Օրվա լրահոսը

ՀՀ ներքին գործերի նախարարությունը ձեռք է բերել 180 հատ քյաբաբ եւ 200 հատ իքիբիր. «Ժողովուրդ»

Ներքին գործերի նախարարությունը 554 հազար դրամի սնունդ է գնել:

Մելանյա Թրամփը վերադառնում է Սպիտակ տուն որպես ԱՄՆ առաջին տիկին. «Ամերիկայի ձայն»

«Ամերիկայի ձայն». Սլովենացի մոդել և ԱՄՆ նախկին առաջին տիկին Մելանիա Թրամփը վերադառնում է Սպիտակ տուն։ 2016 թվականին ամուսնու՝ Դոնալդ Թրամփի նախագահ ընտրվելուց հետո, նրա խոսքով՝ հակասական հույզեր է վերապրել՝ հայտնվելով հանրության ուշադրության կենտրոնում։ Հակիրճ անդրադառնանք ԱՄՆ առաջին տիկնոջը։ Ծնողները նրան անվանել են Մելանյա Կնավս։ Այժմ, կրկին, աշխարհը նրան ճանաչում է որպես ԱՄՆ առաջին տիկին Մելանյա

ԵՄ պատվիրակությունը Գորիսում է՝ տեղեկանալու՝ ինչ իրավիճակ է հայ-ադրբեջանական սահմանին

Հայաստանում ԵՄ առաքելությունը Գորիսում հյուրընկալել է Հայաստանում Եվրոպական Միության դեսպան Վասիլիս Մարագոսին: Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության մամուլի ծառայությունից։ ԵՄ պատվիրակությունը մանրամասն տեղեկացվել է Գորիսի շրջանում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին և քննարկել ընթացիկ համագործակցության նախագծերը:

Թրամփը զինվորականներ կտեղակայի ԱՄՆ-Մեքսիկա սահմանին

«Կա երկու սեռ՝ արական և իգական․ այսուհետև սա է լինելու ԱՄՆ կառավարության պաշտոնական քաղաքականությունը», – հայտարարել է Թրամփը։ Այսպես է սկսել իր առաջին ելույթը ԱՄՆ 47-րդ նախագահ Դոնալդ Թրամփը՝ երդմամբ պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո։ Թրամփը հայտարարել է, որ նախագահություն է վերադառնում է հույսով և լավատեսությամբ։ Նրա խոսքով՝ տարիներ ի վեր ԱՄՆ-ն կառավարվել է «ծայրահեղական և

ՊԵԿ-ը պատասխանում է ամենահաճախ տրվող հարցերի` եկամուտների հայտարարագրի վերաբերյալ

Հարգելի՛ քաղաքացիներ, հաշվի առնելով եկամուտների տարեկան հայտարարագրման թեմայի հանրային հնչեղությունը և բազմաթիվ հարցերը, այսուհետև մեր սոցիալական հարթակներում պարբերաբար կպատասխանենք ամենահաճախ տրվող հարցերին։ Մեր նպատակն է պարզ և հանրամատչելի ներկայացնել հայտարարագրման գործընթացը, հիմնական քայլերը և խուսափել հնարավոր տարընկալումներից: Եթե ունեք հարցեր, որոնք դեռևս պատասխան չեն ստացել, կարող եք դրանք ուղղել մեզ՝ մեկնաբանություններում կամ անձնական հաղորդագրության միջոցով:

Վարշամին փետով ծեծես, 100 դոլար փող չի տա ոչ մեկին։ Վարշամը չի կարող կաշառք տալ Հովսեփյանին. գործով վկա

Ես կարծում եմ՝ Վարշամն է կաշառք ստացել, Վարշամն ի՞նչ իրավունք ուներ էդտեղից փող ստանար. գործով վկա

