Օրվա լրահոսը

Սյունիքը՝ Գրենլանդիայի և Գազայի արանքում. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը

Կոմունիկացիաների համար պայքարը ոչ սկսվել է 21-րդ դարով, ոչ էլ ավարտվելու է։ Համաշխարհային պատմությունը վաղուց է հյուսվել ճանապարհային, լոգիստիկ և ջրային ուղիների շուրջ։  Մետաքսի ճանապարհի վրա վերահսկողության շուրջ ստեղծված կայսրություններից մինչև նացիստական Գերմանիայի կողմից Լեհաստանի վրա հարձակման առիթ դարձած Դանցինգի միջանցք, Պունիկյան պատերազմներից մինչև սևծովյան նեղուցների համար պայքար, Սուեզի պատերազմից մինչև Ֆրանսիայի կողմից Լուիզիանայի վաճառքը

ԱՄՆ-ն ձգտում է Ուկրաինայում պատերազմի «արդար» և «մնայուն» ավարտին. Մարկո Ռուբիո

«Ամերիկայի ձայն». ԱՄՆ պետքարտուղարը ընդգծել է՝ եվրոպական երկրները կներգրավվեն ուկրաինական պատերազմի ավարտի շուրջ բանակցություններում։ Երեքշաբթի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Էր-Ռիադում իր ռուս գործընկերոջ հետ հանդիպումից հետո հայտարարել է. «Մենք փնտրում ենք Ուկրաինայի պատերազմի արդար և մնայուն լուծում»։ «Նպատակն է վերջ տալ այս հակամարտությանը արդար, տևական, կայուն և ընդունելի ձևով բոլոր կողմերի համար»,- լրագրողներին ասել է

Բաքվում շինծու գործով նիստի ժամանակ գույքային պահանջ է հնչեցվել

Բաքվում տեղի է ունեցել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ շինծու գործով հերթական դատական նիստը։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ այսօր ավարտվել է այսպես կոչված «մեղադրական եզրակացության» հրապարակումը։ Նշվում է, թե գործիչներին ներկայացվել է ադրբեջանական ենթակառուցվածքներին պատճառված ենթադրաբար 5,2 մլրդ մանաթի նյութական վնասի պահանջ։ Այս գործով որպես մեղադրյալ են ներգրավված ընդհանուր առմամբ 15 անձ, որոնց

Հայ ազգը վտանգավոր կացության մեջ է․ համախմբվե՛նք. ազգային 3 կուսակցությունները հայտարարություն են տարածել

Ազգային երեք կուսակցությունները հայտարարություն են արել․ «Չորեքշաբթի, Փետրուար 12, 2025-ի երեկոյեան, ՀՅԴ-ի Կլենտէյլի կեդրոնատեղիին մէջ, ՍԴՀԿ-ի, ՀՅԴ-ի եւ ՌԱԿ-ի Արեւմտեան Ամերիկայի ղեկավարութեանց ներկայացուցիչները ունեցան երկժամեայ հանդիպում մը, որուն ընթացքին արծարծուեցան Հայաստանի և Արցախահայութեան իրավիճակն ու տագնապները, Արեւմտեան Ամերիկայի հայութեան և յա՛տկապէս այստեղի հայ երիտասարդութեան դիմագրաւած ազգային բնագաւառի մարտահրաւէրները, ինչպէս նաեւ մեր տեղական ազգային կեանքը յուզող հարցեր: Հանդիպումին

Անգոլայի Հանրապետության նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

Փետրվարի 18-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Անգոլայի Հանրապետության նորանշանակ դեսպան (նստավայրը՝ Մոսկվա) Ավգուստո Դա Սիլվա Կունիային՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։ Շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ՝ նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ դեսպանը կգործադրի բոլոր ջանքերը Հայաստան-Անգոլա հարաբերությունների ամրապնդման և համագործակցության հետագա զարգացման համար: Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ քաղաքական երկխոսության ակտիվացման,

Կարեն Խաչանովը Քաթարում չի հաղթահարել մրցաշարի առաջին փուլը

Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ, աշխարհի 21-րդ ռակետ Կարեն Խաչանովը Քաթարում մեկնարկած ATP 500 Qatar ExxonMobil Open մրցաշարի առաջին շրջանում վիճակահանությամբ ուժերը չափել է իր թիմակից, ATP վարկանիշային դասակարգման ցուցակի 6-րդ հորիզոնականն զբաղեցնող Դանիիլ Մեդվեդեւի հետ եւ 2 ժամ 33 րոպե տեւած պայքարում զիջել է 6:4, 5:7, 3:6 հաշվով:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

«Պատրա՞ստ ենք մեր աղջիկ երեխային ուղարկել «Ակադեմիական քաղաք» ու թողնել բախտի քմահաճույքին»․ Մարտուն Գրիգորյան

ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանն Aravot.am-ի զրույցում հայտարարեց, որ սկզբունքորեն դեմ է «Ակադեմիական քաղաք» գաղափարին, քանի որ այն ռիսկային է։ «Գյումրին շատ-շատ տարբերակներով կարելի է զարգացնել, պետք չէ մարդկանց շեղել, մոլորության մեջ գցել, որ հանուն քաղաքի զարգացման «Ակադեմիական քաղաքը» տեղափոխենք Գյումրի։ Էդ ո՞վ է առաջադրվում՝ ասելով, թե ես առաջադրվում եմ քաղաքի հերը անիծելու համար, բոլորն էլ

Էլինա Ավանեսյանը Դուբայում մեկնարկել է պարտությունով

Հայաստանի լավագույն թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը Դուբայում մեկնարկած WTA 1000 շարքի մրցաշարի մեկնարկային շրջանում հանդիպել է Ռուսաստանը ներկայացնող երիտասարդ աստղ Միրրա Անդրեեւայի հետ եւ պարտություն կրել 2:6, 1:6 հաշվով: Դիմակայությունը տեւել է  1 ժամ երկու րոպե:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն

Փետրվարի 20-23-ին հանրապետության տարածքում սպասվում է ձյուն, 20-21-ին առանձին շրջաններում և Երևանում՝ շատ ուժեղ, լեռնային առանձին մարզերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

Փետրվարի 18-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Ճամբարակի լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:   Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամ

Ստացվում է՝ Քոչարյանն ինքն է ամեն բան արել, որ բանակցվող տարբերակում տարածքային ամբողջականության և ինքնորոշման սկզբունքներն «ամուսնանան». Արուսյակ Ջուլհակյան

«Եվ այսպես երկար լռությունից հետո խոսեց Քոչարյանը։ Լռությունը խախտելու պատճառ, թերևս, դարձավ  Ազատության՝ ԱՄՆ գաղտնազերծված արխիվների հիման վրա պատրաստված ռեպորտաժը, որով ապացուցվում էր, որ եղել են բանակցություններ Մեղրին Լեռնային Ղարաբաղով փոխանակելու շուրջ, մի բան, որ երկար ժամանակ հերքում էին թե՛ Քոչարյանը, թե՛ իր առաջնորդած խմբակցության ներկայացուցիչները։ Մի բան, ինչի մասին երեկ, նույն Ազատության եթերում վկայեց

Առավոտյանների ընտանիքը․ թոռնիկի հաշիվը գողացել, ծանոթներից գումար են պահանջում՝ իբր առողջական խնդրի համար

Ավատար-թոռնիկի ֆեյսբուքյան հաշիվը գողանալով՝ խարդախները նրա անունից գրել են հարազատներին, ընկերներին, գումար ուզել իբր առողջական խնդրի լուծման համար։ Որոշ ծանոթներ գումար են փոխանցել խաբեբաներին՝ հավատալով, թե գումարը իրենց ծանոթ տղան է ուզում։

Սրբադասել Արցախի hամար ինկած բոլոր նահատակները

Մեր ժողովուրդի եւ Եկեղեցուոյ պատմութիւնը, ունի պատուաբեր սովորութիւններ, որոնցմէ գերագոյն արժէք ներկայացնողը՝ սրբադասելն է վասն հայրենիքի եւ հաւատի իրենց կեանքը նուիրած հերոսները: Այդպէս է, որ սրբացուած են Վարդանանք, այդպէս է, որ սրբացուած եւ հայացուած են մեր եկեղեցիի շատ մը սուրբերը ինչպէս Ս. Յակոբն ու Ս. Սարգիսը: Տարբեր հանգրուաններով կայացած Արցախեան պատերազմները մեզի համար աւելի քան

Անահիտ Մանասյանը հույս է հայտնել, որ Հայաստանի զինված ուժերում մարդու իրավունքների խթանմանն ուղղված Եվրոպայի խորհրդի ծրագրերը կլինեն շարունակական

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը փետրվարի 18-ին տեսաուղերձով է հանդես եկել «Մարդու իրավունքների խթանումը Հայաստանի զինված ուժերում» Եվրոպայի խորհրդի ծրագրի փակման արարողությանը: Իր խոսքում Անահիտ Մանասյանը նշել է, որ ՄԻՊ հաստատության համար առանձնակի կարևորություն ունի զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում միջազգային մասնագիտացված կառույցների հետ համագործակցությունը: «Անշուշտ, այդպիսի համագործակցության լավագույն օրինակ են Եվրոպայի խորհրդի աջակցությամբ

Հրապարակել է նոր զեկույց՝ «Ադրբեջանում քրիստոնյա հայերի հետապնդումները՝ Վիգեն Էուլջեքջյանի գործը» վերնագրով

