Օրվա լրահոսը

ԱՄՆ փոխնախագահի ինստիտուտի և սահմանադրական կարգավիճակի մասին. Սուրեն Սարգսյան

Վենսը բավականին հետաքրքիր կերպով հայտնվեց Թրամփի շրջապատում։ Նրա բեսթսելերը կարդացել էին Թրամփի որդիները՝ Դոնն ու Էրիկը, որոնք ծանոթացրին իրենց հորը երիտասարդ սենատորի հետ։

Ճգնաժամային գագաթնաժողովն ավարտվեց, իսկ ճգնաժամը Եվրոպայի համար շարունակում է խորանալ. Արտակ Զաքարյան

Ճգնաժամային գագաթնաժողովի հիմնական արդյունքն այն է, որ Եվրոպան կարող է Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրել, բայց այս հարցում կարևոր է ԱՄՆ-ի դերակատարումը:

Կենտրոնի թաղապետարանի աշխատողները մտել են ավտոբուսներ ու վեճ են սարքում. Գրիգոր Իսկանդարյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանի ֆեյսբուքյան էջից. Կենտրոնի թաղապետարանի առևտրի վարչության աշխատողները մտել են ավտոբուսներ ու վեճ են սարքում։ Նորից հորդորում ենք թաղապետարանի աշխատողներին, որ իրենց գործառույթից բացի, այլ հակաօրինական քայլեր չանել։ Բոյկոտը ստացվել է, և այս փաստը նույնպես ապացուցում է դա։

«Հնարավոր է, ինչ-որ մեկին արտաքսեն ամիսներ կամ տարիներ տևած պայքարից հետո, իսկ մեկ ուրիշին՝ ժամերի կամ օրերի ընթացքում»

«ԱՄՆ պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ ԱՄՆ կառավարությունը ձերբակալում է մարդկանց ԱՄՆ տարածքում և տեղափոխում Գուանտանամո»

Ռուբենի մասին Իգնաթիուսի սյունակը կարևոր ուղերձներ է հղում: Կարևոր էր ԱՄՆ-ի նոր վարչակազմին հիշեցնել, թե ինչ է տեղի ունեցել Արցախում և որտեղ է Արցախի նախկին ղեկավարությունը. News

Բռնապետական երկիրը ոտնահարում է բոլոր տեսակի միջազգային իրավունքներն ուարժեքները, անարգել պատանդ պահում մարդկանց, ու աշխարհը լռում է

Արձագանքելով Թուրքիայի և Ադրբեջանի պատվիրակների կողմից արտատարածքային միջանցքի վերաբերյալ հիշատակումներին՝ ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը

Փոխնախարար Սիմոնյանն այլ հարցերի շարքում նշել է, որ Հայաստանը, որպես դեպի ծով ելք չունեցող զարգացող երկիր, առաջնային է համարում տարածաշրջանում ներառական կապակցվածության, բաց սահմանների, տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման ապահովումը։

Կենտրոնական բանկը հորդորում է զգոն լինել ԱՊՊԱ պայմանագրեր կնքելիս, որպեսզի խուսափեք հնարավոր խարդախություններից

Խաբեբաները տրամադրում են կեղծ ԱՊՊԱ պայմանագրեր կամ պայմանագրեր՝ ավելի կարճ ժամկետով, քան խոստացված է

Սարգիս Գալստյանի կինը իրեն և ամուսնուն համարում է մամուլի անզգուշության զոհ. forrights.am

Forrights.am. Շուշիի «Ավան պլազա» հյուրանոցի նախկին տնօրեն, Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, պետական այլ պաշտոններ զբաղեցրած Սարգիս Գալստյանը, որն այժմ Ադրբեջանի օգտին լրտեսության շինծու մեղադրանքով 18 տարվա ազատազրկման է դատապարտված, մինչև վերջ չի ընդունել մեղադրանքները: Նա այժմ ԱԱԾ ենթակայության «Կենտրոն» կալանավայրում է, ապրում է անցյալի մասին մտքերով: Մարգարիտա Շահնազարյանը համաձայնվեց զրուցել Forrights.am-ի հետ, ասելով, որ