«Աստված ինձ օգնական»․ կայացավ Դոնալդ Թրամփի երկրորդ երդմնակալությունը

Առաջին անգամ 40 տարվա մեջ ԱՄՆ նախագահի երդմնակալությունը կայացավ ոչ թե Կոնգրեսի շենքի բակում այլ Կոնգրեսի գլխավոր նախասրահում։ Պատճառը Վաշինգտոնում առկա սառնամանիքն էր։ Վերջին անգամ երդմնակալությունը ներսում տեղի էր ունեցել 1985 թվականին՝ նախագահ Ռոնալդ Ռեյգանի երկրորդ երդմնակալության ժամանակ։ Հանդիսավոր միջոցառմանը ներկա էին նախկին բոլոր ողջ նախագահներ` Բիլ Քլինթոնը, Ջորջ Բուշը, Բարակ Օբաման և Ջո Բայդենը,

Վասիլիս Մարագոսն անդրադարձել է Վայոց ձորում իրականացվող ծրագրերին, պատրաստակամություն է հայտնել դրանց շարունակականության և ընդլայնման ուղղությամբ

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված ԵՄ անդամ երկրների ռեզիդենտ եւ ոչ ռեզիդենտ դեսպաններին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված, ԵՄ անդամ երկրների ռեզիդենտ եւ ոչ ռեզիդենտ դեսպաններին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի գլխավորությամբ։ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը շնորհակալություն է հայտնել այս

Ռոբերտ Հովհաննիսյանն ու Սուսաննա Գաբոյանը միանձնյա առաջատարներն են

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցի դահլիճում կայացած բարձրագույն խմբի տղամարդկանց 85-րդ առաջնությունում յոթ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 5,0 միավորով շարունակում է գլխավորել գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը: Նրան հետեւում են միջազգային վարպետ Արթուր Դավթյանը եւ ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը՝ 4,5-ական միավոր: Կանանց 80-րդ առաջնությունում 5,5 միավորով միանձնյա առաջատարի դերն ստանձնեց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը: «Մաքուր» երկրորդ տեղում

ԹՊԿ-ն վերածվում է թուրքական ռազմական դաշինքի՝ ո՞վ է մասնակցում զորավարժություններին Հայաստանի սահմանների մոտ

Հունվարի 20-ին Թուրքիայի Կարս նահանգում մեկնարկում են Kysh-2025 զորավարժությունները, որոնք կտևեն մինչև փետրվարի 7-ը։  Թուրքերից և, իհարկե, ադրբեջանցիներից բացի, մասնակցում են զինվորականներ Բոսնիա և Հերցեգովինայից, Վրաստանից, Ղազախստանից, Կոսովոյից և Ուզբեկստանից։ Ամենամեծ զորախումբը ներկայացնում է Թուրքիան՝ մեքենայացված ստորաբաժանումները և Commando բրիգադը, ինչպես նաև F-16C/D կործանիչներ, T-129 հարվածային ուղղաթիռներ և Akıncı և Bayraktar-TB2 անօդաչու թռչող սարքեր։ Ադրբեջանցիները

«Նստում ենք տրանսպորտ, շնորհակալություն ենք հայտնում վարորդին և իջնում ենք առանց վճարելու, մինչև որ մեր նախագիծը չքննարկվի»․ բողոքի ցույց՝ մետրոյի Բարեկամություն կայարանում

Անդրանիկ Թևանյանը հորդորեց քաղաքացիներին չգնել տրանսպորտի ուղեվարձի փաթեթները և վստահեցրեց՝ եթե մարդիկ միասնական բոյկոտեցին, քաղաքային իշխանությունը կհասկանա, որ այլընտրանք չունի, քան գնալ վերանայումների։

Թրամփը երդվեց

«Ես վեհանձնորեն երդվում եմ, որ հավատարմորեն կիրականացնեմ Միացյալ Նահանգների նախագահի լիազորությունները և իմ ուժերի ներածի չափով կպահպանեմ, կապահովեմ և կպաշտպանեմ Միացյալ Նահանգների Սահմանադրությունը»։ Դոնալդ Թրամփը պաշտոնապես ԱՄՆ 47-րդ նախագահն է։ Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

