Օրվա լրահոսը
Լավրովն ու Ռուբիոն վերահաստատել են փոխադարձ հարգանքի երկխոսության վերականգնման ուղղությամբ աշխատելու պատրաստակամությունը. ՌԴ ԱԳՆ
Sputnik Արմենիա – Լավրովն ու Ռուբիոն պայմանավորվել են կանոնավոր շփումների մասին, այդ թվում՝ Պուտինի և Թրամփի հանդիպումը նախապատրաստելու համար, ▪️պայմանավորվածություն է ձեռք բերվել պահպանել հաղորդակցության կապուղին՝ երկու երկրների հարաբերություններում կուտակված խնդիրները լուծելու համար, ▪️քննարկվել են ԱՄՆ-ում Ռուսաստանի դիվանագիտական առաքելությունների աշխատանքային պայմանների խստացման ուղղությամբ Օբամայի սկսած գծի դադարեցման ուղիները, ▪️պայմանավորվել են կազմակերպել փորձագետների հանդիպում՝ Ռուսաստանի և
«Մենք պարտավոր էինք շարունակել մեր գործունեությունը մեր հայրենիքի համար, մեր ժառանգության համար եւ Ռուբեն Վարդանյանի տեսլականի համար». Զոյա Սարգսյան
«Արցախում մենք երիտասարդական ծրագրեր էինք իրականացնում, որոնց շատ մեծ աջակցություն էր ցուցաբերում համահիմնադիր, մեր շատ սիրելի Ռուբեն Վարդանյանը: 2023 թվականին մենք ստիպված էինք լքել մեր հայրենիքը, մեր տունը, մեր հողը, բայց ոչ մեր նպատակները։ Հայաստան բռնի տեղահանությունից հետո մեզ թվում էր, թե մեր կազմակերպության գործունեությունը էլ իմաստ չունի: Բայց հասկացանք, որ մեր առաքելությունը շատ ավելին
Էդվարդ Ասրյանը մասնակցել է «Տոտալ պաշտպանության հարցում զինվորականների հայացքները» խորագրով պանելային քննարկմանը
Մյունխենի անվտանգության համաժողովի միջոցառումների շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը փետրվարի 15-ին մասնակցել է «Տոտալ պաշտպանության հարցում զինվորականների հայացքները» խորագրով պաշտպանության շտաբների պետերի ձևաչափով պանելային քննարկմանը և Գերմանիայի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետի հրավերով կազմակերպված ու համաժողովին բարձրաստիճան զինվորականների մասնակցության արդյունքներն ամփոփող երեկույթին։ ԳՇ պետն առանձնազրույցներ է ունեցել ԱՄՆ-ի,
Հայաստանի Հանրապետությանն է փոխանցվել ապօրինի ձեռքբերված տրանսպորտային միջոցը․ ՀՀ վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը Դատարանի որոշմամբ (հաշտության համաձայնությամբ) որպես սեփականություն Հայաստանի Հանրապետությանն է փոխանցվել ապօրինի ձեռքբերված «RANGE ROVER SPORT SUPERCHARGED 5.0» մակնիշի տրանսպորտային միջոցը` 2010 թվականի արտադրության: Սա գրում եմ ոչ թե նրա համար, որ վերադարձվածը ինչ-որ նշանակալի գույք է, այլ որովհետեւ՝ հատիկ առ հատիկը իրոք հատիկ առ հատիկ է:
Վենսի ելույթը շատ կարեւոր էր հասկանալու, որ դիկտատորների մանիպուլյացիոն գործիքների դեմ պայքար չի մղվելու այլեւս. Գայանե Աբրահամյան
«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոնի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Մյունխենի անվտանգության համաժողովը շրջադարձային է եւ, ինչպես միշտ, խիստ կարեւոր` աշխարհաքաղաքական զարգացումները վերլուծելու համար։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի ելույթն ու ԵՄ ժողովրդավարության ծայրահեղացված մոտեցումների խիստ քննադատությունները, իհարկե փոքր-ինչ չափազանցված էին, չնայած զարմացա անգամ, որ օրինակ չբերեց ՄԲ-ի ամենամեծ սկանդալը,
Քննարկվել են Հայաստան-Բելգիա առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը և այդ հարցում՝ Սփյուռքի ներուժի ներգրավմանը վերաբերող մի շարք հարցեր