Հայ բլոգերը Բելառուսում ձերբակալվել է 15 օրով. «Հրապարակ»

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը մի քանի օր առաջ ահազանգել էր, որ Բելառուսում ձերբակալվել է ՀՀ քաղաքացի բլոգեր՝ Ադրբեջանի պահանջով։ Բլոգերը հայտնի է «У Беллы» օգտանունով։ Լապշինը հայտնել էր, թե չորս օր առաջ՝ վերջին եթերներից մեկի ընթացքում, բլոգերն ասել է, որ ադրբեջանցիներից սպառնալիքներ է ստացել, որ ամեն ինչ «գնված է» Բելառուսում, եւ նրան շուտով կձերբակալեն՝ հանձնելով Ադրբեջանին,

Ադրբեջանի վարչապետն ու Իրանի փոխնախագահը քննարկել են Իրանով դեպի Նախիջևան ճանապարհի կառուցման ընթացքը

«Ազատություն». Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը Թեհրան կատարած աշխատանքային այցի շրջանակներում փետրվարի 17-ին հանդիպել է Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆի հետ։ Ըստ ադրբեջանական կողմի՝ հանդիպմանը քննարկվել են Ադրբեջանի և Իրանի միջև հարաբերությունների ներկա վիճակը, ինչպես նաև համագործակցության հեռանկարները տնտեսության, առևտրի, ներդրումների, տրանսպորտի և տարանցման, նավթագազային, էներգետիկ և հումանիտար ոլորտներում։ Նաև նշվում է, որ կողմերը վերանայել

Հայաստանի իշխանության գործելաոճը հարցեր է առաջացնում, չի կարելի լինել սեփական ազգի դեմ նացիոնալիստ. Ստանիսլավ Տարասով. «Հրապարակ»

Ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովին մի քանի հարց ուղղեցինք՝ ՀՀ 2-րդ նախագահի նշած թեզերի շուրջ։ «Նախ, Հայաստանի իշխանություններն իրականացրել են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության միայն այն մասը, որը ձեռնտու էր Ադրբեջանին, ցավոք, հայկական կողմը Ղարաբաղի շահերը չի պաշտպանել, եւ, այս իմաստով, ողբերգության մեծ պատասխանատվությունը, որ տեղի ունեցավ Ղարաբաղում, երբ ղարաբաղցիները լքեցին իրենց տները, իրենց պատմական հայրենքիը,

Եթե, ըստ Քոչարյանի, դա ընդունելի տարբերակ էր, ինչո՞ւ ինքը 1997-ին դրա համեմատ շատ ավելի հայանպաստ տարբերակը մերժեց ու այդ պատրվակով Հայաստանում հեղաշրջում իրականացրեց. «ՉԻ»

Մի քանի դիտարկումներ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի վերաբերյալ։ Առաջին՝ նա միանգամայն արդարացիորեն Նիկոլ Փաշինյանի մինչպատերազմյան քաղաքականությունն անվանեց արկածախնդրություն ու հայտարարեց, թե 2019-ին համանախագահներն ընդունելի առաջարկներ էին ներկայացրել (խոսքը «Լավրովի պլանի» մասին է), և դրանց շուրջ բանակցելու փայլուն հնարավորություն կար, բայց նա չարեց։ Ճիշտ է ասում։ Հիշեցնենք, որ ըստ այդ պլանի՝ հայկական կողմը պիտի վերադարձներ 5 շրջանները,

Գյումրիում որեւէ մեկը չի հաղթի, կոալիցիայի անհրաժեշտություն կլինի, հնարավոր է, որ կոալիցիա չկազմեն եւ ընտրությունը մտնի փակուղի. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան. «Իրավունք»

