Օրվա լրահոսը
«Գեղեցիկ արքայադուստրեր կան, սակայն դեռ ոչ մեկին չեմ կարողանում վստահել սիրտս…». Նարեկ Մակարյան
«Հայաստանի ձայնը» նախագծի մասնակից Նարեկ Մակարյանն արդեն հասցրել է իր ելույթներով հիացնել հեռուստադիտողներին: Հերթական մրցութային օրը նա կատարեց Սայաթ-Նովայի` «Թամամ աշխարհ պըտուտ էկա» և «Աշխարհումս իմն դուն իս» ստեղծագործությունները` դարձյալ արժանանալով ժյուրիի և հանդիսատեսի բարձր համակրանքին: Նշենք, որ Նարեկի նախորդ ելույթին` «Une Vie Damour» երգի կատարմանն արձագանքել է անգամ աշխարհահռչակ շանսոնյեն: Ազնավուրն իր ֆեյսբուքյան էջում
Ադրբեջանը եւս մեկ նոտա հղեց Լիտվային
Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալ Խալաֆ Խալաֆովը երեկ հանդիպել է երկրում Լիտվայի դեսպան Արտուրաս Ժուրաուսկասին եւ նրան բողոքի նոտա է փոխանցել լիտվական խորհրդարանում` Սեյմասում Լեռնային Ղարաբաղի հետ բարեկամության պատգամավորական խմբի ստեղծման կապակցությամբ։ Ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով երկրի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը, տեղեկացնում են, որ Խալաֆովը հայտարարել է, թե Լիտվայի Սեյմասում հիշյալ խմբի ստեղծումը հարուցել է ադրբեջանական կողմի բողոքը եւ
«Ոստիկանության եւ ԱԱԾ-ի միավորումը կլինի կործանարար»
Մեր զրուցակիցն է ՆԳ նախկին նախարար Սուրեն Աբրահամյանը, որի հետ զրույցի ոստիկանության եւ Ազգային անվտանգության ծառայության համակարգում հնարավոր համակարգային փոփոխություններն են: -Պարոն Աբրահամյան, այսօր խոսակցություններ են շրջանառվում, որ կրկին փորձ է արվում Ոստիկանությանն ու ԱԱԾ-ին միավորելու: Ինչպե՞ս եք վերաբերում այդ հնարավոր փոփոխությանը: -Պարբերաբար ՆԳ նախարարության կամ ոստիկանության ու Ազգային անվտանգության ծառայությունների շուրջ, եթե հաշվի առնենք
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վարդուհի Վարդերեսյանի ծննդյան 85-րդ տարեդարձի կապակցությամբ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել արդի հայ բեմի և կինոյի փայլուն վարպետներից մեկի՝ Վարդուհի Վարդերեսյանի ծննդյան 85-րդ տարեդարձի կապակցությամբ: «Թատրոնում, կինոյում և հեռուստաներկայացումներում Ձեր մարմնավորած կերպարներից շատերը դասականի համարում ունեն թե՛ հանդիսատեսի, թե՛ մասնագետների գնահատականներում: Որպես հայրենադարձ հայ արվեստագետ և քաղաքացի՝ Դուք մարմնավորում եք մեր ժողովրդի միասնական ջանքն ու ձգտումը դեպի բարին
Ցեխոտ անձրեւ է տեղացել, մարդիկ անհանգստացած են
Դրա ծագման վերաբերյալ տարբեր ենթադրություններ կան 4 օր առաջ Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Ջուջեւան եւ Բաղանիս գյուղերում տեղացել է ցեխոտ անձրեւ: Այդ անձրեւից հետո տների տանիքներին, բույսերի եւ տարբեր իրերի մակերեսին մնացել է շեկ նստվածք: Բնակիչներն «Առավոտի» թղթակցին ասացին, որ նման բան եղել է նաեւ մի քանի տարի առաջ: Այս երեւույթը նշված գյուղերի բնակիչներին անհանգստություն
Հովիկ Աբրահամյանը Նիկոլ Փաշինյանին ձայն չտվեց
Ռուբիկ Հակոբյանին հետաքրքրում է, թե «ի՞նչ էր անում Տիգրան Մուկուչյանը, երբ հանրապետությունով մեկ փող էր բաժանվում»
ԱԳ նախարարն ընդունեց Հայաստան-Եվրոպական Միություն Ասոցացման համաձայնագրի բանակցություններին եվրոպական կողմի գլխավոր բանակցողին
Մարտի 19-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստան-Եվրոպական Միություն Ասոցացման համաձայնագրի բանակցություններին եվրոպական կողմի գլխավոր բանակցող, ԵՄ Եվրոպական արտաքին գործերի ծառայության Արևելյան Եվրոպայի տնօրեն, Գունար Վիգանդի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան էր ժամանել բանակցությունների 12-րդ լիագումար նիստին մասնակցելու նպատակով: Ողջունելով հյուրերին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ 2010թ. հուլիսից մեկնարկած Ասոցացման համաձայնագրի բանակցությունները երկուստեք ջանքերի շնորհիվ արդեն մոտենում է
Շփոթմունք՝ կապված Յուրա Մովսիսյանի հետ