Փետրվարի 14-ին ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Բելգիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում Բրյուսելում հանդիպել է Բելգիա-Հայաստան Առևտրի պալատի փոխնախագահ, Բելգիայում Վրաստանի պատվավոր հյուպատոս, գործարար Յաննիկ Քալանթարյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Բելգիա առևտրատնտեսական կապերի զարգացման հեռանկարները, ինչպես նաև Հանձնակատարի գրասենյակի և Առևտրի պալատի միջև համագործակցության ու փոխադարձ աջակցության հնարավորությունները։ Յաննիկ Քալանթարյանը ներկայացրել
Արցախցիների «չկռվելու» պայմաններում ադրբեջանական բանակը, նույնիսկ պաշտոնական թվերով, 205 կորուստ է ունեցել․ Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Բաքվում տեղի ունեցող «դատավարության» ժամանակ հրապարակվել է 2023 թվականի ադրբեջանական ագրեսիայի ժամանակ Բաքվի կրած կորուստների և վիրավորումների պաշտոնական թվերը: Պարզվում է, որ արցախցիների «չկռվելու» պայմաններում ադրբեջանական բանակը, նույնիսկ պաշտոնական թվերով, 205 կորուստ է ունեցել, իսկ վիրավորների թիվը` 1004: Կրկնում եմ` սա
5 տարի անց գտնվել և նույնականացվել են հանուն հայրենիքի հերոսաբար ընկած եղբայրներ Գևորգ և Գոռ Հովհաննիսյանների մարմինները
Արցախյան 44-օրյա պատերազմից 5 տարի անց գտնվել և ԴՆԹ հետազոտության միջոցով նույնականացվել են հանուն հայրենիքի հերոսաբար ընկած եղբայրներ Գևորգ և Գոռ Հովհաննիսյանների մարմինները։ Գևորգ և Գոռ Հովհաննիսյանների հոգեհանգիստը տեղի կունենա փետրվարի 16-ին` ժամը 17։00-ից 20։00-ը, Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում։ Հուղարկավորությունը կլինի փետրվարի 17-ին` ժամը 13։00-ին, Սիսիանի քաղաքային պանթեոնում։ Հավերժ փառք ու խոնարհում հայրենիքի համար
Խճճված, անգրագետ, անհեռանկար արտաքին քաղաքականություն․ Վահագն Մելիքյան
ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Մելիքյանը՝ ՀՀ արտաքին քաղաքականության, Փաշինյանի՝ ԱՄՆ այցի, նրա՝ Մակրոնի հետ հանդիպման և այլնի մասին – Խճճված, անգրագետ, անհեռանկար, վտանգավոր, անհասկանալի և անկանխատեսելի արտաքին քաղաքականություն։ – Փաշինյանի` ԱՄՆ այցը որևէ օգուտ չի տվել. նույնիսկ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ արված հեռախոսային լուսանկարն ընդամենը Meet and Greet էր։ – Մեծ
«Ադրբեջան-Հայաստան հակամարտության պարագայում Ադրբեջանին աջակցելը բխում է Իսրայելի շահերից»․ նման վերտառությամբ հոդված է լույս տեսել “The Jerusalem Post”-ում
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը «Ադրբեջան-Հայաստան հակամարտության պարագայում Ադրբեջանին աջակցելը բխում է Իսրայելի շահերից»․ վերոհիշյալ վերտառությամբ հոդվածը լույս է տեսել փետրվարի 13-ին, Իսրայելում հրատարակվող “The Jerusalem Post” պարբերականում/ It is in Israel’s interest backing Azerbaijan in its conflict with Armenia/։ Հեղինակը՝ MORDECHAI KEDAR -ը, մասնավորապես հետևյալ հաստատումներն է կատարում՝ Ադրբեջանի ռազմավարական դիրքն առանցքային
«Ակադեմիական քաղաքը» պիտի կառուցվի Գյումրիում»․ Վարդան Ղուկասյանը հանդես է եկել հայտարարությամբ
Գյումրին 12 տարի կառավարած նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որը պատրաստվում է մասնակցել Գյումրու արտահերթ ՏԻՄ ընտրություններին, քիչ առաջ հանդես է եկել քաղաքական հայտարարությամբ՝ պնդելով, որ Գյումրու զարգացման միջոցներից մեկը կլինի «Ակադեմիական քաղաքը» Գյումրի տեղափոխելը։ Նա բոլոր թեկնածուներին, Շիրակի դաշտավայրի բոլոր բնակիչներին կոչ է արել միանալ իր սկսած պայքարին, որը զանգվածային քաղաքական արշավ է՝ «Ակադեմիական քաղաքը»
Պայթյունից տուժած Տեր Հոր առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության
Տեղեկացնում ենք հանրությանը և զանգվածային լրատվամիջոցներին, որ այսօր Մարտունու Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից հովվատանը տեղի է ունեցել պայթյուն՝ դեռևս չպարզված հանգամանքներում։ Դրա հետևանքով մարմնական այրվածքներ է ստացել Մարտունու տարածաշրջանի հոգևոր տեսուչ Արժանապատիվ Տեր Գևորգ քահանա Տեր-Բարսեղյանը։ Տեր Հոր առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Պայթյունի պատճառների վերաբերյալ հավելյալ տեղեկություններ կհայտնի պատկան մարմինը։ Այս պահին այլ
Ֆինլանդիայի նախագահը նշել է, որ իր երկիրն աջակցում է Հայաստանի ջանքերին՝ տարածաշրջանային խաղաղության և կայունության ապահովման ուղղությամբ
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ֆինլանդիա համագործակցության զարգացման հեռանկարները՝ ընդգծելով բազմակողմ կապերի խորացման կարևորությունը և այդ ուղղությամբ հետևողական քայլերի անհրաժեշտությունը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին, ինչպես նաև մեր երկրում ԵՄ օժանդակությամբ իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքին։ Վարչապետ Փաշինյանը ներկայացրել
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբի նախագահի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբի նախագահ Յոհանն Վադեֆուլի հետ: Քննարկվել են Հայաստան-Գերմանիա հարաբերություններին, ինչպես նաև միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության, ինչպես տարածաշրջանային նշանակության հարցերի շուրջ: ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Սուրեն Պապիկյանն ու Ռուբեն Բրեկելմանսը քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Նիդերլանդներ համագործակցության հեռանկարները
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 15-ին հանդիպել է Նիդերլանդների Թագավորության պաշտպանության նախարար Ռուբեն Բրեկելմանսի հետ։ Նախարարները քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Նիդերլանդներ համագործակցության հեռանկարները։ Կողմերը հեռանկարային են համարել ռազմական կրթության, վարժանքների, փորձի փոխանակման և այլ ուղղությունները։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի։ ՀՀ ՊՆ
ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը վերահաստատել է կազմակերպության պատրաստակամությունը՝ աջակցելու խաղաղության և կայունության հաստատման ջանքերին
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և ԵԱՀԿ-ի միջև համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարները։ Ֆերիդուն Սինիրլիօղլուն ներկայացրել է կազմակերպության հետագա գործունեության առաջնահերթություններն ու ծրագրերը։ Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային նշանակության հարցերի: Կարևորվել է
Ջղաձգումներ, վիրավորական խոսքեր․ նախընտրական Գյումրիում մթնոլորտը շիկանում է
Չնայած Գյումրիում նախընտրական քարոզարշավը վաղուց է մեկնարկել՝ թաղեթաղ ընկնելով, կարի ֆաբրիկաներ այցելելով, ոմանց կողմից քաղաքի կենտրոնական հատվածներում արդեն իսկ ցուցապաստառներ փակցնելով ու հեռակա լեզվակռվի մեջ մտնելով, այդուհանդերձ այն նոր թափ է ստացել պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանի՝ ՏԻՄ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարությունից հետո։ Երկու օր է՝ համացանցը հեղեղված է միմյանց հասցեին հնչող վիրավորական արտահայտություններով։ Գյումրու ավագանու ՔՊ
Մեր բոլորի նպատակն է համատեղ ջանքերով աջակցել Հայաստանում գիտության զարգացման կայացմանը. Հակոբ Արշակյան
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը փետրվարի 15-ին մասնակցել է «Գիտուժ» նախաձեռնության կազմակերպած «Գիտություն եւ տեխնոլոգիա. դիմակայելով Հայաստանի մարտահրավերներին» խորագրով համաժողովին: Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ ԱԺ նախագահի տեղակալը կարեւորել է նման ձեւաչափով քննարկումները, որոնց ընթացքում գիտական եւ տեխնոլոգիական համայնքների ներկայացուցիչներին հնարավորություն է ընձեռվում բարձրաձայնելու խնդիրների մասին: «Այսօր աշխարհում տեղի ունեցող արագ փոփոխությունների համատեքստում տարբեր երկրներում ի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է պաշտպանության նախարարների համար կազմակերպված պաշտոնական ճաշին
