Օրվա լրահոսը
Analitika. «Ուկրաինացի քաղաքագետը «Սեւ ցուցակի» մասին՝ Ադրբեջանի կորուստը զգալի կլինի»
Բավական կլիներ միայն դժգոհության կարճ նոտա հղելը՝ խոսելով Ադրբեջանի «Սեւ ցուցակում» ընդգրկված ութ ուկրաինացիների մասին՝ «Անալիտիկա» լրատվականին ասել է ուկրաինացի քաղաքագետ Միխայիլ Բելեցկին` նշելով, որ ցանկալի է, որ որպես պատասխան քայլ նրբանկատություն ցուցաբերվի: «Պետության համար ոչ պետական ինստիտուտներ այցելողների համար «սեւ ցուցակներ» ստեղծելու առաջնայնությունը չի պատկանում Ադրբեջանին: Որոշ արաբական պետություններ, որոնք չեն ճանաչում Իսրայելը, այդպիսի
Աշխարհի առաջնությունում լեհ մարզուհին կոտրել է ուկրաինացի մրցակցի քիթը
Տեղի ունեցածը զուտ պատահականություն է
Ուեյն Ռունին թիմակիցներին հայտարարել է «Չելսի» տեղափոխվելու մասին
ESPN-ը տեղեկացնում է, որ հարձակվողն ընդգծել է, թե չի կասկածում գործարքի շուտափույթ ձեւակերպմանը
«Առողջ Հրազդան». Մահվան վկայական ստացած լիցենզիաների վերակենդանացման փորձեր են կատարվում
«Առողջ Հրազդան» քաղաքացիական նախաձեռնության հայտարարությունը
Հայերը մեկնում են վրացական օդանավակայաններից (տեսանյութ)
Երեւանյան տուրիստական գործակալությունների աշխատակիցները ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշել են, որ այս տարի հայ զբոսաշրջիկները դեպի Եվրոպական երկրներ եւ Եգիպտոս, Թուրքիա, Արաբական Միացյալ էմիրություններ մեկնում են Վրաստանի տարածքով: Ավիատոմսերը հիմնականում գնում են Վրաստանի ավիաընկերություններից, քանի որ կրկնակի էժան են, քան Հայաստանում: Մանրամասները` տեսանյութում:
Մրցավարները կալանավորվեցին
Այսօր՝ օգոստոսի 10-ին, Երեւանի Կենտրոն Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դռնփակ դատական նիստ էր:
«Շիկահեր եւ հպարտ». Անցկացվել է շիկահերների շքերթ
Շոտլանդիայի մայրաքաղաք Էդինբուրգում անցկացվել է շիկահերների շքերթ: BBC-ին հաղորդում է, որ նախաձեռնության հեղինակը հենց շիկահերներն են եւ նպատակ ունեն կանխել ու բացառելկ մազերի գույնով պայմանավորված ծաղրն ու հեգնանքը: Շքերթի վայրի ընտրությունը պատահական չէ: Աշխարհում գնալով պակասում է շիկահերների թիվը, իսկ Շոտլանդիայում է ապրում շիկահերների 90 տոկոսը: Շքերթի գլխավոր կարգախոսն է «Շիկահեր եւ հպարտ»:
Մարիո Բալոտելլին խոզին իր անունով է կոչել
Ֆուտբոլի իտալական «Միլան» ակումբի հարձակվող Մարիո Բալոտելլին հերթական ցնցող քայլ է արել: Նա ընտանի կենդանի է գնել` խոզ եւ նրան տվել…սեփական անունը: Խոզուկը իգական սեռի է: Բալոտելլին նրան անվանել է «Սուպեր Մարիո»: Հայտնի է, որ ֆուտբոլիստին հաճախ են անվանում հենց «Սուպեր Մարիո»:
Անաստասիա Վոլոչկովայի ֆոտոսեսիան ջրասույզ եղած տների ֆոնին( ֆոտոշարք)
