Օրվա լրահոսը

Ալեքսանդր Արզումանյանի «ուրիշին տված հարսը» եւ Հովիկ Աբրահամյանի «բայեվոյ գատովնոստ, նոմեր օդին»-ը (Տեսանյութ)

«Խորհրդարանի համար նվաստացուցիչ է, որ պատմական կարևորագույն ընտրությունից խորհրդարանը անմասն է մնացել։ Մենք իրավունք չունենք լռելյայն ընդունել այդ որոշումը։ Այդ ճակատագրական հարցին պետք է հրատապ անդրադառնալ և օրակարգային հարց դարձնել ստեղծված իրավիճակը»,- խորհրդարանի հինգերորդ գումարման չորրորդ նստաշրջանի առաջին նիստի մեկնարկին հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Ըստ նրա, ԱԺ քառօրյայում ընդգրկված հարցերն ածանցյալ են այն

Հանձնարարվել է խստորեն վերահսկել վճարովի ավտոկանգառների կազմակերպման գործընթացը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ շարունակվում է խիստ հսկողությունը ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման ու դրանց հետևանքների վերացման ուղղությամբ: Հայտնաբերված խախտումների մասով կազմվում են համապատասխան վարչական արձանագրություններ: Այս մասին զեկուցվել է աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Զեկուցվել է նաև, որ հատուկ ուշադրություն է դարձվում շինարարական հրապարակների կազմակերպման և շինարարության իրականացման ընթացքում բնապահպանական պայմանների պահպանմանը: Խորհրդակցությունը վարող

Վարդան Մինասյան. «Դանիացիներից անակնկալներ չենք սպասում»

  Վաղը «Հրազդան» մարզադաշտում Դանիայի ընտրանու հետ աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական փուլի հանդիպումից առաջ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը նախախաղային մամուլի ասուլիս անցկացրեց:  Խոսելով դանիացիների մասին՝ Վարդան Մինասյանն ասաց. «Դանիայի խաղերից որքան որ դիտել ենք, ներառյալ Մալթայի հետ վերջին հանդիպումն ու դրանից առաջ՝ լեհերի հետ ընկերական խաղը, նրանք իրենց խաղաոճը չեն

ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը Սուրիկ Խաչատրյանին անօրինական զենք է նվիրել

Սյունիքի նախկին մարզպետի տան դիմաց տեղի ունեցած կրակոցներից հետո Սուրիկ Խաչատրյանի տնից առգրավվեց ապօրինի զենք-զինամթերք: Այսօր Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանը պատմեց, թե ինչ եղավ դրանից հետո, ուր հայտնվեց այդ զենք-զինամթերքը: «Ունենք ապացույց, որ Սուրիկ Խաչատրյանի մոտից առգրավված զենքերից մեկը՝ բերետտա տեսակի ատրճանակը ինքնաշեն է: Այսինքն՝ գործարանային արտադրության չէ, ապօրինի սարքած ատրճանակ է: Ակնհայտ է,

Կենտրոնի դատարանում են հետաքննիչները

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը դեռ չի վերսկսել «Բանդայի գործով» դատական նիստը: Դատարան են ժամանել ոստիկանության Կենտրոնականի բաժնի հետաքննիչները, որոնք կատարում են քննչական գործողություններ: Ինքնավնասման փորձ էր կատարել նաեւ ամբաստանյալ Սամվել Դավթյանը, եւ դատարանում են շտապօգնության բժիշկները: Ի դեպ, այսօր սպասվում էր, որ սայլակով դատարան կբերվի ամբաստանյալ Քյարամ Ամոյանը,

Բացահայտում՝ Սուրիկ Խաչատրյանի ածելիի հետքերի եւ պողպատյա ճոպանով արցախցու աչքը թափելու մասին

Ինչպես տեղեկացրել ենք, ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայությունը հայտարարություն էր տարածել, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի եւ նրա թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնում են եւ կալանքից նրանց ազատում: ՀՀ պետական իշխանության այդ որոշումից հետո Գորիսի՝ 1992-94 թթ քաղաքապետ, տարածաշրջանի ինքնապաշտպանության կոմիտեի համանախագահ Սամվել Հարությունյանն իր պարտքն է համարում այսօրվանից