Ճշմարտության և արդարադատության կենտրոնը հրապարակել է նոր զեկույց՝ «Ադրբեջանում քրիստոնյա հայերի հետապնդումները՝ Վիգեն Էուլջեքջյանի գործը» վերնագրով։ Այս զեկույցը ներկայացնում է քրիստոնյա հայերի նկատմամբ Ադրբեջանում իրականացվող հետապնդումները՝ շեշտադրելով Վիգեն Էուլջեքջյանի գործը։ Զեկույցը մեր հանձնառության մասն է՝ փաստագրելու մարդու իրավունքների խախտումները և փաստերի հիման վրա պաշտպանելու հետապնդվող անձանց իրավունքները։ Զեկույցի անգլերեն տարբերակին ծանոթանալու համար կարող եք անցնել

«Ֆերմերների և զբոսաշրջային օպերատորների միջև կապերի ամրապնդմամբ կարող ենք բացել նոր հնարավորություններ կայուն զարգացման համար»

Կամուրջների կառուցում. Զբոսաշրջության և գյուղական ձեռնարկությունների համագործակցությունը՝ հանուն զարգացման

ԶՊՄԿ-ն ներկայացրել է աշխատավարձերի համահարթեցման նոր համակարգի ներդրման անհրաժեշտության և դրույքաչափերի հնարավոր փոփոխությունների առանձնահատկությունները

Ընկերության կողմից աշխատավարձերի համահարթեցման նոր համակարգի ներդրման անհրաժեշտության և դրույքաչափերի հնարավոր փոփոխությունների առանձնահատկությունները ներկայացնում է ԶՊՄԿ Վարչական դեպարտամենտի ղեկավար Զարա Սիանոզովան։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ  

«Քիմիկների զորամասի» գործով վկաների ցուցմունքները զինծառայողների հարազատներին հավատ չեն ներշնչում

ՀԿԴ-ում դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ այսօր շարունակվեց Արցախյան 44-օրյա պատերազմում Էջմիածնի «Քիմիկների զորամասի» եւ պայմանագրային զինծառայողների զոհվելու, գերեվարվելու, անհետ կորելու գործով դատական նիստը, որի ընթացքում պետք է շարունակվեր վկա Արարատ Մանուչարյանի հարցաքննությունը: Սակայն նախագահող դատավորը հայտարարեց, որ վերջինը առողջական խնդրի մասին բժշկական տեղեկանք է տրամադրել եւ չի ներկայացել դատարան, ուստի նրա հարցաքննությունը կշարունակվի հաջորդ դատական

Համակարգային վերանայումներ չիրականացնելու դեպքում՝ Հայաստանում հակակոռուպցիոն պայքարի արդյունավետությունն ավելի կվատթարանա. «Լույս» հիմնադրամ

Հակառակ իշխանությունների որդեգրած «հակակոռուպցիոն կեցվածքի», 2020-ից հետո վիճակի էական բարելավում չի արձանագրվել

Կլիզմայից մինչև պինցետ․ Ահա և վերջ

Մեր քաղաքական էլիտան իր հաշվարկների կարմիր գիծ պետք է ունենա ընդամենը մեկ բան՝ Հայաստանի գործոն լինելու հնարավորությունները։ Ու սա իր հերթին հանգեցնելու է Հայաստանի ներքաղաքական կյանքում անձանց այլամետության տարբեր պիտակներով պիտակավորման ավարտին․ Մի բան, որն այդքան ջլատում է մեր հասարակության ուժերը։

Լավրով. Հիմքեր կան ենթադրելու, որ ամերիկյան կողմը սկսել է լսել Ռուսաստանի դիրքորոշումը

ԱՄՆ-ն կհայտարարի, թե ով է իրենց ներկայացնելու Ուկրաինայում կարգավորման հարցով բանակցություններին, Ռուսաստանը կանի նույնը

«Արցախցիներին միանգամից քաղաքացիություն չտալու պատճառն այն է, որ ՀՀ իշխանությունը չի ուզում նրանց ընտրելու իրավունք տալ»․ Երվանդ Թարվերդյան

«Ես հիմա հստակ ձեզ ասում եմ՝ ընտրություններից հետո դուք բոլորդ կստանաք քաղաքացիություն, դա կլինի նաեւ արտաքին աշխարհի պահանջը»։

Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի անդամներն ակնկալում են պետության հետ համագործակցության հնարավորությունը՝ նշելով, որ այս սպորտաձեւի զարգացումը կարող է դրական ազդեցություն ունենալ նաեւ տուրիզմի տեսանկյունից

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ջուլիետա Ազարյանը փետրվարի 18-ին հանդիպել է «Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ: Հյուրերը ներկայացրել են ֆեդերացիայի խնդիրները, որոնք առնչվում էին ավտոսպորտի մրցումների կազմակերպչական հարցերին, այս համատեքստում տեղական ինքնակառավարման մարմինների, մաքսատան հետ կապված խնդիրներին, կառույցի ֆինանսական դժվարություններին, մեքենաների տեխզննմանը, մարզվելու, պարապմունքներ անցկացնելու համար

