Օրվա լրահոսը
Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Մաքսային միության դեմ. «Ո՞վ է ասել` Հայաստանը ճար չունի»
Այսօր Aravot.am-ի հետ զրույցում «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կարծիք հայտնեց, որ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները պետք է լինեն առողջ, երկկողմանի, բայց ոչ ստրկական: Ըստ նրա, սխալվում են մարդիկ` կարծելով, թե Հայաստանը այլ ճար չունի, քանի Մաքսային միությանն անդամակցումը: «Ի վերջո, իհարկե, Հայաստանը միշտ պետք է ունենա մի այլ ճանապարհ, այդ ճանապարհը առաջին հերթին հիմնված պետք
Ռուսաստանի սահմանապահները պարզաբանել են Զարուհի Փոստանջյանի հետ երեկ տեղի ունեցած միջադեպը
Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանի` երեկ տեղի ունեցած միջադեպի հետ կապված հայտարարությունների կապակցությամբ «Արմենպրես»-ը դիմել էր ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության ՀՀ-ում Սահմանապահ վարչություն: Ի պատասխան` Սահմանապահ վարչությունից հայտնել են. «Ս.թ. սեպտեմբերի 25-ին Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Զ. Ա. Փոստանջյանն անձանց խմբի հետ գտնվել է Սյունիքի մարզի (նախկին Մեղրու շրջան) տարածքում` հարակից Հայաստանի Հանրապետության`
«ՀՀ դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի ղեկավարը կասկածվում է խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ
Պաշտոնատար անձի կողմից խոշոր չափի կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված և ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործով «ՀՀ դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի ղեկավար Միսակ Մարտիրոսյանը հարցաքննվել է որպես կասկածյալ: Մարտիրոսյանը կասկածվում է աշխատանքի ընդունելու համար խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ: Սեպտեմբերի 26-ին որոշում է
Голос России. Քրիստոնեական Սուրբ Սոֆյան կրկին մզկիթ կդառնա՞
Ստամբուլի Սուրբ Սոֆյայի տաճարը մզկիթ դարձնելու առաջարկն արդեն ներկայացվել է Թուրքիայի իշխանություններին: Հայտնում է «Գոլոս Ռոսիի» ռադիոկայանը: Եթե առաջարկին դրական պատասխան տրվի, ապա քրիստոնեական աշխարհը կկորցնի իր ամենակարևոր խորհրդանիշերից մեկը, ու կխոսվի Թուրքիայում մահմեդականությանը վերադառնալու և քրիստոնյաների նկատմամբ հետապնդումներ սկսելու մասին, հավատացած են մասնագետները: 6-րդ դարում կառուցված Սուրբ Սոֆյայի տաճարը 15-րդ դարում՝ Կոստանդնուպոլիսի անկումից հետո,
ՀՀ նախագահը Կապանում ծանոթացել է քաղաքի կենտրոնական հրապարակի վերակառուցման նախագծին
Կապան քաղաքի Գարեգին Նժդեհի անվան հրապարակը մոտ մեկ տարուց բոլորվին նոր տեսք կունենա: Այս պահին այնտեղ դեռեւս հողային աշխատանքներ են միայն տարվել: Ծրագրի իրականացումը ներկայումս նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման և մշակման փուլում է գտնվում: Գարեգին Նժդեհ հրապարակը արդիականացնելու և ժամանակակից տեսքի բերելու նպատակով՝ նախատեսվում է հրապարակի հարեւանությամբ կառուցվող «Բիզնես կենտրոն»-ի շենքի շինարարությանը զուգահեռ իրականացնել Կապանի մշակույթի
Քննարկվեց «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի պահպանման կամ քանդման հարցը
«Մեր քաղաքի շենքերի 90 տոկոսը տարբեր վթարային աստիճաններ ունեն: Դրանից ելնելով մենք պետք է 90 տոկոս շենքերը քանդե՞նք»,-զարմանքով հարցրեց ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:
