Օրվա լրահոսը
Փաստորեն մենք 15-րդ դարից սկսած պետականազուրկ ազգ ենք եղել, ու միայն Նիկոլ Փաշինյանի կառավարության օրոք ենք դառնում պետականատեր ժողովուրդ. «ՉԻ»
Ինչի՞ ենք հասել «պետականատեր ժողովրդի գործելակարգ» որդեգրած Նիկոլ Փաշինյանի օրոք։ Պարտվել ենք պատերազմում, կորցրել ենք հազարամյակներ շարունակ հայաբնակ մնացած Արցախը, թշնամին ՀՀ տարածքից մոտ 200 քկմ տարածք է զավթել ու սպառնում է ընդհանրապես վերացնել Հայաստանը:
«Հող հանձնողին հանձնենք հողին» բանաձևը կատարյալ միֆ էր. հասարակությունը ոչ միայն որևէ գործուն քայլ չարեց իրական հող հանձնողներին գոնե արդարադատությանը հանձնելու համար, այլ նրանց վերահանձնեց իշխանությունը. «168 ժամ»
Այդ միֆի ջախջախումից հետո հանրային տրամադրությունների գնահատականներում գերիշխող դարձավ կարծիքը, թե քանի որ հասարակության համար, նաև իշխանությունների քարոզչության ու մանիպուլյացիաների արդյունքում հիմնական արժեքը դարձել է փողը, մարդիկ փողոց դուրս կգան, կընդվզեն իշխանության կամայականությունների դեմ միայն այն դեպքում, երբ վերջինս դիպչի նրանց գրպանին։
Կյանքը ցույց է տալիս, սակայն, որ հանրությանը տված այս գնահատականը ևս միֆ դառնալու իրական շանսեր ունի։
ԱՄՆ-ն նպաստելու է ողջ աշխարհում խաղաղության հաստատմանը՝ ելնելով իր ազգային շահերից․ Մարկո Ռուբիո
«Ամերիկայի ձայն». Աշխատանքային իր առաջին օրը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հանդիպել է աշխատակազմի հետ և հստակեցրել Վաշինգտոնի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները։ Ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև հանդիպել է Հնդկական – Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի դաշնակիցներին: ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում իր առաջին օրը նախկին հանրապետական սենատոր Մարկո Ռուբիոն հայտարարել է, թե ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչությունը նպաստելու է խաղաղության հաստատմանը
Oր առաջ հարկավոր է կասեցնել տրանսպորտի թանկացման որոշումը. Սուրեն Պարսյան
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը գրում է. Տիգրան Ավինյանի վերջին գրառումը տրանսպորտի նոր սակագների վերաբերյալ փաստացի ապացուցեց, որ քաղաքային իշխանությունները առանց հստակ հաշվարկի, ուղղակի ոտքի վրա, հանրային ճնշման պայմաններում որոշումներ են կայացնում: Հետևաբար, օր առաջ հարկավոր է ԿԱՍԵՑՆԵԼ տրանսպորտի թանկացման որոշումը և կատարել հետևյալ քայլերը. բարելավել անկանխիկ տրանսպորտի վճարման միասնական համակարգը, ստեղծել միասնական համայնքային տրանսպորտային ընկերություն` դարձնելով
«Երախտամոռության դրսևորում»․ Ալիևը` ԱՄՆ նախկին վարչակազմի քաղաքականության մասին
«Ազատություն» ռադիոկայան. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմին անվանել է կողմնակալ և պնդել, որ դեմոկրատների քաղաքականությունը հանգեցրել է ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունների ճգնաժամի։ Այս մասին Ադրբեջանի առաջնորդը հայտարարել է ԱՄՆ քրիստոնյա առաջնորդների կոնգրեսի ղեկավար Ջոնի Մուրի հետ Դավոսում կայացած հանդիպմանը։ «Բայդենի և Բլինքենի վարչակազմի օրոք Միացյալ Նահանգները կողմնակալություն է դրսևորել Ադրբեջանի նկատմամբ, ինչի
Փաշինյանը ողջունել է խորհրդարանների խոսնակների և փոխխոսնակների այցը Հայաստան
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների խորհրդարանների բարձր ներկայացուցիչներին
300 հազար դրամի շեմը չի վերաբերում հարկվող եկամուտներին։ Հետևաբար, աշխատավարձը պետք է ներառել հայտարարագրում, քանի որ այն համարվում է հարկվող եկամուտ
