Օրվա լրահոսը

Հանրային խորհուրդը պատրաստ է երկխոսել բոլոր նրանց հետ, ովքեր չեն ընդունում գենդերային հավասարության գաղափարը

Հանրային խորհրդի գենդերայի և ժողովրդագրական հարցերի հանձնաժողովը, անդրադառնալով գենդերային քաղաքականության հարցերի վերաբերյալ լրատվամիջոցներում տեղ գտած առանձին գործիչների ու կազմակերպությունների մեկնաբանություններին, և դիտարկելով երկրի զարգացման գործընթացներում կանանց և տղամարդկանց հավասար ներգրավումը որպես մարդու իրավունքների անբաժանելի մաս, սոցիալական արդարության, երկրի մարդկային կապիտալի լիարժեք գործառության ու հասարակության զարգացման գրավական և ժողովրդավարության հաստատման անհրաժեշտ պայման՝ հայտարարություն է տարածել, որում

Երիտասարդ գործարարները մրցեցին արագ շախմատում

«Ջի Էն Ջի մեդիա գրուպ» ՍՊԸ-ն Հայաստանի շախմատի ակադեմիայի հետ համատեղ այսօր կազմակերպել էր արագ շախմատի մրցաշար երիտասարդ գործարարների միջեւ: «Ջի Էն Ջի մեդիա գրուպ» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն Մարիամ Մանուկյանի խոսքերով. «Շախմատն ընտրվել է այն պատճառով, որ տարբեր մարզաձեւերի մրցաշարեր բազմիցս անցկացվել են, սակայն ինտելեկտուալ խաղի, որով Հայաստանն առանձնանում է, երբեւէ չի կազմակերպվել»: Ինչո՞ւ գործարարների

Սեպտեմբերի 1-ից Երևանում կիրառվելու է կանգառն արգելված վայրերում կայանած և երթևեկության այլ մասնակիցների համար խոչընդոտ ստեղծող տրանսպորտային միջոցների տարհանում

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2013 թվականի սեպտեմբերի 1-ից Երևան քաղաքում կիրառվելու է կանգառն արգելված վայրերում կայանած և երթևեկության այլ մասնակիցների համար խոչընդոտ ստեղծող տրանսպորտային միջոցների տարհանում (էվակուացիա): Մասնավորապես. տարհանվելու են կանգառն արգելող ճանապարհային նշանի և տարհանման մասին նախազգուշացնող ցուցանակի ազդման գոտում կայանած տրանսպորտային միջոցները, ինչպես նաև այն տրանսպորտային միջոցները, որոնք կայանված են կանգառն արգելված

Կատարվեց կրթության մշակների օրհնության արարողությունը

«Մեծապես կարեւորում ենք այս արարողությունը, երբ կրթական ոլորտի մշակներ՝ առաջնորդությամբ կրթության եւ գիտության նախարարի, գալիս են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Աստծո օրհնությանը արժանանալու, եւ իրենց ուխտը նորոգելու»,-այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կրթության ոլորտի աշխատողների օրհնության արարողության մասին մեզ հետ զրույցում նշեց Գարեգին Բ կաթողիկոսը: Նրա խոսքով կրթության ոլորտի աշխատողները կարեւոր առաքելություն ունեն ազգային մեր կյանքում՝

«Ուսանողները չգիտեն` սովորե՞ն, թե՞ աշխատեն». Սեպտեմբերի 1-ին ընդառաջ

Ավելի վաղ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը տեղեկացրել էր, որ  հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս տարի սեպտեմբերի 1-ը համընկնում է կիրակի օրվա հետ, նոր ուսումնական տարին ՀՀ բոլոր ուսումնական հաստատություններում կմեկնարկի սեպտեմբերի 2-ից: «Առավոտ երիտասարդականը» մինչև սեպտեմբերի 2-ը փորձեց հետաքրքրվել թե՞ որքանո՞վ են դպրոցականները, այս տարվա դիմորդները և նրանց ծնողները պատրաստվել նոր՝ 2013-2014 ուսումնական

