Օրվա լրահոսը

Քննարկվել են Հայաստանի և Սերբիայի հարաբերությունների զարգացման հեռանկարներն ու համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանում Սերբիայի արտակարգ և լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչին: Հանդիպման սկզբում նախագահը ողջունել է դեսպանին և շնորհավորել Սերբիայի Հանրապետության Պետականության տոնի կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ և բարգավաճում: Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության և ջերմ խոսքերի համար: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանի և Սերբիայի հարաբերությունների զարգացման հեռանկարներին և համագործակցության

««Արմաթ» լաբորատորիաներ հաճախած երեխաների մեծ մասը հետագայում ընտրում է այդ ուղղությամբ մասնագիտություն». Արաքսիա Սվաջյան

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր մասնակցել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) տարեկան 24-րդ համաժողովին: Արաքսիա Սվաջյանը ողջունել է ներկաներին և նշել, որ ուրախ է համաժողովի շրջանակում ներկայացնել կրթության ոլորտում մասնագիտական կառույցների հետ արդյունավետ համագործակցությամբ իրականացվող ծրագրերը: ԿԳՄՍՆ և ԱՏՁՄ համագործակցությամբ հանրակրթական ուսումնական հաստատություններում իրականացվում է «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների կրթական ծրագիրը, որի նպատակն

Հայաստանը շահագրգիռ է Դոմինիկանայի հետ բարեկամական ու փոխշահավետ համագործակցության զարգացմամբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը փետրվարի 19-ին ընդունել է մեր երկրում Դոմինիկանայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր նորանշանակ դեսպան Ալեխանդրո Արիաս Սարսուելային (նստավայրը` Մոսկվա): Շնորհավորելով Ալեխանդրո Արիաս Սարսուելային դեսպան նշանակվելու առթիվ` Հակոբ Արշակյանը համոզմունք է հայտնել, որ վերջինիս մասնագիտական ունակությունները եւ գործունեությունը կնպաստեն Հայաստանի եւ Դոմինիկանայի միջեւ հարաբերությունների զարգացմանը: «Հայաստանը շահագրգիռ է Դոմինիկանայի հետ

««Աբովյան» ՔԿՀ-ն մոտ ապագայում կարող է այն նշաձողը դառնալ, որին պետք է ձգտեն և հասնեն մյուս քրեակատարողական հիմնարկները»

«Ինչպես գիտենք, այստեղ անազատության մեջ գտնվողները յուրահատուկ են, քանի որ կանայք են և անչափահասներ, և այդ է պատճառը, որ առաջին հերթին պետք է բարեկարգվի հենց «Աբովյան» քրեակատարողական հիմնարկը». Սրբուհի Գալյան

«Հայաստանի իշխանությունների նպատակը ո՞րն է, որ մինչեւ վերջին արցախցին՝ ծեր ու մանուկ կոտորվեի՞ն, որ Արցախի հարցը մեկընդմիշտ փակվե՞ր»․ Արմեն Պետրոսյան

«Հայաստանում իշխանությունը բռնազավթած ուժի համար Արցախն ի՞նչ էր, գլխացավա՞նք էր, թե՞ երկրորդ հայկական պետություն։ Իրենց հայտարարությունները հանգեցնում են այն մտքին, որ Արցախն իրենց համար գլխացավանք էր, որից պետք էր ազատվել»։

ԲՏԱ նախարարությունը ձևավորել է լայն օրակարգ «EDGE Group» ընկերության հետ և մեկնարկել կոնկրետ ծրագրերի իրականացման փուլը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը փետրվարի 18-ին Աբու Դաբիում հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտպանական, անվտանգային և առաջատար տեխնոլոգիաների զարգացման ոլորտում մասնագիտացած, ռազմարդյունաբերական ոլորտի առաջատար «EDGE Group» ընկերության առևտրի և առաքելության աջակցության նախագահ Օմար Ալ-Զաաբիի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմարդյունաբերության ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր՝ ոլորտային համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև ոլորտի

