Օրվա լրահոսը

Դավիթ Սանասարյան. «Ռուբեն Հայրապետյանը թող տեղ եւ ժամ ասի՝ ես անձամբ կգնամ ու կասեմ, թե ինչի համար է ինքը մարդասպան»

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը «Նուվել դ’Արմենի Մագազին»-ին տված հարցազրույցում «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» շարժման նախաձեռնողներից մեկին՝ Դավիթ Սանասարյանին «ճիճու» էր ասել՝ «Այ ճիճու, Ռուբեն Հայրապետյանն իր ձեռքերը կկեղտոտի՞ քեզ վրա», ինչպես նաեւ շարժման անդամներին սպառնացել, որ վերջիններիս ընտանիքները շուտով շաքարախտ են ստանալու: Այս առնչությամբ Aravot.am-ը Դավիթ Սանասարյանից հետաքրքրվեց, թե չի՞ պատրաստվում

Ներքին Կարմիրաղբյուրը մեծարում է համագյուղացի օլիմպիական չեմպիոնին

Սեպտեմբերի 9-ի երեկոյան հայրենի գյուղ է ժամանել Ռուսաստանի ձյուդոյի հավաքականի կազմում Լոնդոնում օլիմպիական ոսկե մեդալ նվաճած Արսեն Գալստյանը: Նրա հետ  Ներքին Կարմիրաղբյուր  են եկել նաեւ Արսենի ծնողները եւ երկու եղբայրները, ովքեր նույնպես ձյուդոիստներ են: Նշենք, որ Արսեն Գալստյանը ծնվել է 1989թ., 1996թ. նրանց ընտանիքը տեղափոխվել է Ռուսաստան: Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանն ասաց, որ Արսենն

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից Վանաձորի ինքնակառավարման մարմինների 2012 թ. սեպտեմբերի 9-ի ընտրությունների կարճաժամկետ դիտորդական առաքելության նախնական արդյունքները

2012 թ. սեպտեմբերի 9-ին Վանաձոր քաղաքում ՏԻՄ ընտրություններին առաջադրված էին ավագանու 52  և  քաղաքապետի  5 թեկնածուներ: Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի թվով 23 դիտորդներ օրվա ընթացքում կարճաժամկետ դիտորդական առաքելություն են իրականացրել Վանաձոր քաղաքի բոլոր 58 ընտրատեղամասերում: Ընտրությունների ընթացքում դիտորդներն արձանագրել են մի շարք ընտրախախտումներ, որոնց մասին կազմակերպությունը տարածել է 3 հայտարարություն: Ժամը 9:30-ի դրությամբ դիտորդներն

Հայկական միակ դրոշը Թուրքիայում

Լուսանկարում հայկական միակ դրոշն է ամբողջ Թուրքիայի տարածքում, որը գտնվում  է Սևծովյան Տնտեսական Համակգործակցություն (ՍԾՏՀ) կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության շենքի պատին: Գտնվելով բավականին բարձր վայրում`  դրոշը այնքան էլ նկատելի չէ անցորդների համար,  քանի որ այն կապված է կազմակերպության դրոշի հետ: Հայաստանը ՍԾՏՀ-ի լիիրավ անդամ է Սևծովյան տարածաշրջանի 11 երկրների  (Ալբանիա, Ադրբեջան, Բուլղարիա, Վրաստան, Հունաստան, Մոլդովա, Ռումինիա,

Նորից սխալ մեկնաբանություն

  2012 թվականի սեպտեմբերի 8-ին «Առավոտում» հրապարակված «Մարզպետի տեղակալը, ըստ էության, չի պատասխանել տեղեկատվության վերաբերյալ մեր հարցմանը» նյութի  հեղինակը` Ոսկան  Սարգսյանը, սխալ   մեկնաբանություն է կատարել, երևի  ըստ էության, չհիշելով սեփական հարցման բովանդակությունը: Նշում է, թե հարցրել է արտերի քանակի մասին, իսկ Տավուշի մարզպետարանը պատասխանել է արտհնձի մասին, ինչը չի համապատասխանում իրականությանը: Բառացի մեջբերում ենք 24.

