Օրվա լրահոսը

Ի՞նչը կամ միգուցե ո՞վ է դրդում արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանին անդադար խոսել իր պաշտոնավարման ժամանակ տեղի ունեցած խայտառակ իրադարձություններից․ Արսեն Թորոսյան

ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան գրառումը Շատ հետաքրքիր է, թե ի՞նչը կամ միգուցե ո՞վ է դրդում արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանին անդադար խոսել իր պաշտոնավարման ժամանակ տեղի ունեցած խայտառակ իրադարձություններից՝ փորձելով արդարանալ, բայց իրականում հաստատելով ամեն ինչ։ Այ օրինակ մեկ այլ նախկին ԱԳ նախարար՝ Էդվարդ Նալբանդյանը ծպտուն անգամ չի հանում՝ հավանաբար հասկանալով դրա հետևանքները։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցները փակ քվեարկություն են նախաձեռնել․ «Ազատություն»

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցները Քաջարանում փակ քվեարկություն են նախաձեռնել՝ ի պատասխան կոմբինատի տնօրինության և արհմիության կողմից գործադուլը «անօրինական գործողություններ» որակելու դիրքորոշմանը: Արդեն երրորդ օրն է՝ կոմբինատի հարյուրավոր աշխատակիցներ գործադուլ են անում՝ աշխատավարձի 50 տոկոս բարձրացման և տարրական աշխատանքային պայմանների պահանջով: Քաղաքի կենտրոնում և կոմբինատի տարածքում քվեատուփեր են տեղադրվել, որտեղ աշխատակիցները կարող են անանուն քվեարկել՝ աջակցո՞ւմ

Սյունիքի մարզում միջին աշխատավարձը երկրորդն է մայրաքաղաքից հետո․ Պարզաբանում` ԶՊՄԿ-ից

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, խախտելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությունը և աշխատանքային պայմանագրերը՝ 2025 թվականի հունվարի 31-ին «ԶՊՄԿ» ՓԲԸ մի շարք աշխատակիցներ չեն ներկայացել աշխատանքի, չեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները կամ լքել են իրենց աշխատատեղերը՝ առաջադրելով անհիմն և անիրատեսական աշխատավարձի բարձրացման վերաբերյալ վերջնագրային պահանջներ՝ դրանով իսկ խաթարելով Ընկերության աշխատանքային գործընթացը։ Հաշվի առնելով հասարակական արձագանքը՝ ներկայացնում

Մարդու իրավունքների պաշտպանը մտահոգիչ է համարում Ղարիբ Բաբայանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու հանգամանքը

Ղարիբ Բաբայանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներով հրապարակված տեղեկությունների հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ, որի շրջանակում պարզաբանումներ կպահանջվեն իրավասու մարմիններից։ Նկատի ունենալով Մարդու իրավունքների պաշտպանի համար օրենքով նախատեսված սահմանափակումները և արդարադատություն իրականացնող մարմինների գործունեությանը միջամտելուց ձեռնպահ մնալու օրենսդրական պահանջը, որևէ կերպ քննարկման առարկա չդարձնելով դեպքին առնչվող

Հայաստանի արտաքին քաղաքականությունը խաչմերուկում․ բազմավեկտորության ճգնաժամ

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Է. Մ. Պրիմակովի անվան Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ազգային գիտահետազոտական ​​ինստիտուտը (ИМЭМО РАН) վերլուծական հոդված է պատրաստել Հայաստանի արտաքին քաղաքականության մասին։ Հոդվածը վերնագրված է «Հայաստանի արտաքին քաղաքականությունը խաչմերուկում․ բազմավեկտորության ճգնաժամ»։  Վերլուծաբանների թիմը նկատում է՝ թեև Ռուսաստանը տասնամյակներ շարունակ եղել է Հայաստանի անվտանգության գլխավոր երաշխավորը, սակայն դա չի խանգարել Երևանին բազմավեկտոր արտաքին

Ազատազրկված անձանցից բողոքներ են ստացվել սննդի որակի վերաբերյալ․ մատակարարների փոփոխման դեպքում պետք է առավել հետևողականություն ցուցաբերել

2025 թվականի տարեսկզբին Իրավական նախաձեռնությունների կենտրոնը քրեակատարողական տարբեր հիմնարկներում պահվող ազատազրկված անձանցից բողոքներ է ստացել սննդի որակի վերաբերյալ։ Ազատազրկված անձինք հիմնականում դժգոհություններ են ներկայացրել աղցանների, տաք ուտեստների, տավարի և հավի մսի, հացի, կարագի և մի շարք այլ սննդատեսակների վերաբերյալ՝ նշելով, որ, օրինակ, աղցանները կամ եփված վիճակում մատուցվող սնունդն անալի է, հաճարով փլավը համեմատել են խաշած

