Օրվա լրահոսը

Ա. Մարկարովը՝ Ադրբեջանի պատրաստակամության մասին. «Դա երկխոսությո՞ւն է, թե՞ թաքնված մութ նպատակներ» (Տեսանյութ)

«Խնդիրներից մեկն այն է, որ ԼՂՀ-ն պիտի ստանա իր ներկայությունը բանակցային սեղանի շուրջ, ինչքանով է դա հնարավոր, արդեն հարց է»,-«Հենարան» մամուլի ակումբում հայտարարեց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը: Նա մասնավորապես անդրադարձավ այն հարցին, թե ինչ դրական ու բացասական կողմեր ունի այն, որ Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Էլմար Մամեդյարովի հանդիպման ժամանակ շոշափվել է

Քննարկվել են ռազմական հոգեբանության խնդիրները

Վերջին տարիներին ռազմական հոգեբանության ոլորտում լուրջ աշխատանքներ են իրականացվել: Այս մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` ներկա գտնվելով ՀՀ ՊՆ վարչական համալիրում մայիսի 29-ին մեկնարկած «Ռազմական հոգեբանության հիմնախնդիրները» թեմայով երկօրյա գիտաժողովում: Գիտաժողովին մասնակցում են ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներն ու ներկայացուցիչները, ռազմական և քաղաքացիական ուսումնական հաստատությունների ղեկավարներ ու ոլորտի

Բագրատյանի կադրը չէ, հանրապետության կադրն է (Տեսանյութ)

Հրանտ Բագրատյանի կադրը Բագրատյանից հրաժարվո՞ւմ է  Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը աշխատել է դեռեւս, այժմ նախկին վարչապետ՝ Հրանտ Բագրատյանի կառավարությունում եւ նախարարը համարվում է այսպես ասած` Բագրատյանի կադր: Այսօր պարոն Ավանեսյանի, արդեն նախկին ղեկավարն, ընդդիմություն է եւ բավականին սուր քննադատում է իշխանությանը:  Aravot.am-ի այս դիտարկմանը՝ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանն ասաց. «Ես ոչ մեկի կադրը չեմ, ես

Հարցաթերթիկը, որը վերադարձվեց, դատարան էր ներկայացվել ռուսերեն

Հայաստանի  վարչական դատարանում ավարտվեց Արա Նալբանդյանի գործով դատական նիստը: Նա հայց էր ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության դեմ: ՄՊԾ-ն որոշում էր կայացրել  Արայի փախստականի կարգավիճակը դադարեցնելու մասին: Դատավարությունն անցկացվեց դատավոր Սամվել Հովակիմյանի նախագահությամբ: Դատական նիստին  ՄՊԾ-ից՝ որպես պատասխանող կողմ, ներկա էր Ռուզաննա Պետրոսյանը: Արայի՝ որպես հայցվորի ներկայացուցիչն էր Աշխեն Եսայանը: Աշխեն Եսայանը

Պետք է բացառել էլեկտրոնային կրիչների ստվերային շրջանառությունը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։             Կառավարությունն իր նիստում հավանություն է տվել «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով մագնիսական, օպտիկական, թվային, լազերային և ցանկացած այլ տիպի էլեկտրոնային կրիչի պարտադիր դրոշմավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու ՀՀ օրենքի նախագծին, որով սույն օրենքը կհամապատասխանեցվի ԱՊՀ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի

Հեպատիտ B-ից մահացած վանաձորցու գործը նորից կքննվի

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ նրա մահվան փաստի առթիվ իրականացված քննությունն անարդյունավետ է եղել Շուրջ 3 տարի է` վանաձորցի Սուսաննա Անտոնյանը փորձում է պարզել որդու վարակման պատճառը: Նրա որդին՝ Արման Անտոնյանը, մահացել է 3 տարի առաջ՝ սուր լյարդային անբավարարությունից՝ կապված վիրուսային հեպատիտ B-ի ֆուլմինատիվ ընթացքով՝ լյարդի օջախային մեռուկների առաջացումով:  Ինչպես նշում է նրա մայրը,

«Իմ Աստվածը խմբագիրն էր»

Շվեդ լրագրող Պեր Էներուդը՝ Շվեդիայի եւ իր լրագրողական փորձառության մասին Շվեդ լրագրող Պեր Էներուդը 15 տարի աշխատել է Շվեդիայի հանրային հեռուստաընկերությունում, եղել է ՌԴ-ում վերջինիս թղթակիցը, աշխատել Մոլդովայում, Պաղեստինում եւ այլուր: Օրերս  նա  Վրաստանում վարում էր  «Մամուլը եւ իշխանությունը» թեմայով միջազգային լրագրողական սեմինար, որը նախաձեռնել էր Fojo Media Institute-ը: Պերի ձեւակերպմամբ, մամուլը պետք է հանդիպման վայր

