Օրվա լրահոսը
Գավառի նախկին ղեկավարն օտարել է առանձնապես խոշոր չափերով գույք՝ համայնքին պատճառելով շուրջ 27 մլն դրամի վնաս
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Գավառ համայնքի նախկին ղեկավարի կողմից մի խումբ անձանց օժանդակությամբ առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը: Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Գավառ համայնքի նախկին ղեկավարը ավագանու 8 անդամների և իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Ս.Դ.-ի, Բ.Բ.-ի և ընկերության փորձագետ
102-րդ ռազմակայանի՝ թմրանյութեր շրջանառած ծառայողները լքել են Հայաստանը
Օգտագործելով զինծառայողների ազատության մեջ գտնվելու ժամանակահատվածը՝ ՌԴ հարավային ռազմական շրջանի ղեկավարությունն այդ զինծառայողներին տեղափոխել է Ռուսաստան՝ պաշտպանելով նրանց Հայաստանում թմրանյութերի ապօրինի շրջանառության համար քրեական հետապնդումից: Ընդ որում, երկու ծառայողներից մեկը Հայաստանից հեռացել է ՌԴ ՊՆ ռազմական օդանավով՝ «Էրեբունի» օդանավակայանից:
Զելենսկին հավատում է, որ կարող է փրկել հարաբերությունները Թրամփի հետ՝ փակ դռների հետևում
«Ազատություն». Սպիտակ տանը տեղի ունեցած Թրամփ-Զելենսկի սկանդալային բանավեճից հետո Ուկրաինայի նախագահն ասել է՝ «հավատում է, որ կարող է փրկել իր հարաբերությունները նախագահ Թրամփի հետ, սակայն բանակցությունները պետք է տեղի ունենան փակ դռների հետևում»։ «Այն ձևաչափով, որ տեղի ունեցավ հանդիպումը, չեմ կարծում, որ մեզ՝ որպես գործընկերների, դրական կամ հավելյալ որևէ բան տվեց», – ասել է Ուկրաինայի
Իրանի ԱԳՆ խոսնակ. Թուրքիայի հետ վաղուց ունենք տարակարծություններ
Ermenihaber. Իրանի արտգործնախարարության խոսնակ Իսմայիլ Բեքայն ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձել է Թուրքիա-Իրան հարաբերություններին: Նա, պատասխանելով Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի՝ Իրանի վերաբերյալ վերջին հայտարարությունների մասին հարցին, ասել է. «Մենք մեծ նշանակություն ենք տալիս Թուրքիայի հետ հարաբերություններին: Մեր հարաբերություններում առկա է ընդհանուր շահերի խնդիր, բացի այդ բոլորը գիտեն, որ Թուրքիայի հետ վաղուց ունենք տարակարծություններ: Երկու կողմի
Շինուհայր-Հարժիս ճանապարհահատվածում բուք է, Լարսը բաց է
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար: Շինուհայր-Հարժիս ճանապարհահատվածում բուք է։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։
Դուալ ուսուցումը ենթադրում է մասնավոր հատվածի մասնակցություն. Արմենուհի Պողոսյան
Օրենքը նախատեսել է, որ ստեղծվեն դուալ ուսուցման կազմակերպման պատասխանատու կառույցներ
«Օքսեջեն» հիմնադրամի «Գենդերային ապատեղեկատվությունը հայաստանյան լրատվամիջոցներում» զեկույցում արատավորվել է Aravot.am-ի համբավը. Տեղեկատվական վեճերի խորհրդի փորձագիտական կարծիք
Խորհուրդը եզրակացնում է, որ հրապարակված զեկույցի՝ «Aravot.am»-ին վերաբերող հատվածներում, որտեղ տրվել են գնահատականներ առ այն, որ կայքի լրագրողները գենդերային ապատեղեկատվություն են տարածել (ինչը դիտավորություն է ենթադրում և առնվազն բերված օրինակներով չի հաստատվում), վերոհիշյալ նպատակները բավարար կերպով չեն համադրվել ու չեն փոխհավասարակշռվել խոսքի ազատության իրավունքի, լրագրողների՝ տեղեկություններ ու գաղափարներ տարածելու հանրային առաքելության հետ։
Բժիշկների նկատմամբ բռնությունը մեր հասարակության մեջ առկա ամենատարօրինակ երևույթներից մեկն է, որը լավ բան չի վկայում մեր մասին. Տիգրան Ավինյան
