Օրվա լրահոսը
Ձերբակալություններ՝ դատական դեպարտամենտում
shamshyan.com․ Shamshyan.com-ի տեղեկություններով մի շարք ձերբակալություններ են տեղի ունեցել Դատական դեպարտամենտում: Ձերբակալվածներն են Բորիկ Արիկյանցը, Արմեն Ավագյանը և Արսեն Միրզոյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Բ. Արիկյանցը աշխատում է Երևանի Ավան-Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես դատական կարգադրիչների ստորաբաժանման պետ, Ա.Ավագյանը՝ վարչական վերաքննիչ դատարանում (մասնագիտացված), որն ավելի շատ հայտնի է «լամպվիի դատարան»,
Սահմանապահները «աչքի լույսի» պես են պահում 7-րդ դարի եկեղեցին
Ադրբեջանցիները ցանկանում էին այն մզկիթ դարձնել
Wet Paint. «Կարմիրյանի մասնակցությունն արդար է, քանի որ Հայաստանում տաղանդները շատ չեն»․ (Տեսանյութ)
«Ես միշտ մոռանում եմ, որ Փոլը մասնակցել է` «Պարիր, թե կարող ես» ծրագրի հայկական տարբերակին, դուք կրկին մեզ հիշեցրեցիք անցած շաբաթ»: Գրում է «Ուեթ փեյնթ» պարբերականի հրապարակման հեղինակը: Բանն այն է, որ «Պարիր, թե կարող ես» ծրագրի ամերիկյան տարբերակում Փոլ Կարմիրյանի և ելույթից հետո հաղորդման ժյուրի Նայջել Լիթգոուն ասել է. «Փոլ դու սա արել ես
ԵԱՀԿ գրասենյակը համակարգիչներ է նվիրաբերել Երևանի համայնքային ոստիկանության հենակետերին
Համայնքային ոստիկանության զարգացմանն ուղղված ԵԱՀԿ երևանյան գրասենյակի շարունակական աջակցության շրջանակներում 2013թ. օգոստոսի 7-ին Երևանի համայնքային ոստիկանության հենակետերին նվիրաբերվեց տասնհինգ համակարգիչ: «ԵԱՀԿ-ն կարևորում է ժողովրդավարական ոստիկանության սկզբունքները, իսկ այդ սկզբունքներին խթանելու առավել արդյունավետ միջոցը համայնքային ոստիկանությունն է», — ասաց ԵԱՀԿ ոստիկանական գործունեության ռազմավարական հարցերի բաժնի ղեկավարի պաշտոնակատար Մարկո Կուբնին: Նա բարձր գնահատեց Հայաստանի ոստիկանության աշխատանքն ուղղված
ՀՀԿ-ի թեկնածուն թիվ 38 ընտրատարածքում Կապանի նախկին քաղաքապետ Արմեն Կարապետյանն է
Այսօր Կապանում կայացավ Հայաստանի հանրապետական կուսակցության մարզային խորհրդի նիստը, որը վարեց կուսակցության մարզային խորհրդի նախագահ, Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը: Մեր տեղեկություններով՝ նիստի ժամանակ ՀՀԿ-ի Սյունիքի տարածքային կառույցը տվել է իր համաձայնությունը, որ թիվ 38 ընտրատարածքում ՀՀԿ-ից որպես պատգամավորի թեկնածու առաջադրվի Կապանի նախկին քաղաքապետ, ՀՀԿ անդամ Արմեն Կարապետյանը: Կապանում շրջանառվող լուրերի համաձայն՝ ՀՅԴ-ից, ամենայն հավանականությամբ, կառաջադրվի
«Ես ուզում էի խնդրել ժյուրիին, որ գնահատականներ չասի, որովհետև ես երգել եմ իմ հանդիսատեսի համար». Վրեժ Կիրակոսյան
«Առավոտ երիտասարդականի» զրուցակիցը «X Factor 1» նախագծի հաղթող, վերջերս «Սլավոնական Բազար 2013» մրցույթի մասնակից Վրեժ Կիրակոսյանն է: Նրա հետ խոսել ենք նրա մանկությունից, երգարվեստից և առաջիկա անելիքներից: Վրեժ, ինչպիսի՞ն ինքներդ Ձեզ կբնութագրեք: Աշխատասեր եմ, մեղու, գիշերները շատ ուշ եմ քնում, աշխատում եմ, ավելի շատ ուրիշների մասին եմ մտածում, բոլորի համար լավն ու բարին եմ
Խաչատուրովի ծառայությունը երկարաձգել է մինչև 2017 թ․ մայիսի 1-ը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 5-ին հրամանագիր է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով, հիմք ընդունելով «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը՝ որոշում եմ. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի ԽԱՉԱՏՈՒՐՈՎԻ զինվորական ծառայությունը 2013 թվականի հուլիսի 30-ից երկարաձգել մինչև 2017
