Օրվա լրահոսը

Ծեծկռտուք՝ Երևանի «Տրոլեյբուսների պարկ»-ում․ կասկածյալները «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի անվտանգ երթևեկության ծառայության պետն ու «Քինգ Մարշալ»-ի աշխատակիցն են․shamshyan.com

shamshyan.com. Երեկ՝ հունվարի 20-ին, վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։  Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Թևոսյան փողոցում գտնվող «Տրոլեյբուսների պարկ»-ի տարածքում մի խումբ անձանց միջև վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել և կա վիրավոր։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված

Շենգավիթ և Արաբկիր վարչական շրջաններում փոշու կոնցենտրացիայի գերազանցումներ չեն դիտվել

Երևան քաղաքում դիտվում է ըստ բաղադրության չտարբերակված փոշու կոնցենտրացիայի նվազման տենդենց: Հունվարի 15-20-ն ընկած ժամանակահատվածում Կենտրոն վարչական շրջանում նախորդող շաբաթվա (հունվարի 8-15) համեմատությամբ փոշու միջին շաբաթական կոնցենտրացիան նվազել է 1.3 անգամ: Հոկտեմբեր ամսվա վերջին օրերից սկսած Կենտրոն վարչական շրջանում (Լուսավորիչ-Ագաթանգեղոս խաչմերուկ) փոշու կոնցենտրացիան մշտապես գերազանցել է ՍԹԿ-ն, սակայն հունվարի 19-ին և 20-ին փոշու կոնցենտրացիայի գերազանցում

66 զոհ` Թուրքիայում հյուրանոցի հրդեհից

Հունվարի 21-ին Թուրքիայի հյուսիսային Բոլու քաղաքում գտնվող հյուրանոցներից մեկում ուժգին հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել․ մեծ թվով փրկարարական, շտապօգնության և ոստիկանական ջոկատներ: Հայտնի է, որ այս պահի դրությամբ հրդեհի հետևանքով մահացածների թիվը 66 է, իսկ վիրավորներինը՝ 51: Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան հայտնել է, որ հյուրանոցի այրման պատճառները պարզելու նպատակով հետաքննություն է

Վաղը հայտնի կդառնան շախմատի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց չեմպիոնների անունները

Տղամարդկանց առաջնությունում՝ այո, երկուսն էլ կան եւ դրանց հավակնում են երիտասարդները՝ Արթուր Դավթյանը, Բենիկ Աղասարովը, Սարգիս Սարգսյանը, որոնց անցած իրենց ճանաչելի են դարձրել: Իսկ թե  ով, ինչի կհասնի, հայտնի կդառնա միայն մրցաշարի ավարտից հետո: Ցավոք, նույնը չեմ կարող ասել կանանց առաջնության մասին, որտեղ այս անգամ մասնակիցների կազմն այնքան էլ ուժեղ չէ:

Արփինե Սարգսյանն ու Ֆղանսուազ Ժակոբն ընդգծել են համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը

ՆԳ նախարարն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողին

«Խորապես վշտացած ենք»․ ՀՀ ԱԳՆ-ն ցավակցում է Թուրքիային

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Թուրքիային՝ այդ երկրի Բոլու նահանգում բռնկված հրդեհի կապակցությամբ․ «Խորապես վշտացած ենք Բոլուի ողբերգական հրդեհից, որը տասնյակ կյանքեր խլեց։ Մեր մտքերը զոհերի և նրանց ընտանիքների հետ են: Վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»։

Ալբերտ Բազեյան. «Իշխանությունը իրենց վախերից տառապում է զառանցանքով, թե ինչ-որ խմբեր են ձեւավորվում, զինվում են, փորձում ներթափանցել կառավարության շենք, ֆիզիկապես ոչնչացնել վարչապետին ու բռնազավթել իշխանությունը»

