Օրվա լրահոսը
Երևան-Սևան ճանապարհին «ԲՄՎ»-ն դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ծառի
Հուլիսի 11-ին, ժամը 01.30-ի սահմաններում, «ԲՄՎ-530» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 45-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել ծառի, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն
Հյուրընկալվել և գողություն է կատարել
Ոստիկանության Մաշտոցի բաժին ներկայացած 73-ամյա կինը հայտնել է, որ անհայտ պայմաններում իր բնակարանի հյուրասենյակի մահճակալի վրա դրված դրամապանակից գողացել են 55.000 դրամ: Ոստիկանության ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 22-ամյա Հռիփսիմե Ս.-ին: Նա խոստովանել է, որ հյուրընկալվելով կնոջ բնակարանում, հյուրասենյակի մահճակալի վրա դրված դրամապանակից գողացել է նշված գումարը: Գողոնը մասամբ առգրավված է: Կատարվում է
Բուրջանաձեն ասում է՝ հաղթանակի դեպքում Սաակաշվիլին կձերբակալվի
«Ազատություն» ռադիոկայան. Վրաստանի նախագահի թեկնածու Նինո Բուրջանաձեն այսօր հայտարարել է, որ հոկտեմբերին կայանալիք Վրաստանի նախագահական ընտրություններում իր հաղթանակի դեպքում Միխայիլ Սաակաշվիլին կձերբակալվի: Բուրջանաձեն «Վարդերի հեղափոխության» առաջնորդներից էր, Սաակաշվիլիի թիմակիցը, Վրաստանի խորհրդարանի նախկին նախագահը: Այնուհետև նա ընդդիմադիր դարձավ, «Ժողովրդավարական շարժում» կուսակցության ղեկավարն է: Հուլիսի 10-ի մամուլի ասուլիսում Բուրջանաձեն հայտարարել է, որ եթե հաղթի նախագահական ընտրություններում, ապա անհապաղ
ՀՀ պետբյուջեից 1 մլն 236 հազար ԱՄՆ դոլար է հատկացվել ցուցահանդեսին մասնակցելու համար
«Ժողովուրդ» օրաթերթը սենսացիոն բացահայտում է արել. պարզվում է՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ում անունը շոշափվում է ֆինանսական մեքենայությունների թեմայով, իր նշանակումից մեկ տարի անց՝ 2009-ին եւ 2010-ին, ՀՀ կառավարության որոշում է կայացրել ՀՀ պետբյուջեից 1 մլն 236 հազար ԱՄՆ դոլար հատկացնել «Շանհայ Էքսպո-2010» համաշխարհային ցուցահանդեսին մասնակցելու համար (ցուցահանդեսի ընդհանուր ծախսը կազմել է մոտ 2 մլն
Սպիտակի քաղաքապետին ծեծի մեջ մեղադրող. «Մեքենայի մեջ մտա, սեկրետները քցեցի, թե չէ ինձ մորթում էին»
«Բա կարո՞ղ ա քաղաքապետն ասի` խփել եմ: Մի անգամ չի հարվածել, որ ասեմ մի անգամ հարվածելով բավարարվել ա էդ մարդը: Մի ուդառ էլ իր տեղակալն ա տվել»,-«Ժամանակի» հետ զրույցում պնդեց սպիտակցի Լևիկ Մարյանը` շարունակելով. «Ես գնացել էի, նկարահանող խումբ էի բերել, որ սաղ ծառերս, կարտոշկես չորացել ա, ինքը, թե` դու քանի գլուխ ունես, որ նկարահանող
Օմբուդսմենի ներկայացուցչի մասնակցությունը Զինդատախազության նախաձեռնությանը հնարավոր է երեք սկզբունքային պայմանների բավարարման դեպքում
Օրեր առաջ ՀՀ զինվորական դատախազությունը զինված ուժերում մահվան ելքով գործերն ուսումնասիրելու համար աշխատանքային խումբ ստեղծելու կապակցությամբ տարածել էր հայտարարություն և մասնակցության հրավեր էր հղել նաև Մարդուիրավունքների պաշտպանի ներկայացուցչին: Պաշտպանը դեռևս 2011 թվականին Ազգային ժողովին առաջարկել էր ստեղծել Զինված ուժերում արձանագրված մահվան ելքով քրեական գործերն ուսումնասիրող աշխատանքային խումբ` նկատի ունենալով Ազգային ժողովի քաղաքական կշիռն ուչեզոքությունը նման