Գյումրիում այս պահին կրիմինալի ակտիվացում չկա, դա փափագում է իշխանությունը, որպեսզի պղտոր ջրում ձուկ որսա եւ հասնի հաջողության։ Ուզում են ժողովրդին քրեական աշխարհով վախեցնել, որ հասնեն հաջողության

Այդ մարդկանց ուղեղում մի գաղափար է ներմուծված` ինչքան հնարավոր է՝ շատ վատություն անել Ռուսաստանին, առանց մտածելու, թե դա ինչպես կանդրադառնա Հայաստանի վրա. Սուրեն Զոլյան. «Հրապարակ»

Աշխարհաքաղաքական գլոբալ փոփոխությունները, անշուշտ, ազդելու են նաեւ Հայաստանի վրա, որի ղեկավարները, ակնհայտորեն, չեն պատրաստվում հետեւություններ անել եւ սրընթաց շարժվում են դեպի ԵՄ, որը կորցնում է իր ազդեցությունը եւ առաջատար դիրքերն անգամ ժողովրդավարական արժեքների հարցում։ Քաղաքագետ Սուրեն Զոլյանի համար` ԱՄՆ նորընտիր նախագահ Թրամփի նախընտրական քարոզարշավից եւ հնչեցրած լոզունգներից հետո այլեւս անակնկալ չեն այսօրվա իրադարձությունները. «Թրամփը դեռ

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված

Քանի՞ նորմալ մարդ կա Հայաստանում

Փաշինյանի եւ նրա քարոզիչների հիմնական նպատակն է՝ ապացուցել, որ մարդիկ չեն կարող իրական ցավ, իրական ամոթ եւ իրական նվաստացում զգալ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո: Որ նրանք, ովքեր հրապարակավ այդ զգացմունքներն են արտահայտում, կա՛մ երազում են «նախկինների» վերադարձի մասին, կա՛մ էլ ցանկանում են, որ Հայաստանը դառնա Ռուսաստանի ծայրագավառ: Դրա համար, երբ նիկոլականները տեսնում են, որ

Հայաստանի տարածքներն ենք կորցրել, բայց զատո 15 տարվա «Ռեյնջ Ռովերը» հետ ենք բերել. «ՉԻ»

Ու չես էլ կարող բան ասել. վերջին 3000, էլ չենք ասում 30 տարվա ընթացքում Հայաստանի ոչ մի ղեկավար պետությանը «Ռեյնջ Ռովեր» չէր վերադարձրել, թեկուզ «ռասկուլաչիտ» եղած:

Մի ուղղամիտ, սկզբունքային մարդ պակասեց. Հակոբ Ավետիքյան

«Ազգ». Ո՛չ քաղաքական գործիչ էր, ո՛չ «ամեն բան գիտեմ» փորձագետ, ո՛չ էլ հետեւորդների «որսով» զբաղվող բլոգեր։ Նա ի սկզբանե, հավանաբար՝ ի ծնե, որպես զավակը Պետհամալսարանի հայերենպաշտպան դասախոս, հետագայում՝ Ազգային խորհրդի պատգամավոր Ռաֆայել Իշխանյանի, մինչեւ իր վաղաժամ, ցավալի մահը մնաց սկզբունքային, հետեւողական պաշտպանը մարդու իրավունքների, խոսքի ազատության, անխառն, օտարամերժ հայրենասիրության, լինելով հանդերձ համամարդկային արժեքների ջատագով։ Շիտակ

Այլատյացության դրսևորումներ կան. Աբխազիայի հայերը իշխանությունից պահանջում են պաշտպանել իրենց. «Ազատություն»

«Ազատություն». Աբխազիայի հայերը իշխանություններից պահանջում են պաշտպանել իրենց՝ այլատյացության դրսևորումներ կան․ հայ համայնքի նախագահ Արամ Մինոսյանն է ահազանգել՝ նախագահական ընտրությունների առաջին փուլից ժամեր անց: «Համացանցում տարածվում են ձայնագրություններ , որոնցում քաղաքացիներ Բգամբան ու Վանաբան կոչ են անում Աբխազիայի ազգությամբ հայ քաղաքացիների նկատմամբ հետապնդում իրականացնել ՝ իրենց քաղաքական ընտրության համար։ Այդ նյութերում բռնության ուղիղ կոչեր են»,

