Օրվա լրահոսը
Արմեն Գևորգյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Արմեն Գևորգյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ: «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Արմեն Գևորգյանին նշանակել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ»,- ասված է որոշման մեջ: Արմեն Մացակի Գևորգյանի կենսագրությունըԾնվել է 1985թ. փետրվարի 07-ին, Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում:Աշխատանքային գործունեություն2025թ.
Պիտի կարողանանք վերահսկել այն բովանդակությունը, որն արտադպրոցական հաստատություններն իրականացնում են. ԿԳՄՍ նախարար
Նախագծով հստակեցվում են նաեւ ֆինանսավորման ընթացակարգերը, որովհետեւ այս հաստատությունները պետական բյուջեից տարբեր ծրագրերի շրջանակներում ֆինանսավորում են ստանում, սակայն ֆինանսական ընթացակարգերը որեւէ հստակ կանոններ չունեն»,-ընդգծել է Անդրեասյանը:
Աննա Մկրտչյան. «Անգամ օրենքներից են ջնջում «հայկական», «հայկականություն» եւ «ազգային» բառերը»
«Հայ գերիների, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության այդ կեղծ, շինծու դատավարության մեջ, ես վստահ եմ, բազմաթիվ հատորներ են լինելու, որտեղ ուղղակի Նիկոլ Փաշինյանի խոսքերը մեջբերված են լինելու որպես Ադրբեջանի դատախազության մեղադրական եզրակացություն»,-ասաց Աննա Մկրտչյանը:
«Հըզբոլլահը կվերադառնա լիբանանյան ընտանիք, ես համոզված եմ այս հարցում»
Երկու օր առաջ LBCI-ն տեղեկատվություն տարածեց, որով տեղեկացանք, որ Միշել դե Շադարեւյանը նշանակվել է Լիբանանի Հանրապետության նախագահի խորհրդական դիվանագիտական հարաբերությունների գծով: Հարցազրույց Լիբանանի վետերան, քաղաքական գործիչներից Միշել դե Շադարեւյանի հետ: – Պարոն Շադարեւյան, ցանկանում եմ պարզել Լիբանանի եւ Իսրայելի միջեւ ժամանակավոր զինադադարի պայմանագիրը: – Երեք կողմերը դա տարբեր կերպ են մեկնաբանում. Հըզբոլլահն ասում է, որ
«Ինչո՞ւ է դատավոր Մասիս Մելքոնյանը խախտում օրենքը և ինչո՞ւ չի ենթարկվում պատասխանատվության. Գարիկ Գալեյանի նկատմամբ դատավճիռը կայացվել է 17․01․2025թ., սակայն չի ուղարկվում»
Փաստաբան Վահան Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 305-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ Դատավճիռը հրապարակումից հետո՝ ոչ ուշ, քան հինգ օրվա ընթացքում, ուղարկվում է դատապարտված կամ արդարացված մեղադրյալին, նրա պաշտպանին(…), պատասխանողին կամ նրանց ներկայացուցիչներին: Գարիկ Գալեյանի նկատմամբ դատավճիռը կայացվել է 17․01․2025թ, սակայն դատավոր Մասիս Մելքոնյանը, օրենքով սահմանված ժամկետում, դատավճիռը չի ուղարկում և չի պատրաստվում
Տեղից չենք խոսում․ դատավորը նկատողություն հայտարարեց Ռոբերտ Քոչարյանին
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների համար ընդունելի չէ, որ նրան ներկայացնում են մեղադրյալի դատավարական կարգավիճակով։
ՊԵԿ նախագահը դեսպան Գալագերին ներկայացրել է իրականացվող բարեփոխումները՝ կարևորելով Մեծ Բրիտանիայի հետ համագործակցությունը