Գագիկ Ծառուկյանի գործընկերն ու իր թիկնապահները բերման են ենթարկվել

1in.am.  Մոտ երկու ժամ առաջ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցների կողմից Երևան քաղաքի վարչություն են բերման ենթարկվել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործընկեր, «Մեկ» կահույքի սրահի համասեփականատեր Թաթուլ Մխիթարյանը և նրա թիկնապահները: «Առաջին լրատվական»-ի տեղեկություններով` Թաթուլ Մխիթարյանը` իր թիկնապահների հետ Երևան քաղաքի կենտրոնական մի քանի փողոցներում խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները մինչ այն

Գյումրեցի ծերունին Րաֆֆուն. «Հարգելիս, գոնե դու բացատրի հասկանանք` անձեռնմխելին էդ ի՞նչ բառ է»

Երեկ Գյումրու Թատերական հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած  հանրային ժողովի  ժամանակ, մի տարեց գյումրեցի «Ժառանգության» առաջնորդին խնդրեց բացատրել, թե ի՞նչ է նշանակում անձեռնմխելի: «Հարգելիս, գոնե դու բացատի  հասկանանք,ի՞նչ է նշանակում  անձեռնմխելի, մեր կառավարողները բոլորը անձեռնմխելի են, էդ բառի իմաստը ի՞նչ է»: Րաֆֆի Հովհաննիսյանը , շուռ գալով իր թիմակիցներին, ծիծաղելով հարցրեց`  ո՞վ է լեզվաբանը մեզ մոտ: Այնուհետ

«Հայաստանի ձայնի» երկրորդ եթերաշրջանից մինչև Սիրուշոյին նվիրված համերգ

Ամռան վերջին շաբաթվա երաժշտական ամենաուշագրավ նորությունները իր հավատարիմ ընթերցողների համար առանձնացրել է «Առավոտ երիտասարդականը»: «Հայաստանի ձայնը» նախագիծն արդեն գալա-համերգային փուլում է: Նախագծում մնացել է 24 մասնակից: Յուրաքանչյուր գալա-համերգային փուլում մրցելու են 4 մարզիչներից երկուսի մասնակիցները, այս մասին գրել է 168.am-ը: Չնայած համացանցում տարածված քննարկումներին՝ նախագծի մասնակից Ֆրիկ Ռոստոմյանը, ով գալա-համերգային փուլում է, նշեց, որ 24

Արմեն Աշոտյանը շնորհավորում է առաջին դասարանցիներին

Սիրելի դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ Շնորհավորում եմ Ձեզ սեպտեմբերի մեկի` նոր ուսումնական տարվա մեկնարկի և գիտելիքի օրվա կապակցությամբ: Տոնական այս օրն առանձնակի ջերմությամբ շնորհավորում եմ առաջին դասարանցիներին, ովքեր գիտելիք ստանալու իրենց առաջին քայլերն են անելու, նոր են բոցավառվելու գիտելիք ստանալու ցանկությամբ և այդ խանդավառությունն իրենց մեջ կրելու են ողջ կյանքի ընթացքում: Նոր ուսումնական

Բերման է ենթարկվել հայտնի գործարար Բենզին Ռուբոն

shamshyan.com․ Երեկ՝ օգոստոսի 30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցների կողմից Երևան քաղաքի վարչություն են բերման ենթարկվել հայտնի գործարար Բենզին Ռուբո մականվամբ 49-ամյա Ռուբեն Գալուստյանը և նրա թիկնազորի 3 անդամները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրա հետ բերման են ենթարկվել 38-ամյա Սամվել Թևոսյանը, 27-ամյա Արա Ասատրյանը և 41-ամյա Նորայր Առաքելյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է,

Ապխտած հավ, լահմաջո, ուզբեկական փլավ… Հայ տղամարդիկ խոհանոցում

Կանայք շուտ են զգում դառնությունը և նախապատվությունը տալիս են քաղցրին: Տղամարդիկ ավելի շուտ են ճանաչում աղի համը: Հետազոտությունները ցույց են տվել, որ կանայք ավելի արագ են ճանաչում համային տեսականին: Գիտությունը չի ապացուցում այն, որ տղամարդիկ ավելի լավ խորհարաներ են: Դա պարզապես միֆ է: Այս մասին գրել են Էնի Մոյրն ու Դավիթ Ջոսը «Գենդերային ուղեղ» գրքում.

