Օրվա լրահոսը
ՀԱԿ-ն առաջարկում է լրատվամիջոցի փոխարեն պատժել տեղեկատվություն տրամադրողին
ՀՀ ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցությունը պատրաստվում է շրջանառության մեջ դնել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի լրատվամիջոցների դեմ օգտագործվող հոդվածում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Այդ առիթով «Առավոտի» հետ զրույցում խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Գիտեք, որ քաղաքացիական օրենսգրքով անտրամաբանական տուգանքներ են սահմանված: Նախ՝ խնդիր է դրվում, որ այդ տուգանքները լինեն տրամաբանության սահմաններում»: Երկրորդ կարեւոր հանգամանքն, ըստ
ՀՀԿ-ն կրկին հաղթեց
Դա չի գոհացնում ոչ ոքի, սակայն բողոքարկել է միայն ԲՀԿ-ն «Ոչ, չի կարելի: Եթե ՀՀԿ-ականները նկատի ունեն, որ նախագահական ընտրություններին է՞լ պիտի այսքան մարդ մասնակցի… նախագահական ընտրություններն իրենց բնույթով տարբերվում են, եւ ես համաձայն չեմ այդ գնահատականների հետ»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ արձագանքելով մեր դիտարկմանը՝ ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի ընթացքում ՀՀԿ-ական
Հազարներով զինված թիկնապահներ ու պահակներ կունենանք
Մասնագետները մտավախություն ունեն, որ «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» ՀՀ օրենքը հանրապետությունը կողողի զենք-զինամթերքով: Այս օրերին բուռն քննարկման թեմա է դարձել մոտ 3 ամսից՝ 2013 թվականի հունվարի 1-ից, ուժի մեջ մտնող «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքը, սակայն առայժմ որեւէ պաշտոնական մարմին սույն օրենքի հետ կապված պարզաբանումներով հանդես չի եկել: Մինչդեռ դաշտի մասնագետներն այս օրենքի շուրջ լուրջ
«Գյումրիում բոլորը ձայներ ունեն՝ բացի Բալասանյանից»
Այս կարծիքին է մարզի գլխավոր ֆինանսիստ, դաշնակցական Հովսեփ Սիմոնյանը Գյումրիի քաղաքապետի ընտրություններում 10 հազար 281 ձայն հավաքած դաշնակցական թեկնածուն այն կարծիքին է, որ ինքն ավելին է հավաքել, քան ընտրություններում հաղթող ճանաչված իշխանական թեկնածուն՝ Սամվել Բալասանյանը: Ըստ նրա՝ իրենն արդար ձայներ են, իսկ Սամվել Բալասանյանի օգտին աշխատել են ընտրակաշառքը, պետական բոլոր լծակները: «Մի խոսքով՝ ամեն ինչ
Դատարանի միջոցով թոռան հետ ուզում է տեսակցել
Հասմիկ Չուխաջյանը երբեք չի ցանկացել, որ իր որդու՝ Լեւոն Գասպարյանի (զբաղվել է ոսկյա իրերի առքուվաճառքով, մասնավոր ձեռնարկատեր էր) մահվանից հետո իր եւ հարսի՝ Վերոնիկա Ալեքսանյանի փոխհարաբերությունների հարցը դառնա լրատվության մաս, առանց իր համաձայնության լուսանկարը եւ իր դեմ արված հայտարարությունները զետեղվեն լրատվամիջոցներում: Զետեղվել է: Ուստի «Առավոտի» հետ զրույցում նա ներկայացրեց այն վեճը, որը ծագել է իր
Նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Հարավային Աֆրիկայի Հանրապետության նորանշանակ դեսպանը
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Հարավային Աֆրիկայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Չուպու Սթենլի Մաթհաբաթհան: Հանրապետության ղեկավարը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ Հայաստանի համապատասխան գերատեսչությունների և դեսպան Մաթհաբաթհայի համատեղ ջանքերի շնորհիվ առաջընթաց կարձանագրվի երկկողմ համագործակցության ամրապնդման ու խորացման գործում: Դեսպան Չուպու Սթենլի Մաթհաբաթհան նշել
Որտե՞ղ է «Ոսկե ծիրանը»