Ոստիկանությունը կասեցրեց երեխայի առուվաճառքը (Տեսանյութ)
Օգոստոսի 2-ին ոստիկանության ՔՀԳ վարչություն է դիմում Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի, ազգությամբ հայ, 33-ամյա մի կին: Լիոն քաղաքում բնակություն հաստատած երիտասարդ կինը ժամանակավորապես է Հայաստանում, գործի բերումով. շուրջ երկու տարի է, ինչ որպես Ֆրանսիայի քաղաքացիների անունից լիազորված անձ ՀՀ-ում զբաղվում է երեխաների որդեգրման հարցերով: Ֆրանսիայի քաղաքացուհին իրավապահներին պատմում է, թե երեխայի որդեգրման նպատակով ծանոթացել է Աշտարակ
Անչափահաս Ն.Ղ.-ի բռնաբարության դեպքի առիթով քրեական գործն ընդունվել է Հատուկ քննչական ծառայության վարույթ
Հատուկ քննչական ծառայության քննիչն անչափահաս Ն.Ղ.-ի բռնաբարության դեպքի առիթով ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Սևանի քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով հարուցված քրեական գործն ընդունել է վարույթ: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Վահագն Համբարձումյանը (վերջինս աշխատում է ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի
«Տաք ջրում» անչափահասի բռնաբարության մեջ կասկածվողները ձերբակալվել են
Կոտայքի մարզի Հանքավան գյուղում գտնվող «Տաք ջուր» հանգստյան գոտում Սևան քաղաքի 13-ամյա բնակչուհու բռնաբարության մեջ կասկածվող 24-ամյա ճանապարհային ոստիկան Վահագն Համբարձումյանը և Սասուն Աբրահամյանը ձերբակալվել են: Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ՀՔԾ մամուլի քարտուղար Միքայել Ահարոնյանը: Ինչպես «Փաստինֆո»–ն ավելի վաղ տեղեկացրել էր, երիտասարդները երեխային նստեցրել են ավտոմեքենան, ապա տարել Ծաղկաձոր, իսկ այնտեղից էլ «Տաք ջուր»,
Արիս արքեպիսկոպոսը հաստատում է՝ Վեհափառին ուղղված նամակը Երուսաղեմի պատրիարքն է գրել
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանը նշեց, որ իր ուղարկած նամակը վավերական է՝ պատրիարքի ստորագրությամբ և պատրիարքարանի պաշտոնաթղթի վրա: «Բովանդակությունը նույնն է, այն, ինչ նախապես մամուլով տարածվեց: Իհարկե, չգիտեմ, թե ինչպես անկանոն կերպով դուրս եկավ և տարածվեց՝ մինչ վեհափառին ուղարկելը, բայց ես՝ տեսնելով, որ արդեն աղմուկ է բարձրացել, և Տեր Վահրամը կասկած է հայտնել
«Վիքին սիրում է հուշարձաններ». Վիքիմեդիան հայտարարում է միջազգային լուսանկարչական մրցույթ
Այս տարի Հայաստանն առաջին անգամ միանում է «Վիքին սիրում է հուշարձաններ» միջազգային լուսանկարչական մրցույթին։ Այն ամենամյա բնույթ կրող մրցույթ է, որի մասնակիցները պատմական նշանակության հուշարձանների լուսանկարները բեռնում են Վիքիպահեստ՝ հնարավորություն տալով միլիոնավոր մարդկանց հաղորդակից լինելու իրենց երկրի, ինչպես նաև ամբողջ աշխարհի մշակութային ժառանգությանը։ Մի քանի նախադասություն մրցույթի պատմությունից. սկիզբ է առել 2010 թվականին Նիդերլանդներում։
«Օպերլիազորների» գործով դատարան էր եկել ձյուդոյի մարզիչը
Նրանք մեղադրվում են Կենտրոնի ոստիկանության բաժնում գողության կասկածանքով բերման ենթարկված Ռոբերտ Հովսեփյանին խոշտանգումների ենթարկելու համար:
Փորձել են փոխանցել դատապարտյալներին, սակայն հայտնաբերվել է
2013թ. օգոստոսի 5-ին, ժամը 15:25-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Գ. Չ.-ին կարճատև տեսակցության այցելած մոր` Ա. Ա.-ի անձնական խուզարկության ժամանակ տաբատի գոտկատեղի ներսի հատվածից հայտնաբերվել և առգրավվել է պոլիէթիլենային թաղանթով փաթեթավորված փաթեթ, որում առկա է եղել 1 հատ 1000 ՀՀ թղթադրամ, իսկ թղթադրամի մեջ` պոլիէթիլենային երկու փաթեթներ: Վերոհիշյալ երկու փաթեթներից յուրաքանչյուրի մեջ
Մահացել է Վլադիմիր Պուտինի մարզիչը
76-ամյա Անատոլի Ռախլինը, որը պատանի Վլադիմիր Պուտինին սովորեցրել է ձյուդոյի այբուբենը, չնայած պատկառելի տարիքին, Ռուսաստանի ձյուդոյի կանանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչն էր: Հետագայում արդեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր մարզչին բնութագրել է որպես մասնագետի եւ մարդու, որը «վճռորոշ դերակատարություն» է ունեցել իր կյանքում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Ակտիվիստն՝ ի պատասխան Տարոն Մարգարյանի. «Էական չէ` քանի հոգի է պահանջը ներկայացնում»
«Վերջին շրջանում Տարոն Մարգարյանը սկսում է գրավել Գալուստ Սահակյանի տեղը` իր անբովանդակ արտահայտություններով: Առայժմ, որպես քաղաքապետի պաշտոնակատար, ոչ որպես քաղաքապետ Տարոն Մարգարյան, կուզեի ասել, թե էական չէ ` քանի հոգի է պահանջը ներկայացնում, էականն այն է` որքանով է քաղաքականորեն եւ իրավականորեն հիմնավոր ներկայացված այդ պահանջը»,- Aravot.am-ին ասաց «Վճարում ենք 100 դրամ» շարժման ակտիվիստ Սեւակ Մամյանը`
Արարատի մարզում բացվեցին նոր ամբուլատորիաներ
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր աշխատանքային այցով մեկնեց Արարատի մարզ։ Առաջին կանգառը Նորաբացում էր, որտեղ նախարարը մասնակցեց համայնքի նորակառույց բժշկական ամբուլատորիայի բացմանը։ Գյուղի 2190 բնակչությանը սպասարկող ամբուլատորիայի նախկին շենքը կառուցվել էր դեռ 1940թ., վթարային վիճակում էր և չուներ կոմունալ տարրական հարմարություններ: Դերենիկ Դումանյանը մարզպետ Էդիկ Բարսեղյանի և համայնքի բազմաթիվ բնակիչների ուղեկցությամբ ծանոթացավ նորակառույց ամբուլատորիայի
«Երևանյան ամառ». առողջապահական ակցիա՝ օգոստոսի 1-ից 31-ը
Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ» բազմաբնույթ ծրագիրը ներառում է նաև անվճար բուժօգնության ակցիա, որով բուժսպասարկման 3 ուղղություններն են առաջարկվում՝ սիրտ-անոթային հիվանդություններ (հետազոտություն, մասնագիտական խորհրդատվություն), գինեկոլոգիական հիվանդություններ (հետազոտություն, վիրահատություն), վահանաձև գեղձի հիվանդությունների վաղ հայտնաբերում ՈՒՁՀ-ի միջոցով։ «Երևանյան ամառ» մեկամսյա ծրագրի առաջին 6 օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության առողջապահական հաստատություններ է դիմել 494 քաղաքացի, նրանցից 15-ը ուղեգրվել է գինեկոլոգիական
«Ինձ թվում է՝ չկան մարդիկ, որոնք ոչ մի տեսակի գիրք չսիրեն կարդալ». Երիտասարդների հետաքրքրությունը՝ պոեզիայի ու գրականության նկատմամբ
19-ամյա Կարենին հաճախ կարելի է տեսնել գրադարանում, գալիս է, վերցնում միանգամից մի քանի գիրք ու դեռ գրադարանից դուրս չեկած՝ սկսում է կարդալ. «Երբ դպրոցական էի, գիրք կարդալ չէի սիրում, ամառային արձակուրդներին հազիվ էի մեկը կարդում, բայց հետո հասկացա, որ իրականում ոչ թե ընթերցանությամբ զբաղվել չեմ սիրում, այլ չեմ սիրում, երբ ինձ պարտադրում են այսինչ բանը