Հայրը իր կույր տղային կապել է ծառից և բնակեցրել քարանձավում
26-ամյա Չեն Ցյանտաոն ի ծնե կույր է եղել և ունեցել է մտավոր խնդիրներ: Տղայի ապրած 26 տարիների ընթացքում նրա մասին հոգ է տարել վերջինիս հայրը: Սակայն, երբ Չենի հայրը կուտակված պարտքերի պատճատով վաճառել է ունեցվածքն ու տեղափոխվել աղջկա տուն, նա իր տղային տարել է քարանձավ, կապել նրան ծառից և թողել այնտեղ: Դեպքի հետ կապված այլ
«Ցանկացած կին պլանավորում է իր հղիությունը». Գինեկոլոգը՝ հակաբեղնավորիչների մասին
26-ամյա Լիանան արդեն չորս տարի է, ինչ հակաբեղնավորիչներից կիրառում է ներարգանդային պարույրը: Առաջին անգամ ծննդաբերել է 6 տարի առաջ: Առաջիկա մեկ տարվա ընթացքում չի պատրաստվում մայրանալ. «Ես շատ դժվարությամբ եմ ծննդաբերել, խնդիրներ կային կազմվածքիս պատճառով: Տղաս էլ շատ չարաճճի փոքրիկ դարձավ, հազիվ եմ հասցնում նրա ետևից: Այժմ 5 տարեկան է: Նախատեսում եմ երկրորդ երեխայիս
«ՀԿԵ» ՓԲԸ պարզաբանումները «Հրազդան» կայարանի աշխատողների մի մասի ակցիայի կապակցությամբ
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ «Հրազդան» կայարանի աշխատակիցների մի մասի կողմից նախաձեռնած ակցիայի կապակցությամբ հայտնում ենք, որ այս միջադեպի առիթ էր հանդիսացել կայարանապետ Ա. Ստեփանյանի գործողությունները, ում սեպտեմբերի 1-ին տեղի ունեցած դժբախտ պատահարի պատճառով առաջարկվել է այլ պաշտոնի տեղափոխել: Սեպտեմբերի 1-ին ժամը 15:00-ին «Հրազդան» կայարանում տեղի էր ունեցել մահվան ելքով դժբախտ պատահար: Կայարանի հերթապահ Ա.Խաչատրյանը, լքելով իր
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը առայժմ զերծ է մնում որևէ գնահատական տալուց
Վահան Բաբայանը ի պատասխան ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Մաքսային Միությանը ՀՀ-ի անդամակցության վերաբերյալ հարցադրմանը գրում է. «Ի պատասխան Ձեր՝ 09.09.2013 թ. նամակում Ձեր հարցադրմանը՝ Մաքսային Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցությանը կողմ կամ դեմ լինելու վերաբերյալ, ուզում եմ տեղեկացնել, որ այս պահին չեմ տիրապետում որևէ փաստաթղթային կամ պաշտոնական տեղեկատվության, ուստի առայժմ զերծ կմնամ գնահատականներ տալուց կամ դիրքորոշում հայտնելուց»:
Տիգրան Ուրիխանյանը դեռևս չի կարող կարծիք հայտնել ՀՀ-ի ՄՄ-ին անդակցության վերաբերյալ
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության մամուլի խոսնակ, պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Մաքսային Միությանը ՀՀ-ի անդամակցության վերաբերյալ հարցը համարելով վաղաժամ պատասխանում է. «Հայտնում եմ, որ նշված տնտեսական պայմանագիրը ստորագրելուց առաջ անհրաժեշտ է ծանոթանալ կոնկրետ դրույթներին, որոնց համաձայն մեր երկիրը կունենա քաղաքացու համար տեսանելի և շոշափելի տնտեսական շահ: Ելնելով վերոգրյալից՝ Ձեր հարցը համարում եմ վաղաժամ և պատրաստակամություն
«Տեսա, որ էլ չեմ դիմանում, մի դատարկ դագաղ գտա ու մեջը մտա». լուսանկարիչ (Ֆոտոշարք)
Այսօր Գյումրու «Ստիլ» պատկերասրահում բացվեց «Երկրաշարժ, որը ցնցեց մեդիան» խորագրով շրջիկ ցուցահանդեսը, որը կազմակերպվել էր «Մեդիա» նախաձեռնությունների կենտրոնի (նախկին Ինտերնյուս մամուլի աջակցության հ/կ) կողմից`«Լրատուն. մեդիա թանգարան» նախագծի շրջանակներում: Ինքնատիպ ձեւաչափով այս ցուցահանդեսը նվիրված էր տարբեր լրատվամիջոցների, լուսանկարիչների, հեռուստատեսային ու կինովավերագրողների կողմից 1988թ-ի Սպիտակի երկրաշարժի լուսաբանմանը: «Մեդիա» նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանն իր ելույթում «Լրատու» թանգարանի