Միջազգային կինոփառատոնի գրասենյակի գտնվելու վայրը Ռուբեն Գեւորգյանցը չգիտի Աշխարհում ցանկացած հեղինակավոր փառատոն ունի իր «փառատոնային պալատը», որն ընդգրկում է դահլիճներ՝ անհրաժեշտ տեխնիկայով, ասուլիսների եւ ընդունելությունների համար նախատեսված սրահներ, մի խոսքով՝ օֆիսային լայնարձակ տարածքներ: Իսկ մեր «Ոսկե ծիրանը» ապաստան է գտել Պատանի հանդիսատեսի թատրոնին կից գետնահարկ մի կառույցում: Նշենք, որ հաջորդ տարի միջազգային կինոփառատոնը կտոնի իր
«Ընկերներին չեն վաճառում»
«Առավոտում» վերջերս տպագրված «Պահանջվում են ֆոտոռեժիսորներ» հոդվածում անվանի մանկավարժ ու բեմադրիչ Ռաֆայել Ջրբաշյանը մտահոգություն էր հայտնել, իր խոսքերով՝ գեղարվեստական ստեղծագործության արտահայտություն հանդիսացող տաղավարային լուսանկարչության՝ վերջին շրջանում հետընթացի առիթով: Նա նշել էր ժամանակին այդ ոլորտում Երեւանում հեղինակություն վայելող վարպետներ Գ. Խանոյանի, Ս. Խանդիկյանի, Գ. Երկանյանի, Օնիկ Հարությունյանի ու Շանթի անունները: Երեւանում առաջին լուսանկարչատունը հիմնել է
Անտվերպենում՝ հայի ինքնության մասին
Սեպտեմբերի 22-ին Անտվերպենի (Բելգիա) «ԱՐԴԻԱ» հ/կ-ի նախաձեռնությամբ կկազմակերպվի «YES HAY EM, YES I AM» խորագրով փառատոն: Ինչպես մեզ հետ զրույցում տեղեկացրեց հ/կ-ի նախագահ Սերգեյ Վարդանյանը, միջոցառման առաջին մասը՝ կոնֆերանսը, կկայանա Անտվերպենի մարզային խորհրդարանի դահլիճում, որտեղ կքննարկվեն ինքնությանը վերաբերող հիմնադրույթներ, մասնավորապես՝ հայի ինքնությանը բնորոշ հատկանիշներն ու հրատապ խնդիրները: Ելույթները, որ թարգմանվելու են հայերեն, ֆրանսերեն եւ նիդեռլանդերեն,
Հայաստանն աշխարհի շախմատային թիվ մեկ գերտերությունն է
Շախմատի Հայաստանի ազգային հավաքականը Ստամբուլում անցկացված տղամարդկանց 40-րդ համաշխարհային օլիմպիադայում 11 տուրերում տարավ 9 հաղթանակ, մեկ մրցախաղ ավարտեց ոչ-ոքի՝ Ռուսաստանի հետ, եւ կրելով ընդամենը 1 պարտություն՝ Չինաստանից, 19 թիմային միավորով հռչակվեց օլիմպիական չեմպիոն: Թուրքիայի խոշորագույն քաղաքում օլիմպիադայի փակման արարողության ժամանակ ներկաներին Հայաստանի օրհներգը հոտնկայս ունկնդրել հարկադրեցին գրոսմայստերներ Լեւոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը
Ճապոնացիները հայրական սիրով են վերաբերվել «Հայաստանի փոքրիկ երգիչներին»
Ինչպես արդեն անդրադարձել էինք, ճանաչված խմբավար Տիգրան Հեքեքյանի գլխավորած «Հայաստանի փոքրիկ երգիչները» վերադարձել են հայրենիք: Երգչախումբը Ճապոնիայում հանդես էր եկել փայլուն համերգաշարով: Երեկ տեղի ունեցավ ասուլիս՝ Տիգրան Հեքեքյանի եւ երգչախմբի անդամներից մի քանիսի մասնակցությամբ: Տիգրան Հեքեքյանն ասաց, որ առաջին անգամը չէր Ճապոնիայում. նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում առաջին անգամ 1992թ.-ին Հայաստանի ռադիոյի կամերային երգչախումբը Ճապոնիայում
Բացակայում են ընտրողները
Այն ռուսները, որոնք որոշակի հակվածություն ունեն ալկոհոլի նկատմամբ, ունեն մի ասույթ, որը կարելի է թարգմանել մոտավորապես այսպես. «Ես խմում եմ ոչ թե այն պատճառով, որ շատ եմ սիրում այս անիծյալ օղին, այլ պարզապես ստաժս չկորցնելու համար»: Այս ասացվածքը ես ակամա հիշեցի՝ կիրակի օրն անցած ընտրությունների կապակցությամբ՝ հաշվի առնելով այն փաստը, որ մի քանի համայնքներում, մասնավորապես,
Կամբոջայում հայտնվել է 3 ամյա դարմանող տղա (Տեսանյութ)
