Օրվա լրահոսը

Մենք պետք է կառչած լինենք մեր ազգային արժեքներից, դրանք են մեր իրական հարստությունը

Շատ դեպքերում հակաքարոզչությունը նույնպես քարոզչության ֆունկցիա է կատարում, ուստի ընդհանրապես հայաստանյան ընդդիմադիր դաշտը, կարծում եմ, պետք է յուրատեսակ բոյկոտի ենթարկի նաև «գաղափարախոսական տրանսֆորմացիա», «իրական Հայաստան», «Արարատ-Արագած» և նմանատիպ այլ խոսույթներին, որոնք ՔՊ կուսակցության ղեկավարը փորձում է փաթաթել իր ապագա ընտրողների վզին։ Այսինքն` պետք է ձեռնպահ մնալ հայկականությունից կտրված խոսույթները չափից ավել մեկնաբանելուց ու տարածելուց։

Հայաստանն արդեն ներկայացված է բիզնես կրթության համաշխարհային քարտեզի վրա. Ռուբեն Հայրապետյան

Մեր տարածաշրջանից «EFMD»-ի անդամ է միայն 4 բիզնես դպրոց՝ Ադրբեջանի պետական բիզնես դպրոցը՝ կառավարության մեծ ֆինանսավորմամբ, Թուրքիայից 2 բիզնես դպրոց, և արդեն անցյալ տարվա ավարտից՝ «Մատենա» միջազգային դպրոցը Հայաստանից:

Տիգրան Ավինյանը՝ ընդդիմության նարատիվների եւ ավել վճարելը արդարացնելու մասին

Մարդիկ չվճարելով ստեղծում են խնդիր՝ տրանսպորտի ոլորտում եկամուտների հավաքագրման առումով

«Վարչապետը կարո՞ղ է բացատրել` որոնք են իր շարժառիթները: Արդյո՞ք Փաշինյանը միացել է Էրդողանի կողմից ճշմարտության համառ ժխտմանը»

Փաշինյանը պարտավոր է պաշտոնապես և բացահայտ ներողություն խնդրել իր անպատասխանատու և վիրավորական արտահայտությունների համար, որոնք անարգում են Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը։

Գրականության և արվեստի թանգարանում բացվել է Բարսեղ Կանաչյանի 140-ամյակին նվիրված ժամանակավոր ցուցադրություն

Գրականության և արվեստի թանգարանում բացվեց 20-րդ դարի սփյուռքահայ անվանի երգահան, խմբավար Բ․Կանաչյանի 140-ամյակին նվիրված ժամանակավոր ցուցադրությունը: Այցելուները հնարավորություն ունեն դիտելու խմբավարի կյանքին ու գործունեությանն առնչվող ցուցանմուշներ: «Գրականության և արվեստի թանգարանի այս ցուցադրությունը նվիրված է Կանաչյանի ծննդյան 140-ամյակին: Այստեղ ներկայացված է նրա ջութակը, որը հայթայթել էր Բարսեղի համար իր հայրը: Այն մինչև իր կյանքի վերջ իր

«Չեմ թողնելու դու նստես». 48 համարի ավտոբուսի վարորդը կոպիտ կերպով ավտոբուսից իջեցնում է տարեց քաղաքացուն

Ընդամենը երկու ամիս առաջ հենց վարորդներն էին բոյկոտում` իրենց իրավունքները պաշտպանելու համար, և ժողովրդի մեծ մասը ըմբռնումով մոտեցավ նրանց բոյկոտին։ Իսկ հիմա նույն բոյկոտող վարորդները իշխանության հրահանգով ժողովրդին տրանսպորտից շպրտում են, ինչը անբարոյական վարքագիծ է վարորդների կողմից։

Դեսպան Հակոբյանը և Իրանի առաջին փոխնախագահի տեղակալը անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային վերջին զարգացումներին

ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ առաջին փոխնախագահի՝ տարածաշրջանային համագործակցության և միջազգային հարցերով տեղակալ Ալի Նաջաֆի Խոշրուդիի հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-Իրան երկկողմ հագեցած օրակարգին, տարածաշրջանային և միջազգային վերջին զարգացումներին: Երկուստեք կարևորվել է ՀՀ-ԻԻՀ հարաբերությունները խորացնելու և հնարավորինս զարգացնելու անհրաժեշտությունը: Իրանում ՀՀ դեսպանություն

«Արմավիրի դատախազների կողմից 2024 թ.-ին 200%-ով ավել քրեական վարույթ է հանձնվել դատարան»

