Օրվա լրահոսը

Ռուսաստանը, որը նախկինում հանձն էր առել նոր ատոմակայան կառուցել Հայաստանում, կանգնած է լուրջ խնդիրների առաջ։ «Ռոսատոմը»՝ Ռուսաստանի պետական ատոմային կորպորացիան, հայտնվել է պատժամիջոցների տակ. Արման Բաբաջանյան

Մի շարք երկրներ, ներառյալ Ուկրաինան և Ռումինիան, արդեն համագործակցում են ԱՄՆ-ի հետ՝ մոդուլային ատոմակայանների կառուցման հարցում։ Հայաստանը պետք է դառնա այս երկրների շարքում՝ ամրապնդելու իր դիրքերը և այս ռազմավարական ծրագրում ներգրավվելու համար։

«Ջերմուկ գրուպ»-ի դեմ վլադիկավկազցի գործարարի մահվան առնչությամբ հարուցված գործը կասեցվել է

«Ջերմուկ» խմած և թունավորված վլադիկավկազցի 65-ամյա գործարարի մահվան գործը կասեցվել է, ինչպես հայտնում է  Սպուտնիկ Արմենիա-ն, «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել է ընտանիքի փաստաբան Այրաթ Խիկմատուլինը։ Գործը հարուցվել էր «անվտանգության պահանջներին չհամապատասխանող արտադրություն, որը հանգեցրել է մարդու մահվան» հոդվածով: «Ջերմուկ գրուպ» ԲԲԸ-ի դեմ հայց են ներկայացրել նաև մահացածի այրին և դուստրը. Վլադիկավկազի դատարանն այն թողել է անփոփոխ։

Ոչ ոք չգիտեր…

Տատս հավերի առաջ ցորեն շաղ տվեց ու մեր երեք զույգ ոչխարներին արոտ ճանապարհեց։ Օգոստոս ամիսն էր։ Կեսօրին դպրոց էինք գնալու, որ ընդունվեինք՝ քույրս 9- րդ դասարան, ես՝ 8-րդ։ Տատիս կարած մեր ամենասիրուն շորերը հագանք, գնացինք։ Դպրոցի դարպասներից ներս մտանք ու աշխարհը իմ համար դարձավ գիրք։ Թանգարանի էր նման դպրոցի բակը։ Մտանք ներս ու գնացինք տնօրենի

Այս պահին Թուրքիայի ու Ադրբեջանի համար քաղաքական հաշվարկի ժամանակահատված է. Տիգրան Աբրահամյան

Արտաքին բարենպաստ միջավա՞յր, թե՞ խոչընդոտող գործոններ. շատ բան կերևա առաջիկայում

Քննարկումների արդյունքում կամովին որոշել եմ թեկնածությունս հանել. Ալեքսանդր Սիրունյան

Եղան քննարկումներ 2 գույքային հարցի շուրջ՝ հողամասի և ընկերությունում իմ ներգրավվածության հետ կապված: Եվ ես գտնում եմ, որ այդ չվերացված, չփարատված կասկածների պայմաններում, դատավոր նշանակելը կոռեկտ չի և դա վնասելու է մեր դատարանի իմիջին և դատավորի կարգավիճակին։

Փաշինյան. Գործընթացները, որ առաջնորդում է կառավարությունը՝ անցումն է պետականազուրկ ազգի ռելիկտային գործելակարգից դեպի պետականատեր ժողովրդի գործելակարգ

Հիմա այդ ռելիկտային գործելակերպից պետք է վերջնական անցում կատարենք պետության հարատեւության այսօրեական եւ ապագայամետ գործելակարգին

Երեւան-Վաշինգտոն կարեւոր, բայց ուշացած մեկնարկ. օգտվե՞լ ըստ արժանվույն, թե՞ մատը մատին չտալ

