Օրվա լրահոսը

Ալեքսեյ Մալաշենկո. Առանց ներգաղթյալների Մոսկվան արդեն հնարավոր չէ պատկերացնել

Գիտեք, մի ժամանակ մեր մոտ շատ եկողներ էին լինում` եւ Մոսկվայում եւ այլ մեծ քաղաքներում: Նրանք ոչ թե էմիգրանտ էին անվանվում այլ լիմիտչիկներ, այսինքն` մարդիկ, որոնք այս կամ այն երկրից գալիս էին այստեղ աշխատելու: Նրանց նույնպես չէին սիրում: Բայց նրանք այնուհանդերձ շարունակում էին իրենց գոյությունը:

Հայկ Ալումյան. « Եթե Սուրիկ Խաչատրյանը պետք է դատի տա ինձ, դա լավ ախտանիշ է, էվոլյուցիա է»

Aravot.am-ը Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանից հետաքրքրվեց՝ հաշվի առնելով, թե ինչպիսի հանցագործություններ են կապվում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի անվան հետ, նրա կամ նրա մերձավորների կողմից որեւէ ճնշում այս գործի հետ կապված եղե՞լ է ձեզ վրա, կամ միջամտություններ: Հայկ Ալումյանը պատասխանեց. «Ոչ, որեւէ ճնշում իմ նկատմամբ չի եղել, չի լինի: Ոչ մի փորձ էլ չի լինի

Մայրաքաղաքի գովազդային վահանակները փոխարինվում են նոր` քաղաքային չափերին համապատասխան գովազդային կրիչներով

Մայրաքաղաքում շարունակվում են գովազդային վահանակները և պաստառները օրենսդրությանը համապատասխանեցնելու ուղղությամբ տարվող աշխատանքները: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը նշել է, որ չափորոշիչներին չհամապատասխանող գովազդների ապամոնտաժմանը զուգահեռ՝ ավելի քան 1000 տնտեսվարողի անվճար տրամադրվել է մասնագիտական խորհրդատվություն, մատուցվել են դիզայներական ծառայություններ՝ դարձյալ անվճար: Արդյունքում ապամոնտաժված գովազդների տեղում տեղադրվում են նոր պաստառներ ու

Ռուսաստանի 73% -ը խրախուսում է բռնությունները ներգաղթյալների նկատմամբ

Ես մի ժամանակ Ռուսաստանի ամսագրերից մեկում օգտագործեցի սեւաֆոբիա տերմինը, բայց ոնց երեւում է՝ այն տարածում չգտավ:

406.01 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Օգոստոսի 29-ին  «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 3,700,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 406.01 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 406 դրամ:

Մանվել Բադեյան. ՀԱԿ-ը եւ ՀՅԴ-ն որեւէ աջակցություն չունեն Սյունիքում

Այդ նույնն է, որ ասում են՝ ամեն գյուղում մի հատ գիժ կա, ամեն գիժն ասի՝ ես չեմ մասնակցում, որովհետեւ կեղծելու են: Չունի ռեսուրս, չեն ընտրելու իրեն, պարզ չի՞:

Սաշուր Քալաշյան. «Քաղաքապետարանին հարցնում եմ` ո՞ւր է իր քանդած ապօրինությունը» (Տեսանյութ)

Ճարտարապետ Սաշուր Քալաշյանն այսօր «Փակ շուկայի» խաթարման համար մեղադրեց Երեւանի քաղաքապետարանին: «Քաղաքապետարանը գրանցել է, որ սա ապօրինի է, տուգանել է 2 անգամ, հետո հայտարարել է, որ շինարարությունը դադարեցված է, իմ հսկողության տակ է գտնվում, օրերից մի օր կքանդեմ: Ո՞ւր է, հիմա ես քաղաքապետարանին հարցնում եմ` ո՞ւր է իր քանդած ապօրինությունը, երբ խոսք է գնում, որ

