Օրվա լրահոսը
«Հույժ կարեւոր միջադեպ դեռ չի գրանցվել». Արարատում հավատացնում են ընտրատեղամասի վստահված անձինք
Ինչպես արդեն նշել էինք՝ Արարատ քաղաքում ընթանում են Արարատի քաղաքապետի ընտրությունները: Ամենուր խոսակցություններ են, թե տեղամասերում երկու թեկնածուների կողմնակիցների միջեւ լարված մթնոլորտ է, խախտումներ են անընդհատ արձանագրվում: Aravot.am-ը եղավ քաղաքի 18/02 տեղամասում: Այստեղ երկու թեկնածուների վստահված անձինք ասացին, որ այդ ընտրատեղամասում որեւէ խախտում չի արձանագրվել: «Ես երեկ էլ եմ այստեղ եղել, էսօր էլ առավոտվանից էստեղ
«Մոտիկից մի նկարեք». բղավում էր քաղաքացին
Այսօր Արարատ քաղաքում ընթանում են քաղաքապետի ընտրությունները: Արարատ քաղաքի 18/06 տեղամասում քաղաքացիներից մեկը սկսեց բղավել «Կենտրոն» հեռուստաընկերության օպերատորի վրա, թե նա նկարահանում է ընտրախցիկներին մոտ տարածքներում. «Թեք էիր նկարում»,- բղավում էր քաղաքացին, իսկ օպերատորը հանկարծակիի եկած՝ բացատրում էր. «Սահմանված վայրից եմ նկարել»: Քաղաքացին բղավելով հեռացավ ընտրատարածքից. «Մոտիկից մի նկարեք»: Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Արարատում քվեարկել է ընտրողների 20 տոկոսը
Այսօր Արարատի մարզի Արարատ համայնքում անցկացվող արտահերթ ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը ժամը 11.00-ի դրությամբ 2671 կամ 20.21% Է (քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը` 13218): Նշավան համայնքում ժամը 11.00-ի դրությամբ քվեարկության մասնակիցների թիվը 90 կամ 5.77 % Է (քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը` 1561): ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Քաղաքացին հեռախոսով նկարել է իր քվեաթերթիկը
Այսօր ընթանում են Արարատ քաղաքի քաղաքապետի ընտրությունները: Aravot.am-ը դեռեւս եղել է երկու տեղամասերում: Առայժմ միջադեպ է գրանցել քաղաքի 18/07 տեղամասում. քաղաքացին հեռախոսով նկարել է իր քվեաթերթիկը: «Սա նկատել է հանձնաժողովի անդամը, այդ մասին հայտնել է ինձ, ես քվեաթերթիկը մարել եմ»,- մեզ ասաց տեղամասի հանձնաժողովի նախագահ Եղյան Հայկը: Ըստ ներկաների՝ քաղաքացին Վարուժան Ղուլյանն էր, քվեարկել էր
Հրդեհ Դալարիկ-Քարակերտ երկաթուղային կայարանամեջում
Նոյեմբերի 10-ին, ժամը 01.37-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի մոտակայքում գնացքի վագոնները դուրս են եկել ե/գ ռելսից, շրջվել և բռնկվել: Ճշտվել է, որ պատահարը տեղի է ունեցել ե/գ 2808 կմ-ի 1-3 ուղեհատվածում՝ Դալարիկ-Քարակերտ երկաթուղային կայարանամեջում: Դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ և ԱԻ արձագանքման խումբը: «Մասիս» ե/գ կայարանից դեպքի վայր է
Նոյեմբերի 10-ը Երիտասարդության համաշխարհային օրն է
Սիրելի´ երիտասարդներ, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի անունից շնորհավորում եմ Երիտասարդության համաշխարհային օրվա առթիվ։ Այս օրը տոնացույցում ամրագրվել է 1945 թվականին՝ խորհրդանշելով երիտասարդության համախմբումն ու միասնականությունը։ Ֆրանսիացի գրողներից մեկն ասել է՝ երիտասարդությունն իմաստություն կուտակելու ժամանակաշրջան է։ Իրոք, երիտասարդության տարիներին ոչ միայն ձևավորվում է անհատը, այլև ուրվագծվում է նրա հետագա կյանքը։ Ձեզանից յուրաքանչյուրին մաղթում եմ ամենայն խնամքով ու
