Օրվա լրահոսը
Լեւոն Արոնյանի առաջին մրցակիցը Հիկարու Նակամուրան է
Վաղը Սենթ-Լուիսում (ԱՄՆ) մեկնարկում է շախմատի «Sinquefield Cup 2013» մրցաշարը՝ չորս գրոսմայստերների՝ Լեւոն Արոնյանի, Մագնուս Կարլսենի, Հիկարու Նակամուրայի եւ Գատա Կամսկու մասնակցությամբ: Մրցաշարի կայքէջը տեղեկացնում է, որ առաջին տուրում խաղալու են Կարլսեն-Կամսկի, Արոնյան-Նակամուրա զույգերը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Վթար Գեղարքունիքի մարզում. 2 ժամկետային զինծառայող մահացել են, կա 2 վիրավոր (ֆոտոշարք)
Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:
Ճապոնացի պրոֆեսորն առաջարկում է պահմտոցին ընդգրկել օլիմպիական խաղերի ծրագիր
Ճապոնացի պրոֆեսոր Յասուո Խազակին առաջարկում է պահմտոցին մտցնել օլիմպիական խաղերի ծրագիր: 64-ամյա Խազակին, որ նախկինում մարզիկ է եղել, իր առաջարկը հիմնավորում է այսպես. «Ամեն ոք չի կարող վազել ռեկորդակրի արագությամբ, սակայն յուրաքանչյուր մարդ կարող է մանկական այս խաղում լինել բավականաչափ խորամանկ ու հմուտ: Ես ցանկանում եմ, որպեսզի սպորտը մատչելի լինի բոլորին, որպեսզի ամեն մի մարդ
Տոկիոն կընդունի 2020 թվականի ամառային օլիմպիական խաղերը
Տոկիոն կընդունի 2020 թվականի ամառային օլիմպիական խաղերը
Լենինգրադի շրջափակումն այսօր է սկսվել
1941 թվականի ամռանը ֆաշիստական Գերմանիան սկսեց խորհրդային Լենինգրադ (այժմ` Սանկտ-Պետերբուրգ) քաղաքի վրա հարձակումը: Օգոստոսին գհերմանական զորքերն արդեն քաղաքի մատույցներում էին եւ հենց այս օրը` 1941 թվականի օգոստոսի 8-ին սկսվեց քաղաքի 900-օրյա շրջափակումը: Քաղաքում կար 2,5 միլիոն բնակիչ` այդ թվում` 400 հազար երեխա: Հիտլերի պլանով քաղաքը պետք է ջնջվեր երկրի երեսից: Շրջաձակումը վերացվեց 1943 թվականի հունվարի
Օլիմպիադա-2020-ը` Տոկիոյում
Շաբաթ ուշ երեկոյան Միջազգային օլիմպիական կոմիտեն իր 125-րդ նստաշրջանում որոշել է, որ 2020 թվականի ամառային Օլիմպիական խաղերն անցկացվելու են Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում: Հավակնորդ քաղաքներից էին նաեւ Մադրիդը, Ստամբուլը:
Ռոման Բերեզովսկի. Հուսով եմ կկարողանամ մասնակցել Բուլղարիայի հետ կայանալիք հանդիպմանը
Ռուսական «Սպորտ-էքսպրես» պարբերականի հետ զրույցում Հայաստանի հավաքականի դարպասպահ Ռոման Բերեզովսկին, որը վնասվածք էր ստացել Չեխիա-Հայաստան խաղի ժամանակ, ասել է, որ խաղի ելքը արդարացի էր: Ըստ նրա, «խաղով գերազանցեցինք չեխերին, բայց նաեւ բախտի գործոնը կար, քանի որ հաղթական գոլը խփեցինք ավելացված ժամանակում: Հուսով եմ , որ կկարողանամ մասնակցել Բուլղարիայի հետ կայանալիք հանդիպմանը: Այժմ յուրաքանչյուր խաղ առանցքային է Հայաստանի
Հայաստանի Նոր Քաղաքական Մշակույթը ստորագրահավաք է նախաձեռնում
Հայաստանի Նոր Քաղաքական Մշակույթ կուսակցության հայտարարությունը
Այրվել է մոտ 100 հեկտար խոտածածկ տարածք
Սեպտեմբերի 7-ին ՀՀ արտակարգ իրավիչակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
«Եթե Արտակ Բուդաղյանին ձերբակալեն` պատերազմ եմ հայտարարելու»
Henaran.am-ի տեղեկություններով, Բուդաղյանների արտերկրում ապրող գործարար բարեկամները առաջիկա օրերին Հայաստան են գալու: Նրանց խիստ զայրացրել է ՀՀ ՊՆ քննչական ծառայության որոշումը՝ Սյունիքի նախկին մարզպետ Սւորիկ Խաչատրյանի որդուն՝ Տիգրան Խաչատրյանի եւ թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումը: Կայքի հետ հետ զրույցում Ավետիք եւ Արտակ Բուդաղյանների հարազատները չցանկացան մեկնաբանել որեւէ տեղեկություն: «Մենք չենք ուզում հավատալ,
