Օրվա լրահոսը

«Հանքավայրերի եկամուտների 80%-ը գնում է անհատների ու օտարերկրացիների գրպանը»

«Մենք նավթի եւ գազի հանքավայրեր չունենք եւ դժվար թե ունենանք»,-այսօր «Էկոլուր» ակումբում ասաց ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի առաջատար մասնագետ եւ երկրաբանական գիտությունների դոկտոր Հրաչ Ավագյանը, պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, թե գազի եւ նավթի որոնողական աշխատանքներն ինչ արդյունք ունեցան: Պարոն Ավագյանի ներկայացմամբ` շատ վայրերում՝ Կոտայքում, Շիրակում Արարատյան դաշտավայրում որոնողական աշխատանքներ են կատարվել եւ 4500 մետր հորատանցքեր

Լրագրող. «Փոխվարչապետը այլևս խաբելու տեղ չունի ժողովրդին»

Վերջերս բարձրաստիճան պաշտոնյաները գաղտնի են պահում Գյումրի կատարած իրենց այցերը` հնարավորինս ամեն ինչ անելով լրագրողների ու բնակիչների աչքից ու ականջից հեռու մնալու համար: Օրինակ` գրեթե ամեն ամիս Գյումրի այցելող փոխվարչապետ Արմեն Գևորգյանը գալիս, Շիրակի մարզպետարանում փակ աշխատանքային խորհրդակցություն է անցկացնում ու արագ հեռանում է: Մարզպետարանի աշխատակիցներն էլ կարծես այլևս ռիսկ չեն անում ասել, որ փոխվարչապետը

Մկրտիչ Մինասյան. «Եթե կառավարությունը գտել է, որ ճարտարապետության կոմիտեն պետք է, ուրեմն կապրենք` կտեսնենք» (Տեսանյութ)

Ճարտարապետների միության նախագահը կարծում է, որ շինարարության համար երկրում նախ «խաղաղ մթնոլորտ» է պետք

Դատարանը վկաների մեջ սեռային խտրականությո՞ւն է դնում

Ուշագրավ էր, որ ըստ որոշման, աղջիկ վկաների մասով մերժեցին, հրավիրեցին միայն արական սեռի ներկայացուցիչներին:

Եզդի հովվի ոտքը կոտրել են ոչ թե սատկած ոչխարները, այլ ՝ «Մերսեդես-Բենցը»

«Մենք որոշել ենք այս գործը փակած իրավաբաններին մեկական ոչխար ուղարկել, ոչ թե խորովածի համար, այլ  նրանք փորձեն եւ համոզվեն, որ ոչխարի հարվածի հետեւանքով մարդը չի կարող նման վնասվածք ստանալ, այն էլ՝ բազմաբեկորային»,-սպառնում է իրական տուժող իրեն համարող Իշխան Մամոյանի ներկայացուցիչը:  2012թ. նոյեմբերի 15-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Գյումրի-Արմավիր ճանապարհին վարորդ Վ.Վարդերեսյանն իր «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայով հարվածել

Գայլն ու գառը, կամ՝ «անհնար է ՌԴ-ի հետ պայմանավորվելը»

Ռուս-վրացական հարաբերությունների առողջացումը պայմաններ կստեղծի դիվանագիտական կապերի վերականգնման համար՝ օրերս հայտարարել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի՝ ՌԴ-ի հետ հարաբերությունների գծով հատուկ բանագնաց Զուրաբ Աբաշիձեն։ Իսկ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հարցազրույց է տվեց վրացական «Ռուսթավի 2»-ին, որում նշել է, որ Վրաստանի վարչապետից ակնկալում է «պրագմատիկ գործողություններ»: Մինչդեռ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին նշել է, որ հեռանկարներ չի

Ավետիք Իշխանյան. «Եթե Հայաստանը արժանապատվություն ունենար, Ռուսաստանում հայերի հետ այդպես չէին վարվի»

Վերջերս Ռուսաստանում ապօրինի ներգաղթյալների նկատմամբ տեղի ունեցած արշավը, ինչի արդյունքում մոտ 3 հազար միգրանտներ ձերբակալվեցին, տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել: Անօրինական ներգաղթյալների նկատմամբ ռուսական օպերացիան մեծամասամբ կապում են քաղաքական երեւույթների հետ: Որոշ քաղաքագետների կարծիքով՝ Ռուսաստանը միշտ էլ կարող է ներգաղթյալներին օգտագործելով ինչ-որ «մեսիջ» ուղարկել այն երկրներին, որոնք փորձում են շեղվել ռուսական ազդեցությունից: Ապօրինի ներգաղթյալներից պարբերաբար