Երևանի «Շտապբուժօգնություն» ընկերությունը սեփական միջոցներով 7 նոր ժամանակակից ավտոմեքենա ձեռք կբերի: Արդյունավետ կառավարման շնորհիվ ընկերությունը սկսել է շահութաբեր աշխատել, որը հնարավորություն է տալիս ոչ միայն սեփական միջոցներով վերազինել հավաքակազմը, այլև հոգալ անհրաժեշտ կարիքները: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է նաև բժիշկների նկատմամբ գրանցված ոտնձգության դեպքերին: «Սրանք ցավալի դեպքեր են: Բժիշկների նկատմամբ բռնությունը
Ֆուտբոլային այսօրվա ղեկավարության անփառունակ կառավարումը հայկական ֆուտբոլը հասցրել է աղետալի վիճակի․ Արթուր Սողոմոնյան
«Փյունիկ»-«Արարատ Արմենիա» խաղի ժամանակ ձերբակալվել են 9 երկրպագուներ, որոնք պահանջում են ՀՖՖ նախագահ և փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանի ու Արմեն Նիկողոսյանի հրաժարականները
«Չեմ բացառում, որ մի օր էլ Անդրանիկ Քոչարյանը կարող է Բաքվի բանտում հայտնվել, կարծեմ Արցախում եղել է զինվորական հագուստով»․ Ժաննա Ալեքսանյան
«Շատ վատ են իրենց պահում իշխանամերձ շրջանակները»,- ասաց իրավապաշտպանը։
Մտել էին պոլիկլինիկայի շենք, բացելով վճարային տերմինալի դուռը՝ գողացել մոտ 90 հազար դրամ
Արմավիրի բաժնի համայնքային ոստիկանները նախկինում կատարված գողություններ են բացահայտել Հունվարի 16-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ «Արմավիր» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի տարածքից գողացել են վճարային տերմինալը: Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ հունվարի 15-ի ժամը 21-ից հունվարի 16-ի ժամը 7.30-ն ընկած ժամանակահատվածում հարմարեցված գործիքով դուռը բացել, մտել էին
Կարևոր է տեսնել առաջիկա երկու տարիների ընթացքում Հայաստանի առաջխաղացումը համաշխարհային ասպարեզում որպես կենսաբազմազանության առաջամարտիկ. Աստրիդ Շումեյքեր
Մարտի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շումեյքերին։ Նախարար Միրզոյանը շնորհավորել է Աստրիդ Շումեյքերին Հռոմում Կոնվեցիայի կողմերի 16-րդ հանդիպման (COP16) հաջող անցկացման կապակցությամբ, որին ՀՀ պատվիրակությունը ևս ակտիվ ներգրավված էր: ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ Հայաստանի համար մեծ պատասխանատվություն է հյուրընկալելու հաջորդ՝ COP17 համաժողովը՝
Էջմիածնում ծնողը հարվածել է իր տղային հարվածած ֆիզկուլտուրայի ուսուցչին. վիճաբանությունը շարունակվել է դպրոցից դուրս. Shamshyan.com
Shamshyan.com. Փետրվարի 27-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Էջմիածին քաղաքի Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 1 դպրոցի դիմացի հատվածում մոտ 10 անձինք վիճաբանում և փոխադարձ հարվածներ են հասցնում միմյանց: Պարզվել է, որ Էջմիածին քաղաքի Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 1 դպրոցի ֆիզիկական պատրաստության ուսուցիչ, Արմավիրի մարզի
Տեղի է ունենում պայքար ԶԼՄ-ների նկատմամբ վերահսկողության ուղղությամբ. Բորիս Նավասարդյան
Իշխանությունները փորձում են քննադատական խոսքը հնարավորինս լռեցնել
ԿԽՄԿ-ն արձանագրե՞լ է Ռուբեն Վարդանյանի խոշտանգման փաստը․ Ըստ Զառա Ամատունու՝ Վարդանյանին այցելել են հացադուլ հայտարարելուց հետո
Նա նշեց, որ իրենց արձանագրած մանրամասները չեն կիսում հանրության ու Բաքվի բանտերում գտնվող անձանց ընտանիքների, ինչպես նաեւ ՀՀ իշխանությունների հետ։