Դատավարության ընթացքում ես բազմիցս այդ քննիչներին, մեղադրողներին պարզաբանել եմ, որ գոյություն չունի գաղափարական թշնամանք հասկացություն: Մենք Նիկոլի հետ ունենք գաղափարական տարաձայնություններ: Նիկոլի անձի դեմ ես ոչինչ չունեմ, որեւէ անգամ Նիկոլի հետ չեմ շփվել: Հեռակա կարգով ճանաչել ենք շատ վաղուց:

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։   Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն  

«Մարդկանց ասում են՝ գնա փողերդ հայտարարագրի, որ դրանից էլ հարկ քերենք», «Հարկ թաքցնելը պետությունից գողություն է»․ բանավեճ՝ ԱԺ-ում

Աննա Գրիգորյանը նշեց՝ ուսուցիչը 100 հազար դրամ է ստանում, եւ նրան պարտադրում են, որ հայտարարագիր ներկայացնի, ուսուցի՞չն է կոռուպցիոն գործընթացներում ներգրավված անձը։

«Առավոտյանների ընտանիքը»․ ներդրումներ՝ մեդիագրագիտության ի՞նչ կանոնների հետևել, որ գումար չկորցնեք

Հոլովակում ներկայացվում են մեդիագրագիտության հիմնական կանոնները։

Մինչեւ 2018թ ԱՄՆ-ը այն երկրներից էր, որը ուղիղ ֆինանսավորում էր ուղարկում Արցախին. Հենրիխ Դանիելյան

Իսկ ՀԱՊԿ-ն, օրինակ, 2016թ հայտարարություն էր տարածում չճանաչված Արցախի մասին

Մի խառնվել են իրար, մեկը առավոտ-գիշերով գնացել մետրո է նստում, էն մյուսը 150.000 $ լեքսուսից գրառումներ է գրում. Հայկ Մարության

Որովհետեւ զգում են, որ ժողովուրդը միահամուռ ուժերով պայքարելու է, զգում են, որ սխալ են անում. Հայկ Մարության

Որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք

Քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով՝ միջոցներ են ձեռնարկվում տվյալ անձանց հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք՝ նշված անձանց ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրանց, որևէ տեղեկություն ունեն նրանց ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական

«Հայտարարագրման ենթակա 60 000 քաղաքացիների նույնիսկ կեսը նախորդ տարի չի ներկայացրել հայտարարագիր, բա որ այդքան լավ բան է դա, ինչո՞ւ մարդիկ չեն անում»․ Թադեւոս Ավետիսյան

«Եկամուտների հայտարարագրումը ստվերի կրճատման տեսանկյունից էական ազդեցություն չի ունենա, եթե զուգահեռ չի գործում ծախսերի հաշվարկման համակարգը»։

ProFood Armenia 2025․ խոհարարական մրցույթ՝ Հայաստանում

2025 թ․ ապրիլի 25-27 ProFood Armenia 2025-ը՝ տարածաշրջանում ամենամեծ միջազգային F&B իրադարձությունը, տեղի կունենա 2025 թվականի ապրիլի 25-ից 27-ը Կ․ Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում՝ Երևանում։ Այս եռօրյա իրադարձությունը կմիավորի հյուրընկալության ոլորտի առաջատար մասնագետներին, գործարարներին և սկսնակներին ամբողջ աշխարհից՝ կապեր հաստատելու, սովորելու և զարգանալու բացառիկ հնարավորությամբ։ Միջոցառման հիմնական փուլերը․ Ցուցահանդես-Էքսպո․ Առաջատար HoReCa ընկերությունների և բրենդների արտադրանքի

Արարատ Միրզոյան. Ուրախ եմ վերահաստատել տարածաշրջանային բոլոր տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանի տեսլականը, որոնց իրականացումը նախատեսվում է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի շրջանակներում

Կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ընդլայնված կազմով հանդիպումը։ Հանդիպման մեկնարկին նախարար Միրզոյանը նշել է. «Հարգելի՛ Սերգեյ Վիկտորի, Հարգելի՛ գործընկերներ, Շատ ուրախ եմ մեր հանդիպման համար։ Կարծում եմ, իմ այցը բավականին արդիական է մեր երկկողմ հարաբերությունների զարգացման դինամիկայի լույսի ներքո։ Վերջին անգամ մենք նման ձևաչափով հանդիպել ենք 2023