Հայաստանի կանանց հավաքականը Եվրոպայի առաջնությունում ստանձնել է առաջատարի դերը
Վարշավայում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանի կանանց հավաքականը եւս հինգ թիմերի հետ տարել է 2-ական հաղթանակ եւ լրացուցիչ գործակիցներով 32 երկրների մրցապայքարում զբաղեցնում է առաջին տեղը: Երկրորդ տուրում մեր ընտրանին 3,5:0,5 հաշվով պարտության մատնեց Բելգիայի թիմին: Առաջին խաղատախտակի առջեւ Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի արեց, իսկ Լիլիթ Գալոյանը, Մարիա Կուրսովան եւ Աննա Հայրապետյանը հաղթանակներ տարան: Մեր
Վանես Մարտիրոսյանը թեեւ նոկդաուն արեց, բայց պարտվեց
Առաջին միջին քաշային կարգում WBO չեմպիոնի թափուր տիտղոսի համար Վանես Մարտիրոսյան-Դեմետրիուս Անդրադե մենամարտն ավարտվեց երկրորդի հաղթանակով: Վանես Մարտիրոսյանը մենամարտի հենց առաջին ռաունդում նոկդաունի է ենթարկել մրցակցին, սակայն մնացած ռաունդների մեծ մասում Անդրադեն, շնորհիվ արագության եւ ջեբերով լավ աշխատանքի, տիրապետել է նախաձեռնությանը: Արդյունքում, մարտի ավարտից հետո կողային մրցավարներից երկուսը հաղթանակը շնորհել են Դեմետրիուս Անդրադեին եւ միայն
Նիկոլ Փաշինյան. «Արդարադատության նախարարից պահանջում եմ անհապաղ ինձ հնարավորություն տալ այցելելու նոյեմբերի 5-ի գործի շրջանակներում կալանավորված անձանց»
Նոյեմբերի 6-ի՝ Ձերբակալվածների վայր կատարած այցելությունից հետո նրանցից հատկապես մի քանիսի վիճակի կապակցությամբ ունեմ մտահոգություններ եւ այդ մտահոգությունները կարող են փարատվել միայն նրանց հետ զրույցից հետո:
Վիկ Դարչինյանը կրկին պարտվեց նոկաուտով
ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Կորպուս-Սիթի քաղաքում կայացավ աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Վախթանգ Դարչինյանի ռեվանշ մրցամարտը երեք քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն, ֆիլիպինցի Նոնիտո Դոների հետ: Մինչեւ 8-րդ ռաունդը ընթացել է հավասար մենամարտ: Իսկ 9-րդ ռաունդի սկզբնամասում Վախթանգը նույնիսկ միավորներով առավելություն է ունեցել: Սակայն ֆիլիպինցին մի քանի վճռական գրոհներով նոկաուտի է ենթարկել Դարչինյանին՝ ռինգի մրցավարին հարկադրելով դադարեցնել
Արարատում քվեարկությունն ընթանում է բնականոն հունով
Այսօր Արարատի մարզի Արարատ և Նշավան համայնքներում անց են կացվում համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ: Առավոտյան ժամը 8.00-ին սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր ընտրական տեղամասերը: Տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմերում ընդգրկված բոլոր քաղաքացիները առավոտյան մինչև ժամը 8.00-ն ներկայացել են տեղամասային կենտրոններ: Տեղամասային ընտրական հանձնաժողովներն ընդունում են առաջին ընտրողներին. քվեարկությունն ընթանում է բնականոն հունով: Ընտրական
Դատավորը հարցրել էր քննիչին` բարոյակա՞ն եք համարում կալանավորելը