Ոստիկանները թույլ չեն տալիս, որ սիրահարները Սիրահարների այգում համբուրվեն

ՌԴ-ից մի աղջիկ էլ նկատեց, որ Կասկադում հայկական արվեստ ներկայացված չէ և լավ կլիներ, որ հայկականն այդտեղ ներկայացված լիներ

«Վրացական դասեր» եւ մեսիջներ ուղղված նաեւ Սերժ Սարգսյանի՞ն

Մոսկվան գործադրում է վերջին ճիգերը՝ Հարավային Կովկասից չհեռանալու համար

Մուտքը ներսի կողմից. Դարձյալ որոշյալ առում

Այս տարվա անձրևները դարձյալ եկան ու գնացին, և ես, արդեն որերորդ անգամ, զարմանքով նկատեցի, որ ծառերը սկսել են դեղնել: Նույն ցեղի ծառերն իրար հետ էին կորցնում իրենց ամառային կանաչը: Դա նույն էր գրեթե, ինչպես ամեն թռչուն աշնանն իր երամի հետ է չվում: Եվ հեռացող ամռան նախավերջին իմաստուն անձրևը, որ արդեն տեղյակ էր գալիք ձմեռվա մասին,

Պարույր Հայրիկյան. «100 հազար դոլար են փոխանցել, դրա հետքերով վախենում են գնալ»

Հայրիկյանը ճիշտ չի համարում թիկնապահներից հրաժարվելը

Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը չփոխվեց. նա մնալու է կալանավայրում. (Տեսանյութ)

Վերաքննիչ դատարանում ՀԱԿ ակտիվիստների դատավարության ընթացքում քիչ առաջ դատավորը հրապարակեց որոշումը՝ ներկայացված միջնորդության վերաբերյալ: Հիշեցնենք, որ Տիգրան Առաքելյանը պահանջել էր փոխել իր խափանման միջոցը եւ ազատ արձակել. «Մեկ վայրկյան շուտ վերացրեք իմ կալանքը: Որեւէ հիմք չկա, որ ինձ պահեք անազատության մեջ»,- պահանջել էր Տիգրան Առաքելյանը: Դատարանը վճռեց, որ խափանման միջոցը չի փոխվելու: Դատական նախորդ նիստին

Ռեփերը վիրավորե՞լ է Սերժ Սարգսյանին (Տեսանյութ)

Ռեփեր Արսեն Նիկողոսյանին ոստիկաններն ու քաղաքացիական հագուստով անձիք վերջին 20 օրվա ընթացքում մեկ անգամ չէ, որ անհանգստացրել են։ Առաջին անգամ երիտասարդին բաժին են հրավիրել հուլիսի 24-ին` «Վճարում ենք 100 դրամ» ակցիաների ընթացքում. «Ոստիկանությունը Օպերայի հրապարակում մոտիկանում ա նոթբուքով ինձ, երգը դրած, ասում ա` այս երգը դուք եք երգում, ասում եմ` այո, բա դուք գիտե՞ք, որ

Նարեկ Սարգսյան. «Քաղաքների գլխավոր ճարտարապետների միայն մի քանի տոկոսն ունեն ճարտարապետի դիպլոմ»

Երեկվանից Ճարտարապետության կոմիտեի ղեկավարի պաշտոնը ստանձնած Նարեկ Սարգսյանից Aravot.am-ը հետաքրքրվեց, թե իրեն Երեւանի կենտրոնի ճարտարապետը համարող պարոն Սարգսյանը հաճույքո՞վ է աշխատելու ողջ հանրապետության ճարտարապետությունը համակարգող կառույցի ղեկավարի պաշտոնում: «Ես երեք տարի աշխատել եմ գրեթե նույն պաշտոնում եւ բավական ծրագրեր այդ ընթացքում իրականացրել ենք, որոնք այսօր էլ շարունակվում են` Տաթեւի, Ջերմուկի վերակառուցման ծրագրերը, Դիլիջանի եւ այլն:

Հայ եկեղեցու «կոմպլեքսներն» ու Նավասարդի տոնը (Տեսանյութ)

Այս տարի Նավասարդ թոնրատոնի փառատոնը կմեկնարկի օգոստոսի 10-ին, երբ տեղի կունենա ուխտագնացություն դեպի Արագած: Այնուհետև տեղի կունենա հանդիսավոր պսակադրություն Հայկ նահապետի հուշարձանի մոտ, օգոստոսի 11-ին էլ տեղի կունենա հայկական պատմական խորհրդանիշների և դրոշների շքերթ Չարենցի կամարից, հետո՝ Նավասարդյան տոնախմբություն Գառնու տաճարում: Փառատոնը կազմակերպվում է «Սերունդ Հայապահպան» միավորման, «Հայ խոհարարական հասարակական կազմակերպության» և «Արորդիների Ուխտի» հետ

