Օրվա լրահոսը
Պեմզաշենում մոր և երկու երեխայի սպանության գործով կրքերը չեն հանդարտվում. ընտանիքի հոր և մեղադրյալի պաշտպանի միջև ծեծկռտուք է եղել. «Փաստինֆո»
«Փաստինֆո». Պեմզաշենում մոր և երկու երեխայի սպանության դեպքից ավելի քան երկու տարի անց իրավիճակը շարունակում է մնալ լարված։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ նախորդ դատական նիստերից մեկից հետո՝ լարված իրավիճակը վերածվել է ծեծկռտուքի՝ կնոջն ու երկու երեխային կորցրած տղամարդու և սպանության գործով մեղադրյալ Արկադի Բարսեղյանի պաշտպանի միջև։ «Փաստինֆո»-ն տեղեկացավ, որ նույնիսկ ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել ծեծկռտուքի մասնակիցներին։
Թեև բտիկաթև կիվիվը Արմաշում նկատվել է դեռևս 1995 թ.-ից, սա բնադրման առաջին փաստագրված դեպքն է Հայաստանում
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և ԱրԱվես ՀԿ-ն հայտնում են կարևոր և բացառիկ իրադարձության մասին. Արմաշի կարևորագույն թռչնաբանական տարածքում (IBA) առաջին անգամ փաստագրվել է բտիկաթև կիվիվի (Vanellus spinosus) բնադրումը։ Թեև տեսակը տարածքում նկատվել է դեռևս 1995 թվականից, սա առաջին փաստագրված բնադրման դեպքն է Հայաստանում։ Այս թռչնատեսակի գրանցումը եզակի է հատկապես նրանով, որ
«Հայկական հետքի ոչնչացումը Ադրբեջանի համար շատ կարեւոր է, որպեսզի հայ ժողովուրդն ընդհանրապես մոռանա Արցախի մասին, դրա համար են ամբողջական բնակավայրեր ոչնչացնում»
«Կարծես թե մեզ համար սովորական է դարձել, որ Ադրբեջանը պետք է ոչնչացնի, մենք էլ ցավով ֆիքսենք։ Այսինքն՝ համակարգված աշխատանք չի տարվում, եթե պետություն ունես, այդ համակարգումը պետք է պետությունը կատարի, ինչն այսօր տեսանելի չէ»։
Մխիթար Հայրապետյանը և ԱՄԷ պաշտպանության հարցերով պետնախարարը քննարկել են համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը փետրվարի 18-ին Աբու Դաբիում հանդիպում է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) պաշտպանության հարցերով պետնախարար Մուհամմադ բին Մուբարաք բին Ֆադել Ալ-Մազրուեի հետ: Նախարար Հայրապետյանը ներկայացրել է ոլորտի զարգացմանն ուղղված քայլերն ու տեսլականը, իրականացվող ծրագրերն ու աշխատանքները: Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հետաքրքություն ներկայացնող մի շարք հարցեր, ինչպես նաև համատեղ ծրագրեր
Նիկոլը փորձում էր հիմնավորել ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման անհրաժեշտությունը, քանի որ «խմբի անդամներն իրար հետ չեն խոսում»։ Երեկ խոսել են ԱՄՆ ու ՌԴ արտաքին գերատեսչությունների ղեկավարները. Արթուր Խաչատրյան
Մի շտապեք Արցախի հարցը փակված համարել․․․
Ոստիկանություն են ներխուժել ՌԴ անվտանգության մարմինների ներկայացուցիչներ և Շկլովերին փորձել են համոզել ինքնակամ հանձնվել ՌԴ-ին. ՀՔԱՎ-ը ՀՀ իրավապահ մարմիններից պահանջում է քրեական հետապնդում հարուցել նման ապօրինի գործողություն կատարողների նկատմամբ
Ստացվում է , որ ՌԴ-ի անվտանգության աշխատակիցները ազատ ելք ու մուտք ունեն Հայաստանի Հանրապետության Ոստիկանության բաժանմունքներ, անարգել կարողանում են հանդիպել բաժանմունքներում գտնվող ՌԴ քաղաքացիների հետ և նրանց «հորդորում են» ինքնակամ հանձնվել ՌԴ-ին։
Սաստիկ բքի և ցածր տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար
Փետրվարի 19-ին՝ ժամը 13:40-ի դրությամբ, սաստիկ բքի և ցածր տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամ
Ինչ է անհրաժեշտ եկամուտների հայտարարագիր ներկայացնելու համար
Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ ֆիզիկական անձինք 2025 թվականին եկամուտների հայտարարագիր պետք է ներկայացնեն 2024 թվականի համար: Նախքան հայտարարագիր ներկայացնելն առաջին հերթին պարտադիր է իրականացնել անձի նույնականացում և ձեռք բերել էլեկտրոնային ստորագրություն: Անձի նույնականացման համար անհրաժեշտ է ունենալ նույնականացման ID քարտ, չունենալու դեպքում՝ կարող եք դիմել Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարածքային ցանկացած գրասենյակ՝ նախապես ամրագրելով
Անկարայում ընդդիմադիր պատգամավորներն ու ՏԻՄ ղեկավարները նստացույց են սկսել
Ermenihaber. Թուրքիայում գործող ընդդիմադիր «Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն կուսակցության» (DEM) անդամ բոլոր համաքաղաքապետերն ու պատգամավորները փետրվարի 18-ին Անկարայում նստացույց են սկսել։ Նստացույցի միջոցով ընդդիմադիրներն իրենց բողոքն են հայտնում Թուրքիայում վերջին տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների արդյունքում ընտրված ընդդիմադիր ղեկավարներին պաշտոնանկ անելու և նրանց փոխարեն հոգաբարձուներ նշանակելու գործընթացի դեմ: Միևնույն ժամանակ հայտնի է դառնում, որ իր
«Էս մի ձորից էլ մեզ մի կերպ հանենք…»
Ինչ էին մտածում մեր մեծերը ճգնաժամից դուրս գալու մասին Այս հոդվածի վերնագիրը մեջբերում է ժամանակակից հայ բանաստեղծ Ներսես Աթաբեկյանի գործից: Նրա բանաստեղծությունը եզրափակում է մի շատ յուրօրինակ ժողովածու, որի հրատարակումը «Շտիգեն գրուպ» ընկերության մտահղացմամբ եւ պատվերով իրականացրել է «Անտարես» հրատարակչությունը: Ժողովածուն կազմել է գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը: Մտահղացումը հետեւյալն է՝ փնտրել եւ գտնել, թե ինչ ելքեր
ՌԴ քաղաքացի Էմիլ Թորոսյանը սահմանված ժամկետում դիմում չի ներկայացրել միգրացիայի և քաղաքացիության ծառայություն. Գլխավոր դատախազության պարզաբանումը
Վճռաբեկ դատարանի որոշմամբ փաստվել է, որ Էմիլ Թորոսյանի՝ ՀՀ քաղաքացի ճանաչվելու մասին պաշտպանական կողմի պնդումներն իրականությանը չեն համապատասխանում։
Գյումրի համայնքի նախկին ղեկավարը մի խումբ անձանց օժանդակությամբ օտարել է մասնավորեցման ոչ ենթակա «Սև բերդ» ամրոցի շրջակա տարածքի հողերը
Ավելին, ապօրինի կերպով տարանջատված և օտարված հատուկ պահպանվող տարածքների հողի վրա հետագայում իրականացվել են կառուցապատման աշխատանքներ, որի հետևանքով հատուկ պահպանվող տարածքների հողը փաստացի դադարել է գոյություն ունենալուց, իսկ պետությունը զրկվել է այն տնօրինելու հնարավորությունից:
Աշխատանքային պայմանագրերի էլեկտրոնային համակարգով կնքումը 2026թ հունվարի 1-ից դառնում է պարտադիր. Ժորա Սարգսյան
Գործատուները էլեկտրոնային պայմանագրեր կստեղծեն պետեկամուտների կոմիտեի էլեկտրոնային հարթակում
Ինչո՞ւ է բացվում հայկական կուսակցությունների պանդորա արկղը
Հերթը հասա՞վ պատմական, հայկական, ազգային, քաղաքական կուսակցությունները մեկնաբանելուն, պարոն վարչապետ Փաշինյան: Ընդամենը մի քանի օր առաջ վարչապետ Փաշինյանը մի նոր հետաքրքիր, բայց վիճահարույց հայտարարություն արեց, որը մեծ հուզում առաջացնելու եւ, անշուշտ, բուռն բանավեճի կհանգեցնի, եւ հուսանք, կմնա այդ սահմաններում։ Շատերը կասեն, թե այդպիսի դիտարկումը չափազանցություն է: Բայց ձեզ վստահեցնում եմ, որ ով սա ասում է,
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Ուշադրություն Փետրվարի 19-ի երեկոյան ժամերին, 20-23-ին հանրապետության տարածքում սպասվում է ձյուն, 20-21-ին առանձին շրջաններում և Երևանում՝ շատ ուժեղ, լեռնային առանձին մարզերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հանրապետության ճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 20-22-ին և΄ գիշերը, և΄ ցերեկն աստիճանաբար կնվազի 10-14 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Փետրվարի 19-ին կեսօրից հետո, 20-23-ին սպասվում է ձյուն, 20-21-ին՝ շատ ուժեղ:
Երուսաղեմի Հայոց պատրիարքարանն ահազանգում է՝ Երուսաղեմի քաղաքապետարանը ձգտում է խլել իր ունեցվածքը
Երուսաղեմի Հայկական Պատրիարքարանը վարչական հայց է ներկայացրել՝ փորձելով դադարեցնել վտարման գործընթացը այն գույքերի նկատմամբ, որոնք Պատրիարքարանը դարեր շարունակ տնօրինել է։
Այս իրավիճակում հայ ժողովուրդն ի վերջո ի՞նչ կարող է անել
Աշխարհում ապրել եւ ապրում են բազմազգ ժողովուրդներ, որոնք իրենց գոյության ընթացքում գործել են եւ սխրագործություններ, եւ դավաճանություններ ու այս ամենին մարդկությունն ստիպված նայում է՝ համակերպվելով դրանց հետ: Փորձենք սրանց նայել «ժողովուրդ-հայրենիք» հարաբերությունների տեսանկյունից, որը տարբեր ժամանակներում եւ տարբեր ժողովուրդների մոտ տարբեր է եղել: Հիմնականում գործել եւ գործում է ժողովուրդ-հայրենիք մեկ ամբողջություն գաղափարը, սակայն որոշ դեպքերում
Թուրքիայի դեսպան. Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղությունը օգուտ կբերի ոչ միայն տարածաշրջանին, այլև ամբողջ աշխարհին
Նրա խոսքով՝ Թուրքիան և Ադրբեջանը ձգտում են ամրապնդել իրենց դիրքերը միջազգային ասպարեզում՝ պաշտպանական, ռազմական, էներգետիկայի և այլ ոլորտներում գործակցության միջոցով:
Թրամփը Ուկրաինային կոչ է արել ընտրություններ անցկացնել
«Ազատություն». ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընդգծել է, որ ընտրությունների անցկացման գաղափարը գալիս է ոչ թե Ռուսաստանից, այլ անձամբ իրենն է և «այլ երկրներինը»՝ չհստակեցնելով, թե որ երկրների մասին է խոսքը։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Գտանք այդ տարեց մարդուն և հաշմանդամության կարգի հաստատումից հետո նրան տրամադրեցինք տարեկան անվճար փաթեթ, որով կարող է անսահմանափակ օգտվել ավտոբուսից, մետրոյից, տրոլեյբուսից. Արմեն Գալջյան
Վարորդը ստացել է նկատողություն՝ բարեվարքության կանոնները խախտելու համար։
Մյունխենյան համաժողով, դաշնակիցների հակասություններ, փարիզյան հավաք
Խաղաղության ցանկացած համաձայնագիր, որը կկնքվի առանց Եվրոպայի, «կտապալվի» Անցած շաբաթ Մյունխենի անվտանգության համաժողովը կայացավ խիստ ուշագրավ մթնոլորտում: 1999-ից ամենամյա այս միջոցառմանը մասնակցում են նաեւ Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների քաղաքական գործիչները, զինծառայողները եւ բիզնեսի ներկայացուցիչները։ Ֆորումի շրջանակներում ավանդաբար կազմակերպվում են քաղաքական գործիչների ոչ պաշտոնական եւ անձնական հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկվում են անվտանգության քաղաքականության նոր նախաձեռնությունները:
Երևանում սպասվում են ձյան տեղումներ՝ ջերմաստիճանի անկմամբ մինչև -8-ից -10°C
ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կանխատեսման համաձայն, փետրվարի 19-ի կեսօրից հետո, ինչպես նաև փետրվարի 20-23-ը Երևանում սպասվում են ձյան տեղումներ ՝ ջերմաստիճանի անկմամբ մինչև -8-ից -10°C։ Փետրվարի 20-21-ին կանխատեսվում է առատ ձյուն, ինչը կարող է բացասաբար ազդել ճանապարհային երթևեկության, տեսանելիության և առօրյա գործունեության վրա։ «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկը, «Կանաչապատում և շրջակա
Զորամասի ճաշարանը, որտեղ հրդեհ է բռնկվել, հին չէր. վերանորոգվել և նոր գույքով համալրվել էր 2024թ.-ին. ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար
Լրատվամիջոցում զետեղված պնդումն այն մասին, թե իբր ՊՆ N զորամասի ճաշարանի խոհանոցային հատվածում բռնկված փոքր «հրդեհն անխուսափելի էր, քանի որ ճաշարանը հին էր», չի համապատասխանում իրականությանը:
ԵՄ-ն ՀՀ-ում իր առաքելությունն օգտակար գործիք է համարում Հարավային Կովկասի կայունության առումով. Մարկուս Ռիտեր. «Արմենպրես»
Բայց այն, ինչ մենք նաև տեսնում ենք և հայտնում, այն է, որ երկու կողմերն էլ ամրապնդում են իրենց դիրքերը: Այսպիսով, երկու կողմերն էլ շարունակում են պատրաստվել ավելի վատ զարգացման, դա ակնհայտ է: Բայց մենք այս պահին լարվածություն չենք տեսնում, և սա ամսից ի վեր է, ուստի մենք բավականին վստահ ենք, որ տարածաշրջանը լավ ուղու վրա է: Եվ մենք միշտ ասում ենք՝ նախապատրաստված եղիր վատագույնին, բայց պատրաստ եղիր լավագույնին: Այսպիսով, մեզ թվում է, որ երկու կողմերն էլ հետևում են այս խորհրդին:
Միևնույն է՝ վերադառնալու ենք. նոր արցախյան օրակարգի ստրատեգիական բանաձևը պետք է լինի սա. Վահե Հովհաննիսյան
Նոր արցախյան կոնցեպտի առանցքն ու նպատակը պետք է լինի Արցախում հայկականության շարունակությունը
«Ֆրանչիսկոս Պապը երկկողմանի թոքաբորբ ունի, բազմամանրէային վարակը աւելիով կը բարդացնէ բուժման գործընթացը»
Vaticannews. Ֆրանչիսկոս Պապին առողջապահական իրավիճակին մասին նոր տեղեկութիւններ փոխանցելով Սուրբ Աթոռի մամլոյ գրասենեակը երեքշաբթի 18 փետրուարին երեկոյեան ժամը 7,30 ժամանակները հրատարակեց հաղորդագրութիւն մը որուն մէջ տեղեկացուց. «Տարրալուծարանի հետաքննութիւնները, կրծքավանդակի շողանկարները եւ Սրբազան Պապին բժշկական վիճակը կը շարունակեն բարդ պատկեր ներկայացնել։ Բազմամանրէային վարակը, որ յառաջացած է ցնցղատապային ծանրաշունչ ցնցղատապի շրջագիծէն ներս եւ որ պահանջեց քորթիզոնի հակաբիոտիկ
ՊՆ զորամասի ճաշարանի խոհանոցային հատվածում բռնկված հրդեհը մարվել է. տուժածներ չկան
ՊՆ N զորամասի ճաշարանի խոհանոցային հատվածում բռնկված հրդեհը մարվել է: Տուժածներ չկան: Հրդեհի բռնկման հանգամանքները, ինչպես նաև նյութական վնասի չափը ճշտվում են: ՀՀ ՊՆ
Երեւանում մեծ-մեծ բաներ էին խոստանում, թող հիմա էլ գան Տավուշ. Ոսկեպարի վարչական ղեկավար. «Հրապարակ»
«Ինձ մտահոգում են այդ աշխատանքները, բայց ես չեմ ուզում ասել` ինչ ենք անում այդ ուղղությամբ կամ ինչ ենք պատրաստվում անել»
Թե ինչի շնորհիվ է Արման Ադիլխանյանի վարձատրությունը մեկ տարում աճել գրեթե 5 մլն դրամով, անհասկանալի է. «Ժողովուրդ»
2018 թվականի օգոստոսին Արման Ադիլխանյանը նշանակվեց ՀՀ ֆինանսների նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ։ 2023 թվականի հունվարի 9-ին նշանակվեց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի ղեկավար։ Ադիլխանյանը առաջին անգամ հայտարարագիր ներկայացրել է որպես ՀՀ ֆինանսների նախարարության գլխավոր քարտուղար, որի համաձայն նրա կինը՝ Էլիզա Արոյանը եւս նախարարության աշխատակից է. գլխավոր իրավաբանն է։ Ադիլխանյանի՝ 2021 թվականի տարեկան եկամուտները կազմել են 21
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում քննարկվել են Գյումրու և Փարաքարի ՏԻՄ ընտրություններին առնչվող հարցեր
Փետրվարի 18-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Արաքս ՏԿ-ում խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Ղազար Ղազարյանի, Խոյ ՏԿ-ում՝ Արգիշտի Մեխակյանի, Հրազդան ՏԿ-ում՝ Սևակ Միքայելյանի, Մարտունի ՏԿ-ում՝ Կարեն Սարգսյանի, Բաղրամյան ՏԿ-ում՝ Շանթ Առաքելյանի, Սպիտակ ՏԿ-ում՝ Քաջայր Նիկողոսյանի, Աշտարակ ՏԿ-ում՝ Սերգեյ Մովսիսյանի, Գառնի ՏԿ-ում՝ Ահարոն


















