Ռուս պարուհի Անաստասիա Վոլոչկովան Ռուսաստանի Հեռավոր Արեւելքի Բլագովեշենսկ քաղաքում ֆոտոսեսիա է կազմակերպել… ջրասույզ եղած տների ֆոնին Instagram սոցկայքում տեղադրելով լուսանկարները նա գրել է «Ջրհեղեղ է: Սարսափելի է»: Անգամ երկրպագուներն են զայրացած: Հիշեցնենք, որ ջրհեղեղի գոտուց տարհանվել է ավելի քան երկու հազար մարդ:
«Զույգերը կկասեցնեն Սիրահարների այգում չհամբուրվելու արգելքը» (Տեսանյութ)
Երեկվանից լրատվամիջոցներում եւ սոցցանցերում քննարկվում է այն տեղեկատվությունը, ըստ որի՝ Ոստիկանությունը արգելել է Սիրահարների այգում զույգերի համբույրը: Նույնիսկ ասում են՝օրենքը խախտողին տուգանք է սպառնում: Հավանաբար այս լուրերին շրջանառությանը առիթ է տվել այն, որ Կովկասի ինստիտուտում Հարավային Կովկասի հետազոտությունների ամերիկյան ինստիտուտը (ARISC) և Կովկասի ինստիտուտը (CI) կատարել են ուսումնասիրություն, որի արդյունքում պարզել են, որ Երևանի Սիրահարների
Ռետրո. Ինչպես կփոխեի Սահմանադրությունը
Սահմանադրական փոփոխությունները Հայաստանում եթե նույնիսկ քննարկվում են, ապա հիմնականում` քաղաքական ուժերի կողմից: Վերջիններս, իրենց շահերից ելնելով, գալիս են համաձայնությունների կամ անհամաձայնությունների, բայց բոլոր դեպքերում ունեն քաղաքական (այսինքն` իշխանության գալու կամ իշխանությունը պահպանելու) նպատակներ: Մնացած քաղաքացիներս` մարդիկ, որոնք նման նպատակներ չունեն, տեսականորեն կարող են մասնակցել, այսպես կոչված, «հասարակական» քննարկումների, բայց դրանք կազմակերպվում են այս կամ այն
Միացյալ թագավորությունում բացվել են «ֆիլմային» ֆակուլտետներ
Միացյալ թագավորության Մանչեստր քաղաքի համալսարանում բացվել է «Մթնշաղ»` «Сумерки» ֆիլմի երկրպագուների համար նախատեսված ֆակուլտետ: Այս ֆակուլտետն արդեն այս տարի կընդունի առաջին ուսանողներին: Ուսումնասիրվելու է գոթական մշակույթ, պատմություն եւ այլն: Մանչեստրի համալսարանը միակը չէ, որ ֆիլմին նվիրված ֆակուլտետ է բացում: Բրիմենգեմի համալսարանում բացվել է Հարրի Փոթերի մասին ֆիլմերին նվիրված ֆակուլտետ: Երկու դեպքում էլ բուհերի ղեկավարությունները հույս
Աշխարհի ամենատարօրինակ սպորտաձևը (Ֆոտոշարք)
Մարդկությունը հորինել է բազմաթիև տարօրինակ, երբեմն անգամ զավեշտի հասնող մարզաձևեր, սակայն այս մեկը թերևս կարելի է համարել դրանցից ամենաարտասովորը: Սպորտաձը կոչվում է «Էքստրեմալ արդուկում»: Պայմանները շատ պարզ են: Պետք է ընդամենը վերցնել արդուկ, արդուկելու համար նախատեսված հարմարանք և ամենաանսպասելի վայրում արդուկել ինչ-որ բան: Պինգվինները թռչունների միակ տեսակն են, որոնք կարողանում են լողալ, բայց զուրկ
Երեւանը կանդամակցի բնապահպանական միջազգային կազմակերպություններին
Առաջարկի հեղինակը Երեւանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի բնապահպանական հանձնաժողովի նախագահ Կարինե Դանիելյանն է
Տարեսկզբից սպանվել է 28 լրագրող եւ 12 բլոգեր
