Օրվա լրահոսը

Նշանակումներ Մայր Աթոռում

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ: Գերաշնորհ Տ․ Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը, ազատվելով Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդի պաշտոնից, նշանակվել է Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմի առաջնորդ, Հնդկաստանի և Ծայրագույն Արևելքի հայրապետական պատվիրակ։ Հոգեշնորհ Տ. Շնորհք աբեղա Սարգսյանը, ազատվելով Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակությունում ստանձնած պարտականություններից,

ՍԴ-ն մերժեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի անհատական դիմումը

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲԸ (ներկայացուցիչ՝ փաստաբան Ռուզաննա Հարությունյան) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2025 թվականի հունվարի 15-ին: Ներկայացնելով թիվ ԵԴ/34718/02/22 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը՝ Դիմողը նշում է, որ տվյալ գործով Հայաստանի Հանրապետության դատարանների կողմից Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասին (իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ) տրված մեկնաբանությունը խախտում է Սահմանադրության 79-րդ

Ակնհայտ է, որ հայտնի տեսանյութը հրապարակած Ղարիբ Բաբայանի գործողություններում որևէ հանցակազմ չկա. Դանիել Իոաննիսյան

Մեղմ ասած, չեմ արդարացնում այդ տեսանյութը տարածելը։ Բայց դրա տարածման հետ շատերի անհամաձայնությունը չպիտի հանգեցնի մարդուն դատելուն։

Լեզվական խոչընդոտների հետևանքով օտարերկրացիները քրեակատարողական հիմնարկներում դժվարություններ են ունենում սոցիալ-հոգեբանական ծառայությունների բավարար հասանելիության տեսանկյունից

2025 թվականի տարեսկզբին Իրավական նախաձեռնությունների կենտրոնին է դիմել «Աբովյան» ՔԿՀ-ում պահվող, օտարերկրյա քաղաքացիություն ունեցող կալանավորված կանացից մեկը։ Նա դժգոհություններ է ներկայացրել թարգմանչական ծառայությունների վերաբերյալ։ Մասնավորապես նշել է իր կասկածների մասին առ այն, որ թարգմանություն ապահովող անձը դատական նիստերի ժամանակ քննարկվող հարցերը ոչ ամբողջությամբ և ոչ լիարժեք ճշտությամբ է թարգմանում, բանավոր թարգմանությունից բացի իրեն դատարանի որոշումները

Երբ տաբատիդ գրպանում ադամանդ են գտնում

Ա. Խ.-ն դիմել էր ՀՀ վարչական դատարան, ապա անցել դատական երկու ատյաններով: ՀՀ վճռաբեկ դատարանը հունվարի 27-ին կայացրեց որոշում: Ա.Խ.-ն պահանջել էր վերացնել կոմիտեի իրավաբանական վարչության պետի 2022 թ. նոյեմբերի 11-ի որոշումը: ՀՀ վարչական դատարանը հայցը բավարարել էր, կոմիտեի վերաքննիչ բողոքը մերժվել էր: Վճռաբեկ բողոք էր ներկայացրել ՀՀ պետեկամուտների կոմիտեն: Կոմիտեն հայտնել էր, որ վերաքննիչ

Ինքնասպանության 13 փորձ մեկ շաբաթում. փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

Հունվարի 27-ից փետրվարի 2-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 495 դեպք, որից 247-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 192, քարաթափման, բնական հրդեհի, որոնողափրկարարական, օձի նկատման, կեղծ ահազանգի՝ 1-ական, պայթյունի, մերկասառույցի, զինամթերքի հայտնաբերման՝ 2-ական, թունավորման՝ 7, ինքնասպանության փորձի՝ 13, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 40, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 130, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 32, հրդեհի կեղծ կանչի՝ 19,