ՀՀ Անկախության 22-ամյակին նվիրված ընդունելություն Ուկրաինայում
Սեպտեմբերի 25–ին ՀՀ Անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ դեսպանությունն Ուկրաինայի կառավարության ընդունելությունների տանը կազմակերպել էր պաշտոնական ընդունելություն: Ընդունելությանը ներկա էին Ուկրաինայի նախագահի աշխատակազմի, կառավարության ներկայացուցիչներ, Գերագույն Ռադայի պատգամավորներ, գիտության, մշակույթի գործիչներ, հասարակական, ԶԼՄ–ների, հայ համայնքի եւ այլ բնագավառների ներկայացուցիչներ: Ընդունելությանը իրենց մասնակցությունն էին բերել տարբեր աշխարհամասերի 50-ից ավելի երկրների դեսպաններ, մասնավորապես Ռուսաստանից եւ ԱՊՀ բոլոր,
Յուրի Վարդանյանը Ֆրանսիայի դեսպանին առաջարկեց…
Այսօր Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը Ֆրանկոֆոնիայի 7-րդ միջազգային խաղերի առիթով հրավիրված մամուլի ասուլիսում Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն ամենայն մանրամասնությամբ խոսեց միջոցառման ընթացքի մասին` հատկապես խոսելով Հայաստանի մասնակցության մասին: Ասուլիսում ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը տեղեկացրեց, որ Ֆրանկոֆոնիայի խաղերում Հայաստանի ընդհանուր պատվիրակությունը բաղկացած է եղել 35 հոգուց, ներառյալ մշակույթի նախարարությունը: «Մեր պատվիրակությունում 23-ը
Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրով պարգևատրելու մասին
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրերի մասին» ՆՀ-764 հրամանագիրը` որոշում եմ. Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի 80-ամյակի կապակցությամբ, իրավագիտության ասպարեզում մատուցած ծառայությունների, ինչպես նաև երիտասարդ սերնդի կրթության և դաստիարակության գործում ներդրած ավանդի համար Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրով պարգևատրել՝ Հարություն Մարտինի ԽԱՉԻԿՅԱՆԻՆ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի պրոֆեսոր,
ՀՀ նախագահը քաջարանցիներին մաղթել է հույս եւ հավատ ապագայի նկատմամբ. (Տեսանյութեր, Ֆոտոշարք)
Այսօր երկրի նախագահ Սերժ Սարգսյանը Քաջարան քաղաքի անվանակոչման 55-ամյակի տոնական հանդիսությանը մասնակցելու ժամանակ քաջարանցիներին մաղթել է քաջառողջություն, երջանկություն եւ ամենակարեւորը՝ հույս եւ հավատ ապագայի նկատմամբ: «Մենք հինավուրց ժողովուրդ ենք, ունենք հազարամյա քաղաքներ եւ հաղթահարելով պատմության փորձությունները հասել ենք 21-րդ դար: Շատ հաճախ հարց է առաջանում, ինչի՞ շնորհիվ մենք կարողացանք հասնել այսօրվան, եւ պատասխաններից մեկը հետեւյալն
Ինչպե՞ս միլիոններ աշխատել՝ Արա Պապյանի բանաձեւը
«Թուրք բարձրաստիճան դիվանագետների հետ իմ շփումները ցույց են տալիս, որ թուրքերը հասկանում են, որ Ցեղասպանությունը իրենց նախնիների ստրատեգիական սխալն էր: Նրանք այդպես էլ ասում են՝ գուցե տակտիկապես շահեցինք, բայց դա մեծ ռազմավարական սխալ էր՝ հայերին կոտորեցինք, ու քրդերը շատացել եւ հիմա քրդերն ու հայերը իրար չեն հակակշռում: Եվ հիմա նրանք ակնհայտորեն շատ բան են անում
«Կոմիտասին մի՛ խցկեք սքեմի մեջ». Արայիկ Մանուկյան
