Օրվա լրահոսը

Թուրքիայում սուգ է հայտարարվել

Ermenihaber. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո հանդես է եկել հայտարարությամբ: Անդրադառնալով հունվարի 21-ին հյուսիսային Բոլու քաղաքի «Kartalkaya» լեռնադահուկային հյուրանոցային համալիրում բռնկված հրդեհին՝ նա մեկօրյա սուգ է հայտարարել երկրում: Էրդողանը նաև հայտնել է, որ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ ընթանում են աշխատանքներ: «Նրանք, ովքեր պատճառ են եղել այսպիսի աղետի, օրենքի առաջ պատասխան են տալու»,-

Վահե Հովհաննիսյանն ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Կենտրոն տարածաքային կառույցի խորհրդի անդամ

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը Ուրախ եմ տեղեկացնել, որ երեկ ընտրվել եմ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության Կենտրոն տարածաքային կառույցի խորհրդի անդամ: Այս ողջ ընթացքում մեծ ոգեշնչումով ակտիվորեն մասնակցել եմ կուսակցության աշխատանքներին և պատրաստ եմ այսուհետ նույնպես շարունակել իմ ակտիվ գործունեությունը խորհրդի շրջանակներում՝ լավագույնս նպաստելով կառույցի աշխատանքների արդյունավետ և հաջող ընթացքին: Անչափ կարևորում եմ կուսակցական

«Կազմակերպությունների որոշ շրջանակի համար նախընտրելի է ենթարկվել վարչական պատասխանատվության, քան ապահովել օրենքի պահանջները». առաջարկվում է խստացնել ֆինանսական հաշվետվությունը չհրապարակելու համար վարչական պատասխանատվությունը

Արման Պողոսյանը նշել է, որ գործող օրենքով սահմանված պարտականությունը չկատարելու համար սահմանված պատասխանատվության միջոցը համադրելի չէ այդ պարտականությունը կատարելու համար պահանջվող աուդիտորական ծառայության արժեքի հետ, հետեւաբար կազմակերպությունների որոշ շրջանակի համար նախընտրելի է ենթարկվել վարչական պատասխանատվության` աուդիտի միջին արժեքի մոտ 10 տոկոսի չափով, ընդամենը 550 հազար դրամ, քան ապահովել օրենքի պահանջները, այն է` ֆինանսական հաշվետվությունները ենթարկել պարտադիր աուդիտի:

Ահազանգ իրավապահներին. կոտրել են Ալեքսանդր Թամանյանի անվան թանգարան-ինստիտուտի պատուհանի ապակիները

Թանգարանի վերականգնման մասնագետ Արամ Արամյանից ընդունվել է գրավոր հաղորդում:

Ջրային պարեկները ցամաքում հայտնաբերել են ապօրինի զենք-զինամթերք

Հունվարի 21-ին ջրային պարեկները, Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ծառայություն իրականացնելիս, ստուգման նպատակով կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա, որի 24-ամյա վարորդը ներկայացրել է ատրճանակ և փամփշտատուփ՝ 2 փամփուշտով։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Սևանի քննչական բաժին: ՀՀ ՆԳՆ ոստիկանություն

Ֆրանսիան մեծ ներդրում ունի նաև Վեդիի ջրամբարի կառուցման գործում, որն անչափ կարևոր է մարզի համար. մարզպետ Թևոնյանը դեսպան Դըկոտինյիին

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին և նրա ղեկավարած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել են նաև Արարատի մարզպետի տեղակալ Արտավազդ Նազարեթյանն ու Մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Վարդան Սաֆարյանը։ Մարզպետ Սեդրակ Թևոնյանը ողջունել և շնորհակալություն է հայտնել դեսպանին ևս մեկ անգամ մարզ այցելելու համար։

«Այո, տունս թալանել են, տարել են գումար, մի քանի ոսկյա շղթա, ժամացույց, վնասի չափը 7-8 մլն դրամի կարգի է»․ Հրաչյա Հակոբյան

Հրաչյա Հակոբյանն ասաց, որ ամեն տարի տոներին մեկնում է ԱՄՆ, հավանաբար գողերն իմացել են այդ մասին։