«Бакинский рабочий» թերթը Ադրբեջանի նախագահի աշխատակազմի տպագիր օրգանն է, այդ տողերը պատահաբար չեն գրվել. Տաթեւիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը Տելեգրամի իր ալիքում գրում է. «Ադրբեջանական «Бакинский рабочий» թերթը մեր հայրենակիցների դեմ սկսված շինծու «դատավարությունների» մասին իր հոդվածում գրում է․ «Այս գործընթացն առաջին հերթին ծառայելու է դատական ​​ճանապարհով հաստատելու Հայաստանի պետական ​​պատասխանատվությունը՝ որպես բռնազավթող և ագրեսոր երկրի, ինչպես նաև այլ անօրինական գործողությունների համար»։ Ի գիտություն ասեմ, որ «Бакинский рабочий» թերթը Ադրբեջանի նախագահի

Գյումրին ամենակարճ ժամանակով ղեկավարած քաղաքապետի ժ/պ-ն՝ նոր պաշտոնում

Շիրակի մարզպետարանի  քաղաքաշինության վարչության  երկարամյա պետ Ալբերտ Մարգարյանը, որը Գյումրու 9 տարվա քաղաքապետ Սամվել Բալասանյանի պաշտոնավարման ժամկետը լրանալու երկրորդ օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակել էր Գյումրու համայնքապետի պաշտոնակատար՝ ուղիղ 22 օր կառավարելով այս քաղաքը, նորից աշխատանքի է անցել քաղաքապետարանում։ Նա «Բալասանյան դաշինք»-«Քաղաքացիական պայմանագիր» քաղաքական ուժերի համատեղ կառավարման ժամանակ քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի խորհրդականն էր։

Մասնակցում եմ Նախագահի 60-րդ երդմնակալության արարողությանը. Լիլիթ Մակունց

Վաշինգտոնում դիվանագիտական ​​կորպուսի հետ մասնակցում եմ Նախագահի 60-րդ երդմնակալության արարողությանը, X-ի իր էջում գրել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լիլիթ Մակունցը:

Թաթուլ Պետրոսյան. «ՀՀ օրենսդիրը ավելի բարձր պատասխանատվություն է նախատեսում օրհներգը, խորհրդանիշները անարգելու համար, եւ այն դիտվում է որպես առավել մեծ վտանգավորություն ներկայացնող արարք»

Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը «Հայելի» ակումբում խոսելով մեկնարկած ԱԺ ութերորդ գումարման գարնանային նստաշրջանի մասին՝ ԱԺ այսօրվա նիստում արձանագրեց, իր իսկ բնութագրմամբ, երեք այլանդակություն: «Առաջինը երկրի օրհներգը պղծելն էր եւ անարգելը արդեն երկրորդ անգամ: Եթե չեմ սխսլվում, առաջին անգամ դա տեղի ունեցավ Հակակոռուպցիոն կոմիտեի դահլիճում, որտեղ կենդանի կատարմամբ ներկայացրին Հայաստանի Հանրապետության ձեւափոխված օրհներգը՝ այն անարգելով եւ

Ռաֆայել Երիցյանը չընտրվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ` բավարար ձայներ չհավաքելու պատճառով

Ռաֆայել Երիցյանը չընտրվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ, բավարար ձայներ չհավաքելու պատճառով: Երիցյանն այս պահին ԱԱԾ-ում զբաղեցնում է տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչության պետի պաշտոնը։ Հիշեցնենք, որ այսօր կառավարությունում ընթանում էր Հակակոռուպցիոն կոմիտեի նախագաի թեկնածուի ընտրության հարցազրույցը։

Կապանի «Հույսի եւ հավատի օջախ»-ում շատերին են օգնում

Ծրագրերին աջակցում է ԶՊՄԿ-ն

Ներքին Գետաշենում բացվել է Արցախյան գոյամարտերում զոհված հերոս հայորդիներին նվիրված հուշահամալիր

Հունվարի 17-ին Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն գյուղում բացվել և օրհնվել է Արցախյան գոյամարտերում զոհված 19 զոհված և մեկ անհետ կորած հայորդիներին նվիրված հուշահամալիրը, որը կառուցվել է ներքին գետաշենցի բարերար Գագիկ Հովհաննիսյանի միջոցներով։ Հուշահամալիրի բացման արարողությանը մասնակցել են Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը, Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը, ՀՀ ՊՆ ՀԶԿ Գեղարքունիքի մարզի զինվորական