Կկառուցվի հինգաստղանի…բանտ
Բելգիայի Հարեն քաղաքում կառուցվելու է հինգաստղանի…բանտ: Տեղի աղբյուրները նշում են, որ ծրագիրը մեկնարկելու է 2015 թվականին, արժեքը` 331 միլիոն եվրո: Արդեն հայտնի է, որ բանտը կունենա 5 մասնաշենք` երեք արական, երկու` իգական սեռի դատապարտյալների համար: Կլինեն զբոսանքի մեծ տարածքներ, հոգեբանական կենտրոն:
Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը ՀԱԿ վարչության նիստում. Չպետք է վիրավորենք Ռուսաստանին (տեսանյութ)
Այսօր տեղի է ունեցել ՀԱԿ կուսակցության վարչության նիստ, որը վարել է ՀՀ առաջին նախագահ, կուսակցության ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանը: Տեր-Պետրոսյանի ելույթը՝ վարչության նիստում: Ես վարում եմ միայն (ՀԱԿ) հանրապետական խորհրդի նիստերը, բայց հիմա մի այնպիսի լուրջ իրադարձություն է տեղի ունեցել Հայաստանում, որ կուշանար: Պետք էր այսօր ինչ-որ գնահատականներ տրվեին դրան: Խոսքը, իհարկե, Հայաստանի կողմից Եվրոասոցացման պայմանագրից
Լեւոն Արոնյանը Արիանե Կաոլիի հետ Իտալիայում է
Armchess.am-ը տեղեկացնում է, որ Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը ԱՄՆ Սենթ-Լյուիս քաղաքում կայանալիք «Սինքֆիլդի գավաթ» մրցաշարի նախապատրաստական շրջանն անցկացնում է Իտալիայի Կալաբրիա ծովափնյա քաղաքում: Արոնյանն այնտեղ է ընկերուհու՝ Արիանե Կաոլիի հետ: Լուանկարը՝ Armchess.am-ի Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Վաղը մեկնարկում է շախմատի «Սեւանա լիճ» միջազգային ավանդական մրցաշարը
Վաղը մեկնարկում է շախմատի «Սեւանա լիճ» միջազգային ավանդական մրցաշարը: Մարտունիում հավաքվել են գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանը, Ավետիք Գրիգորյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արման Փաշիկյանը, Կարեն Գրիգորյանը, Սերգեյ Ժիգալկոն ((Բելառուս), Իվան Պոպովը (Ռուսաստան), Յուրի Կուզուբովը (Ուկրաինա), Մարկուս Ռագերը (Ավստրիա), Դարիուշ Շվերցը (Լեհաստան): Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Ձերբակալվել է Դատական կարգադրիչների ծառայության պետը
Այսօր ձերբակալվել է Դատական կարգադրիչների ծառայության պետ, ի պաշտոնե Դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Արմեն Մովսիսյանը՝ դատական կարգադրիչների համակարգում օրեցօր ընդլայնվող չարաշահումների գործի շրջանակում, տեղեկացնում է «Փաստինֆո»-ն: Ըստ աղբյուրի նա կասկածվում է խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու մեջ: Ավելի վաղ ձերբակալվել էր Դատական կարգադրիչների ծառայության պետ Արմեն Մովսիսյանի տեղակալ Գագիկ Խաչատրյանը, իսկ մյուս տեղակալի`
Էմիլ Բուդաղյան. «Սուրիկ Խաչատրյանի որդուն ազատ արձակելը պետական հանցագործություն է»
Տեղեկացրել ենք, որ ՀՀ Պաշտպանության նախարարության քննչական ծառայության որոշման համաձայն Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանի եւ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է եւ նրանք ազատ են արձակվել: Նրանք աղմկոտ եւ Ավետիք Բուդաղյանի սպանությամբ եւ Արտակ Բուդաղյանի հրազենային վիրավորմամբ ուղեկցված միջադեպի մասնակից են: Արտակ եւ Ավետիք Բուդաղյանների հայրը՝ Էմիլ Բուդաղյանը, «Ազատություն» ռադիոկայանի
Սարգիս Կիրակոսյանը՝ Եվրոպայի չեմպիոն
Կլայպեդայում Հայաստանի ծանրամարտի պատանիների հավաքականը չեմպիոն ունեցավ:
Նազիկ Ավդալյանի եղբայրը Լիտվայում 5-րդ տեղն է զբաղեցրել
Աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանի եղբայրը՝ Հովհաննես Ավդալյանը, Լիտվայում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի 15 եւ17 տարեկանների առաջնությունում երեկ ավագ տարիքային խմբի պատանիների պայքարում 85 կգ քաշային կարգում երկամարտի 295 կիլոգրամ արդյունքով զբաղեցրել է 5-րդ տեղը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Մաքսային միություն մտնելու դեպքում թանկացումներ են սպասվում
Մաքսային միության երկրները միասնական (նույն) դրույքաչափով պետք է մաքսազերծեն երրորդ (միության մեջ չմտնող) երկրներից ներմուծվող ապրանքները, սա երևում է Միության ձևավորման պայմանագրի երկրորդ հոդվածի «ա» կետից, գրում է 1in.am-ը: Ըստ աղբյուրի, այդ միասնական մաքսային դրույքաչափերը բարձր են Հայաստանի գործող մաքսատուրքերի դրույքաչափերից: Հայաստան ներմուծվող ապրանքները այժմ մաքսազերծվում են 0% կամ 10% դրույքաչափով՝ համաձայն Մաքսային օրենսգրքի 102-րդ հոդվածի: Մինչդեռ
Սեպտեմբերի 7-ը Մոսկվայի օրն է
«ՌԴ մայրաքաղաք Մոսկվան այսօր եւ վաղը տոնում է իր 866-րդ ամյակը: Մենք նույնպես մասնակցում ենք տոնակատարությանը եւ շնորհավորում նրանց»,-այսօր այս մասին Aravot.am-ի հետ զրույցում նշեց «Մոսկվայի տան» տնօրեն Արմինե Թութունջյանը: Հայաստանում Ռուսաստանի տարվա միջոցառումների շրջանակներում սեպտեմբերի 7-ը Երեւանում նշվում է որպես Մոսկվայի օր: Տիկին Թութունջյանի խոսքով, հայերի համար Մոսկվան ոչ միայն պարզապես անուն է, այլեւ
11 երկիր կողմ է Սիրիային հարվածելուն
Մեծ քսանյակի` G20, գագաթաժողովի 11անդամ կողմ է Սիրիային օդային հարվածներ հասցնելուն` անգամ առանց Միավորված ազգերի կազմակերպության համապատասխան մանդատի: ԱՄՆ Սպիտակ տունը տարածել է կողմ պետությունների անունները` ԱՄՆ, Միացյալ թագավորություն, Ավստրալիա, Կանադա, Ֆրանսիա, Իտալիա, Ճապոնիա, Հարավային Կորեա, Իսպանիա, Սաուդյան Արաբիա, Թուրքիա: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ դաշինքը Սիրիայի դեմ գործողությանը չի մասնակցի:
Հայաստանը ԵՄ հետ կհամագործակցի, եթե դա չհակասի Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը
Սեպտեմբերի 7-ին Վիլնյուս աշխատանքային այցով ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Եվրոպական միությունում նախագահող Լիտվայի ԱԳ նախարար Լինաս Լինկևիչուսին։ ՀՀ արտգործնախարարության տեղեկացմամբ, նախարարներն անդրադարձան Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշմանը եւ այդ համատեքստում հանգամանալից քննարկեցին Հայաստան – Եվրոպական միություն հարաբերությունների հետագա զարգացումը։ Էդվարդ Նալբանդյանը վերահաստատեց Հայաստանի պատրաստակամությունը շարունակելու ամենատարբեր ուղղություններով Եվրոպական միության հետ հնարավորինս սերտ փոխգործակցությունը՝
Բրիտանացի խորհրդարանականի երկիմաստ որակումը Պուտինին
Մեծ քսանյակի` G20, Միացյալ թագավորությունում ընթացող գագաթաժողովի ժամանակ Ռուսաստանի պատվիրակությունում ՄԹ-ին անվանել են «փոքր կղզի»: Հաստատ է, դա, թե` ոչ, ոչ ոք չգիտի, սակայն լուրերի տարածումից հետո բրիտանացի խորհրդարանական Հենրի Սմիթը Twitter սոցկայքի իր էջում գրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` tosser է: BBC-ի փոխամցմամբ, այս բառը անպարկեշտ չէ եւ կարելի է գրել թերթի
Միխայիլ Լոմոնոսովը «եկավ» Հայաստան
Հայտնի է, որ Ռուսաստանի մայրաքաղաքի պետական համալսարանը անվանակոչված է գիտնական Միխայիլ Վասիլեւիչ Լոմոնոսովի անունով: Հայաստանի Վայոց ձորի մարզպետարանից տեղեկացանք, որ մարզպետ Էդգար Ղազարյանի որոշմամբ Վայոց ձորի մարզի Մալիշկայի թիվ 2 միջնակարգ դպրոցն անվանակոչվել է ռուս գիտնական Միխայիլ Վասիլեւիչ Լոմոնոսովի անունով: Մալշիկայում է ծնվել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:
«Զանգել ես՝ աչքալուսանք տուր». Սուրեն Խաչատրյանը` ԳԱԼԱ-ի լրագրողին
Տեղեկացրել ենք, որ ՊՆ քննչական ծառայության որոշմամբ Սուրիկ Խաչատրյանի որդուն` Տիգրան Խաչատրյանին եւ թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանին ազատ են արձակել: ԳԱԼԱ-ն փորձել է Սուրիկ Խաչատրյանի հետ զրուցել: Հարցին, թե արդյոք Ճի՞շտ են մամուլում եղած տեղեկությունները որդուն ազատ արձակելու վերաբերյալ, Խաչատրյանը ասաց. «Դե որ ասում են, ուրեմն ճիշտ կլինի: Զանգել ես՝ աչքալուսանք տուր էլի, այո»: Փորձել են
Ռոբերտ Քոչարյանը մարդ էր, ով պատմություն չէր կարդացել, չէր սիրում եւ չէր էլ ուզում կարդալ
Ռոբերտ Քոչարյանը մարդ է, ով պատմություն չէր կարդացել, չէր սիրում և չէր էլ ուզում կարդալ, 1in.am-ի հետ զրույցում ասել է 1994-1997 թվականներին Հայաստանի նախագահի ավագ խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը: Նրա կարծիքով, «Քոչարյանը չուներ ռազմավարական մտածողություն: Իր տասնամյա իշխանության օրոք նրա հիմնական մտահոգություններից մեկն էր արդարացնել այն, ինչ ինքն արեց նախագահ Տեր-Պետրոսյանի նախագահության հետ: Ղարաբաղի վերաբերյալ իր
«Ռուսաց լեզվի յուրացումը չպետք է լինի մայրենիի հաշվին». Դավիթ Գյուրջինյան
«Հայերենը վտանգված է` անկախ Հայաստանում ռուսալեզու գիմնազիայի բացման հնարավորությունից: Երբ հայախոս մարդկանց հսկայական զանգված է հեռանում մայր հողից, լեզուն ինքնին վտանգվում է» ,- այսօր այս մասին «Արմատ» մամուլի ակումբում անդրադառնալով` Հայաստանում ռուսալեզու գիմնազիայի բացման վերաբերյալ Վ.Պուտինի հայտարարությանը, ասաց լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը: Ըստ նրա`հայերենը արտերկրում դառնում է «խոհանոցային» մակարդակի շփման լեզու, երբ արտասահմանում բնակվող հայերը մայրենի
Երկրորդ համաշխարհայինի ժամանակ 22 հազար ճապոնացիներ պրոպագանդայի արդյունքում միաժամանակ ինքնասպան եղան
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ճապոնացիները պրոպագանդայի ազդեցության տակ իրականացրին համատարած ինքանսպանություններ, որպեսզի ոչ մի դեպքում չգերևարվեն ամերիկացի զինվորների կողմից: Ճապոնիայի կայսեր հրամանով երկրի ներսում ձևավորվել էր հասարակական կարծիք, որ եթե բնակիչները գերի ընկնեն ամերիկացիներին, ապա նրանց սպասվում է անասելի տանջանքեր ու մահ: Դրա արդյունքում, երբ ԱՄՆ-ի զորքերը մոտեցան Ճապոնիայի հյուսիսային հատվածում գտնվող բնակավայրերից մեկին, նրանք
Ըստ առաջնահերթության լուծվելու է մայրաքաղաքի 4-րդ աստիճանի վթարային շենքերի խնդիրը
Երեւանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը այցելել է Աջափնյակ վարչական շրջանի 4-րդ աստիճանի վթարայնություն ունեցող Սիսակյան 3 հասցեում գտնվող հանրակացարանային շենք: Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ շրջելով բոլոր հարկաբաժիններում՝ քաղաքապետի տեղակալը տեղում ծանոթացել է շենքային ընդհանուր պայմաններին: Զրուցելով բնակիչների հետ եւ լսելով նրանց մտահոգությունները՝ Վահե Նիկոյանն ընդգծել է, որ մայրաքաղաքի
Վարդան Մինասյան մամուլի ասուլիսը Չեխիա-Հայաստան խաղից հետո
Հայաստանի ֆուտոբլի ֆեդերացիան տարածել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանի խոսքը Չեխիա-Հայաստան խաղից հետո: Հայաստանի հավաքականը կարողացավ երկրորդ անընդմեջ արտագնա հաղթանակը տանել ընտրական փուլում:


















