Տեսախցիկը փակել են ու թալանել վճարային տերմինալը. Shamshyan.com

Shamshyan.com. Այսօր՝ հունվարի 22-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ոստիկանության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Չեխովի 6 շենքի մոտ տեղադրված վճարային տերմինալը թալանել են: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ դրամապահոցում եղել է մոտ 300 հազար դրամ, իսկ գողը կամ գողերը թղթե արկղերով

«Նախագիծն ունի հզոր պոտենցիալ գործնական կիրառության տեսանկյունից, քանի որ բույսերի աճի խթանումը տիեզերական կայաններում շարունակում է մնալ արդիական»

«Հաշվի առնելով, որ թեև մշուշոտ, բայց արդեն երևում է տիեզերական կոմերցիոն թռիչքներ կատարելու հեռանկարը, անհրաժեշտ է մեծ քանակությամբ մարդկանց ապահովել և՛ սննդով, և՛ ստեղծել Երկրի նման միջավայր, որպեսզի երկարատև թռիչքն անցնի առավել հարմարավետ»

Չունե՛ն վստահություն վարչախմբի հանդեպ. ՀՀ-ում ծնելիության ցուցանիշները նվազում են, շարունակվում է արտագաղթը. ՀայաՔվե

Բայց խնդիրն, այդքանով հանդերձ էլ, ռազմական վտանգի մեջ չէ: Արտագաղթող կամ շատ երեխա չունեցող մարդիկ չունե՛ն վստահություն վարչախմբի հանդեպ

Քաղաքային իշխանություններ, դուրս եկեք փողոց, մի հատ տեսեք՝ 600 դրամով դիզել կա՞. Բաբկեն Պիպոյան

Քաղաքապետարանի կողմից ծախսերն ուռճացված են, ուղեւորահոսքը նվազեցված, թվերն էլ նկարած են

Կալանավորված անձի մոտ «Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացին ներքնազգեստում թմրամիջոց էր թաքցրել

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները հունվարի 21-ին՝ ժամը 12։05-ի սահմաններում, անձնական խուզարկության են ենթարկել կալանավորված անձի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացի Ռ․Ն-ին։ Խուզարկության արդյունքում ծառայողները Ռ․Ն․-ի ներքնազգեստից հայտնաբերել են 2 փաթեթ, որոնցից մեկին թելով ամրացված է եղել ապակե կաթոցիչ։ Ըստ քաղաքացու բանավոր հայտարարության՝ փաթեթներում մարիխուանա տեսակի թմրամիջոց է։ Քաղաքացի Ռ․Ն․-ն ձերբակալվել

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Հունվարի 22-ի ցերեկը, 23-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հանրապետության տարածքում` Հունվարի 22-ի ցերեկը, 23-ին, 26-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 24-ի ցերեկը, 25-ի գիշերն առանձին լեռնային շրջաններում սպասվում է թույլ ձյուն։ Քամին հյուսիսարևմտյան 2-5մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 23-24- ին հատկապես գիշերային ժամերին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։ Երևան քաղաքի հունվարի 23-ի բազմամյա

ՀՀ-ԱՄՆ հարաբերությունները զարգանալու մեծ ներուժ ունեն ու Հայաստանը պատրաստակամ է այդ հարցում. Արմեն Գրիգորյանը՝ Մայքլ Ուոլցին

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը շնորհավորել է Մայքլ Ուոլցին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական նշանակվելու կապակցությամբ: ԱԽ քարտուղարը հաջողություններ է մաղթել Մ.Ուոլցին իր գործունեության մեջ և վստահությամբ ընդգծել, որ Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունները զարգանալու մեծ ներուժ ունեն ու Հայաստանը պատրաստակամ է այդ հարցում: Ա.Գրիգորյանը որպես ձեռքբերում նշել է հունվարի 14-ին Վաշինգտոնում ստորագրված Հայաստանի

«Արցախը հանձնել են ռուսները՝ ադրբեջանցիների հետ համագործակցելով»․ Գագիկ Մելքոնյան