Ակբա բանկը մեկնարկում է դրամային պարտատոմսերի միանգամից երկու  տեղաբաշխում

Ակբա բանկը, 2025 թվականի փետրվարի 20-ից մինչև 2025 թվականի ապրիլի 10-ը ներառյալ, հրապարակային առաջարկով մեկնարկում է արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսերի միանգամից երկու տեղաբաշխում՝ համապատասխանաբար 3.000.000.000 (երեք միլիարդ) և 4.000.000.000 (չորս միլիարդ) ՀՀ դրամ ծավալով։ 3.000.000.000 (երեք միլիարդ) ՀՀ դրամ ծավալով պարտատոմսերի շրջանառության ժամկետը 36 ամիս է։ Տեղաբաշխվելու է 30.000 (երեսուն հազար) դրամային պարտատոմս՝ տարեկան 9.5%

Հրազդանի և Տաշիրի տարածաշրջաններում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-15 մետր, Դիլիջանի ոլորաններում՝ 50-100 մետր

Փետրվարի 19-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Աբովյանի (Չարենցավանի հատված), Հրազդանի, Սևանի, Ապարանի, Արագածի, Աշոցքի, Ստեփանավանի, Գուգարքի, Տաշիրի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Բքի և ցածր տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Հրազդանի և Տաշիրի տարածաշրջաններում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-15 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր

Կարեւոր շրջադարձ ԱՄՆ-ՌԴ հարաբերություններում. մեկնաբանում է գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը

Արդեն առաջին արձագանքը հնչեց ԱՄՆ նախագահից, կանխատեսվում է, որ շուտով կարող է հանդիպում լինել իր եւ Պուտինի միջեւ: Սա աշխարհաքաղաքական իմաստով կարեւոր իրադարձություն է, այնքանով, որքանով հանրության համար պետք է ցավալի լինի Ուկրաինայում տեղի ունեցող եղբայրասպան պատերազմը: Տարբեր տեղեկություններով, Ուկրաինան մեկ միլիոն զինվորականներ եւ քաղաքացիական բնակչություն է կորցրել: Այդ հանդիպումը մեսիջ էր, որ խաղաղություն կարող է հաստատվել»,- «Հայելի» ակումբում նշեց Քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը:

Զավեշտն այն աստիճանի է հասել, որ Գյումրիին ամենաշատ վնաս հասցրած նախկին քաղաքապետը մասնակցում է առաջիկա ընտրություններին, մինչդեռ Սամվել Բալասանյանը հետախուզվում է. Արման Բաբաջանյան

Տեղեկացնեմ, որ ես ոչ Վարդանիկին եմ ճանաչում, ոչ նրա որդուն, ոչ էլ երբևէ հանդիպել եմ Սամվել Բալասանյանին կամ նրա որդուն։ Պարզապես անազատության մեջ, կալանավայրում, պատմում էին, որ իմ հետ կալանք կրողներից մեկը Սպարտակի կատարած սպանությունն իր վրա վերցրած Սպարտակի ընկերն է։

Պատմությունը դասեր է տալիս, ոչ թե բեռ դառնում. Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի, ֆեյսբուքյան գրառումը «Ազգի անցյալի հանդեպ քննադատական կամ ապակառուցողական մոտեցումը չպետք է ենթադրի ազգային պատմությունից հրաժարում, ոչ էլ ազգային վերելքի ու անկման համար նախկինում նշանակալի համարվող պատմական գործընթացների կամ իրադարձությունների արհամարհում»։ «Երջանկության քաղաքական գինը. Ֆինլանդիայի պատմությունը». հեղինակ՝ Հենրիկ Մեյնանդեր Այժմ կարդում եմ այս գիրքը, և վերոնշյալ միտքը ստիպեց երկար խորհել մեր