Նախարար Խուդաթյանը աշխատակազմին է ներկայացրել իր նորանշանակ տեղակալին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՏԿԵՆ աշխատակազմի հետ։ Նախարարն աշխատակազմին է ներկայացրել իր նորանշանակ տեղակալ Վարդան Կոստանյանին և մաղթել արդյունավետ աշխատանք։ Հաջորդիվ քննարկվել են հրատապ անելիքները, ոլորտային պատասխանատուները զեկուցել են իրենց համակարգման ոլորտներում իրականացված աշխատանքները, ընթացիկ անելիքները։ Քննարկվել են աշխատանքային այլ հարցեր ևս։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների

«Բյուջեն դատարկ է, պետական պարտքն ավելացել է, եւ քյաբաբ առ քյաբաբ, կոպեկ առ կոպեկ ընկել են այս ժողովրդի ջանին»․ Գառնիկ Դանիելյան

Քաղաքացիներից մեկը հարց ուղղեց Գառնիկ Դանիելյանին․ «Ծառայում եմ Քանաքեռի զորամասում, ի՞նչ երաշխիք ունեմ, որ բոյկոտելու դեպքում Փաշինյանն ինձ չի հեռացնի աշխատանքից»։

Գլխավոր դատախազի հրամանով՝ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանի դատախազն ազատվել է պաշտոնից

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2025 թվականի հունվարի 7-ի որոշման հիման վրա՝ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանի դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ: Վարույթի շրջանակում հաստատվել է, որ դատախազը պարբերաբար խախտել է աշխատանքային ներքին կարգապահական կանոնները, դատախազի վարքագծի կանոնները և չի կատարել իր պաշտոնեական պարտականությունները, մասնավորապես՝ առանց որևէ

Պնդում են՝ եթե ուղեվարձը 150 դրամ չլինի, աշխարհը փուլ կգա, ոնց որ Նիկոլ Փաշինյանը, որ ասում է՝ չհանձնեմ, պատերազմ կլինի. Թեւանյան

Բոլոր ոլորտներում էլ թանկացումներ կան, մենք տեղյակ ենք դրա մասին, բայց այստեղից պետք է սկսել. 150 դրամի բոյկոտը շարունակվում է

Երևանում մասնավոր դպրոցների մեծ պահանջարկ կա. JAMnews

Մասնավոր դպրոցների վարձավճարները բարձր են։ Որոշ դեպքերում գերազանցում են նույնիսկ բուհական վարձավճարները՝ տարեկան հասնելով մինչև 3,5 մլն դրամի:

Միջադեպ մետրոպոլիտենում. օտարերկրյա 5 քաղաքացի է ձերբակալվել

Նա տեղեկացրեց, որ մինչ մեքենավարը դիսպետչերին զեկուցել է կատարվածի մասին, այդ ընթացքում բաց տարածքում 4-5 հոգի անցել են պատն ու ներկել գնացքը:

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցության վարչության շենքի վրա հարձակում է իրականացվել

Ermenihaber. Փետրվարի 2-ին հարձակում է իրականացվել է Թուրքիայի գլխավոր ընդդմիադիր, քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) Շիլեի շրջանային վարչության շենքի վրա: X-ում կատարած գրառմամբ այս մասին տեղեկացրել են «ԺՀԿ» տեղի պաշտոնյաները, ինչպես նաև դիմացկուն քաղաքների փոխնախագահ և Ստամբուլի պատգամավոր Գյոքան Զեյբեքը: Զեյբեքը հայտարարել է, որ հարձակմանը հետևելու է իրավական գործընթաց: «Քաղաքականության մեջ բռնությունն ու հարձակումը տեղ չունի:

«Ի վիճակի չենք վճարել, ինձ թոշա՞կ է ավելացրել, որ ամեն օր տոկոս ու հարկեր է բարձրացնում, բոլ եղավ էլի ջեբներս մտնեն»․ քաղաքացիները դժգոհում են

Ավագանու ընդդիմադիր անդամները կոչ են անում քաղաքացիներին ավտոբուսներով երթեւեկել անվճար, իսկ մետրոպոլիտենից մի քանի օր չօգտվել։