Ռազմավարական գործընկերություն դեռեւս չկա, առայժմ ունենք` Կանոնակարգ եւ հանձնաժողով Անցյալ շաբաթ` հունվար 14-ին, Վաշինգտոնում կարեւոր իրադարձություն տեղի ունեցավ. ստորագրվեց Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը, որի հիմքով ստեղծվելու է ռազմավարական գործընկերության հանձնաժողով, որը ենթադրում է ընդլայնել փոխգործակցությունը` տնտեսական, անվտանգության եւ պաշտպանության, ժողովրդավարության, ներառականության եւ միջանձնային հարաբերությունների ոլորտներում։ Հայաստանցի ու ամերիկացի պաշտոնյաները՝ արտգործնախարար Արարատ Միրզոյանի եւ ԱՄՆ Եվրոպայի

ՔՊ-ն Սիրունյանին կընտրի՞ ԲԴԽ անդամ, քվեարկությունը կանցկացվի այսօր

ԱԺ պատգամավորներն այսօր կընտրեն նաեւ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ. թեկնածուն ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանն է։

Թրամփի հրամանագիրն արդարադատության նախարարությանը արգելում է օգտագործել դատախազական կամ իրավապահ մարմինների լիազորությունները՝ քաղաքական հաշվեհարդարի համար 

Թրամփը կարգադրել է 90 օրով կասեցնել օտարերկրյա երկրներին՝ իրենց զարգացման ծրագրերի համար օգնությունը։ Ընդգծվում է, որ դա անհրաժեշտ է այդ ծրագրերի արդյունավետությունը և ԱՄՆ արտաքին քաղաքականության համապատասխանությունը գնահատելու համար։

Հեղափոխությունից հետո կառավարությունը 5 անգամ թոշակները բարձրացնելու որոշում է կայացրել. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը 2018թ. Հեղափոխությունից հետո կառավարությունը 5 անգամ թոշակները բարձրացնելու որոշում է կայացրել: Արդյունքում մեր երկրում նվազագույն կենսաթոշակը կրկնապատկվել է, միջին կենսաթոշակը ավելացել է շուրջ 22 տոկոսով: Բացի դա, անկանխիկ առեւտրի դեպքում ետվճարի համակարգով 2022 թվականից ի վեր թոշակառուներին է վերադարձվել 16 միլիարդ 500 միլիոն դրամ: Ետվճարի համակարգից օգտվող թոշակառուների թիվը

Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված համերգ Վրաստանում

Jnews. Երեկ՝ հունվարի 21-ին, Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան ազգային թատրոնում տեղի ունեցավ ֆրանսահայ հռչակավոր երգիչ, երգահան, դերասան Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված համերգ, որի մենակատարն էր՝ երգչուհի, երգերի հեղինակ, երաժիշտ, ձայնագրման պրոդյուսեր Արփի Ալտոն (Արփինե Տեր-Պետրոսյանը): Համերգը կազմակերպել էր Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը։ Շառլ Ազնավուրի 100-ամյա հոբելյանն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների

«Ես Կեսարիայից եմ, ինչը նշանակում է՝ մինիմում 25 տոկոսով հայ եմ». Ստամբուլի գրական փառատոնի տնօրեն Մեհմեդ Դեմիրթաշ

Գուցե Հայաստանում չգիտեն, կուզեի մի նշանակալի փաստ էլ բարձրաձայնել. երբ 2015թ. Թուրքիայում նշվում էր Գալիպոլիի ճակատամարտի հոբելյանական տարելիցը, զուգահեռ բարձրաձայնեցինք նաև հայերի ցեղասպանության 100-ամյակի մասին: Այդ թվականին մենք հրավիրել էինք չորս հայ գրողի, իսկ մինչ այս տարի՝ փառատոնային միջոցառումներին մասնակցել են տարբեր երկրներից շուրջ 1000 հրավիրյալ արվեստագետ: Նորություն չեմ ասի, բայց այսօրվա աշխարհում կարիք կա գուցե հիշեցնելու, որ ճակատամարտերը, կռիվներն ու պատերազմները լավ բանի չեն տանում…