Թեժ աշունը սկսվեց խորհրդարանի դահլիճից. Բուռն քննարկումներ Մաքսային միությանն անդամակցելու շուրջ (Տեսանյութ)

Խորհրդարանի հինգերորդ գումարման չորրորդ նստաշրջանի առաջին նիստը, ինչպես եւ սպասվում էր, մեկնարկեց բուռն բանավեճով`կապված Սերժ Սարգսյանի մոսկովյան այն հայտարարության հետ, թե Հայաստանը պատրաստվում է անդամակցել Մաքսային միությանը։ Քառօրյայի առաջին օրը 131 պատգամավորներից նիստին ներկա էր 105 պատգամավոր։ Նիստը մեկնարկեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի`ԱԺ նախագահին ուղղված հարցով: Նա հիշեցրեց, որ ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովը խորհրդարան էր

«Ժառանգությունը» ԵԺԿ համաժողովում եւ բրյուսելյան հանդիպումներում

9 սեպտեմբերի, 2013թ., Երեւան: «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը Ուկրաինայի «Դեմոկրատական դաշինք» եւ «Բատկեւշչինա», Մոլդովայի «Լիբերալ-դեմոկրատական», Վրաստանի «Միացյալ ազգային շարժում» եւ Բելառուսի “Միացյալ քաղաքացիական” կուսակցությունների ներկայացուցիչների հետ սեպտեմբերի 2-5-ը Բրյուսելում հանդիպումներ է ունեցել ԵՄ եւ ԵԺԿ հաստատությունների ղեկավարության եւ պատասխանատուների հետ: Սեպտեմբերի 5-ին եւ 6-ին Սաֆարյանը որպես «Ժառանգության» պատվիրակ մասնակցել է ԵԺԿ քաղաքական վեհաժողովի

Արա Պապյան. «Ռուսական քաղաքականությունն ասում է` իմ հետ լավ չլինես, կպատժեմ»

Պապյանի խոսքով`ինքը հավանական էր համարում, որ Ասոցացման պայմանագիրը կստորագրենք, բայց գնալով այս ուղղությամբ՝ ակնկալում էր, որ ինչ որ բան կստանանք, գազի գնի հետ կապված, ԼՂՀ-ի, սակայն, ըստ նրա ստացվեց այնպես, որ կորցրեցինք` դրա դիմաց ոչինչ չստանալով:

Վալերի-Աշխէն Գործունեան. «Պատմական վտանգաւոր պահ Է ամբողջ Հայաստանի համար»

այաստանի իշխանութիւններից զգացումս նոյնն է: Այո՛, շատ հիասթափուած եմ, եւ շարունակում եմ մտածել նոյն կերպ` պայքարել նրանց դէմ, ինչքան որ հնարաւոր է:

Բանդայի գործով ամբաստանյալը դատարանի դահլիճում փորձեց ինքնավնասել իրեն (Ֆոտոշարք)

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, ուր պետք է շարունակվեր «Բանդայի գործով» հերթական դատական նիստը, դատարան բերված ամբաստանյալ Դավիթ Գալստյանը կանգնելով  նստարանին եւ բացելով փորը՝ փորձ արեց ինքնավնասել իրեն: Դատական նիստը այս պահին ընդհատվել է: Կանչվել է ոստիկանություն եւ  շտապօգնություն: Նկատենք, որ այսօր դատարան չէր բերվել ամբաստանյալ Արտուշ Հակոբյանը: Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Լորետան գոռում էր` Սուրիկ էս ինչ արեցիր, բա ասում էիր, էլ չի լինի սենց բան» Ալումյանը ներկայացրեց նախաքննության նոր մանրամասներ

Արտակ Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանն այսօր նախաքննության ընթացքից մի քանի տվյալներ ներկայացրեց: Մինչեւ ներկայացնելն՝ ասաց, որ գործով մեղադրյալ է համարվում Արտակ Բուդաղյանը եւ նրա նկատմամբ նախաքննությունը շարունակվում է: «Ավետիքը ճաշկերույթից հետո պետք է վերադառնար տուն, բայց Սուրիկ Խաչատրյանի համառ պնդումներից հետո՝ հայտնվեց նրա մեքենայում: Մի քանի րոպեների ընթացքում ինչեր է տեղի ունեցել, որ Ավետիքը արդեն