Վաշինգտոնում Հայաստանի դեսպանատանը Փաշինյանի ներկայությունը վիրավորանք է Սփյուռքի հանդեպ, որը հավատարիմ է մնացել հայ ազգի գոյատևման և արժանապատվության հանձնառությանը․ Վարդան Օսկանյան

ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի ֆեյսբուքյան գրառումը Ամերիկահայ համայնքի և կազմակերպությունների հարգելի ներկայացուցիչներ, Դիմում եմ ձեզ՝ փետրվարի 3-ին Հայաստանի դեսպանատանը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման հրավերի հետ կապված։ Այս հանդիպումը սոսկ դիվանագիտական արարողակարգ չէ։ Դա առաջնորդի՝ խարխլված հեղինակությունը փրկելու հաշվարկված փորձ է, որը ձեր լսարանի կարիքն ունի։ Կոչ եմ անում ձեզ չմասնակցել հանդիպմանը և

Հայտնի երգիչ-դերասանի ավտոմեքենայում «կրիստալ» տեսակի թմրանյութ է հայտնաբերվել․ Shamshyan.com

Հունվարի 31-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները «Վահագնի» թաղամասի դիմաց ստուգման նպատակով կանգնեցրել են «Infinity» մակնիշի ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում ավտոմեքենայի վարորդը սրահի թևատակի արկղի միջից ներկայացրել է «Արկոլադ, մուգ շոկոլադ» գրառմամբ մետաղական տուփ, ինչից հետո պարեկներին հայտնել է, որ այն պատկանում է իրեն, որի

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Փետրվարի 2-ի ցերեկը, 3-5-ին, 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 6-ին սպասվում է թույլ ձյուն։ Հանրապետության տարածքում` Փետրվարի 2-ի ցերեկը, 3-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 5-ի ցերեկը, 7-ին առանձին շրջաններում, 6-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ։ Քամին հյուսիսարևմտյան 2-5մ/վ, հունվարի 6-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 12-15մ/վրկ։ Օդի

Սրանով բոլորին հստակ ուղերձ իջեցվեց, որ այսուհետ չի հանդուրժվելու Ադրբեջանի ու Թուրքիայի նկատմամբ սուր խոսքը, քննադատությունը․ Միքայել Համբարձումյան

ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանի ֆեյսբուքյան գրառումը ՀՀ ԱԱԾ-ի դերակատարությունը կատարվածում առերևույթ է, ոչ նախաձեռնողական ու խորքային (համենայն դեպս այդպես եմ ուզում մտածել), սա պետական քաղաքականության հիմնովին փոփոխության արդյունք է: Հայաստանի Հանրապետության դատարանը իր որոշմամբ փաստեց, որ կա հանցագործության դեպք, Ղարիբ Բաբայանի նկատմամբ ծագել է հիմնավոր կասկած, պարզապես կալանք չի կիրառվում՝ հիմքերով պայմանավորված: Սրանով բոլորին

Նման իրավիճակում կալանավորման միջնորդությունը պարզապես իրավական աբսուրդ է․ Արամ Վարդևանյան

ԱԺ նախկին պատգամավոր, փաստաբան Արամ Վարդևանյանի ֆեյսբուքյան գրառումը Քրեական իրավունքը, քրեական օրենսգիրքը չի կարող առնչվել պարոն Բաբայանի գնահատողական դատողությունների (քննադատության) հետ: Նման իրավիճակում կալանավորման միջնորդությունը պարզապես իրավական աբսուրդ է: Ակնհայտ է, որ չկա կալանքի պայմանը, ուստի այն միայն պետք է մերժվի: Խոսքի ազատության ժողովրդական չափանիշը հետևյալն է. իրավաչափ է ոչ միայն անվտանգ և չեզոք արտահայտությունները,

Խստիվ դատապարտում ենք իրավապահ մարմինների կողմից Ղարիբ Բաբայանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը․ Արցախի Կառավարման Խորհուրդ