Արարատի հակառակ երեսը

Երբ անցանք Վարդանի կամուրջն ու հասանք ՉԱՐԵՆՑԻ տան ավերակներին, ես անհամբերությամբ առաջինը կտրեցի փողոցը: Մեքենան շեշտակի անցավ կողքովս` ականջներիս մեջ զնգացնելով TURKISH POP- ի ելևէջումը: Ինձ հանկարծ թվաց, թե ԵՐԵՎԱՆՈՒՄ եմ…

«Ջեքսոնն ինձ համար ավելին է, քան պարզապես շարքային երգիչը». Այսօր փոփ արքայի ծննդյան օրն է

  Օգոստոսի 29-ը փոփ արքա Մայքլ Ջեքսոնի ծննդյան օրն է: Երգիչն այսօր կդառնար 55 տարեկան: «Ջեքսոնն ինձ համար ավելին է, քան պարզապես շարքային երգիչը, նա գերմարդ է, լեգենդ», – ասում է Ջեքսոնի հավատարիմ ֆանատներից 21-ամյա Հասմիկ Հարությունյանը, ով երգչի երգերը լսել է մանկուց, իսկ ֆանատ դարձել արդեն դեռահաս տարիքում: Անցումը երկրպագուից դեպի ֆանատի այնքան էլ

Հայաստանի զբոսաշրջային պաստառը ՄԱԿ-ի Զբոսաշրջային համաշխարհային կազմակերպության մրցույթի Եվրոպա կատեգորիայի հաղթողն է

ՄԱԿ-ի Զբոսաշրջային համաշխարհային կազմակերպության (UNWTO) 2013թ. «Vettor Giusti» զբոսաշրջային պաստառների մրցույթում` Եվրոպա կատեգորիայում, հաղթող ճանաչվեց Հայաստանը: Այս մասին այսօր պաշտոնապես հայտարարվեց Զամբիայում և Զիմբաբվեում օգոստոսի 24-29-ին տեղի ունեցող «UNWTO»-ի 20-րդ Գլխավոր Ասամբլեայի նստաշրջանում: Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ներկայացված Հայաստանի «Քարերի Սիմֆոնիա» պաստառը ճանաչվեց լավագույնը «UNWTO»-ի Եվրոպայի հանձնաժողովի 44 անդամ-երկրների շարքում:

Ատոմ Մխիթարյան. «Խաղաղությունը տարածաշրջանում երիտասարդ սերնդի համար օրակարգային հարցերից մեկն է»

 «Եկեք փորձենք» /«Let’s try!»/ երիտասարդական ամառային ճամբարը համախմբել է Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի 50 երիտասարդի օգոստոսի 25-ից 30-ը Վրաստանի Քոբուլեթ քաղաքում: Ծրագրի մասնակիցներն ընտրվել են երեք երկրների համակարգող կազմակերպությունների կողմից՝ մասնակիցների հետաքրքրվածությունը հաշվի առնելով: «Եթե Եվրոպայում երիտասարդական միջազգային համագործակցությունը բավականին զարգացած է, կովկասյան երկրներում մենք դեռևս խնդիրներ ունենք: Երիտասարդական հասարակական կազմակերպություններն ու ակումբները համապատասխան տեղեկություն չունեն

Սորանի բուսաբանական այգին չի՞ օտարվի

Արգելոցապարկային համալիրի տնօրենը դա հերքում է Տավուշի մարզի Բերդ քաղաքի բնակիչներն անհանգստացած են 62 հա տարածք ունեցող Սորանի բուսաբանական այգու օտարման մասին լուրերից: Ըստ շրջանառվող լուրերի՝ այգին օտարվելու է մաս-մաս՝ Հայաստանում հայտնի անձանց: Այդ կապակցությամբ զանգահարեցինք «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրեն Գեւորգ Սարգսյանին, որի ենթակայությամբ է գտնվում հիշյալ բուսաբանական այգին: Նա ասաց, որ բուսաբանական այգու օտարման

Հայոց Եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված` Մայր Աթոռի միջոցառումների հանձնախմբի ժողով