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում դեսպանը շնորհավորել է ՊԵԿ նախագահին նշանակման կապակցությամբ և հույս հայտնել, որ կողմերի միջև ձևավորած արդյունավետ փոխգործակցությունն էլ ավելի կընդլայնվի և կծառայի երկու երկրների բարօրությանը։ ՊԵԿ նախագահը ներկայացրել է հարկային
Ալեն Սիմոնյանի պնդումը սխալ է: Կան երկրներ, որտեղ հանրային տրանսպորտը ոչ միայն 100 դրամից էժան է, այլև՝ անվճար։ Եվ այդ երկրները բռնապետական չեն. CivilNet
Սիմոնյանի պնդումը, թե միայն բռնապետական երկրներում է, որ պետական սուբսիդավորման շնորհիվ տրանսպորտը 100 դրամ է և նույնիսկ ավելի բարձր, սխալ է։
Ոչ թե պետք է ամրագոտի կապել, այլ կապողներին տուգանել
Ես 65 տարվա սիրողական վարորդ եմ: Երբ սկսեցի մեքենա վարել, արտադրվում էին «Վոլգա», «Մոսկվիչ», «Պոբեդա», նաեւ կար «Մերսեդես», «Օպել», «Ֆիատ», բայց ոչ մեկը չէր արտադրվում ամրագոտիներով: Վարորդները նստում եւ իջնում էին մեքենայից ազատորեն: Ու հանկարծ մարդկանց մի խումբ մտածեց եւ իրագործեց ամրագոտիները բոլոր արտադրվող ավտոմեքենաների մեջ, որը, իհարկե, շատ ճիշտ էր եւ տեղին այն մեքենաների
Լոս Անջելեսում նոր հրդեհի պատճառով 31 հազար մարդ է տարհանվել
«Ազատություն». Չորեքշաբթի օրը մի քանի ժամվա ընթացքում քամու ուժգնացումից և չոր թփուտներից առաջացած հրդեհի տարածքն աճել է ավելի քան 9200 հեկտարով: Հրշեջ ծառայության ներկայացուցիչները վստահություն են հայտնել, որ հրդեհը կհաջողվի վերահսկողության տակ վերցնել:
Ինձ համար միանշանակ է՝ ՀՀ սուվերեն տարածքի վրա հարձակվելու համաձայնություն Թրամփը և իր հանրապետական վարչակազմը չեն տա. Արամ Սարգսյան
Ալիևը ցանկացած առիթով ԱՄՆ նախկին դեմոկրատական իշխանությանը «երախտամոռ» է անվանում, իսկ նոր ընտրված նախագահին և հանրապետական մեծամասնությանը հնարավոր բոլոր տարբերակներով գովաբանում է և շողոքորթում։ Դա միանշանակ լավ է, քանի որ Ալիևը անթաքույց հույս է փայփայում, որ նորերի հետ լեզու կգտնի, իսկ դա էլ նշանակում է, որ ինքնագլուխ քայլերի չի գնա… Ինձ համար միանշանակ է, որ
Փաշինյանն իր իսկ թեզով է բացում արտագաղթի դուռը. «ՀայաՔվե»
Եթե նպատակը միայն հարուստ լինելն է, հարց է առաջանում` ինչու՞ հենց Հայաստանում, լավ ապրել կարելի է ցանկացած երկրում, և հաճախ ընտրությունը Հայաստանի օգտին չէ
Սահմանադրական դատարանը Շիրակի մարզի դատարանի որդեգրման գործով դիմումը բավարարեց
Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումով հայտնել էր, որ իր վարույթում գտնվող գործով երկրորդ դիմումատուի եւ որդեգրվող երեխայի տարիքային տարբերությունը գերազանցում է 50 տարին, եւ այդ փաստի առկայությունը, ՀՀ ընտանեկան օրենսգրքի 117-րդ հոդվածի 1-ին կետի կիրառմամբ, բացառում է որդեգրման հնարավորությունը, եւ որ դատարանն այլեւս չի կարող քննարկման առարկա դարձնել որդեգրվող
Դեմոկրատների գլխավորած նահանգները դատական գործընթաց են սկսել Թրամփի կարգադրության դեմ