Անդրադառնալով հարցին, որ Նիկոլ Փաշինյանն է Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս՝ ՔՊ-ական պատգամավորն ասաց․․․

Հեշտ կռահելի է, թե զորավարժություններին ինչ և ինչ նպատակով է պլանավորում մարզել Թուրքիա-Ադրբեջան երկյակը. Վարուժան Գեղամյան

2020 թ. հետո Հայաստանի դե-ֆակտո իշխանությունները ոչ մի իրական ու մեծածավալ զորավարժություն չեն իրականացրել։

«Կա՞ ըտենց մարդ, ում չեն անհանգստացնում անտառահատումների դեպքերը․ Տավուշի մարզպետի հետ ծեծկռտուք չի եղել»․ Հայկ Սարգսյան

«Ես նկատել եմ անտառահատումների դեպքեր, որոնք տեղի են ունեցել օրենքի խախտմամբ, դիմել եմ եւ ՔԿ, եւ գլխավոր դատախազին, ընթացք է տրվել»։

Բրիտանացի հետախույզները չգիտեն, որ ՀՀ-ում խաղաղության դարաշրջան է, որ աշխարհի ամենաապահով տեղը Կիրանցի ցանկապատն է ու խորհուրդ են տալիս հատկապես այդ ճանապարհով չերթևեկել․ Արթուր Խաչատրյան

ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը Բրիտանական կառավարությունը խորհուրդ է տալիս․ 1. Զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահմանից 5 կմ հեռավորության վրա բոլոր ճանապարհորդություններից, 2. Չերթևեկել Նոյեմբերյան-Իջևան M16/H26 միջպետական ճանապարհով։ Ո՛չ բրիտանացի գիտնականները, ո՛չ էլ բրիտանացի հետախույզները չգիտեն, որ Հայաստանում խաղաղության դարաշրջան է, որ աշխարհի ամենաապահով տեղը Կիրանցի ժեշտի ցանկապատն է ու

Վերջը, պետք է հասկանանք, թե ինչու ենք պարտվել

Շուտով լույս կտեսնի «44. պարտություն 2020. արցախյան պատերազմը՝ իրողություններ եւ հետեւանքներ» գիրքը (արդեն կա էլեկտրոնային տարբերակը): Ընթերցողի ուշադրությունն եմ հրավիրում գրքի մի քանի, իմ կարծիքով, կարեւոր դրվագների վրա: Գրքի խմբագիրը փիլիսոփայական գիտությունների դոկտոր Աշոտ Ոսկանյանն է: Գրքի հիմնական մասը կազմում է Շվեյցարիայում բնակվող պրոֆեսոր, պատմաբան Վիգեն Չիթերյանի նյութը՝ «2020 թվականի արցախյան պատերազմը եւ Հայաստանի պարտությունը»:

«Նվիրատվությունները եւ արտերկրից բարեկամի փոխանցումները չեն հարկվելու, իսկ մինչեւ 300 հազար դրամ փոխանցումները չեն հայտարարագրվելու»․ ՊԵԿ փոխնախագահ

Ռաֆայել Գեւորգյանը նախ ասաց, որ քաղաքացիների նույնականացման պրոցեսում կան խնդիրներ, որոնք հաղթահարելու համար քայլեր են ձեռնարկվել ու ձեռնարկվում։

Դեսպանը մատնանշել է Ղազախստանի համար Հայաստանի արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումներին ծանոթանալու կարևորությունը

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին: Երկուստեք բարձր է գնահատվել ՀՀ-ի և ՂՀ-ի միջև փոխգործակցության մակարդակը, մասնավորապես՝ երկու երկրների Արդարադատության նախարարությունների միջև առկա սերտ համագործակցությունը դատաիրավական բարեփոխումների համատեքստում: Կողմերը քննարկել են վեճերի այլընտրանքային լուծման մեխանիզմների կատարելագործման ուղղությամբ իրականացված աշխատանքները, անդրադարձ է եղել արդարադատության ոլորտի թվայնացմանը՝