Օգոստոսի 29-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված` Մայր Աթոռի միջոցառումները նախապատրաստող հանձնախմբի ժողովը` նախագահությամբ հանձնախմբի ատենապետ, ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի:  Ժողովի ընթացքում քննարկվեցին և հստակեցվեցին Մայր Աթոռի կողմից ծրագրված միջոցառումները և դրանց կազմակերպման ժամանակացույցը, ինչպես նաև Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական

Դատապարտյալները դժգոհում են անկախ հանձնաժողովից

Արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Ռուբեն Ամատունին եղել է մեղվաբույծ: Նա հայր չունի, խնամքին երկրորդ կարգի հաշմանդամ, վատառողջ մայրն է: Եղել է ընտանիքի միակ կերակրողը: Նա դատապարտվել է յոթ տարվա ազատազրկման, ռեժիմը կիսաբացն է, չունի տույժ, իր նկատմամբ քաղաքացիական հայց չկա, քրեակատարողական հիմնարկում ստեղծել է «Կրթական ինքնագործ միավորում», ուր ուսման ձգտում ունեցող դատապարտյալներին դասավանդում

«Մեր ընտանիքում «իսկական տղամարդու» կոչմանն արժանի է կինս». Գարիկ Մարտիրոսյան

Ռուստաստանաբնակ հայ շոումեն Գարիկ Մարտիրոսյանը հարցազրույց է տվել ռուսական 7days լրատվամիջոցին: Նրա պատասխաններից մի քանիսը ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը: Գարիկ, կա կարծիք, որ  ТНТ հեռուստաալիքի Comedy Club հաղորդումը երիտասարդ հումորիստի համար հարստանալու հեշտ միջոց է… Դա միֆ է: Ասեմ այսպես. Comedy Club-ը ոչ թե հարստանալու, այլ  ստեղծագործական մտքերը ռեալիզացնելու լավագույն միջոցն է: Եւ այն, որ մենք հաղորդումը սկսել

Հայտարարություն Կանանց ռեսուրսային կենտրոնի նկատմամբ սպառնալիքների առնչությամբ

Օգոստոս 29, 2013 | Հայտարարություններ, Նորություններ | Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք, Իրավունքների չարաշահման արգելում, Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք, Կյանքի իրավունք, Մտքի, խղճի և կրոնի ազատություն Եվրոպական Միության հետ Ասոցացման համաձայնագրի նախօրեին խիստ նկատելի է դարձել ագրեսիվ ապատեղեկատվության տարածումը, որի հիմնական թիրախ են դարձել իրավապաշտպան կազմակերպությունները: Վերջերս «Կանանց և

Պետական բյուջեն կատարվել է ավելի քան 51 մլրդ դրամ հավելուրդով

Օպերատիվ հաշվետվության արդյունքներով՝ ՀՀ պետական բյուջեի 2013 թվականի հունվար-հուլիս ամիսների եկամուտները կազմել են 604.6 մլրդ, ծախսերը` 553.4 մլրդ դրամ: Ներկայացնելով կատարողականի արդյունքները՝ ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի բյուջեների կատարման հաշվետվությունների և վերլուծության վարչության պետ Գայանե Զարգարյանը մասնավորապես նշեց, որ հաշվետու ժամանակահատվածում ձևավորվել է 51.1 մլրդ դրամ հավելուրդ իննամսյա ծրագրով նախատեսված 12.4 մլրդ դրամի դիմաց: Բյուջետային ելքերի

ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյան. «Լավ սովորող, բայց սոցիալապես անապահով երեխաներին մենք պետք է խրախուսենք»

Նոր ուսումնական տարվանից ՀՊՏՀ-ն իր ուսանողների համար կիրականացնի մի շարք սոցիալական ծրագրեր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը նոր ուսումնական տարվանից իր ուսանողների համար կսկսի մի շարք սոցիալական ծրագրերի իրագործումը: Այդ ծրագրերը կլինեն մի քանի ուղղություններով, որոնց բոլորի նպատակը լավ սովորող, բայց սոցիալապես անապահով երեխաներին իրենց կրթության իրավունքն իրացնելու հնարավորության ընձեռումն է: Խնդիրների այս համալիրն այսօր քննարկվել

