Օրվա լրահոսը
Նաիրա Զոհրաբյան. «Ո՞նց է լինում, որ մինչեւ 2018 թվականը տրանսպորտ նստելու համար ուրիշից պարտքով 100 դրամ վերցնողները, 1000 դրամին կակա ասողները, վարկով ֆեն ու փոշեծծիչ վերցնողները այսօր դղյակներ են առնում»
Եթե կա մի սեգմենտ, որ կերել է Նիկոլ Փաշինյանի հեսա ԵՄ անդամ ենք դառնալու կուտը, ասել եմ, որ գրազ եմ գալիս ցանկացածի հետ. առաջիկա 100 տարում Հայաստանը չի դառնալու ԵՄ անդամ: Բայց եթե մտածում եք, որ կգնաք ԵՄ երկրներ, չեք գնա, որովհետեւ ցանկացածը, ով շփվել է Հայաստանում հավատարմագրված ԵՄ դեսպանատների հետ վիզա ստանալու համար, գիտի, որ ավելի շուտ կարող է դիմել Իլոն Մասկին Մարսի տոմս ձեռք բերելու համար, քան կկարողանա ԵՄ որեւէ երկրի վիզա ստանալ
Նիկոլի շահերն ու վախերը՝ «հայկական ЦРУ-ի» զեկույցում. Արմեն Աշոտյան
Պարզվում է, ըստ Նիկոլենց, որ Թուրքիայից Հայաստանի անվտանգությանը ոչ մի սպառնալիք չկա։ Զեկույցը խարսխված է երկու հիմնական թեզերի վրա՝ Փաշինյանի իշխանությանը սպառնացող վտանգներ և վատ թաքնված հակառուսականություն
Էդվարդ Ասրյանը և գեներալ Մայքլ Վեներդին ընդգծել են՝ Հայաստան-Կանզաս համագործակցային դաշտի ընդլայնման լավ հնարավորություններ կան
Հայաստան-Կանզաս համագործակցության ծրագրի շրջանակում հունվարի 21-23-ն աշխատանքային այցով Հայաստան է այցելել Կանզաս նահանգի ադյուտանտ գեներալ, ազգային գվարդիայի հրամանատար, բրիգադի գեներալ Մայքլ Վեներդիի գլխավորած պատվիրակությունը: Հունվարի 22-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում Կանզասի պատվիրակությանն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը: Կողմերը, բարձր գնահատելով Հայաստան-Կանզաս նահանգային գործընկերության ծրագրի իրականացման ներկայիս
«Մի՛ վախեցեք ասել Արցախ բառը, խոսել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների մասին: Այստեղ ենք ասելու, որ չենք լռելու ու կոչ ենք անում, որ դուք էլ չլռեք». ՀՀԿ-ականները՝ Ալեն Սիմոնյանին
Բացեք ձեր աչքերը, խոսեք ալիեւյան տեռորիստական ռեժիմի քայլերի, հայ ռազմագերիների վերադարձի մասին. բողոքի ցույց՝ ուղղված եվրոպացի պաշտոնյաներին
Լատվիայում Մեծ Բրիտանիայի դեսպանին խնդրեցի՝ որպես միջազգային հանրության ներկայացուցիչ, իր ուշադրության կենտրոնում պահի Բաքվում հայ ռազմագերիների նկատմամբ անարդար դատավարության հարցը. Թագուհի Թովմասյան
Հայ գերիների վերադարձի հարցն իմ ամենօրյա աշխատանքի անբաժանելի մասն է
ՄԻԵԴ-ն արձանագրել է՝ դատավոր Անտոնյանի վերաբերյալ միջնորդությունը քննարկելիս ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը եղել է կանխակալ. փաստաբան
«Կարեն Անդրեասյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու բավարար հիմքերն արդեն իսկ առկա են»
«ԵԽԽՎ-ի օրերը տեղափոխե՞նք, հարգելիներս, քանի որ դատարանն ասում է՝ ես նշանակված դատական նի՞ստ ունեմ». Արմեն Գևորգյանի պաշտպանը՝ նախագահող դատավորին
Դատավորն արձագանքեց․ «Եթե ես Արմեն Գևորգյանին ասում եմ՝ ովքեր Ձեզ գործուղում են, իրենց հայտնեք, որ Դուք ունեք Հակակոռուպցիոն դատարանում մեղադրյալի դատավարական կարգավիճակ, դա իմ դիրքորոշումն է և բոլոր դեպքերում պնդում եմ»։
Քննարկվել են «Բռնության եւ ոտնձգության մասին» թիվ 190 կոնվենցիայի վավերացման գործընթացին, «Հակախտրականության մասին» ՀՀ օրենքի նախագծի դրույթներին, դրանց հետ կապված օրենսդրական փոփոխություններին վերաբերող հարցեր
ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը հունվարի 23-ին հանդիպել է Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) գենդերային հավասարության եւ խտրականության դեմ պայքարի հարցերով մասնագետ Օզգե Բերբեր Ագտաշին եւ ԱՄԿ ազգային համակարգող Նունե Հովհաննիսյանին: Հանդիպմանը քննարկվել են «Բռնության եւ ոտնձգության մասին» թիվ 190 կոնվենցիայի վավերացման գործընթացին, «Հակախտրականության մասին» ՀՀ օրենքի նախագծի դրույթներին, դրանց հետ
Ադրբեջանն ունի առաջիկայում ռազմական սցենարի դիմելու ցանկություն ու ծրագիր. Տաթևիկ Հայրապետյան
«Իմ քայլը» դաշինքից ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը Վստահ եմ, որ բոլորդ էլ արդեն նկատել եք, որ ադրբեջանական մամուլի 98%-ը կառավարվում է պետության կողմից, կան կայքեր, որոնք անթաքույց փոխկապակցվածություն ունեն ՊՆ-ի, աշխատակազմի կամ այլ գերատեսչությունների հետ։ Իսկ մնացյալը սովորաբար ժամացույցի սլաքի
Մեր երկրների միջեւ կա կառուցողական, քաղաքական երկխոսություն. Ղրղզստանի ԱԳ նախարար
«Ղրղզստանի Հանրապետության համար Հայաստանի Հանրապետության հետ եղած կապերն իսկապես շատ կարեւոր են, դրանց հիմքում երկու ազգերի միջեւ բարիդրացիական հարաբերություններն են: Ես վստահ եմ, որ սա հնարավորություն կընձեռի այս այցի շրջանակներում էլ ավելի բարելավել մեր հարաբերությունները, գտնել նոր հնարավորություններ համագործակցության համար՝ բավական լայն առումներով»,-նշեց Ժեենբեկ Կուլուբաեւը:
Միլիարդատերերը չափազանց շատ ածխաթթու գազ են «արտանետում» վտանգելով Երկրագնդի կլիման
Ածխաթթու գազի բարձր արտանետումները զգալիորեն սրում են կլիմայի գլոբալ տաքացման, սովի, աղքատության և մահացության հիմնախնդիրները։
Թեհրանում անցկացվել է Իրանի ու Ադրբեջանի տնտեսական համագործակցության հարցերով հանձնաժողովի 16-րդ նիստը
«Իրանն այսօր». Թեհրանում անցկացվել է Իրանի ու Ադրբեջանի տնտեսական համագործակցության հարցերով հանձնաժողովի 16-րդ նիստը: Բովանդակային առումով առանձնապես նորություն չկա. հիմնականում քննարկվել են նախկինում եղած համատեղ նախագծերի/պայմանավորվածությունների իրագործմանն առնչվող հարցեր, այդ թվում՝ ➡️Իրանի, Ադրբեջանի, ՌԴ էներգահամակարգերի սինխրոնացում: ➡️Հյուսիս-Հարավ միջանցքում համագործակցություն: Այս թեմայով հունվարին 28-ին եռակողմ հանդիպում է լինելու Մոսկվայում: ➡️Նավթի, գազի ոլորտում համագործակցություն: Նախատեսվում է այս
ՍիվիլՆեթը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Տիգրան Ավինյանի՝ «մեդիան մի հատ մեծ աղբանոց» անվանելու համար
Սիվիլիթաս հիմնադրամը Ավինյանից դրամական փոխհատուցում չի պահանջում։ Ինքը՝ Ավինյանը, ավելի վաղ դատական հայց է ներկայացրել նշյալ հոդվածի համար, պահանջում է հերքում և 3 մլն դրամ։
Դատախազը նոր մեղադրանք ներկայացրեց Սեյրան Օհանյանին
Մեղադրող դատախազն ընթերցեց մեղադրանքի ամբողջ տեքստը, որում, մասնավորապես ամրագրված է․ «Մեղադրանքի կողմը որոշեց Սեյրան Օհանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 300․1 հոդվածի առաջին մասով վերագրված արարքի իրավական գնահատականը փոխել և նրան նոր մեղադրանք ներկայացնել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասով, որը համապատասխանում է գործող քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին»։
Մարկեդոնով. Հայաստանն ու Ադրբեջանը դեռ պատրաստ չեն խաղաղության, և դա հիմնական խնդիրներից մեկն է
Անկարայի մոտեցումը հանգում է հետևյալին. մինչ Ռուսաստանն ու Արևմուտքը նոր սառը պատերազմ են մղում, Թուրքիան տարածաշրջանում առաջ է մղում իր սեփական գործերը:
«Կա Հայաստան-Ադրբեջան երկկողմ խոսակցություն, եւ մենք կոնկրետ առաջարկներ ենք ուղարկել Ադրբեջանին՝ ճանապարհների ապաշրջափակման վերաբերյալ»
«ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ նախագիծը կառավարությունը հաստատել է, այն կառավարությունը, որին Ազգային ժողովն է ընտրել։ Մենք մի քաղաքական թիմ ենք, եւ տրամաբանական կլինի, որ Ազգային ժողովը հաստատի այդ նախագիծը»։
Նախատեսվում է բարձրացնել քաղաքացիություն ստանալու և այն դադարեցնելու պետական տուրքերը՝ սահմանելով 50 000 և 150 000 դրամ՝ 1000 և 25 000 դրամի փոխարեն
Ազգային ժողովն ընդունել է քաղաքացիության գործընթացների թվայնացման օրենսդրական փաթեթ
Նիկոլայ Սիլաև. ԵԱՏՄ-ն մի ձեռքբերում է, որից մեծապես կախված է Հայաստանի տնտեսական աճը, և դրանից հրաժարվելն այնքան էլ ռացիոնալ չէ
ՀՀ ԱԺ-ում Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի առաջիկա քննարկումը խորհրդանշական քայլ է, «Վալդայ» քննարկման ակումբում կայացած քննարկմանն, ինչպես հայտնում է «Սպուտնիկ Արմենիա»-ն, ասել է ռուս քաղաքագետ Նիկոլայ Սիլաևը։ Նրա խոսքով` Հայաստանն այսպիսով ցույց է տալիս, որ նախընտրում է գործ ունենալ Արևմուտքի հետ, բայց միևնույն ժամանակ Երևանը ազդակներ ուղարկելուց այն կողմ չի անցում։ Հայաստանի հասարակության
«Նման օրենք չի կարող ընդունվել, դա լավագույն դեպքում կարող է լինել ուղերձ»․ Արծվիկ Մինասյանը՝ ԵՄ անդամակցության գործընթացի մասին
«ԵՄ անդամակցությունը ենթադրում է կոնկրետ գործընթացներ, որոնք նկարագրված է միջազգային պայմանագրերի մասին օրենքով։ Թող մտնեն Սահմանադրական դատարան, ՍԴ-ն ինքն էլ գնահատի՝ արդյոք այսպիսի առաջարկը կարո՞ղ է օրենք դառնալ, թե՞ ոչ»։
Առաջարկություններ ենք փոխանցել Ադրբեջանին եւ սպասում ենք ադրբեջանական կողմի արձագանքին. Արմեն Գրիգորյան
Մենք, բնականաբար, ցանկություն կունենանք հեռախոսազանգեր կազմակերպել, երբ իրենք պաշտոնի կանցնեն: Խոսքը միայն հեռախոսազանգերի մասին չէ, ընդհանրապես ԱՄՆ նոր վարչակազմի հետ աշխատանքի մասին է: Մեր ամբողջ թիմն աշխատանքներ է տանում, որպեսզի նոր ընտրված կամ պաշտոնի անցած նախագահ Թրամփի թիմի հետ աշխատենք
Անդրազգային հանցավոր կազմակերպության անդամները մոլորեցնելով ստացել են օտարերկրացի 1404 տուժողի՝ 810 մլն ՀՀ դրամի ֆինանսական միջոցները տնօրինելու հնարավորություն
Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա մի խումբ քաղաքացիներ 2022 թվականի մարտից 2023 թվականի դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում ստեղծել և ղեկավարել են անդրազգային հանցավոր կազմակերպություն՝ իրականացնելով առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակություն: Հանցավոր կազմակերպության կազմում ներգրավվել է առնվազն 144 անդամ, այդ թվում՝ անչափահասներ: Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ հանցավոր կազմակերպության մեջ ներգրավված անձինք ստեղծել և
Փաշինյանը և Պուտինը չեն քննարկել ՀԱՊԿ-ում ՀՀ-ի անդամակցության սառեցման թեման. Պեսկով
«Ազատություն». Հայաստանի վարչապետն ու Ռուսաստանի նախագահը վերջին՝ նախորդ շաբաթ կայացած հեռախոսազրույցում չեն քննարկել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) ՀՀ մասնակցության սառեցման թեման, լրագրողներին հայտնել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։ Վերջինս մեկնաբանել է Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության զեկույցը, որում նշվում է. «Քիչ հավանական ենք գնահատում, որ 2025 թվականին Հայաստանի կողմից ՀԱՊԿ անդամության սառեցման հիմքերը կվերանան,