Հարգելի՛ քաղաքացիներ, ինչպես արդեն գիտեք եկամուտների տարեկան հայտարարագրում կարող եք չներառել որպես նվիրատվություն ստացած մինչև 300 հազար դրամ չհարկվող եկամուտները․ 300 հազար դրամ և ավելի գումարի չափով որպես նվիրատվություն ստացած եկամուտները ենթակա են հայտարարագրման, բայց ոչ հարկման: Հնարավոր տարընկալումներից և սխալ մեկնաբանություններից խուսափելու համար, խնդրում ենք հետևել միայն ՊԵԿ պաշտոնական լրահոսին, քանի որ մեր հարթակներում
ՀՊԴ 4-րդ շրջանի զեկույցն անդրադառնում է վերջին 4.5 տարիների ընթացքում տեղի ունեցած զարգացումներին
Հունվարի 22-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) 4-րդ շրջանի զեկույցի երկրորդ քննարկումը՝ շահագրգիռ բոլոր կառույցների, հասարակական և միջազգային կազմակերպությունների մասնակցությամբ: Հանդիպմանը մասնակցել և բացման խոսքով հանդես են եկել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը, արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ
Թուրքիան դավաճանության ցուցանիշով աշխարհում 10-րդն է
Անգլիայում գործող «World Population Review»-ն և «The Tech Report»-ը հրապարակել են աշխարհի ամենաանհավատարիմ քաղաքացիներ ունեցող երկրների ցանկը։ Հետազոտություն իրականացվել է թվային հարթակներում և թվարկվել են այն երկրները, որտեղ մարդիկ ամենաշատն են դավաճանում իրենց ամուսիններին կամ զուգընկերներին։ Ըստ հետազոտության արդյունքների՝ աշխարհում ամենաշատ դավաճանության/անհավատարմության դեպքեր հանդիպում են ԱՄՆ-ում։ Այնտեղ դավաճանությունների ցուցանիշը կազմում է 71%։ Երկրորդ տեղում 68%-ով
Գրանցված աշխատողներից վստահաբար բազմաթիվ քաղաքացիներ չունեն համակարգիչ, իսկ հեռախոսով լրացնելը շատ բարդ կլինի, եթե ոչ անհնարին. «Ազգային Ճակատ»
Մինչ ԱԺ-ում Փաշինյանը գովերգում է հայտարարագրման համակարգը, ներկայացնենք մի քանի կարևոր փաստ հայտարարագրման դժվարությունների մասին՝ Հայաստանում կա մոտ 750.000 գրանցված աշխատող Գրանցված աշխատողներից վստահաբար բազմաթիվ քաղաքացիներ չունեն համակարգիչ, իսկ հեռախոսով լրացնելը շատ բարդ կլինի, եթե ոչ անհնարին: Էլեկտրոնային ստորագրություն ակտիվացնելու համար պետք է վճարել հեռախոսային կապի օպերատորին 3000 ՀՀ դրամ։ Նույնականացման (ID) քարտ չունեցող քաղաքացիները
Սյունիքում ՌԴ հյուպատոսություն բացելը կլինի «Զանգեզուրի միջանցքի» ուղղությամբ զիջում․ Ա․ Հովհաննիսյան. «Ա1+»
Քաղաքական վերլուծաբան Արմեն Հովհաննիսյանը համաձայն է, որ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը երեկ Մոսկվայում ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ ակնարկեց, որ ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության փաստաթուղթ ստորագրելը և առաջիկայում ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մասին օրինագծի ընդունումը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է։ Հիշեցնենք, որ այդ հանդիպման ժամանակ Արարատ Միրզոյանը հայտարարել էր, թե «մենք հույս ունենք, որ հետագայում
Ադրբեջանցիները Դադիվանքը համարում են ուդիական հոգևոր կառույց, սակայն իրականությունն այլ է
Հայկական միջնադարյան նշանավոր վանական համալիրներից է Դադիվանքը (Խութավանք), որի մասին մատենագիտական առաջին հիշատակումները վերաբերում են 9-րդ դարին։ Ավանդության համաձայն՝ եկեղեցին հիմնվել է սբ․ Թադեոս առաքյալի հետևորդ Դադեի կողմից՝ 1-ին դարում։ Եղել է Խաչենի կրոնական ու մշակութային խոշոր կենտրոն։ Գլխավոր եկեղեցին Կաթողիկե Սուրբ Նշանն է, որը 1214 թվականին կառուցել է Հաթերքի հայոց մեծ իշխան Վախթանգի կինը՝
ՀՀ Աժ-ի ընդդիմադիր 31 պատգամավոր դիմել է ՍԴ՝ վիճարկելու Հարկային օրենսգրքի՝ փաստաբանությանը վերաբերող խնդրահարույց դրույթների սահմանադրականությունը
Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը հայտնում է. Հարգելի՛ գործընկերներ, Այսօր, ՀՀ փաստաբանների պալատի միջնորդությամբ, ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր 31 պատգամավոր դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելու Հարկային օրենսգրքի՝ փաստաբանությանը վերաբերող խնդրահարույց դրույթների սահմանադրականությունը: Մասնավորապես, Սահմանադրական դատարան ներկայացված դիմումով հայցվել է որոշել Հարկային օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի համապատասխանությունը Սահմանադրության 29-րդ, 60-րդ, 61-րդ, 64-րդ, 67-րդ,
«Շարունակվում է մաեստրո Քոչարի հանրահռչակման գործընթացը». Կարինե Քոչար
Երվանդ Քոչարի հիշատակի օրը ամփոփվեց տարին եւ շնորհակալագրեր հանձնվեցին
4 տարի անց ընդդիմությունն իմացավ իմ դիրքորոշման մասին. Ալեն Սիմոնյան
Բազմիցս եմ ասել, որ ընդդիմությունը չի աշխատում, չի աշխատել, իր մեջ լուրջ հակասություններ ունի, ու խոսքս ամենևին Սերժ Սարգսյան- Ռոբերտ Քոչարյան ակնհայտ հակասությունների մասին չէ, այլ հենց նույն Հայաստան դաշինքի ներսի մասին է և լրջության: Ուրեմն սկզբից գալիս էին, գնում էին պատվիրակությունների հետ, հետո բողոքում էին, որ ես իրենց չեմ ընդգրկում պատվիրակությունների կազմում, հետո էլի
«Հանրության մեջ ազգային արժեքների նկատմամբ հարգանքի նվազումը կարող է անդառնալի վնաս հասցնել թե՛ հասարակությանը, թե՛ Հայոց պետության հիմքերին»
Հայաստանի պետական կառավարման և հասարակական կյանքի մեջ «ազգային» բառի հետևողական հեռացման վերջին փորձերը լրջագույն մտահոգություն են առաջացնում: Այս քայլերն իրենց էությամբ ուղղված են ոչ միայն բառի կիրառման դադարեցմանը, այլև՝ ազգային ինքնության և պատմական հիշողության համակարգված ջնջմանը: «Ազգային» բառի արհամարհումը նշանակում է քայլ առ քայլ դուրս մղել այն արժեքները, որոնք ձևավորել են հայ ժողովրդի ինքնությունը հազարամյակների
«Թե՞ մի պատեհ առիթով պարոն Սիմոնյանին էլ բացատրեմ, որ էս իրենց թաղը չէ»․ Հովիկ Աղազարյան
«Ձեզ կոռեկտ պահեք, թե չէ ես ձեզ կհրավիրեմ կոռեկտության»,- պատասխանեց Ալեն Սիմոնյանը։
«Մեռած Ձիու Տեսություն»
Մեր Հայրենիքի Ազգային Ժողովին մեջ գոյություն ունեցող «ընդդիմություն»-ը սատկած է: Նույնպես սատկած են այս պահուն Հայաստանի մեջ «ընդդիմություն» խաղացող զարմանազան շարժումները իրենց ղեկավարներով հանդերձ
«Լավ չեմ հասկանում՝ ի՞նչ հանձնաժողով, ի՞նչ համաժողով»․ Արարատ Միրզոյանը չպատասխանեց Արցախի հարցով համաժողով կազմակերպելու հարցին
«Մեկ ամիս առաջ Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել էր, որ Հայաստանը եւ Ադրբեջանը պաշտոնապես դեմ են արտահայտվել նման համաժողովի անցկացմանը, կպարզաբանե՞ք՝ ինչո՞ւ եք դեմ արտահայտվել»։
Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձեւաչափի խորհրդարանների նախագահների ու փոխնախագահների գլխավորած պատվիրակությունները
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձեւաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների նախագահների ու փոխնախագահների գլխավորած պատվիրակությունները: Հայաստանում են Էստոնիայի Ռիիկոգուի նախագահ Լաուրի Հուսարը, Լատվիայի Սայեմայի խոսնակ Դաիգա Միերինյան, Ֆինլանդիայի Էդուսկունտայի խոսնակ Յուսսի Հալլա-Ահոն, Նորվեգիայի Ստորթինգի նախագահ Մասուդ Ղարահխանին, Դանիայի Ֆոլկետինգի երրորդ փոխխոսնակ Կարստեն Հոնգեն, Լիտվայի Սեյմասի առաջին փոխխոսնակ Յուոզաս Օլեկասը
«Ռուբեն Վարդանյանի ուղերձը փաստում է դատավարության կեղեքիչ բնույթը, ի՞նչ է անում պաշտոնական Երեւանը»․ ըստ Փաշինյանի՝ գործում են չվնասելու սկզբունքով
«Ես հիմա կարող եմ ձեր ասած հայրենասիրական էմոցիաները բավարարող հայտարարություն անել, բայց այդ հայտարարության ազդեցությունը ու հետեւանքներն այդ մարդիկ զգալու են բանտում իրենց մաշկի վրա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Ռոբերտ Հովհաննիսյանը միանձնյա հաղթող դարձավ Հայաստանի առաջնությունում