Երեխաների բիզնեսը ծաղկում էր
Երեկ Երեւանի Աբովյան փողոցում մեկնարկել է շատ փոքրիկ, բայց շատ կարեւոր մի բիզնես-պրոյեկտի իրականացում։ 8-ից 11 տարեկան երեխաները Րաֆֆին, Վանիկը, Ալբերտը, Արմենը, Դավիթը եւ Էլենը սկսել են սառը թեյի եւ տնային պայմաններում պատրաստված լիմոնադի վաճառք։ Նույն տարածքում բնակվող այս երեխաները մի փոքրիկ սեղանիկ են տեղադրել Երեւանի ամենաբանուկ փողոցներից մեկում եւ անցորդներին առաջարկում են իրենց պատրաստած
«Բարսելոնայի» նախագահը թաքնվել է կանանց զուգարանում
Միջադեպը տեղի է ունեցել Իսպանիայի արքայական ֆուտբոլային ֆեդերացիայի (RFES) շենքում: ֆեդերացիայի համաժողովի նիստից հետո մեծ թվով լրագրողներ ցանկացել են մեկնաբանություններ ստանալ Սանդրո Ռոսսելից: Սակայն «Բարսելոնայի» նախագահը, որ չէր ցանկացել ԶԼՄ-ներին հանդիպել, գտել է նրանցից խուսափելու ճանապարհը՝ թաքնվելով կանանց զուգարանում: Թե ինքնակամ բանտարկված Ռոսսելը ե՞րբ է դուրս եկել այնտեղից, ոչինչ չի ասվում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Սկանդալային կինոռեժիսորը հայ հանդիսատեսին. «Մաղթում եմ՝ մի քիչ դուրս գաք ձեր հավասարակշռությունից»
Երեկ երեկոյան «Ոսկե ծիրան» 10-րդ միջազգային կինոփառատոնի կազմակերպիչները հանդիպում էին կազմակերպել ավստրիացի անվանի կինոռեժիսոր Ուլրիխ Զայդլի հետ: Ցուցադրվեց նաեւ նրա կինոեռագրության առաջին՝ «Դրախտ.Սեր» ֆիլմը: «Ոսկե ծիրանի» կողմից համաշխարհային կինոյում ունեցած ներդրումի համար ստանալով «Համաշխարհային կինոյի վարպետ» մրցանակը, Զայդլը կես կատակ-կես լուրջ ասաց. «Ինձ դուր է գալիս լինել Հայաստանում, այս դահլիճում, որտեղ այսքան մեծ թվով հանդիսատես
Սպիտակի քաղաքապետն ապտակել է 71-ամյա բնակչին. «Իրար չհասկացանք»
Հուլիսի 9-ին միջադեպ է տեղի ունեցել Լոռու մարզի Սպիտակ քաղաքում։ Ըստ նախնական լուրերի, Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանն ապտակել էր քաղաքում շինարարություն իրականացնող 71-ամյա Լեւիկ Մարյանին։ Առավել մանրամասն տեղեկություններ ստանալու համար կապվեցինք քաղաքապետի հետ։ Վերջինս հաստատեց տեղի ունեցած միջադեպը, այն որակելով որպես «իրար չհասկանալ»։ «Առանձնապես բան չի եղել, հիմա պահ էր, իրար չհասկացանք, սաղի հետ էլ
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մինսկ
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը հուլիսի 11-ին քառօրյա աշխատանքային այցով մեկնել է Մինսկ` մասնակցելու Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 7-րդ նիստին: Նիստի ընթացքում հայ խորհրդարանականները հանդես կգան ելույթներով: ԱԺ պատվիրակության կազմում են Հանրապետական խմբակցության անդամ, Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը, “Օրինաց երկիր” խմբակցության
Ֆյուլեի հետ հանդիպման ընթացքում ՀԱԿ-ն ընդգծել է «քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի ազատման հարցում ԵՄ դիրքորոշման անհրաժեշտությունը»
Եվրոպական Միության ընդլայնման և հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի` ընդդիմության ներկայացուցիչների հետ հուլիսի 10-ի հանդիպմանը Հայ Ազգային Կոնգրեսից մասնակցել են կուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը եւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանը: Կողմերը քննարկել են աշնանը ԵՄ-ի հետ նախաստորագրվելիք Ասոցացման համաձայնագրի նշանակությունը Հայաստանի եվրաինտեգրման տեսակետից: ԵՄ Հանձնակատարը մասնավորապես կանգ է առել այն հնարավորությունների վրա, որոնք