Հայկական օպերային «դեսանտ»՝ Մարիինյան թատրոնում

Սանկտ Պետերբուրգի  Մարիինյան թատրոնի համերգային դահլիճում՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի հունիսմեկյան հյուրախաղերի տոմսերը, ըստ թատրոնի կայքի, սպառվել են, ինչից կարելի է ենթադրել, որ պետերբուրգցիները մեծ ակնկալիքներով են սպասում հայ արտիստներին: Ազգային օպերային թատրոնից տեղեկացանք, թե Մարիինյան թատրոնի նվագախմբի հետ, որը ղեկավարելու է մեր թատրոնի երաժշտական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր, ՀՀ

Հետադարձ հայացք եւ «Դեպի ապահով Հայաստա՛ն»

Անկախությունից անմիջապես հետո, երբ խզվեցին տնտեսական ու քաղաքական կապերը նախկին պետության երկրների հետ ու դրան գումարվեցին արդեն եղած երկրաշարժի, այնուհետեւ պատերազմի հետեւանքները, երկիրը բոլոր առումներով հայտնվեց ծայրահեղ ծանր վիճակում, այդ ժամանակ ամիսներ շարունակ կառավարությունը գերխնդիր էր դարձրել քաղաքների, փողոցների, գյուղերի ու ավանների անվանումների փոխումը, արձանների հեռացումը, բուհերի ու դպրոցների անուններից Խորհրդային Միության հայտնիների անունները հանելը,

Ամեն մի եղունգ՝ սեփական գլխի համար

Եթե մարդը ազգությամբ իբր հայ է եւ եկել է Երեւան իբր ռուսաստանյան վերնախավի «հայամետ» մասի կարծիքն արտահայտելու, ապա նա, ենթադրում եմ, չպիտի կրկնի ադրբեջանական քարոզչության անհեթեթ սուտը, թե Լաչինը ազատագրել են ռուսական զորքերը: Սակայն քաղաքագետ Սերգեյ Կուրղինյանը դա արեց՝ հակասության մեջ մտնելով գիտնականի իր բարձր կոչման հետ: 1992 թվականին աշխարհի մի քանի երկրներ,  այդ թվում

Հմայակ Հովհաննիսյան. «Հայերը, ովքեր մեկնում են Ռուսաստան, սպասարկելու են ռուսական պետության շահերը, իսկ Կուրղինյանը` Ռուսաստանի քաղաքացի է»

Այսօր Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանն անդրադառնալով իրենց հրավերով Հայաստան եկած Սերգեյ Կուրղինյանի հայտարարությունների շուրջ ծավալված խոսակցություններին, ասաց. «Ուզում եմ բոլորին զգուշացնել, այն մարդիկ, ովքեր հրահրում են արտագաղթ, ողջունում են այն, ապա, դա դառը իրականություն է, եւ այն հայերը, ովքեր մեկնում են Հայաստանից Ռուսաստան, սպասարկելու են ռուսական պետության շահերը, իսկ Կուրղինյանը Ռուսաստանի քաղաքացի է: Այ

Ինքնասպանություն առանց հետքերի. Շուշիի բանտում մահացած զինծառայողի մայրը հավատացնում է. «պայքարելու եմ մինչև վերջ»

2012 թվականում Շուշիի բանտում մահացած զինծառայող Հայկ Մովսիսյանի մայրը՝ Հեղինե Պետրոսյանը, հիմնավոր կասկածներ ունի, որ որդին ոչ թե ինքնասպան է եղել կախվելով, այլ նրան սպանել են: «Իմ երեխուն սպանել են, ուրիշ վարկած լինել չի կարող: Ես ինքս մահանալուց հետո երեխուն զննել ու տեսել եմ, որ ոտքի բութ մատը ջարդված էր, մարմինը կապտուկների մեջ էր: Ինչո՞ւ

Լեւոն Շիրինյան. «Ի գիտություն Կուրղինյանի եւ իր նմանների…»

Այսօր քաղաքագետ Լեւոն Շիրինյանը, «Հայելի» ակումբում անդրադառնալով Սերգեյ Կուրղինյանի հայտարարություններին, ասաց,որ ռուսահայերի լոբբիստական կառույցներին առաջարկ ունի Հայաստանի Հանրապետոթյան եւ հայաստանցիների շահերը լոբբինգ անելու մասին: «Մեր հայրենիքը մասնատվել է ռուս-թուրքական դաշինքով եւ աշխարհում չկա որեւէ պայմանագիր, ըստ որի` երկիրը թալանում են առանց այդ ժողովրդի կամքը հարցնելու: Սա՝ ի գիտություն Կուրղինյանի եւ իր նմանների»: Շիրինյանի խոսքով` ինքը