«Կատարված հանցագործությունն առաջացրած հետեւանքների իմաստով շատ ծանր է, այն կյանքից զրկել է երկու երիտասարդ տղաների իրենց ծաղկուն տարիքում, որպիսի հանգամանքը դատարանը դնում է մարդկային, բարոյականության տեսակետից ելնելով»:
Ներկայացվեց «Harmony Yerevan»-ի աշուն-ձմեռ հավաքածուն (Ֆոտոշարք)
Այսօր «Պիացցա Գրանդեում» կայացավ Harmony Yerevan նորաձևության տան ցուցադրությունը (աշուն-ձմեռ 2013/14): Հիշեցնենք, որ այս նորաձևության տան դիզայներն է Միքայել Դանիելյանը: Ցուցադրությանը ներկա էին նաեւ շոու բիզնեսի ներկայացուցիչներ, այլ դիզայներներ եւս: Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Ձերբակալված 20 անձանց բնակարաններում կատարվել են խուզարկություններ
Բոլոր ձերբակալվածների նկատմամբ նշանակվել է տոկսիկոքիմիական փորձաքննություն:
Վարդան Պետրոսյանին կալանավորեցին ու տարան դատապարտյալների հիվանդանոց
Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ երթեւեկության անվտանգության կամ շահագործման կանոնները խախտելը, «որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ` պատժվում է ազատազրկմամբ` չորսից տասը տարի ժամկետով»:
Новости-Грузия. Վրաստանի դրոշը նախագահականի վրա է բարձրացել սրտիկներով
Վրաստանի նախագահական պալատի վրա նոյեմբերի 9-ին Վրաստանի դրոշը հայտնվել է չորս սրտիկներով պատկերված: Հայտնում է «Նովոստի-Գրուզիա» լրատվականը: Փոփոխությունն առաջինը նկատել են Ֆեյսբուքի օգտատերերը, այնուհետև թեման շարունակել են լրատվամիջոցներ՝ տարբեր ենթադրություններ անելով: Նախագահի աշխատակազմը բացատրություն է տվել երեկոյան: «Նախագահական պալատի վրա չորս սրտիկներով դրոշի հայտնվելու հետ կապված հանրությանն ուզում եմ տեղեկացնել, որ այդ դրոշը բարձրացվել է
Ակտիվիստները պարեցին ոչ միայն Ծածկած շուկայի դիմաց, այլ նաև Ազատության հրապարակում
Նոյեմբերի 9-ին «Ազատագրենք հուշարձանները օլիգարխներից» հասարակական շարժման նախաձեռնող խումբը, չնայած անձրևոտ եղանակին, պարեց ինչպես Ծածկած շուկայի դիմաց, այնպես էլ Ազատության հրապարակում։ «Նախախորհրդարանի» անդամ Վարուժան Ավետիսյանի խոսքով` սատարելու համար Շանթ Հարությունյանի ձևական ընդվզումը. «Քանի որ մենք նախապես հայտարարել էինք, որ այսօր մշակութային ակցիա ենք իրականացնելու Ծածկած շուկայի դիմաց, բայց զուգահեռաբար կա ևս մեկ արժեք կարևորելու և
Նիկոլ Փաշինյանին թույլ չեն տվել հանդիպել ձերբակալվածների հետ
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը գրել է nikolpashinyan.com-ում. Մեկ ժամ առաջ, որպես ԱԺ պատգամավոր, այցելեցի «Նուբարաշեն» ՔԿՀ, տեսնելու համար, թե ինչ պայմաններում են պահվում նոյեմբերի 5-ի իրադարձություններից հետո կալանավորված անձինք: Ի զարմանս ինձ, ՔԿՀ պետի տեղակալը, որ քաղաքացիական հագուստ էր կրում, ասաց, որ ինձ հնարավորություն չեն տա տեսնել կալանավորվածներին: Մեջբերեցի «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 48 հոդվածը,
«Մեզ համար մանկապարտեզ ունենալը ճոխություն կլիներ».Լուսի Հարությունյան