408.66 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց
Օգոստոսի 7-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 4,000,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 408.66 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 408.5 դրամ:
KSEE24. Ֆրեզնոյի հայերը 100-րդ անգամ կօրհնեն խաղողը
Ֆրեզնոյի բնակիչ՝ 93-ամյա Սարգիս Սահատջյանը խաղողի համով կարող է ասել, թե արդյոք այն քաղելու ժամանա՞կն է, թե՞ ոչ: Ասվում է «Քեյ Սի 24» լրատվականի հայկական խաղողօրհնեքի մասին պատրաստած նյութում: Այս տարի Ֆրեզնոյի հայերը 100-րդ անգամ են խաղողն օրհնելու: Սա կրոնական արարողություն է, սակայն 1913թ. սկսած դարձել է աշխարհիկ տոնակատարություն: Ֆրեզնոյի Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցու քահանա
«Շանթ». «Մի խումբ նյարդային երիտասարդների հավանաբար չէր բավարարել իրենց` կադրում հայտնվելու աստիճանը»
Հուլիսի 31-ին ակտիվիստները թույլ չտվեցին «Հ1», «Արմնյուզ» և «Շանթ» հեռուստաընկերությունների ներկայացուցիչներին նկարահանել Մաշտոցի պուրակում Հանրային ժողովը, որին ժամանել էին մասնակցելու նաև Հանրային խորհրդի որոշ ներկայացուցիչներ։ Քաղաքացիական շարժման ներկայացուցիչների հիմնական պնդումն այն էր, որ վերոնշյալ հեռուստաընկերությունների գործունեությունն ուղղորդված է, ինչը ոտնահարում է ազատ խոսքի իրավունքը: Ըստ ակտիվիստների՝ հեռուստաընկերությունները հաճախ խեղաթյուրում են փաստերն ու վարկաբեկում քաղաքացիական շարժումները:
Տուգանք՝ «ոչ ավանդական սեռական» քարոզչության համար
Ոստիկանությունը առաջարկում է տուգանել ոչ ավանդական սեռական հարաբերությունների քարոզչություն իրականացնողներին։ Հանրային քննարկումներ կազմակերպելու նպատակով ոստիկանության պաշտոնական կայքէջում հրապարակվել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը։ Նախագծում նշվում է, որ քաղաքացիների դեպքում այդ տուգանքը կազմում է նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկը, պաշտոնատար անձանց պարագայում’ մինչև հարյուրհիսնապատիկը, իսկ իրավաբանական անձանց’ երկուհարյուրապատիկից մինչև երկուհարյուրհիսնապատիկը:
Ֆիլարետ Բերիկյան. «Եվրամիություն է, թող գնան իրենք իրենց պարտադրեն»
Այս տարվա մայիսի 20-ին ընդունված «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքը մեր հասարակության տարբեր շերտերում դժգոհությունների տեղիք տվեց, մասնավորապես, օրենքում առկա «գենդեր, գենդերային» հասկացությանը տրված սահմանումը` «տարբեր սեռի անձանց ձեռքբերովի, սոցիալապես ամրագրված վարք, կանանց և տղամարդկանց միջեւ հարաբերությունների սոցիալական հայեցակետ, որն արտահայտվում է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում, ներառյալ` քաղաքականությունը, տնտեսությունը,
ՀՀԿ-ն Սուրիկ Խաչատրյանին պատգամավորի թեկնածու չի առաջադրի
«Ազատություն» ռադիոկայան. Իշխող Հանրապետական կուսակցությունը մտադիր է օգոստոսի 10-ից հետո որոշել թիվ 38 ընտրատարածքում պատգամավորի իր թեկնածուին։ ԹԵկնածու իշխող կուսակցությունն անշուշտ առաջադրելու է, այս մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց ՀՀԿ փոխնախագահ, Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը։ Սյունիքի մարզի մի մասն ընդգրկող այս ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորի լրացուցիչ ընտրությունները նշանակված են սեպտեմբերի 29-ին, թեկնածուների առաջադրումը երկուշաբթի