Հայաստանը թիմային պայքարում 38-րդն է
Կազանում ընթացող 27-րդ համաշխարհային ամառային ուսանողական խաղերի 5-րդ օրվանից հետո Հայաստանը թիմային պայքարում 1 արծաթե եւ 1 բրոնզե մեդալով ընթանում է 38-րդ հորիզոնականում: Ունիվերսիադայի մասնակից 162 երկրներից երեկվա դրությամբ մեդալ նվաճել էին ընդամենը 50-ը: Առայսօր մեր հավաքականի հաշվարկին մեդալներ բերել են միայն բռնցքամարտիկները: Երեկ 64 կգ քաշային Արթուր Քիրաջյանը դարձավ ունիվերսիադայի արծաթե մեդալակիր, իսկ մինչ
Սպիտակի քաղաքապետը ծեծկռտուքի մասին. Կարո՞ղ է՝ կինն է հարվածել
Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանը հերքում է լրատվամիջոցների տեղեկությունները, թե ինքը հարվածել է քաղաքացու, եւ վերջինս վայր է ընկել: Գագիկ Սահակյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ այդ քաղաքացին ավել-պակաս խոսել էր: «Թաղամասում խնդիր կար, պետության միջոցներով այդտեղ ճանապարհաշինություն է իրականացվում, ճանապարհը մաքրել էինք, քերել էինք, ոռոգման առուն փակվել էր, մարդիկ ինձ դիմում էին գրել, ես էլ
Քրեական գործ` Սպիտակի քաղաքապետի կողմից նույն քաղաքի բնակչին ծեծի ենթարկելու փաստի առթիվ
Քաղաքացուց ստացած հաղորդման հիման վրա Լոռու մարզի դատախազությունում հարուցել է քրեական գործ` Սպիտակի քաղաքապետի կողմից նույն քաղաքի բնակչին ծեծի ենթարկելու փաստի առթիվ: Մասնավորապես` Սպիտակի քաղաքացի Լ.Մարյանը հաղորդում է ներկայացրել, որ 2013թ. հուլիսի 9-ին Սպիտակ քաղաքի Տեր-Սիմոնյան փողոցում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ քաղաքապետ Գ.Սահակյանը ծեծել է իրեն: Հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ
ՎՊ հաշվետվության ուսումնասիրության արդյունքում 4 նյութ ուղարկվել է ոստիկանություն
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում շարունակվում է ՀՀ վերահսկիչ պալատի 2012թ. տարեկան հաշվետվության ուսումնասիրությունը: 2013թ. հուլիսի 10-ի դրությամբ՝ ուսումնասիրության արդյունքում առանձնացվել են 4 նյութեր եւ ուղարկվել ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչություն` օրենքով սահմանված կարգով ընթացք տալու համար: Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը` տեղեկացնում ենք, որ ոստիկանության քննչական գլխավոր վարչություն են ուղարկվել մասնավորապես՝
Սոնա Տռուզյան. «Գլխավոր դատախազը ներկայացրել է իր տեսակետը»
ՀՀ գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը պատասխանելով Aravot.am-ի այն հարցին, որ հուլիսի 5-ին կայացած «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագրով Իրավաբանների համահայկական երկրորդ համաժողովի ժամանակ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ելույթը, որոշ քաղաքական ուժերի կողմից խիստ քննադատության արժանացավ, նշվեց, որ դատախազն իրավունք չուներ տարածքներ պահանջել, նման հայտարարություն անել, կանդրադառնա՞ք այդ քննադատություններին` հետեւյալն ասաց. «ՀՀ յուրաքանչյուր
Ձերբակալվել է Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության նախկին պետ Տիգրան Վիրաբյանը