«Մեր միջոցները եւ փորձառութիւնները մէկտեղելով՝ կը հաստատենք շարունակական աջակցութեան եւ հզօրացման հիմքերը». Քալիֆորնիոյ հայկական կազմակերպութիւնները միասնաբար կ՛աջակցին հրդեհներէն տուժածներուն. «Ասպարեզ»

«ՀԲԸՄ-ն շատոնց հասկցած է ճգնաժամերու ընթացքին միասնութեան ուժին կարեւորութիւնը, գործելով իբրեւ հաւաքական ուժ՝ աջակցելու կարիքաւոր հայ համայնքներուն»

Մոդելները կան, արդյունավետությունն առկա է, ինչը գործազուրկին հնարավորություն կտա մտնել աշխատաշուկա եւ տնտեսապես կայուն լինել. Ռուբեն Սարգսյան. «Հրապարակ»

Անապահովության գնահատման նոր համակարգը, որը նախ փորձարկելու են Կոտայքի եւ Սյունիքի մարզերում, էապես տարբերվում է մինչ օրս եղածներից։ Այդ նպաստները ստանալու իրավունք կունենան այն ընտանիքները, որոնց մեկ անդամի հաշվով ամսական եկամտի չափը պարենային զամբյուղից, այսինքն՝ 34 հազար 581 դրամից ցածր է։ Աշխատունակ անձը նպաստ կարող է ստանալ միայն այն դեպքում, եթե տեղավորվի աշխատանքի։ Նրա` նպաստ

Նպատակը ծածկելն է Ազրպէյճանի նախայարձակ ըլլալը, ռազմական յանցագործութիւնները, ցեղային զտում իրականացուցած ըլլալը. «Ազդակ»

Հայկական կողմը պիտի աշխատի ներկայ փուլին այս բոլորին ապօրինութիւնը ընդգծելու եւ Ազրպէյճանի հետապնդած նպատակները բացայայտելու ուղղութեամբ:

Ucom-ն աքսելերացնում է իր թվային փոխակերպումը՝ ներդնելով Cerillion-ի նորարար համակցված հարթակը

Շարունակելով ընկերության գործընթացները թվայնացնելու իր հավակնոտ ծրագիրը՝ Ucom-ը հայտարարում է Cerillion-ի հետ համագործակցության մեկնարկի մասին։ Cerillion-ը գլոբալ առաջատար է՝ հեռահաղորդակցության ընկերությունների համար օպերացիոն և բիզնես թվային համակարգերի (OSS/BSS) մշակման ոլորտում։ Այս համակարգը թույլ է տալու Ucom-ին իր ծառայություններն ու հաճախորդների տվյալներն ինտեգրել միասնական համակցված համակարգում, ինչը կբարձրացնի ընկերության արդյունավետությունը՝ միաժամանակ հաճախորդներին տրամադրելով կայուն և անհատականացված

ՀՀ իշխանությունը ճիշտ կանի՝ ԱՄՆ-ում նոր դեսպան նշանակի. Սուրեն Սարգսյան

Գործող դեսպանն այդպես էլ չկարողացավ Վաշինգտոնում համագործակցության եզրեր գտնել ազդեցիկ այս կառույցի հետ

Թալանել են Փաշինյանի աներձագի՝ պատգամավոր Հրաչյա Հակոբյանի առանձնատունը. «Հրապարակ»

Մեր տեղեկություններով՝ անհայտ անձինք թալանել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանի առանձնատունը։ Դեպքը տեղի է ունեցել այս տարվա սկզբներին, սակայն պատգամավորը փորձում է խիստ գաղտնի պահել այն: Նա մտերիմներին հայտնել է, որ չի ուզում հանրայնացնել՝ ավելորդ շահարկումներից խուսափելու համար։ ՆԳՆ-ից մեր հարցմանն ի պատասխան հայտնեցին, թե հունվարի 14-ին ահազանգ են ստացել,