Գալուստ Սահակյան. Սերժ Սարգսյանը պիտի գար ձե՞զ տեղյակ պահեր

«Դա անընդհատական պրոցեսի մեջ է, մինչեւ ՀՀ նախագահն այն ծրագրերը համատեղում է նաեւ ՌԴ-ի իրողությունը, քննարկումների մասնակցում է: Սենսացիաների մի սպասեք, շատ գործնական, աշխատանքային քննարկումներ են՝ կապված մեր հետագա պրոցեսների, առաջ գնալու հետ»,- սեպտեմբերի 3-ին մամուլի ասուլիսում հայտարարել էր ՀՀԿ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը`պատասխանելով Սերժ Սարգսյանի`մոսկովյան այցին վերաբերվող հարցին: Այդ հայտարարությունից մի քանի

Մոսկվան հայտարարեց. Հայաստանը պետություն չէ

Lragir.am Էխո Մոսկվի ռադիոկայանը հարցազրույց է անցկացրել Ռուսաստանի նախագահի խորհրդական, տնտեսական գիտությունների դոկտոր Սերգեյ Գլազեւի հետ Մաքսային միության եւ եվրասիական ինտեգրացիայի հարցերի շուրջ: Հարցազրույց անցկացնող Էխո Մոսկվիի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը հարց է ուղղել Հայաստանի՝ Մաքսային միության հետ ընդհանուր սահման չունենալու մասին: Ի պատասխան՝ Գլազեւն ասել է. «Մենք ունենք Կալինինգրադի մարզը, որի հետ նույնպես սահման

ԼՂՀ արտաքին գործերի նախարարն ընդունել է դանիական խորհրդարանականների և լրագրողների պատվիրակությանը

Սեպտեմբերի 9-ին  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Ստեփանակերտ ժամանած դանիական խորհրդարանականների և լրագրողների պատվիրակությանը։ Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ողջունել է պատվիրակության անդամներին և ընդգծել նման այցելությունների կարևորությունը երկու պետությունների միջև կապերի հաստատման և խորացման առումով։ Կարեն Միրզոյանը նշել է, որ անմիջական շփումը քաղաքական գործիչների և ԶԼՄ ներկայացուցիչների հետ պայմաններ են ստեղծում դանիական հանրության մոտ

Հայկակ Արշամյան. «Սա նախաքննությունը շեղելու միջոց է, Կարո Եղնուկյանին նման չեմ, որ շփոթվեն»

Նախախորհրդարանը օրերս հրապարակեց «Նախախորհրդարան» եւ «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնության անդամ Կարո Եղնուկյանի նամակը՝ ուղղված ՀՀ գլխավոր դատախազին: Նամակում Կարո Եղնուկյանը դիմել էր գլխավոր դատախազին՝ ասելով, որ Հայկակ Արշամյանին այսպես ասած շփոթել են իր հետ, դրա համար են ծեծել: Ըստ Կարո Եղնուկյանի բացատրության, Սուրեն Սաղաթելյանի ու Հայկակ Արշամյանի վրա հարձակումն իրականում ուղղված է եղել իր դեմ. «Հայկակ

Նախախորհրդարանի անդամ. «Իշխանություններն ընտրել են նահանջի մարտավարությունը»

«Առաջին հերթին սա ցցուն ապացույց է իշխանությունների կամայական վարքի և վերաբերմունքի, իրավապահ համակարգի: Ինչպես կամայական կերպով որոշում կայացվեց, որ «Նախախորհրդարան»-ի անդամ Դմիտրի Հարությունյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվի կալանքը, նույն կերպ էլ հակառակ որոշումն է ընդունվել»,-Aravot.am-ի հարցին՝ Դմիտրի Հարությունյանի նկատմամբ կիրառվող վերաբերմունքը իշխանությունների ի՞նչ վարքի մասին է խոսում այսպես պատասխանեց Նախախորհրդարանի մամուլի քարտուղար Վարուժան Ավետիսյանը: Շարունակելով