Շախմատի բարձրագույն խմբի տղամարդկանց 85-րդ առաջնությունում Հայաստանի չեմպիոն դարձավ գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը: Եզրափակիչ 9-րդ տուրում նա 52-րդ քայլում առավելության հասավ երիտասարդ գրոսմայստեր Մամիկոն Ղարիբյանի նկատմամբ եւ 6,5 միավորով անհասանելի դարձավ մրցակիցների նկատմամբ: Նորընծա չեմպիոնն ընկերակցելով ազգային հավաքականի անդամներին՝ 2025 թվականին Հայաստանը կներկայացնի միջազգային խոշորագույն մրցաշարերում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
«Մի մասն ասաց՝ ԱՄՆ հետ փաստաթուղթ ստորագրեցինք, փրկվանք, վերջ․ ժողովուրդ ջան, չփրկվանք, պետք չէ փրկիչներ ման գալ»․ Միրզոյան
Նրա խոսքով՝ մի խումբ մարդիկ էլ ասում են՝ սրա համար Մոսկվան ու Թեհրանը մեզ պատժելու են։
Որևէ դպրոցի փակման գործընթաց չենք իրականացնում․ Ժաննա Անդրեասյանը՝ Գուսանագյուղի և Լուսաղբյուրի դպրոցների խնդրի առիթով
Ընդդիմադիր պատգամավոր Մհեր Մելքոնյանն այս առիթով ահազանգեց՝ եթե այդ գյուղերի դպրոցները փակվեն, այդտեղից հարյուր տոկոս արտագաղթ է լինելու։
ՄԻԵԴ վճիռների կատարման հետ կապված հատուկ դիրքորոշումների ներկայացմանն առնվող հարցերի քննարկումն արդիական է
Վերապատրաստման դասընթաց՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի համար
Էս իմ հայտարարագիրն է, լրացրել եմ մի կերպ, քանի որ ձեր համակարգը չէր աշխատում․ Թադևոս Ավետիսյան
Ի պատասխան պատգամավորի նշած խնդիրների՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեց փախուստ Շոուշենկից ֆիլմը։
Սուսաննա Գաբոյանը նվաճեց Հայաստանի չեմպիոնի կոչումը եւ համալրեց կանանց ազգային հավաքականը
Կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում ընթացող բարձրագույն խմբի Հայաստանի կանանց 80-րդ առաջնության եզրափակիչ տուրում սեւ խաղաքարերով 28-րդ քայլում պարտության մատնեց Լիլիա Դանիելյանին: Ինը հնարավորից վաստակելով 7,0 միավոր՝ Սուսաննա Գաբոյանը անկախ մյուս հանդիպումների արդյունքից նվաճեց Հայաստանի չեմպիոնուհու կոչումը եւ մեկ տարով համալրեց կանանց ազգային հավաքականը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
«Ես եմ էդ ոսկու գործն անո՞ւմ, ես եմ էդ ոսկու ստվերի գլխին կանգնա՞ծ»․ Նիկոլ Փաշինյանը՝ շրջհարկի բարձրացումից դժգոհողներին
ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ասաց՝ տնտեսվարողները մտահոգված են՝ 10 տոկոս շրջանառության հարկի պայմաններում խնդիր ունեն հումքի ձեռքբերման փաստաթղթավորման հետ։
Քննարկվել են ոսկերչության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությանը, պետական աջակցության գործիքակազմին, ոլորտում գործող հարկային դաշտի բարելավման հնարավորությունները
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը հունվարի 22-ին ընդունել է ոսկեգործության ոլորտում գործող մի շարք ՓՄՁ-ների ներկայացուցիչների։ Քննարկման հիմնական թեման հունվարի 1-ից իրենց կողմից վճարման ենթակա շրջանառության հարկի բարձրացումն էր, որի արդյունքում այն 5 տոկոսից դարձել է 10 տոկոս: Էդգար Զաքարյանը պատասխանել է գործարարներին հուզող հարցերին, պարզաբանումներ տվել բարձրացված հարցերի շուրջ։ Անդրադարձ է կատարվել ոսկերչության
«Ասում եք՝ սահմանազատման արդյունքում թուրքերը Ջերմուկից կգնան, թող հարավից սկսեիք սահմանազատումը, թուրքերին ճամփա դնեինք տուն»
«Որ ասում եք՝ Շուռնուխից ու Ջերմուկից թուրքերին քշեք, թուրքերը ՀՀ էն մյուս կողմում են, իսկ եթե նկատի ունեք ադրբեջանցիներին, մենք կրկին ասում ենք, որ ունենք օկուպացիայի տակ գտնվող տարածքներ»։


















