ԵՊՀ Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի նախաձեռնությամբ նոյեմբերի 6-8-ը մի խումբ լրագրողներով շրջայց կատարվեց ԼՂՀ` Քաշաթաղի շրջան, պատերազմական գործողություններից տուժած, այժմ վերաբնակեցվող, ծայրամասային բնակավայրեր: Քաշաթաղի շրջանի Աղաձորի միջնակարգ դպրոցը գործում է 2006 թվականից: Դպրոցն ունի 37 աշակերտ, ընդհանուր 8 դասարան` ներառյալ տնօրենի սենյակ եւ գրադարան: Դպրոցի տնօրեն Լուսի Հարությունյանի փոխանցմամբ` դպրոցն ունի ֆիզիկայի, մայրենի լեզվի եւ գրականության
Ջազմեն Չիկոն` ջազն ու ռոքը «մահացու մեղք» համարող Սարատովի հոգևորականի մասին
Ռուս ուղղափառ եկեղեցու Սարատովի թեմի հոգևորական Վարդապետ Ղազարը, վերջերս «Հափշտակություն ռոք երաժշտությամբ» իր նյութում խոսելով երաժշտական ուղղվածության մասին, քրիստոնյայի հոգու համար չափազանց կործանարար է համարել ջազ, ռոք, պանկ, դիսկո երաժշտությունը, քանի որ, ըստ քահանայի, «երաժշտական մշակույթի այս ձևերը չեն սահմանափակվում միայն արվեստի բնագավառով»: «Հենց ռոք-ըն-ռոլլի երևան գալը արևմուտքում ընկալվեց որպես երիտասարդների սեքսուալ հեղափոխության սկիզբ: Ամբողջ
Hurriyet. Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում՝ Ելիսեյան պայմանագրի օրինակով
Մի խումբ թուրք մտավորականներ պնդում են, որ Ելիսեյան պայմանագիրը կարող է օրինակ լինել հայ-թուրքական հարաբերությունների բարելավման համար: Գրում է «Հյուրիեթ» թերթը: Ստամբուլի Շեհիր համալսարանում անցկացված «Հայ-թուրքական հարաբերությունները ֆրանս-գերմանական փորձի լույսի ներքո» երկօրյա գիտաժողովի ժամանակ, որը կազմակերպվել էր Ելիսեյան պայմանագրի 50-ամյակի առթիվ, գիտնական Ֆերհադ Քենթելն ասել է, որ գերմանացիներն ու ֆրանսիացիների միասին են գրել իրենց պատմությունները.
Գյումրիում ջազ համերգի են մասնակցում նաև 83-ամյա տատիկները
Երեկ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում Հայաստանի պետական ջազ նվագախմբի ու հայ հայտնի ջազմենների`Արմեն Թութունջյանի`Չիկոյի, Լևոն Մալխասյանի, Արմեն Հյուսնունցի, Հայաստանի գլխավոր «կատվի»`Վահագն Հայրապետյանի մասնակցությամբ նշվեց հայաստանյան ջազի հիմնադրման 75-ամյակը: Մոտ 3 ժամ տևած համերգի դահլիճն այնքան լեցուն էր, գյումրեցիներն այնպես էին գնահատում կատարողներին, որ համերգը վարող Կարեն Քոչարյանը իր հերթին սկսեց բնութագրել գյումրեցի հանդիսատեսին:
Հրդեհ Գյումրի քաղաքում
ԱԻՆ. Նոյեմբերի 9-ին, ժամը 14.22-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Կոմիտասի փողոցի վերջնամասում այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Կոմիտասի փողոցի թիվ 51/1 տան մոտակայքում այրվում է տնակ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.07-ին, մարվել՝ 16.27-ին: Ամբողջությամբ այրվել է Գ. Գ.-ին պատկանող տնակը՝ կենցաղային իրերով (27 քմ):
Daily Mail. iPhone-ով Տիրամայրը ուշադրություն չի դարձնում մանկանը. Տիգրան Ծիտողձյանի նկարները
Արվեստագետ Տիգրան Ծիտողձյանը Տիրամոր և մանկան նկարը պատկերել է ժամանակակից մոտեցմամբ: Երկու նկարներում բնական լույսի փոխարեն նա նկարել է էլեկտրական լամպ: Տարբերակներից մեկում «տիրամայրը» պատկերված է բաց դեղին մազերով, կապույտ ջինսով և փոխանակ ուշադրությունը լինի երեխայի վրա, աչքերը սառած են իր iPhone-ի վրա: Երեխայի հայացքն ուղղված է հեռուները, այդպիսով մոր և երեխայի միջև կապը լիովին