Արցախի Կառավարման Խորհրդի հայտարարությունը Խստիվ դատապարտում ենք իրավապահ մարմինների կողմից Ղարիբ Բաբայանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը, որը ակնհայտորեն նախաձեռնվել է քաղաքական ղեկավարության որոշմամբ: Բաբայանի խոսքը ամբողջությամբ տեղավորվում է Հայաստանի Հանրապետության Սահնանադրությամբ և միջազգային փաստաթղթերով երաշխավորված կարծիքի ազատ արտահատման սկզբունքների շրջանակներում: Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել քաղաքացի Բաբայանին, դադարեցնել նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը և այսուհետ

Ալիեւի խոսույթը բառ-բառ կրկնող ՀՀ իշխանությունը հերթով-կարգով կատարում է Ալիեւի պահանջները՝ միգուցե հույս ունենալով, որ դա կօգնի երկարաձգել իշխանությունը․ Տաթևիկ Հայրապետյան

«Իմ քայլը» դաշինքի նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը Ատելության, պետական մակարդակով էթնիկ հային դեհումանիզացիայի ենթարկելու քաղաքականության հետ ես առնչվում եմ ամեն օր։ Ասել, որ դա վտանգավոր խոսույթ է, նշանակում է՝ ոչինչ չասել։ Քսենոֆոբիայի այդ քաղաքականությունը ոչ միայն Ռամիլ Սաֆարովներ բերեց ասպարեզ, այլեւ հանգեցրեց 2020 թվականի ադրբեջանական ագրեսիայի ընդդեմ

65-ամյա քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է

Փետրվարի 1-ին, ժամը 20։00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Արզումանյան փողոցում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով բնակարանի պատուհանից։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը: Փրկարարները կանխել են  65-ամյա

Այս միտումը հասնելու է ամենածայրահեղ դրսևորումների՝ որոշ բառերի ու ծրագրերի արգելքից մինչև Հայաստանում թուրք-ադրբեջանական վերահսկող ուժերի տեղակայում․ Վարուժան Գեղամյան

Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան գրառումը Երեկ գիշերը ես, ինչպես հարյուրավոր այլ մարդիկ, եղել եմ դատարանի դիմաց՝ ի աջակցություն Ղարիբ Բաբայանի, ում ուզում էին կալանավորել՝ հրապարակում ադրբեջանցիների հակահայկական երգեր երգելու մասին ֆեյսբուքում բողոքելու համար։ Բոլոր փորձերը այլ հիմնավորում բերելու հիմնավոր չեն։ Առաջին հայացքից այս ոչ այդքան կարևոր թվացող դեպքը շատ վտանգավոր է մի քանի հիմնական

Դոնալդ Թրամփը հրաման է տվել ռազմական հարվածներ հասցնել «Իսլամական պետության» «գրոհներ պլանավորողին»

«Ազատություն» – ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հրաման է տվել ռազմական հարվածներ հասցնել Սոմալիում «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման բարձրաստիճան «գրոհներ պլանավորողին», որը մյուս անդամների հետ թաքնվում է արևելաաֆրիկյան երկրում: Փետրվարի 1-ի գործողությունը Թրամփի առաջին ռազմական գործողությունն է երկրորդ ժամկետով՝ հունվարի 20-ից պաշտոնն ստանձնելուց ի վեր: «Այս մարդասպանները, որոնց մենք գտել ենք քարանձավներում թաքնված,

Փակ են Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Պահանջում եմ ԱԱԾ-ից ու ՔԿ-ից՝ կարճել այդ խայտառակ քրեական գործը Ղարիբ Բաբայանի դեմ և հարուցել նոր քրեական գործ տվյալ տեսանյութում երևացող անձանց դեմ․ Արտակ Բեգլարյան

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանի ֆեյսբուքյան գրառումը Նոր տեղեկացա, որ արցախցի գիտնական Ղարիբ Բաբայանին կալանավորելու հրատապ հարց է քննարկվում դատարանում՝ իբր «ադրբեջանցիների դեմ անհանդուրժողականություն հրահրելու» սին, ապօրինի ու անբարոյական մեղադրանքով: Ուրեմն, էս ապազգային իշխանությունները փոխանակ քրեական հետապնդում սկսեն Ղարիբ Բաբայանի հրապարակած տեսանյութում երևացող ադրբեջանցիների դեմ, որոնք թշնամանք հրահրող ու մեր ազգային արժանապատվությունը վիրավորող երգ են

Դեռ հարց է՝ բանը կհասնի՞ ընտրություններին, թե՞․ «Հայացք Երևանից»