Երեկ Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը ժամանել է Երեւան՝ Հայաստանի ազգային հավաքականի կազմում նախապատրաստվելու մարտի 26-ին «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Չեխիայի ընտրանու հետ հանդիպմանը: Յուրա Մովսիսյանը վաղ առավոտյան Մոսկվայի «Շերեմետեվո» օդանավակայանում եղել է Լոնդոն մեկնող Ռուսաստանի հավաքականի հետ նույն ժամին եւ միասին անցել անձնագրային ռեժիմը. նրա՝ Երեւան, եւ ռուսների՝ Լոնդոն մեկնելու թռիչքների ժամերը համընկել էին: Օդանավակայանում
Կայացել է ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհրդի հերթական նիստը
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհրդի հերթական նիստը: Նիստին խորհրդի անդամներից բացի մասնակցել են նաև Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի գործունեությանն աջակցող կառույցների՝ ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, Համաշխարհային բանկի և Ավստրիական զարգացման գործակալության ներկայացուցիչները: Հաշվի առնելով կարգավորիչ գիլյոտին արագ բարեփոխումների գործիքի հեղինակ,
Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ (Տեսանյութ)
Բարև ձեզ: Ես հատուկ ներածական խոսք չեմ պատրաստել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք այսպիսի կազմով գրեթե չենք հանդիպել: Կարծում եմ՝ այս ժամանակահատվածում բավականաչափ հարցեր են կուտակվել և որպեսզի ավելորդ ժամանակ չծախսենք, ես հարցերին պատասխանելու ընթացքում կփորձեմ նաև իմ ասելիքն ասել: Խնդրեմ: Գևորգ Ալթունյան, Հանրային հ/ը – Պարո՛ն Նախագահ, նախ շնորհակալություն այս հնարավորության համար: Թերևս,
«ՄԱՊ»-ից խոշոր չափերի գումար հափշտակելու մեջ մեղադրվողը դադարեցրել է հացադուլը
«ՄԱՊ» ընկերությունից ավելի քան 32 միլիոն դրամի խմիչքեղեն և սննդամթերք հափշտակելու մեջ մեղադրվող Սիլվա Խաչատրյանը մարտի 18-ին դադարեցրել է հացադուլը։ Այդ մասին «Pastinfo.am» -ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Ղլեչյանը՝ հավելելով, որ կալանավորը մարտի 15-ին դատարանում դիմում էր ներկայացրել, ըստ որի՝ ի նշան իր նկատմամբ իրականացված ապօրինի
Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Սերժ Սարգսյանին. «Ոչ սոված եմ, ոչ էլ դառնացած, այլ՝ լիազորված»
Նա ՀՀ նախագահին վստահեցնում է, չարժեր այդքան իջնել եւ հաշվել, թե Ազատության հրապարակում 3000 մարդ կա
Անդրանիկ Քոչարյան. «Մարտի 1-ի բոլոր հարցերի պատասխանները ԲՀԿ ներսում են»
Հատվածներ «Առաջին լրատվական»-ին 2008թ. մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող Փաստահավաք խմբի նախկին անդամ Անդրանիկ Քոչարյանի հարցազրույցից: – Այն ժամանակ ասում էին, որ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը ստեղծվեց «գոլորշի բաց թողնելու» համար: Այս նոր հանձնաժողովն ինչի՞ համար է ստեղծվում – Եթե Դ. Հարությունյանը կա այս հանձնաժողովում, ես չեմ հավատում, որ կտանի դեպի բացահայտում: Նախկինում ես չեմ տեսել, որ նա
Տիգրան Դավթյանի խնձորի հեղափոխությունը
Աշխատավարձով ու թոշակով հնարավոր չէ՞ գոյատեւել, խնձոր կերեք։ Բարձրաստիճան պաշտոնյաների գավակներն օրը ցերեկով կրակո՞ւմ են ձեզ վրա։ Մի հատ էլ կերեք։ Մի խոսքով՝ բարիացեք։ Տեսեք, թե որքան բարի է Տիգրան Դավթյանը։
Ռուբեն Հակոբյան. «Ռազմիկ Զոհրաբյանը շատ պրոֆեսիոնալ տիրապետում է սատանիզմին»
Առնվազն սատանա պետք է լինել, որպեսզի հրապարակի այս հազարավոր ժողովրդին եւ նրա առաջնորդին մեղադրել սատանիզմին մեջ:
Րաֆֆի Հովհաննիսյանի ասուլիսը. ուղիղ հեռարձակում
Ազատության հրապարակում ասուլիս է հրավիրել Րաֆֆի Հովհաննիսյանը: Ասուլիսի ընթացքում նա պատասխանում է Սերժ Սարգսյանի երեկվա հայտարարություններին: Դիտեք «Ա1+»-ի ուղիղ հեռարձակումը:
Ոսկյա մատանիներ և գումար գողացողները ձերբակալվել են
Մարտի 18-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության Արտաշատի բաժին է դիմել Մխչյան գյուղի մի բնակչուհի՝ հայտնելով, որ մարտի 16-ին, ժամը 15.00-ից 21.00-ն ընկած ժամանակահատվածում, խոհանոցի պատուհանը բացելով մտել են իր տուն և ննջասենյակից գողացել 2 ոսկյա մատանի ու գումար: Մարտի 18-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության ծառայողները Մխչյան գյուղից բերման են ենթարկել 1992 թ. ծնված Արամ Մ.-ին, 1992 թ.