ՀՀ կառավարության որոշումներով հաստատված «ՀՀ հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության» 2012-2013թթ. ծրագրերի իրականացման գործընթացում պաշտոնեական դիրքն օգտագործելով և մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափերով պետական միջոցների յուրացում կատարելու կասկածանքով, նախատեսված` ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ձերբակալվել է Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության նախկին պետ
«Ոսկե ծիրան» 10-րդ միջազգային կինոփառատոնի 3-րդ օրը Միրա Ֆորնեյին հանձնվեց ոսկե մեդալ
«Ոսկե ծիրան» 10-րդ միջազգային կինոփառատոնի 3-րդ օրը հանդիսատեսի ուշադրությանը ներկայացվեց կինոռեժիսոր Միրա Ֆորնեյի՝ «Իմ մարդասպան շունը» խաղարկային ֆիլմը, որն առաջադրվել է «Միջազգային խաղարկային ֆիլմ» անվանակարգում: Ֆիլմը 18-ամյա Մարեկի մեկ օրվա դրաման է ներկայացնում: Տղան ապրում է Սլովակիայի եւ Մորավիայի սահմանագծին՝ հոր եւ խուլիգան, ռասիստ հասակակիցների հետ, իսկ նրա լավագույն ընկերը շունն է: Ֆիլմում անդրադառնում են
«ԳԱԼԱ»-ն հայտարարություն է ներկայացրել ոստիկանություն՝ Վարդան Ղուկասյանի եղբոր դեմ
Ինչպես հայտնի է, երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի`27-ամյա Կարեն Եսայանի սպանության գործով դատավարության ժամանակ որպես վկա հրավիրված Անահիտ Նիկոլյանը սենսացիոն հայտարարություններ արեց: Տիկինը, ով այս սպանության մեջ ամբաստանվող Հարություն Սարգսյանի մայրն է, ասաց, որ Կարեն Եսայանին սպանել է Վարդան Ղուկասյանի որդին` Սպարտակը, որը համաձայն չի եղել, որպեսզի քրոջ ձեռքը հաձնեն
Analitika. «Հայոց ցեղասպանության ճանաչումը՝ կարևոր քայլ Ուկրաինայի համար. Դմիտրի Սնեգիրև»
Ուկրաինայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը սևծովյան տարածաշրջանում առաջատար դառնալու ճանապարհին Ուկրաինայի արտաքին քաղաքականության համար կարևոր քայլ կլինի: Կիև-Երևան-Սոֆիա եռանկյունու ստեղծումը կանխարգելող գործոն կդառնա տարածաշրջանում պանթուրքիստական տրամադրությունների դեմ: Այս մասին ասվում է Ուկրաինայի հասարակական գործիչ, «Արդար գործ» կառույցի համանախագահ Դմիտրի Սնեգիրևի՝ «Свобода слова» պարբերականում հրապարակած հոդվածում: Հայտնում է «Անալիտիկա» լրատվականը: «Հայոց հարցը» մանրամասն ներկայացնելով՝ փորձագետը նշում է,
Միքայել Ստամբոլցյանը Մովսես Խորենացու մեդալով է պարգևատրվել
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` որոշում եմ. «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային հոբելյանական 10-րդ կինոփառատոնի կապակցությամբ կինոգետ, «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Գուրգենի ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԻՆ պարգևատրել Մովսես Խորենացու մեդալով: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
ԵՄ-Թուրքիա հարաբերություններում նոր էջ է բացվում
Ինչպե՞ս է Եվրամիությունը ցանկանում կառուցել Թուրքիայի հետ հարաբերություններ, որ վերջինս, ի վերջո, հասկանա, թե չի կարելի շրջափակված պահել հարևան երկրներին։ Այսօր քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների եւ լրագրողների հետ հանդիպման ժամանակ լրագրողներից մեկը նման հարց ուղղեց Եվրամիության ընդլայնման քաղաքականության ու հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին: Եվրոպացի պաշտոնյան ասաց. «Կարող եք չկասկածել, որ մենք ցանկացած հնարավորություն օգտագործում ենք
Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների են արժանացել
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` որոշում եմ. Հայ կինոարվեստի բնագավառում ունեցած վաստակի համար, ինչպես նաև «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային հոբելյանական 10-րդ կինոփառատոնի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհել. Ժողովրդական արտիստի` Հարություն Ռուբենի ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ կինոռեժիսոր, «Կինոյի զարգացման «Ոսկե ծիրան» ՀԿ տնօրեն Մշակույթի
Վարչապետը կմեկնի կարճաժամկետ արձակուրդ
Սույն թվականի հուլիսի 11-ից 13-ը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կմեկնի կարճաժամկետ արձակուրդ, որի ընթացքում պրոֆիլակտիկ բուժզննում կանցնի եվրոպական բուժհաստատություններից մեկում: ՀՀ կառավարություն
Արթուր Քիրաջյանը բավարարվեց Ունիվերսիադայի արծաթե մեդալով
Քիչ առաջ Կազանում հայտնի դարձավ 27-րդ համաշխարհային ուսանողական խաղերի բռնցքամարտի մրցաշարի չեմպիոնը 64 կգ քաշային կարգում: Ոսկե մեդալի համար պայքարում էին հայաստանցի Արթուր Քիրաջյանն ու Ռուսաստանի ներկայացուցիչ Ռաջաբ Բուտաեւը: Համառ պայքարի արդյունքում մրցավարները չնչին առավելությամբ նախապատվությունը տվեցին ռուս մարզիկին: Քիրաջյանը բավարարվեց արծաթե մեդալով: Դա Հայաստանի ուսանողական պատվիրակության նվաճած առաջին մեդալն է այս Ունիվերսիադայում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
ԵՄ հանձնակատարը «սպառնաց» դատի տալ Հայաստանին
«Եթե դուք վերջնաժամկետները բաց թողնեք, մենք ձեզ դատի կտանք», -այսօր քաղաքացիական հասարակության ու լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Եվրոպական միության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն` անմիջապես փարատելով ներկաների իրարանցումը` հավելելով, որ հումոր է անում: Խոսքը Ասոցացման համաձայնագրի ու Եվրոպական Միության հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի շրջանակներում ստանձնած պարտավորությունների կատարման
Դատավորն իր ձեռքի հեռախոսով հարցաքննել է վկային
Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ այսօր շարունակել է քինգ բոքսինգի աշխարհի չեմպիոն Վարաժ Մանուկյանի դեմ հարուցված քրեական գործով դատական հերթական նիստը: Նախորդ դատական նիստի ժամանակ, որը տեղի ունեցավ հունիսի 25-ին, մեղադրանքի կողմը վկաներից մեկի համար պաշտպանական միջոց կիրառելու մասին որոշում ընդունեց: Այսօր այն կիրառվել է: Իբրեւ վկան
Գագիկ Ծառուկյանն ու Յուրի Վարդանյանը հանդիպել են, բայց՝ ոչ երեկ
Այսօր Aravot.am-ը գրել էր, թե ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանն ու ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը երեկ հանդիպել են, սակայն քննարկված հարցերի շրջանակների մասին տեղեկություն չկա: Այդ ինֆորմացիան հեռախոսով տրամադրել էին նախարարությունից: Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանն ավելի ուշ հերքեց այդ տեղեկատվությունը: «Երեկ հանդիպում չի եղել, ինչպես գրվել է մամուլում, բայց Գագիկ


















