Մանասյանը կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ ՄԻՊ-ի կայուն և կառուցողական համագործակցությունը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունվարի 21-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության Թրանսվերսալ մարտահրավերների և բազմակողմ ծրագրերի իրականացման վարչության ղեկավար Տիգրան Կարապետյանին: Ողջունելով հյուրին՝ Անահիտ Մանասյանը կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության կայուն և կառուցողական համագործակցությունը, ընդգծել ԵԽ-ի հետ իրականացվող ծրագրերի դերը Հայաստանում մարդու իրավունքների

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ է ընտրվել Արայիկ Հարությունյանը

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան նոր նախագահ ունի՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը: Նա ընտրվել ֆեդերացիայի նախագահի պաշտոնում՝ 4 տարի ժամկետով:

««Լիդիան Արմենիային» տրված ընդերքօգտագործման թույլտվություններն անբողոքարկելի վարչական ակտեր են, չեն կարող վարչական կարգով կամ դատարանի վճռով անվավեր ճանաչվել»

«Լիդիան Արմենիան» հայտնում է ՀՀ վարչական դատարանի կողմից կայացված բարենպաստ որոշման մասին: Դատարանը վճռել է, որ Ընկերությանը տրված ընդերքօգտագործման թույլտվություններն անբողոքարկելի վարչական ակտեր են և չեն կարող վարչական կարգով կամ դատարանի վճռով անվավեր ճանաչվել: Մասնավորապես, 2015թ. երկու հասարակական կազմակերպություններ հայց էին ներկայացրել ընդդեմ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության` պահանջելով անվավեր ճանաչել Նախարարության կողմից «Լիդիան

Դեսպան Տիգրան Բալայանը Բելգիայի Սենատի նախագահին է ներկայացրել Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանն ուղղված ՀՀ ջանքերը

Հունվարի 21-ին դեսպան Տիգրան Բալայանը հանդիպում ունեցավ Բելգիայի Սենատի նախագահ Վալերի դը Բուի հետ։ Հանդիպմանը քննարկվեցին Հայաստանի և Բելգիայի, ինչպես նաև Հայաստանի և Եվրամիության գործընկերության ձեռքբերումները և այդ գործընթացներում խոհրդարանական դիվանագիտության կարևոր դերակատարությունը։ Զրուցակցի խնդրանքով դեսպան Բալայանը ներկայացրեց Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանն ուղղված ՀՀ հետևողական ջանքերը և ՀՀ կառավարության

Ով ականջ ունի թող լսի

Հեղի՜ր սերդ, Տե՜ր, սիրուց ցամաք երկրիս վրա Երեւան. ամեն օր քայլում եմ քո փողոցներով, բակերով, այգիներով ու սիրտս ցավում է… Ականջները դակած, տխուր աչքերով անտուն շներ՝ վախեցած, սոված, հիվանդ, նույն անմխիթար վիճակում կատուներ, ինչ-որ մեկի օգնության հույսով խանութների մուտքերի առջեւ հերթապահող: Տասնյակ կարկատաններով դարուփոս մայթեր, այստեղ-այնտեղ կիտված շինարարական ավազի բլուրներ, աշխատանքի ավարտից հետո (հաճախ կիսատ-պռատ

«Ալեքսանդր Սիրունյանն իր թեկնածությունից հրաժարվեց, ՔՊ-ն չի մասնակցի քվեարկությանը»

Նշենք, որ այսօր ԱԺ-ում պետք է անցկացվի ԲԴԽ անդամի թեկնածուի ընտրությունը։

Հնարավոր չէ առանց ուղեվարձի վերանայման ունենալ նորմալ տրանսպորտային համակարգ. Բաբկեն Թունյան

Այդ մարդիկ քաղաքացու մասին ավելի շատ չեն մտածում, քան մենք

«Հնարավոր չէ՞ այնպիսի համակարգ ներդնել, որ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համար ոչ սիմ քարտ անհրաժեշտ լինի, ոչ էլ նույնականացման քարտ»

Արման Պողոսյանն արձագանքեց․ «Այստեղ պետք է ռեալ գնահատել՝ արդյոք անվտանգությունը կարող է տուժել, եթե մենք գնանք անձի նույնականացման գործընթացում որոշակի պարզեցումների»։

Լրահոս
Չհասած հեռագիրը

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031