ՀՀ-ԱՄՆ փոխգործակցության շրջանակում ՊՆ ռազմաբժշկական ապահովման վարչության դաշտային շարժական հոսպիտալը մասնակցում է Գերմանիայում ԱՄՆ ռազմաբազայում անցկացվող բազմազգ զորավարժությանը

ՀՀ-ԱՄՆ երկկողմ փոխգործակցության շրջանակում ՊՆ ռազմաբժշկական ապահովման վարչության դաշտային շարժական հոսպիտալը մասնակցում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հոհենֆելս քաղաքում տեղակայված ԱՄՆ ռազմաբազայում անցկացվող «Համատեղ լուծում-2025» բազմազգ զորավարժությանը։ Վարժանքին ներգրավված ՀՀ ՊՆ բժշկական անձնակազմն ու ԱՄՆ-ի ազգային գվարդիայի գործընկերները համատեղ ձևավորված խմբերով բարդ պայմաններում կատարում են վիրավորների տեսակավորում, անհետաձգելի բուժօգնության ցուցաբերում, վիրաբուժական միջամտությունների իրականացում, ինչպես նաև տարհանման

Քաղաքական շոուները պետք է վերջնակետ ունենան. Տիգրան Ավինյանը՝ տրանսպորտի թանկացման դեմ գործողությունների մասին

Վարորդների աշխատանքը ծանր է, ու մի հատ էլ կողքից նման շոու է տեղի ունենում, դրա վերջն էլ պետք է տանք՝ շատ ավելի հանգիստ, զսպված, մեր քաղաքական ընդդիմախոսների հետ հարգանքով, բացատրելով եւ հասկացնելով»,-հավելեց նա:

Միխայելովկա համայնքում օդն աղտոտող կայանքի գործունեությունը կասեցվել է

Բազալտի խճի վերամշակման համար նախատեսված ջարդիչ տեսակավորման կայանքը, նաև ասֆալտբետոնի արտադրամասի գազի վառարանները շահագործվել են առանց համապատասխան թույլտվության

«Անգրագետների կառավարած քաղաքը չի կարող չձախողել». ավագանու անդամ

Քաղաքացիներից եղան դիտարկումներ, որ քաղաքային իշխանությունները չունեն այդքան գրագիտություն հաշվարկեն՝ ի վերջո ինչքան կկազմի տրանսպորտի ինքնարժեքը:

«ԵՄ-ն ՆԳՆ բարեփոխումների հարցում առանցքային գործընկերներից է». Արփինե Սարգսյանը և դեսպան Պիրունչիկը պատրաստակամություն են հայտնել ընդլայնել համագործակցությունը

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հունվարի 30-ին ընդունել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին: Ողջունելով դեսպանին՝ նախարարը կարևորել է Հայաստանի և Չեխիայի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը ոչ միայն երկկողմ, այլև ԵՄ շրջանակում՝ ընդգծելով գործընկերության արդյունքում գրանցված դրական արդյունքները: Սարգսյանն ընդգծել է, որ ԵՄ-ն ՆԳ նախարարության բարեփոխումների հարցում առանցքային գործընկերներից է: Պետր Պիրունչիկը,

Քրեական ենթամշակույթ կրող խմբավորումը դրամական միջոցների հավաքագրում է իրականացրել

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Ա.Ա.-ն և քրեական աստիճանակարգություն ունեցող Ա.Ա.-ն մասնակցել են քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ա.Ջ.-ի կողմից ղեկավարվող անձանց միավորմանը: Մասնավորապես՝ Ա.Ա.-ն մասնակցելով Ա.Ջ.-ի կողմից ղեկավարվող քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը, վերջինիս հանձնարարությամբ 2023-2024 թվականների ընթացքում իրականացրել է դրամական

«Ներկայիս Պաքուի մէջ ապօրինաբար դատելով Արցախի ղեկավարութիւնը` կը դատեն Հայաստանի եւ աշխարհի տարածքին ապրող իւրաքանչիւր հայ»