Փաստորեն Երևանում ապրելը ավելի թանկ է քան Մոսկվայում, Թբիլիսիում, Բաթումում, Պեկինում, Ռիոյում, Բուդապեշտում, Բաքվում և շատ այլ խոշոր քաղաքներում. Արմեն Եղիազարյան

ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Եղիազարյանի ֆեյսբուքյան գրառումը Փաստորեն Երևանում ապրելը ավելի թանկ է քան Մոսկվայում, Թբիլիսիում, Բաթումում, Պեկինում, Ռիոյում, Բուդապեշտում, Բաքվում և շատ այլ խոշոր քաղաքներում։ Տարածաշրջանի ամենաթանկ քաղաքը Երևանն է՝ 179-րդ տեղում: Երևանից ավելի մատչելի քաղաքներ են Մոսկվան (210), Անկարա (214), Թբիլիսին (222), Բաքուն (256), Բաթումին (257) և Թեհրանը (267): Հայաստանի մայրաքաղաքում կյանքը նույնիսկ

«Հայ ժողովուրդը չի համակերպվելու, անպայման պետք է ապահովվի արցախցիների վերադարձը դեպի Արցախ»․ Արամ Սարգսյան

Արամ Սարգսյանի խոսքով՝ «Միացում» գաղափարից ՀՀ իշխանությունները շեղվեցին։ Մենք ունեինք եզակի հնարավորություն՝ միասնությունը, հակառակ դեպքում երկու հայկական պետություն ստեղծելը ցնորված գաղափար է, չէր կարող այդպիսի բան լինել։

ՀՀ գործողությունները հաճախ հակասում են որդեգրած քաղաքականություններին. զեկույց

Համընդհանուր պարբերական դիտարկման նախալսումներ Հայաստանի Հանրապետության վերաբերյալ. զեկույց Հայաստանի Հանրապետությունը 2014 թ․-ից որդեգրել է հոգեկան առողջության ծառայությունների ապակենտրոնացման և ապաինստիտուցիոնալացման քաղաքականություն՝ ընդունելով մի շարք ռազմավարական փաստաթղթեր։ Չնայած դրան՝ պետության գործողությունները հաճախ հակասում են որդեգրած քաղաքականություններին, ապակենտրոնացման և ապաինստիտուցիոնալացման ուղղությամբ պատշաճ միջոցառումներ չեն իրականացվում, բավարար ֆինանսական միջոցներ չեն հատկացվում։ Հայաստանում հոգեկան առողջության հիմնական խնդիրներն են իրավական

Պարենային անվտանգության ոլորտում անհրաժեշտ է գործել հնարավորինս ճկուն` ընդգծել է Փաշինյանը

2023 թվականից ՀՀ 10 մարզերի հանրակրթական 1060 դպրոցների տարրական դասարանների շուրջ 105259 աշակերտ և նախակրթարանների 4114 սան ստանում են տաք սնունդ։

Նախընտրական քարոզչությունից դուրս քարոզչության նկատմամբ հսկողությունը դուրս է ԿԸՀ-ի իրավասության շրջանակներից

Կարծիքի արտահայտման ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց պատվի ու բարի համբավի և այլ հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով

«Արցախցիների ինքնորոշումը միշտ տեղի է ունեցել ցեղասպանական վտանգի ներքո»․ Լարիսա Ալավերդյան

«Մինչ այսօր Ադրբեջանի բոլոր գործողությունները՝ սկսած Սումգայիթից, որը միջազգային հանրության կողմից բնութագրվել է որպես ցեղասպանություն, նորանկախ Հայաստանի որեւէ խորհրդարան չի ճանաչել որպես ցեղասպանություն»։

«Այսօր ակադեմիայի անդամների միջին տարիքը  80-ին մոտ է, և ակնհայտ է, որ գիտական կառույցը  երիտասարդացման խնդիր ունի». Արթուր Իշխանյան

Սույն թվականի փետրվարի 14-15-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում անցկացվեց «Գիտուժ» նախաձեռնության կազմակերպած «Գիտություն և տեխնոլոգիա. դիմակայելով Հայաստանի մարտահրավերներին» խորագրով համաժողովը։ Միջոցառման նպատակն էր տարբեր բնագավառների գիտնականների, քաղաքականություն մշակողների և տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչների հետ քննարկել Հայաստանի զարգացման և անվտանգության ապահովման առջև ծառացած մարտահրավերները և գիտության ու տեխնոլոգիայի միջոցով դրանց դիմակայելու հեռանկարները, վերհանել խնդիրները։ Համաժողովի շրջանակներում փետրվարի 15-ին

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031