ Հրապարակայնորեն դատապարտել Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումները: Պահանջել Ադրբեջանից անհապաղ ազատ արձակել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը եւ մյուս անօրինական ձերբակալված հայերին ու ռազմագերիներին: Ստեղծել միջազգային հանձնաժողով՝ հայ բանտարկյալների նկատմամբ կիրառվող խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի փաստերը
Կարեւորվել է Հայաստան-Ֆինլանդիա հարաբերությունների զարգացումը
Խորհրդարան է այցելել Հայաստանում Ֆինլանդիայի արտակարգ եւ լիազոր դեսպանը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոսին այցելեց Հ.Յ.Դ. նորընտիր Բիւրոյի անդամ Յակոբ Բագրատունի
Երկուշաբթի, 17 Մարտ 2025-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ընդունեց այցելութիւնը Հայ Յեղափոխական Դաշնակցութեան (Հ.Յ.Դ.) նորընտիր Բիւրոյի անդամ Յակոբ Բագրատունիի, որ Հայաստանէն վերադարձին Մայրավանք այցելած էր ստանալու համար Նորին Սրբութեան օրհնութիւնը: Բագրատունի Նորին Սրբութեան յայտնեց, թէ Բիւրոյի նորընտիր կազմին մէջ իրեն յանձնուած է Միջին Արեւելքի պատասխանատուութիւնը: Ան Բիւրոյին անունով յատուկ շնորհակալութիւն յայտնեց Վեհափառ Հայրապետին, որ
Ոսկյա ու ադամանդյա թանկարժեք զարդեր, շքեղ հյուրանոց, առևտրի համալիր․ Վարդան Ղուկասյանի ունեցվածքը
Գյումրու արտահերթ ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Կոմունիստական կուսակցության» ցուցակը գլխավորող նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին ներկայացրած գույքի ու եկամուտների հայտարարագրում նշել է, որ ունի 4 անշարժ գույք, որից մեկը Սլաբոդկա թաղամասի իր տունն է՝ 588 քառակուսի մետր բնակելի մակերեսով։ Մյուսը` Վարդ Բաղ թաղամասում է, նկուղի հետ միասին 42․8 քառակուսի մետր է։ Այդ նույն թաղամասում
Արժեւորվել է Ազգային ժողովի եւ Բունդեսթագի միջեւ սերտ համագործակցությունը
Սարգիս Խանդանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
ՀՀ նախագահի և ԲԴԽ նախագահի մասնակցությամբ տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն
Հանրապետության նախագահի և Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանի մասնակցությամբ տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն: Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում տեղի է ունեցել Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Շուշանիկ Ավագիմյանի, Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Գևորգյանի երդման արարողությունը: Հանրապետության նախագահը շնորհավորել է նորանշանակ դատավորներին և
ԵԱՏՄ անդամ պետությունների միջեւ արդյունաբերական համագործակցությունը զարգացնելու նպատակով ձեւավորվել է մեխանիզմ. Գեւորգ Պապոյան
Հանձնաժողովը քննարկել է ԵԱՏՄ անդամ պետությունների միջեւ արդյունաբերական համագործակցությունը զարգացնելու հիմնախնդիրները
Արթուր Աթաբեկյանն ու Մեհդի Սոբհանին քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաներ
ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Իրանի դեսպանին
Քննարկվել են Հայաստանում «Վիզ էյր» ընկերության գործունեության ընդլայնման հնարավորությունները
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է «Վիզ էյր» ընկերության ներկայացուցիչներին
Հերթական ՔՊ-ական մանիպուլյացիոն ոճով մեղադրանքը պետք է գցեն ընդդիմության վրա. Մեսրոպ Առաքելյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
Արտահերթ ընտրությունները Փարաքարում շատ կարեւոր են, որ վերջապես ձեւավորվի որակյալ իշխանություն, որը համայնքի խնդիրները կլուծի, ոչ թե կզբաղվի տարբեր ոլորտներում ինչ-որ միջադեպերի մասնակցելով. Մեսրոպ Առաքելյան
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել։ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 17-ին՝ ժամը 17։25-21։45-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ
Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական Սարիկ Մինասյանը
Թեկնածուի դրամական միջոցների հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ կազմել է՝ 19 միլիոն ՀՀ դրամ, 3500 եվրո և 6 հազար ԱՄՆ դոլար։
Կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ: Արժանապատիվ Տ. Հակոբ քահանա Խաչատրյանը, սույն թվականի մարտի 15-ից ազատվելով Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում ստանձնած հոգևոր պարտականություններից, ծառայության է կոչվել Արարատյան Հայրապետական թեմում, իսկ Տ. Հովհաննես քահանա Քեսաբլյանը սույն թվականի մայիսի 1-ից ազատվելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի
Էլինա Ավանեսյանը TOP 100-ի մեջ առաջադիմել է երեք կետով
Կանանց թենիսի ասոցիացիան (WTA) հրապարակել է համաշխարհային վարկանիշային դասակարգման թարմացված ցուցակը, որտեղ Հայաստանի ազգային հավաքականի անդամ Էլինա Ավանեսյանը առաջընթաց է արձանագրել: Մեր մարզուհին դիրքերը բարելավել է երեք կետով եւ այժմ զբաղեցնում է 36-րդ հորիզոնականը: Տղամարդկանց վարկանիշային ցուցակում ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը 100 ուժեղագույնների մեջ հանգրվանել է 23-րդ տեղում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Ալեքսանյանական օլիգարխիկ խաղեր Գյումրիո՞ւմ․ ընկել են գործարարների հետևից
Aravot.am-ը ահազանգ է ստացել այն մասին, որ ՊԵԿ-ը վերջին շրջանում համատարած խոշոր չափի տուգանքների է ենթարկել Գյումրու խոշոր խանութատերերին։ Խանութներից մեկի տիրոջ նկատմամբ 180 միլիոն դրամի հարկային ակտ են կազմել, մյուսին՝ 40 միլիոն դրամի, նույնիսկ քրեական վարույթներ են նախաձեռնվել․ կա ձերբակալված, գրավով ազատ արձակված ու 1 միլիարդ 200 միլիոն դրամով տուգանված գործարար։ Մեզ ահազանգողները հատ-հատ
Անահիտ Մանասյանը մտահոգիչ է համարում վերջին օրերին Վանաձոր քաղաքում ոստիկանների կողմից բռնության դեպքերի վերաբերյալ ստացված տեղեկությունները
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մտահոգիչ է համարում վերջին օրերին Վանաձոր քաղաքում ոստիկանների կողմից բռնության դեպքերի վերաբերյալ ստացված տեղեկությունները: Մարտի 17-ին զանգվածային լրատվության միջոցների և սոցիալական հարթակների մշտադիտարկման արդյունքում արձանագրված տեղեկությունների համաձայն` Վանաձորում` ոստիկանության բաժնում, ոստիկանները ֆիզիկական բռնություն են գործադրել անձի նկատմամբ, և նրա հասցեին հնչեցրել հայհոյանքներ։ Նախօրեին՝ մարտի 16-ին ևս Պաշտպանի թեժ գծին ահազանգ
«Գետնին չեն տապալել, հրավիրել, պարզաբանումներ են արել։ Նախապես զգուշացվել էր, ուղղակի ես ՀՀ-ում չէի եղել»․ Խաչատուր Սուքիասյանը՝ իր անվտանգության աշխատակիցների մասին
Լրագրողների հետ զրույցում իր՝ Մոնտե Կառլոյում գտնվելու և ՀՀ ԱԺ նիստերից բացակայելու առիթով Խաչատուր Սուքիասյանն ասաց․ «Կուզեմ ավելի շատ բացակայեմ արդեն, որովհետև շատ հետաքրքրվեցիք, որ մի անգամ բացակայել եմ»։
Կարծում եմ՝ հայ-ամերիկյան զորավարժությունների նախապատրաստական աշխատանքներ են տարվում․ Սուրեն Սարգսյան
Ամերիկյան զինտեխնիկայի Հայաստան տեղափոխման մասին
«Ստախոս, փաստաթուղթը հրապարակիր, ի վերջո հրապարակին դո՞ւրս ես գալու՝ պատմելու, թե ինչ է այդ խաղաղության պայմանագիր ասվածը»․ Բագրատ սրբազան
«Մեզ տեղեկատվություն է հասել, որ այս ստախոսը պատրաստվում է հայտարարությամբ հանդես գալ, դիմել ժողովրդին այդ իրենց հռչակավոր խաղաղության պայմանագրի շուրջ»։
ԵՄ-ն դիտարկում է «Ազատություն» ռադիոկայանի ֆինանսավորումը ստանձնելու հարցը
Եվրամիությունը ուսումնասիրում է «Ազատություն» ռադիոկայանի ֆինանսավորումը ստանձնելու հնարավորությունը, սակայն դա ինքնաբերաբար տեղի չի ունենա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին Բրյուսելում ԵՄ խորհրդի նիստին հաջորդած մամուլի ասուլիսում ասել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։ «Կարո՞ղ ենք ֆինանսավորել և լրացնել ԱՄՆ-ի՝ ռադիոկայանի ֆինանսավորման կորստի բացը: Այս հարցի պատասխանը ավտոմատ