Հայաստանում ԲՏԱ ոլորտն աստիճանաբար դառնում է առաջնորդող. Հակոբ Արշակյան

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը փետրվարի 19-ին ողջույնի խոսքով է հանդես եկել Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) 24-րդ համաժողովին: Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ ԱԺ նախագահի տեղակալը պետություն եւ մասնավոր գործընկերության շրջանակում կարեւորել է ասոցիացիաների դերը՝ դրական գնահատելով ԱՏՁՄ զարգացման տեմպերը: Միությունը միավորում է ավելի քան 200 տեղական եւ միջազգային ընկերություններ՝ նպատակ ունենալով Հայաստանը վերածել առավելագույն

Մի օր կհամբուրեմ այն հողը, որտեղ զոհվել է իմ զավակը. Աստղ Գալեյան. ԱրցախԹիՎի

ԱրցախԹիՎի. Հայացքն Արցախին. 44-օրյա պատերազմում անմահացած Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղ Գալեյանը, «Հայացքն Արցախին» հաղորդմանը խոսել է այն ցավի, տառապանքների մասին, որի միջով մինչև օրս անցնում է իր ընտանիքը։ Պատերազմում որդուն կորցնելուց հետո հույս ուներ, որ իր մեջ ուժ կգտնի և կգնա Արցախ, կշրջի այն վայրերով, որտեղ եղել է որդու հետ։ Չի հուսահատվում՝ մտածելով, որ այդ

Իմ կեցվածքը պատասխան է ՔՊ-ի որոշ շրջանակների սադրիչ դրսևորումների. Աղազարյան

Ես ասել եմ նաև, որ ՔՊ ի կողմից ինձ ուղղված ցանկացած դրսևորում ունենալու է ադեկվատ պատասխան` մեկ մակարդակ ցածր։

«Զուտ տնօրենի անձնական հարցերի համար չի կարելի երեխաներին սթրեսի ենթարկել»․ թիվ 144 դպրոցի ծնողները պայքարում են իրենց դասղեկի համար

Բակում հավաքված ծնողներն ասացին․ «Ընկեր Խաչատրյանն ուներ հավաստագիր, մեր տնօրենին հավասար ինքն էլ կարող էր տնօրեն ընտրվել, նա խոչընդոտ էր համարվում․ բոլորս էլ գիտենք։ Եթե տնօրենի խնդիր լիներ, 90 տոկոսը կանգնելու է ընկեր Խաչատրյանի կողքին»։

Գյումրիում, Արարատում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Գյումրի, Արարատ և Հրազդան քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը փետրվարի 1-6-ը (2025թ․) Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Գյումրիում՝ ամբողջ շաբաթվա ընթացքում, Արարատում՝ գրթե ամբողջ շաբաթ, Հրազդանում՝ փետրվարի 1-ին, 3-ին և 6-ին: Վանաձոր քաղաքում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը փետրվարի 6-11-ը (2025թ․) Ծատուրյան փողոցի հարակից տարածքում՝ գրեթե ամբողջ շաբաթ, Հերացի փողոցի հարակից տարածքում՝ չի գերազանցել,

Ադրբեջանն, իհարկե, ագրեսոր է, բայց հենց Փաշինյանի ձախողումներն են Ալիևի նկրտումները դարձրել իրագործելի. Վարդան Օսկանյան

Իր բոլոր թերություններով հանդերձ՝ Ռուսաստանը պատմականորեն եղել է Հայաստանի անվտանգության հիմնական երաշխավորը։

Ոստիկանների հետ` ավագանու անդամները ներխուժեցին թիվ 144 դպրոց․ տնօրենն ասաց՝ Տիգրան Ավինյանի հետ ազգակցական կապ չունի

Երևանի ավագանու անդամ Աշոտ Սարգսյանն ասաց ․ «Առաջին դասարանի աշակերտների 40-ից ավելի ծնողներ դիմել են մեզ այն խնդրով, որ իրենց ուսուցչին հեռացրել են աշխատանքից։ Ծնողները պնդում են, որ անհիմն կերպով են նրան հեռացրել»։