«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության տվյալներով, 2013 թվականի հունվարի մեկից մինչ օրս աշխարհում սպանվել է 28 լրագրող եւ 12 բլոգեր: Տարբեր երկրների բանտերում են 177 լրագրող եւ 164 բլոգեր: Ամենաշատ լրագրող սպանել են Բրազիլիայում` 3 հոգի, երկուական լրագրող սպանել են Եգիպտոսում, Հնդկաստանում, Մեքսիկայում, Հոնդուրասում: Սպանություններ են եղել Սիրիայում, Սոմալիում, Ռուսաստանում, այլուր:
Ի նշան բողոքի կոտրել են 100 հազար հատ ձու
Որոշ ֆերմերներ ասել են, որ պատրաստ են ձվերը նվիրել զարգացող որեւէ երկրի, պայմանով, որ Եվրամիությունում ձվի գինը կբարձրանա:
Վենետիկի կինոփառատոնը կանցկացվի 70-րդ անգամ
Օգոստոսի 28-սեպտեմբերի 7 հատվածում տեղի կունենա Վենետիկի միջազգային կինոփառատոնը: Այս տարի փառատոնն անցկացվում է 70-րդ անգամ: Կինոփառատոնի ժյուրին ղեկավարելու է իտալացի ռեժիսոր Բերնարդո Բերտոլուչին: Ժյուրիի կազմում են գերմանացի դերասանուհի Մարտինա Գեդեկը, շվեյցարիացի օպերատոր Ռենատո Բերտան, ճապոնացի կոմպոզիտոր Ռյուիթի Սակամոտոն եւ այլք: Մրցութային անվանակարգում կցուցադրվի 20 ժապավեն: Այլընտրանքային ծրագրով կցուցադրվի 31 ֆիլմ:
Հարցում. Բոլոր հիմնախնդիրների պատասխանատուն կառավարությունն է
Ըստ 118 էջանոց փաստաթղթի, հարցամանը մասնակցել է 1606 հոգի` 560-ը մայրաքաղաքում, 1046-ը` մարզերում:
Խաղողի առատ բերք է սպասվում, իսկ լոլիկն ու դեղձն արդեն մթերվում է
Հանրապետությունում օգոստոսի 9-ից սկսվել են լոլիկի եւ դեղձի մթերումները
«Գյումրիում ապրելը շատ դժվար է, և ինչքան շատ ես սեղմվում, նեղվում ամեն ինչից, այնքան ավելի ես ուզում սավառնել»
Գյումրին, որպես բոլոր ժամանակների արվեստի և արհեստի քաղաք, միշտ էլ առանձնացել է իր բնակիչներով և յուրօրինակ կոլորիտով: Արաքս Ասատրյանը, ով նույնպես գյումրեցի է, զբաղվում է նկարչությամբ: Տարբեր նկարներ է անում, իսկ այժմ հետաքրքրված է նաև դեկորատիվ արվեստով: Ինքն էլ չգիտի՝ ավելի շատ սիրում է նկարե՞լ, թե՞ դեկորատիվ արվեստով զբաղվել, սակայն ինչպես ինքն է ասում. «Դեռ
Օգնության են հասել փրկարարները
Այսօր` օգոստոսի 10-ին, ժամը 14:20-ին տեղեկություն է ստացվել, որ Սեւանա լճի թիվ 2 հանրային լողափում ջրափրիկարարները նկատել են լողանշանը անցած խեղդվող քաղաքացու: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ջրափրկարարները անմիջապես մոտեցել եւ ջրից դուրս են բերել Գյումրի քաղաքի բնակիչ Գ. Հ.-ին (ծնվ.1991թ.) եւ տեղափոխել լողափի բուժկետ:
«Երեւանյան ամառը»` Երեւանի շրջիկ կրկեսում
«Երեւանյան ամառ» մարզամշակութային ծրագրի շրջանակում մինչ օգոստոսի 31-ը յուրաքանչյուր ուրբաթ, շաբաթ եւ կիրակի օրերին քաղաքացիները կարող են անվճար այցելել Երեւանի շրջիկ կրկես։ Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամբ, կրկեսի անվճար այցելության հրավիրատոմսեր ստացած Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչները օգոստոսի 9-ի երեկոյան դարձան կրկեսային հագեցած ծրագրի առաջին հանդիսատեսը։ Հերթերից ու գերբեռնվածությունից խուսափելու նպատակով` շրջիկ