Webtv.am ինտերնետ հեռուստատեսության տնօրեն Արայիկ Մանուկյանն Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ նեղսրտել է առաջիկայում կայանալիք «Կոմիտաս վարդապետ» փառատոնի առիթով, որը նախաձեռնել է Սփյուռքի նախարարությունը: Ասում է՝ ամեն բան արժեզրկելու ազգային-ազատագրական մոլուցքով հիմա էլ Կոմիտասին են հասել ու նրան «Կոմիտաս վարդապետով» ասելով ուղղակի «խցկում» են զուտ վարդապետական սքեմի մեջ: Արայիկ Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում մասնավորապես գրել
Դոլարի փակման գինը կազմել է 406.25 դրամ
Սեպտեմբերի 26-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 2,190,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 406.39 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 406.25 դրամ: NASDAQ OMX Armenia
Սամվել Հարությունյան. «Ուր՝ Վոլոդյա Ավետիսյանի 2000 դոլարը, ուր՝ Լիսկայի հափշտակած ավելի քան 200 մլն դոլարը» (Տեսանյութ)
Aravot.am-ի հետ զրույցում Գորիսի՝ 1992-94 թթ. քաղաքապետ, տարածաշրջանի ինքնապաշտպանության կոմիտեի համանախագահ Սամվել Հարությունյանը պատմեց, թե տարիներ առաջ որքան աղքատ է եղել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը. «90 թվականին, երբ Սուրիկ Խաչատրյանը Գորիս եկավ, ես ոչ միայն ազատամարտի շարքային էի, այլեւ զբաղեցնում էի նաեւ Գորիսի շրջանային կուլտուրայի բաժնի վարիչի պաշտոնը: Սուրիկ Խաչատրյանը մոտեցավ ինձ եւ ասաց,
Ժիրայր Սեֆիլյան. «Գործող ադմինիստրատորին, նկատի ունեմ Սերժ Սարգսյանին, կհաջողվի «և-և» խաղալով առաջ գնալ»․ (Տեսանյութ)
«Մենք կտրականապես դեմ ենք, որ ՀՀ-ն անդամակցի որևէ վերպետական կազմակերպության, լինի դա Եվրասիական միություն, թե Եվրամիություն: Բոլորովին այլ է` որպես դիտորդ մասնակցելը: Դեպի Մաքսային միություն քայլ կատարելը երկրի ինքնիշխանության կորստի վտանգ է ներկայացնում»,-Aravot.am-ի հետ զրույցում արձագանքելով այն կարծիքներին, թե «ընդհանուր հարցեր լուծելու համար հնարավոր է անկախության որոշ ատրիբուտներ զիջենք», այսպես պատասխանեց «Նախախորհրդարանի» քարտուղարության անդամ Ժիրայր
Սամվել Հարությունյանի շահերը դատարանում պաշտպանելու է Մուշեղ Շուշանյանը․ (Տեսանյութ)
«Մեր իրավապահ համակարգի ղեկավարները քանիցս ասել են, որ մարդիկ չեն օգնում իրավապահներին, որպեսզի բացահայտեն հանցագործությունները: Վլադիմիր Գասպարյանին ես ասում եմ՝ անձամբ ես անցած 115 օրերի ընթացքում հրապարակել եմ Լիսկայի ու նրա բանդայի կողմից կատարված ավելի քան 50 ծանրագույն հանցագործություններ, բերել եմ ճչացող փաստեր, լուսանկարներ եւ այլն եւ մինչեւ օրս քրեական գործ չի հարուցվել՝ իմ հայտարարությունների
Արամ Հարությունյանի մեքենան հրդեհվել է
«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ, նախագահի նախկին թեկնածու Արամ Հարությունյանի «Գազ 31-10» մեքենան երեկ հրդեհվել է։ Ինչպես «Ա1+»-ին տեղեկացրեց Արամ Հարությունյանը, երեկ կասկածներ չուներ, որ ինչ-որ մեկի միջամտությամբ է հրդեհը բռնկվել, սակայն այժմ իրավիճակն այլ է։ «Հրշեջ- տեսուչը նայելուց հետո ասեց, որ ինչ-որ մեկի միջամտությամբ է հրդեհը բռնկվել։ Հիմա փորձագետները պետք է գան՝ պարզելու տեղի ունեցածը,
Կիպրոսի թեմի առաջնորդը՝ Հայաստանի եւ օֆշորային սկանդալի մասին
hetq.am. Ճեպազրույց Կիպրոսի թեմի առաջնորդՎարուժան արքեպիսկոպոս Հերգելյանի հետ -Կիպրահայերի շրջանում քննարկվե՞լ է օֆշորային սկանդալը, որտեղ նշվում է նաև Նավասարդ Կճոյանի ներգրավվածությունը: -Ոչ: Այդ երևույթից բնավ գաղափար չունեինք և չունենք: Ինչ որ դուք գիտեք, այդքան էլ մենք գիտենք: Մենք չգիտեինք, որ մարդիկ այդպիսի գործեր են արել Կիպրոսի մեջ: Մենք ծանոթ չենք, թե ինչ գումարներ են եկել և