ՊՆ նախկին փոխնախարարի կարծիքով` քաղաքականությունը շուկա է եւ առեւտուրը միշտ էլ եղել է
«Անկայուն իրավիճակը վնասում է ժողովրդին, ոչ թե իշխանավորին»,- այսօր «Ֆորում» ակումբում ասաց ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, որի խոսքով՝ քաղաքականությունը շուկա է եւ առեւտուրը միշտ էլ գոյություն ունի: Շիրխանյանը անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսսյանի ընտրազանգվածին, այսինքն` այն հինգ հարյուր հազար հոգուն, որոնք չեն ընդունում Սերժ Սարգսյանին իբրեւ նախագահ, ասաց. «Չհարմարվելով, միեւնույն է, իրենք իրենց օգուտ չեն
Ռուբեն Հախվերդյանի արձագանքը ՀՀ նախագահի պարզաբանումներին. «Չեմ համարում, որ ինքը նախագահ է»
«Ի՞նչ պիտի անդրադառնամ: Լեզվին զոռ է տվել»,- Aravot.am-ին ասաց պարոն Հախվերդյանը:
ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի կոչ-հորդորը Գյումրու նախկին և ներկայիս քաղաքապետերին
Հարգելի Սամվել Բալասանյան և Վարդան Ղուկասյան, այս էլ քանի օր Հայաստանի լրատվական դաշտը և սոցցանցերը ողողված են ձեր` միմյանց հասցեագրված, վիրավորանքով լեցուն ելույթներով, դրանց մեկնաբանություններով, գնահատականներով, վատատեսական կանխատեսումներով, որոնցից, ճիշտն ասած, լավ հոտ չի գալիս: Ում –ում, բայց ինձ, անկեղծ ասած, սրտամոտ չէ այս իրավիճակը, ավելին` ես խորը ափսոսանքով եմ հետևում, թե ինչպես է երկու
Մանվել Բադեյան. «Ես չեմ ուզում իր օրենքներին ենթարկվել»
Օրենքով փաստված է՝ ով է նախագահը, դա իր համար նշանակություն չունի, կամ, եթե օրենքով սահմանված է՝ ինչպես պետք է նիստերն ընթանան, դա ևս իր համար նշանակություն չունի։ Ինքն իր օրենքներն է ուզում առաջ քաշել:
Գետում երեխա է խեղդվել
Մարտի 18-ին, ժամը 13.05-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Գլաձոր գյուղում երեխան ընկել է դպրոցին հարակից գետակը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական ջոկատը: Մինչ փրկարարների ժամանումը` բնակիչները Սրկղունք գետից դուրս են բերել Գլաձոր գյուղի բնակչուհի, 2009 թ. ծնված Անուշ Գալստյանինև տեղափոխել Եղեգնաձորի բժշկական կենտրոն, որտեղ երեխան մահացել է:
«ՀՀԿ ցուցակում օլիգարխներ կան». Վահան Շիրխանյան (Տեսանյութ)
Այսօր «Ֆորում» ակումբում ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանն անդրադարձավ հետընտրական իրավիճակին, նաեւ հնարավոր արտաքին մարտահրավերներին: Նա հարց տվեց, արդյոք բոլորն են ուզում ապրել հարուստ եւ ապահով Հայաստանում. «Համաձա՞յն ե,ք որ դրան հնարավոր է հասնել միայն ներքին եւ արտաքին լուրջ ներդրումներով, որոնք կարող են կատարվել միայն կայուն երկրներում, համաձայն ե՞ք, որ դա կարող է բերել
Սերժ Սարգսյանին ընտրած քաղաքացին «մայկա, տրուսիկով» հացադուլ կսկսի (Տեսանյութ)