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2025 թվականի փետրվարի 14-ին ամփոփվել են Արմավիրի մարզի դատախազության 2024 թվականի աշխատանքները: Ամփոփմանը ներկա են եղել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը, Արմավիրի մարզի դատախազ Վահան Սարգսյանը, Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը, Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը, Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի մարզային կառույցների ղեկավարները, մարզի

ԱՄՆ պետքարտուղար Մարքօ Ռուպիօ կատարեց իր առաջին պաշտօնական այցը Երուսաղեմի Սուրբ Յարութեան տաճար

Կիրակի, 16 Փետրուար, 2025-ի առաւօտուն Ամերիկայի միացեալ նահանգներու պետքարտուղար՝ Տիար Մարքօ Ռուպիօ կատարեց իր առաջին պաշտօնական այցը Սուրբ Յարութեան Տաճար: Դիմաւորման արարողութեան Երուսաղէմի Հայ Պատրիարքութեան կողմէ ներկայ էին Դիւանապետ՝ Հոգեշնորհ Տ. Աղան Վարդապետ Գոգչեան եւ Սուրբ Յարութեան Տաճարի նախկին տեսուչ՝ Հոգեշնորհ Տ. Սամուէլ Ծ. Վարդապետ Աղոյեան։ Երուսաղեմի հայ առաքելական պատրիարքություն

Գերմանիայում Փաշինյանի հանդիպումին չէին մասնակցած ոչ Հայոց Թեմը, ոչ անոր 16 եկեղեցական միութիւններէն մէկը, ոչ ալ Գերմանահայոց կեդրոնական խորհուրդը. Ջոնաթան Շփանգենբերգ

Գերմանահայոց Կենտրոնական խորհրդի վարչության նախագահ Ջոնաթան Շփանգենբերգի ֆեյսբուքյան գրառումը Հանդիպումին չէին մասնակցած ոչ Հայոց Թեմը, ոչ անոր 16 եկեղեցական միութիւններէն մէկը, ոչ ալ Գերմանահայոց Կեդրոնական Խորհուրդը կամ անոր անդամ համայնքի կազմակերպութիւններէն որեւէ մէկը։ Բացակայ էին նաեւ Հայաստանի Հիմնադրամը, Հայ Իրաւաբաններու Միութիւնը, Հայ Բժիշկներու Միութիւնը, Հայ Մասնագետներու Միութիւնը, Հայ Գործարարներու Միութիւնը, Հայ Ընդհանուր Բարեգործական Միութիւնը, Հայ

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում և Երևան-Սևան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

«Ես ինձ ո՛չ նախկին եմ համարում, ո՛չ էլ ներկա․ ո՛չ քաղաքապետ եմ եղել, ո՛չ էլ մարզպետ»․ Մարտուն Գրիգորյան

ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, որը պատրաստվում է մասնակցել Գյումրու արտահերթ ՏԻՄ ընտրություններին, հաստատեց Aravot.am-ի այն տեղեկությունը, որ «Պատիվ ունեմ» դաշինքով չի առաջադրվելու։ Նա ասաց, որ մոտ օրերս կհայտարարի, թե որ քաղաքական ուժի ցուցակն է գլխավորելու։ Մարտուն Գրիգորյանը նշում է, որ Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցելը սկզբունքի հարց է․ Գյումրու զարգացման իրատեսական ծրագիր ունի և մյուսների նման

Իրականում թողել էի հաղթել-չհաղթելու միտքը, բայց շատ երջանիկ եմ, որ հաղթեցի. Պարգ

Երգի միտքն այն է, որ ոչ մի դեպքում չպետք է հանձնվես, պետք է գնաս առաջ. Պարգ

Եվրատեսիլ 2025-ին Հայաստանը կներկայացնի Պարգը

Շվեյցարիայում մայիսին կայանալիք Եվրատեսիլ մրցույթում Հայաստանը կներկայացնի Պարգը՝ Պարգեւ Վարդանյանը: Այսօր դեպի Եվրատեսիլ 2025 նախընտրական մրցույթում 12 մասնակցից հաղթող ճանաչվեց հենց Պարգը: Նրան ամենաշատ միավորները տվել էր հեռուստադիտողը: Պարգը ծնվել է Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղում։ Նրա առաջին երաժշտական փորձը եղել է տեղի եկեղեցու երգչախմբում մինչև վեց տարեկան հասակը երգելը։ 2021 թվականին նա  թողարկել է իր առաջին սինգլը՝