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում՝ Հունվարի 23-ի ցերեկը, 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հանրապետության տարածքում` Հունվարի 23-ի ցերեկը, 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիսարևմտյան 2-5մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքի հունվարի 24-ի բազմամյա կլիմայական տվյալներ Օդի առավելագույն ջերմաստիճան 13.4°C (1963թ.) Օդի նվազագույն ջերմաստիճա -27.1°C (1964թ.) Օդի միջին օրական ջերմաստիճան -4.7°C Եղանակի կանախատեսումներին կարող
Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձեւաչափի խորհրդարանների պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Ալեն Սիմոնյանը Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձեւաչափի խորհրդարանների նախագահների ու փոխնախագահների հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Հունվարի 23-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձեւաչափի խորհրդարանների նախագահների ու փոխնախագահների հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Նրանք ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, հարգանքի տուրք մատուցել Սուրբ նահատակների հիշատակին: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Ինչ պետք է իմանալ սոցիալական ծախսերի փոխհատուցման մասին
Սոցիալական ծախսի փոխհատուցումից կարող եք օգտվել, եթե 2024 թվականի ընթացքում Հայաստանում գործող ապահովագրական որևէ ընկերությունից ձեռք եք բերել առողջության ապահովագրական փաթեթ կամ Հայաստանում գործող կրթական հաստատությունում կատարել եք ուսման վճար։
Արտաքին հետախուզությունը անվտանգային ռիսկ է համարում կեղծ խոսույթ տարածող «փորձագետներին» և բլոգերներին
Ավելանում են որոշ արտաքին դերակատարների կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին խեղաթյուրված տեղեկություններով թիրախավորելու, մեր տեղեկատվական տիրույթում Հայաստանի շահերին հակասող խոսույթներ ներմուծելու դեպքերը
«Նույնիսկ ԱՄՆ-ի հետ այս մակարդակի հարաբերությունների պայմաններում, վստահ եմ, Ալիեւը մի քանի անգամ կմտածի, հետո քայլեր կանի ՀՀ-ի դեմ»
Ըստ քաղաքագետ Արմեն Վարդանյանի՝ ՀՀ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ ռազմավարական համագործակցության կանոնադրության ստորագրման հետ կապված քարոզչական աղմուկը մեծ է։ «Դա չափազանց կարեւոր փաստաթուղթ է, ուղղակի կան մտահոգություններ, թե որքանով դա կիրականացվի։ Բայց ընդհանուր ուղենիշները, որոնք նշված են փաստաթղթում, բավականին լուրջ են՝ անվտանգություն, տնտեսություն, էներգետիկա եւ այլն։ Եվ նաեւ վստահ եմ, որ այս փաստաթղթից ծնվելու են ավելի
ՄԻԵԴ-ը վճիռ է կայացրել «Սուրեն Անտոնյանն ընդդեմ Հայաստանի» գործով. ԲԴԽ որոշումը երկրին արժեցավ 5020 եվրո
ԲԴԽ-ն չի կարողացել փարատել պրն Անտոնյանի՝ խորհրդի նախագահի անկողմնակալության վերաբերյալ հիմնավոր կասկածները և նրան չեն տրամադրվել բավարար ընթացակարգային երաշխիքներ այս առումով։
Երախտապարտ ենք բարեփոխումների հարցում ձեր շարունակական աջակցության համար. Ալեն Սիմոնյանը՝ Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ ձեւաչափի խորհրդարանների նախագահների եւ փոխնախագահներին
«Խորապես գնահատում եմ բոլոր պատվիրակությունների Հայաստան այցելելու հանձնառությունը՝ մեր երիտասարդ ժողովրդավարությանն աջակցելու համար»
ՍԱՏՄ պետից՝ Շիրակի փոխմարզպետ
Արտուշ Հովհաննիսյանի նշանակումն ամենևին անակնկալ չէր, տևական ժամանակ է՝ խոսվում էր այս մասին։ Նա, ըստ տեղեկությունների, Շիրակի նորանշանակ մարզպետի մոտ ընկերն է։


















