Պատմության մեջ ամենակարճ պատերազմը, որը գրանցված է Գինեսի ռեկորդների գրքում

Անգլո-զանզիբարյան պատերազմ, տեղի է ունեցել 1896 թվականի օգոստոսի 27-ին Բրիտանիայի և Զանզիբարի սուլթանության միջև։ Տևել է 38 րոպե և համաձայն Գինեսի ռեկորդների գրքի` համարվում է պատմության մեջ ամենակարճ պատերազմը: Սկսվել էր առավոտյան ժամը 9:00-ին և ավարտվել 9:38:   Շրի Լանկայում ոսկերչական ցուցահանդեսի բացման ժամանակ չինացի այցելուն 14 հազար դոլար արժողությամբ ադամանդ է կուլ տվել, եւ փորձել

Վերահաշվարկ են պահանջում

«Առավոտի» տեղեկություններով` այսօր Մասիս քաղաքի համայնքապետի ԲՀԿ-ական թեկնածու Կարապետ Օհանյանը դիմել է ԿԸՀ` պահանջելով Մասիսի բոլոր ընտրատեղամասերում վերահաշվարկ կատարել: Այս քաղաքում նախնական տվյալներով հաղթել էր ՀՀԿ-ական թեկնածու Սաշա Հակոբյանը: Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Հարութ, ես զարմացա քո վոկալային տվյալների վրա». Կարծիքներ Հասմիկ Կարապետյանի և ԴերՀովայի նոր երգի տեսահոլովակի մասին

Հասմիկ Կարապետյանն ու ԴերՀովան իրենց երկրպագուներին ուրախացրեցին նոր տեսահոլովակով. «Անհնարը». այսպես է կոչվում այն երգը, որի տեսահոլովակը դեռ մի քանի ժամ է, ինչ տեղադրվել է Youtube-ում, և արդեն հասցրել է գրանցել 80-ից ավելի դիտում: Երգի երաժշտության հեղինակը Հասմիկ Կարապետյանն ու ԴերՀովան են, խոսքերը ևս գրել է Հասմիկը: Մի քանի ժամվա ընթացքում երկրպագուների ահռելի բանակն անցավ

Փախուստի մեջ գտնվող անձը ընտրվեց ավագանի

Մինչ ոստիկանությունը հետախուզում է հայտարարել ու փնտրում է Գյումրիում Վարդան Ղուկասյանի որդու` Սպարտակի հետ   մենամարտած ու քաղաքի կենտրոնում  կրակոցներ հնչեցրած երիտասարդներին, պարզվում է, որ այդ նույն գործի  պատճառով  փախուստի մեջ գտնվող  Էդգար Մկրտչյանը , այսօր արդեն իսկ ընտրվել է  ավագանու անդամ: Ընդ որում , այս երիտասարդը  21 հոգու մեջ  զբաղեցրել է  երրորդ հորիզոնականը` հավաքելով 1185

Մերօրյա Ալֆոնսը. Գոհար Ղազարյանը կոչ է անում զգուշանալ ալֆոնսներից

  Գոհար Ղազարյանի  եւ Համլետ Քեշիշյանի սիրային պատմությունը սկսվել է աղջկա աշխատավայրում: Համլետը մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանող էր, ով հասցրել էր հետաքրքրվել եւ իմանալ Գոհարի հնարավորությունների եւ վաստակած գումարի չափի մասին. «Մեկ տարի առաջ դեկտեմբեր ամսին, նա ինձ սիրային խոստովանություն է անում, որից շատ չանցած մենք ամուսնանում ենք: Ես երբեք չեմ մտածել, որ իր զգացմունքներն

ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ հարուցվել է քրեական գործ` կեղծ փաստաթղթերով գումար հափշտակելու, դատախազի կաշառք տալու եւ ստանալու դեպքերի առթիվ

ՀՀ գլխավոր դատախազի` սեպտեմբերի 6-ի  որոշմամբ հարուցվել է քրեական գործ` քաղաքացու կողմից փաստաթղթեր կեղծելու եւ դրանց օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու, Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազին կաշառք տալու եւ ստանալու դեպքերի առթիվ, որի նախաքննությունը հանձնարարվել է  ՀՀ հատուկ քննչական ծառայությանը: ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունից ստացված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել  է,