Տիգրան Առաքելյանն ափերից դուրս եկավ՝ «Ես շա՜տ եմ համբերել, բայց հիմար չեմ»․ (Տեսանյութ)

Վերաքննիչ դատարանում քննվում է ՀԱԿ ակտիվիստների գործը: Տիգրան Առաքելյանը միջնորդություն էր ներկայացրել որպես վկա դատարան հրավիրել նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին, որը լրագրողների հետ զրույցում հակասական տեղեկություններ էր տվել: Դատարանը առայժմ հետաձգեց այդ միջնորդության բավարարումը՝ ասելով, որ նախ պետք է ուսումնասիրեն Ալիկ Սարգսյանի դատարան ներկայացված զրույցի տեքստը: Տիգրան Առաքելյանը միջնորդության մեջ նաեւ նշել է, որ կա

Սյունիքի հետազոտված 10 երեխաները հիվանդ են` հանքարդյունաբերության պատճառով (Տեսանյութ)

էկոլոգոնոսֆերային հետազոտությունների կենտրոնը 10 երեխաների է տարել ստուգման, բոլորը հիվանդ են: Մազերի մեջ կուտակված ծանր մետաղներ են հայտնաբերել, սնդիկ կադմիում, լվանալուց հետո էլ չի հեռանում, պատկերացնո՞ւմ եք ինչ կլինի, եթե անցնի մարդկանց օրգանիզմ սննդի հետ, այլ միջոցներով: Այդ տարրերը քաղցկեղածին հարուցիչներ են»:

Տիգրան Առաքելյանը պահանջում է հենց հիմա փոխել իր խափանման միջոցը եւ ազատ արձակել

«Պահանջում եմ, որ իմ խափանման միջոցը հենց հիմա փոխեք: Մեկ վայրկյան շուտ վերացրեք իմ կալանքը: Որեւէ հիմք չկա, որ ինձ պահեք անազատության մեջ»,- քիչ առաջ Վերաքննիչ դատարանում այսպիսի հայտարարություն արեց ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանը: Նրա պաշտպան Մուշեղ Շուշանյանը միացավ միջնորդությանը եւ ինչպես նախորդ նիստում, այս նիստում եւս ասաց, որ անմեղության կանխավարկած կա եւ այսքան տեւական

Էդուարդ Թոփչյան. «Նիկա Բաբայանը վառված մարդ է»

«Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդման ժամանակ պրոդյուսեր, Տանգոյի երեւանյան փառատոնի հիմնադիր Նիկա Բաբայանը հայտարարեց, որ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀՊՖՆ) գլխավոր դիրիժոր եւ գեղարվեստական ղեկավար էդուարդ Թոփչյանը իբրեւ դիրիժոր առանձնապես չի փայլում, չնայած իրեն համարում է Օհան Դուրյանի սանը, նաեւ հավելեց, թե պարտադիր չէ, որ նվագախումբը ղեկավարի հայկական ազգանունով մեկը, եթե  կարողացել են Անդրեա Բոչելի հրավիրել

«Սերը ցանկացած խնդրի լավագույն լուծումն է». Արտակն ու Ալինան երջանիկ են

  «Ե՞րբ ես ամուսնանալու, շուտով 30-դ կլրանա», – այս արտահայտությունը ծանոթ է շատերին, իսկ Արտակը դա լսում էր առավոտից մինչ երեկո: Բայց ինչպես ասում են՝ սերը գալիս է հենց այն ժամանակ, երբ իրեն չես էլ սպասում: Արտակը Մոսկվայից մի քանի օրով էր եկել Հայաստան՝ ընկերներին ու հարազատներին տեսնելու, բայց ոչինչ պատահական չի լինում, և հենց

Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին հնարավոր է կանչեն դատարան՝ որպես վկա․ (Տեսանյութ)

Նա չթաքցրեց, որ Ալիկ Սարգսյանի խոսքերին ծանոթ է, սակայն ասաց, որ Սարգիս Գեւորգյանի հայտնած տեղեկությունները իր համար նորություն էին:

«Աշակերտներն ընտրում են այն մասնագիտությունները, որոնք ընտանեկան են կամ նորաձեւ». Մերի Մուրադյան