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձաժողովը Տարոն Մարգարյանի վերաբերյալ ԹԻՀԿ դիմումի հիման վրա հարուցել է վարույթ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և նրան փոխկապակցված անձանց գույքի և եկամուտների հայտարարագրերի և դրանց վերաբերյալ ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկությունների համադրման, ներքաղաքային փոխադրավարձը բարձրացնելու մասին որոշումը կայացնելիս անձնական բիզնես շահերով առաջնորդվելու, շահերի բախման իրավիճակում գտնվելու կամ նման ռիսկի առկայության, ինչպես նաև ներդրումները կառավարելիս պաշտոնեական դիրքը և լիազորություններն օգտագործելու հնարավոր դեպքերը բացահայտելու նպատակով Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը
Սաակաշվիլի․ «Ռուսաստանը շահագրգռված չէ, որ իր հարևանությամբ կայունություն հաստատվի»
«Ազատություն» ռադիոկայան. Եվրասիական միության միջոցով Մոսկվայում հույս ունեն պահել Խորհրդային Միության բեկորները, ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է Վրաստանի նախագահը: Չորեքշաբթի երեկոյան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ելույթ է ունեցել Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին` քննադատության ենթարկելով Ռուսաստանի քաղաքականությունն ու հայտարարելով, թե տարածաշրջանի երկրները աննախադեպ ճնշման տակ են հայտնվել Խորհրդային Միությունը վերականգնելու Ռուսաստանի հավակնությունների պատճառով: Վրաստանի նախագահի խոսքով` Եվրասիական միության
Աշխարհի գավաթակրին քննիչից բացի չպարզված այլ անձինք էլ են հարցաքննել
Ավան եւ Նորք-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ շարունակվում է քիկբոքսինգի աշխարհի գավաթակիր Վարաժ Մանուկյանի դեմ հարուցված քրեական գործով դատական քննությունը: Հետազոտվել են մի քանի ապացույցներ, իսկ Վարաժ Մանուկյանի պաշտպանը՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Լուսինե Մարտիրոսյանը հանդես է եկել ապացույցն անթույլատրելի ճանաչելու մասին միջնորդությամբ: Դատարանում առաջադրված մեղադրանքը հիմնավորող ապացույցներ ներկայացվել են
Հայտնաբերվել է ականանետի արկ
Սեպտեմբերի 26-ին, ժամը 11.35-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Ողջի գյուղի արոտավայրում նռնակ է հայտնաբերվել: Դեպքի վայր է մեկնել Ամասիայի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը: Դեպքի մասին տեղյակ է պահվել թիվ N զորամասի հերթապահը: Հայտնաբերված ականանետի արկը (82 մմ) հանձնվել է Ամասիայի ՈԲ ավագ տեսուչին: ԱԻՆ
Orange-ը ներկայացրեց երկու նորարարական նախաձեռնություն. «Ինտերնետ Café» ինտերնետը ոչ մշտապես օգտագործողների համար և օգտագործված մոդեմների վերամշակում
Orange-ը ներկայացրեց նոր կանխավճարային սակագնային պլան նրանց համար, ովքեր ինտերնետի կարիք ունեն միայն ժամանակ առ ժամանակ և այն չեն օգտագործում մշտապես: Ինտերնետ Café առաջարկը, որը հասանելի կլինի Հայաստանի մարզերի բնակիչների համար, բաժանորդներին հնարավորություն կտա ինտերնետից օգտվել մինչև 1 Մբ/վ արագությամբ՝ վճարելով միայն օգտագործված րոպեների համար՝ ընդամենը 1 դրամ/րոպե սակագնով: «Սա նորարարական առաջարկ է Հայաստանի շարժական


















