Վահան Թումասյան. «Գյումրու ՏԻՄ ընտրություններից իմ քաղած դասերից երկուսը»

Գյումրիում սեպտեմբերի 9-ին կայացած ՏԻՄ ընտրություններն իրոք ազատ էին, համենայնդեպս յուրաքանչյուր ընտրող թեկուզև 1000 կամ 3000 դրամ կաշառքը վեցնելով կարող էր ազատ քվեարկել իր կամքով: Շնորհակալ եմ բոլորից, ովքեր վստահեցին և քվեարկեցին իմ օգտին: Այս ընտրություններն ինձ համար շատ կարևոր էին, դրանցից քաղեցի մի շարք դասեր: Ամենադաժան դասը Գյումրիում ընտրությունից ընտրություն պակասում է խելամիտ ու անկախ

Աշխարհը շարունակում է արձագանքել

Հունգարիայի իշխանությունների՝ հայ սպային քնած ժամանակ կացնահարելու համար ցմահ դատապարտված Սաֆարովին Ադրբեջան արտահանձնելու որոշումը  բողոքի ալիք բարձրացրեց ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհի  հայ համայնքներում, այդ թվում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Կանադայում, Արգենտինայում, Ուրուգվայում, ԱՊՀ տարածքի երկրներում, Եվրոպայում, Ավստրալիայում: Օգոստոսի 31-ին ՀՀ սփյուռքի նախարարությունը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավիրած Անվտանգության խորհրդի նիստի ավարտից հետո  կոչով  դիմել

Ո՞ր հարցերն են նյարդայնացնում տղաներին

«Երբ տղամարդը լռում է, երկու բան կարող ես անել. առաջին՝ հանգիստ ես թողնում նրան, երկրորդ՝ հարցերոդ «խեղդում» ես նրան: Օրինակ՝ հարցնում ես՝ ինչի՞ մասին է մտածում նա, հետո թե ինչու է նա հենց այդ մասին մտածում, այնուհետեւ խնդրում ես՝ գուշակի՝ դու ինչի՞ մասին ես մտածում եւ այդպես շարունակ: Հետո էլ պիտի զարմանաս, որ այդ հարցերից

Հայ-թուրքական հարաբերությունների առիթով վարչապետի հայտարարության մասին. «Լավ է ուշ, քան երբեք»

«Մենք ձեզ առաջարկում ենք անհապաղ հաստատել դիվանագիտական հարաբերություններ և բացել սահմանները: Հույս ունեմ, որ Դուք Ձեր այդ մոտեցումը կկարողանաք տարածել Թուրքիայում, որպեսզի թուրք ժողովուրդը կիսի Ձեր տեսակետն առ այն, որ կարելի է հենց այսօր էլ, նայելով դեպի ապագան, Հայաստանի հետ հաստատել դիվանագիտական հարաբերություններ: Պարզապես պետք է դրսևորել քաղաքական կամք: Մենք այդ քաղաքական կամքը դրսևորել ենք

«Աշտարակ կաթը» գյուղացիներին միլիոններ է պարտք

Կաթնամթերք արտադրող «Աշտարակ կաթ» ընկերությունը մի քանի միլիոն դրամ է պարտք Լոռու մարզի Պրիվոլնոյե գյուղի մոտ 100 ընտանիքի: Դեռեւս ամռանը այս համայնքի գյուղացիներից գնելով կաթ, ընկերությունը պարտավորվել է 15 օրը մեկ վճարում կատարել, սակայն ինչպես Aravot.am-ի հետ զրույցում դժգոհեցին գյուղացիները, այդ 15 օրը դարձել է 2 ամիս: Գյուղացիների պատմելով` «Առանց այն էլ կաթը էժան ենք

Կապանում կին թեկնածու չընտրվեց, Սիսիանում ընտրվեց միակ կին թեկնածու լրագրողը

Կապանում սեպտեմբերի 9-ին անցկացված համայնքի ավագանու ընտրություններին առաջադրված 4 կին թեկնածուներից ոչ մեկը չի ընտրվել: 15 հոգանոց ավագանու տեղի համար պայքարում էր 54 թեկնածու, որոնցից 4-ը կին էր: Ավագանու անդամի բոլոր 4 թեկնածու կանայք` Կապանի քաղաքապետի խորհրդական, անկուսակցական Հասմիկ Աթայանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից Գոհար Սարգսյանը, անկուսակցական Աննա Հարությունյանը եւ ՀՀԿ-ական Լիանա Մարտիրոսյանը, ինքնաառաջադրմամբ էին հանդես