ՀՅԴ 134-Ամեակը Դարձաւ Առիթ Վերաշեշտելու Հայութեան Բովանդակ Իրաւունքներու Պաշտպանութիւնը Եւ Հայ Դատի Աշխատանքները Շարունակելու Վճռականութիւնը «134 տարիներու անսահման զոհողութիւն» խորագիրը կրող հանդիսութեամբ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Լիբանանի մեծ ընտանիքը 31 յունուար 2025-ի երեկոյեան ժամը 8:00-ին, «Հապթուր» պանդոկի «Էմիրէյց» սրահին մէջ նշեց կուսակցութեան 134-ամեակը, որուն առիթով արտասանուած խօսքերուն մէջ շեշտուեցաւ համայն հայութեան իրաւունքներ ձեռք բերելու առումով անզիջողական

Քուր ջան, 150 դրամ դու էսօր առե՞լ ես, որ տրանսպորտը սարքել են 150 դրամ. քաղաքացիները բոյկոտում են տրանսպորտի թանկացումը

 «Ձեզ մանիպուլացնում են, ասում` առանց թանկացման տրանսպորտը չի կարող գործել: Դա սուտ է, արդեն ունենք ապացույց: Դեռ մեկ շաբաթ առաջ Ավինյանն ասում էր՝ մեկ ուղեւորման համար մինիմալ գինը 300 դրամ է, պարզվեց՝ 300-ից գնաց 150, հիմա մի քիչ էլ աշխատենք, կգնա 100: Ամեն ինչ թանկացնում են: Մի ամաչեք չվճարելուց»,- իրազեկեց ավագանու անդամը:

Barerar.am հարթակի նախաձեռնությանը միանում են հանրահայտ մարդիկ

Հարություն Մովսիսյան, Իվետա Մուկուչյան, Սոնա Ռուբենյան, Գարիկ Պապոյան, Լուիզա Ղամբարյան, Միքայել Պողոսյան. այս և տասնյակ այլ հայտնի արտիստների մեկ գաղափարի շուրջ է համախմբել Barerar.am հարթակը: Նրանց միավորել է մեր կողքին ապրող կարիքավոր անձանց օգնելու ցանկությունը, որոնց վերջիններս ծանոթանում են Barerar.am կայքում և հավելվածում ներկայացվող պատմությունների միջոցով: Նրանք այս ամիսների ընթացքում կամավոր կանգնեցին տվյալ ընտանիքների կողքին

Բեյոնսեն «Գրեմմի» է շահել 2024 թվականի լավագույն ալբոմի համար

Բեյոնսեն, որն առաջադրվել էր 11 Գրեմմիի՝ երեքը տուն տարավ: Cowboy Carter ձայնասկավառակի համար նա «Գրեմմի» է շահել 2024 թվականի լավագույն ալբոմ անվանակարգում: Երգչուհին նաև հաղթել է «Լավագույն քանթրի ալբոմ» և «Լավագույն քանթրի դուետ» անվանակարգերում՝ Մայլի Սայրուսի հետ «II Most Wanted» երգի համար։ Քենդրիկ Լամարն ամենաշատ մրցանակներն է ստացել. նրա «Not Like Us» երգը հաղթել է

Fast Shift-ը մասնակցել է ICE Barcelona 2025-ին

Fast Shift վճարահաշվարկային ընկերությունը հունվարի 19-22-ին մասնակցել է ICE Barcelona 2025 տեխնոլոգիական ցուցահանդեսին։ Fast Shift-ն արդեն չորրորդ անգամն է մասնակցում ցուցահանդեսին` ներկայացնելով տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ նորարար լուծումներ։ Fast Shift ընկերության խորհրդի նախագահ Ռոման Բադալյանը նշել է․ «Այս անգամ Fast Shift-ը ներկայացնում է բլոկչեյն տեխնոլոգիայով հայկական առաջին էլեկտրոնային դրամապանակը։ Այցելուների հետաքրքրությունը մեծ է, ինչը ենթադրում է,