Մտահոգության իրական պատճառների փնտրտուքով

Այս ամենի վերլուծությունը բերում է մի եզրահանգման. Մեր հասարակությունը ներկայումս, վերահաս վտանգի դեպքում, թե տնտեսապես, թե բարոյապես, թե սոցիալապես ու թե հոգեբանորեն պատրաստ չէ նոր պատերազմի:

Հայտարարություն «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

ՀՀ կառավարության 2013 թ. օգոստոսի 29-ի օրակարգում ներառելու համար ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ներկայացվել է «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի 4-րդ մասով սահմանված է, որ նախագիծը մշակող մարմինը նորմատիվ իրավական ակտի նախագիծը ազդեցության

Ծիրանի մթերումն ավարտվեց

Հանրապետությունում ավարտվել են 2013 թվականի ծիրանի մթերման աշխատանքները: Ընթացիկ տարում ծիրանի մթերման ծավալը շուրջ 47 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա մթերման ցուցանիշը: Այս տարի 28 պտուղբանջարեղեն վերամշակող ընկերություններ մթերել են 13. 044 տոննա ծիրան՝ նախորդ տարվա  8.855 տոննայի փոխարեն: Ընթացիկ տարում ռեկորդային էին ծիրանի արտահանման ցուցանիշները: 29 ընկերություն և 514 անհատ ձեռներեց արտահանել են շուրջ

Վարորդը մեղայականով ներկայացել է

Օգոստոսի 28-ին, ժամը 00.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Նուբարաշենի խճուղում` Նուբարաշենի աղբանոցի դիմաց, բախվել է ճամփեզրին կայանված «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի և ավտոմեքենան կանգնեցնելով Նուբարաշենի գերեզմանատանը` հեռացել է, իսկ «Ֆոլքսվագեն»-ի վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց: Նույն օրը, ժամը 13.45-ին, մեղայականով ոստիկանություն է ներկայացել 55-ամյա վարորդը: Կատարվում է քննություն:  ՀՀ ոստիկանություն

Վերելակի հորանում հայտնաբերվել է դի

Օգոստոսի 29-ին, ժամը 13.09-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Իսրայելյան փողոցի թիվ 37 շենքի վերելակի հորանում հայտնաբերվել է քաղաքացու դի, որը դուրս բերելու համար անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Փրկարարները հորանից դուրս են բերել նույն շենքի բնակիչ` 1950 թ. ծնված Հ. Ա.-ի դին:  ԱԻՆ

Աշխարհի ամենակրտսեր օդային ակրոբատները

9-ամյա Ռոզա Պաուեր եւ Ֆլեյմ Բրեվեր քույրերը չեն վախենում հին բիպլանի թեւերին ակրոբատիկ հնարքներ կատարել: Աշխարհի ամենակրտսեր օդային ակրոբատները այդ քայլին գնացել են, որպեսզի իրենց 6-ամյա ընկերոջը` Էլի Կրոսլիին, բուժելու համար միջոցներ հայթայթեն: Էլին տառապում է Դյուշենի մկանային դիստրոֆիա հիվանդությամբ: Հետաքրքիր է, որ երկու բիպլանն էլ վարել են աղջիկների պապիկները: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Սամվել Ալեքսանյանին նախազգուշացնում են. «Եթե չկատարես, կզրկվես»

«Ազատագրենք հուշարձանը օլիգարխի ձեռքից»  նախաձեռնող խմբի անդամները «Փակ շուկայի» սեփականատեր, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին զգուշացնում են, եթե չկատարի իրենց  պահանջները, իրենք ամեն ինչ կանեն` նրան  սեփականության իրավունքից զրկելու համար: Այսօր «Փակ շուկայի» տարածքում կազմակերպված ասուլիսի ժամանակ  խմբի անդամ Գարեգին Չուգասզյանը դժգոհեց. «Մոտ երկու տարի կատարվում է պատմական հուշարձանի բարբարոսական ավերումը: Այս հուշարձանն ընդգրկված է համապետական