Ոստիկանները տրորելով ոչնչացրել են դաժան սպանության հետքե՞րը (տեսանյութ)
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի՝ 27-ամյա Կարեն Եսայանի սպանության գործով դատական նիստը թևակոխեց ապացույցների հետազոտման փուլ: Դաժան սպանության մեջ կասկածվող Հարություն Սարգսյանի փաստաբան Լուսինե Սահակյանը հատ-հատ մեկնաբանում էր քրեական գործում տեղ գտած փաստաթղթերը` դատավոր Մարտին Սարոյանին խնդրելով ուշադրություն դարձնել նախաքննական մարմնի ապօրինությունների վրա: Գործում տեղ գտած փաստաթղթերից շատերը, որոնք հիմնականում գրված
«Կամավորները մեր լավագույն դեսպաններն են». Ջոն Հեֆերն
«Խաղաղության կորպուսն ունի երեք նպատակ, երեք առաքելություն՝ մասնագիտական օգնություն ցուցաբերել հյուրընկալվող երկրին, օգնել հյուրընկալել երկրի ժողովրդին, ավելի լավ ճանաչել ամերիկյան ժողովրդին եւ օգնել ամերիկյան ժողովրդին, ավելի լավ ճանաչել հյուրընկալող ժողովրդին»,-այսօր 31-րդ ԱՄՆ Խաղաղության կորպուսի /ԽԿ/ կամավորի երդմնակալության հանդիսավոր արարողության ժամանակ նշեց Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հեֆերնը: Նրա խոսքով կամավորներն ապրելու են հայ ընտանիքների հետ,
Ստեփան Սաֆարյան. «Տարոն Մարգարյանը կեղծում է՝ հայտարարելով, թե ինքը գիծ չունի» (Տեսանյութ)
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի՝ գծատեր լինել-չլինելու հարցը վերջին օրերին ամենաքննարկվող թեմաներից է: Aravot.am-ը Երեւանի ավագանիում «Բարև Երևան» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանից հետաքրքրվեց՝ այն, որ ներկայիս քաղաքապետ Տարոն Մարգարյանը հայտարարում է, թե ինքը գիծ չունի, նրա ո՞ր որակների մասին է խոսում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ յոթ տարի առաջ այդ ժամանակ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Անդրանիկ Մարգարյանը
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է մայրաքաղաքի բուժհաստատությունների ղեկավարների հետ
Երևանի քաղաքապետարանի կողմից հայտարարված «Երևանյան ամառ» ծրագրի շրջանակում բուժհաստատություններում անցկացվող անվճար բուժօգնության ակցիայի հետ կապված հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և մայրաքաղաքի բուժհաստատությունների ղեկավարների հանդիպման ժամանակ: Ի դեպ, քաղաքապետարանի հայտարարած հերթական ակցիային, ավանդույթի համաձայն, մասնակցում են ոչ միայն Երևանի քաղաքապետարանի ենթակայության, այլև հանրապետական նշանակության մի շարք բուժհաստատություններ: Ողջունելով հյուրերին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ
Վահե Էլոյանի` ընդդեմ ՀՀ կառավարության դատական նիստը նշանակվել է օգոստոսի 30-ին
Օգոստոսի 30-ին ՀՀ վարչական դատարանում, դատավոր Կարինե Բաղդասարյանի նախագահությամբ, նշանակված է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի նախկին ղեկավար Վահե Էլոյանի գործով նախնական դատական անդրանիկ նիստը: Հայցվորը պատասխանող կողմից` ՀՀ կառավարությունից, պահանջում է ամբողջությամբ վերացնել 06.06.2013 թ. «ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատելու մասին» թիվ 570-Ա որոշումը, իրեն վերականգնել նախկին


















