Կոմիտասի անվան այգու պանթեոնի հարակից տարածքը կդառնա բարեկարգ ու հարմարավետ հանգստի գոտի

Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ, Կոմիտասի անվան այգու պանթեոնի հարակից տարածքում գտնվող հացատան սեփականատիրոջ հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, տասնյակ տարիներ գործող օբյեկտն արդեն քանդվում է: Քաղաքապետ Տարոն Մարգարյանն անձամբ է ծանոթացել հացատան ապամոնտաժման աշխատանքների ընթացքին. «Մշակութային մեր գործիչների կողմից բազմիցս էր բարձրացվել այս հարցը, և բանակցելով սեփականատիրոջ հետ ու համաձայնեցնելով մեր քայլերը, այսօր իրականացնում ենք ապամոնտաժման

Հովհաննես Պետրոսյան. «Չի կարելի թույլ տալ, որ ոլորտում լինի գերիշխող եւ մենաշնորհային տիրույթ»

«Մենք փորձեցինք պահնորդական գործունեության մասին գործող օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկով դիմել Ազգային ժողով»

Աֆզալ Ջավեդ. «Հայաստանը դարձել է համաշխարհային հոգեբուժության մայրաքաղաքը»

«Հոգեկան հիվանդությունները հնարավոր է բուժել, հնարավոր է կանխել, ինչպես նաև հոգեկան հիվանդություն ունեցող անձինք կարող են լինել հասարակության լիիրավ անդամներ»,- ասաց հոգե-սոցիալական վերականգնման համաշխարհային ասոցիացիայի նախագահ Աֆզալ Ջավեդը այսօր «Նոյան Տապան» մամուլի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ: Հայաստանում համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի թեմատիկ կոնֆերանսը հյուրընկալել է 300-ից ավել մասնագետներ`աշխարհի 32 երկրներից: «Երեկ մեծ շուքով ստորագրվեց Երևանյան համաձայնագիր,

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հարգանքի տուրք է մատուցել Զորավար Անդրանիկի հիշատակին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, քաղաքապետարանի աշխատակազմի և Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամների ուղեկցությամբ, այցելել է Եռաբլուր պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու Զորավար Անդրանիկ Օզանյանի հիշատակին: 1927թ. հենց այս օրն է մահացել հայ ազգային-ազատագրական շարժման վառ անհատականություններից մեկը՝ Անդրանիկ Օզանյանը։ Զորավարի շիրիմի մոտ Հայ Առաքելական եկեղեցու սպասավորները կատարել են հոգեհանգստի կարգ` Զորավարի և հայ ազգային ազատագրական պայքարի

Բերման է ենթարկվել Նախախորհրդարանի անդամ Դմիտրի Հարությունյանը

Ոստիկանությունը չի սահմանափակվել Երևանի Կոմիտաս 5 հասցեում կատարվող ապօրինի շինարարության դեմ բողոքող քաղաքացիների նկատմամբ ս.թ. օգոստոսի 24-ին կատարած զանգվածային բռնություններով և նրանց առավել ակտիվ մասին առանց հիմնավոր պատճառի բերման ենթարկելով: Ակտիվ քաղաքացիների նկատմամբ հոգեբանական ճնշում գործադրելու, ինչպես նաև նրանց բերման ենթարկելու դեպքերը շարունակվում են մինչ օրս: Օգոստոսի 24-ից հետո տեղի ունեցող ոստիկանական բռնության դեպքերի վերլուծությունից

Օգոստոսի 25-ից 31-ը հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, օգոստոսի 25-ից 31-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1200 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի դրսևորած ակտիվությունը կասեցվել է: ԼՂՀ  ՊՆ  մամուլի

Թեժ վիճաբանություն՝ «Փակ շուկայի» դիմաց

Այս պահին «Փակ շուկայի» դիմաց թեժ վիճաբանություն է սկսվել «Ազատագրենք Փակ շուկան օլիգարխից» քաղաքացիական նախաձեռնության անդամների եւ շուկայի հարակից շենքերի բնակիչների եւ շուկայի նախկին աշխատողների միջեւ: Հավաքված գոռգոռացող բնակիչները, հունից դուրս եկած, գոռում ու նույնիսկ հրելով, խփելով հավաքված ակտիվիստներից պահանջում են հեռանալ եւ շուկայի սեփականատեր Սամվել Ալեքսանյանի գովքն են անում: Հավաքված բնակիչները միմյանց հերթ չեն