«Երբ չի բարձրանում որակը, աբսուրդ է՝ բարձրացնել վարձը». Նարեկ Սամսոնյան

Այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության նախագահ Նարեկ Սամսոնյանը հանդիպեց լրագրողների հետ: Հանդիպման ընթացքում Նարեկ Սամսոնյանը անդրադարձավ ուսման վարձերի բարձրացմանը. «2-րդ, 3-րդ, 4-րդ կուրսեցիները չեն կարող պահանջել 1-ին կուրսեցիների համար վարձերի իջեցում: Երբ չի բարձրանում որակը, աբսուրդ է բարձրացնել վարձը: Ակտիվիստը շահառու չէ, ակտիվիստը կա ամեն տեղ: Նախարարը, որ տեսնում է շահառու չէ՝

Լեւոն Արոնյանը կմասնակցի Համաշխարհային մտավոր խաղերին

Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը դեկտեմբերի 12-ից 19-ը Չինաստանի մայրաքաղաքում կմասնակցի Համաշխարհային մտավոր խաղերի ծրագրով շախմատի մրցումներին` արագ, կայծակնային եւ կույր խաղերի ձեւաչափով: «Armchess.am»-ը տեղեկացնում է, որ Պեկինում Հայաստանի լավագույն շախմատիստի մրցակիցները լինելու են Կարյակինը, Գրիշչուկը, Մամեդյարովը, Դոմինգեսը, Պոնոմարյովը, Ռաջաբովը, Լե Քուան Լիմը, Վան Հաոն, Վան Յուն, Նեպոմնյաշչին, Վաշյե-Լագրավը, Կամսկին, Լեկոն, Իվանչուկը, Գիրին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ  

Դաժան ծեծի է ենթարկվել ակտիվիստ Անուշավան Գրիգորյանը

ՀՀ-ում հերթական անգամ քրեաօլիգարխիկ համակարգը ցույց տվեց իր անմարդկային և վայրենաբարո դեմքը՝ դաժան ծեծի ենթարկելով ակտիվիստ Անուշավան Գրիգորյանին: Վերջինս ակտիվորեն մասնակցել էր Կոմիտասի 5-ի ապօրինի շինարարության դեմ պայքարին: Այդ ծեծին, տուժածի խոսքերով, մասնակցել է 10-15 հոգի, ընդ որում, շրջանառվող լուրերի համաձայն, կազմակերպիչների թվում եղել է նաև փոխքաղաքապետի վարորդը: Այդ փաստով հարուցվել է քրեական գործ: Մանրամասները՝

Խաչիկյանի գործով հրապարակվեց մահացած վկայի ցուցմունքը (Ֆոտոշարք)

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, Վազգեն Խաչիկյանի, աշխատանքի ու սոցիալական ծառայության նախարարության 12 աշխատակիցների գործով իր արտագնա նիստերն անցկացրեց Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նիստերի մեծ դահլիճում: 190 վկաներից դատարանը հասցրել է դատակոչել եւ լսել մոտ 100 վկայի: Եթե հաշվի առնենք նաեւ այն հանգամանքը, որ

Կառավարությունը ճանաչել է բացառիկ` գերակա հանրային շահ

ՀՀ օրենսդրության համաձայն և Երևանի քաղաքապետարանի առաջարկությամբ կառավարությունը Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող Պուշկինի, Տերյան, Եզնիկ Կողբացու և Հին Երևանցու փողոցներով պարփակված տարածքի նկատմամբ ճանաչել է բացառիկ` գերակա հանրային շահ: Ավելի վաղ նշված և Նալբանդյան, Պուշկինի, Աբովյան փողոցներով և Սախարովի հրապարակով պարփակված տարածքներում արդեն իսկ հաստատվել է քաղաքաշինական ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը: Կառավարության որոշումներով «Լոկալ Դիվելոփըրզ»

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031