Հրադադար` հայ-ադրբեջանցի հաքերների միջեւ

«Նախորդ շաբաթներին 120.000 ից ավելի վարակված համակարգիչ է աշխատել Հայաստանի վրա»,- հայ-ադրբեջանցի հաքերների վերջին պայքարին անդրադառնալով՝ «Նովոստի» մամուլի կենտրոնում այսօր ասուլիսի ժամանակ ասաց տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը: Ըստ նրա, հարձակումները գալիս էին հիմնականում Պակիստանից, Ադրբեջանից, Թուրքիայից. «Ով էր իրագործողը, դժվար է ասել, բայց դժվար չէ հասկանալ, թե ով է գումար տրամադրել: Այսօր Ադրբեջանն այդ

Հայկական զորամասերից մեկում հայտնաբերվել է զինվորի դի. ըստ նախնական տվյալների` զինվորը ինքնասպան է եղել

Երևանի կայազորում տեղակայված N զորամասից ՀՀ ՊՆ քննչական ծառայության չորրորդ կայազորային քննչական բաժնում ստացվել է հաղորդագրություն, համաձայն որի 09.09.2012թ, ժամը 02:15-ի սահմաններում ժամապահի պարտականությունները կատարելիս պահակակետում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Արման Սեյրանի Սարգսյանի դին՝ նախնական տվյալներով ինքնասպան եղած վիճակում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրությունից: Դեպքի

412.13 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Սեպտեմբերի 10-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 700,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 412.13 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 412 դրամ:

ArmComedy-ի Նարեկն ասուլիսի ժամանակ զանգահարում է Սերգեյին՝ վերջինիս նյարդայնացնելու նպատակով (Տեսանյութ)

Թարմացված ArmComedy -ն «Արմնյուզի» եթերում կշարունակի հեռարձակվել չորեքշաբթի եւ շաբաթ՝ ներառելով նոր՝ «Armcomedy հյուրանոցը»: Այս էջի շրջանակում կհյուրընկալվեն հասարակական-քաղաքական գործիչները: Այսօր այս մասին Մամուլի ազգային ակումբում հայտնեցին ArmComedy հեռուստահաղորդման հեղինակներ և հաղորդավարներ Նարեկ Մարգարյանը և Սերգեյ Սարգսյանը: Վերջինս ասաց, որ նոր եթերաշրջանում փորձ կարվի ստեղծել առավել բազմազան էջեր եւ կերպարներ՝ հայտնի Վազգենից բացի. «Նկարահանումներ կիրականացնենք

ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի նախնական ամփոփումը

Սեպտեմբերի 8-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ Պաշտպանի արագ արձագանքման 116 թեժ գիծը, ինչպես նաև մարզային գրասենյակները աշխատել են շուրջօրյա։ Ընտրախախտումների վերաբերյալ Պաշտպանի երևանյան և մարզային գրասենյակները ստացել են 37 ահազանգ։   Շիրակի մարզ՝  11 ահազանգ,  8 արագ արձագանքում:   Լոռու մարզ՝  25 ահազանգ, 7 արագ արձագանքում:   Սյունիքի մարզ՝  1 ահազանգ:   Ստացված

Կապանցիները հայհոյանքներ գրելով` արտահայտել են իրենց դժգոհությունը ՏԻՄ ընտրություններից

Կապանում երեկ կայացած ՏԻՄ ընտրությունների ընթացքում, քվեաթերթիկների արդյունքները հաշվարկելիս գրեթե բոլոր ընտրատեղամասերում մեծ թիվ էին կազմում անվավեր քվեաթերթիկները, որոնց վրա հայհոյանքներ էին գրված, կոպիտ բառեր: Պատռել էին քվեաթերթիկները, խաչեր քաշել ե’ւ կողմ, ե’ւ դեմ տարբերակների վրա, կամ առանց ընտրելու դատարկ թերթիկը ծրարի մեջ դրել: Քիչ չեն նաեւ դժգոհությունները տարբեր տեղամասերում քվեաթերթիկների հաշվարկին ներկա գտնվող անձանցից,