«Ծրագրի միջոցով կփորձենք ավելի շատ ինֆորմացիա տալ աշակերտներին: Մասնագիտական կողմնորոշման եռօրյա դասընթացին կմասնակցի ավագ դպրոցների շուրջ 30 աշակերտ, ովքեր կկարողանան ինֆորմացիան տեղ հասցնել»,-այսօր Aravot.am-ի հետ զրույցում Մասնագիտական կողմնորոշումն ավագ դպրոցներում ծրագրի մասին նշեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի համակարգող Կարեն Ավագյանը: Նրա խոսքով այսօր ընտանիքի անդամներն են որոշում իրենց երեխաների մասնագիտությունը եւ դա բերում է որոշակի խնդիրների,

Դատավորը համաձայնեց Տիգրան Առաքելյանի գործով բավարարել միջնորդությունը

ՀՀ Վերաքննիչ դատարանում քննվում է ՀԱԿ ակտիվիստների գործը: Վկայություն տվեցին Հայկ Գեւորգյանը, Անի Գեւորգյանը, «Հայկական ժամանակի» լրագրող Վահագն Հովակիմյանը: Նա պատմեց, որ խմբագրությունում աշխատելիս է եղել, երբ իր ծանոթներից մեկը զանգել է եւ ասել, որ ՀԱԿ ակտիվիստներին տարել են ոստիկանության բաժին: Ուշագրավ է, որ Հայկ Գեւորգյանին եւ Վահագն Հովակիմյանին ոչ մի հարց չուղղեց մեղադրող դատախազը:

Փաստաբանի գործը երկրորդ պտույտն է գործում վերաքննիչ դատարանում

Փաստաբանի դեմ մինչ կարգապահական վարույթ հարուցելու պատմությանը բազմիցս անդրադարձել է «Առավոտը»:

Սպանության վարկածը քննության առարկա չի դարձել

2013թ. օգոստոսի 6-ին ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Ստեփանակերտի նստավայրում ավարտվել է Տիգրան Վարյանի ինքնասպանության գործով դատաքննությունը, որի ընթացքում կողմերը հանդես եկան ճառերով: Դատական վիճաբանությունների փուլում մեղադրող կողմը հանդես է եկել մեղադրական ճառով, որով մեղադրյալներ Գեւորգ Մանուկյանի եւ Էրիկ Սարգսյանի համար պահանջեց 4-ական ամիս ազատազրկում, իսկ ավագ լեյտենանտ Հովհաննես Հակոբյանի համար 7 տարի ազատազրկում:

«Մինչեւ մազերդ չի սպիտակում, քեզ լուրջ չեն ընկալում»

Բեմադրիչ Դավիթ Հարությունյանը՝ թատրոնի եւ կարծրատիպերի մասին

Nirvana-ի «In Utero»-ն կվերաթողարկվի 20-ամյակի կապակցությամբ

Ալբոմում տեղ կգտնեն նաեւ սինգլների B-կողմեր, նախկինում լույս չտեսած դեմո և համերգային ձայնագրություններ:

Հիշատակի խոսք՝ ընկերոջն ու արվեստագետին

Սիրելի Ազատ,

Այնքան կուզեի, որ հրաշքով լսեիր ինձ հիմա – ա՛յս աշխարհում, ոչ թե այն, որին չեմ հավատում:

ՌԵՏՐՈ. «Վերնախավը» որոշել է մի քիչ էլ հարստանալ

Երթուղայինների գների բարձրացման հետ կապված՝ ազատ, բայց պատասխանատու հեռուստաընկերություններն իրենց ողջ ցասումը թափեցին քաղաքապետի վրա։ Դա, անշուշտ, «թույլատրված» խիզախություն է։ Քաղաքապետը ՀՀ նախագահ կամ պաշտպանության նախարար չէ, նրան կարելի է եթերում քննադատել՝ դրա համար Արմեն Գեւորգյանը չի կանչի նախագահական եւ «խիստ նկատողություն» չի տա։

Պայթյուն գազալցակայանում

Օգոստոսի 8-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Բաղրամյանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Քարակերտ գյուղի մոտ գտնվող գազալցակայանում պայթյուն է տեղի ունեցել: Ըստ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջի՝ պարզվել է, որ նույն օրը, ժամը 15.50-ի սահմաններում,  «Մոսկվիչ ԻԺ-2715»  մակնիշի ավտոմեքենան  լիցքավորման համար գտնվել է  նշված գազալցակայանում, և այդ ընթացքում պայթել է ավտոմեքենայի բեռնախցիկում գտնվող հեղուկ գազի համար նախատեսված

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031