Կստեղծվի ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով

Սահմանել, որ հանձնաժողովը գործունեությունն իրականացնում է իր կողմից հաստատված աշխատակարգի համաձայն:

Կենտրոնում, Նոր Նորքում և Շենգավիթում օդում ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Երևանում մթնոլորտային օդի որակը փետրվարի 12-18-ը (2025թ.) ✅ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոն վարչական շրջանում՝ գրեթե ամբողջ շաբաթ, ◾️ Նոր Նորքում՝ փետրվարի 12-ին և 18-ին, ◾️ Արաբկիրում՝ չի գերազանցել, ◾️ Շենգավիթում՝ փետրվարի 17-ին և 18-ին։ ✅ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է․ ◾️ Նոր Նորքում՝ փետրվարի 17-ին ◾️ Կենտրոնում՝ փետրվարի 12-ին և

Դեսպան Հակոբյանը և նախարար Հաշեմին անդրադարձել են ՏՏ ոլորտի կրթական ծրագրերի շրջանակում ՀՀ-ԻԻՀ համագործակցության հնարավորություններին

ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Սաթթար Հաշեմիի հետ։ Քննարկվել են կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների, փոստային ծառայությունների ոլորտում երկու երկրների միջև համագործակցության զարգացման և խորացման հնարավորությունները։ Զրուցակիցներն ընդգծել են Հայաստանի և Իրանի հանգուցային աշխարհագրական դիրքը՝ Ասիայի և Եվրոպայի միջև համացանցային կապուղիների ապահովման տեսանկյունից։ Անդրադարձ է կատարվել ՏՏ ոլորտի կրթական ծրագրերի

Անհամություն է արդեն տրանսպորտից օգտվել, կարելի է «Օպել» առնել. քաղաքացին 150 դրամի բոյկոտի ձեւեր է թվարկում

Երեւի վազանց են արել, չեն նկատել: Ես պատերազմի մասնակից եմ, սպա եմ, այն էլ հաղթած սպա, ինձ ոչ մի բան չկա, անպայման պետք է զոհվա՞ծ լինեի. քաղաքացի

2025 թ.-ի հունվարին որքան զբոսաշրջիկ է այցելել Հայաստան

2025 թվականի հունվարին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը։ 2025 թ.-ի հունվարին Հայաստան այցելել է 139,482 զբոսաշրջիկ։ Նախորդող տարում զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 154,319՝ 2024թ․ հունվարին: 2025 թ․ հունվար ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (39.5 %), Վրաստանից (13%) և Իրանից (9.4%): ՀՀ զբոսաշրջության կոմիտե

«Փրկել ենք ԵՄ պատվի մնացորդները». Հունգարիան արգելափակել է Ռուս ուղղափառ եկեղեցու պատրիարք Կիրիլի դեմ ԵՄ պատժամիջոցները

«Ազատություն». Բուդապեշտն արգելափակել է Ռուս ուղղափառ եկեղեցու պատրիարք Կիրիլի և մի շարք այլ անձանց դեմ ԵՄ պատժամիջոցների ընդունումը, հայտարարել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն։ Հունգարական դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ Բուդապեշտը կանխել է նաև Ռուսաստանի ազգային օլիմպիական կոմիտեի և ռուսական երկու ֆուտբոլային ակումբների դեմ ԵՄ պատժամիջոցների կիրառումը։ «Այս քայլով մենք փրկել ենք ԵՄ պատվի մնացորդները», – նշել

Աննա Մկրտչյան. Եթե մարդու մտքով անցնում է Բաքվի բանտում նստած մարդկանց դիտարկել քաղաքական ասպեկտից, նշանակում է, ինքը նրանց լավ էլ քաղաքական հակառակորդ է համարել

Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ում արած այն հայտարարությանը, որ արցախյան հարցի գործընթացը փաստաթղթավորված չկա, ինքը փաստաթղթերը՝ մեկ ինչ-որ սառնարանից, մեկն ինչ որ օդորակիչից է հանում, Աննա Մկրտչյանը պատասխանում է․ «Ամբողջությամբ սուտ է ասում․ 2018 թվականին իրեն թողնվել է պետական ապարատում դեպոնացված փաստաթղթեր՝ 30-ամյա հաղթանակած բանակցային գործընթաց։ 2018 թվականին ինքը գալով իշխանության, այդ փաստաթղթերից մեկը դրել է սառնարանի ոտքի տակ, մեկը պահել է կոնդիցիոների մեջ»:

Միջազգային ատյաններից Ադրբեջանի դեմ Հայաստանի գանգատներից հրաժարվելն անհնար է նաև իրավական արգելքի պատճառով. Արման Թաթոյան

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի թվիթերյան գրառումը Միջազգային ատյաններից Ադրբեջանի դեմ Հայաստանի գանգատներից հրաժարվելն անհնար է նաև իրավական արգելքի պատճառով: ՀՀ կառավարության ղեկավարն այդ հայտարարություններն անում է ՔՊ ղեկավարի իր նեղ շահերի գերակայությամբ` ի չարը գործադրելով ՀՀ վարչապետի կարգավիճակը և սխալ մեկնաբանելով Կառավարության լիազորությունները: Նա չունի

Կարուսելների և արտադրական վտանգավոր այլ օբյեկտների անվտանգությունը՝ ՆԳՆ-ի ուշադրության կենտրոնում

Գարնանն ընդառաջ՝ նախապատրաստական աշխատանք են սկսում նաև բացօթյա ժամանցի և զվարճանքի վայրերը՝ այդ թվում կարուսելները։ Արտադրական վտանգավոր այդ օբյեկտների տեխնիկական անվտանգության պատշաճ ապահովման նպատակով ՆԳ նախարարության նախաձեռնությամբ իրազեկման և վերահսկման մակարդակում իրականացվում են գործուն քայլեր` պատասխանատու բոլոր մարմինների ու կազմակերպությունների համագործակցությամբ։ Կարևորելով արտադրական վտանգավոր օբյեկտների՝ մասնավորապես կառուսելների անվտանգ շահագործումը մարդկանց կյանքի և առողջության ապահովման տեսանկյունից,

Իրավիճակը փոխվել է։ Թուրքիան զիջել է իր դերը Սաուդյան Արաբիային, որտեղ և տեղի ունեցան ԱՄՆ-ՌԴ բանագնացների հանդիպումը. Վարուժան Գեղամյան

Սա չի նշանակում, որ մեր սպառնալիքները կվերանան ինքնաբերաբար։ Սակայն դրանց դիմադրելու հնարավորություններն են մեծանում, որից պետք է օգտվեն ազգային ուժերը։

Ոչ սթափ վիճակում վարելու համար Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանի հայրը 1 տարով զրկվել է ավտոմեքենա վարելու իրավունքից. Shamshyan.com

Shamshyan.com. Երեկ՝ փետրվարի 18-ին, ՀՀ ներքին գործերի նախաարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկները ուժեղացված ծառայության ընթացքում ստուգման նպատակով կանգնեցրել են «Toyota Prado» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ: Եղել է խմածության ամենաբարձր աստիճան, ինչի համար նա զրկվել է 1 տարի ավտոմեքենա վարելու իրավունքից, իսկ «Prado» ավտոմեքենան տեղափոխվել

Ռուսաստանը կփորձի պառակտել մեզ. պետք է խուսափել նրանց թակարդներից. Կայա Կալաս

«ԱՄՆ-ի հետ համատեղ աշխատելով՝ մենք կարող ենք հասնել արդար և կայուն խաղաղության՝ Ուկրաինայի պայմաններով»

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031