Հունվարի 1-ից մինչ օրս համընդհանուր հայտարարագիր լրացրած 3448 քաղաքացի հետ է ստացել 321 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը Հունվարի 1-ից մինչեւ օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 3448 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 962 քաղաքացի) հետ է ստացել 321 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +89 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից հետ ստացած կրեդիտի միջին չափը 93.1 հազար դրամ է:
«Երբ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը բանտարկված է եւ կտտանքների է ենթարկվում, հայ-ադրբեջանական հաշտություն ու խաղաղություն հնարավոր չէ»
Մենուա Սողոմոնյանը դիմեց Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանին՝ խնդրելով դադարեցնել հացադուլը։
Վայոց ձորի մարզպետի հետ հանդիպմանը դեսպան Դըկոտինյին ընդգծել է համագործակցությունն ընդլայնելու ֆրանսիական կողմի պատրաստակամությունը
Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Դըկոտինյիին Փետրվարի 28-ին Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին: Հանդիպմանը մասնակցել են նաև Վայոց ձորի մարզպետի տեղակալ Արսեն Խաչատրյանը և գլխավոր քարտուղար Աղվան Հարությունյանը: Մարզպետը ողջունել և շնորհակալություն է հայտնել դեսպանին
Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատին տարիներ շարունակ աջակցության և ընդունած որոշումների համար
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Ուրուգվայ կատարած այցի շրջանակներում հանդիպել է Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Սեբաստիան Վալդոմիրի հետ: Հանդիպմանը մասնակցել են պատգամավոր Պեդրո Խիսդոնյանը, Անա Օլիվերան՝ Ներկայացուցիչների պալատի նախկին նախագահը, որը 2024 թ. այդ պաշտոնում այցելել էր Հայաստան և սենատոր Լիլիամ Կեչիչյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև խորհրդարանական դիվանագիտության խթանման ուղիներն ու հնարավորությունները:
«Երկրի մեջ ամենագլխավոր բանը մարդն է, որ դուք չեք մտածում մարդու մասին»․ Գեւորգ Պապոյանի եւ տնտեսվարողների հանդիպումը ուղեկցվեց նախատինքներով
«Ես հասկանում եմ, որ մենք ունենք պետական պարտք, որը 12 միլիարդի շեմը հատել է եւ հավելյալ հարկային գործիքներ են պետք պետությանը, բայց սա տարբերակ չէ»,-նախարարին դիմեց տնտեսվարողներից մեկը։
«Ապրելու երկիր»-ը կմասնակցի Գյումրիի ավագանու ընտրություններին. կուսակցության ցուցակը կգլխավորի Կարեն Մալխասյանը
«Ապրելու երկիր» կուսակցությունը որոշում է կայացրել մասնակցել Գյումրի համայնքի ավագանու ընտրություններին։ Կուսակցության ցուցակը գլխավորելու է կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Կարեն Մալխասյանը։ Կուսակցությունը, կարևորելով ՏԻՄ ընտրությունները ինչպես համայնքների զարգացման կյանքում մասնակցություն ունենալու, այնպես էլ ամբողջական իշխանափոխության հասնելու համար, Գյումրիի ընտրությունները ևս դիտարկում է այդ համատեքստում՝ ինչպես կուսակցության կողմից մասնակցած 20-ից ավել ՏԻՄ ընտրությունները։ 2021թ․ ընտրություններում «Ապրելու
«Ադրբեջանում դատվում են ոչ միայն կոնկրետ մարդիկ, դատվում է միջազգային իրավունքը»․ Լարիսա Ալավերդյան
«Իմ սարսափը ոչ միայն Ադրբեջանի գործողություններից է, այլ այն ահավոր, ես կասեի՝ անմարդկային քաղաքականությունից, որը վարում են ՀՀ օրվա իշխանությունները»։
Վահագն Խաչատուրյանի և Ուրուգվայի նախագահի զրույցի ընթացքում շեշտվել է դեսպանությունների բացման կարևորությունը համագործակցության ամրապնդման գործում