ԱՊՀ-ի ամենաաղքատ երկիրը` Հայաստանն է. Սուրեն Պարսյան

ՀՀ-ում աղքատության ցուցանիշը շարունակում է մնալ բարձր մակարդակի վրա։ ԱՊՀ-ի ամենաաղքատ երկիրն է Հայաստանը։ Փաշինյանի իշխանությունն «ամանի տակի քերման քաղաքականություն է» վարում՝ հանուն բյուջե լցնելու, ինչի հետևանքով կտուժի փոքր և միջին բիզնեսը։ Եթե հարկային նոր դրույքաչափերը կիրառվեն ամբողջ ծավալով, ապա ապրանքների գների աճ կլինի։ Գործող իշխանությունը դրդում է տնտեսվարողներին գործել ստվերում։ Սուրեն Պարսյան տնտեսագետ, դոցենտ

Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է պատասխանել դատավորի հարցերին՝ ի նշան իրեն առաջադրված շինծու մեղադրանքների դեմ բողոքի. factor.am

factor.am. Բաքվի զինվորական դատարանում, դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ, այսօր շարունակվել է Ադրբեջանում ապօրինի պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի շինծու գործերով հերթական դատական նիստը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նիստին մասնակցել են, իբր, տուժողների մի մասը, նրանց իրավահաջորդներն ու ներկայացուցիչները: Նիստի սկզբում Ռուբեն Վարդանյանը և նրա պաշտպան Ավրաամ Բերմանը դատարանին խնդրել են պայմաններ ստեղծել հանդիպման համար։ Դատարանը

Քննարկեցինք կանանց իրավունքներին, նրանց տնտեսական ներգրավվածությանը և քաղաքականության մեջ կանանց ակտիվ մասնակցության կարևորությանը վերաբերող հարցեր

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի «Կանայք կանանց համար» մենթորության ծրագրի շրջանակներում այցելել էինք Շիրակի մարզի Արթիկ համայնք: Արթիկում հանդիպում ունեցանք համայնքի ձեռագործ աշխատանքներ իրականացնող կանանց հետ: Տեսանք նրանց ստեղծած գեղեցիկ աշխատանքները, ծանոթացանք նրանց գործունեությանը և այն խնդիրներին, որոնց բախվում են իրենց աշխատանքում: Քննարկեցինք կանանց իրավունքներին, նրանց տնտեսական ներգրավվածությանը և քաղաքականության մեջ կանանց ակտիվ մասնակցության կարևորությանը վերաբերող հարցեր:

Ավտոբուսներում ուղեւորների հետ անշնորհք պահվածք դրսեւորող վարորդները կպատժվեն. ավագանու անդամ

Վերեւից ով որ վարորդին հրահանգել է կոնֆլիկտ հրահրել մեր քաղաքացիների նկատմամբ, այդ հրահանգողը գլուխը պատին է տվել. Սամվել Հակոբյան

ՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկվել են Գյումրիի և Փարաքարի ընտրությունները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել ՔՊ նախաձեռնող խմբի նիստից։ «ՔՊ նախաձեռնող խմբի նիստը Գյումրիի և Փարաքարի ընտրությունների մասին»,- տեսանյութին կից՝ գրել է նա։

Դոմինիկանայի Հանրապետության նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

Փետրվարի 17-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Դոմինիկանայի Հանրապետության նորանշանակ դեսպան Ալեխանդրո Արիաս Սարսուելային (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Շնորհավորելով Հայաստանում Դոմինիկանայի Հանրապետության դեսպանին նշանակման կապակցությամբ՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է Դոմինիկանայի հետ ձևավորված բազմաբնույթ հարաբերությունների զարգացմամբ։ Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ նորանշանակ դեսպանը ընդգծել