ՄԱԿ-ի տեսուչները հեռացան Սիրիայից

Azatutyun.am.  Միացյալ ազգերի կազմակերպության տեսուչները, ովքեր հետաքննում էին Դամասկոսի մերձակայքում քիմիական զենքի կիրառման մասին պնդումները, հեռացել են Սիրիայից: Ուրբաթ օրը ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ դեռ վերջնական որոշում չի կայացրել հնարավոր ամերիկյան հարձակման մասին: Միացյալ Նահանգների հետախուզական գործակալությունների պատրաստած զեկույցում ասվում է, որ օգոստոսի 21-ին Դամասկոսի մերձակայքում 1,429 մարդու մահվան պատճառ դարձած թունավոր գազը

Կհաջողվի՞ եթերն ազատել իշխանությունների ամուր ձեռքերից

Մասնագետները Հայաստանի հեռուստատեսային դաշտում հեղափոխություն են նախատեսում «Ա1+» հեռուստաընկերության ղեկավար Մեսրոպ Մովսեսյանը, Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը, Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը եւ այլք պատրաստվում են ընդհանուր ժողով գումարել սեպտեմբերի վերջին՝ քննարկելու Հայաստանում արբանյակային, ժողովրդական հեռուստատեսություն հիմնելու գաղափարը: Նրանք այդպիսի մի քննարկման մասնակցել են դեռեւս

«Լավ սովորողների վրա վարձերը չեն ազդի»

ԵՃՇՊՀ ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը՝ ուսման վարձերի մասին Երեւանի Ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի (ԵՃՇՊՀ) ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով բուհում ուսման վարձերի բարձրացմանը՝ նշեց, որ այդ քայլը ինքնանպատակ չէ, ինչպես հաճախ շահարկվում է: Ռեկտորը  հայտնեց, որ գիտխորհրդի որոշմամբ 48 մլն դրամի չափով ավելացվել է պրոֆեսորադասախոսական անձնակազմի աշխատավարձը, եւ սա այն դեպքում, երբ ուսման

Ինչ ասել է՝ արցախահայություն

Ամեն անգամ լսելով՝ «արցախահայեր», «արցախահայություն», «արցախուհի» նորահայտ բառերը, ինչ-որ անբացատրելի տհաճություն եմ զգում, զարմանում, զայրանում ու մի ավելորդ անգամ համոզվում, որ իրոք մարդկային տգիտությունը սահմաններ չի ճանաչում: Վերջին տարիներին հատկապես Հայաստանում (ՀՀ-ում) բնակվող իմ ընկերների մոտ նկատում եմ նույն զարմանք-զայրույթը՝ կապված «Արցախ» տեղանվամբ նմանատիպ բառագոյացությունների հանդիպելու հետ: Արցախը Մեծ Հայքի տասնհինգ նահանգներից մեկն է եղել,

«Ավելի մաքուր Երևան» ծրագրի ամառային փուլի վերջին հասցեն Արաբկիր վարչական շրջանն էր

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ հունիսի 22-ից մեկնարկած «Ավելի մաքուր Երևան» խորագրով ծրագրի շրջանակում, մայրաքաղաքի հանգստի մի շարք կանաչապատ գոտիներն ու քաղաքի համար կարևոր նշանակություն ունեցող վայրերն ավելի մաքուր դարձնելու նպատակով, իրականացվեցին  սանմաքրման աշխատանքներ, որին մասնակցել է ավելի քան 10 հազար կամավոր: «Ավելի մաքուր Երևան» ծրագրի ամառային փուլի վերջին հասցեն, որտեղ կազմակերպվեցին մաքրման աշխատանքներ, Արաբկիր

«Երիտասարդության մասին լուրջ ֆիլմ չի նկարվել»

Նարինե Մկրտչյանի եւ Արսեն Ազատյանի նոր ֆիլմը Սեպտեմբերի 6-ին «Մոսկվա» կինոթատրոնում կկայանա կինոռեժիսորներ, «Այսօր պլյուս» անկախ ֆիլմարտադրության հիմնադիրներ Նարինե Մկրտչյանի եւ Արսեն Ազատյանի «Ապակե կախազարդը» գեղարվեստական լիամետրաժ ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը:  Այն փառատոնային ցուցադրումներ է ունեցել մի քանի երկրում, այդ թվում՝ Կորեայում, Գերմանիայում եւ արժանացել կինոյում հեղինակություն ունեցող մարդկանց բարձր գնահատականին: Մասնավորապես ավստրիացի անվանի կինոռեժիսոր Ուլրիխ