Կամբոջայում հայտնվել է արտասովոր երեխա, որը մարդկանց կարծիքով, բուժիչ ուժ ունի: Այժմ նրա բնակավայրի մոտ են հավաքվում հարյուրավոր համաքաղաքացիներ՝ հուսալով բուժվել հիվանդություններից:
Երևանի ավագանին հաստատել է Երևան քաղաքի հողային հաշվեկշռի մասին նախագիծը
Երևանի ավագանու սեպտեմբերի 11-ին գումարված 8-րդ նստաշրջանի 1-ին նիստում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ շնորհավորել է ավագանու անդամներին Շախմատի 40-րդ համաշխարհային օլիմպիադայում աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճած Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամների փայլուն հաղթանակի կապակցությամբ: Օրակարգի հարցերի շրջանակում ավագանին միաձայն կողմ քվերակությամբ հաստատել է Երևան քաղաքի հողային հաշվեկշռին համաձայնություն տալու մասին նախագիծը: Յուրաքանչյուր տարվա հողային հաշվեկշռում
Իշխան Զաքարյան. «Լկտիությունը հասել էր այն աստիճանի, որ 1959-ին ծնվածը ստանում էր Հայրենական Մեծ պատերազմի թոշակ»
Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանն այսօր ԱԺ-ում ներկայացրեց 2011-ին իրենց հայտնաբերած խախտումները: Իշխան Զաքարյանը ներկայացնելուց հետո նշեց, որ պետք է իրականացվի նաեւ օպերատիվ վերահսկողություն: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվեց՝ «ինչքա՞ն պիտի շարունակվի, որ դուք ներկայացրեք խախտումները, ինչքան հասկացա, հիմա ուզում եք մտնեք նախարարություններ ու իրենց հետ սկսեք կառավարել: Եթե մարդը խախտում է, պետք է մարդկանց
Սպիտակի քաղաքացիները՝ ՏԻՄ ընտրությունների մասին. «Չենք ուզել ոչ ոքի նեղացնել»
«Չենք ուզել ոչ ոքի նեղացնել,- Սպիտակի քաղաքացիների մեծամասնությունն Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց՝ անդրադառնալով ավագանու ընտրություններին: Սպիտակում առաջադրվել էր ավագանու 24 թեկնածու, որոնցից մեկը մինչ ընտրությունները հրաժարվեց պայքարից: Արդյունքում 23 թեկնածուներից 3-ը ՀՀԿ-ական էին, մյուսները անկուսակցական թեկնածուներ, որոնք ինքնաառաջադրվել էին: Տեղեկացնենք, որ ՀՀԿ-ական թեկնածուներից երկուսը հաղթեցին ընտրությունների արդյունքում: Սպիտակի քաղաքացի Արմեն Սահակյանից հետաքրքրվեցինք՝ բնակչությունն արդյոք
Վերահսկիչ պալատը ահազանգում է՝ «Պետական գնումների մասնակիցները գալիս են հակամրցակցային համաձայնության»
Այսօր ԱԺ-ն վավերացրեց Ազատ առեւտրի գոտու համաձայնագիրը, որը երեկ այդքան քննադատվեց ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանի կողմից: Քվեարկությունը կայացավ 97 կողմ, 2 դեմ եւ 7 ձեռնպահ ձայներով: Սպառողական կոոպերացիայի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ նույնպես ընդունվեց՝ 76 կողմ, 8 դեմ եւ 6 ձեռնպահ ձայներով: Մինչ քվեարկությունը ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարեց,
Խարդախության մեղադրանքով
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները սեպտեմբերի 10-ին, ժամը 12.15-ին, Արշակունյաց պողոտայի թիվ 75/Ա շենքի մոտից բերման են ենթարկել 1961 թ. ծնված Արմեն Ա.-ին, որը 2006 թ. դեկտեմբերի 29-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: Արմեն Ա.-ն տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: ՀՀ ոստիկանություն
Եվրախորհրդարանում սպասվում են սկզբունքային քննարկումներ