ՀՀ դեսպանը հանդիպել է Իրանի առաջին փոխնախագահի հետ․ անդրադարձ է կատարվել Հայաստան-Իրան երկկողմ հագեցած օրակարգին

ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ առաջին փոխնախագահի՝ տարածաշրջանային համագործակցության և միջազգային հարցերով տեղակալ Ալի Նաջաֆի Խոշրուդիի հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-Իրան երկկողմ հագեցած օրակարգին, տարածաշրջանային և միջազգային վերջին զարգացումներին: Երկուստեք կարևորվել է ՀՀ-ԻԻՀ հարաբերությունները խորացնելու և հնարավորինս զարգացնելու անհրաժեշտությունը: ԻՐԱՆՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Պատմում եմ ավտոբուսի վարորդների իրավունքների ու պարտականությունների մասին․ Հայկ Մարության

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի ֆեյսբուքյան գրառումը Սիրելի հայրենակիցներ, տեսանյութում պատմում եմ ավտոբուսի վարորդների իրավունքների ու պարտականությունների մասին, ինչպես նաև ուղևորների իրավունքների մասին:

22 գնդերեցներ Սուրբ Սարգսի տոնի առիթով պարգեւատրվել են Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում

Տասը տարի անընդմեջ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ և Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի նախաձեռնությամբ Սուրբ Սարգսի տոնի առթիվ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում տեղի է ունենում զինծառայողների և գնդերեցների պարգևատրման ու խրախուսման արարողություն: Այս տարի առաջնորդարանը հյուրընկալել է Հայաստանի զինված ուժերի հոգևոր առաջնորդ Մովսես վարդապետ Սարգսյանին ու գնդերեցների: ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Փետրվարը դեռ չի ասել իր վերջին խոսքը․ Լևոն Ազիզյան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի ֆեյսբուքյան գրառումը Փետրվարը դեռ չի ասել իր վերջին խոսքը։ Փետրվարը, մոտենալով իր կեսին, ձմեռային եղանակ բերեց հանրապետություն, նույնիսկ Երևան քաղաքում մի քանի օրով այս ձմեռվա ընթացքում առաջին անգամ ձնածածկույթ հաստատվեց: Եղանակի կանխատեսման որոշ թվային մոդելների համաձայն՝ փետրվարի երրորդ տասնօրյակում մեր հանրապետությունում սպասվում են 2024-2025 թվականի ձմեռվա ամենացածր

Բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել․ վարորդը մահացել է․ Shamshyan.com

Այսօր՝ փետրվարի 16-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16։10-ի սահմաններում Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում «Զիլ 131» մակնիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բեռնատարի վարորդը տեղում մահացել է, իսկ 1 հոգի տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։

Մխիթար Հայրապետյանը Աբու Դաբիում ներկայացրել է ՀՀ քաղաքականությունը ապատեղեկատվության դեմ պայքարի ուղղությամբ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը փետրվարի 16-ին Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) պաշտպանության գործերով պետնախարար Մումահամադ բին Մուբարաք բին Ֆադել Ալ Մազրուիի հրավերով, Աբու Դաբիում մասնակցել է «IDEX 2025» միջազգային պաշտպանության համաժողովի շրջանակում անցկացվող «Պաշտպանություն վերաիմաստավորում. նորարարություն, ինտեգրում և դիմակայունություն» խորագրով Միջազգային պաշտպանական համաժողովին (IDC): ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը հանդես է եկել որպես

Գերմանիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները

Մյունխենում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Գերմանիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում վարչապետը ներկայացրել է Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, անդրադարձել ՀՀ Կառավարության ներքին և արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, ինչպես նաև տարածաշրջանային խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին։ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ներկաների հարցերին, որոնք վերաբերել են պետական կառավարման

Իշխանյանը եզակի իրավապաշտպաններից էր, մինչև կյանքի վերջին օրը կռիվ տվող մտավորական. ՀՀ երկրորդ և երրորդ նախագահները ցավակցել են Ավետիք Իշխանյանի մահվան կապակցությամբ

Ավետիք Իշխանյանի անժամանակ մահվան կապակցությամբ ցավակցել են նաև ՀՀ երկրորդ և երրորդ նախագահները։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․  Խորը ցավով տեղեկացա Ավետիք Իշխանյանի անժամանակ մահվան մասին։ Ավետիք Իշխանյանը եզակի իրավապաշտպաններից էր, որի գործունեությունը մեծ գնահատանքի է արժանի՝ որպես իրականում անվախ, սկզբունքային, պետության համար մտահոգ հասարակական գործչի։ Ցավակցությունս եմ հայտնում Ավետիք