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Մոնտեվիդեոյում հանդիպել է Ուրուգվայի նախագահ Ժամանդու Օրսիի հետ: Ողջունելով նորընտիր նախագահին Հայաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել հրավերի համար, ինչին ի պատասխան Ուրուգվայի նախագահն իր խոսքում շնորհակալություն է հայտնել Վահագն Խաչատուրյանին երդմնակալության արարողությանը մասնակցելու համար և նշել, որ այցը նոր խթան կհանդիսանա երկու երկրների բարեկամության ամրապնդման համար: Հանդիպման ընթացքում նախագահները շեշտել են,
«Պայմանավորվածություններն ամենևին չեն չեղարկվել։ Հաշվի առեք, որ ամբողջ ադմինիստրացիան է փոխվել»․ Պարույր Հովհաննիսյանը՝ ԱՄՆ-ից սահմանային հարցերով խմբի այցի ձգձգման մասին
Պարույր Հովհաննիսյանը վստահեցրեց՝ կա նաև Իրանի հետ համաձայնություն բոլոր հարցերով։ Ամեն ինչ իր հունով ընթանում է։
«Բրիտանական կրթական համակարգը լավագույններից է աշխարհում, դրա բազմաթիվ տարրեր կարող ենք տեղայնացնել մեր կրթական համակարգում». Արաքսիա Սվաջյան
«Օտար լեզուների դասավանդման բարելավումը հիմնաքարային է»
Բագրատ սրբազանն այցելել է հացադուլավորներին. «Սա անզորությունից բխած ճիչ է»
Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այցելել է Ազատության հրապարակում հացադուլի մեջ գտնվող «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանին։ Նշենք, որ Մանե Թանդիլյանը հացադուլ է հայտարարել, խնդրելով Բաքվի բանտում պատանդառված Ռուբեն Վարդանյանին դադարեցնել հացադուլը։ Նշենք նաև, որ Մանե Թանդիլյանի խնդրանքով լրատվամիջոցները մուտք չեն գործում վրան և բոլոր նկարահանումներն արվում են դրսից։
«Ռուբեն Վարդանյանը եւ բոլոր գերիները մեզ պետք են ողջ, ոչ թե մահացած, իսկ Ադրբեջանի իշխանությունները կերազեն, որ նրանք բանտում իրենց կամքով մահանան»
Զառա Ամատունին ցույցի մասնակիցներին ասաց, որ Ռուբեն Վարդանյանի հացադուլի ժամանակ նրան այցելություն եղել է, նա բժշկական հետազոտության է ենթարկվել
«Մշակվում է գործողությունների ծրագիր, որի իրագործումը պետք է մեզ տանի վիզաների ազատականացմանը։ Այն չբանակցվող փաստաթուղթ է, որը տրամադրելու է եվրոպական կողմը»
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի պաշտոնավարման 100 օրը․ հիմնական մարտահրավերներն ու արձանագրված ձեռքբերումները Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը «Արմենպրեսի» հետ հարցազրույցում ամփոփել է իր պաշտոնավարման 100 օրը՝ անդրադառնալով նախարարության և ենթակա ծառայությունների բարեփոխումների գործընթացին, հիմնական մարտահրավերներին, արձանագրված ձեռքբերումներին, քաղաքացիներին հետ երկխոսության նոր ձևաչափին, վիզաների ազատականացման շուրջ երկխոսության ընթացքին, հանցավորության և կոնկրետ հանցատեսակների դեմ պայքարի նոր մեխանիզմներին։
Վարչապետի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի հորեղբայրը սրտամկանի կաթված է ստացել դատական նիստում. «Փաստինֆո»
«Փաստինֆո». Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի, մահվան ելքով վրաերթի ենթարկելու գործով այսօր Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, կայացած դատական նիստում Սոնա Մնացականյանի հորեղբայրը սրտամկանի կաթված է ստացել։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Րաֆֆի Ասլանյանից։ Փաստաբանը հայտնեց, որ դատական նիստի ընթացքում նրա ինքնազգացողությունը վատացել է, դուրս
Մի քանի տասնյակ ՀԿ-ներ բաց նամակ են հղել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի նախագահին
Գործել որպես անկախ միջնորդ հայ գերիների և Ադրբեջանի իշխանությունների միջև՝ ապահովելու միջազգային մարդասիրական իրավունքի պահպանումը և նրանց անհապաղ ազատ արձակումը։


















