Նախընտրական տարվա հեւքը, կարծես թե, տարբեր դրսեւորումներով սկսել է զգացնել իր ներկայությունը, որի նախանշանները տեսանելի են անգամ քաղաքական աստառից զերծ այնպիսի կառույցի խորապատկերին, ինչպիսին է 2023թ. հոկտեմբերին ստեղծված՝ ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը (ԱՀԾ): Երկրի արտաքին անվտանգության ռիսկերի վերաբերյալ առաջին՝ 2025 թվականի կանխատեսում-զեկույցում հիշատակվում է, որ դրսի որոշ ուժեր ուզում են ազդեցություն ունենալ Հայաստանի ներքաղաքական կյանքի

Ղարիբ Բաբայանի կալանքի միջնորդությունը դատարանը մերժել է

Հանրապետության հրապարակում ադրբեջանական երգ երգող անձանց տեսանյութը տարածած 70-ամյա արցախցի Ղարիբ Բաբայանի կալանքի միջնորդությունը դատարանը մերժել է, նա ազատ է արձակվել: Նրա դեմ ընտրվել է վարչական հսկողություն և սահմանափակվել է նրա՝ հրապարակային խոսքով հանդես գալու իրավունքը։ Հիշեցնենք, որ երեկ Ղարիբ Բաբայանի ձերբակալությունից վրդովված մեծ թվով քաղաքացիներ, իրավաբաններ, ընդդիմադիր պատգամավորներ էին հավաքվել դատարանի բակում՝ իրենց աջակցությունը

Խստիվ դատապարտում ենք Ղարիբ Բաբայանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը. «Լուսավոր Հայաստան»

Խստիվ դատապարտում ենք իրավապահ մարմինների կողմից Ղարիբ Բաբայանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը, որը ակնհայտորեն նախաձեռնվել է քաղաքական ղեկավարության որոշմամբ: Բաբայանի խոսքը ամբողջությամբ տեղավորվում է Հայաստանի Հանրապետության Սահնանադրությամբ և միջազգային փաստաթղթերով երաշխավորված կարծիքի ազատ արտահատման սկզբունքների շրջանակներում: Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել քաղաքացի Բաբայանին, դադարեցնել նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը և այսուհետ ձեռնպահ մնալ բռնաճնշումներից այն

70-ամյա արցախցի Ղարիբ Բաբայանի հրապարակած տեքստն ատելություն չէ միջազգային որևէ չափանիշով․ Արման Թաթոյան

ՀՀ նախկին ՄԻՊ, Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյանի ֆեյսբուքյան գրառումը Քննչական կոմիտեի տեքստը Հանրապետության հրապարակից տեսանյութի կապակցությամբ ամբողջությամբ անօրինական պրակտիկայի մասին է: Դա քաղաքական իշխանությունների պաշտպանի տեքստ է: Այս գործն օգուտ է Հայաստանի դեմ ադրբեջանական քարոզչությանը, պաշտպանում է ադրբեջանական կեղծ թեզերը հայ ժողովրդի ու Հայաստանի նկատմամբ: Դեռ մարդուն էլ ապօրինաբար կալանքի

Ձերբակալվել է իրանցի այն քաղաքացիներից մեկը, որը հրապարակում երգում էր․ Shamshyan.com

Երեկ՝ հունվարի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Տիգրան Մեծի պողոտա 23/1 հասցեի մոտ մի քաղաքացի կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, հասարակության նկատմամբ ցուցաբերել է անհարգալից վերաբերմունք, ինչպես նաև դրսևորել է ոչ ադեկվատ վարքագիծ

Հայ մեծերի պատասխանն ուրացողներին

«- Դուք ինձի պես ուրիշ տեղ ծնած չեք, դուք հայրենիք ծնած եք։ Ձեր բախտ հիմա չեք կրնար հասկնալ, հետո պիտի հասկնաք․․․ Ձեզմե շատեր պիտի այցելեն ամբողջ աշխարհ, պիտի տեսնեն շատ գեղեցիկ ու անուշ տեղեր ու պիտի հասկնան, որ ավելի գեղեցիկ ու անուշ տեղ չիկա, քան հարենիքը․․․»։ Հայոց Ցեղասպանությունից մազապուրծ, բազմահազար հայերի հետ Ամերիկայում ապաստանած ԲԻԹԼԻՍՑԻ