Բագրատ Ասատրյան. «էս հիստերիկաները ոչ ոքի ոչինչ չեն տալու»

Այսօր «Հայելի» մամուլի ակումբում կայացած բանավեճի ժամանակ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Բագրատ Ասատրյանը հայտարարեց, որ այսօրվա կառավարությունում կան մարդիկ, որոնք ինտելեկտուալ են եւ չպետք է կառավարությունը քավության նոխազ դարձնել` Ռամիլ Սաֆարովի արտահանձնման հետ կապված: Ըստ նրա, կա քաղաքական ուժ, որը պատասխանատու է ամեն ինչի համար, ե’ւ մարտիմեկյան իրադարձությունների, ե’ւ տնտեսական իրավիճակի եւ թե վերջին իրադարձությունների:

ԱԺ պատգամավորի որդին մարդ է ծեծել. տուժածի հորեղբայրը պատմել է մանրամասները

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի (կեղծանունը՝ ՄԱՊ-ի Ալիկ) որդին՝ Մակար Պետրոսյանը, երեկ իր մի քանի ընկերների հետ դաժան ծեծի է ենթարկել Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղի բնակիչ 39-ամյա Արամ Մելիքյանին: Այս  մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Արամ Մելիքյանի հորեղբայրը՝ Դավիթ Մելիքյանը: Նրա խոսքով՝ Մակար Պետրոսյանը և ընկերները 3 ջիպերով կանգնեցրել են մենակ երթևեկող Արամ Մելիքյանին,

Շրթներկը վնասում է սիրտը

Շրթներկը վնասակար է առողջությանը, մասնավորապես՝ այն կարող է վնասել սիրտը. զգուշացնում են ամերիկացի գիտնականները, հորդորելով կանանց հնարավորինս զերծ մնալ դրանց կիրառումից: Բանն այն է, որ բավականաչափ քիմիական հավելումներով պատրաստված նյութը, որը կանայք օգտագործում են գեղեցկանալու համար, ամեն վայրկյան վնասում է սիրտը, քանի որ շուրթերի միջոցով շատ արագ «տեղ է հասնում» այն, ինչը վտանգավոր է առողջությանը:

Հայաստանում տարածված է կենցաղային հարբեցողությունը, բայց ոչ ինքնասպանությունը

Կա տարածված կարծիք, որ ինքնասպանություն գործող ամեն 3-րդ անձը ալկոհոլը չարաշահել է եւ թեեւ Հայաստանում ալկոհոլիզմը տարածված պաթոլոգիա չէ, սակայն շատ տարածված է կենցաղային հարբեցողությունը: Այսօր, այս մասին,  «Հայացք» ակումբում ասաց հանրապետության գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանը՝ ինքնասպանությունների կանխարգելման միջազգային օրվա կապակցությամբ հրավիրված ասուլիսում: Նրա խոսքերով` առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, 120 երկրների մեջ ինքնասպանությունների թվով Հայաստանը

Կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի ջրամատակարարումը

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վերանորոգման աշխատանքների հետ կապված, սեպտեմբերի 11-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի  Լենինգրադյան,  Էստոնական, Շինարարների, Առաքելյան, Արզումանյան, Աբելյան, Եղիազարյան,  Ջանիբեկյան, Սիսակյան փողոցների ու հարակից տարածքների  ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:   «Երևան Ջուր»ՓԲԸ

Տիգրան Դավթյանը պատասխանում է Նիկոլ Փաշինյանի եւ Հրանտ Բագրատյանի հարցերին

Այսօր ԱԺ-ում քննարկվեց Սանկտ Պետերբուրգում ՀՀ նախագահի կողմից ստորագրված Ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիրը, որը լուրջ քննադատության առարկա էր դարձել ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանի կողմից: Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը համաձայնագիրը ներկայացնելիս նշեց. «Այն էական ազդեցություն կունենա մեր երկրի տնտեսության համար, արտահանողների համար: Հիմքում դրված են հիմնարար սկզբունքները ազատ առեւտրի եւ ձեւավորվում  է մի առեւտրատնտեսական համակարգ,

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031