Հատված ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԻ հետ հարցազրույցից: -Պարոն Զաքարյան, Եվրախորհրդարանի այսօր մեկնարկող նստաշրջանի օրակարգում ընդգրկված է նաեւ Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի սպային ներում շնորհելու հարցը: Ի՞նչ քննարկում եք ակնկալում: -Միջազգային բոլոր հեղինակավոր կառույցները, քաղաքական նշանակություն ունեցող բոլոր կազմակերպություններն արդեն իրենց դատապարտող գնահատականները հայտնել են ադրբեջանահունգարական գործարքի վերաբերյալ: Եվրամիության խորհրդարանը իր քառօրյա նստաշրջանի վերջին
Աշխարհը շարունակում է ընդվզել Հունգարիայի որոշման դեմ
Ինչպես տեղեկացնում է ՀՀ սփյուռքի նախարարության Ամերիկայի հայ համայնքների վարչությունը՝ Հայաստանի ժամանակով՝ այս գիշեր Նյու Յորքում Հունգարիայի հյուպատոսության դիմաց բողոքի ցույց է տեղի ունեցել: Բողոքի ցույցին մասնակցել են Հայ-ամերիկյան քաղաքական կոալիցիան, հոգևոր, ուսանողական և երիտասարդական կազմակերպությունները: Ցույցի մասնակիցները հանդես են եկել Հունգարիայի որոշումը դատապարտող ցուցապաստառներով և վանկարկումներով: Ներկաները՝ հոգևորականներ, հասարակական, երիտասարդական տարբեր կառույցներ ներկայացնող
«Իսկ ո՞վ ասաց, որ ժողովուրդը պիտի Վարդան Ղուկասյանին ատեր»
Կիրակի օրը կայացած ՏԻՄ ընտրություններում տեղի ունեցած բազմաթիվ զավեշտի հասնող զարգացումների համատեքստում նաեւ քիչ չէին դեպքերը, երբ ընտրողները քվեաթերթիկի վրա ավելացրել էին նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի անունը՝ նշում կատարելով նրա անվան դիմաց: Aravot.am-ը ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանից հետաքրքրվեց՝ չե՞ք կարծում, որ նմանատիպ դեպքերը եւ ընտրությւոնների մասնակցության ցածր տոկոսը գյումրեցիների դեմարշն էր Հանրապետականի որոշման դեմ:
Ընտրությունների օրը ինքնասպան է եղել Բյուրականի գյուղապետի որդին
Aravot.am- ին հասած տեղեկություններով, Շիրակի մարզի Ամասիայի շրջանի Բյուրականի (նախկին Գյուլուբուլաղ) գյուղապետ Սեյրան Սարգսյանի որդին ընտրությունների լույս առավոտ ինքնասպան է եղել: Վերջինս, ըստ որոշ տեղեկությունների, գրություն է թողել` հորդորելով ոչ ոքի չմեղադրել: Ըստ պտտվող լուրերի, երիտասարդը զինվորական է, և կրակել է իրեն ամրակցված զենքից: Այսօր նրա հուղարկավորությունն է: Շիրակի մարզպետարանի պաշտոնյաները մեզ փոխանցեցին, որ այս
Հունգարական մամուլը հրապարակել է Հունգարիայի ԱԳՆ գաղտնի զեկույցը
Հունգարական Politics անկուսակցական- քաղաքական օրաթերթը հրապարակել է մի հոդված, որում նշվում է, որ ի հայտ եկած նոր դիվանագիտական տվյալների համաձայն՝ Ադրբեջանի նախագահը մոլորեցրել է Հունգարիային: Հունգարիայի արտաքին գերատեսչությանը կից Միջազգային հարցերի ինստիտուտի (ՄՀԻ) կազմած գաղտնի փաստաթուղթը հրապարակել է nol.hu կայքը: Ըստ այդմ՝ Հունգարիայի իշխանություններին Ադրբեջանը մոլորեցրել է՝ «8 տարի առաջ Հունգարիայում հայ սպայի սպանած ազերիի
Քաղաքապետի դեմ էր, խորհրդականի դեմ քրգործ հարուցեցին
Aravot.am-ը տեղեկացրել է, որ օգոստոսի 9-ին ՀՀ ոստիկանության ՔԳՎ Կոտայքի մարզի քննչական բաժանմունքի ավագ քննիչ, ավագ լեյտենանտ Համլետ Ասրյանի կողմից որոշում է կայացվել քրեական գործ հարուցելու եւ վարույթ ընդունելու մասին: Պաշտոնական կեղծիքի համար որպես կասկածյալ ներգրավվել է Բյուրեղավանի քաղաքապետի խորհրդական Արթուր Ղալայանը, որն, ըստ քննիչի որոշման, «հանդիսանալով պաշտոնատար անձ՝ զբաղեցնելով Բյուրեղավանի քաղաքապետի խորհրդականի պաշտոնը եւ
Կլաուդիո Ֆորտունան. Հայաստանը մշակութային առումով բացահայտված չէր