Ղարիբ Բաբայանի նկատմամբ իշխանությունների վարքագիծը բացառապես ադրբեջանական թեզերի կատարման դրսևորում է․ Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը Արցախցի Ղարիբ Բաբայանի նկատմամբ իշխանությունների վարքագիծը բացառապես ադրբեջանական թեզերի կատարման դրսևորում է։ Ակնհայտ է, որ մեր հայրենակցի վրդովմունքը որևէ կապ չունի բարեկամ Իրանի հետ և ցանկացած այլ երկրի քաղաքացու նման արարքը Հայաստանում արժանանալու է արդարացի դժգոհության։

Ֆիլադելֆիայում վթարի է ենթարկվել բժշկական տարհանման ինքնաթիռը, որում 6 մարդ է եղել․ «Ամերիկայի ձայն»

Դաշնային ավիացիոն վարչությունը հայտնել է, որ ուրբաթ երեկոյան ժամը 18:30-ի սահմաններում վթարի ենթարկված Learjet 55 ինքնաթիռում եղել է վեց մարդ: Ուրբաթ գիշեր Ֆիլադելֆիայում վթարի է ենթարկվել բժշկական տարհանման ինքնաթիռը։ Jet Rescue Air Ambulance ընկերությունը, որը տեղակայված է Մեքսիկայում, հայտնել է, որ իր ինքնաթիռը կործանվել է անձնակազմի չորս անդամներով, մեկ մանկական տարիքի հիվանդով (երեխա) և հիվանդի

Հենրիխ Մխիթարյանը չի բացառում, որ կվերադառնա խաղալու Հայաստանում․ «Արմենպրես»

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրում Միլանի «Ինտերը» կարողացավ տնային խաղում խոշոր՝ 3-0 հաշվով հաղթել «Մոնակո»-ին։ Հանդիպմանն ամբողջությամբ մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, 2024-ին Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչված, վերջերս 36-ամյակը բոլորած Հենրիխ Մխիթարյանը։ Խաղի 67-րդ րոպեին Մխիթարյանը, սեփական կիսադաշտում ստանալով գնդակը, արագ սլացավ դեպի մրցակցի տուգանային հրապարակ՝ հաղթահարելով շուրջ 50 մետր տարածություն, ուժգին

Սա է տիպիկ բռնատիրական վարքագիծը՝ բռնի փոխել հասարակության կոդերը, վզներիս փաթաթել ինքնաշեն «գաղափարական» պարաններ. Աշոտյանի անդրադարձը Փաշինյանի ասուլիսում հնչած հինգ թեմաներին

Հարգելի հայրենակից, արդեն ավանդական դարձած այս ձեւաչափում այսօր մի փոքր փոփոխություն եմ անում՝ հարցերիդ փոխարեն Փաշինյանի երեկվա ասուլիսում հնչած հինգ թեմաներին անդրադառնալով։ Հուսով եմ, մի փոքր օգտակար կլինեմ քո պայքարում։ Հայցում եմ ըմբռնումդ եւ սպասում հաջորդ շաբաթվա քո հարցերին։ Թեմա առաջին։ ՆԻԿՈԼԸ ԽՈՍՏՈՎԱՆԵՑ, ՈՐ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԽԱՉՄԵՐՈՒԿԸ» ԻՐԱԿԱՆՈՒՄ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՓԱԿՈՒՂԻ Է։ Անդրադառնալով Ադրբեջանի պահանջի կատարմանը եւ

Ինչպես օլիմպիական խաղերում, այնպես էլ համահայկական խաղերում ամենակարևորը մասնակցությունն է․ տեղի է ունեցել Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական խաղերի անցկացման կառավարական կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր Ջերմուկում ներկա է գտնվել Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի բացման հանդիսավոր արարողությանը: Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀԽՀԿ նախագահ Իշխան Զաքարյանը: Արայիկ Հարությունյանը հանդես է եկել

Բելգիայի նոր դաշնային կառավարությունը կոչ է անում Ադրբեջանին ապահովել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգ վերադարձը. «Արմենպրես»

Բելգիայի նոր դաշնային կառավարությունը կոչ է անում Ադրբեջանին ապահովել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգ վերադարձը։ Այս մասին գրված է կառավարության ծրագրում։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ 236 օր տևած բանակցություններից հետո ձեռք է բերվել համաձայնություն նոր ֆեդերալ կառավարություն կազմելու վերաբերյալ՝ ապագա վարչապետ Բարտ Դը Վևերի գլխավորությամբ։ Բելգիայի աջակողմյան նոր կառավարության ծրագիրը 200 էջանոց փաստաթուղթ է, որը

Լրահոս
Չհասած հեռագիրը

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031