Վրաստանի ոստիկանությունը ձերբակալել է երկրի ամենամեծ ընդդիմադիր՝ «Հանուն փոփոխությունների կոալիցիա»-ի առաջնորդին

«Ազատություն» – Վրաստանի ոստիկանությունը կիրակի օրը ձերբակալել է հակակառավարական բողոքի ակցիաների մի քանի մասնակիցների: Հազարավոր ցուցարարներ, որոնք պահանջում են նոր խորհրդարանական ընտրությունների անցկացում, կարճ ժամանակով փակել են մայրուղին երկրի մայրաքաղաք Թբիլիսիի ծայրամասում: Reuters-ի թղթակիցը փոխանցում է, որ ձերբակալվածների թվում է Նիկա Մելիան՝ երկրի ամենամեծ ընդդիմադիր՝ «Հանուն փոփոխությունների կոալիցիա»-ի առաջնորդը: Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ձերբակալվել է նաև

Կանադան պետք է դառնա մեր սիրելի 51-րդ նահանգը. Դոնալդ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գրառումը Truth Social սոցիալական ցանցում Մենք հարյուր միլիարդավոր դոլարներ ենք վճարում Կանադային սուբսիդավորելու համար: Ինչո՞ւ։ Սրա համար ոչ մի պատճառ չկա։ Մեզ նրանց ունեցածից ոչինչ պետք չէ։ Մենք անսահմանափակ էներգիա ունենք, մենք պետք է ինքներս ավտոմեքենաներ արտադրենք և ավելի շատ փայտ ունենանք, քան երբևէ կարող ենք օգտագործել: Առանց այս հսկայական սուբսիդիաների,

Թեհրանում կայացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն

Հունվարի 30-ին Թեհրանում կայացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն: Միջոցառմանը մասնակցել են ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարարության, Գլխավոր շտաբի, Արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչներ, Մեջլիսի հայազգի պատգամավորներ, ԻԻՀ-ում հավատարմագրված դեսպաններ, ռազմական կցորդներ, ինչպես նաև իրանահայ համայնքի ներկայացուցիչներ: Ողջունելով հյուրերին և շնորհավորելով ՀՀ ԶՈւ կազմավորման 33-րդ ամյակը՝ դեսպան

Ֆրանչիսկոս Պապ․ Ես կը կրկնեմ իմ «ոչ»-ս պատերազմին, որ կը կործանէ․ Vatican News

Vatican News – Կիրակի` 2 Փետրուար 2025ի կէսօրին իր գրասենեակի պատուհանէն արտասանած Մարեմեան աղօթքի աւարտին Ֆրանչիսկոս Պապը խօսքը ուղղելով այս առիթով ս. Պետրոս հրապարակ ժամանած ուխտաւորներուն նախ յիշեց Իտալիոյ մէջ նշուող «Կեանքի օրը» որուն այս տարուան բնաբանն է «կեանքը փոխանցել, աշխարհին համար յոյս»։ «Կը միանամ իտալացի եպիսկոպոսներուն երախտագիտութիւն յայտնելու համար բազմաթիւ ընտանիքներուն որոնք սիրով կ՛ընկալեն

Ալիևի խորհրդականը հանդիպել է Իրանի արտգործնախարարի, այլ պաշտոնյաների հետ

168.am– Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևը, որն այցով գտնվում է Թեհրանում, հանդիպել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաքչիի հետ, հայտնում է Mehr-ը։ Կիրակի ավելի վաղ Հաջիևը հանդիպել էր Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարի հետ։ «Հաջիևի հետ հանդիպման ընթացքում մտքեր փոխանակեցինք երկու երկրների միջև քաղաքական և տնտեսական համագործակցության և տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ

Լրահոս
Չհասած հեռագիրը

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031