«Թիրախում Կիրանց-Ոսկեպար ճանապարհն է, ադրբեջանական կողմն այդ տարածքների նկատմամբ ունի նկրտումներ»․ Գառնիկ Դանիելյան

«Արդեն հայտարարությունը եղել է, որ Տավուշում տեղի է ունենալու այսպես կոչված սահմանազատման եւ սահմանագծման գործընթաց։ Ադրբեջանից հայտարարել են, որ այդ ամենն իրենց նախաձեռնությամբ է տեղի ունեցել, ինչը մեզ համար խիստ մտահոգիչ է»,- ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Նա հարցադրում արեց՝ ինչո՞ւ սահմանազատման-սահմանագծման գործընթացը չի սկսվում Ներքին Հանդից, Ջերմուկից ու Գեղարքունիքի մարզից։

«ՏԻՄ մարմինները պետք է ունենան երիտասարդական աշխատող». Արթուր Մարտիրոսյան

ՀՀ ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի հերթական նիստում քննարկվել է «Երիտասարդական քաղաքականության մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը: Որպես հիմնական զեկուցող՝ նախագիծը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նրա խոսքով՝ երիտասարդությանն ուղղված քաղաքականությունը և երիտասարդների ներուժի զարգացումը ՀՀ կառավարության գործունեության կարևոր առաջնահերթություններից է: «Երիտասարդներին

Լավ, տապալվեց, կործանվեց, էլ ինչ կարող ես ասել, սիրտդ հանգստանա. Գառնիկ Դանիելյանը՝ «Սրբազան պայքարի» մասին

Էլի հերթական հայրենահանձնումն է տեղի ունենալու Հայաստանի հանրապետությունում Ոսկեպարի հատվածից. ԱԺ պատգամավոր

Առաջարկվում է պետական գաղտնիք կազմող տեղեկություններին անձանց առնչվելու թույլտվություն տալու լիազորություն վերապահել արտաքին հետախուզության ծառայությանը

Վլադիմիր Վարդանյանի դիտարկմամբ օրենքի նախագիծը կոչված է համալրելու Արտաքին հետախուզության ծառայության գործառույթների բնականոն իրականացման հնարավորությունը` պետական գաղտնիքին առնչվող ռեժիմի շրջանակում:

Գառնիկ Դանիելյանը՝ ԱԺ նիստերի դահլիճում լարված մթնոլորտի, գոռգոռոցների մասին

Բերում են հայհոյախառն խոսույթով թեկնածու, բա մնացածին ոնց եք մեղադրում. Գառնիկ Դանիելյան

«2024թ. ավելացվել են մանկական և նեոնատալ սկրինինգային ծրագրերը հավելյալ երկու ուղղություններով, ընդլայնվել հղիների հսկողության ընթացքում պարտադիր հետազոտությունները»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է ՀՀ առողջապահության համակարգի 2023-2026 թվականների զարգացման ռազմավարության կատարման ընթացքը: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը զեկուցել է ռազմավարությունից բխող միջոցառումների արդյունքները, ինչպես նաև տարբեր ծրագրերով իրականացվող ծրագրերը, որոնք ընդհանուր առմամբ ազդել են ռազմավարության իրագործման վրա: Մանրամասներ են ներկայացվել ռազմավարության երկու հիմնական ուղղություններով՝ առողջություն և առողջապահական

«Հայ մարդուն ցեղասպանի դատին հանձնելը նշանակում է հանցակից լինել․ Բաքվի բանտում դատում ու ոտնահարում են հայ ժողովրդի արժանապատվությունը»․ Սեյրան Օհանյան

Նա նշեց, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը «դատում» է ավտորիտար ու կոռումպացված, հազիվ մի դար ապրած պետություն, որը ջարդարարի ու ցեղասպանի վարքագիծ ունի։