Ռետրո. Կեղծ «մասնավորը» կեղծ «պետականից» լավը չէ

Ինչպես հայտնի է, Նապոլեոնի սահմանադրության առանցքն է կազմում «ազատություն, հավասարություն, սեփականություն» կարգախոսը։ Երկու ավանդական հասկացություններին միանում է երրորդը՝ առավել նյութականը, որը եւ հանդիսանում է մարդկության զարգացման գլխավոր շարժիչ ուժերից մեկը։ Ինչպես եւ Նապոլեոնի ժամանակ, այսօր էլ աշխարհի մի շարք երկրներում տեղի են ունենում համակարգային փոփոխություններ, եւ այս առումով էլ սեփականության խնդիրը դառնում է ամենակարեւորը։ Ծայրահեղ

Հայաստանի երիտասարդականը՝ «Musica Riva»-ի պաշտոնական նվագախումբ

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը գործունեության 8 տարիների ընթացքում միջազգային փառատոների մասնակցության մեծ փորձ ունի, այն էլ այնպիսի հեղինակավոր փառատոների, ինչպիսիք են մոսկովյան «Զատկի» փառատոնը, գերմանական «YOUNG EURO CLASSIC», «Օդեսան դիմավորում է ընկերներին», վրոցլավյան «YOUNG. CLASSIC. WRATISLAVIA» եւ այլն։ Նվագախումբը ստեղծագործական սերտ հարաբերություններ ունի  աշխարհահռչակ երաժիշտների, այդ  թվում՝ Գերգիեւի, Պենդերեցկու, Սպիվակովի, Ժիսլինի, Վենգերովի, Մացուեւի եւ մյուսների

Բնակարաններից ոսկյա զարդեր գողացողը հայտնաբերվել է

2012 թ. փետրվարի 17-ին ոստիկանության Անիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մի բնակարանից 350.000 դրամ ընդհանուր արժողության ոսկյա զարդեր են գողացել: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 31-ին, ժամը 02.10-ին, Մարալիկ քաղաքի Երիտասարդական փողոցի մի տնից բերման է ենթարկվել 1982 թ. ծնված Մարգարիտ Ս.-ն, որը խոստովանել է կատարածը: Պարզվել է նաև, որ Մարգարիտ Ս.-ն

Երրորդ երկիր կուղարկե՞ն Հակոբ Ինջիղուլյանին

hraparak.am. Երեկ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց այն մասին, որ 2012-ի հուլիսին ադրբեջանական բանակից փախուստի դիմած եւ հայկական կողմում հայտնված Ֆիրուզ Ֆարաջեւին հանձնել են 3-րդ երկրի, որտեղ նրան փախստականի կարգավիճակ է շնորհվել: Հանձնումը բացատրել են «Ֆարաջեւի ազատ կամահայտնությամբ, ինչպես նաեւ Ադրբեջանում տիրող բարքերով եւ ռազմագերիներին սպասվող դաժան ճակատագրով»: Հայտարարության շտապողականությունից եւ տոնայնությունից հասկացվեց, որ ադրբեջանական կողմը կամ

Պայմանով, որ Սիրադեղյանը վերադառնա եւ որոշ ժամանակ «նստի»

hraparak.am. Կրկին ակտիվացել են Վանո Սիրադեղյանի վերադարձի մասին խոսակցությունները: Ոմանք անգամ հիշել են Քրեական օրենսգրքի «վաղեմության ժամկետ» հասկացությունը, որը, սակայն, չի կարող նրա նկատմամբ կիրառվել, քանի որ այն հետախուզման պահից կասեցվում է: Մեր տեղեկություններով, իսկապես, որոշ օղակներում քննարկվել է այս հարցը, եւ ակնարկել են, որ իշխանությունը պատրաստ է զիջումների գնալ, բայց մի պայմանով, որ Սիրադեղյանը վերադառնա

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031