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքում, Ապարանի, Արագածի տարածաշրջանների, Տաթև-Լծեն, Գորայք-«Զանգեր» և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային

Ի՞նչ հետեւանքներ կունենա «պահպանողական շրջադարձը»

Իր երդմնակալության ճառում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այսուհետ Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնական քաղաքականությունը կլինի այն, որ գոյություն ունի միայն երկու սեռ՝ արական եւ իգական: Անկախ նրանից, թե ինչպես ենք մենք վերաբերվում Թրամփին, կարող ենք արձանագրել, որ նա ամերիկյան եւ ընդհանրապես Արեւմուտքի քաղաքականության մեջ որոշակի՝ պահպանողական միտումն արտահայտողն է: Վերջին տասնամյակներում «գենդերային» խնդիրն

«Իրազեկ քաղաքացիների միավորում»-ը զրպարտել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը». Գեւորգ Պապոյանը հիշատակում է դատավճիռը

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անունից դիմեցինք դատարան՝ զրպարտելու համար և դատարանը դեռ ամիսներ առաջ որոշեց (հիմա եմ գրում, քանի որ երեկ տեսա նորից շահարկվեց թեման):

 «Մենք կանք» նախաձեռնությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից իրականացվող շինծու դատական պրոցեսը գերիների, պահվող անձանց ու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների նկատմամբ

Կեղծ մեղադրանքներն ու շինծու գործընթացը շարունակվելու են ցուցադրվել ու ճնշման միջոց հանդիսանալ այնքան ժամանակ, քանի դեռ ՀՀ իշխանությունները մնում են անհաղորդ Ադրբեջանի ապօրինությունների հանդեպ։

Ցեղասպանությունը ժխտող Թուրքիայի լոբբիստը պետք է իր վաստակած գումարը նվիրաբերի հայերին

Հարութ Սասունյան www.TheCaliforniaCourier.com Նախկին կոնգրեսական Բոբ Լիվինգսթոնն անցյալ շաբաթ մեկնաբանություն հրապարակեց Wall Street Journal-ում՝ պահանջելով Միացյալ Նահանգների պաշտոնաթող գլխավոր դատախազ Մերիկ Գարլենդին ներողություն խնդրել «Լիվինգսթոն խումբ» (Livingston Group) լոբբիստական ընկերության հետաքննության համար, որին Թուրքիայի կառավարությունը միլիոնավոր դոլարներ է վճարել Հայոց ցեղասպանությունը ժխտելու և դրա ճանաչումը ԱՄՆ Կոնգրեսի կողմից արգելափակելու համար։ Լիվինգսթոնը Գարլենդին մեղադրում է «Դեմոկրատական

Աշխարհի առաջնորդները շնորհավորում են Դոնալդ Թրամփին Սպիտակ տուն վերադառնալու կապակցությամբ. «Ամերիկայի ձայն»

«Ամերիկայի ձայն». Երկրների առաջնորդները իրենց շնորհավորանքներն են հղում ԱՄՆ 47-րդ նախագահ Դոնալդ Թրամփին, ով երկուշաբթի՝ մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի է ունեցած երդմնակալությամբ վերստին ստանձնեց Միացյալ Նահանգների ղեկավարի պաշտոնը։ «Նախագահ Թրամփը միշտ վճռական է, և նրա հայտարարած՝ ուժի միջոցով խաղաղության քաղաքականությունը հնարավորություն է տալիս ամրապնդել ամերիկյան առաջնորդությունը և հասնել երկարաժամկետ ու արդար խաղաղության, ինչը առաջնահերթություն է»,- ընդգծել

Լոս Անճելըսի շրջանի հայագաղութին վառ ապագային տեսլականով. Ռամկավար Ազատական Կուսակցութիւն