Կոնջորյան .Առաջին անգամ ՀՀ-ում ընդունելու ենք երիտասարդական քաղաքականության մասին օրենք

Կառավարությունը բազմիցս մշակել է երիտասարդության քաղաքականությանն առնչվող ոլորտային ռազմավարություններ, առաջադրել ծրագրեր, սակայն մինչ օրս առկա չէ ոլորտում պետական քաղաքականության առաջնահերթությունները սահմանող եւ այդ քաղաքականության իրականացման համար իրավական հստակեցումներ ապահովող օրենք: Կառավարության հեղինակած «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքը միտված է լրացնելու այդ բացը. ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: «Օրենքում երիտասարդական

Դադարեցվել է «Ռադիո 107 ՖՄ» ընկերության լիցենզիայի գործողությունը

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում հունվարի 21-ին գումարվել է հանձնաժողովի նիստ, օրակարգում՝ «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունման (լիցենզիայի գործողության դադարեցման) վերաբերյալ հարցը: «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ընկերությունը (այսուհետ՝ Հեռարձակող) 2025 թվականի հունվարի 05-ի ժամը 21։30։57-ից սկսած դադարեցրել է «ՌԱԴԻՈ ՋԱԶ ԷՖԷՄ» լսողական ծրագրի հեռարձակումը։ Համաձայն  «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի՝ Հեռարձակողն առանց որևէ հիմնավոր պատճառի

«Ինչո՞ւ ՀՀ-ին չվերադարձվեցին Տավուշի մարզի 32 բնակավայրերի օկուպացված տարածքները կամ ինչո՞ւ սահմանազատում տեղի չունեցավ Ներքին Հանդում ու Ջերմուկում»

«Իշխանությունն առաջնորդվում է վաշխառուի տրամաբանությամբ, բարձր տոկոսներով, սակայն մեծ սպառնալիքներով, լավատեսություն է վաճառում մեր հասարակությանը՝ թքած ունենալով երկրի հեռանկարի ու քաղաքացիների անվտանգության վրա»։

Առաջարկվում է Կրթության պետական կառավարման լիազորված մարմնին վերապահել համայնքային նախադպրոցական ուսհաստատությունների մանկավարժական աշխատողների տրանսպորտային ծառայությունների փոխհատուցում սահմանելու լիազորող նորմ

Համապատասխան որակավորմամբ մասնագետների առկայությունն ապահովելու նպատակով նախագծով առաջարկվում է Կրթության պետական կառավարման լիազորված մարմնին վերապահել համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների տրանսպորտային ծառայությունների փոխհատուցում սահմանելու լիազորող նորմ:

«Կոչ ենք անում ազգային ուժերին միավորվել, ՀՅԴ-ն պատրաստ է համագործակցել հանուն արժանապատիվ եւ անվտանգ Հայաստանի ու Արցախի»․ Ռուստամյան

«Հայաստանի իշխանությունները, ահաբեկելով սեփական ժողովրդին վերահաս պատերազմի հնարավորությամբ եւ այդ պատերազմում անխուսափելի պարտությամբ, լծվել են թուրք-ադրբեջանական տանդեմի անվերջանալի պահանջները հիմնավորելու եւ բավարարելու ազգակործան գործին»։

Սովորենք լավ ապրել, սովորենք լավ ապրելու համար վճարել. Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը Առաջին երկու լուսանկարում 2013 թվականի հուլիս ամսվա հայկական մամուլի հրապարակումներ են։ Հաջորդ երկու լուսանկարում 2025 թվականի հունվար ամսվա հայկական մամուլի հրապարակումներն են։ «Ժպտալով վճարում ենք 100 դրամ եւ իջնում»,- կոչ է արվում 2013 թվականի հուլիսին։ «Մենք նաեւ որորշել ենք բոյկոտի ձեւը՝ դնում ենք 100 դրամ ու անցնում»,- ասվում

Լրահոս
Չհասած հեռագիրը

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031