«Ոչ մի ապացույցով չհաստատվեց այն, որ Էրիկ Ալեքսանյանը դիմել է Արուսյակ Ալեքսանյանին, որ նա էլ պատասխանատվություն ստանձնի նրա առաջ ինչ-որ գործողություն կատարելու»․ Աննա Մանթաշյան

Էրիկ Ալեքսանյանի պաշտպան Աննա Մանթաշյանը դատարանի դահլիճում հայտարարեց․ «Գտնում եմ՝ սույն դատաքննության ընթացքում հետազոտված ոչ մի ապացույցով Էրիկ Ալեքսանյանին մեղսագրվող ենթադրյալ հանցավոր արարքը հիմնավորված չէ, և դատարանը պետք է նրա նկատմամբ կայացնի արդարացման վերդիկտ»։

Վահան Կոստանյան. ՀՀ-ն բարձր է գնահատում Իրանի սկզբունքային դիրքորոշումը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն ու սահմանների անքակտելիությունն անվերապահորեն հարգելու անհրաժեշտության վերաբերյալ

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի հանդիպումը ԻԻՀ ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալի հետ Հունվարի 20-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը Թեհրանում հանդիպել է ԻԻՀ ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Մաջիթ Թախթ Ռավանչիին: Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարների տեղակալներն արձանագրել են Հայաստանի և Իրանի համագործակցության բոլոր ոլորտներում առկա փոխգործակցության բարձր մակարդակը: Անդրադառնալով երկու երկրների ընթացիկ

Կառավարությունում քննարկվել է կրիպտոակտիվների ոլորտի կարգավորման օրենքի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է կրիպտոակտիվների ոլորտի կարգավորմանն ուղղված օրենքի նախագիծը: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել նախագծի հիմնական դրույթներին, առավելություններին, ոլորտում առկա ռիսկերին, կարգավորման սկզբունքներին, կարգավորվող ծառայությունների տեսակներին: Նշվել է, որ նախագծի հիմնական նպատակն է՝ նորարարությունները չզսպելով զսպել ոլորտում առկա հնարավոր ռիսկերը: Տեղեկացվել է, որ նախագիծը մշակվել է՝ հաշվի

Նախագահ Գուլեն վստահություն է հայտնել, որ Սահակ Սարգսյանի պաշտոնավարումը կնպաստի Ջիբութիի և Հայաստանի բարեկամական հարաբերությունների զարգացմանը

Ջիբութիի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Սահակ Սարգսյանն իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Իսմայիլ Օմար Գուլեին։ Նախագահ Գուլեն շնորհավորել է դեսպան Սարգսյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, մաղթել հաջողություն և վստահություն հայտնել, որ նրա պաշտոնավարումը կնպաստի Ջիբութիի և Հայաստանի բարեկամական հարաբերությունների զարգացմանը։ Անդրադարձ է կատարվել երկու ժողովուրդների պատմական կապերին, դիտարկվել երկկողմ օրակարգային հարցեր, ինչպես նաև ընդգծվել մի

Ինքը՝ Սիլվա Կապուտիկյանն էլ երիտասարդ տարիներին զբաղվել է ժանեկահյուսությամբ

Սիլվա Կապուտիկյանի ծննդյան օրը նշանավորվեց «Ժանյակը՝ Կարեն Եփփե վարժարանի հիշատակություն» ցուցահանդեսի բացմամբ

Եթե կառավարությունը չընդառաջի՝ փաստաբանները կսկսեն բողոքի ցույցեր, գործադուլներ

Գայանե Գևորգյանն ասում է՝ այս դեպքում անվճար փաստաբանական օգնություն կարող են ցուցաբերել հանրային պաշտպանները, մարդիկ դիմելու են նրանց, սակայն եթե հանրային պաշտպանը առավելագույնը պիտի ունենա 20-30 գործ, այս պահին գերծանրաբեռնված է՝ 100 և ավելի գործեր ունի։ Բացի այդ, ամեն ոք չի կարող դիմել նրանց՝ բացի նպաստառուներից, հաշմանդամության կարգ ունեցողներից ու կենսաթոշակառուներից։