Լրագրողը պատմել է՝ ինչպես է ՊՆ-ի սպան հայհոյել և հարձակվել իր վրա. նախարարը տեղյակ է

Henaran.am կայքի լրագրող Լուսինե Ղազարյանը մի քանի օր առաջ դիմում է ներկայացրել ոստկանություն ՝ պահանջելով Պաշտպանության նախարարության սպա Արկադի Մկրտչյանին հեռացնել ՊՆ համակարգից ու թույլ չտալ նրա նմաններին դասակ կամ վաշտ ղեկավարել: Epress.am-ի հետ զրույցում Լուսինե Ղազարյանը պատմել է, որ ոստիկանություն դիմել է իր տան բակում տեղի ունեցած միջադեպից հետո: «Սմեն ինչ սկսվել է նրանից, երբ

Վիճծառայության պետը ԱԺ-ում բացատրում է տանգոն, քոչարին եւ սուրճ եփելու բաղադրատոմսը

Ես չեմ խոստանում, որ կարող եմ մատչելի լեզվով բացատրել, թե ինչ բան է ՀՆԱ ինդեքս դեֆլյատորը:

Կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի ջրամատակարարումը

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. մայիսի 30-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի Բելինսկի, Սասունցի Դավիթ, Մուրացան, Ռոստովյան, Էրեբունի, Նոր Արեշի 2-36, Թորոմանյան, Կռիլով, Այվազովսկի փողոցների, Սուվորով փողոցի և նրբանցքի, Աթոյան և Ազատամարտիկների փողոցների ու անցուղիների և հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների

Արմեն Պողոսյան. «Պոմիդորը խփեք պատին՝ նոր գնեք» (Տեսանյութ)

Էնդոկրինոլոգի խորհուրդը. «Եթե ճաշի ժամ է, կերեք ճաշ եւ այն մի փոխարինեք ֆաստֆուդով կամ պաղպաղակով»:

Վթարից վիրավորված սպան տեղափոխվել է զինվորական հոսպիտալ

Նա եղել է անգիտակից վիճակում

Վարդան Խաչատրյան. «Եթե Հայաստանում միասեռականների ամուսնությունն օրինականացնող օրենք ընդունվի` ողջ արժեհամակարգի դեֆորմացիա կլինի»

«Հայաստանում ես չգիտեմ արտագաղթի վերաբերյալ թվեր, որոնք հավաստի են: Այսօր շատ պարզ հաշվարկի միջոցով կարելի է ներկայացնել, թե քանի մարդ է  ապրում մեր երկրում, չեմ ուզում մանրամասնել, քանի որ սա խորը բացասական  ազդեցություն կթողնի»,- այսօր «Հայելի» ակումբում խոսելով արտագաղթի մասին, ասաց աստվածաբան Վարդան Խաչատրյանը: Խաչատրյանի ձեւակերպմամբ`ժողովուրդը հոգնել է այն անթափանց պատից, որ գոյություն ունի մեզ

Փաշինյանն առաջարկում է դուրս գալ փողոց եւ ստուգել աճերի ու «փայլուն թվերի» արդյունքը

Այսօր ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանից Aravot.am-ը հետաքրքրվեց, թե 2012-ի բյուջեի կատարողականն ինչքանո՞վ էր հիմնավոր: Նա պատասխանեց, որ հակասություններ կան եւ թվերը հասկանալու խնդիրներ կար. «Անկեղծ ասած, երբ վարչապետը թվերն էր կարդում, բանավոր խոսքում ինձ թվաց, որ ներկայացված թվերի հետ ինչ-որ չի համընկնում: Ես սա իհարկե եւս մեկ անգամ կճշտեմ: Մեր ձեռքի տակ, օրինակ վիճակագրական

Թերթերի խմբագիրները պայքարում են «պարազիտ» լրատվամիջոցների դեմ (Տեսանյութ)

«Պետք է հարգել ԶԼՄ-ի, մարդու հեղինակային իրավունքը և հասկանալ, որ այն աշխատանքը, որը մենք կատարում ենք՝ ապրանք է և բերում է եկամուտ, ու չի կարելի անաշխատ օգտվել այդ աշխատանքի պտուղներից, ստանալ եկամուտ: Սպասում էինք, որ դաշտը ինքնակամ կկարգավորվի: Բայց տեսանք, որ եթե սպասենք՝ մեր աշխատանքի պտուղներից կօգտվեն պարազիտ կայքեր ու մարդիկ»,-այսօր «Հայացք» մամուլի ակումբում լրագրողների

Վիճաբանության ժամանակ հրացանից կրակոցներ արձակողը ձերբակալվել է

Մայիսի 29-ին, ժամը 01.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Ավանի 7-րդ փողոցից հրազենային վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 1989 թ. ծնված Արտյոմ Ա.-ն և 1998 թ. ծնված Ռոբերտ Հ.-ն, ովքեր, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չեն եղել բացատրություն տալու: Դեպքի վայրի զննությամբ՝ Ավանի 7-րդ փողոցի թիվ 115 տան դիմաց, հայտնաբերվել