Ադրբեջանի արտգործնախարարը թուրք գործընկերոջը տեղեկացրել է ադրբեջանա-հայկական խաղաղ գործընթացի ներկա վիճակի մասին

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակումներում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանին տեղեկացրել է տարածաշրջանային ընթացիկ իրավիճակի, ադրբեջանա-հայկական խաղաղ գործընթացի ներկա վիճակի մասին։  

Երկու երկրներն այժմ խոսելու են խաղաղության, այլ ոչ թե պատերազմի մասին․ Դմիտրի Պեսկով

Միացյալ Նահանգների և Ռուսաստանի ղեկավարների միջև հեռախոսազրույցի նշանակությունն այն էր, որ երկու երկրներն այժմ խոսելու են խաղաղության, այլ ոչ թե պատերազմի մասին, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Սա հզոր ազդանշան է այն մասին, որ այժմ մենք փորձելու ենք խնդիրները լուծել երկխոսության միջոցով» – հայտարարել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը պետական հեռուստատեսության տեսանյութում: Նյութն ամբողջությամբ՝

Ավետիք Իշխանյանը Հայաստանի բոլոր ժամանակների լավագույն իրավապաշտպաններից է. Արման Թաթոյան

ՀՀ նախկին ՄԻՊ, Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյանի ֆեյսբուքյան գրառումը Ավետիք Իշխանյանը Հայաստանի բոլոր ժամանակների լավագույն իրավապաշտպաններից է, նա հայ ժողովրդի զարթոնքի, ոգու վերելքի, ինքնությունը գնահատող բացառիկ մարդ էր, որ մինչև վերջ հավատարիմ մնաց իր առաքելությանը: Ավետիք Իշխանյանի հետ ծանոթացել եմ 2004թ., երբ սկսեցի աշխատել Մարդու իրավունքների պաշտպանի նորաստեղծ աշխատակազմում: Այդ

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Փետրվարի 16-ի ցերեկը, 17-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 19-21-ին սպասվում է ձյուն: Հանրապետության տարածքում` Փետրվարի 16-ի ցերեկը, 17-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 19-ին՝ առանձին շրջաններում, 20-21-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն։ Քամին հարավարևելյան 2-5մ/վ, փետրվարի 18-19-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22մ/վ, 20-ին՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի

Հայտնաբերվել է տղամարդու մարմին, ձեռքի մոտ էլ՝ «Մակարով» տեսակի ատրճանակ․ Shamshyan.com

Այսօր՝ փետրվարի 16-ին, առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Խաղաղ Դոնի շենքերից մեկի բնակարանում հրազենային վնասվածքով տղամարդու դի կա։ Ոստիկաններն ու պարեկները նշված շենքի բնակարաններից մեկի հյուրասենյակում՝ բազմոցի վրա, հայտնաբերել են տղամարդու մարմին, ձեռքի մոտ

Անդին (պատմվածք)

Անտառի չոր խաշամի մեջ պառկած էր Պախանը: Մտքերն իրար էին խառնվել. հիշեց Քարին տակի իր տունը, որի քարերը ինքն էր տաշել, տան ներքևի քարերի վրա իր անունն էր հատ-հատ քանդակել՝ ՊԱԽԱՆ. էդ անունով իրեն կնքել էր  Շահումյանի արծիվ  Շահենը՝ Մեղրյան, երբ ինքը 1988-ի փետրվարյան մի գիշեր մազապուրծ փախել էր Սումգայիթից և մի կերպ հասել Շահումյան։

Ադրբեջանի արտգործնախարարը կրկին հայտարարել, թե Հայաստանի Սահմանադրությունը խոչընդոտում է երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը

«Ազատություն» – Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Մյունխենում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ հանդիպմանը խոսել է հայ – ադրբեջանական բանակցային գործընթացից և կրկին հայտարարել, թե Հայաստանի Սահմանադրությունը խոչընդոտում է երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը։ «Բայրամովը նշել է, որ Հայաստանի Սահմանադրությամբ և այլ օրենսդրական ակտերով մեր երկրի նկատմամբ տարածքային պահանջների պահպանումը խոչընդոտ է հանդիսանում», – ասված

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031