Հայաստանի Ավետարանական Ընտանիքի Եկեղեցիների ծառայողական համաժողովի հայտարարությունը

Ընդդեմ Հայաստանում այլասերվածությունների օրինականացման և հանուն քրիստոնեական արժեհամակարգի պաշտպանության 6 սեպտեմբերի 2013թ. Հայաստանի Ավետարանական Ընտանիքի Եկեղեցիների ծառայողական համաժողովը` 1. Լուրջ մտահոգություն է հայտնում, որ` ա. ««Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապե¬տության օրենքի նախագծում (ներկայացված ՀՀ կառավարության կողմից` https://www.e-gov.am/ajax/gfn.php?f=ajv-34-05.doc) ընդհանրապես հանվել է գենդերի սահմանումը:

«Սհաթի» հարցով կոնսենսուս կա

Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կարծիքով, գործող նախագահ Սերժ Սարգսյանը եվրաինտեգրման գործընթացը սկսելուց առաջ պետք է գնար Պուտինի մոտ (ի դեպ, ո՞վ ասաց, որ չի գնացել) եւ հարցներ՝ «Ահա այսպիսի բան եմ ուզում անել, ի՞նչ կասես»: Եվ եթե Պուտինը պատասխաներ՝ «Վայ, ոչ մի դեպքում մի արա, ես քեզ դրա փոխարեն լիքը կոնֆետներ կտամ», մենք այս գործընթացում

Նավալնիի պնդմամբ՝ ընտրությունների արդյունքները կեղծվել են

  «Ազատություն» ռադիոկայան. Մոսկվայի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածու Ալեքսեյ Նավալնին հայտարարել է, որ երեկվա ընտրությունների արդյունքները կեղծվել են: Քաղաքապետի իշխանական թեկնածուն՝ Սերգեյ Սոբյանինը, նախնական արդյունքներով, ստացել է ձայների 51․27, իսկ ընդդիմադիր բլոգեր, 5 տարվա ազատազրկման դատապարտված Ալեքսեյ Նավալնին՝ 27․3 տոկոսը: Նավալնին հայտարարել է բողոքի ակցիաներ անցկացնելու մասին: Ռուսաստանի մայրաքաղաքի քաղաքապետի ընտրություններին մասնակցել է ընտրողների 33 տոկոսը: Անուշ

«Ամերիաբանկը» և օֆշորը. նոր մանրամասներ օֆշորային սկանդալից

hetq.am. «Գլոբալ կարատ» ՍՊԸ-ն, որը Սիերա Լիոնեում հիմնված հանք է, Սիերա Լիոնեի արևելյան մասի երեք տարբեր հատվածներում ադամանդի և ոսկու հանքեր շահագործելու լիցենզիա ունի: Ամբողջական տարածքը, որտեղ ընկերությունն իրականացնում է իր ադամանդի և ոսկու հանքային գործողությունները, կազմում է մոտավորապես 810 հազար հա: Այս վայրերի ամբողջական պաշարը գնահատվում է մոտավորապես 10 հազար տոննա ոսկի և մոտավորապես 9.6

Ժակ Ռոգեին ո՞վ կփոխարինի ՄՕԿ-ի նախագահի պաշտոնում

Բուենոս-Այրեսում ընթացող ՄՕԿ-ի 125-րդ համաժողովը վաղը կհայտարարի միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավարի անունը, որն առնվազն առաջիկա չորս տարում կլինի համաշխարհային մարզական քաղաքականության գլխավոր գործող անձը: ՄՕԿ-ի նախագահի պաշտոնին հավակնում է վեց հոգի: Նրանք են: Ռիչարդ Կարրիոն, Պուերտո-Ռիկո, 60 տարեկան, ՄՕԿ-ի փոխնախագահ, հրապուրվել է ռակետբոլով: Սերգեյ Բուբկա, Ուկրաինա, 49 տարեկան, Թեթեւ աթլետիկայի միջազգային ֆեդերացիայի փոխնախագահ, ձողացատկի