Ադրբեջանական ընդդիմությունը միավորվեց

Ադրբեջանի ընդդիմությունը Առաջին Հանրապետության օրը հերթական անգամ ստիպված եղավ տոնել Բաքվի վարչական սահմաններից դուրս` Նովխանի արվարձանում: Այստեղ մեկ դրոշի ներքո էին հավաքվել ադրբեջանական բոլոր առաջատար ընդդիմադիր ուժերի առաջնորդները, այդ թվում վաղեմի մրցակիցներ` «Մուսավաթ» կուսակցության ղեկավար Իսա Ղամբարն ու «Ժողճակատի» ղեկավար Ալի Քերիմլին: Ակնկալվում էր, որ հենց այս հանրահավաքի ընթացքում ադրբեջանական ընդդիմությունը կհայտարարի միացյալ Ազգային խորհրդի

Միրչա Լուչեսկու. «Չեմպիոնների լիգայում հաղթելը «Շախտյորի» ուժերից վեր է»

Ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության ավարտին «Դոնբաս Արենայում» կազմակերպված Դոնեցկի «Շախտյորի» մեծարման արարողության ժամանակ ակումբի սեփականատեր Ռինատ Ախմետովը հայտարարեց, թե իր երազանքը «Շախտյորին» Չեմպիոնների լիգայում հաղթող տեսնելն է: Մի քանի օր անց «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն «Onlinesport,ro»-ին տված հարցազրույցում այլ տեսակետ է հայտնել: Նրա կարծիքով, Եվրոպայի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարում հաղթելը թիմի ուժերից վեր է եւ դրա

Ռուսական քարոզչամեքենային «արջի ծառայություններ» պետք չեն

Լավ կլիներ, եթե Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները պաշտպանողները ներկայացնեին Հայաստանի շահը, կոչ անեին գործընկերային՝ հավասարը հավասարի հետ հարաբերությունները խորացնել ՌԴ-ի հետ, ոչ թե ստրկամիտ ձեւակերպումներ անեին, թե՝ եթե ՌԴ-ի հետ լավ չլինենք՝ կորած ենք:

Սպանության փորձ կատարելու կասկածանքով հայտնաբերվել է Գագիկ Ծառուկյանի ընկերությունների կոմերցիոն տնօրենն ու գլխավոր հաշվապահը

Ըստ shamshyan.com-ի, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օրի 34 (հանցափորձը), 112 հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) և 120 հոդվածի (անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) հատկանիշներով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ մայիսի 29-ին, ժամը 01:40-ի սահմաններում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր

Ռուբեն Եգանյան. «Տարեկան միջին հաշվով Հայաստանից մեկնել ու չի վերադարձել 32 հազար մարդ»

Այսօր «Հայելի» ակումբում ժողովրդագետ Ռուբեն Եգանյանը խոսելով արտագաղթի թվերից, ներկայացրեց դրա իրական պատկերը, միտումները: «Թվերը շատ մտահոգիչ են, մենք մոտավոր պատկերացում ունենք դրա մասին: Հույս ունեմ, որ մինչեւ այս տարվա ավարտը կունենանք լիաժեք տեղեկատվություն այն մասին, թե ինչ փոփոխություններ են կատարվել միգրացիոն գործընթացներում»: Եգանյանը նշեց, որ տարեկան միջին հաշվով Հայաստանից մեկնել ու չի վերադարձել 32

Վթարի է ենթարկվել արդարադատության նախարարի մեքենան

Վթարից հետո Հրայր Թովմասյանը մասնակցել է ՀՀ կառավարության նիստին:

Ուսման վարձերն էականորեն բարձրանալու են. հաստատում է ԿԳ նախարարը

20-100 հագար դրամ է լինելու տարբերությունը՝ ըստ ֆակուլտետների։

Գրողը համոզել է խոսել Դուբայում թրաֆիքինգի զոհ հայուհիներին

Այսօր Գրողների միության գրախանությում կարելի է ձեռք բերել սփյուռքահայ գրող, արձակագիր եւ նախկին գործարար Վահան Զանոյանի ստորագրությամբ՝ «Հեռավոր մի տեղ» վեպը: Հասույթը հեղինակը ուղղելու է որոշ կազմակերպությունների, ինչպես նաեւ թրաֆիքինգի զոհ դարձած կանանց առողջական եւ հոգեբանական վերականգնմանը եւ «Օրրանին»: Վեպի համար աղբյուր է եղել հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանի «Անապատի գիշերներ» վավերագրական շարքը եւ Դուբայում Զանոյանին

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930