Շուրջ երկու շաբաթէ ի վեր մահացու աւերներ գործող, ցարդ ամբողջովին չզսպուած, վայրագ հրդեհները ծանրագոյն տագնապի եւ անսահման տառապանքի մատնած են Լոս Անճելըսի աշխարհագրական շրջանի ամբողջ բնակչութիւնը։ Համատարած սարսափելի աղէտը, անտարակույս, դժնդակ վնասներու ենթարկած է նաեւ տեղւոյն հայագաղութը։ Մեր սրտագին մաղթանքն է որ կործանարար, աղիտաբեր հրդեհները հնարաւորին չափ շուտ յանգեցուին, որպէսզի չաւելնան զոհերուն եւ ծանրօրէն տուժածներուն

Նվիրատվությամբ, անհատույց, փոխառությամբ, գույքի օտարումից միանվագ ստացված չհարկվող եկամուտները կարող են հայտարարագրում չլրացվել, եթե պակաս են 300 հազար դրամից. ՊԵԿ

Արդյո՞ք հայտարարագրում պետք է ներառել նպաստները, թոշակները, կրթաթոշակները և այլն

Այո, եթե 2024 թվականի ընթացքում ստացել եք նպաստ, կենսաթոշակ, հաշմանդամության կամ զինվորական թոշակ, կրթաթոշակ և այլն, ապա այդ եկամուտների մասին տեղեկատվությունը պետք է ներառել հայտարարագրում, սակայն այդ եկամուտները հարկման ենթակա ՉԵՆ։

Տիգրան Հակոբյանի անդրադարձը` Գեղամ Մանուկյանի ելույթին. «Թե ինչն էր մարզային ԹՎ-ների հասցեին անհիմն մեղադրանքների պատճառը, դժվարանում եմ ասել»

ՀՌՀ Նախագահ Տիգրան Հակոբյանը գրում է. Այսօր Ազգային  Ժողովում  պատգամավոր Գեղամ Մանուկյանը մեղադրանքներ հնչեցրեց մի  քանի  մարզային հեռուստաընկերությունների հասցեին։ Ըստ պարոն Մանուկյանի,   այդ հեռուստաընկերությունները «աղանդավորության տոտալ քարոզ» են իրականացնում, եւ դա անում են «ստվերային ֆինանսավորման եղանակով»: Քանի որ  հեռարձակող լրատվամիջոցների նաեվ ազատությունն ու անկախությունն ապահովող անկախ պետական մարմնի ղեկավար եմ,  ստիպված եմ  արձագանքել հարգարժան պատգամավորի

Շվեյցարիայի վերին պալատի արտաքին հանձնաժողովն ընդունեց արցախահայերի վերադարձի շուրջ միջազգային համաժողով հրավիրելու բանաձևը

Շվեյցարիայի Խորհրդարանի վերին պալատի՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովն այսօր ընդունել է արցախահայության վերադարձի շուրջ միջազգային համաժողով հրավիրելու բանաձևը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ նախորդ տարվա հոկտեմբերի 15-ին, Ազգային Խորհրդի ստորին պալատի՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ընդունեց այս բանաձևը։ Դրանից հետո ստորին պալատը կողմ քվեարկեց այդ նախագծին։ Կանտոնների խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի 6 կողմ, 1 դեմ, 2 ձեռնպահ ձայների

Բաքվում ԼՂՀ նախկին ղեկավարների «ցուցադրական» դատավարությունը Ալիևի անձնական վրեժխնդրության ակտ է․ Զատուլին

Բաքվում սկսվել է «ցուցադրական» դատավարությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին ղեկավարների և նրանց մի քանի հայրենակիցների նկատմամբ, որոնք գերեվարվել էին 2023 թվականին Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքը գրավելու ադրբեջանական «բլիցկրիգի» ընթացքում։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում արված հայտարարության մեջ նշել է ԱՊՀ և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի, Պետդումայի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։ «Սա անձնական վրեժխնդրություն է

Լրահոս
Չհասած հեռագիրը

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031