Ստյոպա Սաֆարյան. Սուրիկ Խաչատրյանի դրածոներ են լինելու եւ Հայաստանում ֆեոդալիզմը չի վերանալու
Ժառանգությունը դեռեւս չի որոշել՝ թեկնածու առաջադրելո՞ւ է այս ընտրատարածքում, թե՞ ոչ:
Բարի լուրերից մինչև սկանդալ. Շաբաթվա շոուբիզնեսը
Բարի լուր. ծնվել է դերասաններ Գագոյի և Լիդիայի առաջնեկը: Դերասաններն ավելի շատ հայտնի են «Tattoo Art» ծրագրից, որի շրջանակներում հրավիրում էին հայտնի մարդկանց ու նրանց մարմնին տատու անում: Երեխան ծնվել է օգոստոսի 8-ին՝ Երևանի Մարգարյան հիվանդանոցում: Փոքրիկին ծնողները Լիդիայի հայրիկի պատվին Էդուարդ են կոչել, այս մասին հայտնել է esyes.am-ը: Լրատվամիջոցի հետ նորաթուխ մայրիկը խոսել է
«Ավելի մաքուր Երեւան» ծրագիրը Նոր Նորք վարչական շրջանում էր
Հաջորդ շաբաթ «Ավելի մաքուր Երեւան» ծրագրի շրջանակում սանմաքրման աշխատանքներ են նախատեսված Եռաբլուր պանթեոնի հարակից տարածքում
«Ես կենդանիներին ավելի շատ սիրում եմ կենդանի վիճակում, քան իմ ափսեի մեջ». Բուսակերության մասին
Բուսակեր Ալբերտ Էնշտեյնն ասել է. «Ոչինչ այդքան օգտակար չի կարող լինել մարդու առողջության և Երկրի վրա կյանքի հետագա զարգացման համար, ինչպես բուսակերության տարածումը»: Եվ իսկապես այսօր միլիոնավոր մարդիկ հրաժարվում են մսակերությունից՝ պնդելով, որ ամեն տարի միայն ուտելիքի համար սպանվում է շուրջ 60 մլրդ կենդանի: Հայաստանում սա ևս լուրջ խնդիր է: Անի Խաչատրյանը, ով արդեն մեկուկես
Ոստիկաններն անցել են իրենց պաշտոնեական լիազորությունները
ՀՀ Հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի նախկին պետի եւ այլ պատասխանատու աշխատակիցների կողմից դիտավորությամբ իրենց լիազորությունների շրջանակից ակնհայտորեն դուրս եկող գործողություններ կատարելու` ոստիկանության բաժին բերման ենթարկված քաղաքացի Ֆելիքս Գեւորգյանի նկատմամբ բռնություն գործադրելու եւ վերջինիս իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս պատճառելու դեպքի առիթով ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ
Բարաք Օբամա. Ես փորձում էի համոզել Պուտինին նայել ապագային, բայց կարծես թե իմ փորձերն անարդյունք էին
Փորձագետները փաստում են, որ այդ գործընթացը հեշտ չի լինելու եւ որ հարաբերություններն իսկապես բավական սրված են:
Ճարտարապետ. Նարեկ Սարգսյանի գործունեությունը որեւէ դրական կարծիք ունենալու առիթ չի տալիս
15 տարվա ընթացքում Երեւանում հատկապես քաղաքաշինական քաղաքականությունը տարվել է մեկ անձի գաղափարների շուրջ, եւ արդյունքները ոչ միայն բավարար չեն, այլ տեղ-տեղ ուղղակի աղետալի են:
Բնավիրման եւ հասարակության իրավունքների հերթական ոտնահարումը Լիճքում (տեսանյութ)
Գյուղացիները նոր են միայն տեղեկացել, որ համայնքին ու բնությանը պատկանող հանքային ջրի աղբյուրի տարածքը սեփականաշնորհված է


















