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 15-ին մասնակցել է Գերմանիայի պաշտպանության դաշնային նախարար Բորիս Պիստորիուսի անունից Մյունխենի անվտանգության համաժողովին մասնակից պաշտպանության նախարարների համար կազմակերպված պաշտոնական ճաշին: Սուրեն Պապիկյանը կարճատև քննարկում է ունեցել գործընկերոջ՝ Բուլղարիայի պաշտպանության նախարար Աթանաս Զապրյանովի հետ: ՀՀ ՊՆ
Խորվաթիայի վարչապետի հետ հանդիպմանը Փաշինյանն ընդգծել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման կարևորությունը
Մյունխենում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև քաղաքական ու տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները։ Երկուստեք կարևորվել է առևտրաշրջանառության ծավալների ավելացման ուղղությամբ քայլերի իրականացումը, ինչպես նաև երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպման անհրաժեշտությունը։ Վարչապետ Փաշինյանն ընդգծել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման կարևորությունը և նշել Խորվաթիայի աջակցությունը
Փաշինյանից զզվում են, բայց չգիտեն, թե ում «սիրեն»․ Արմեն Աշոտյան
Լուծումը խարիզմայի և պրոֆեսիոնալիզմի միջև ոսկե միջին գտնելն է: Մաքուր «դերասանները» կործանում են երկիրը: Բայց օսլայաօձիք «պրոֆեսիոնալները» պիտի ավելի հրապուրիչ ու հասկանալի դառնան։
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Իրաքյան Քուրդիստանի նախագահ Նեչիրվան Բարզանիի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Իրաքյան Քուրդիստանի նախագահ Նեչիրվան Բարզանիի հետ: Զրուցակիցները գոհունակություն են հայտնել երկկողմ առևտրատնտեսական համագործակցությունից և կարևորել բիզնես կապերի խորացումը, ինչը լրացուցիչ ազդակ կհաղորդի տնտեսական հարաբերություններին: Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային նշանակության հարցերի շուրջ: Կարևորվել է խաղաղության ու կայունության ապահովման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը: ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ
Փոխհատուցվող սոցիալական ծախսերի շրջանակն ընդլայնվել է
ՀՀ կառավարության N 157 Ն որոշման համաձայն՝ ընդլայնվել է փոխհատուցվող սոցիալական ծախսերի շրջանակը։ Մասնավորապես, կրթության և առողջապահության գծով սահմանվել են նոր ուղղություններ և որոշ փոփոխություններ են կատարվել փոխհատուցման ընթացակարգում։ Սահմանվել են կրթության գծով փոխհատուցվող նոր ուղղություններ Կրթության գծով սոցիալական ծախսերի փոխհատուցման շրջանակը համալրվել է, և բացի նախկինում սահմանված ուղղություններից, կրթության գծով փոխհատուցումից կարող եք օգտվել
Կայացել է «Հայրենիք» կուսակցության հերթական համագումարը․ նախագահ է ընտրվել Արթուր Վանեցյանը
Այսօր` 2025թ. փետրվարի 15-ին կայացել է «Հայրենիք» կուսակցության հերթական համագումարը։ Համագումարը քննարկել և հաստատել է կուսակցության նախագահի և վերստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունները, հաստատվել է նաև կուսակցության փոփոխված կանոնադրությունը։ Համագումարը անցկացրել է նաև կուսակցության ղեկավար կազմի ընտրություններ, որոնց արդյունքներով «Հայրենիք» կուսակցության նախագահ է ընտրվել Արթուր Վանեցյանը։ Կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի՝ Գործադիր մարմնի (նախկին կանոնադրութամբ՝ «Խորհուրդ») անդամներ