«Համոզվել ենք, որ կառավարության ղեկավարը ստախոս է, եւ իր ամբողջ թիմն այդ նույն ստախոսության մեջ է»․ անհնազանդության գործողություններ՝ Երեւանում
«Սա ուղերձ է՝ ընդվզելու այս իշխանությունների քաղաքականության դեմ եւ փորձելու համախմբել մարդկանց, որպեսզի ընդհանուր պարզ լինի՝ հայ ժողովուրդը դեմ է այս իշխանություններին»։
«Երեսուն տարի մե՞նք ինչ ենք արել, նույն բանն էլ մենք ենք արել»․ Խաչատուր Սուքիասյանը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու առիթով
Խաչատուր Սուքիասյան․ «Լևոն Տեր-Պետրոսյանը լուծում գտել էր․ ի՞նչ արեցին։ Պետք է այդ օրվան անդրադառնանք․ ո՞նց է եղել, որ ղարաբաղյան իշխանությունը դեմ է եղել խնդրի լուծմանը։ Դրա համար ո՞վ է պատասխան տալու։ Այդ դեմ լինողները Լևոն Տեր-Պետրոսյանին դավաճան էին անվանում, ոնց որ այսօր Նիկոլ Փաշինյանին են դավաճան անվանում։ Խայտառակություն է, բայց դրանից հետո ի՞նչ եղավ․ եղավ այն, ինչ եղավ»։
Քննարկվել են ապրանքների նույնականացման միջոցներով դրոշմավորման համակարգին վերաբերող հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ապրանքների նույնականացման միջոցներով դրոշմավորման համակարգին վերաբերող հարցեր: Ներկայացվել են գործընթացում առկա հիմնական խնդիրներն ու առաջարկվող լուծումները: Նշվել է, որ իրականացվող աշխատանքների նպատակն է ունենալ ապրանքի հետագծելիության համակարգ բոլոր փուլերում՝ արտադրողից, ներմուծողից մինչև սպառող: Մտքեր են փոխանակվել կատարված աշխատանքների արդյունքների վերաբերյալ: Վարչապետը հանձնարարել է
Հանրապետության փողոցում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է աղյուսե պատ
Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Հանրապետության փողոցում /Ֆիրդուսի թաղամաս/ իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է աղյուսե պատ։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների ու պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից շինարարական աշխատանքները տվյալ տեղամասում դադարեցվել են։ «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետներին հանձնարարվել է տեղում ուսումնասիրել իրավիճակը և հետագա աշխատանքների համար սահմանել հնագիտական
Նարեկ Մկրտչյանն ու Աստրիդ Փանոսյան-Բուվեն քննարկել են սոցիալական պաշտպանության, մասնավորապես աշխատանքի, զբաղվածության և կանանց հիմնահարցերի ոլորտներում համագործակցության ընդլայնմանն առնչվող մի շարք հարցեր
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի աշխատանքի և զբաղվածության նախարար Աստրիդ Փանոսյան-Բուվեի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են սոցիալական պաշտպանության, մասնավորապես աշխատանքի, զբաղվածության և կանանց հիմնահարցերի ոլորտներում համագործակցության ընդլայնմանն առնչվող մի շարք հարցեր։ Նախարար Մկրտչյանը ներկայացրել է ոլորտային առաջնահերթություններն ու այդ ուղղությամբ նախատեսվող բարեփոխումները․ այս համատեքստում նախարարը խոսել է ՀՀ զբաղվածության
Մարտի 18-ին «Երևան-Սևան Մ4» ավտոճանապարհին իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ
Մարտի 18-ին՝ ժամը 11:00-ից, ՀՀ Կոտայքի մարզի «Երևան-Սևան Մ4» ավտոճանապարհի 23,5-ից մինչև 27,5կմ հատվածի աջ և ձախ կողմերում՝ տեղանքի առավել վտանգավոր հատվածներում, իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ, որի ժամանակ վերոնշյալ ճանապարհի նշված հատվածը պարբերաբար միակողմանի փակվելու է։ Կոտայքի մարզային փրկարարական վարչության կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ: ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն


















