Ամփոփվել են «Առողջ սերունդ`պաշտպանված հայրենիք» համաքաղաքային բակային ավանդական փառատոնի արդյունքները

Երևանի քաղաքապետարանի մարզական միջոցառումների կանոնակարգի համաձայն, հուլիսի 10 -ից մեկնարկել էր Երևանի քաղաքապետի գավաթի «Առողջ սերունդ`պաշտպանված հայրենիք» համաքաղաքային բակային ավանդական փառատոնը, որի նախնական փուլին այս տարի ներգրավված էին մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների 295 թիմեր` 4389 մասնակիցներով: Թվով 84 թիմերի 636 երեխաներ տարբեր մարզաձևերից իրենց ուժերն են չափել նաև եզրափակիչ փուլերում: Մրցումները կազմակերպվել են 7 մարզաձևերից` շաշկի,

Բաթումի քաղաքում ջրահեղձվել է ՀՀ քաղաքացի

Սեպտեմբերի 8-ին, ժամը 23.59-ին տեղեկատվություն է ստացվել, որ Վրաստանի Հանրապետության Բաթումի քաղաքի ափամերձ տարածքում ջրահեղձվել է անձը չպարզված քաղաքացի: Պարզվել է, որ ջրահեղձվածը Հայաստանի Հանրապետության քաղաքացի 1985 թ. ծնված Դ. Մ.-ն է: Որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են և կվերսկսվեն սեպտեմբերի 9-ի առավոտյան:  ԱԻՆ

Սեպտեմբերի 8-ը կռունկի միջազգային օրն է

Սեպտեմբերի 8-ը կռունկի միջազգային օրն է: Տոնը նշվում է ամեն տարի սեպտեմբերի երկրորդ կիրակին: Այսօրվա գեղեցիկ կռունկի նախահայրը ապրել է դեռւեւս 40 միլիոն տարի առաջ: Առաջին անգամ տոնը նշվել է ԱՄՆ-ում 2002 թվականին: Հիմա նշվում է մի շարք երկրներում` երբեմն` մեծ հանդիսություններով ու փառատոններով:

Մեկնարկել է «Միսս աշխարհ» մրցույթը

Ինդոնեզիայի Բալի կղզում բացվել է ավանդական «Միսս աշխարհ» 63-րդ միջազգային մրցույթը: Մասնակցում է 131 երկրի ներկայացուցիչ: Նախապես ենթադրվում էր, որ մրցույթը կանցնի մայրաքաղաք Ջակարտայում, սակայն, մահմեդական բնակչությունը պնդել է, որ մրցույթը հակասում է շարիաթի օրենքներին: Բալի կղզին Ինդոնեզիայում միակ տեղն է, որտեղ բնակչության մեծամասնությունը հինդուզիմ է դավանում:  

Սիրիայի դեմ գործողությունները լինելու են շատ ավելի լայնածավալ

Պենտագոնը ծրագրում է ավելի լայնածավալ հարձակում իրականացնել ընդդեմ Սիրիայի, քան ենթադրվում էր նախապես, հաղորդում է  «Ամերիկայի ձայնը»: Աղբյուրի համաձայն, հարձակումը սկսելու են ռազմաօդանավերը` իրականացնելով հրթիռային ծանր հարվածներ, որից հետո սկսվելու են գրոհներ այն թիրախների ուղղությամբ, որոնք դուրս էին մնացել ընտրված թիրախների նախնական ցուցակից: «Լոս Անջելես Թայմս»-ին բարձրաստիճան երկու սպաներ ասել են, որ Սպիտակ տունը խնդրել

Մեկ այլ վթար Գեղարքունիքում` երկու զոհ

Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:

Ըմբշամարտը վերադարձավ օլիմպիական խաղեր

Այն բանից հետո, երբ այս տարվա փետրվարին ՄՕԿ-ի գործկոմն առաջարկեց ըմբշամարտը հանել օլիմպիական խաղերի ծրագրից, ՖԻԼԱ-ում արմատական բարեփոխումներ սկսեցին կատարել:

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031