Փոխվարչապետի գրասենյակը հրաժարվել է պատասխանել, թե ինչ քարտեզներ են հիմք հանդիսանալու սահմանազատման աշխատանքների համար․ «Փաստինֆո»
«Փաստինֆոն» փետրվարի 4-ին հարցում էր ուղարկել ՀՀ փոխվարչապետ Գրիգորյանի գրասենյակ` խնդրելով պարզաբանել, թե հայ- ադրբեջանական սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի վերջին հանդիպումից հետո ինչով են պայմանավորված սահմանազատման աշխատանքների ձգձգումները, երբ են պատրաստվում սկսել աշխատանքները և ինչ քարտեզներ են հիմք հանդիսանալու սահմանազատման աշխատանքների համար այս փուլում։ Ի պատասխան մեր հարցման՝ 10 օր անց մեզ հայտնել են, որ փետրվարի
Հրապարակվել է Հայաստանի հելսինկյան կոմիտեի տարեկան զեկույցը
Հրապարակվել է Հայաստանի հելսինկյան կոմիտեի տարեկան զեկույցը՝ «Դիտորդ #1 (79). Մարդու իրավունքները Հայաստանում 2024 թվականին»։ Նախաբան Արդեն շուրջ 25 տարի է ղեկավարում եմ «Հայաստանի հելսինկյան կոմիտե», իրավապաշտպանական հասարակական կազմակերպությունը։ Առողջությունս այլևս չի ներում լիարժեքորեն համակարգել Կոմիտեի աշխատանքները, որոնց կարող եք ծանոթանալ մեր կայքում։ Այս շուրջ 25 տարվա ընթացքում փորձել ենք լինել առավելագույնս օբյեկտիվ և անաչառ։
Նիկոլ Փաշինյանն ու Յոնաս Գահր Ստյորեն քննարկել են Հայաստանի և Նորվեգիայի միջև համագործակցությանը և դրա հետագա զարգացմանը վերաբերող հարցեր
Մյունխենում տեղի է ունեցել Հայաստանի և Նորվեգիայի վարչապետներ` Նիկոլ Փաշինյանի և Յոնաս Գահր Ստյորեի հանդիպումը: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Նորվեգիայի միջև համագործակցությանը և դրա հետագա զարգացմանը վերաբերող հարցեր: Այդ առումով կողմերը կարևորել են ՀՀ արտաքին գործերի նախարարի` օրերս կայացած այցը Նորվեգիա, ինչը ևս նոր ազդակ է հաղորդել երկկողմ հարաբերություններին: Նիկոլ Փաշինյանը և Յոնաս Գահր
Մարտունի քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցում պայթյուն է տեղի է ունեցել․ հոգևոր հովիվը տեղափոխվել է բժշկական կենտրոն
Փետրվարի 15-ին, ժամը 14։07-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարտունի քաղաքի Մոմչյան փողոցում գտնվող եկեղեցում տեղի է ունեցել պայթյուն, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ եկեղեցուն կից շինությունում (20 քմ) տեղի է
«Թատրոնն իմ ապրելակերպն է, կյանքը․․․»․ Արտաշես Շահվերդյան
Դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ, Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնի առաջատար դերասան Արտաշես Շահվերդյանը սովորել և ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի կինոյի և թատրոնի դերասան բաժինը։ 1979թ․ որպես դերասան աշխատանքի է անցել Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում, որտեղ ստեղծագործում է մինչ օրս՝ զուգահեռ դասավանդելով Երևանի տարածաշրջանային N1 պետական քոլեջում։ Խաղացել է բազմաթիվ ներկայացումներում՝ «Ամուսնություն», «Տոսկանա-Տոսկանա», «Այրվող տախտակամածին», «Բոռ»,
Վասիլիս Պալմասի հետ հանդիպման ժամանակ ամփոփվել են Հայաստան-Կիպրոս համագործակցության շրջանակում կատարված աշխատանքները
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 15-ին հանդիպել է Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասի հետ։ Զրուցակիցները քննարկել են պաշտպանության բնագավառում բոլոր ուղղություններով գործակցության ընթացքը և գոհունակություն հայտնել համագործակցության ներկա մակարդակի վերաբերյալ։ Հանդիպման ժամանակ ամփոփվել են Հայաստան-Կիպրոս համագործակցության շրջանակում կատարված աշխատանքները և 2024 թվականի սեպտեմբերին Վասիլիս Պալմասի՝ ՀՀ կատարած այցի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման

















