«Ամերիկայի ձայն». Նրանք վիճարկում են ԱՄՆ նախագահի հրամանագիրը, ըստ որի չեղարկվում է ծննդյան իրավունքով Միացյալ Նահանգների քաղաքացիություն շնորհելու կարգը։ ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ղեկավարած 22 նահանգ երեքշաբթի դատական հայց է ներկայացրել՝ փորձելով կասեցնել նախագահ Դոնալդ Թրամփի որոշումն անօրինական ներգաղթյալների՝ ԱՄՆ-ում ծնված երեխաներին ամերիկյան քաղաքացիությունից զրկելու վերաբերյալ: Նահանգների հայցը, որին միացել են Վաշինգտոնի և Սան Ֆրանցիսկոյի քաղաքապետարանները,
«ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն արդեն պետք է փոխված լիներ»․ Հայկ Մամիջանյան
«Հայաստան-ԱՄՆ փաստաթուղթը չունի ռազմական կամ պաշտպանական աջակցության բաղադրիչ, քարոզիչները ստում են»։
Իրենք լավ էլ գիտեն՝ օլիգարխներից ով ինչ է ներկրում, իսկ մենք ընդամենը հացի փող ենք աշխատում. Շրջհարկի դեմ բողոքող առեւտրական
Այս տեմպերով, որ գնա, մանր եւ միջին բիզնեսը փակվելու է: Օրինակ մենք վաճառում ենք օգտագործված ապրանքներ, դրա համար ոչ էլ կարող ենք թուղթ ունենալ: 5 տոկոսին մի կերպ հարմարվել էինք, կարողանում էինք մի կերպ տակից դուրս գալ, բայց հիմա դարձրել են 10 տոկոս:
Այն, որ Հայաստանը ցանկանում է միանալ ԵՄ-ին, զարմանալի չէ՝ հաշվի առնելով ՀՀ-ի կողմից խաղաղության, ժողովրդավարության և բարեփոխումների ընտրությունը. Նատալի Լուազո
«Արմենպրես». Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Նատալի Լուազոն զարմանալի չի համարում Հայաստանի ցանկությունը Եվրոպական միությանն անդամակցելու վերաբերյալ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Երևանն ընտրել է խաղաղության, ժողովրդավարության և բարեփոխումների ճանապարհ․ նա վստահեցնում է, որ հանդես կգա ԵՄ-ի դրական արձագանքի օգտին, եթե Հայաստանը հաստատի կառույցին անդամակցելու իր թեկնածությունը։ Եվրոպական խորհրդարանի պատգամավորը նման կարծիք է հայտնել «Արմենպրես»-ի թղթակցին հետ
Ստուգողական զանգ Պուտինին՝ կարեւոր որոշումներից հետո
Սկիզբը՝այստեղ: «Գլխավորն այն չէ, թե ի՞նչ ես ստորագրում կամ ինչպե՞ս է կոչվում այդ փաստաթուղթը, այլ, թե ինչ է բխում դրանից» Հայաստանի ու Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչությունների ղեկավարների կողմից ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը դեռ չէր ստորագրվել` Ռուսաստանից արդեն արձագանքներ էին ստացվում: Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ռազմավարական գործընկերության զարգացումը Երեւանի ինքնիշխան իրավունքն է, Ռուսաստանն, իր հերթին, մտադիր
Այս պահի դրությամբ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ լայնամասշտաբ հարձակման հավանականությունը բարձր չենք գնահատում. ՀՀ արտաքին հետախուզության ծառայություն
Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել է Հայաստանի Հանրապետության արտաքին ռիսկերի վերաբերյալ 2025 թվականի տարեկան զեկույցը։ «Ռազմաքաղաքական ռիսկեր» բաժնում, մասնավորապես, գրված է. «Տարբեր փաստերի, տեղեկությունների ու երևույթների վերլուծության հիման վրա սույն զեկույցի հրապարակման պահի դրությամբ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ լայնամասշտաբ ռազմական հարձակման հավանականությունը բարձր չենք գնահատում։ Միաժամանակ, պայմանագրահենք խաղաղության և միջպետական հարաբերությունների բացակայության պայմաններում որպես
Հայտարարում էր, թե Ղարաբաղյան հակամարտությունը չունի ռազմական լուծում։ Այսօր Արցախում հայ չկա: Ընտրություններին ընդառաջ Փաշինյանը նոր «շարք» է սկսել՝ «ինչպես խոստացել էի» խորագրով. «Փաստ»
Նիկոլ Փաշինյանն իր պաշտոնավարման 7-րդ տարվա շեմին ու առաջիկա ընտրություններին ընդառաջ նոր «շարք» է սկսել՝ «ինչպես խոստացել էի» խորագրով։ Հասկանալի է, գլոբալ առումով ավիրումից, ձախողումից, փլուզումից զատ ոչինչ չի արվել, ուստի նա իր խոստացածների շրջանակներում, որպես կանոն, ներկայացնում է որևէ ճանապարհի ասֆալտապատում, լուսավորում։ Կամ էլ առավելագույնը նրա ուշադրության կենտրոնում է հայտնվում ինչ-որ մեկերկու գույքի, գումարի,
«Մեզ որեւէ մեկը դեռ ԵՄ չի հրավիրել, ակնկալում եմ, որ քաղաքական միավորները անկեղծ կլինեն ժողովրդի հետ եւ կասեն, որ ԵՄ-ից որեւէ դրական արձագանք չի եղել»․ Մամիջանյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը չի քննարկել հարցը՝ կո՞ղմ, թե՞ դեմ են քվեարկելու ԵՄ անդամակցության գործընթաց սկսելու նախագծին։
Ավելի քան 621 մլն դրամ՝ կառավարական «դաչաներին», և շուրջ 750 մլն դրամ՝ «Հանրային կապերի» ՊՈԱԿ-ին․ «168 ժամ»
Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը տարին սկսել է իրեն ենթակա մի քանի ՊՈԱԿ-ներին՝ արդեն ավանդույթ դարձրած ամենամյա դրամաշնորհների տրամադրմամբ։ Հունվարի 17-ին կնքված պայմանագրերով նախ երկու դրամաշնորհ է տրվել «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ին, որը հանրային տարբեր շրջանակներում առավել հայտնի է «Ֆեյքերի» ՊՈԱԿ անունով, ապա ևս մեկ դրամաշնորհ՝ «Կառավարական առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ին, կամ, ինչպես ընդունված է ասել,
Հայկական բանտերում ավելի շատ անմեղ մարդ կա, որոնց նկատմամբ դատաքննություն չի եղել, դատավճիռներ չեն արձակվել, քան դատապարտվածներն են. «Հրապարակ»
Սա խոսում է այն մասին, որ համատարած կիրառվում է նախնական կալանքը, եւ առանց դատուդատաստանի մարդկանց տանում փակում են կալանավայրերում, ասենք` քննիչի, դատախազի կամ, որ ավելի վատ է` բարձրաստիճան պաշտոնյաների կամքով ու սուբյեկտիվ որոշմամբ
Հերթական թղթի կտորն է, որում ինչ-որ բան է գրված միայն բարի կենացների մակարդակով. Թևան Պողոսյան. «Փաստ»
«Թուղթ է, ստորագրել են: Ո՛չ առաջին, ո՛չ էլ վերջին երկիրն ենք: Այս փաստաթուղթն իրենից որևէ բան չի ներկայացնում, ինչպես ցանկացած պայմանագիր կամ ստորագրված թուղթ, եթե կողմերն այն չեն օգտագործում»,-«Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնում «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը՝ անդրադառնալով վերջին օրերին ամենից քննարկված, շահարկված, թերևս նաև «գովազդված» փաստաթղթին՝ ԱՄՆ-ի հետ ռազմավարական