Կոլիզեյի ցուցահանդեսում առկա քարտեզի հետ կապված խնդիրը կարգավորվել է. այժմ Հայաստանն արտացոլված է քարտեզի վրա

Սոցիալական հարթակներում տարածվել էին տեղեկություններ այն մասին, որ Հռոմի Կոլիզեյի երկրորդ հարկում տեղակայված ցուցահանդեսում առկա է քարտեզ, որտեղ տարածաշրջանի երկրների շարքում Հայաստանը նշված չէ: Ըստ տեղեկությունների, քարտեզը տեղադրված է Կոլիզեի երկրորդ մակարդակում՝ Göbeklitepe. L’enigma di un luogo sacro (Göbeklitepe. Սուրբ վայրի առեղծվածը) խորագրով ցուցահանդեսային համալիրի անմիջապես մուտքի մոտ: Կոլիզեյի հնագիտական ​​պարկի կայքէջում նշված է, որ ցուցահանդեսը

«Լսեցի՞ք Թրամփն ինչ ասաց ԵՄ-ին` Ուկրաինայի մասով… Ասաց ՆԱՏՕ չի մտնելու, կարծում եմ, ԵՄ էլ չպետք է մտնի եւ ես չեմ պատրաստվում ձեր պատճառով Ռուսաստանի հետ պատերազմել». Հրանտ Բագրատյան

«Ես չէի ասի՝ Նիկոլ Փաշինյանը, նման կարգի մարդիկ կամ Ալեն Սիմոնյանը ժողովրդի մեջ մեծ վարկանիշ ունեն: Բայց կա մի բան. երբ ժողովրդին հարցնում ես՝ Թուրքիայի՞ հետ ես, թե՞ Ռուսաստանի, ասում են՝ Եվրոպայի հետ: Եվրոպայի հետ մենք ձեւ չունենք: Լսեցի՞ք Թրամփի հայտարարությունը: Ի՞նչ ասաց Ուկրաինայի մասով: Ասաց՝ ՆԱՏՕ չի մտնելու եւ, կարծում եմ, ԵՄ էլ չպետք

ԲՏԱ նախարարն Աբու Դաբիում մասնակցում է «ԱՅԴԵՔՍ 2025» ցուցահանդեսին. ՀՀ ռազմարդյունաբերական ընկերությունները հանդես են գալիս միասնական տաղավարով

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի գլխավորությամբ ՀՀ ԲՏԱ նախարարության պատվիրակությունը փետրվարի 16-21-ը գտնվում է Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում` «ԱՅԴԵՔՍ 2025» (IDEX 2025) միջազգային պաշտպանական համաժողովին և ցուցահանդեսին մասնակցելու նպատակով: Ցուցահանդեսին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը 3-րդ անգամ անընդմեջ մասնակցում է «ՀԱՅԱՍՏԱՆ (ARMENIA)» միասնական տաղավարով, որտեղ ՀՀ ռազմարդյունաբերական ոլորտի 11 ընկերություններ փետրվարի

Արտակ Զաքարյան. «Եթե ​​ՆԱՏՕ-ն վերսկսի Ուկրաինային իր կազմում ընդունելու ծրագրերը, ապա ՌԴ-ն քարտ-բլանշ կստանա ռազմական նոր հարձակում սկսելու ավելի լայն աշխարհագրությամբ»

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Ըստ մի շարք տելեգրամյան ալիքների, մոտ օրերս Սաուդյան Արաբիայում տեղի կունենա ՌԴ և ԱՄՆ առաջնորդների հանդիպումը։ Բանակցությունները բնականաբար ընթանալու են փակ ռեժիմով։ Հայտնի է, որ բանակցային գործընթացի անվտանգության երաշխիքները տրամադրել է Սաուդյան Արաբիայի թագաժառանգը, ով առանցքային դեր է խաղացել սպասվող հանդիպման կազմակերպման գործում՝ որպես երկու

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031