Ր. Հովհաննիսյանի հացադուլը անիմաստ համարող Սերժ Սարգսյանին ընտրած քաղաքացին, մատնացույց անելով Ր. Հովհաննիսյանին, հավելեց. « Տղեն թող գնա բանակ ծառայի: Թող նրա տղեն քաղաքացիություն ընդունի, նոր ծառայի»:
Ծաղրել նրանց, ովքեր փորձում են ինչ-որ բան անել, ինչ-որ բան առաջարկել
Կարելի է մի լավ ծիծաղել նաև՝ տեսնելով, օրինակ, կիրակի, ուշ երեկոյան, Ազատության դատարկ հրապարակում անձրևին ու ցրտին, իր մի քանի մերձավորների հետ անձևրանոցի տակ նստած Րաֆֆի Հովհաննիսյանին։ Կարելի է կառչել նրա կողմից ասված «իմ դիակի վրայով» արտահայտությանը և բազում սրամիտ հետևություններ անել հանգուցյալների՝ ոչ այնքան մեծ հնարավորությունների մասին։
Պայթյուն` գազի արտահոսքից
Մարտի 18-ին, ժամը 11.40-ին տարբեր աստիճանի այրվածքներով Արագածոտնի մարզի Թալինի բժշկական կենտրոն է տեղափոխվել Նոր Արթիկ գյուղի բնակիչ Հասմիկ Գրիգորյանը: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Տեղում պարզվել է, որ ժամը 09.00-ի սահմաններում գյուղի 3-ևդ տան (պատկանում է Թ. Գրիգորյանին) խոհանոցում գտնվող գազօջախից տեղի է ունեցել արտահոսք և պայթյուն, ինչի հետևանքով վնասվել են
Որտեղի՞ց Րաֆֆի Հովհաննիսյանին այդպիսի էներգիա
Արդեն 9-րդ օրն է, ինչ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը գտնվում է հացադուլի մեջ։ Երեւանցիներն ամեն առավոտ տեսնում են, թե ինչպես է Ր. Հովհաննիսյանն իր թիմակիցների հետ Օպերայի շենքի տարածքում վազում։ Շատերի համար անհասկանալի է, թե ինչպես է 9 օր հացադուլի մեջ գտնվող Ր. Հովհաննիսյանը կարողանում այդքան մեծ էներգիա կուտակել։ ՀԱՐՑ. Կասե՞ք, թե Րաֆֆի Հովհաննիսյանի
Գոլֆի եւ լեռնադահուկային սպորտի գերաստղերը սիրային հարաբերություններ են հաստատել
Համաշխարհային գոլֆի աստղ Թայգեր Վուդսը իր կայքէջում տեղադրել է իր եւ լեռնադահուկային սպորտի աստղ Լինդսի Վոնի լուսանկարները եւ պաշտոնապես հայտարարել, որ իրենց մեջ արդեն մի քանի ամիս սիրավեպ կա: Վուդսը, որ հայտնի է իր սեռական ակտիվությամբ, հերթական անգամ դավաճանության մեջ բռնվելուց հետո անցած տարվա օգոստոսին բաժանվել է կնոջից՝ Էլին Նորդեգրենից: Գոլֆիստը խոստովանել է, որ սեռական
Իրական և վիրտուալ Հայաստան
Ազգային անվտանգության ծառայությունը (ԱՎԾ) և Պետեկամուտների կոմիտեն (ՊԵԿ) ճնշումների նոր փուլ են սկսել «Սիվիլիթաս» հիմնադրամի նկատմամբ: Գոյություն ունի երկու Հայաստան՝ իրական և իմիտացիոն կամ վիրտուալ: Եվրոպաներում գործող նախագահ Սերժ Սարգսյանը միջազգային հանրությանը ներկայացնում է իմիտացիոն Հայաստանը, որտեղ, ըստ նրա, ժողովրդավարությունը «վագրի թռիչքներ է» արձանագրում, զուգահեռաբար իրական Հայաստանում գործող նախագահը լայնամասշտաբ քաղաքական հետապնդում է կազմակերպում քաղաքացիական


















