Տնտեսվարողների աջակցությամբ շարունակվում է մշտադալարների ծառատունկը
Վարչական շրջանների աշխատակազմերը շարունակում են տնտեսվարողներից առաջարկներ ստանալ, աշնանային ծառատունկին օժանդակ, մշտադալարների տունկի ծրագրին մասնակցելու վերաբերյալ։ Աջափնյակում, ըստ 40 տնտեսվարողների հայտնած տվյալների, հանրագումարով 60-ից ավելի մշտադալար ծառեր ու թփեր են տնկվելու. նոյեմբերի 9-ի դրությամբ 20 տնտեսվարողներ արդեն կատարել են պարտադիր բարեկարգման շրջանակում սույն աշխատանքները։ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում մշտադալարների տունկին առայժմ 40 տնտեսվարող է մասնակցում. տնկվելու
Արամ Խաչատրյանի 110-ամյակին նվիրված համերգ ԱՄՆ-ի ՀՀ դեսպանությունում
Նոյեմբերի 8-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը «Embassy Series» հայտնի կազմակերպության հետ համատեղ կազմակերպել էր համերգ-ընդունելություն՝ նվիրված հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 110-ամյակին: Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը նշեց, որ Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների միջոցով հայ երաժշտությունն ու հայ մշակույթն ավելի ճանաչելի են դարձել աշխարհի համար: Նրա խոսքերով՝ Արամ Խաչատրյանը թողել է հսկայական երաժշտական ժառանգություն,
Կմեկնարկի «Այվազյանական հանրապետական թատերական 2-րդ փառատոնը»
«Աղասի Այվազյանը հայ գրականության մեծերից է, որը, ցավոք, իր ողջության տարիներին չարժևորվեց այնպես, ինչպես պետք էր: Հրանտ Մաթևոսյանի հզոր ներկայությունը անպայմանորեն դժվարություն ստեղծեց` նրանից զատ տեսնելու մեկ այլ աշխարհ, մեկ այլ գրողական ինքնատիպություն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Աղասի Այվազյանին այսպես ներկայացրեց փառատոնի մասնագիտական հանձնախմբի ղեկավար, թատերագետ Լևոն Մութաֆյանը: Անդրադառնալով փառատոնին, որն արդեն երեք տարեկան
Վարդան Պետրոսյանի համար բժիշկ է մտնում դատարան
Կոտայքի մարզի Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Սիսակյանի նախագահությամբ դեռ չի ավարտվել Վարդան Պետրոսյանի մեղադրանք առաջադրելու եւ նրա նկատմամբ խափանման միջոց ընտրելու հարցի քննությունը: Այս պահին լրատվամիջոցներն ու Վարդան Պետրոսյանի ընկերները գտնվում են դատարանի շենքից դուրս, քանի որ դատարանի մուտքը եղել է փակ, իսկ դռնփակ ընթացակարգով էլ որոշվելու է նրա կալանքի հարցը: Վարդան Պետրոսյանը կարճ
Տիգրան Մուկուչյանը եղել է Արարատի մարզում
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր աշխատանքային այցով եղել է Արարատի մարզի Արարատ համայնքում, որտեղ ծանոթացել է 2013թ. նոյեմբերի 10-ին կայանալիք համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունների նախապատրաստման աշխատանքներին: ՀՀ ԿԸՀ նախագահը հանդիպել է Արարատ համայնքում կազմավորված բոլոր 7 տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների հետ, այցելել ընտրական տեղամասեր` հետևելով տեղամասերում տարվող աշխատանքի ընթացքին: Տեղամասային ընտրական


















