Իտալիայի Ֆրոզինոնե շրջանի Աթինա քաղաքից «Վալե դի Կոմինո» Ֆոլկլորային խմբի նախագահ՝ պրն. Լուչիանո Սարդան մեծ հիացմունք ապրեց բացահայտելով Հայաստանն ու նրա ավանդույթները.«Մեր այցով կարողացանք իտալական ոգին ներկայացնել ձեզ: Հայաստանը ունի խորը արմատներ ու ավանդույթներ, որոնք կարիք ունեն բացահայտման, երկիրը պետք է ճանաչելի լինի ամբողջ աշխարհին: Ամեն տարի սա կկազմակերպվի, Հայաստանը խաղաղության խաչմերուկն է , այս
Ուղիղ միացում. Արամ Կարապետյանը եւ Կարապետ Ռուբինյանը՝ «Դեմ առ դեմ»
Դիտեք «Դեմ առ դեմ» առցանց բանավեճի 37-րդ թողարկումը: Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը եւ ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանը: Քննարկման թեման` ՀՀ արտաքին մարտահրավերները սաֆարովյան գործարքից առաջ եւ հետո: Watch live streaming video from aravot at livestream.com Նախագիծն իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ -Հայաստանի ֆինանսական օժանդակությամբ:
Պահանջում են ժամանակավոր հանձնաժողով ստեղծել
Երեկ բանակում խաղաղ պայմաններում զոհված զինվորների ծնողները Ազգային ժողովի Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ կազմակերպել էին իրենց հերթական բողոքի ակցիան։ Խորհրդարան մտնող պատգամավորներից միայն Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը, մոտեցավ նրանց ու խոստացավ իբրեւ ԱԺ պաշտպանության ու ներքին գործերի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ զբաղվել ծնողների բարձրացրած հարցերով։ Ծնողները ակցիան իրականացնելուց հետո իրենց դիմում-նամակը հանձնեցին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին,
Արտագաղթում են՝ չդիմանալով բարեկեցիկ կյանքին
Ըստ մեր վիճակագիրների՝ 2000 թվականից մինչև 2011 թվականը Հայաստանում սպառողական գներն աճել են ընդամենը 66%-ով։ Ցածր գնաճի այս ցուցանիշով Հայաստանը բացարձակ առաջատար է ԱՊՀ երկրների շարքում։ Դրական իմաստով, գներն ամենից քիչ աճել են Հայաստանում։ Ինչ է արել Ազգային վիճակագրական ծառայությունը. 2000թ. սպառողական գների ինդեքսը վերցրել է որպես բազային ցուցանիշ (100 տոկոսային կետ), և դրա հիման
ՀԱԿ-ն ու ՀՀԿ-ն նպատակահարմար չեն գտնում ԼՂՀ ճանաչումը
«Ժառանգություն» կուսակցությունը Հունգարիայի կողմից ցմահ դատապարտյալ Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու եւ դրան հետեւած՝ տարածաշրջանային ու միջազգային զարգացումների առնչությամբ ծավալվող իրադարձությունների առթիվ հանդես է եկել հայտարարությամբ։ Կուսակցությունը, ստեղծված իրավիճակում դատապարտելով երեույթը, ճիշտ է համարել, որ ԱԺ-ն աոաջինը քննարկի եւ ճանաչի ԼՂՀ անկախությունը, ինչի համար էլ կուսակցության կողմից ԱԺ-ում շրջանառության մեջ է դրվել համապատասխան օրինագիծ։ ՀԱՐՑ. Ձեր
Անցումներ կառուցելը լավ գործ է, բայց …
Երեւանի քաղաքապետարանը այս տարի փողոցների ասֆալտապատման եւ բարեկարգման մեծածավալ ծրագրեր իրականացրեց, որոնք գոհունակությամբ ընդունեցին երեւանցիները: Ընթացքի մեջ են նաեւ նոր ճանապարհների կառուցման աշխատանքերը, որոնք պետք է թեթեւացնեն երթեւկությունը ծանրաբեռնված փողոցներում: Դրանցից մեկը Լենինգրադյան փողոցն ու Իսակովի պողոտան միմյանց կապող նոր ճանապարհն է, որին անդրադարձել ենք նաեւ մեր թերթում, եւ որի շինարարության ընթացքին, բնակության վայրի բերումով,


















