2024 թ.-ին զգալի աճ է գրանցել Հայաստանից արտահանումը դեպի Եվրամիության 14 երկրներ. ԷՆ

2024 թվականին, 2023 թվականի համեմատ, Հայաստանի արտահանումը զգալի աճ է գրանցել դեպի Եվրամիության 14 երկրներ, ներառյալ՝ Ֆրանսիա, Իտալիա, Բելգիա, Լեհաստան, Ավստրիա, Ռումինիա, Չեխիա, Խորվաթիա, Պորտուգալիա, Սլովակիա, Լատվիա, Լիտվա, Մալթա և Սլովենիա։ Միևնույն ժամանակ, արտահանման նվազում է արձանագրվել ԵՄ 13 երկրներում՝ Բուլղարիա, Գերմանիա, Դանիա, Էստոնիա, Իռլանդիա, Իսպանիա, Լյուքսեմբուրգ, Կիպրոս, Հունաստան, Հունգարիա, Նիդերլանդներ, Շվեդիա և Ֆինլանդիա։ Բացի

Ոչ հարուցված քրեական վարույթի շրջանակում, ոչ էլ բազմաթիվ ստուգումներից որևէ մեկով չի հիմնավորվել, որ Վլադիկավկազի բնակչի մահը վրա է հասել «Ջերմուկ» հանքային ջուր խմելու արդյունքում. «Ջերմուկ գրուպ»

Բազմաթիվ ստուգումներ են իրականացվել նաև ՌԴ իրավասու մարմինների կողմից, որոնց արդյունքները ևս ապացուցել են, որ «Ջերմուկ» հանքային ջուրը համապատասխանում է միջազգային ստանդարտներով սահմանված պահանջներին և նախատեսված է սննդի մեջ օգտագործելու համար։

Կոստանյանը՝ Խարազիին. Հայաստանի վարած բալանսավորված արտաքին քաղաքականության շրջանակում առանձնահատուկ կարևորվում է հարաբերությունների շարունակական զարգացումը տարածաշրջանային գործընկերների՝ մասնավորապես Իրանի հետ

Հունվարի 20-ին աշխանտաքային այցով Թեհրան մեկնած ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ գերագույն առաջնորդի խորհրդական, Արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազիի հետ: Անդրադառնալով երկկողմ հարաբերությունների օրակարգին՝ զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի և Իրանի միջև առկա փոխգործակցությունը և կարևորել են հարաբերությունների շարունակական խորացմանն ուղղված ջանքերը: Ընդգծվել է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն

«Բացառվում է, որ իմ մեքենայի վրա կեղծ համարանիշներ լինեն». Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնի հավակնորդ

Դանիել Իոաննիսյանը ցույց տվեց մի լուսանկար, որտեղ Ռաֆայել Երիցյանի մեքենան էր ՝ այլ համարանիշով

«Տրամադրվող գումարով հնարավոր չէ տուն ձեռք բերել, իսկ վարձերի աստղաբաշխական թվերը հայտնի են բոլորին». «Ապառաժ»

«Ապառաժ». Ալիկ Զաքարյանի ընտանիքն Արցախի Վաղուհաս գյուղից է տեղահանվել։ Հայրենի գյուղից հեռացել են սեպտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը, երբ թշնամին արդեն փակում էր Վաղուհասի ճանապարհը։ Համագյուղացիների հետ անտառների միջով հասել են Հարությունագոմեր՝ մտածելով, որ այնտեղ ավելի ապահով է։ Վաղուհասցիները երկրորդ անգամ են զգացել գյուղը կորցնելու ծանր ու երբևէ չանցնող ցավը։ Չի պատրաստվում ՀՀ քաղաքացիություն ընդունել,

Լրահոս
Չհասած հեռագիրը

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031