Ռուբեն Վարդանյանը հենց առաջին նիստում հայտարարել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում. Սիրանուշ Սահակյան
Հունվարի 21-ին շարունակվեց Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս գերիների նկատմամբ դատավարությունը: NEWS.am-ը դատավարության հետ կապված մի քանի հարց է ուղղել ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի պաշտպան, փաստաբան Սիրանուշ Սահակյանին: -Տիկին Սահակյան, երեկ շարունակվեց դատավարությունը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս գերիների նկատմամբ: Փորձում են դատավարության ձևական կողմն ապահովել, հրապարկվում են ցուցմունքներ Արայիկ Հարությունյանից: Ադրբեջանական լրատվամիջոցները նաև հաղորդեցին,
ՆԳՆ ոստիկանության կողմից պահպանվող օբյեկտների ցանկից դուրս են բերվել պետական թանգարանները, մարզադպրոցները. «Հրապարակ»
Երեւի աշխատել է այն տրամաբանությունը, որ ոստիկանությունն ավելի «լուրջ» անելիքներ ունի` հակաիշխանական ցույցերի ժամանակ կամ բարձրաստիճան պաշտոնյաների անձնական պաշտպանության համար։
Իշխանությունները շատ են խոսում Հայաստանի ինքնիշխանության մասին, սակայն ինքնիշխանության ամենակարևոր հանգամանքը տնտեսական ինքնաբավությունն է. «Փաստ»
Որպեսզի սայլը տեղից շարժվի, պետք է կառավարման բուրգի գագաթին կանգնած անձը ցանկություն ունենա զբաղվել այս հարցերով, այլ ոչ թե մարդկանց զբաղեցնի հեծանիվ վարելով, ձվածեղ պատրաստելով ու տեղին-անտեղին շաղակրատելով։
Ուղղակի չենք կարող չհիշել նախկին Նիկոլի նախկին ելույթները, երբ նա բոցաշունչ ճառեր էր ասում թանկացումների, թալանի, պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման թեմայով. «Հրապարակ»
Ինչո՞ւ խմբագիր եւ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը չէր ասում․ «Պետությունը մերն է», եկեք հարկ վճարենք, թույլ տանք, որ ուղեվարձ-հոսանք թանկացնեն:
Նիկոլ Փաշինյանը Պրահայում Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս, կարո՞ղ են իրենք սրան հակափաստարկ բերել, չե՛ն կարող. ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ Վահրամ Բալայան. «168 ժամ»
«Ինձ մեկ հարց է հետաքրքրում ու ինձ համար զարմանալի է՝ եթե Արցախն իրենք չեն հանձնել, ապա ինչո՞ւ այս պահին չեն բարձրաձայնում արցախահայերի հավաքական վերադարձի հարց»:
«Հուսով ենք, որ Ալիևը Ալեն Սիմոնյանի «լեզվասայթաքման» ժամանակ քնած է եղել և բաց է թողել նոր պատերազմ սկսելու առիթը». «ՉԻ»
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում քննարկման ժամանակ ասել է՝ Արցախը, այնուհետև արագ ուղղել իրեն՝ Ղարաբաղը: Այնուհետև նա ևս մի քանի անգամ կրկնել է՝ Ղարաբաղը, Ղարաբաղը: «ՉԻ». Հուսով ենք, խորհրդարանի աչալուրջ ախրաննիկները շտապ ջուր են հասցրել Ալեն Սիմոնյանին, բժիշկներն էլ ստուգել են նրա լեղիի վիճակը: Առավել ևս հուսով ենք, որ Ալիևը Ալեն Սիմոնյանի «լեզվասայթաքման» ժամանակ քնած է եղել և


















































